Հայաստանի հավաքականը 4-րդ տեղում է

Ջրագնդակ3_1351441294Վրաստանի Բաթում քաղաքում կազմակերպված ջրագնդակի միջազգային մրցաշարին մասնակցեց նաև Հայաստանի երիտասարդական հավաքականը: Պայքարի ոլորտ էր ներգրավվել 6 թիմ: Ի վերջո, մեր երկրի ներկայացուցիչները հանգրվանեցին 4-րդ հորիզոնականում:

Մրցաշարի լավագույն կենտրոնական հարձակվող ճանաչվեց Հայաստանի թիմի անդամ Վոլոդյա Կարապետյանը:

 

Նախապատվությունը տրվում է տանտերերի թիմին

բորուս_1366836037Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում այսօր Մադրիդի «Ռեալը» կմրցի  Դորտմունդի «Բորուսիայի» հետ:

Գրավախաղերի կազմակերպիչները նախապատվությունը տալիս են տանտերերի թիմին:

«Ռեալի» հաղթանակի համար սահմանվել է 1,57 գործակիցը, իսկ դորտմունդցիների հաղթանակի՝ 5 գործակիցը: Ոչ- ոքիի գործակիցն է` 4,33:

Հավելենք, որ առաջին խաղում «Բորուսիան» հաղթել էր 4:1 հաշվով: Իսպանական ակումբի համար անչափ դժվար կլինի կորցրածը ետ բերել:

 

Մարզումներ Ֆուտբոլի ակադեմիայում

ffa5Ֆուտբոլի Հայաստանի մինչև 19 և մինչև 17 տարեկանների հավաքականները մարզումներ կանցկացնեն ՀՖՖ Ֆուտբոլի ակադեմիայում:

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ ապրիլի 29-ին անցկացրել է առաջին մարզումը, որին մասնակցել են հետևյալ ֆուտբոլիստները`

Սուրեն Ալոյան «Բանանց»

Մայիս Դոլմազյան «Փյունիկ»

Վարազդատ Ղազարյան «Իմպուլս»

Հակոբ Համբարձումյան «Բանանց»

Դավիթ Տերտերյան «Փյունիկ»

Արմեն Միքայելյան «Փյունիկ»

Հակոբ Հակոբյան «Բանանց»

Խաչիկ Թոփալյան «Միկա»

Էդգար Գրիգորյան «Բանանց»

Վահագն Հայրապետյան «Փյունիկ»

Գառնիկ Հովակիմյան «Բանանց»

Հայկ Գալստյան «Միկա»

Հովիկ Իլանգյոզյան «Բանանց»

Սամվել Խաչիկյան «Փյունիկ»

Էմիլ Եղիազարյան «Բանանց»

Վոլոդյա Բաբայան «Իմպուլս»

Հովհաննես Պողոսյան «Փյունիկ»

Հովհաննես Փանոսյան «Բանանց»

Ռաֆայել Դարբինյան «Բանանց»

Սամվել Իգիթյան «Բանանց»

Դավիթ Ազատյան «Միկա»

Նարեկ Պետրոսյան «Միկա»

Աշոտ Աբգարյան «Փյունիկ»

Ստեփան Հարությունյան «Բանանց»

Ռոբերտ Մինասյան «Փյունիկ»

Ժիրայր Մարգարյան «Բանանց»

Արամ Կարապետյան «Փյունիկ»

Սամվել Գրիգորյան «Բանանց»

Հաջորդ մարզումը տեղի կունենա ապրիլի 30-ին:

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը նույնպես կանցկացնի երկու մարզում` մայիսի 1-ին և 2-ին: Թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ  Խաշմանյանը թիմ է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին`

Դարպասապահներ 

Հովհաննես Նավասարդյան «Բանանց»

Պողոս Այվազյան «Միկա»

Պաշտպաններ

Համլետ Ասոյան «Փյունիկ»

Արտաշես Ասծատրյան «Փյունիկ»

Հովհաննես Վերանյան «Իմպուլս»

Սիփան Դավթյան «Բանանց»

Արման Բարսեղյան «Բանանց»

Արմեն Ղազարյան «Բանանց»

Վարդան Խաչատրյան «Գանձասար»

Կիսապաշտպաններ

Սարգիս Շահինյան «Միկա»

Նարեկ Ասլանյան «Փյունիկ»

Ալիկ Առաքելյան «Միկա»

Էդուարդ Ավագյան «Բանանց»

Արամ Սարգսյան «Բանանց»

Կարեն Հարությունյան «Բանանց»

Նաիրի Մինասյան «Բանանց»

Արամ Մուրադյան «Շիրակ»

Արամայիս Քյոսայան «Բանանց»

Դավիթ Գիզգիզյան «Ատրոմիտոս» Հունաստան

Հարձակվողներ

Վիուլեն Այվազյան «Փյունիկ»

Վարդան Բակալյան «Փյունիկ»

Հովհաննես Մաճկալյան «Գանձասար»

Աշտարակացատկորդ Վլադիմիր Հարությունյանը` երկրորդ մրցանակակիր

Ջրացատկ 111111Գերմանիայի Դրեզդեն քաղաքում կայացած ջրացատկի միջազգային մրցաշարում  Վլադիմիր Հարությունյանը աշտարակացատկերում գրավեց երկրորդ տեղը: Նա իրենից առաջ թողեց միայն  պատանիների Եվրոպայի չեմպիոն, ռուսաստանցի Նիկիտա Շելիխերին:

Հայաստանի հրացանակիրների հաջող մրցելույթները Թբիլիսիում

սուսերimagesՊատանի հայ սուսերամարտիկները հաջող են հանդես եկել Թբիլիսիում կայացած միջազգային մրցաշարում: Վրաստան մեկնած 10 պատանի մարզիկներից 5-ը գրավել են մրցանակային տեղեր:

Թբիլիսի են մեկնել Բյուրեղավանի ”Քեթրին” ակումբի և Նորագավիթի սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցի սաները: Մասնակիցներն ուժերը չափել են 2 տարիքային խմբերում: Պատանիների ավագ տարիքային խմբում ճկասուսեր մրցաձևում 1-ին տեղը գրավել է Արմեն Դալլաքյանը (”Քեթրին” ակումբ), 2-րդը՝ Գագիկ Գալոյանը (սուսերամարտի մարզադպրոց): Ճկասուսերակրիների փոքր տարիքային խմբում  2-րդ տեղը զբաղեցրել է Հարություն Խաչատրյանը (”Քեթրին” ակումբ):

Խոցասուսերակիրների պայքարում պատանիների փոքր տարիքային խմբում  ”Հայաստան” մարզական միության  Նորագավիթի մարզադպրոցի սաներից Մարտին Մկրտչյանը գրավել է 1-ին, իսկ Լևոն Գրիգորյանը՝ 3-րդ տեղը: Նույ մարզօջախի ներկայացուցիչ Արսեն Արազյանը ավագ տարքայի խմբում զբաղեցրել է 3-րդ տեղը:

Նշենք, որ մրցաշարին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Ռոսաստանի, Ադրբեջանի և Քուվեյթի ներկայացուցիչները:

Արոնյանը բավարարվեց կես միավորով

Ալյոխին22850Սանկտ Պետերբուրգում շարունակվող  Ալեքսանդր Ալյոխինի շախմատի  հուշամրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սև խաղաքարերով, ոչ-ոքի ավարտեց պարտիան Ռուսաստանի ներկայացուցիչ Նիկիտա Վիտյուգովի հետ: Կատարվեց 41 քայլ: Մեր շախմատիստն ունի 4 միավոր: Նա կես միավորով է ետ մնում երկու առաջատարներից:

Ահա թե ինչպիսի հաջորդականությամբ են տեղեր զբաղեցնում մասնակիցները.

Վաշիե-Լագրավ, Գելֆանդ՝ 4.5-ական միավոր, Ադամս, Արոնյան, Անանդ՝ 4-ական, Ֆրասինյե՝ 3.5, Վիտյուգով, Կրամնիկ՝ 3-ական, Դինգ Լիրեն՝ 2.5, Սվիդլեր՝ 2:

Կատարվեց Ֆուտբոլի ակադեմիայի նորակառույց մարզադաշտի բացման արարողությունը

ffa5Ապրիլի 29-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ նորակառույց մարզադաշտի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Նոր մարզադաշտի բացումն ազդարարող ժապավենը կտրեցին Տարոն Մարգարյանը և ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի տնօրեն Արթուր Մանուկյանը:
Այնուհետև ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը և Տարոն Մարգարյանը ծանոթացան մարզադաշտի ենթակառուցվածքներին։
Բացման արարողությունից հետո մարզադաշտը տրամադրվեց «Բանանց-2» և «Փյունիկ-2» թիմերի ֆուտբոլիստներին, որոնք անցկացնում էին Հայաստանի Առաջին խմբի առաջնության հերթական տուրի հանդիպումը: Հանդիպման առաջին խորհրդանշական հարվածը կատարեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտը ապահովված է 2500 նստատեղով, ծածկած տրիբունայով, 3000 մետր քառակուսի օգտակար մակերեսով եւ սպասարկման շինություններով:

Կայացել է բիլիարդի «ազատ բուրգ» խաղաձևի Հայաստանի բաց առաջնությունը

Նկարում` աջից` առաջին մրցանակակիր Ավետիս Ավետիսյան, ձախից` երրորդ մրցանակակիր Հրանտ Հունանյան

Նկարում` աջից` առաջին մրցանակակիր Ավետիս Ավետիսյան, ձախից` երրորդ մրցանակակիր Հրանտ Հունանյան

Ապրիլի 27-ից 28-ը Երևանի «Էֆֆե» ակումբում կայացել է  բիլիարդի «ազատ բուրգ» խաղաձևի Հայաստանի բաց առաջնությունը: Առաջնությունում հաղթող է ճանաչվել Ավետիս Ավետիսյանը: Նա Եզրափակչում հաղթել է Արման Պետրոսյանին, ով «մոսկովյան բուրգ» խաղաձևի Հայաստանի այս տարվա չեմպիոնն է: Երրորդ հորիզոնականն են զբաղեցրել Հունանյան Հրանտը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայացնող Վիտալիկ Բալայանը: Մրցանակները հանձնել են Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիայի նախագահ Ի. Խաչատուրովը, փոխանախագահներ Ս. Չախալյանը և Ս. Հունանյանը, մարզիչ` Գարուշ Ասատրյանը:

«Ազատ բուրգ» խաղաձևի Հայաստանի բաց առաջնությունը 2013թ.-ին անցկացված երրորդ մեծ ստուգատեսն էր: Այս տարվա հունվար ամսին անց էր կացվել «մոսկովյան բուրգ» խաղաձևի Հայաստանի բաց առաջնությունը, իսկ մարտին կայացել էր Հայաստանի թիմային առաջնությունը:

Լևոն Արոնյանը սև խաղաքարերով կմրցի Նիկիտա Վիտյուգովի հետ

1107_linares_09Այսօր Սանկտ Պետերբուրգի ռուսական պետական թանգարանում պայքարը կշարունակեն շախմատի Ալյոխինի հուշամրցաշարի մասնակիցները: Կկայանան 7-րդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանը սև խաղաքարերով կմրցի Նիկիտա Վիտյուգովի հետ։

Մեր երկրի ներկայացուցիչը վաստակած 3.5 միավորով 2-5-րդ տեղերը բաժանողների խմբում է: Առաջատարը` Վաշիե-Լագրավն է` 4 միավոր:

 

Ովքեր են Հայաստանի ուժեղագույն թհեքվանդոյիստները

thekvandoԷջմիածնում անցկացված թհեքվանդոյի Հայաստանի առաջնությունում չեմպիոններ դարձան` Վահագն Աղաջանյանը (54 կգ), Հայկազ Սամվելյանը (58 կգ), Վրեժ Պետրոսյանը (63 կգ), Սերգեյ Վարդազարյանը (68 կգ), Հայկ Խաչատրյանը (74 կգ), Դավիթ Պետրոսյանը (80 կգ), Գենադի Առուստամյանը (87 կգ), Արսեն Գրիգորյանը (+87 կգ):

Ստուգատեսի արդյունքով կազմավորվեց Հայաստանի հավաքականը, որը կնախապատրաստվի հուլիսի 17-21-ը Մեքսիկայում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Հայաստանի ձյուդոյիստներին նոր փորձություններ են սպասում

1015531252653245-ձյուդոՀայաստանի ձյուդոյի տղամարդկանց հավաքականն անփառունակ մրցելույթներ ունեցավ օրերս Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կազմակերպված Եվրոպայի առաջնությունում:

Եվ ահա, մերոնք պետք է մասնակցեն Հին աշխարհամսի թիմային առաջնությանը:

Մայիսի սկզբին մեր երկրի ընտրանին  Դաղստանում կմասնակցի միջազգային մրցաշարի: Դրանից հետո կկազմավորվի Հայաստանի հավաքականը, որը նախապատրաստական ուսումնամարզական հավաք կանցկացնի:

Եվրոպայի թիմային առաջնությունը կայանալու է մայիսի 18-19-ը  Օրենբուրգում:

Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտի հանդիսավոր բացումը՝ ապրիլի 29-ին

ffa5Ապրիլի 29-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում տեղի կունենա Ակադեմիայի մարզադաշտի հանդիսավոր բացումը:

Բացման արարողությունից հետո կկայանա Հայաստանի առաջին խմբի առաջնության

«Բանանց-2»-«Փյունիկ-2» հանդիպումը:

Աշխարհի ուժեղագույն շախմատիստների վարկանիշային աղյուսակը

121168Լևոն Արոնյանն աշխարհի ուժեղագույն շախամատիստների դասակարգման աղյուսակում ներկայումս երկրորդն է:

1. Կառլսեն 2868.0
2. Արոնյան 2813.5
3. Կրամնիկ 2801.0
4. Թոփալով 2783.1
5. Անանդ 2780.1
6. Կարուանա 2779.5
7. Գրիշչուկ 2779.2

23 մասնագետներ ստացան Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի հավաստագրեր

dscn3827Երևանում  ավարտվեց  սեմինարը, որին մասնակցում էին Երևանի, Հայաստանի մարզերի, Արցախի մարզիչները: Այն վարում էր Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Իգոր Շեստակովը (Նորվեգիա):

Վերջին օրը գործնական պարապմունք կազմակերպվեց ՖԻՄԱ-ի մարզասարահում, որին մարզիչներից բացի մասնակցեցին հանդբոլիստուհիները: Ներկայացվեցին մարզումների կազմակերպման նոր մեթոդներ և մի շարք առանձնահատկություններ:

Վերջում սեմինարի մասնակիցները քննություն հանձնեցին: 23 մասնագետներ ստացան Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի հավաստագրեր:

Մեր մարզիչների անձնական քարտեր լրացվեցին: Դրանցում նշված են, թե մասնագետները որտեղ են աշխատել, ինչպիսի թիմեր մարզել, ինչքան ժամանակ մարզչական գործունեությամբ զբաղվել և այլն: Քարտերը հանձնվեցին Իգոր Շեստակովին, որպեսզի նա ներկայացնի Հանդբոլի միջազգային ֆեդերացիա:

Աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը Վանաձորից տեղափոխվում է Երևան

Նազիկ ավդալյանԵրկար ժամանակ է, ինչ աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը մարզասերների ուշադրությունից հեռու է: Մինչդեռ միշտ էլ հետաքրքրում է, թե ինչո՞վ են զբաղվում, ո՞ւր են գնում  մեր չեմպիոնները: Ինչպես հայտնի է, ավտովթարից հետո ծանրորդուհին դադարեցրել է մարզումները: Ինչ վերաբերում է մեծ սպորտ վերադառնալուն, ապա այդ  մասին հակասական լուրեր են շրջում: Խոսակցություններ կան, որ Նազիկը կրկին մրցահարթակ է դուրս գալու,  ասվում է  նաև այն մասին, որ նա մտադիր է ծանրամարտի մանկապատանեկան կենտրոն հիմնել, մարզչական աշխատանքով զբաղվել և այլն: Հանդիպելով աշխարհի չեմպիոնուհուն` փորձեցինք նրանից ստույգ տեղեկություններ ստանալ:

Նազիկը հայտնեց, որ ներկայումս ոչնչով չի զբաղվում, պարզապես հանգստանում է: «Ամուսնանալուց հետո Գյումրիից տեղափոխվել եմ Վանաձոր, այնտեղ ենք բնակվում: Հիմա էլ պատրաստվում ենք հաստատվել Երևանում: Դրանից հետո նոր կպարզվի, թե ինչ պետք է անեմ: Ինչպես հայտնի է, աշխարհի չեմպիոն դառնալուց հետո ես բնակարան եմ նվեր ստացել մայրաքաղաքում` Ավան թաղամասի շենքերից մեկում: Սովորական տուն է, կբնակվենք Երևանում, և կաշխատեմ: Իսկ սպորտ վերադառնալու մասին երազում եմ, բայց պետք է բժիշկները որոշեն, թե դա ինչքանով է հնարավոր: Ներկայումս հետազոտությունները շարունակվում են, մասնագետները փորձում են պարզել` ողնաշարի վնասվածքից հետո հնարավո՞ր է կրկին ծանրամարտով զբաղվել, թե՞ ոչ: Առայժմ որոշակի ոչ մի բան չեմ կարող ասել: Շատ կցանկանայի, որ կրկին մարզվեի, մրցելույթներ ունենայի»,- ասաց Ավդալյանը:

Արդեն երեք տարի է` մարզուհին ծանրաձողի չի մոտենում: Սառը մարզագործիքը նրան շատ է ձգում, ցանկանում է կրկին կիլոգրամներ հաղթահարել, բայց զսպում է իրեն: Ի դեպ, մեկ ամիս առաջ, երբ մարզասրահ է մտել, նա չի դիմացել գայթակղությանը և 100 կգ-ոց ծանրաձողը բարձրացրել է:

Ինչ վերաբերում է նոր կարգավիճակին, ամուսնական կյանքին, ապա Նազիկը կարծում է, որ այն չի կարող խանգարել ակտիվ սպորտով զբաղվելուն: Ամուսինը` Էրիկ Կարապետյանը, դեռ այն ժամանակ, երբ մտերմություն են արել, դեմ չի եղել, որ Նազիկը ծանրամարտով զբաղվի: Ամուսնությունից հետո էլ նա թողել է, որ կինն ինքնուրույն որոշում կայացնի: Ի դեպ, էրիկը նույնպես ծանրորդ է, այժմ ուսանում է, ցանկանում է իրավաբան դառնալ:

Նազիկն էլ փորձում է ժամանակն անտեղի չվատնել, նույնպես սովորում է, աշխատում է երկրորդ` իրավաբանի մասնագիտություն ձեռք բերել: Ավդալյանն ավարտել է Գյումրիի մանկավարժական ինստիտուտը, կինեզիոլոգիայի մասնագետ է:

Եվ քանի որ սպորտից մի տեսակ հեռացել է, հետևում է, ապրում եղբոր` Հովհաննես Ավդալյանի հաջողություններով: Նա 16 տարեկան է: Նազիկն այն կարծիքին է, որ Հովհաննեսին սպորտում մեծ ապագա է սպասում: Մարզուհին հույս ունի, որ այն, ինչն ինքը սպորտում չի կարողացել անել, եղբորը հաջողվի: Քույրը ցանկանում է, որ Հովհաննեսը դառնա  ոչ միայն Եվրոպայի, աշխարհի  առաջնությունների հաղթող, այլև օլիմպիական խաղերի չեմպիոն:

Առաջատարը հաղթեց ետնապահին

ffa5Այսօր կայացան Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության  39-րդ տուրի հանդիպումները:
Գյումրիի «Շիրակը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասավ Երևանի «Բանանցի »նկատմամբ: Առաջատարը հաղթեց ետնապահին:

Երկրորդ տեղում ընթացող Երևանի «Միկան» նույն հաշվով հաղթեց գործող չեմպիոն «Ուլիսին»:

Երրորդ տեղի համար պայքարող Կապանի «Գանձասարի» և Երևանի«Փյունիկի» մրցամարտում գրանցվեց մարտական որ-ոքի` 1:1:

Դիլիջանի «Իմպուլսը» Աբովյանում պարտության մատնեց Երևանի «Արարատին»՝ 2:1:

Աղյուսակը 81 միավորով գլխավորում է «Շիրակը»: «Միկան» ետ է մնում 5 միավորով:

Բարձրագույն խումբ

N Թիմեր             Խ   Մ
1. Շիրակ           39 81
2. Միկա             39 76
3. Գանձասար     39 60
4. Իմպուլս         39 60
5. Փյունիկ         39 60
6. Ուլիս            39 38
7. Արարատ       39 31
8. Բանանց        39 27

Խայտառակ մրցելույթներ Բուդապեշտում

1015531252653245-ձյուդոՀայաստանի ձյուդոյիստներն անմասն մնացին  Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած Եվրոպայի առաջնությունում խաղարկված մեդալներից: 100 կգ քաշային Հակոբ Առաքելյանին նույնպես չհաջողվեց պարգևի արժանանալ: Նա առաջին մրցամարտում պարտվեց լատվիացի Եվգենի Բորոդավկոյին և դուրս մնաց պայքարից: Հավելենք, որ  Արմեն Նազարյանին, Գոռ Հարությունյանին, Հովհաննես Դավթյանին, Ռաֆայել Դավթյանին, Մհեր Կարապետյանին նույնպես չէր հաջողվել ոչնչով աչքի ընկնել` հաղթահարել նախնական փուլերի արգելքները:

Արդյոք վերջնական է որոշումը

121168Հայտնի դարձավ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման եզրափակիչ մրցամարտի անցկացման վայրը:

Հնդկաստանի Չեննայ քաղաքում համաձայնագիր է ստորագրվել աշխարհի առաջնության Անանդ-Կառլսեն եզրափակիչ մրցախաղը կազմակերպելու վերաբերյալ: Նախատեսվում է մրցախաղն անցկացնել այս տարվա նոյեմբերի 6-26-ը: ՖԻԴԵ-ն Հնդկաստանի շախմատի ֆեդերացիա կներկայացնի մրցաշարի կազմակերպման վերաբերյալ պայմանագիրը, որը կողմերը պետք է ստորագրեն 7 օրվա ընթացքում: Մրցախաղի կազմակերպիչը պետք է ապահովի 3 մլն 367250 դոլար մրցանակային հիմնադրամը: Մինչև մայիսի 20-ը կազմակերպիչը պետք է այս գումարի կեսը փոխանցի ՖԻԴԵ-ի հաշվին, իսկ մյուս մասը ՖԻԴԵ-ն պետք է ստանա օգոստոսի 31-ից ոչ ուշ:

Առայժմ դժվար է ասել, որ այս որոշումը վերջնական է: Բանն այն է, որ Մագնուս Կառլսենը համաձայն չէ խաղալ Անանդի հայրենիքում: Նա հայտարարել է, որ նման մրցախաղերը սովորաբար պետք է կայանան չեզոք երկրում:

Նորվեգացի գրոսմայստերի մենեջեր Էսպեն Ագդեստեյնն էլ նշել է, որ Մագնուսի համար դժվար կլինի Հնդկաստանում խաղալըՙ հաշվի առնելով տեղի յուրօրինակ կլիմայական պայմաններն ու սնունդը:

 

 

Անհաջող ցատկեր

ջրացատկimages17-ամյա ԼևոնՍարգսյանն անհաջող հանդես եկավ Գերմանիայի Դրեզդեն քաղաքում ընթացողջրացատկի միջազգային մրցաշարում:

1 մ-ոց ոստնակից ցատկերի պատանիների մրցումների նախնականփուլում, 27 մարզիկների պայքարում նա 340,20 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը:

Իսկ ահա 3 մ բարձրություն ունեցող ոստնյակից ցատկերի որակավորման մրցումներում հայ մարզիկը  գրավեց 25-րդ տեղը: Մասնակցում էր 27 ջրացատկորդ:

 

Կպայքարեն օլիմպիական ուղեգրի համար

մականախաղimagesՄականախաղի Հայաստանի հավաքականը  կպայքարի առաջիկա օլիմպիական խաղերին մասնակցելու համար: Այն հանդես կգա 2014-2015-ի համաշխարհային լիգայի 1-ին և  2-րդ մրցափուլերում: Հայաստանի մականախաղի ֆեդերացիան մասնակցության պաշտոնական հրավերը ստացել է մարզաձևի միջազգային ֆեդերացիայից:

Համաշխարհային լիգայի 1-ին փուլի մրցումները տեղի կունենան 2014-ի հուլիսին, իսկ 2-րդ փուլը կկայանա 2015-ի փետրվարին: 2 փուլերի արդյունքով 6 լավագույն հավաքականներն իրավունք կստանան մասնակցելու 2016-ին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին: