Ակնկալվում է, որ մի քանի օրից Գյումրի «Շիրակ» ֆուտբոլային ակումբը նոր դարպասապահ կունենա

շիրակindexԵրկկողմանի համաձայնությամբ աշխատանքային պայմանագիրը խզել է «Շիրակի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը:

Հավելենք, որ Բեգլարյանի հետ պայմանագիրը ստորագրվել էր հունիսին 23-ին: Նա«Շիրակի» կազմում մասնակցել է ընկերական մի քանի հանդիպումների, Եվրոպա լիգայի Կարագանդայի «Շախտյորի» հետ առաջին խաղին:

Ակնկալվում է, որ մի քանի օրից Գյումրի «Շիրակ» ֆուտբոլային ակումբը նոր դարպասապահ կունենա:

Խամես Ռոդրիգեսը կներկայացվի որպես Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ

խռ43148«Մոնակոյի» և Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան

23-ամյա ֆուտբոլիստը կկրի 10 համարի մարզաշապիկը։ Ռոդրիգեսը Մադրիդի «Ռեալ» ակումբի ղեկավարության հետ  կկնքի 6 տարվա աշխատանքային պայմանագիր՝ և տարեկան կստանա 7 միլիոն եվրո աշխատավարձ։ Ֆուտբոլիստին գնելու համար որպես փոխհատուցում արքայական ակումբը վճարել է 80 միլիոն եվրո։

Հավելենք, որ Ռոդրիգեսը դարձել էր Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու։

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի սեպտեմբերի 3-ին

հայաստանի հավաքականԼատվիայի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև կայացած պայմանավորվածության համաձայն սեպտեմբերի 3-ին Լատվիայում տեղի կունենա ընկերական հանդիպում Լատվիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև: Հանդիպման անցկացման կոնկրետ վայրը, ժամը, ինչպես նաև տոմսերի հետ կապված տեղեկությունները կհայտարարվեն ավելի ուշ:

Լատվիա-Հայաստան հանդիպումը կլինի Հայաստանի ազգային հավաքականի վերջին փորձամրցումը ԵՎՐՈ-2016-ի որակավորման փուլի՝ սեպտեմբերի 7-ին կայանալիք Դանիա-Հայաստան հանդիպումից առաջ:

Ավելացնենք, որ երկու երկրների ազգային հավաքականները մինչ այս հանդիպել են ընդամենը մեկ անգամ: 2009 թ. փետրվարի 11-ին Կիպրոսի «Ցիրիոն» մարզադաշտում կայացած ընկերական հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով:

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը՝ Բարսելոնի միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը՝  Բարսելոնի միջազգային մրցաշարի հաղթողկգ42809Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը գերազանց հանդես եկավ Իսպանիայի Բարսելոն քաղաքում ավարտված անցկացված շախմատի միջազգային մրցաշարում: Նա 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և միանձնյա նվաճեց առաջին մրցանակը:

Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանի արդյունքն է 6 միավոր:

Ալաշկերտը հաղթել է թուրքական Բալըքեսիր թիմին

Ալաշկերտ թիմ    Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն լիգայի Ալաշկերտ թիմը ընկերական խաղում 2-0 հաշվով հաղթել է թուրքական Բալըքեսիր սպորտ ակումբին: Վերջինս առաջիկա մրցաշրջանի համար նախապատրաստական պարապունքների շրջանակներում Բոլու նահանգի Քարաջասու շրջանում հանդիպել է հայկական ակումբի հետ: Խաղի 21-րդ րոպեին Նարեկ Դավթյանը դարձել է գոլի հեղինակ: Երկրորդ խաղակեսի 67-րդ րոպեին Արամ Բաղրամյանի խփած գնադակով խաղը ավարտել է 2-0 հաշվով հօգուտ Ալաշկերտի:

Անկախ

Երևանի «Արարատը» պարտվեց ֆուտբոլի Վրաստանի առաջնության բրոնզե մեդալակրին

արարարատ ֆա3hkfkr2vrj8Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ուսումնամարզական հավաք անցկացնող Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը  ստուգողական երկրորդ խաղն անցկացրեց և 1:2 հաշվով զիջեց Վրաստանի առաջնության բրոնզե մեդալակիր «Սիոնիին»:

Հանդիպման հաշիվը բացեց Դավիթ Գ. Գրիգորյանը, ապա մրցակիցը խփեց պատասխան գնդակը: Երկրորդ խաղակեսի վերջնամասում գնդակը կրկին հայտնվեց արարատցիների դարպասում:

«Արարատը»  հուլիսի 23-ին կմրցի «Գագրայի» հետ:

Մերոնց առաջին հանդիպումը և առաջին կորուստը իտալական ռիօնգում

բռնցքամարտԻտալիայի Ասսիսի քաղաքում անցկացվող բռնցքամարտի պատանիների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունում հանդես է գալիս նաև Հայաստանի երկու մարզուհի՝ 48 կգ քաշային Ֆրիդա Սարգսյանը և 57 կգ քաշային Անի Հովսեփյանը:
Սարգսյանը իր առաջին մրցաամարտում զիջեց իտալացի Գիոիա Գիուսուն և դուրս մնաց պայքարից:
Վաղը ռինգ դուրս կգա  Հովսեփյանը, որի մրցակիցը նույնպես իտալուհի է:

Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Դունգան կփոխարինի Լուիշ Ֆելիպե Սկոլարիին

MԲրազիլիայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունում  այդ երկրի հավաքականը ձախողվեց:

Եվ ահա, փոխվել է թիմի գլխավոր մարզիչը: Այդ պարտականությունը երկրորդ անգամ վստահվել է Դունգային:  50-ամյա մասնագետը նոր պաշտոնում կներկայացվի հուլիսի 22-ին:Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Դունգան կփոխարինի Լուիշ Ֆելիպե Սկոլարիին:

Բրազիլացի մասնագետն իր երկրի ազգային թիմը գլխավորել է նաև 2006-2010-ը՝ այդ ընթացքում հաղթելով Ամերիկայի գավաթի և Համադաշնությունների գավաթի խաղարկություններում:

Դունգան, 91 անգամ հանդես գալով Բրազիլիայի հավաքականի կազմում,  խփել է 6 գնդակ:

 

Հայաստանի սպորտի նախարարը հյուրընկալել է Նետաձգության միջազգային ֆեդերացիայի նախագահին

10568051_767481396606255_174329466_nՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր հյուընկալել է Նետաձգության միջազգային ֆեդերացիայի նախագահ Ուգուր Էնդեներին, ով մեր երկրում է գտնվում նետաձգության Եվրոպայի կոնգրեսի աշխատանքներին մասնակցելու և Հայաստանում մեկնարկող Եվրոպայի առաջնության անցկացման կապակցությամբ:
Նախարարը ողջունել է հյուրերին և իր գոհունակությունը հայտնել այն մեծ աշխատանքի համար, որ միջազգային ֆեդերացիան իրականացնում է այս մարզաձևի ազգային ֆեդերացիայի հետ: Դրա վառ ապացույցն է Հայաստանում 2 անգամ կազմակերպված Եվրոպայի գավաթի առաջնությունները, երիտասարդների առաջնությունը, և այսօր արդեն` մեծահասակների առաջնությունը:
«Եվ որպես այս գործընթացի տրամաբանական շարունակություն ես կարծում եմ, որ ժամանակն է մեր երկրում կազմակերպել և անցկացնել արդեն աշխարհի առաջնությունը»,- նշել է նախարարը և ավելացրել, որ գնահատելով թվարկված մրցաշարերի հաջող կազմակերպման, ինչպես նաև այլ մարզաձևերի աշխարհի առաջնությունների անցկացման փորձը, վստահաբար կարելի է ասել, որ Հայաստանը պատրաստ է իր մոտ կազմակերպել նաև նետաձգության աշխարհի առաջնությունը:

Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը հաղթեց շախմատի Նայդոֆի հուշամրցաշարում

692991Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը գերազանց հանդես եկավ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ավարտված Նայդորֆի հուշամրցաշարում: Նա 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և նվաճեց առաջին մրցանակը: Նույնպիսի արդյունք ունեին ևս վեց մասնակիցներ, բայց նրանք հայ շախմատիստին զիջեցին լրացուցիչ ցուցանիշներով: Հրանտ Մելքումյանի արդյունքն է 5,5 միավոր

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը միանձնյա առաջատար

կգgrigoryan_chessԻսպանիայի Բարսելոն քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի վերջին տուրից առաջ 8 հնարավորից վաստակել է 7 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Կարեն Մովսիսյանն ունի 5 միավոր:

Լրացուցիչ ցուցանիշներով Լևոն Բաբուջյանին շնորհվեց երկրորդ մրցանակը

chess3chess3Լևոն Բաբուջյանը Վրաստանի Փոթի քաղաքում ավարտված շախմատի Նանա Ալեքսանդրիայի գավաթի խաղարկությունում 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և 1-2-րդ տեղերը բաժանեց գրոսմայստեր Վիտալի Գոլոդի (Իսրայել) հետ: Լրացուցիչ ցուցանիշներով Բաբուջյանին շնորհվեց երկրորդ մրցանակը: Հովիկ Հայրապետյանը 6,5 միավորով արժանացավ երրորդ մրցանակին:

Լևոն Արոնյանը կխաղա «Մեծ սաղավարտի» եզրափակիչ փուլում

Լևոն38654Գրոսմայստեր Լևոն Արոնյանը սեպտեմբերի 14-20-ը կմասնակցի Իսպանիայի Բիլբաո քաղաքում անցկացվելիք «Մեծ սաղավարտի»  խաղարկության եզրափակիչ փուլին:

Արոնյանի մրցակիցները կլինեն Վիշվանաթան Անանդը, Ռուսլան Պոնոմարյովը և Ֆրանսիսկո Վալեխո Պոնսը:

Հայաստանի պատանի ազատոճային ըմբիշների բախտը չի բերում

ըմբslovakia_worldsՍլովակիայի Սնինա քաղաքում անցկացվող ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունոսւմ մրցագորգ դուրս եկան 42, 50, 58, 69, 85 կգ քաշային  կարգերում հայտավորված ազատ ոճի ըմբիշները:

50 կգ քաշային կարգում Սուրեն Փոխանյանը մրցելույթները սկսեց 1/8 եզրափակչից և պարտվեց թուրք Ակայա Դենիզին:

58 կգ քաշային կարգում Վարդգես Կարապետյանը 1/16 եզրափակչում պարտվեց ադրբեջանցի Մհիր Ամիրասլանովին:

Վարդգեսը սփոփիչ գոտեմարտերի իրավունք էր ստացել, սակայն կրկին պարտվեց, այս անգամ` ղազախ Կուաթբեկ Մուխամբեթին:

69 կգ քաշային Արամ Ավագյանը 1/16 եզրափակչում զիջեց թուրք Ֆազլի Էրյիլմազին:

Իսկ ահա, 85 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը, պայքարը սկսելով 1/8 եզրափակչում, հաղթեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռիթթեր Հանթերին: Բայց մեր ըմբիշը  հետո զիջեց թուրք Սեմիհ Յազիչին:

Քանի որ վերջինս դուրս էր եկել եզրափակիչ, Հովհաննեսը հնարավորություն ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար: Առաջին սփոփիչ գոտեմարտում նա հաղթեց ղազախ Դաուլետկազի Յեսկալին, սակայն բրոնզե մեդալի համար պայքարում պարտվեց գերմանացի Իլյա Մատյուխինին:

 

 

 

Կարեն Գրիգորյանը` միանձնյա առաջատար

կգ42809Կարեն Գրիգորյանը Իսպանիայի Բարսելոն քաղաքում անցկացվող շապմատի միջազգային մրցաշարում կայացած վեց տուրից հետո վաստակել է 5,5 միավոր և միանձնյա գլխավորում է  մրցաշարային աղյուսակը:

Կարեն Մովսիսյանն ունի 4 միավոր:

Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը 4-րդ տեղում է

տպPetrosian-Tigran-L.13-4Տիգրան Լ. Պետրոսյանը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող Նայդորֆի հուշամրցաշարում յոթ տուրից հետո վաստակել է 5 միավոր և չորրորդ տեղում է: Նա գրոսմայստերներ Դուրարբեյլիից (Ադրբեջան), Շիմանովից (Ռուսաստան) ևՄարկովսկուց (Լեհաստան) ետ է մնում կես քայլով:

Հրանտ Մելքումյանն ունի 4,5 միավոր:

Հենրիխ Մխիթարյանը` երկու գոլի հեղինակ

հմնշ139746462422Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը`Դորտմունդի «Բորուսիան», նախապատրաստվելով նոր մրցաշրջանին, ընկերական երկրորդ խաղն անցկացրեց՝ մրցելով գերմանական «Հայդենհայմի» հետ: Հայ ֆուտբոլիստի թիմը կամային հաղթանակ տարավ 4:3 հաշվով:

Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ հանդիպման երկրորդ կեսին, երբ դորտմունդցիները պարտվում էին 1:2 հաշվով:

Նա 56-րդ և 71-րդ գնդակներ խփեց մրցակցի դարպասը: Իսկ հաղթական գնդակը խաղավարտից 5 րոպե առաջ խփեց ամերիկացի կիսապաշտպան Ջոյ Գյաուն:

Հավելենք, որ Մխիթարյանն աչքի էր ընկել նաև  «Բորուսիայի» նախորդ խաղում և գրավել էր  Հեսենի «Կասելի» դարպասը:

 

Տեխնիկական արդյունքներ

 

«Հայդենհայմ» – «Բորուսիա» Դորտմունդ՝ 3:4

Նիեդերլաչներ, 24, Լեիպերց, 39, Մայեր, 67 – Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 21, Հենրիխ Մխիթարյան, 56, 71, Ջոյ Գյաու, 85

Ի՞նչ տվեց մերոնց հանդբոլի դպրոցականների աշխարհի առաջնության մասնակցությունը

1-ին  նյութ Հարություն Մելքոնյան-319Հայաստանի ներկայացուցիչները նորամուտ նշեցին Թուրքիայի Տրապիզոն քաղաքում անցկացված հանդբոլի դպրոցականների աշխարհի առաջնությունում: Թվում էր, թե ստուգատեսը զանգվածային բնույթ ունի, սակայն այն շատ ավելի լուրջ էր: Մերոնք. հանդիպելով ուժեղ մրցակիցների, անհաջողության են մատնվել, սակայն կարծում են, որ կատարվածից պետք է դասեր քաղել, ավելի նպատակադիր նախապատրաստվել երկու տարի հետո Ֆրանսիայում կայանալիք ստուգատեսին: Մեր երկրի այդ մարզաձևի ֆեդերացիայի նախագահության անդամ, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզական խաղերի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հարություն Մելքոնյանին, որ գլխավորել է Հայաստանի հանդբոլի պատվիրակությունը, նախ, հարցրինք, թե ինչ տվեց մերոնց մասնակցությունը:

– Դրականն այն է , որ մրցավայրում անցկացրած 7 օրվա ընթացքում Հայաստանը ներկայացնող Վանաձորի թիմը 7 խաղ անցկացրեց: Այսպիսի ծանրաբեռնված ծրագրով հանդես գալը դժվար էր: Ինքնին հարց կարող է ծագել` մի՞թե նույն պայմաններում չէին մյուս երկրների թիմերը: Մասնակցում էին պատանիների 22 և աղջիկների 21 թիմեր: Մրցավայր էին ժամանել ուսումնական տարբեր հաստատությունների, դպրոցների, գիմնազիաների, հիմնականում` լիցեյների թիմեր: Վերջիններս մարզական թեքումով կրթօջախներ են, որտեղ արմատավորված է հանդբոլը:
Մասնավորապես, Գերմանիան ներկայացնում էր մի կրթօջախի թիմ, որն ունի հանդբոլի 60 դասարան: Եվ կազմվել է հաստատության հավաքականը: Մինչդեռ Հայաստանի պատիվը պաշտպանում էր հանրակրթական դպրոցի թիմ: Ընդ որում, առաջնությանը մասնակցում էին եվրոպական երկրների ներկայացուցիչներ, բացառություն էր միայն Բրազիլիան: Ի դեպ, վերջինիս թիմը եզրափակչում միայն Գերմանիայի պատվիրակներին զիջեց, որը հանդես էր գալիս Հայաստանի ներկայացուցիչների հետ նույն խմբում: Ուշագրավ է, որ գերմանացիները խմբային մրցաշարում պարտվեցին Սլովենիայի թիմին, սակայն հետո դարձան չեմպիոն:
Ինչևէ, ուժեղ թիմեր էին ներկայացել մրցավայր, մինչդեռ Հայաստանի ներկայացուցիչները չունեին 12 արժանավոր խաղացող, որոնք այդ ստուգատեսում կարող էին հանդես գալ: Բանն այն է, որ բուհական ընդունելության քննությունների պատճառով, որոնք անցկացվում էին նույն ժամանակահատվածում, թիմը զրկվել էր հիմնական կազմի 4-5 խաղացողից: Արտասահմանյան երկրներում բուհ ընդունվելու, բանակ զորակոչվելու խնդիրներ չկան: Ուսումը բուհում շարունակելու համար խաղացողները համակարգչային տարբերակով ուսումնական հաստատություններ են ներկայացնում իրենց տվյալները և ազատ են նմանատիպ հոգսերից: Այնպես որ մեր թիմը համալրելու ժամանակ խնդիրներ էին ծագեցին, որոնք այդպես էլ մնացին բաց: Եթե այդ մի քանի խաղացողն էլ թիմի կազմում լինեին, հավանաբար պահեստայինների նստարանն ավելի «երկարեր», բայց էապես ոչինչ չէր փոխվի: Այդուհանդերձ, մերոնք հաղթելու հնարավորություններ ունեին: Մի քանի խաղում Հայաստանի ներկայացուցիչները գնդակների փոքր տարբերությամբ զիջեցին մրցակիցներին: Բացի այդ, այնպես էր ստացվել, որ թիմն ուներ հուսալի մեկ դարպասապահ, և հանդիպումների ամբողջ ծանրությունը ստիպված էր նա կրել: Կա նաև մեկ այլ խնդիր: Մեր թիմի հանդբոլիստները շաբաթական 2-3 պարապմունք են անցկացնում, մինչդեռ պարզվեց, որ մեր մրցակից թիմերի ներկայացուցիչները շաբաթական 6-9 պարապմունք են անցկացնում, և այս ընթացքում երկու տարին մեկ մասնակցել են աշխարհի առաջնություններին: Իսկ մերոնց համար ուժերի այս ստուգատեսը նորություն էր: Ընդ որում, մրցակից թիմերը միջանկյալ շուրջ 6 տասնյակ ընկերական խաղ են անցկացնում, լրջորեն նախապատրաստվում:

a04263– Մրցակարգում որևէ նորություն չկա՞ր:
– Անսպասելի էր, որ առաջնությունում ոչ-ոքի հասկացողությունը չկար: Եթե խաղում հավասար արդյունք էր գրանցվում, ամեն թիմ արագորեն հարձակվելու 5 հնարավորություն էր ստանում: Դարպասապահը գնդակը փոխանցում էր իր թիմակցին և վերջինս, երեք քայլ կատարելով, փորձում էր գրավել մրցակցի դարպասը: Ոչ-ոքիի դեպքում հաղթողին որոշելու համար մեզ հայտնի էր միայն 7 մետրանոցների հարվածաշարի տարբերակը: Երկրորդ նորությունն այն էր, որ եթե խաղի առաջին10 րոպեի ընթացքում թիմը չէր կարողանում գրավել մրցակցի դարպասը, հանդիպումը դադարեցվում էր, և անկարող թիմին 0: 6 հաշվով պարտություն էր գրանցվում: Մեր թիմն այդպիսի իրավիճակում չհայտնվեց, սակայն առաջնությունում այդպիսի դեպք եղավ:

– Ինչո՞ւ էր որպես մրցավայր ընտրվել Տրապիզոնը:
– Քաղաքը մեծ չէ, մոտավորապես Գյումրիի չափ է: Բայց մրցումների օրերին 12 մարզասրահում եղանք, որոնցում անցկացվում էին առաջնության խաղերը: Բոլորն էլ համապատասխանում էին միջազգային չափանիշներին: Այնինչ, Հայաստանում այդպիսի թեկուզ մեկ մարզասրահ չկա: Վանաձորի թիմը պարապում է անհամեմատ փոքր` 24×12 մ չափերի մարզասրահում: Սա չեմ ասում մերոնց արդարացնելու համար: Ի դեպ, հանդբոլը բոլոր երկրներում էլ, այդ թվում նաև Հայաստանում, դպրոցական ծրագրով դասավանդվում է, «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի ծրագրում է: Բայց այն, ինչ արվում է մեր երկրում, չի կարող համեմատվել արտասահմանյան ուսումնական հաստատություններում եղածի հետ: Երևանի մարզական պետական քոլեջում երկար ժամանակ է` ցանկանում ենք հանդբոլի դասարան հիմնել, բայց չի ստացվում: Հանդբոլի Հայաստանի ֆեդերացիայի ղեկավարությունն է առաջարկել, ուսումնական հաստատության ներկայացուցիչներն էլ պատրաստ են ընդառաջել, բայց ծնողները թույլ չեն տալիս, որ իրենց երեխաներն ուսումն այդ հաստատությունում շարունակեն:

– Առաջնությունը հավուր պատշա՞ճի էր կազմակերպված:
– Պարզապես կարելի էր հիանալ: Մասնակիցներն իջևանեցին օլիմպիական ավանում. 2-3 տեղանոց հյուրանոցային համարներ էին: Ծախսերը հոգացել է Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը: Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան ապահովել է ուղևորության, սննդի ծախսերը: Խաղերը սպասարկում էր մրցավարական 40 բիգադ: Բոլորի կազմում երկուական երիտասարդ էին: Հայաստանից չէին հրավիրել, քանի որ համապատասխան կարգի մրցավարներ չունենք: Այժմ աշխատում ենք այդ ուղղությամբ, փորձում ենք նախապատրաստել երկու երիտասարդ մրցավարի, որպեսզի իրավունք ունենան սպասարկելու միջազգային հանդիպումներ: Առաջնության մասնակցությունն օգտակար էր ոչ միայն խաղացողների, այլև մարզիչների համար: Նրանք շատ բան սովորեցին, շփվեցին արտասահմանցի իրենց գործընկերների հետ:

– Վերաբերմունքը Հայաստանի պատվիրակության նկատմամբ ինչպիսի՞ն էր:
– Ոչ մի հայ չզգաց, որ Թուրքիայում է: Հայեր գուցե կային, բայց նրանցից ոչ մեկին չհանդիպեցինք: Ակամա ստանձնել էի թարգմանչի դեր, քանի որ տիրապետում եմ այդ երկրի լեզվին: Ի դեպ, պատվիրակության կազմում էին նաև Հայաստանի ԿԳ նախարարության մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արման Այվազյանը, Հայաստանի դպրոցականների մարզական ֆեդերացիայի նախագահ, «Աշխատանքային հերթափոխ» մարզընկերության նախագահ Արայիկ Մեհրաբյանը, «Աշխատանքային հերթափոխ» մարզընկերության բաժնի պետ Մանվել Մանուկյանը:
Հնարավորն արվում էր, որ մեր երկրի պատվիրակներն իրենց անկաշկանդ զգան: Ի դեպ, մերձեցման օր անցկացվեց, բոլոր երկրների ներկայացուցիչները նախապես պատրաստվել էին և իրենց տիպական ցուցաբաժիններով ներկայացան: Հայաստանն առանձնանում էր: Ներկայացվեցին ազգային կերակրատեսակներ: Հանդիպումներ ունեցանք Հանդբոլի միջազգային, Եվրոպայի ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ: Եվրոպան ներկայացնում էր մեր լավ բարեկամ, չեխ Ֆրանտիշեկ Տաբորսկին: Զրուցեցինք նաև Տրապիզոնի հանդբոլի ֆեդերացիայի նախագահի հետ: Նա պատրաստակամություն հայտնեց ցանկացած ժամանակ հյուրընկալել Հայաստանի ներկայացուցիչներին, աջակցել, որպեսզի բարվոք պայմաններում մարզվեն, նաև ընկերական խաղեր անցկացնեն:

Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը` հետապնդողի դերում

տպPetrosian-Tigran-L.13-4Վարշավայում անցկացվող Լեհաստանում ծնված արգենտինացի հանրածանոթ շախմատիստ Միգել Նայդորֆի հուշամրցաշարին մասնակցում է 22 երկրի 84 ուժեղագույն շախմատիստ, այդ թվում 31 գրոսմայստեր: Մասնակիցների թվում են  նաև Տիգրան Լ. Պետրոսյանը և  Հրանտ Մելքումյանը:

Պետրոսյանը  6 տուրից հետո վաստակել է 4,5 միավոր և ընթանում է 3-րդ տեղում:

Նա գրոսմայստերներ Դուրարբեյլիից (Ադրբեջան) և Մարկովսկիից(Լեհաստան) ետ է մնում կես միավորով: Հրանտ Մելքումյանն ունի 4 միավոր:

Էդգար Մանուչարյանը վնասվածքի պատճառով չի մասնակցել խաղին

էմEdgar_ManucharyanՆոր մրցաշրջանի նախապատրաստվող Եկատերինբուրգի «Ուրալը» վերջին ստուգողական հանդիպումն է անցկացրել Ավստրիայում:  Ռուսական ակումբն այդ երկրում ուսումնամարզական հավաք է անցկացնում:

«Ուրալը» 3:0 հաշվով առավելության է հասել խորվաթական «Բիստրայի» նկատմամաբ:

Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը վնասվածքի պատճառով չի մասնակցել խաղին:

Արսեն Հովհաննիսյանը խաղադաշտ է դուրս եկել թիմի մեկնարկային կազմում: