Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը զիջեց միայն աշխարհի չեմպիոնին

գսմsevak-mxitaryany-ame-n36234-1Բրազիլիայի Կաշիաս դու Սուլ քաղաքում անցկացված արագ շախմատի մրցաշարում ուժերը չափեցին 383 շախմատիստներ, այդ թվում` 17 գրոսմայստերներ:

Փայլուն  հանդես եկավ բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը: Նա 9 հնարավորից վաստակեց 8 միավոր և  նվաճեց երկրորդ մրցանակը: Մխիթարյանը միայն կես միավորով հետ մնաց հաղթողից` նորվեգացի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենից:

Անկախ

7 մլն եվրո` Նուրի Շահինին գնելու համար

նշ26679Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի Դորտմունդի «Բորուսիայի» խաղընկերը` Նուրի Շահինը, վարձակալությամբ է հանդես գալիս գերմանական թիմում: Նա Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ է: Եվ ահա, Դորտմունդի թիմի ղեկավարությունը պատրաստ է 7 մլն եվրոյով գնել այդ խաղացողի տրանսֆերային իրավունքը:

Ընթացիկ մրցաշրջանում Շահինը  «Բորուսիայի» կազմում մասնակցել է Գերմանիայի առաջնության 24 հանդիպման և դարձել է երկու գոլի հեղինակ:

Անկախ

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանի փայլուն մրցելույթը Ռիգայում

ադ2257910 երկրների 73 պատվիրակներ հանդես եկան Ռիգայում անցկացված սպորտային մարմնամարզության միջազգային մրցաշարում: Իրեն լավագույնս դրսևորեց Արթուր Դավթյանը: Այդ մասին տեղեկացնում է  ՀԱՕԿ-ի մամլո ծառայությունը:

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրը, որի մարզիչն է Հակոբ Սերոբյանը, կայուն մրցելութներ ունեցավ բոլոր` վեց մրցաձևերում և բազմամարտում գրավեց առաջին տեղը:

Ավելին, Արթուրը վաստակեց 87 միավոր և 2,5 միավորով բարելավեց իր նախկին լավագույն արդյունքը՝ սահմանելով անձնական ռեկորդ:

22-ամյա մարզիկը գերազանց մրցելույթներ ունեցավ նաև բազմամարտի առանձին մրցաձևերի պարգևների խպաղարկությունում: Նա առաջինն էր նժույգթափերում, օղակների, զուգափայտերի, պտտաձողի վրա վարժություններում, իսկ ազատ վարժություններում և հենացատկերում գրավեց երկրորդ տեղը:

Մարտի 15-ին Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականը կմեկնի Կատար: Այնտեղ մեր թիմը 10-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնի տանտերերի ընտրանու հետ, որը գլխավորում է ԽՍՀՄ չեմպիոն, Ալբերտ Ազարյանի դպրոցի սան, Էդվարդ Գևորգյանը: Հենց նրա տանն են հյուրընկալվելու մեր մարզիկները, որոնք կմասնակցեն մարտի 25-30-ը կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը:

Անկախ

Ով կփոխարինի «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյին

խմ43089Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը նոր մարզիչ է փնտրում: Բանն այն է, որ ներկայիս գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է թիմից:

Ակումբի ղեկավարությունը դժգոհ է նրա աշխատանքից, արգենտինացի մասնագետն էլ  ցանկանում է հեռանալ թիմից։ Այսպիսով, առաջիկայում կողմերը երկկողմանի համաձայնությամբ կխզեն պայմանագիրը, որը նախատեսված էր մինչև 2015-ը։

«Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 27-րդ տուրից հետո վաստակել է 63 միավոր և  4 միավորով ետ է մնում առաջատար Մադրիդի «Ռեալից»։

Անկախ

Ավարտվեցին Հայաստանի սամբոյի աղջիկների և կանանց առաջնությունները

սամբո4466831363603737Կայացան Հայաստանի սամբոյի կանանց և աղջիկների առաջնությունները, որին մասնակցում էին Երևանի, Հայաստանի Շիրակի, Արարատ, Տավուշի մարզերի և Արցախի լավագույն մարզուհիները: Մասնակիցների թվում էին Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մրցանակակիրներ Ռոզա Խաչատրյանը, Երջանիկ Աբգարյանը, Սոսե Բալասանյանը, Քնարիկ Ստամբուլցյանը և մի շարք խոստումնալից մարզուհիներ:

Աղջիկների պայքարում ըստ քաշային կարգերի հաղթողներ ճանաչվեցին`

40 կգ  Նազելի Հովհաննիսյան            Բյուրեղավան

44 կգ  Իրինա Հունանյան                    Բյուրեղավան

48 կգ  Մարիետա Ղազարյան             Գյումրի

52 կգ  Լիանա Միքայելյան                  Արարատի մարզ

56 կգ  Ռոզա Աբաջյան                         Գյումրի

60 կգ  Ռայա Հայրապետյան                Արցախ

65 կգ  Լառա Հայրապետյան               Արցախ

70 կգ  Լինդա Հովսեփյան    Երևան (Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց)

78 կգ  Նելլի Ավետիսյան     Երևան (Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց)

Կանանց պայքարում ըստ քաշային կարգերի  հաղթողներ դարձան`

48 կգ  Քնարիկ Ստամբուլցյան          Երևան (Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց)

52 կգ  Սոսե Բալասանյան                  Արցախ

56 կգ  Ռոզա Խաչատրյան                  Երևան («Հայաստան» մարզական միություն)

60 կգ  Լուսինե Վարդանյան               Երևան (Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց)

64 կգ  Գայանե Խաչատրյան              Երևան (Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց)

68 կգ  Արմնիե Սահակյան                  Գյումրի

72 կգ   Քրիստինե Ղազարյան            Արարատի մարզ

Բոլոր հաղթողներն ու մրցանակակիրներն արժանացան մեդալների, դիպլոմների և դրամական պարգևների:

Հայտնի դարձան Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական առաջնության հաղթողները

բռնցքef7283247d26c50fd3b73e09b731dbb4Երևանի «Դինամո» մարզադահլիճում անցկացված բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությանը  մասնակցեցին Երևանի, Հայաստանի մարզերի, Արցախի 123 մարզիկներ:

Ըստ քաշային կարգերիհաղթողներ դարձան`

49կգ            Արթուր Հովհաննիսյանը       Շիրակ

52 կգ           Արսեն Պողոսյանը                  ԵՕՀՊՄՔ

56 կգ           Հրայր Շահվերդյանը              Լոռի

60 կգ           Ժորա Համազարյանը           Գյումրի

64 կգ           Արմեն Մխիթարյանը            «Դինամո»

69կգ            Տիգրան Մելքոնյանը              Գյումրի

75 կգ           Գևորգ Պետրոսյան                 Վ.լ Ենգիբարյանի անվ. բռնցք. դպրոց

81 կգ           Նարեկ Մանասյանը              Կոտայքի մարզ

91 կգ           Սերյոժա Հակոբյանը             Վլ. Ենգիբարյանի անվ. բռնցք. դպրոց

+91              Գնել Մուրադյանը                 Էջմիածին

Անկախ

 

Դարպասապահ Պեպե Ռեյնային վաճառելու համար անգլիացիները պահանջում են 4 մլն ֆունտ ստերլինգ

պռose_reina__liverpo_552520cԱնգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլի ակումբի ղեկավարությունը որոշել է վաճառել  դարպասապահ Պեպե Ռեյնային: 31-ամյա խաղացողը ներկայումս վարձավճարով հանդես է գալիս  իտալական «Նապոլիի» կազմում:

Որպես փոխհատուցում անգլիացիները պահանջում են 4 մլն ֆունտ ստերլինգ:

Դարպասապահին ցանկանում են գնել «Նապոլի», նաև Մադրիդի «Ատլետիկո» ակումբները:

Անկախ

Միխայել Մարկոսովի թիմը հաղթեց Արթուր Մալոյանի ակումբին

ֆուտimagesՄիմյանց հետ մրցեցին Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության առաջին խմբում հանդես եկող հայ ֆուտբոլիստների երկու թիմեր:

26-րդ տուրում Նովոսիբիրսկի «Սիբիրը»  տանը կայացած խաղում 1:0 հաշվով առավելության հասավ Յարոսլավլի «Շիննիկի» նկատմամբ:

«Սիբիրի» կազմում 81-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Միխայիլ Մարկոսովը, իսկ հյուրերի թիմի մեկնարկային կազմում էր և ամբողջ հանդիպմանը մասնակցեց Արթուր Մալոյանը:

«Սիբիրը» 30 միավորով բաժանում է 13-14-րդ տեղերը, «Շիննիկը»` 40 միավորով բաժանում է 6-7-րդ տեղերը:

Անկախ

Լուչանո Սպալետտին ազատեց «Զենիթի» գլխավոր մարզչի պաշտոնը

Spalletti1-320x192Զբաղեցրած պաշտոնն ազատեց «Զենիթ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետտիին:

Ակումբի ղեկավարությունը նրան հեռացրել է:

4 տարվա ընթացքում Սպալետտիի գլխավորությամբ «Զենիթը» երկու անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն, մեկական անգամ` երկրի գավաթակիր ու սուպերգավաթակիր:

Պատճառն այն է, որ 2014-ին «Զենիթը» Եվրոպայի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում  տանը պարտվել է Հենրիխ Մխիթարյանի թիմին` Դորտմունդի «Բորուսիային» (2:4), իսկ Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրում չի կարողացել հաղթել առաջնության թույլ մասնակցի` «Տոմին»:

«Զենիթի» գլխավոր մարզչի պաշտոնը ժամանակավոր կկատարի ակումբի նախկին ֆուտբոլիստ Սերգեյ Սեմակը:

Անկախ

Գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանն ու Վլադիմիր Հակոբյանը Եվրոպայի առաջնության առաջատարների խմբում են

շախմատEurope-34Երևանում անցկացվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում այսօր կայացան 7-րդ տուրի պարտիաները:

Միանձնյա առաջատարը  ռուսաստանցի Ալեքսանդր Մոտիլյովն է`6 միավոր:

Նրանից կեսական միավորով են ետ մնում Հայաստանի ներկայացուցիչներ Հրանտ Մելքումյանն ու Վլադիմիր Հակոբյանը: Առաջինը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, ոչ-ոքի ավարտեց պարտիան Չեխիայի ներկայացուցիչ Վիկտոր Լազնիցկայի հետ, իսկ երկրորդը սպիտակներով առավելության հասավ Հայաստանի 2014-ի չեմպիոն Տիգրան Քոթանջյանի նկատմամբ:

5,5-ական միավոր ունեն նաև լեհ Ռադոսլավ Վոյտաշեկը, Լազնիցկան, ուկրաինացի Պավել Էլյանովը, Թուրքիայի ներկայացուցիչ Դրագան Սոլակը:

Անկախ

Եվգենի Պլյուշչենկոն հիվանդանոցից դուրս է գրվել

ԵՎԳՊshhenko-v-korotkoj-programme-byl-bespodobenՌուսաստանցի հանրածանոթ գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյին Իսրայելում վիրահատել են: Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնը ողնաշարի հետ կապված խնդիրներ ունի: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից և այսօր պատրաստվում է վերադառնալ Մոսկվա:

31-ամյա մարզիկը հայտնել է, որ իրեն լավ է զգում, ապաքինվում է:

Հավելենք, որ անվանի գեղասահորդը Սոչիում կայացած օլիմպիական խաղերի թիմային մրցումներում, ոսկե մեդալակիր դառնալուց հետո, մարզման ժամանակ ստացած վնասվածքի պատճառով,  չէր մասնակցել անհատական մրցաշարին։

Անկախ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության չեմպիոնները հայտնի են

ըմբ137362773430Երևանի Խուլ և համրերի մշակույթի պալատում կայացավ ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդների Հայաստանի առաջնությունը:

Առաջնությանը մասնակցում էին մարզիկներ Երևանից, Արմավիրի, Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Արարատի, Տավուշի, Լոռիի, Սյունիքի  մարզերից և Արցախից:

Ըստ քաշային կարգերի հաղթողներ ճանաչվեցին`

50 կգ    Մխիթար Գրիգորյանը            Ջրվեժի ըմբշամարտի մարզադպրոց

55 կգ    Հարություն Բարսեղյանը      Գյումրիի քաղաքապետարանի մարզադպրոց

60 կգ    Գոռ Գրիգորյանը                   ՖԻՄԱ Երևանի ըմբշամարտի մարզադպրոց

66 կգ    Արեն Ալեքյանը                      Վանաձորի քաղաքապետարանի մարզադպրոց

74 կգ    Սուրեն Խաչատրյանը            Ալավերդիի քաղաքապետարանի  մարզադպրոց

84 կգ    Ռազմիկ Պողոսյանը               Վանաձորի քաղաքապետարանի մարզադպրոց

96 կգ    Մերուժան Նիկոյանը              Աշխատանքային ռեզերվներ

120 կգ  Վիկտոր Կազիշվիլին              ԲԿՄԱ


Անկախ

 

 

Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը ետ է մնում կես «քայլով»

վհakopian_vԱմերիկյան Դալլասում շարունակվող Տեխասի համալսարանի շախմատի մրցաշարում վերելքով է հանդես գալիս Վարուժան Հակոբյանը: Մասնակից 41 շախմատիստներից 12-ը գրոսմայստերներ են:

Վարուժանը կայացած 3 տուրից հետո հետո վաստակել է 2,5 միավոր: Նա  կես «քայլով» ետ է մնում միանձնյա առաջատարից` ամերիկացի միջազգային վարպետ Կայդեն  Տրոֆֆից:

Կխաղացվի 9 տուր:

Անկախ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը կկարողանա՞ անել այն, ինչը դեռևս չի հաջողվել նրա նախորդներից ոչ մեկին

ռհ- շ37639Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայում այսօր առաջին անգամ լրագրողներին հանդիպեց Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նորանշնակ գլխավոր մարզիչ, շվեյցարացի Բեռնար Շալանդը: Նրա առջև խնդիր է դրված Հայաստանի հավաքականին դուրս բերել Եվրոպայի 2016-ի առաջնության եզրափակիչ փուլ: Ընտրական մրցաշարում Հայաստանի թիմի մրցակիցներն են` Պորտուգալիայի, Սերբիայի, Դանիայի, Ալբանիայի ներկայացուցիչները:

Ներկայացնելով մեր երկրի հավաքականի նոր մարզչին, նրան Հայաստանի հավաքականի մարզաշապիկը նվիրելով, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտնեց, որ մեր երկրի ընտրանին վատ է հանդես եկել օրերս Կրասնոդարում կայացած Ռուսաստանի թիմի հետ ընկերական մրցամարտում: Պատճառաբանվեց, որ որպես կանոն մերոնք մարտին ոչ միշտ են իրենց լավ դրսևորում, և մի շարք ֆուտբոլիստներ իրենց կարողություններից թույլ են խաղացել:

Հայաստանի հավաքականի խաղամակարդակը չի բավարարել նաև դիտորդի կարգավիճակով Ռուսաստանի թիմի հետ հանդիպմանը ներկա գտնված Շալանդին: Նա այն կարծիքին է, որ հավաքականը պատրաստ չէր այդ մրցամարտին: Ասվեց նաև, որ Հայաստանի ազգային հավաքականն այժմ ի վիճակի չէ հաղթահարել որակավորման փուլի արգելքը, սակայն հետագայում կարող է դա անել: Նրա կարծիքով, Ռուսաստանի թիմի հետ խաղում Հայաստանին ընտրանին հատկապես թույլ պաշտպանություն ուներ: Ելքն այն է, որ արտերկրում  նոր խաղացողներ գտնվեն, եթե դա հնարավոր չլինի, ապա պետք է աշխատեն տեղացի ֆուտբոլիստների հետ: Մարզիչը նշեց, որ ամբողջ թիմին է ուշադրություն դրաձվելու և ոչ միայն պաշտպաններին:

«Առաջնային նպատակը Հայաստանի հավաքականը խմբից դուրս բերելն է, դա իմ ցանկությունն  է, երազանքը»,-ասաց նա:

Մայիսին Շալանդը Հայաստան է ժամանելու կնոջ հետո, որպեսզի լրջորեն աշխատի:

Կհաջողվի՞ նրան արդյունքի հասնել` ցույց կտա ժամանակը:

Հավելենք, որ դեռևս Հայաստանի հավաքականի ոչ մի մարզչի չի հաջողվել պատվով դուրս գալ այդ փորձությունից:

 

Խանտի Մանսիյսկում Լևոն Արոնյանի առաջն մրցակիցն է Վիշվանաթհան Անանդը

լևոն-հարիկr03-03Մարտի 11-ից  մինչև ապրիլի 1-ը  Խանտի Մանսիյսկում կանցկացվի շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը: հաղթողն իրավունք կստանա մրցելու ածխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ:

Մրցաշար ում կխաղան Լևոն Արոնյանը (Հայաստան, 2830), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան, 2787), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա, 2785), Վիշվանաթհան Անանդը (Հնդկաստան, 2770), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան, 2766), Պյոտր Սվիդլերը,(Ռուսաստան, 2758), Շաքրիար Մամեդյարովը (Ադրբեջան, 2757),  Դմիտրի Անդրեյկինը (Ռուսաստան, 2709):

Վիճակահանությամբ պարզվել է, որ առաջին տուրում Արոնյանը սև խաղաքարերով մրցելու է Անանդի հետ:

Կկայանանա նաև Անդրեյկին – Կրամնիկ, Կարյակին – Սվիդլեր, Մամեդյարով – Տոպալով: մրցամարտերը

Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը հետապնդում է Գրիգոր-Սևակ Մխիթարյանին

գսմsevak-mxitaryany-ame-n36234-1Բրազիլիայի Կաշիաս դու Սուլ քաղաքում անցկացվում է արագ շախմատի մրցաշար` աշխարհի չեմպիոն Մագնուս Կաrլսենի մասնակցությամբ: Ընդհանուր առմամբ այստեղ ելույթ են ունենում 383 շախմատիստներ, այդ թվում` 17 գրոսմայստերներ:

Փայլուն է հանդես գալիս բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը: Առաջին վեց տուրերում նա տարել է միայն հաղթանակներ և 6 միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը: Սևակից կես միավորով ետ են մնում յոթ գրոսմայստերներ, այդ թվում` Կառլսենը:

Անկախ

Հենրիխ Մխիթարյանի թիմը հաղթեց մրցակցի խաղադաշտում

հմ7627Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 24-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հյուրընկալվելիս  1:0 հաշվով հաղթեց «Ֆրայբուրգին»:

Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց խաղավարտից առաջ: Նա 33-րդ րոպեին դեղին քարտի արժանացավ և բաց կթողնի հաջորդ` Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ կարևոր հանդիպումը:

Ընդհանուր առմամաբ, հայ ֆուտբոլիստը ոչնրով աչքի չընկավ: Մխիթարյանը ստացավ 6,61 գնահատականը։

Դորտմունդի «Բորուսիային»  48-ի միավորով 2-րդ տեղում է: Այն 20 միավորով ետ է մնում առաջատար Մյունխենի «Բավարիայից»: Լևերկուզենի «Բայերը» և Հելզենկիրհենի «Շալկե 04»-ը  44-ական միավորով բաժանում են 3-4-րդ տեղերը:

Տեխնիկական արդյունքներ

«Ֆրայբուրգ» – «Բորուսիա»՝ 0:1

Գնդակը խփեց Սեբաստիան Կելը, 57

Անկախ

«Դինամո» մարզադահլիճում կայացան բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության կիսաեզրափակիչ մենամարտերը

բռնցքամարտՄարտի 9-ին «Դինամո»  մարզադահլիճում կայացան բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների  առաջնության կիսաեզրափակիչ մենամարտերը: 49 կգ քաշային կարգում դինամոյական Ալեն Դանիելյանը դժվարին հաղթանակ տոնեց Կոտայքի մարզը ներկայացնող Ջանիկ Սահակյանի նկատմամբ: Դժվարին  և միևնույն ժամանակ վիճահարույց ստացվեց Արտյոմ Ալեքսանյան-Արթուր Հովհաննիսյան մենամարտը: Ի վերջո մրցավարները հաղթանակը շնորհեցին Արթուր Հովհաննիսյանին:
52 կգ քաշային կարգում վստահ հաղթանակներ տոնեցին Դավիթ Ասատրյանն ու Արսեն Պողոսյանը, ովքեր եզրափակչում կպայքարեն չեմպիոնի կոչման համար:
56 կգ քաշային կարգում Հրայր Շահվերդյանը առավելության հասավ Էրիկ Պետրոսյանի, Սպարտակ Թամարյանն էլ Էդուարդ Ավետյանի նկատմամբ: 60 կգ քաշային կարգում եզրափակիչ դուրս եկան Շիրակի մարզը ներկայացնող Ժորա Համազարյանը և ՖԻՄԱ-ի սան Սամվել Մելքոնյանը: 64 կգ քաշային կարգում դիտարժան մենամարտ անցկացրեց գյումրեցի Արարատ Գյուլբանգյանը, որը  առավելության  հասավ Լոռիի մարզադպրոցի սան Գառնիկ Պապիկյանի նկատմամբ: Այս քաշային կարգի մյուս զույգում Արմեն Մխիթարյանը հաղթեց Ղազար Գասպարյանին: 75 կգ քաշային կարգի եզրափակիչ մենամարտում  կմրցեն Արմեն Մինասյանն ու Գևորգ Պետրոսյանը: 81-ում մրցակցի հրաժարվելու պատճառով եզրափակիչ դուրս եկավ Նարեկ Մանասյանը: Չեմպիոնի տիտղոսի համար պայքարում Մանասյանի մրցակիցը կլինի Էջմիածնի մարզադպրոցի սան Ռազմիկ Հարությունյանը, ով առանց մեծ դժվարության առավելության հասավ Նարեկ Քամալյանի նկատմամբ: 91 կգ քաշային կարգում աշխարհի և Եվրոպայի երիտասարդների առաջնության մրցանակակիր Սերյոժա Հակոբյանը վստահ հաղթանակ տոնեց Դավիթ Չալոյանի նկատմամբ : Այս քաշային կարգի մյուս մենամարտում մրցակցի հրաժարվելու պատճառով հաղթանակը շնորհվեց Արտյոմ Միքայելյանին:

բռնցքամարտԵվ վերջապես գերծանր քաշային կարգ : Այստեղ չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն Աշխատանքի հերթափոխի մարզադպրոցը ներկայացնող Արամ Աբրահամյանը և Էջմիածնի մարզադպրոցի սան Գնել Մուրադյանը:

Այսօր՝ մարտի 10-ին , կկայանան եզրափակիչ մենամարտերը: Մրցումների սկիզբը 15:00-ին:

 

 

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի

 մամուլի ծառայություն
Անկախ

 

Սեղանի թենիսը մեր երկրում կարոտ է վերակենդանացման

ֆելիքս սարգսյան (2)Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացայի նախագահները շարունակ փոխվում են, հաջորդում մեկը մյուսին, բայց մարզաձևի վիճակը չի բարելավվում: Թե երբ է սկսվելու տեղաշարժը, դեռևս պարզ չէ: Վերջերս կազմակերպությունը գլխավորեց ԽՍՀՄ, ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի, Եվրոպայի չեմպիոն, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզական խաղերի ամբիոնի դոցենտ, 59-ամյա Ֆելիքս Սարգսյանը: Նրան հարցրինք` անակնկա՞լ էր իր համար այն, որ Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի համաժողովում ընտրվել է կազմակերպության նախագահ:

– Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահության կազմում եմ տարիներ շարունակ, գլխավորել եմ մարզչական խորհուրդը, Հայաստանի հավաքականն եմ մարզել, և նոր պաշտոնում բարդ ժամանակահատվածում եմ հայտնվել: Իրոք, դրությունը շատ ծանր է: Դա գաղտնիք չէ ոչ մեկի համար, և հնարավոր ամեն միջոց անհրաժեշտ է ձեռնարկել, որպեսզի կարողանանք հաղթահարել ճգնաժամը, վերականգնենք նախկինում եղած ավանդույթները: Դա 1-2 տարվա անելիք չէ, պետք է հետևողականություն դրսևորել, եռանդ, իսկ արդյունքը նկատելի կդառնա միայն 5-6 տարի հետո:

– Այդ ուղղությամբ փորձեր նախկինում էլ արվել են, Երևանի քաղաքապետ աշխատած տարիներին Ռոբերտ Նազարյանն էր ֆեդերացիայի նախագահը: Թվում էր, թե նրան կհաջողվի որևէ բան փոխել, բայց դարձյալ ոչինչ չստացվեց: Ի՞նչն էր խանգարողը:
– Միանգամից հնարավոր չէ որևէ բան շտկել: Պետք է լավ ծանոթ լինել միջավայրին, սիրել այս մարզաձևը և ձգտել սկզբում այն հասցնել թեկուզ բազային վիճակի, որից հետո հնարավոր կլինի առաջխաղացումը: Զրոյից պետք է սկսել և թեկուզ մի փոքր ճանաչման հասնել: Իսկ դրա համար հիմնական նախապայմանն այն է, որ ամեն ինչ տեղը-տեղին կատարվի: Մարզական կենտրոններ կան, որոնք մեկ տասնամյակից ավելի է` սեղանի թենիսի գնդակ չեն ստացել, չեն ապահովվել մարզագույքով պարապմունքները նորմալ կազմակերպելու համար: Ինքս առաջին հերթին ուշադիր եմ լինելու, որ այդպիսի բացերը լրացվեն: Խոստանալ չեմ կարող, որ գործարարները կբացեն իրենց քսակները և ֆեդերացիան ֆինանսական մեծ հոսքերով կապահովեն, սակայն գնդակների, մարզագույքի պակասի և այդ կարգի մի շարք այլ խնդիրներն արագորեն կլուծվեն:

– Նախկինում շատ են խանգարել մասնագետների տարաձայնությունները: Ներկայո՞ւմս էլ նույն վիճակն է:
– Ես բոլորի հետ լավ հարաբերությունների մեջ եմ: Սեղանի թենիսն է եղել առաջին պլանում, և դավաճանություն եմ համարել, եթե մարզաձևի զարգացմանը խանգարող քայլեր են արվել: Կյանքս այդպես է դասավորվել: Ինձ համար առաջին պլանում են եղել ընտանիքը և սեղանի թենիսը: Կինս` Գոհար Խանզրացյանը, ԽՍՀՄ չեմպիոն է, երեք անգամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր է դարձել, մարզել է Հայաստանի սեղանի թենիսի հավաքականը: Աղջիկս` Անիտան, ներկայումս Դուբայում է աշխատում, մարզում է Արաբական Միացյալ Էմիրությունների սեղանի թենիսի հավաքականը: Տղաս` Դավիթը, բնակվում է Մոսկվայում, երեքսենյականոց բնակարան է ստացել նաև Ստամբուլում: Նա մարզել է Ռուսաստանի կանանց հավաքականը, այժմ էլ թուրքական «Ֆեներբախչե» ակումբի գլխավոր մարզիչն է: Դավիթի ղեկավարությամբ թիմը 2013-ին դարձել է Եվրոպայի չեմպիոնների լիգայի մրցաշարի հաղթող, այժմ էլ իրավունք է ստացել խաղալու այդ մրցաշարի եզրափակչում:

– Շարունակելու՞ եք գլխավորել Հայաստանի սեղանի թենիսի հավաքականը:
– Այո, պատասխանատու աշխատանք է, ծանր և այն ինքս կկրեմ, մինչև ամեն բան հունի մեջ ընկնի: Ֆեդերացիայի նախագահի պաշտոնը հասարակական է և այս մարզաձևի հետ կապված ամեն խնդրի համար է պարտավորեցնում:

– Իսկ օգնողներ կլինե՞ն:
– Կասկած չկա: Բոլոր մասնագետներս պետք է համախմբվենք, մեկ բռունցք կազմած աշխատենք: Հակառակ պարագայում որևէ արդյունքի հասնել չենք կարող: Նույնը վերաբերում է նաև ընտանիքիս անդամներին: Որդիս կօգնի իր ունեցած մարզչական փորձով, գիտելիքներով, կապերով: Նա սեղանի թենիսի աշխարհի ճանաչված մասնագետներից շատերի հետ է մտերիմ հարաբերություններ պահպանում: Սակայն մինչև անվանի մասնագետների օգնությանը դիմելը և նրանց այստեղ աշխատելու հրավերի կարիք զգացվելը դեռ ճանապարհ պետք է անցնենք:

ֆելիքս սարգսյան (1)– Հայաստանում կան սեղանի թենիսի մասնագետներ, բայց որպեսզի նրանք եռանդով աշխատեն, նաև նյութական աջակցություն է պետք, շահագրգռվածություն: Այդ հարցն ինչպե՞ս պետք է լուծվի:
– Հայաստանի ֆեդերացիայի նախագահության կազմում և պարզապես սեղանի թենիսը սիրողների թվում կան մարդիկ, որոնք հայտնել են, որ օգնելու են: Նրանց անունները հրապարակել առայժմ նպատակահարմար չեմ համարում: Ժամանակի ընթացքում ամեն ինչ կներկայացվի: Նախագահության կազմում 11 մարդ կա: Շատերն ինձ արդեն հայտնել են, որ անկախ այն հանգամանքից` նախագահության կազմում են, թե ոչ, միևնույն է, պետք է աջակցեն:

– Խոսվում է այն մասին, որ ձեռք է մեկնելու նաև նախկին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը:
– Նա թենիսի մեծ սիրահար է, կանոնավոր մարզվել է և օգնելու պատրաստակամություն է հայտնել: «Քրոնոմետ» բարեգործական հիմնադրամի ղեկավարությունը խաղասեղաններ է տրամադրել և արդեն ծրագիր է կազմվել, թե ինչ պետք է արվի առաջիկայում: Կասկած չունեմ, որ մենակ չենք մնա:

– Պայմանների առումով վիճակն ինչպիսի՞ն է: Դուք պարապում եք «Հայաստան» մարզական միության մարզասրահում: Դահլիճը ներկված է, լուսավոր, մաքուր և կոկիկ, խաղասեղաններն էլ ժամանակակից են: Մյուս կենտրոններում նո՞ւյնպես վիճակը բարվոք է:
– Սպասվում է, որ առաջիկայում «Դինամո» մարզասրահում ամեն ինչ լավ կլինի: Կազմակերպության ղեկավարությունն այդպիսի ցանկություն ունի: Արաբկիրի համայնքի մարզադպրոցում էլ վիճակը լավ է: Բայց Շենգավիթ համայնքի մարզադպրոցի ներկայացուցիչների մարզումային պայմանները բարելավման կարիք ունեն: Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիան պետությունից աջակցության կարգով 13 մլն դրամ է ստանում, որը շատ քիչ է աշխատանքը կազմակերպելու համար:

– Իսկ հուսադրող խաղացողներ կա՞ն:
– Վիճակը նաև այդ առումով լավ չէ: Բայց պետք է աշխատել, պատանի մարզիկների շարքերում կգտնվեն շնորհալիներ: Պետք է ի հայտ բերել նրանց: Սեղանի թենիսի միջազգային կազմակերպությունները ճամբարներ են բացում, ուսումնամարզական հավաքներ կազմակերպում պատանի խաղացողների համար: Պետք է պատվիրակներ ուղարկել, որպեսզի նրանք խաղան, միջազգային մրցափորձ կուտակեն: Կարգուկանոն պետք է լինի: Հայաստանում մրցումներն անհրաժեշտ է բարձր մակարդակով անցկացնել, որպեսզի դրանք ծառայեն իրենց նպատակին: Փառատոներ պետք է կազմակերպվեն, զանգվածային մեկնարկներ: Հանրակրթական դպրոցներում ևս խաղասեղաններ պետք է լինեն: Այդ ամենն այժմ ոչ մեկին չի հետաքրքրում, և անտարբեր վերաբերմունքը պետք է փոխվի: Նախկինում մերոնք Եվրոպայի ակումբային առաջնության են մասնակցել, Երևանում էլ մրցամարտ է անցկացվել: Նույնը հիմա էլ պետք է արվի: Բաց մինչ այդ լավ թիմ պետք է ստեղծել: Միայն ինքնանպատակ խոշորամասշտաբ ստուգատեսների մասնակցելն անիմաստ է: Այդ միջոցները ցանկալի է արդյունավետ օգտագործել, պատանի մարզիկ-մարզուհիներին Ռուսաստանում, մոտակա այլ երկրներում միջազգային մրցումների, ուսումնամարզական հավաքների մասնակցելու հնարավորություն տալ: Նաև պետք է մեր երկրում բաց մրցաշարեր կազմակերպել և դրսից թիմեր հրավիրել, մարզչական սեմինարներ անցկանել, մեր մասնագետներին գործուղել արտասահման` վերապատրաստվելու: Աշխատանք շատ կա: Իսկ խոշորամասշտաբ ստուգատեսների մասնակցելու համար պատվիրակներ գործուղել այն ակնկալիքով, որ վերջին տեղեր կարող ենք գրավել, փող ծախսելու իմաստ չկա:

– Այս տարվա անելիքների ծրագիրը պատրա՞ստ է:
– Այն կա, սակայն պետք է հստակեցվի: Ինքս նոր եմ նշանակվել, փոփոխություններ կլինեն:

– Արտասահմանում կա՞ն մարդիկ, որոնք պատրաստ են աջակցել:
– Տիգրան Ձիթօղցյանը հայտնի նկարիչ է, նախինում սեղանի թենիսիստ է եղել, Շվեյցարիայից ԱՄՆ է տեղափոխվել, բնակվում է Նյու Յորքում և առաջինն ինձ շնորհավորեց, խոստացավ ամենայն աջակցություն: Լիբանանի սեղանի թենիսի ֆեդերացիայի փոխնախագահ Րաֆֆի Մոմջողլյանը, որի աղջիկը` Դվինը, 2012-ի Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակից էր, առաջարկել է համագործակցել: Շվեյցարիայում ուսումնամարզական հավաքներ անցկացնելու հարցում կարող է օգնել անվանի թենիսիստուհի Էլմիրա Անտոնյանը: Ռուսաստանում, Բելառուսում հին կապերը պահպանվել են, կփորձենք օգտագործել:

Հայաստանի ֆուտբոլի առաջնություն. 16-րդ տուր

ֆուտբոլՄարտի 8-ին կայացան Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝

«Բանանց»-«Ուլիս» 2:0 (1:0)

Երևան, «Բանանց» մարզադաշտ

Մրցավար՝ Մանուկ Ֆահրադյան

Գոլերը՝ Ուչա Գոգոլաձե, 13, Պետեր Ստեփանովսկի, 57

 

«Արարատ»-«Միկա» 1:1 (0:1)

Երևան, «Հրազդան» մարզադաշտ

Մրցավար՝ Սուրեն Բալիյան

Գոլերը` Ալեքսանդր Ռակիչ, 82 («Արարատ»), Վարդգես Սաթումյան, 34 («Միկա»)

Աղյուսակ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 16 31
2. Բանանց 16 25
3. Շիրակ 15 23
4. Գանձասար 15 21
5. Փյունիկ 15 20
6. Միկա 16 20
7. Ուլիս 16 13
8. Ալաշկերտ 15 12

Անկախ