Հայաստանի հրացանակիրների փորձությունը Պլովդիվում

սուսերimagesԱպրիլի 2-11-ը Հայաստանի սուսերամարտի պատանեկան և երիտասարդական հավաքականները կմասնակցեն Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում անցկացվելիք սուսերամարտի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը: Այն վարկանիշային է  և խաղարկվելուեն Չինաստանի Նանջին քաղաքում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր: 

 

Անկախ

Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի կոտդիվուարցի պաշտպան Կադիո Դիդյե Բորիսն ուղևորվել է Ղազախստան

46762Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի  կոտդիվուարցի պաշտպան Կադիո Դիդյե Բորիսը ուղևորվել է Ղազախստան:

Բորիսի տեղափոխման հարցում «Շիրակի» ղեկավարությունը փոխհամաձայնության է եկել ֆուտբոլի Ղազախստանի առաջնության մասնակից Տալդիկորգանի «Ժետիսուի» ներկայացուցիչների հետ:

23-ամյա պաշտպանը ղազախական ակումբում հանդես կգա վարձավճարով։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2014 թվականի նոյեմբերի 23-ը։

Ղազախստանի առաջնության երրորդ տուրից հետո «Ժետիսուն» 7 միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը։

Անկախ

Մյունխենի «Բավարիան» և կատալոնական «Բարսելոնան» խուսափեցին պարտությունից

pic_46aeb8fd0429c3f667b078335895700eՖուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի առաջին խաղերում Մյունխենի «Բավարիան» և կատալոնական «Բարսելոնան» խուսափեցին պարտությունից: Երկու թիմերն էլ առաջինները գնդակ բաց թողեցին:

Մյունխենի «Բավարիան» և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», կատալոնական «Բարսելոնան» և Մադրիդի «Աթլետիկոն» 1:1 հաշվով ավարտեցին հանդիպումները:

Երկրորդ խաղում վնասվածք ստացան և փոխարինվեցին «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Խերարդ Պիկեն և «Աթլետիկոյի»  ռմբարկու Դիեգո Կոստան: Ի դեպ, վերջինիս փոխարեն խաղադաշտ դուրս եկած բրազիլացի Դիեգոն հեռահար հարվածով գրավեց մրցակցի դարպասը:

 

Տեխնիկական արդյունքներ

 

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) – «Բավարիա» (Գերմանիա)՝ 1:1

Նեմանյա Վիդիչ, 58 – Բաստիան Շվայնշտայգեր, 67

Հեռացում՝ Բաստիան Շվայնշտայգեր, 90 («Բավարիա»)

«Բարսելոնա» (Իսպանիա) – «Աթլետիկո» (Իսպանիա)՝ 1:1

Նեյմար, 71 – Դիեգո, 56

Պատասխան հանդիպումները կկայանան ապրիլի 9-ին:

Անկախ

 

Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունում Հայաստանի հավաքականի ևս երկու ըմբիշ ձախողվեց

ըմբ137362773430Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում  անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ օրը մրցագորգ դուրս եկած Հայաստանի ներկայացուցիչներ Գարիկ Բարսեղյանը և Նարեկ Սանոյանը ևս ոչնչով չուրախացրին:

57 կգ քաշային Բարսեղյանը 1/16 եզրափակչում պարտվեց Մոնակոյի ներկայացուցիչ Գենադի Տուլբեային:

61 կգ քաշայինների մրցաշարում հայտավորված Սանոյանն էլ 1/8-րդ եզրափակչում զիջեց Վրաստանի ներկայացուցիչ Բեկա Լոմտաձեին։

Մարզասերներին տեղյակ էինք պահել, որ երեկ ձախողվել էին Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Բաղդասարյանը (65 կգ) և Էդգար Ենոքյանը (97 կգ)։

Անկախ

Կիևի Դինամոյի ֆուտբոլիստին փրկել է հակառակորդ թիմի խաղացողը (տեսանյութ)

բոյկով,գուսևԿիևի Դինամոյի ֆուտբոլիստին փրկել է հակառակորդ թիմի արագ մտածող ֆուտբոլիստը:

Դնիպրոպետրովսկում Ուկրաինայի պրեմիեր լիգայի խաղի ժամանակ 30-ամյա Օլեգ Գուսևը Դնիպրոյի դարպասապահի հետ գնդակը խաղարկելու ժամանակ ուժեղ հարվածից կորցրել էր գիտակցությունը:

բոյկով, գուսևԲոյկոն ծնկով հարվածել էր նրա դեմքին, որից հետո ֆուտբոլիստը ընկել էր և լեզուն կուլ տալու վտանգի տակ էր գտնվում:

Նրան փրկել է Դնիպրոյի կիսապաշտպան Ջաբա Կանկավան, որը արագ մոտեցել է նրան և ձեռքը մտցնելով նրա բերանի մեջ՝ օդի հոսք է ապահովել:

Բժշկական անձնակազմը շուտով միացել է Դինամոյի ավագին փրկելու ջանքներին:

Վայրկյաններ անց ֆուտբոլիստը գիտակցության նշաններ է ցույց տվել և երկրպագուների ծափերի ներքո դուրս տարվել դաշտից:

Ավելի ուշ Գուսևին առողջական լավ վիճակում նկատել էին դաշտի եզրագծում կանգնած:

Այնուամենայնիվ ակումբը դեռևս տեղեկություններ չի հաղորդել նրա վիճակի վերաբերյալ:

Անկախ

Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Մարսելոն չի մասնակցի Հենրիխ Մխիթարյանի թիմի հետ խաղին

մարս38657092527Ապրիլի 2-ին Մադրիդի «Ռեալը» ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի քառորդ եզրափակչի առաջին խաղում կհյուրընկալի Հենրիխ Մխիթարյանի թիմին` Դորտմունդի «Բորուսիային»:

Տանտերերի ակումբի կազմում խաղին չի մասնակցի Բրազիլիայի հավաքականի պաշտպան Մարսելոն:

Ֆուտբոլիստը վնասվածք ունի, որի ապաքինման համար պահանջվում է 16 օր։

Անկախ

Հավանական է «Սամպդորիայի» հարձակվող Մանոլո Գաբյադինին փոխարինի Ռոբերտ Լևանդովսկիին

մգrealԴորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը փորձում է փոխարինող գտնել 25-ամյա լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին: Վերջինս ամռանը տեղափոխվելու է Մյունխենի «Բավարիա» :
Հավանական է  այդ դերը վստահվի «Սամպդորիայի» հարձակվող Մանոլո Գաբյադինիին:
22-ամյա այս ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքի մի մասը պատկանում է Թուրինի «Յուվենթուսին»: Նրա տրանսֆերի արժեքը շուրջ 10 միլիոն եվրո է:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում հարձակվողը 29 հանդիպման է մասնակցել, 8 գնդակ է խփել մրցակիցների դարպասը և կատարել է 5 գոլային փոխանցում:

Անկախ

Ի՞նչ է մտածում Յուրգեն Կլոպը Մադրիդի «Ռեալ» – Դորտմունդի «Բորուսիա» խաղից առաջ

Հմ և յու կլ1098208_563631460364228_863602034_nԴորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծում է,  որ Եվրոպայի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ մրցամարտում Մադրիդի «Ռեալը» կարող է շրջանցել իր գլխավորած թիմին:

««Ռեալը» բարձրակարգ խաղացողներ է ձեռք բերել` Իսկոյին և Բեյլին: Իսպանացիները բազմակողմանի խաղ են ցուցադրում և այս մրցամարտում հաջողության հասնելու ավելի մեծ հնարավորություններ ունեն: Արքայական ակումբի բոլոր օղակները հավասարազոր են, և թիմը կարող է լուծել ցանկացած խնդիր: Այս տարի նրանք ավելի լավ են խաղում, քան նախորդ մրցաշրջանում,- ասել է Հենրիխ Մխիթարյանի ակումբի մարզիչը:

Հավելենք, որ մրցակիցների առաջին հանդիպումը կայանալու է վաղը Մադրիդում: Այն սկսվելու Երևանի ժամանակով ժամը 22:45-ին:

Անկախ

 

Հանդբոլի ուսանողական մրցաշար` չորս թիմի մասնակցությամբ

20648Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասահում մեկնարկեց Հայաստանի ուսանողական մարզական խաղերի ծրագրով հանդբոլիստների մրցաշարը: Պայքարի ոլորտ է ներգրավվել չորս թիմ:

Ուժերն են չափում Երևանի պետական համալսարանի, Երևանի ճարտարագիտական համալսարանի, Երևանի տնտեսագիտական համալսարանի և Վանաձորի մանկավարժական ինստիտուտի հավաքականները:

Հաղթողը հայտնի կդառնա ապրիլի 3-ին:

Անկախ

Ալինա Բալայանը բավարարվեց 3-րդ տեղով

աբAlina-BalayanՍանկտ Պետերբուրգի շախմատի առաջնությունում Ալինա Բալայանը բավարվեց 3-րդ տեղով: Նա 11 հնարավորից վաստակեց 7,5 միավոր:

Առաջնությայան եզրափակիչ մրցաշարին 12 շախմատիստուհի էր մասնակցում:

21-ամյա Բալայանը նախորդ տարվա չեմպիոնուհին էր, սակայն այս անգամ նա փոփոխակի հաջողություններով հանդես եկավ:

Վաստակած 8,5 միավորով չեմպիոնուհու կոչումը նվաճեց 22-ամյա Վիկտորյա Կորչագինան: 8 միավորով 2-րդ մրցանակակիր դարձավ 20-ամյա Դինն Բելենկան:

Անկախ

Ուշագրավ զեկույց` Հայաստանի սպորտի նախարարության գործունեության մասին

սպորտի նախՄարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է Օմբուդսմենի 2013 թ. զեկույցը` Հայաստանի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գործունեության մասին։ Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմի գրասենյակից։
Զեկույցում թվարկվում են ոլորտում առկա ներքոնշյալ թերություններն ու խնդիրները՝
– Մարզերում բնակվող մի շարք երիտասարդների ու երիտասարդ ընտանիքնե­րի չի տրամադրվել բավարար սոցիալական աջակցություն, ինչի հետևանքով այդ մարդիկ գտնվում են աղքատության եզրին:
– Նախարարությունն ընդամենը մեկ միջոցառում է իրականացրել երիտասարդներին աշխատանքով ապահովելու ուղղությամբ, ինչի հետևանքով բազմաթիվ երիտասարդներ շարունակում են գործազուրկ մնալ:
– Առանձին դեպքերում ստացվել են բողոքներ «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» պե­տա­կան ծրագրի վերաբերյալ, քանի որ պարզ չեն եղել երիտասարդ ընտանիքների ընտրության չափանիշները:
– Բավարար ֆինանսավորում չի տրամադրվել հաշմանդամություն ունեցող անձանց սպորտային կյանքին ներգավելու, և մարզիկների՝ պարաօլիմպիկ խաղերին մասնակցելու համար:
– Հակառակ օրենքի պահանջի՝ բավարար միջոցներ չեն ձեռնարկվել մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչների վերապատրաստման, ինչպես նաև նրանց աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ:

Զեկույցում արձանագրվել են նաև դրական զարգացումները՝

– ՀՀ մարզերում 2013 թվականին կառուցվել և շահագործման են հաձնվել նոր մարզական բակեր, մասնավորապես՝ ՀՀ Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերում, ինչպես նաև վերջին տարիների ընթացքում բակերում տեղադրվել են 60 խաղահրապարակներ՝ փոքր ֆուտբոլային դաշտերով, այդ թվում՝ 25-ը Երևանում:
– Ազգային սպորտային խաղերի պահպանման և տարածման ուղղությամբ անցկացվել է «ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում հանրապետական մարզական փառատոն» միջոցառումը:
– 2013 թվականի ընթացքում գրանցվել է «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շահառուների թվի աճ:
tert.am

Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի՞ Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպմանը, թե՞ ոչ

ՀՄhenrikh_mkhitaryan-640x360-300x168Վաղը  ֆուտբոլի եվրոպայի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի շրջանակում Հենրիխ Մխիթարյանի թիմը`  Դորտմունդի «Բորուսիան», արտագնա հանդիպում կանցկացնի Մադրիդի «Ռեալի» հետ։ «Ռեալ» – «Բորուսիա» խաղը կկայանա Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում։

Մխիթարյանը թեև առայժմ  չի գտել իր խաղը և Գերմանիայի ֆուտբոլի առաջնության նախորդ հանդիպումն էլ այնքան հաջող չի անցկացրել, այնուամենայնիվ, գերմանական ակումբի պաշտոնական կայքում նրա անունը նշվում է թիմի մեկնարկային հավանական կազմում:

Այնպես որ, չի բացառվում, որ հայ ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս գա:

Ահա թե ինպիսին են թիմերի մեկնարկային հավանական կազմերը.

«Ռեալ». Իկեր Կասիլյաս, Դանիել Կարվահալ, Պեպե, Սերխիո Ռամոս, Մարսելո, Լուկա Մոդրիչ, Խաբի Ալոնսո, Անխել Դի Մարիա, Գարեթ Բեյլ, Կրիշտիանու Ռոնալդու, Քարիմ Բենզեմա։

«Բորուսիա». Ռոման Վայդենֆեյլեր. Լուկաս Պիշչեկ, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Մատս Հումելս, Էրիկ Դուրմ, Սեբաստիան Կել, Նուրի Շահին, Կևին Գրոսկրոյց, Հենրիխ Մխիթարյան, Մարկո Ռոյս, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ։

Անկախ

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում պարտվեցին Արթուր Բաղդասարյանը և Էդգար Ենոքյանը

ըմբ37979Ֆինլանդիայում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության  1/16 եզրափակչում 65 կգ քաշային Արթուր Բաղդասարյանը զիջեց ուկրաինացի Անդրեյ Կվյատկովսկիին:

97 կգ քաշային Էդգար Ենոքյանը  1/8  եզրափակչում 10:0 հաշվով հաղթեց Սլովակիայի ներկայացուցիչ Յոզեֆ Յալովարին: Իսկ ահա, 1/4 եզրափակչում նա 1:2 հաշվով զիջեց ուկրաինացի Օլինյակ Պավլովին:

Անկախ

Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում մեկնարկեց ըմբշամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը

ըմբշամարտ1Այսօր Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում մեկնարկեց  ըմբշամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Առաջինը առաջինը պայքարի ոլորտ կներգրավվեն ազատ ոճի  ըմբիշները:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ուղեկցությամբ մեր երկրից մրցագորգ դուրս կգան  Գարիկ Բարսեղյանը ( 57 կգ), Նարեկ Սանոյանը (61 կգ), Արթուր Բաղդասարյանը (65 կգ), Գրիգոր Գրիգորյանը (70 կգ), Մուսա Մուրթազալիևը (86 կգ), Էդգար Ենոքյանը ( 97 կգ), Անդրանիկ Գալստյանը (125կգ) :

Մեկնարկաային օրը  պայքարի ոլորտ կներգրավվեն Արթուր Բաղդասարյանը և 97 կգ Էդգար Ենոքյանը:

Անկախ

Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությո՞ւն, թե՞ Հայաստանի առաջնություն

MHM86684Ինչպես տեղեկացրել ենք, Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացված մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում փայլուն են հանդես եկել մեր երկրի ներկայացուցիչները` արժանանալով 3 ոսկե և մեկ արծաթե մեդալ:

Հայաստանի հավաքականը  վերադարձել է և այսօր այն հադիպեց լրագրողներին:

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը հայտնեց, որ հավաքականը թեև լրջորեն էր նախապատրաստվել ստուգատեսին, սակայն թիմի անդամներն անակնկալ մատուցեցին իրենք իրենց: Անսպասելի է եղել, որ այդպիսի արդյուներ են ունեցել: Մարզիչը հայտնեց, որ իր սաները գրեթե անթերի են մասնակցել և շատ գոհ է նրանց մրցելույթներից:

Օգնել է նաև այն, որ հավաքականը 10-օրյա ուսումնամարզական հավաք է անցկացրել Կատարում: Աջակցել է Կատարի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Գևորգյանը: Փաստորեն, մեր երկրի ընտրանին մնացել է Գևորգյանի տանը: Հիանալի մարզասրահ է եղել, որի նմանը Հայաստանում չկա:

« Մարզագործիքները բոլորովին նոր էին, իսկ մեր ունեցածը 12 տարվա վաղեմության է: Մեզ ֆինանսական աջակցություն է հարկավոր, որպեսզի այդ բոլոր գործիքները փոխենք: Մրցավայրում կատակում էին` սա մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությո՞ւն է, թե՞ Հայաստանի առաջնություն »,-ասաց Սերոբյանը:

Տեղեկացվեց նաև, որ Վահագն Դավթյանը մրցաշարում օղակների վրա վարժություններում ցուցադրել է  ազարյանական  խաչի նոր տարբերակ` հակառակ կողմ դարձումով: Այն աշխարհի առաջնոթյունում ևս կցուցադրվի և դրանից հետո այդ տարրը Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան հայ մարմնամարզիկի անունով կկոչի:

Մայիսի 25-27-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայանալու է Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հավաքականի անդմները կրկին փորձելու են անմասն չմնալ խաղարկվելիք մեդալներից, իսկ երիտասարդ մարմնամարզիկ Վիգեն Խաչատրյանը կպայքարի Չինաստանում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրի համար: Առաջադրանքը միանգամայն լուծել է:  Անհրաժեշտ է բազմամարտում 1-19-րդ տեղերը զբաղեցնողների խմբում հայտնվել:

Անկախ

Ո՞վ կգլխավորի Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի թիմը

լվգLouis-van-Gaal-Holland-coach_2825059Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացողներ Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի թիմը` Մոսկվայի «Սպարտակը», գլխավոր լավ մարզիչ ունենալու խնդիր ունի: Այդ պաշտոնը հնարավոր է զբաղեցնի հոլանդացի Լուի վան Գալը:

Ի դեպ, այդ մասնագետին ցանկանում են իրենց թիմերի ղեկը վստահել անգլիական «Տոտենհեմի» և «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարները:

Իսկ «Սպարտակի» գլխավոր մարզչի թեկնածուների թվում են  նաև հանրածանոթ մասնագետներ Մասիմիլիանո Ալեգրին և Մարչելո Լիպին:

Անկախ

 

Հայաստանի վոլեյբոլի պատանիների և աղջիկների առաջնությունում

սպորտի նախՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզադահլիճում անցկացվեցին վոլեյբոլի 1997-1998 թթ. ծնված պատանիների և աղջիկների 2014 թվականի առաջնություն եզրափակիչ խաղերը: Մասնակցում էին Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի (ԽՄՕՄՄ), Երևանի Նոր Նորք, Ավան, Աջափնյակ վարչական շրջանների, Վանաձորի, Սիսիանի, Գորիսի և Ստեփանակերտի թիմերը:

Պատանիների առաջնության հաղթող ճանաչվեց Վանաձորի թիմը, 2-րդ տեղը գրավեց Աջափնյակի թիմը, 3-րդը՝ Նոր Նորքի թիմը:

 Աղջիկների առաջնության հաղթող ճանաչվեց Ավանի թիմը, 2-րդ տեղը գրավեց  ԽՄՕՄՄ-ն, իսկ 3-րդը` Սիսիանի թիմը:

Անկախ

Հայտնի են սամբոյի Հայաստանի չեմպիոնները

սամբոsport-sambo-foto-472x265Վանաձորում ավարտվեց սամբոյի Հայաստանի  տղամարդկանց առաջնությունը, որին մասնակցեց Արարատի, Շիրակի, Կոտայքի, Լոռիի, Տավուշի, Արմավիրի մարզերի, Երևանի, Արցախի 80 մարզիկ:

52 կգ քաշային կարգում չեմպիոն  դարձավ վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը: Պատվո պատվանդանի առաջին աստիճանին կանգնեցին նաև` Մաքսիմ Մանուկյանը (57 կգ, Գյումրի), Արթուր Սահակյանը (62 կգ, Սպիտակ), Մարտին Միրզոյանը (68 կգ, Արցախ), Վաչիկ Վարդանյանը (74 կգ, Եղվարդ), Մհեր Կարապետյանը (82 կգ, ԲԿՄԱ), Էդիկ Պետրոսյանը (90 կգ, ԲԿՄԱ), Էդուարդ Հակոբյանը (100 կգ, Երեւան) եւ Էդուարդ Դավթյանը (+100 կգ, Արտաշատ):

Բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվեցին  համապատասխան դիպլոմներով, մեդալներով և դրամական պարգևներով:

 

Առաջնության արդյունքներով համալրվեց  Հայաստանի սամբոյի տղամարդկանց հավաքականը, որը մայիսի 15-19-ը Ռումինիայում մասնակցելու է սամբոյի Եվրոպայի առաջնությանը:

 

Ահա թե ովքեր են բոլոր մրցանակակիրները.

52 կգ

1. Տիգրան Կիրակոսյան-Վանաձոր
2. Վահե Օթարյան-Իջևան
3. Միշա Բաղինյան-Սևքար
3. Սուրիկ Մարտիորսյան-Գյումրի

57 կգ
1. Մաքսիմ Մանուկյան-Գյումրի
2. Արեն Անտոնյան-ԲԿՄԱ
3. Սերյոժա Ալեքսանյան-Գյումրի
3. Նարեկ Դավթյան-Գյումրի

62 կգ
1. Արթուր Սահակյան-Սպիտակ
2. Արա Մելքոնյան-Գյումրի
3. Վահան Նիկոլայան-Աբովյան
3. Թադևոս Հարությունյան-Գյումրի

68 կգ
1. Մարտին Միրզոյան-Արցախ
2. Ռաֆիկ Մանուկյան-Սպիտակ
3. Անդրանիկ Նաղդալյան-Աբովյան
3. Ավետիք Պողոսյան-Աբովյան

74 կգ
1. Վաչիկ Վարդանյան-Եղվարդ
2. Վաչիկ Մարկոսյան-Երևան
3. Խաչիկ Հարբենյան-Գյումրի
3. Արտակ Մուղնեցյան-Երևան

82 կգ
1. Մհեր Կարապետյան-ԲԿՄԱ
2. Արա Երիբեկյան-Վանաձոր
3. Դավիթ Իշխանյան-Արցախ
3. Մաքսիմ Մարգարյան-Երևան

90 կգ
1. Էդիկ Պետրոսյան-ԲԿՄԱ
2. Գառնիկ Սարոյան-Սպիտակ
3. Արամ Հարությունյան-Աբովյան
3. Դավիթ Գրիգորյան-Արցախ

100 կգ
1. Էդուարդ Հակոբյան-Երևան
2. Տարոն Մելքոնյան-Վանաձոր
3. Սարգիս Սարգսյան-Արարատ
3. Գարեգին Խաչատրյան-Վանաձոր

+100 կգ
1. Էդուարդ Դավթյան-Արարատ
2. Արտակ Նիկոլյան-Երևան
3. Արմեն Լևոնյան-Եղվարդ
3. Արման Գուլյան-Երևան

Անկախ

Շենգավիթի հանդբոլիստուհիների հավաքականը հաղթեց բոլոր մրցակիցներին

IMG_0624Երևանում ավարտվեց մինչև 16 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնության առաջին շրջանի մրցաշարը:
Վերջին` 5-րդ տուրում, Շենգավիթի հավաքականը (Մարզիչ` Աստղիկ Գյուրջինյան), շարունակելով հաղթարշավը, առավելության հասավ ԽՄՕՄՄ-ի թիմի նկատմամբ 24:17 (12:7) հաշվով:

Մյուս խաղերում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Քաջարան-Աջափնյակ` 7:15 (3:10), Արցախ- Կոտայք` 25:14 (12:6):

Ի վերջո, հավաքականները տեղաբաշխվեցին այսպիսի հերթականությամբ` 1. Շենգավիթ (10 միավոր), 2. Արցախ (8),  3. ԽՄՕՄՄ (6), 4. Աջափնյակ (4), 5. Կոտայք (2), 6. Քաջարան (0):

Առաջին չորս տեղերը զբաղեցրած հավաքականները պայքարը կշարունակեն եզրափակչում:

Անկախ

Հավասար պայքար` մինչև հանգստի գնալը

id-22Հունաստանի Լարիսսա քաղաքի մարզապալատում «Չելենջ տրոֆի» մրցաշարի շրջանակում կայացած խաղում Հայաստանի հանդբոլիստուհիների հավաքականը Մոլդովայի ներկայացուցիչների հետ հավասար պայքար մղել կարողացավ միայն առաջին կեսում:

Գրանցվեց 13:13 հաշիվը:

Հանգստից հետո մրցակիցն ավելի հաջողակ էր:

Ի վերջո, մերոնք պարտվեցին 20:27 հաշվով:

Հայաստանի հավաքականի խաղացողներից ամենից արդյունավետն Անի Ասատրյանը և Կլարա Թերզյանն էին, որոնք դարձան 7-ական գոլի հեղինակ:

2-ական գնդակ մրցակցի դարպասը խփեցին Լիանա Գիգորյանը և Մարիամ Մուրադյանը, 1-ական` Մարիամ Առաքելյանը և Մարիամ Մովսիսյանը:

Անկախ