Օզբիլիսին ցանկանում են գնել Մոսկվայի «Դինամոն», Կազանի «Ռուբինը», նաև Մոսկվայի «Սպարտակը»

Արազ20719Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսին իրենց ակումբներում են ցանկանում տեսնել մի շարք թիմերի ղեկավարներ: Այդ է պատճառը, որ նա առաջիկայում կարող է հեռանալ Կրասնոդարի «Կուբանից»:

23-ամյա ֆուտբոլիստին ցանկանում են գնել Մոսկվայի «Դինամոն», Կազանի «Ռուբինը», նաև Մոսկվայի «Սպարտակը»:

Արազը 2012-ին Ամստերդամի «Այաքսից» տեղափոխվել է: Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում նա «Կուբանի» կազմում մասնակցել է 21 խաղի և 9 գնդակ խփել մրցակիցների դարպասը:

«Բանանց» ֆուտբոլային ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանը հրաժարական է տվել

սimages«Բանանց» ֆուտբոլային ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանը հրաժարական է տվել: Պատճառն այն է, որ Հայաստանի ֆուտբոլի առաջնության 2012-2013 թթ. մրցաշրջանում թիմը զբաղեցրել է վերջին`8-րդ, տեղը:

Իսրայելյանն աններելի է համարել թիմի անհաջող ելույթը առաջնությունում:

«Ես համարում եմ, որ լինելով ակումբի նախագահը չպետք է թերանայի իմ աշխատանքի որոշ օղակներում, որը հանգեցրեց նրան, այն ինչ ունենք: Ես ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա և պատրաստ եմ հրաժարվել իմ պարտականություններից»,- ասել է նա:

«Սպորտլանդիա» մանկատների և գիշերօթիկի սաների մասնակցությամբ

339ee1f59b8ed45abcda8af3e3bd534aՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության նախաձեռնությամբ «ԱՅԲ» կրթական հանգույց հիմնադրամում  Հայաստանի մանկատների  և գիշերօթիկ հաստատությունների սաների միջև իրականացվեց մայիսյան հաղթական տոներին նվիրված  «Սպորտլանդիա» մարզական միջոցառումը: Միջոցառմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզի Գավառի մանկատան,Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության № 1 գիշերօթիկ հաստատության, Կոտայքի մարզի «SOS» գյուղի երեխաները: Մասնակից երեխաների թիմի կազմում էին 5 տղա  և 5 աղջիկ, որոնք    մրցում էին ծրագրով նախատեսված 6 մրցաձևերից:

Միջոցառման մասնակից հաստատությունները պարգևատրվեցին  ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության շնորհակալագրերով, իսկ  մասնակից երեխաները պարգևատրվեցին միջոցառման հովանավորների հատկացրած նվերներով:

Միջոցառման կայացմանը աջակցել են  «ԱՅԲ»  կրթական հանգույց հիմնադրամը, «Լիմուշ»  հրատարակչությունը,  «Սպորտ Սիթի»  սպորտային խանութների ցանցը, «Զանգակ» հրատարակչությունը  և «Հայաստան» հանրախանութի սպորտային բաժինը:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները Հունգարիայում են

1ffa1Մայիսի 21-24-ը Հայաստանի մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը Հունգարիայում մասնակցելու է ընկերական միջազգային մրցաշարի:

Մեր ընտրանին արդեն ժամանել է Հունգարիա:

Մայիսի 21-ին թիմը մրցաշարի առաջին հանդիպումը կանցկացնի Հունգարիայի հավաքականի հետ:

21.05.13

Սլովենիա-Շվեյցարիա

Հունգարիա-Հայաստան

22.05.13

Հայաստան-Շվեյցարիա

Հունգարիա-Սլովենիա

24.05.13

Հայաստան-Սլովենիա

Հունգարիա-Շվեյցարիա

Մհեր Հովհաննիսյանը հետապնդում է առաջատարին

25441 chessՄիջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը Հոլանդիայի Լիմբուրգ քաղաքում անցկացվող  շախմատի միջազգային մրցաշարում կայացած երեք տուրից հետո ունի 2,5 միավոր:

Նա կես միավորով է ետ մնում միանձնյա առաջատարից` գրոսմայստեր Վլադիմիր Դոբրովից (Ռուսաստան):

Մրցաշարին մասնակցում են 101 շախմատիստներ:

Ինչո՞ւ Հայաստանում ըմբշամարտով զբաղվող կանայք չկան

Azerbaijan's Ahmadli wrestles with Bulgaria's Yusein at the Senior Wrestling European Championship in BakuԸմբշամարտը Հայաստանում հենակետային մարզաձև է, սպասելիքները մեծ են: Օդեսայում օրերս կայացած ազատ ոճի ըմբշամարտի «Սև ծով» միջազգային ներկայացուցչական մրցաշարում, որին մասնակցում էին տասը երկրների պատվիրակներ, մեր ըմբիշներն անմասն չմնացին խաղարկված պարգևներից: Թե ինչքանով են սպասելիքներն արդարացել, խնդրեցինք պարզաբանել միջազգային կարգի մրցավար Լյովա  Վարդանյանին:

– Մրցաշարը գրանցված է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի միջոցառումների օրացուցային ծրագրում: Այդ է պատճառը, որ  բոլոր երկրներից էլ կարողությունները փորձում էին լավագույն ըմբիշները: Պայքարի ոլորտ էին ներգրավվել Գերմանիայի, Ռումինիայի, Ֆրանսիայի, Մոլդովայի, Ուկրաինայի,  Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, Բուլղարիայի և Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանից մրցագորգ դուրս եկած 6 մարզիկներից 3-ը մրցանակակիր դարձան: 55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը, 96 կգ քաշային Էդգար Ենոքյանը կանգնեցին պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին, իսկ 60 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլանը բավարարվեց 3-րդ տեղով: Մրցումները բարձր մակարդակով էին, տիտղոսակիրները շատ էին: Ենոքյանը վճռական գոտեմարտում պարտվեց 2012-ին Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերում արծաթե մեդալակիր դարձած ուկրաինացի ըմբիշին:

 – Իսկ մերոնցից ովքե՞ր չարդարացրին սպասելիքները:

– 74 կգ քաշային կարգում հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը փորձարկեց Հայաստանի առաջնության 2-րդ մրցանակակիր Վարուժան Կաջոյանին: Նա թրծվելու կարիք ունի: Հայաստանի հավաքականի հնաբնակ, 29-ամյա 74 քաշային Սուրեն Մարկոսյանը (74 կգ) մեկ հաղթանակ տարավ, հետո պարտվեց: Նա վնասվածք ուներ, այժմ ապաքինվել է, փորձում է վերագտնել իր լավ մարզավիճակը: Մուսա Մուրթազալիևն այս քաշային կարգում էր հանդես գաիս, սակայն այժմ ուժերն է չափում 84 կգ քաշայինների պայքարում և 2013-ին դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն: Մարկոսյանի հիմնական մրցակիցը Հայաստանի այս տարվա չեմպիոն, 2013-ի Եվրոպայի առաջնությունում 5-րդը ճանաչված Գրիգոր Գրիգորյանն է, որն այս ստուգատեսին չէր մասնակցում: Նա կարողությունները կփորձի մայիսի 20-24-ը Դաղստանում կայանալիք Ալի Ալիևի միջազգային մրցաշարում: Սերգեյ Հովսեփյանը (66 կգ) ևս իր օգտին հաղթանակ գրանցեց, հետո էլ պարտվեց: Գերծանրքաշային ըմբիշ չունեինք: Անդրանիկ Գալստյանը մասնակցել էր Եվրոպայի առաջնությանը և իրեն չէր կարողացել դրսևորել: Այդ է պատճառը, որ նրան նոր մրցաշարում հանդես գալու հնարավորություն չէր տրվել: Մեր մարզիկների հիմնական նպատակն է լավ նախապատրաստվել աշխարհի առաջնությանը, որը կայանալու է սեպտեմբերին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում: Նրանց համար փորձություն կլինի նաև օգոստոսի 2-4-ը Վանաձորում կայանալիք Ստեփան Սարգսյանի սահմանած մրցանակների խաղարկության միջազգային մրցաշարը:

 – Թբիլիսում 2013-ին կայացած Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազատ ոճի ըմբիշներից Դավիթ Սաֆարյանը (66 կգ) դարձել է չեմպիոն, Մուրթազալիևն արծաթե մեդալի է տիրացել: Աշխարհի առաջնությունում մեր թիմի հնարավորություններն ինչպիսի՞ն են:

– Պետք է լրջորեն նախապատրաստվել, նաև լավատես լինել: Ի դեպ, մեր պատանի և երիտասարդ ըմբիշներին ևս առաջիկայում լուրջ փորձություններ են սպասում: Հունիսին պատանիները Չեռնոգորիայում, հուլիսի սկզբին էլ երիտասարդները  Մակեդոնիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնություններին: Օգոստոսին կայանալու են  պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունները: Հոկտեմբերին էլ երիտասարդական հավաքականները մասնակցելու են Եվրոպայի գավաթի թիմային խաղարկությանը: Այդպիսի պատվի են արժանանալու Եվրոպայի առաջնությունում տասնյակում տեղ զբաղեցրած թիմերը: Սա նոր մրցաշար է: Այնպես որ, ըմբիշների օրացուցային ծրագիրը հագեցած է:

 – Այժմ շատ է խոսվում այն մասին, որ ըմբշամարտը կարող է դառնալ ոչ օլիմպիական մարզաձև: Հավատո՞ւմ եք, որ այդպիսի բան կկատարվի:

– Ի դեպ, Օդեսայում ցույց կազմակերպվեց` ի պաշտպանություն ըմբշամարտի, որպեսզի այն մնա օլիմպիական խաղերի ծրագրում: Բողոքի պաստառ պարզվեց. մրցաշարի բոլոր մասնակիցները միասին լուսանկարվեցին, և այդ ամենի մասին տեղեկացվեցին միջազգային մարզական  կազմակերպությունները, լրատվամիջոցները: Ինչպես հայտնի է, մայիսի 16-18-ը Մոսկվայում կայանալու է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովը: Անցկացվելու են կազմակերպության նախագահի ընտրություններ: Փոփոխություններ են կատարվելու ըմբշամարտի երկու մրցաձևերի մրցակարգերում: Դիմում է ներկայացվելու Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարությանը, որպեսզի ըմբշամարտը մնա օլիմպիական խաղերի ծրագրում: Ինչպես հայտնի է, ըմբշամարտը օլիմպիական խաղերի անցկացման սկզբից եղել է  ստուգատեսի ծրագրում: Թեև այն հանվել է 2020-ի օլիմպիական խաղերի ծրագրից, բայց հնարավոր է, որ այդ որոշումը վերանայվի: Ոչ ոք չի հավատում, որ ըմբշամարտը կարող է չլինել օլիմպիական խաղերի ծրագրում:

 – Հետաքրքիր է, թե Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնի հավակնորդներն ովքեր են: Ֆեդերացիայի այժմ արդեն նախկին նախագահ Ռաֆայել Մարտինետին և՞ս նրանց թվում է:

– Մարտինետին, որը ներկայացնում է Շվեյցարիան, նույնպես նախագահ դառնալու ցանկություն է հայտնել, բայց ընտրվելու ավելի մեծ հնարավորություններ ունի Սերբիայի ներկայացուցիչ, ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նենադ Լալովիչը: Կարելի է ասել, որ տարբեր երկրների ֆեդերացիաների ներկայացուցիչների 70-80 տոկոսը նրան են ցանկանում տեսնել կազմակերպության ղեկավարի պաշտոնում: Հիմնական մրցապայքարը այս երկուսի միջև է ընթանալու: Հնարավոր է, որ տեղում նաև նոր թեկնածուներ առաջադրվեն:

 – Այդուհանդերձ, քանիցս ՄՕԿ–ի մի շարք պաշտոնյաներ մերկացվել են կոռումպացված լինելու հանցանքում: Հնարավո՞ր է, որ փողեր կորզելու նպատակով է ստեղծվել այս իրարանցումը:

– Թող այդ մասին մտածեն փողեր տվողները և վերցնողները: Հույսներս այն է, որ համարձակություն, ուժ, ճարպկություն պահանջող ըմբշամարտը, որը ոչ միայն տղամարդկանց կողմից է սիրված, այլև գեղեցիկ սեռի ներկայացուցիչների, կշարունակի մնալ օլիմպիական խաղերի ծրագրում:

 – Քանի որ կանանց անդրադարձաք, ապա հետաքրքիր է, թե ինչու Հայաստանում ըմբշամարտով զբաղվող կանայք չկան:

– Հայաստանում կանանց ըմբշամարտի հիմնադիրը ես եմ: 1998-ից մինչև 2003-ը Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում 25-30 մարզուհի կար: Բայց երբ մեր երկրի մարզական պետական կառույցում աշխատանքի անցա, փոխարինող չգտնվեց: Փաստն այն է, որ Հայաստանում այժմ ըմբշամարտով զբաղվող մարզուհիներ չկան:

 – Տարօրինակ է, քանի որ մեր սահմանակից Ադրբեջանում և Վրաստանում ըմբշամարտի հավաքականներ կան: Ընդ որում, Ադրբեջանի ներկայացուցիչները պարբերաբար մեդալներ են նվաճում միջազգային խոշորամասշտաբ ստուգատեսներում:

– Բանն այն է, որ Ադրբեջանի հավաքականի կազմում են ուկրաինուհի բարձրակարգ ըմբիշներ: Թիմում միայն մեկ ադրբեջանցի մարզուհի կա: Վրաստանի հավաքականում մի քանի մարզուհի են: 

– Նպատակ չկա՞ դրսից մարզուհիների, նաև նոր մարզիկների հրավիրել Հայաստանի հավաքական:

– Ուկրաինայի, Ռուսաստանի, Բելառուսի ներկայացուցիչներն առաջարկել են, որ իրենց տարբեր քաշային կարգերի 2-3-րդ համարների մարզուհիներին ընդգրկենք Հայաստանի հավաքականում, սակայն դեռ մտածում ենք, չենք կողմնորոշվել, թե այդ քայլն ինչքանով է նպատակահարմար: Եթե դրսից ըմբիշներ հրավիրենք, ապա նրանք կարող են լինել միայն գերծանրքաշայիններ: Առայժմ հարցական է, թե Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում Յուրի Պատրիկեևը մրցելույթները կշարունակի՞, թե՞ ոչ: Եվրոպայի առաջնությանը նա չմասնակցեց: Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականում էլ առայժմ հսկա փորձառու մարզիկ չունենք: Ֆինանսական հիմնախնդիրներ չկան: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը ըմբիշներին, մարզիչներին աջակցում է բոլոր հարցերում: Արդյունքներն էլ ակնառու են: Նախատեսվում է, որ աշխարհի առաջնությանը մեր երկու մրցաձևերի հավաքականներն էլ մարտական կազմերով հանդես կգան, և մեդալներ կլինեն:

 

Լևոն Արոնյանը 5-րդն է

լևոնimagesՆորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտված շախմատի գերմրցաշարում Լևոն Արոնյանը 5-րդն է: Հաղթող դարձավ ռուսաստանցի  Սերգեյ Կարյակինը, որը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր:

2-3-րդ տեղերը բաժանեցին նորվեգացի Մագնուս Կառլսենն ու ամերիկացի Հիկարու Նակամուրան` 5,5-ական միավոր: Արոնյանը, Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթհան Անանդը և ռուսաստանցի Պյոտր Սվիդլերը հավաքած 5-ական միավորով բաժանեցին 4-6-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով հայ գրոսմայստերը զբաղեցրեց 5-րդ տեղը:

7-րդը չինացի Վան Հաոն է`4,5 միավոր: Ապա հաջորդում են`Վեսելին Տոպալովը (Բուլղարիա)` 4, Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան)` 3, Յոն Լյուդվիգ Համերը (Նորվեգիա)`  1,5 միավոր:

9-րդ տուր

Տեխնիկական արդյունքներ

Լևոն Արոնյան – Մագնուս Կառլսեն` 0,5:0,5

Սերգեյ Կարյակին  – Վեսելին Տոպալով`  0,5:0,5

Թեյմուր Ռաջաբով  – Պյոտր Սվիդլեր` 0,5:0,5

Վան Հաո – Վիշվանաթան Անանդ` 1:0

Յոն Լյուդվիգ Համեր  – Հիկարու Նակամուրա`  0:1

Սերժ Սարգսյանը միաձայն վերընտրվել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ

Sport_shaxmati_tun_798466409Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն անցկացված Հայաստանի շախմատի ֆեդերացիայի համաժողովում  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը միաձայն վերընտրվել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ: Նա կազմակերպությունը կգլխավորի ևս երկու տարի:

Միշել Տեր-Զաքարյանի թիմը Լիգա 1-ի ուղեգիր նվաճեց

20820Ֆուտբոլի Ֆրանսիայի 8-ակի չեմպիոն «Նանտը», որը մարզում է Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Միշել Տեր – Զաքարյանը, Լիգա 1-ի ուղեգիր նվաճեց:

«Նանտը», Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնի առաջնության 37-րդ տուրում տանը նվազագույն առավելությամբ հաղթեց  «Սեֆանին» և առաջնության ավարտից մեկ տուր առաջ իր համար ապահովեց Լիգա 1-ի ուղեգիր:

Ուղեգիր նվաճեց նաև «Գենգամը»: Ավելի վաղ նման պատվի արժանացել էր «Մոնակոն»:

 

«

«Ատլետիկոն» հաղթեց «Ռեալին»

ատլ_1368831179Մադրիդի «Ատլետիկոն» ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խացղարկության եզրափակչում լրացուցիչ խաղաժամանակում հաղթեց Մադրիդի «Ռեալին»` 2:1 հաշվով և 14 տարվա ընդմիջումից հետո դարձավ գավաթակիր: «Ատլետիկոն» պատվավոր ավարը նվաճեց 10-րդ անգամ:

Խաղի հիմնական ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով:

Ի դեպ,  «Ատլետիկոն» «Ռեալին» վերջին անգամ հաղթել էր 1999-ի հոկտեմբերի 30-ին:

Տեխնիկական արդյունքներ

«Ռեալ» – «Ատլետիկո»՝ 1:2

Կրիշտիանու Ռոնալդու, 14 – Դիեգո Կոստա, 35, Ժոաո Միրանդա, 98

Հեռացում՝ Կրիշտիանու Ռոնալդու, 114 («Ռեալ»)

Արոնյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան Տոպալովի հետ

արոն-տոպimagesՆորվեգիայի Ստավանգեր քաղաքում անցկացվող շախմատի գերմրցաշարի  8-րդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սև խաղաքարերով, ոչ- ոքի ավարտեց պարտիան բուլղարացի Վեսելին Տապալովի հետ: Գրոսմայստերները կատարեցին  41քայլ:

Արոնյանն ունի 4․5 միավոր։

Մրցաշարի ավարտին մնացել մեկ տուր:

Դոպինգ օգտագործած մեր ծանրորդներին Հայաստանի մասնագետները չեն ստուգել

դոպինգ«Անկախն» ապրիլի 25-ի համարում անդրադարձել է, որ Հայաստանի ծանրորդներին փորձաքննության ենթարկելուց հետո 7 դրական արդյունք է ստացվել, այսինքն` բացահայտվել են արգելված դեղամիջոցների օգտագործման դեպքեր: Ինքնին հարց է առաջանում, թե ինչո՞ւ է այդպիսի իրավիճակ ստեղծվել, նախապես մարզիկներին մեր երկրի համապատասխան մասնագետները ստուգե՞լ են, թե՞ ոչ:

Հայաստանի սպորտային բժշկության և հակադոպինգային կենտրոնի հակադոպինգային բաժնի պետ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հակադոպինգային ծառայության ղեկավար, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը տեղակացրեց, որ այս տարի մեր երկրի ծանրորդներին չեն ստուգել: Խնդիրն այն է, որ  այդպիսի աշխատանք կատարելու առաջարկ չեն ստացել և ոչ մի ծանրորդից փորձանմուշ չեն վերցրել:

Ընդունված կարգի համաձայն` մարզական ֆեդերացիաները պաշտոնապես դիմում են, և փոխհամաձայնեցված ստուգումներ են իրականացվում:  Դրա համար հակադոպինգային մասնագետները վարձատրվում են և այլն: «Համագործակցում ենք Հայաստանի բռնցքամարտի, ըմբշամարտի ֆեդերացիաների հետ: Իսկ թե Հայաստանից ովքեր են բռնվել արգելված դեղամիջոցներ օգտագործելու հանցանքում, ոչինչ չգիտեք և չենք էլ ցանկանում այդ թեմային անդրադառնալ»,- ասաց Հովհաննիսյանը:

Ի դեպ, Հայաստանի հակադոպինգային կենտրոնը վերջերս հավաստագիր է ստացել: Փաստորեն, հաստատվել է, որ Հայաստանի ներկայացուցիչները կարող են հակադոպինգային ծառայություններ մատուցել Միջազգային օլիմպիական կոմիտեի «ՎԱԴԱ» հակադոպինգային կազմակերպության չափորոշիչներին համապատասխան: Առաջին պահանջն այն է, որ հակադոպինգային կենտրոնի աշխատակարգի կանոնները համապատասխանեն միջազգային կանոններին: Դեռ 2009-ից  է այդ պահանջը մերոնց կողմից կատարվում: Երկրորդ` պետք է աշխատել միջազգային հակադոպինգային թեստավորման սկզբունքներով, դոպինգի ստուգումը ճիշտ իրականացնել: Բացի այդ, հակադոպինգային կենտրոնը պետք է  անկախ լինի, նաև` ապահովագրված: Ապահովագրության հարցը կարևոր է: Եթե որևէ մարզիկ հակադոպինգային կենտրոնին դատի տա, ապա այդ ծախսերը պետք է վերցնի ապահովագրական կազմակերպությունը: Այդ պարտականությունը ստանձնել է «Նաիրի» ինշուրանսը: Հավաստագիրը հատկացնելու համար ստուգում է կազմակերպվել, որն իրականացրել են Գերմանիայի հակադոպինգային ծառայության մասնագետները:

Ի դեպ, Հայաստանի հակադոպինգային կենտրոնի մասնագետներն աստիճանաբար ճանաչում են ստանում: Նրանցից երեքը` Անժելա Սահակյանը, Դավիթ Մոսինյանը և Խորեն Մանուկյանը, հավակնում են, որ կսպասարկեն 2014-ին Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերը: Դա Ռուսաստանի «Ռուսադա» հակադոպինգային կազմակերպության մասնագետների առաջարկի շնորհիվ է, որոնք Հայաստան են այցելել և ծանոթացել մեր երկրի մասնագետների հնարավորություներին:

 

Ի դեպ, ռուսական հակադոպինգային կազմակերպությունն իր կայքն ունի, որում անմիջականորեն հարապարակում են դոպինգի հետ կապված, բոլոր բացահայտումները: Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ առաջիկայում մեր երկրում էլ նույնատիպ կայք է գործելու: «Հունիսի 1-ին Հայաստան են ժամանելու հակադոպինգային 9 երկրների ներկայացուցիչներ: Բարձրացվելու են հրատապ հարցեր: «Անի» հյուրանոցում 3 օր շարունակ մի շարք հիմնախնդիրներ են քննարկվելու: Հայաստանի ներկայացուցիչները զեկուցումով են հանդես գալու, քանի որ մեր երկիրը տարածաշրջանում առաջինն է, որը հակադոպինգային միջազգային աշխատանքներ կատարելու հավաստագիր է ստացել: Ի դեպ, մայիսի 23-ին էլ Մոսկվայում կայանալու է ԱՊՀ հակադոպինգային կազմակերպության համաժողովը, որում կրկին Հայաստանի ներկայացուցիչները զեկուցելու են իրենց փորձի մասին: Իսկ աշխատանքային  պատվերներ ունենք ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայից: Մասնավորապես, առաջիկայում ստուգվելու են հունահռոմեական ոճի ըմբիշներ Արսեն Ջուլֆալակյանը, Արթուր Ալեքսանյանը, նրանց ևս երեք թիմակից ու երկու ազատ ոճի ըմբիշներ»,- ասաց Հովհաննիսյանը:

Յուրա Մովսիսյանն ուղևորվել է Կրասնոդար

յուimagesՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի թիմը` «Կրասնոդարը», Ռուսաստանի բարձրագույն խմբի առաջնության  29-րդ տուրի շրջանակում մայիսի  18-ին կմրցի նրա ներկայիս ակումբի`  Մոսկվայի «Սպարտակի» հետ:

Այսօր «Սպարտակը» ուղևորվեց Կրասնոդար: Թիմի հետ մեկնել են 19 ֆուտբոլիստներ, նաև Մովսիսյանը, որը վնասվածքից հետո ապաքինվել է:

Խաչատուրովը` Մոլդովայի կրկնակի չեմպիոն

Արտյոմ ԽաչատուրովՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Արտյոմ Խաչատուրովի թիմը` Տիրասպոլի «Շերիֆը», դարձել է Մոլդովայի չեմպիոն:

31-րդ տուրում  «Շերիֆը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով առավելության հասավ «Զիմբրուի» նկատմամբ:

Առաջնության ավարտից 2 տուր առաջ «Շերիֆը» վաստակած իր միավորների պաշարը հասցրեց 71-ի և անհասանելի դարձավ մրցակիցների համար: Թիմը Մոլդովայի առաջնությունում լավագույն է ճանաչվում 12-րդ անգամ` 2-րդ անգամ անընդմեջ:

«Շերիֆի» կազմում երկրորդ անգամ անընդմեջ ոսկե պարգև կստանա նաև Խաչատուրովը:

Մրցակիցներին զիջեցին լրացուցիչ ցուցանիշներով

25441 chessԼեհաստանի Լեգինցա քաղաքում անցկացվող շախմատի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 14 ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց տվեցին Սերգեյ Մովսիսյանը և Հրանտ Մելքումյանը: Նրանք 11 հնարավորից վաստակեցին 8-ական միավոր  և հայտնվեցին  1-10-րդ տեղերը բաժանողների խմբում: Լրացուցիչ ցուցանիշներով Մովսիսյանը գրավեց 7-րդ, իսկ Մելքումյանը` 10-րդ տեղը:

Գաբրիել Սարգսյանը և Տիգրան Պետրոսյանը հավաքեցին 7-ական միավոր և  27-51-րդ տեղերը զբաղեցնողների խմբում են: Վլադիմիր Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Զավեն Անդրիասյանը և Ռոբերտ Աղասարյանը վաստակեցին 6.5-ական միավոր (52-88 տեղեր): Ավետիք Գրիգորյանը մրցաշարն ավարտեց 6 միավորով: Կարեն Գրիգորյանը, Էլինա Դանիելյանն ու Հովհաննես Գաբուզյանը` ունեն 5,5-ական, Վլադիմիր Պողոսյանը` 4 միավոր:

Չեմպիոն դարձավ ուկրաինացի Ալեքսանդր Մոյիսենկոն: Ռուսաստանցիներ Եվգենի Ալեքսեևն ու Եվգենի Ռոմանովը գրավեցին երկրորդ և երրորդ տեղերը:

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 100 հազար եվրո է:

1-23-րդ տեղերը գրաված շախմատիստներն իրավունք ստացան խաղալու աշխարհի գավաթի խաղարկությունում:

 

Name 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Pts. Rk.
GM AKOPIAN Vladimir ½ 1 ½ ½ 0 ½ 1 ½ ½ 1 ½ 6.5 76
GM MOVSESIAN Sergei 1 ½ ½ 1 ½ 1 ½ ½ 1 ½ 1 8 7
GM SARGISSIAN Gabriel 1 ½ 1 ½ 1 ½ ½ ½ ½ ½ ½ 7 31
GM PETROSIAN Tigran L. 1 1 0 1 ½ ½ 1 ½ 0 1 ½ 7 39
GM MELKUMYAN Hrant ½ ½ 1 1 0 1 1 1 ½ ½ 1 8 10
GM GRIGORYAN Avetik 1 1 0 0 1 0 1 ½ 0 1 ½ 6 109
GM ANDRIASIAN Zaven ½ 1 1 ½ ½ ½ ½ ½ ½ 0 1 6.5 68
GM HOVHANNISYAN Robert 1 ½ 1 ½ ½ 0 ½ 1 0 1 ½ 6.5 65
GM PASHIKIAN Arman 1 1 0 ½ 1 0 1 1 0 ½ ½ 6.5 58
IM GRIGORYAN Karen H. ½ 1 0 1 1 0 0 ½ 1 ½ 0 5.5 150
GM GABUZYAN Hovhannes 1 ½ 0 1 ½ 0 1 0 1 ½ 0 5.5 136
GM DANIELIAN Elina 0 1 0 ½ ½ 1 0 ½ 1 1 0 5.5 157
FM AGHASARYAN Robert ½ 0 1 0 1 1 1 0 1 1 0 6.5 63
POGOSIAN Vladimir 0 0 1 0 0 1 0 0 1 0 1 4 237

Դևիդ Բեքհեմը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

article-2325558-13D4A83E000005DC-395_634x473Բրիտանացի լեգենդար ֆուտբոլիստը հայտարարել է սպորտում իր կարիերան ավարտելու մտադրության մասին:

“Պարի Սեն-Ժերմեն” թիմի 38-ամյա խաղացողը մտադիր չէ իր տարեկան պայմանագիրը երկարաձգել ո,ւ կհեռանա ակումբից ընթացիկ սեզոնի ավարտին:

“Ես զգում եմ, որ հիմա իսկը ժամանակն է կարիերան ավարտելու, քանի դեռ կարողանում եմ  լրիվ թափով խաղալ”,մեկնաբանել է նա:

Կարծիք կա, որ հեռանալուց հետո նա իր ժամանակը կտրամադրի  մի քանի մլն-անոց գովազդային պայմանագրերին ու բարեգործությանը:

Դևիդ ու Վիկտորյա Բեքհեմները դաստիարակում են իրենց 4 զավակներին. Բրուքլին, Ռոմեո, կրուզ որդիներին ու դստերը` Հարպեր Սևնին:

Ֆուտբոլիստի բազմանդամ ընտանիքը սովորաբար ժամանակն անց է կացնում Ֆրանսայում ու Մեծ Բրիտանիայում:

Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանն անմասն մնաց խաղարկված պարգևներից

գրիգոր-սևակ21892Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Բոլիվիայի Քոչաբամբա քաղաքում ավարտված Ամերիկա աշխարհամասի առաջնությունում անմասն մնաց խաղարկված պարգևներից: Նա 11 հնարավորից վաստակեց 7 միավոր և 92 մասնակիցների պայքարում զբաղեցրեց 13-րդ տեղը:

9,5 միավորով աշխարհամասի չեմպիոն դարձավ գրոսմայստեր Խուլիո Գրանդա Զունիգան (Պերու):

Դեվիդ Բեքհեմը հայտարարել է ֆուտբոլից հեռանալու մասին

b9Դեվիդ Բեքհեմը ֆուտբոլում ունեցած իր փայլուն կարիերայից հետո հայտարարել է ասպարեզից հեռանալու մասին:

Նա բրիտանական միակ ֆուտբոլիստն է, որը երկու տասնամյակ առաջ իր մեկնարկը սկսելով Մանչեստր Յունայթեդի կազմում այժմ 38 տարեկան հասակում դարձել է ըստ երևույթին իր սերնդի ամենախորհրդանշային ֆուտբոլիստը:Առաջնորդելով իր երկրի թիմը, նա վերցրել է 115 գավաթ և չորս տարբեր երկրներում դարձել չեմպիոն:

Չնայած ֆրանսիական կողմի՝ Փարիզի Սեն-Ժերմեն թիմի հետ պայմանագիրը երկարացնելու առաջարկին, 38-ամյա ֆուտբոլիստը խաղացել է իր վերջին խաղը՝ Կարլո Անչելոտիի խմբին Ֆրանսիայի գավաթը 19 տարվա մեջ առաջին անգամ վերցնելու հարցում օգնելուց հետո:

Բեքհեմի ներկայացուցիչը այսօր անհասանելի է եղել, երբ Sportsmail-ը ցանկացել է լսել նրա մեկանբանությունները:

Աշխարհի հայտնի ակումբներում՝ Մանչեստր Յունայթեդ, Ռեալ Մադրիդ, Միլան և Լոս Անջելես Գալաքսի, խաղացած ֆուտբոլիստը այժմ պատրաստվում է շարունակել իր ներկայացուցչական պարտականությունները տարբեր կազմակերպությունների համար՝ ներառյալ Sky Sports-ը, adidas-ը, Unicef-ը և Չինաստանում Ֆուտբոլի խթանումը:

Հունվարին Լոս Անջելեսից տեղափոխվելուց հետո Բեքհեմը պատրաստվում է իր կնոջ՝ Վիկտորիայի ու երեխաների՝ Բրուկլինի, Ռոմեոյի, Քրուզի և Հարպերի հետ մշտական բնակություն հաստատել Լոնդոնում:

Նրա կարողությունը գնահատվում է 165 միլիոն ֆունտ ստեռլինգ, ինչը նրան դարձնում է Բրիտանիայի սպորտում երբևէ եղած ամենահարուստ մարզիկը:

 

Կմեկնարկի «Կոկա-Կոլա գավաթ 2013» Հայաստանի միջնակարգ դպրոցների ֆուտբոլի առաջնության երկրորդ փուլը

ֆuoNiFQr3J9Az8G2agzGTg7ZWd9Մայիսի 21-ին կմեկնարկի «Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա / Կոկա-Կոլա գավաթ 2013» միջնակարգ դպրոցների ֆուտբոլի առաջնության երկրորդ փուլը:

«Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա / Կոկա-Կոլա գավաթ 2012» միջնակարգ դպրոցների ֆուտբոլի առաջնությունը մեկնարկել է  ապրիլի 17-ին: Մրցաշարը անցկացվում է երկու փուլով՝ առաջինում Հայաստանի բոլոր մարզերի ավելի քան 732 միջնակարգ դպրոցների 1999-2000 թվականներին ծնված ավելի քան 8784 տղաներից և աղջիկներից կազմված թիմեր մրցել են խմբային մրցաշարում: Երկրորդ փուլում լավագույն 32 թիմերը արդեն կմրցեն 1/16 եզրափակչում: Երկրորդ փուլի բոլոր հանդիպումները տեղի կունենան ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:

Առաջնության նպատակն է մասսակայանացնել և զարգացնել ֆուտբոլ մարզաձևը Հայաստանի միջնակարգ դպրոցներում, ինչպես նաև ֆուտբոլային մարզումներում ներգրավել այն երեխաներին, որոնք չեն հաճախում ֆուտբոլային խմբակներ կամ մարզադպրոցներ: