Գյումրիի «Շիրակը» ԱՄՆ-ում կմրցի «Լոս Անջելես Գելեքսի» թիմի հետ

ֆուտբոլ2Հայերին ԱՄՆ-ը ձգում է: Եվ ահա, Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբը ձմռանը մրցաջրջագայության կմեկնի այդ երկիր:  Հայաստանի չեմպիոնը նաև ուսումնամարզական հավաք կանցկացնի: Նախատեսվում է հանդիպում «Լոս Անջելես Գելեքսի» թիմի հետ: Խաղը կկայանա փետրվարի 15-ին: «Շիրակը» ԱՄՆ-ում կանցկացնի ևս մի քանի ընկերական հանդիպում:

 

Գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը 11-րդն է

chp_chess_gameԳրոսմայստեր Սերգեյ Կասպարովը (Բելառուս) Ֆրանսիայի Սոթրոն քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 171 մասնակիցների մրցավեճում գրավեց 11-րդ տեղը:

7-ական միավորով 1-2-րդ տեղերը բաժանեցին իսրայելցի գրոսմայստերներ Բորիս Ավրուխը և Միխայիլ Ռոյզը: Լրացուցիչ ցուցանիշներով գլխավոր մրցանակը շնորհվեց Ավրուխին:

Արմեն Բրուտյանը` շախմատի Բրազիլիայի առաջնության կիսաեզրափակչում

chess-1ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Բրուտյանը Ռիո դե Ժանեյրոյում անցկացված շախմատի Բրազիլիայի առաջնության կիսաեզրափակիչում 7 հնարավորից վաստակեց 4,5 միավոր և 54 մասնակիցների պայքարում գրավեց 10-րդ տեղը:

6,5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ գրոսմայստեր Ռաֆայել Լեյտաոն:

Գրավախաղերի կազմակերպիչները նախապատվությունը տալիս են հայ ֆուտբոլիստի ակումբին

հմ-1-29636Արդեն տեղեկացրել ենք, որ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», այսօր սեփական հարկի տակ կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետ։

Գրավախաղերի կազմակերպիչները նախապատվությունը տալիս են հայ ֆուտբոլիստի ակումբին: «Բորուսիայի» հաղթանակը գնահատվում է 1,68 գործակցով, «Արսենալի» հաղթանակը` 4,7 գործակցով: Ոչ- ոքին ունի 3,95 գործակիցը:

«Բորուսիա»-«Արսենալ» խաղը կսկսվի Երևանի ժամանակով  ժամը 23:45-ին:

Հիշեցնենք, որ թիմերի Լոնդոնում կայացած առաջին խաղում գերմանական ակումբն առավելության էր հասել 2։1 հաշվով։

Երեք տուրից հետո F խմբում  հանդես եկող «Բորուսիան», «Նապոլին», «Արսենալն» ունեն 6-ական միավոր, Մարսելի «Օլիմպիկը» պարտվել է նախորդ բոլոր խաղերում և ոչ մի միավոր չունի:

Այսօր Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», կմրցի անգլիական «Արսենալի» հետ

չլ1346338264Այսօր ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարերի մասնակիցները կշարունակեն պայքարը: Խաղեր կկայանան ևս չորս խմբերում:

Մեր մարզասերներն անհամբերությամբ են սպասում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմի` Դորտմունդի «Բորուսիայի» և անգլիական «Արսենալի» մրցամարտին: Այս թիմերի առաջին հակամարտությունում  «Բորուսիան» հյուրընկալվելիս հաղթել էր 2:1 հաշվով: Ընդ որոմ, գոլի հեղինակ էր դարձել Մխիթարյանը:

E խումբ

«Բազել»-«Ստյաուա»

«Չելսի»-«Շալկե»

F խումբ

«Նապոլի-«Օլիմպիկ» Մարսել

«Բորուսիա»-«Արսենալ»

G խումբ

«Զենիթ»-«Պորտու»

«Ատլետիկո» Մադրիդ-«Աուստրիա»

H խումբ

«Բարսելոնա»-«Միլան»

«Այաքս»-«Սելթիկ»

հմarm138247484226

Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգա. 4-րդ տուրի արդյունքներ

չլ9257Չորս խմբերւմ կայացան ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի խաղերը: Ահա թե ինչպիսի արդյունքներ գրանցվեցին.

A խումբ

«Ռեալ Սոսյեդատ»-«Մանչեսթեր Յունայթեդ»` (0:0)

 

«Շախտյոր» Դոնեցկ-«Բայեր»` (0:0)

B խումբ

«Կոպենհագեն»-«Գալաթասարայ»`  (1:0)

«Յուվենթուս»-«Ռեալ» Մադրիդ`  (2:2)

C խումբ

ՊՍԺ-«Անդերլեխթ»`  (1:1)

«Օլիմպիակոս»-«Բենֆիկա»`  (1:0)

D խումբ

«Մանչեսթեր Սիթի»- ԲԿՄԱ`  (5:2)

«Վիկտորիա»-«Բավարիա»` (0:1)

Հայաստանի ծանրորդների ձախորդ օրերը շարունակվում են

03.03.12-2538ծանրամարտԴժվար է ասել, թե ինչն է պատճառը, սակայն Հայաստանի ծանրորդները տևական ժամանակ է  չեն արդարացնում մարզասերների սպասելիքները: Եվ ահա, նոր անախորժություն: Նրանց ձախորդ օրերը շարունակովում են: Արգելված դեղամիջոցներ օգտագործելու համար որակազրկվել են մեր երկրի 6 ներկայացուցիչներ:

Ցմահ որակազրկվել է Նաիրա  Հարությունյանը: Երկու տարի արգելվել է մրցահարթակ դուրս գալ Աշոտ Բեջազյանին, Անդրանիկ Կարապետյանին, Գոռ Մինասյանին ևԴավիթ Գասպարյանին:

 

Չեմպիոնների լիգայի մասնակից ֆուտբոլային թիմերը կվերսկսեն պայքարը

չլ9257Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարերում այսօր հանդիպումներ կկայանան 4 խմբերում:

Մրցամարտերը կսկսվեն Երևանի ժամանակով ժամը 23։45-ին։

4-րդ տուրի խաղերից հատկապես մեծ հետաքրքրություն է ներկայացնում Թուրինի «Յուվենթուսի» և Մադրիդի «Ռեալի» հանդիպումը:

Ահա թե ինչ խաղեր են կայանալու.

A խումբ

«Ռեալ Սոսյեդատ» (Իսպանիա)- «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝

«Շախտյոր» (Ուկրաինա) – «Բայեր» (Գերմանիա)

B խումբ

«Յուվենթուս» (Իտալիա) – «Ռեալ» Մադրիդ (Իսպանիա)

«Կոպենհագեն» (Դանիա) – «Գալաթասարայ» (Թուրքիա)

C խումբ

ՊՍԺ (Ֆրանսիա) – «Անդերլեխտ» (Բելգիա)

«Օլիմպիակոս» (Հունաստան) – «Բենֆիկա» (Պորտուգալիա)

D խումբ

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – ԲԿՄԱ (Ռուսաստան)

«Վիկտորիա» (Չեխիա) – «Բավարիա» (Գերմանիա)

Հայաստանի շախմատիստների և շախմատիստուհիների հավաքականները վաղը կմեկնեն Վարշավա

chess 000Հայաստանի տղամարդկանց և կանանց շախմատի հավաքականները Ծաղկաձորում ավարտեցին Եվրոպայի թիմային առաջնության նախապատրաստությունը: Մեր թիմերը մրցավայր` Լեհաստանի մայրաքաղաք Վարշավա կմեկնեն նոյեմբերի 6-ին:

Արի Քիրեմիջյանը Ստամբուլում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում 5-րդ տեղ է գրավել

chess-5Թուրքիայում բնակվող Արի Քիրեմիջյանը Ստամբուլում անցկացված շախմատային փառատոնի B մրցաշարում, 9 հնարավորից վաստակելով 7 միավոր, 155 մասնակիցների պայքարում գրավել է 5-րդ տեղը:

Պոլսահայ մեկ այլ շախմատիստի` Զավեն Չիգդեմողլուի արդյունքն է` 4,5 միավոր:

8,5 միավորով մրցաշարի հաղթող է դարձել  Մահմուդ Դահանը (Սիրիա):

Կայացավ ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի սպարտակիադայի հանդիսավոր բացումը

IMG_0102Այսօր Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում կայացավ բուհի անադական` արդեն 34-րդ անգամ անցկացվող սպարտակիադայի հանդիսավոր բացումը:

Մասնակիցներին ողջունեց և  հաջողություններ մաղթեց Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը: Ապա ելույթ ունեցան բուհի սպորտային պարերի խմբի անդամները:

Հետո էլ խաղահրապարակ դուրս եկան սպարտակիադայի ծրագրով մրցող վոլեյբոլիստների թիմերի խաղացողները:

Սպարտակիադայի ծրագրում 15 մարզաձև է: Ստուգատեսի կշարունակվի ևս 10 օր:

Ի դեպ, ավարտվել է աթլետիկայի մրիցաշարը: Հաղթող են դարձել առաջին կուրսի ներկայացուցիչները:

IMG_0106

Հանդբոլի Շենգավիթի հավաքականը` Տիգրան Թերզյանի հուշամրցաշարի հաղթող

Handball-1MԵրևանի  Արաբկիրի թիվ 1 համալիր  մարզադպրոցի դահլիճում կայացավ հայկական հանդբոլի երախտավոր Տիգրան Թերզյանի հուշամրցաշարը: Այս ստուգատեսն անցկացվեց երկրորդ անգամ:
Նրա գլխավորությամբ հանդբոլիստուհիների Հայաստանի տարբեր տարիքային խմբերի հավաքականները, թիմերը մեր երկրի պատիվն են պաշտպանել ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադաներում և առաջնություններում: Թերզյանը Հայաստանում առաջիններից մեկն էր, որն արժանացել էր համամիութենական կարգի մրցավարի կոչման: Ի դեպ, նա նաև քորֆբոլի միջազգային մրցավար էր: Թերզյանը 1993-ից մինչև մահը` 2009 թվականը, Երևանի խաղային մարզաձևերի դպրոցի տնօրենն էր: Այդ մարզօջախը ներկայումս կրում է Հանդբոլի մասնագիտացված դպրոց անունը:
Եվ ահա, անվանի մասնագետի հիշատակը վառ պահելու համար մինչև 12 տարեկան  մարզուհիների մրցաշար էր կազմակերպվել, որին մասնակցում էին 5 թիմեր:

Հաղթող դարձավ  Շենգավիթի հավաքականը (մարզիչ` Աստղիկ Գյուրջինյան): Ապա հաջորդեցին  Արցախի, ԽՄՕՄՄ-ի, ՀՄԴ-ի, Աջափնյակի ներկայացուցիչները:

Պահանջում են ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը

ռհ1040«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» մտահոգված է և դատապարտում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից հոկտեմբերի 30-ին արված հայտարարությունն այն մասին, որ «հայ տղամարդն ու հայ կինը չպետք է հավասար լինեն», «դա նորմալ չի», «հայ տղամարդը իր աղջկան չի տանի ֆուտբոլի», հաղորդում է epress.am կայքը:

Այս մասին ասված է Կոալիցիայի հայտարարության մեջ: Կոալիցիայի անդամ են կանանց իրավունքներով զբաղվող 6 հասարակական կազմակերպություններ: Հայտարարության մեջ նշվում է, որ Ռուբեն Հայրապետյանի խոսքերը խախտում են ՀՀ Սահմանադրության 14.1 (Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև), ՖԻՖԱ-ի Ստատուտի 3 (ռասայի, ծագման, մաշկի գույնի, ազգային, սոցիալական, լեզվական, գենդերային, սեռական կողմնորոշման հետ կապված ցանկացած խտրականություն արգելվում է և պատժվում է որակազրկումով), ՖԻՖԱ-ի վարքագծի կանոնադրության 23 հոդվածները (անհատի կամ անձանց խմբի արժանապատվության արատավորումը խտրական արտահայտություններով արգելվում է), ինչպես նաև Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվեցիայի, «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի դրույթները:

«Այսպիսով՝ Ռուբեն Հայրապետյանը, հանդիսանալով ՖԻՖԱ-ի անդամ հանդիսացող ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, բացահայտորեն խախտել և արհամարհել է ՖԻՖԱ-ի վարքագծի կանոնադրությունը, ՖԻՖԱ-ի Ստատուտը, ՀՀ Սահմանադրությունը` ակնհայտ խտրական և կանանց արժանապատվությունը արատավորող արտահայտություններ հնչեցնելով:

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, այդ թվում՝ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի ՖԻՖԱ-ում անդամակցության կասեցման կամ դադարեցման վտանգը՝ պահանջում ենք պարոն Հայրապետյանի հրաժարականը», – ասված է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» հայտարարությունում:

«ՀՀ Վարչապետի գավաթ-2013» ֆուտբոլային մրցաշարի նախնական փուլի 5-րդ մրցափուլի արդյունքները

սպորտի նախՇարունակվում է  «ՀՀ Վարչապետի գավաթ-2013» ֆուտբոլային մրցաշարը: Քիչ չեն արտասաովոր հաշիվները: Դա խոսում է այն մասին, որ ուժերն անհավասար են:

 

 

 

Մասնակից թիմերի անունները

արդյունքները

վայրը

 
Հայաստանի դատական դեպարտամենտՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

2

«Աշտարակ»   մ/դ

0

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախ.ՀՀ արտակարգ իրավիճակների նախ.

8

«Փյունիկ»   մ/դ

0

A1 ՀՀ պաշտպանության նախարարությունՀՀ էկոնոմիկայի նախարարություն

7

«Աշտարակ» մ/դ

0

A6 ՀՀ գյուղատնտեսության նախարարությունՀՀ ոստիկանություն

1

 

«Աբովյան» մ/դ

12

ՀՀ տարածքային կառավարման նախ.ՀՀ առողջապահության նախարարություն

0

 

«Աբովյան» մ/դ

3

ՀՀ կրթության և գիտության նախարարությունՀՀ սփյուռքի նախարարություն

10

«Աշտարակ» մ/դ

0

ՀՀ ֆինանսների նխարարությունՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախ.

0

Աշտարակ» մ/դ

4

 

«Ալաշկերտը» տարավ առաջին հաղթանակը

ffa5Կայացավ Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրի երկու հանդիպում: Անսպասելիորեն հյուրընկալվելիս «Ալաշկերտը» առավելության հասավ «Միկայի» նկատմամբ: Դա «Ալաշկերտի» առաջին հաղթանակն է:

Տեխնիկական արդյունքներ

«Միկա»-«Ալաշկերտ»` 0:2 (0:0)

Երևան, «Միկա» մարզադաշտ

Մրցավար՝ Մանուկ Ֆահրադյան

Գոլերը՝ Միհրան Մանասյան, 78, Արամ Հովսեփյան, 90+4

 

«Փյունիկ»-«Բանանց»` 0:0

Երևան, Ֆուտբոլի ակադեմիա

Մրցավար՝ Գևորգ Եղոյան

ԱՂՅՈւՍԱԿ

1 Արարատ 11 24
2 Փյունիկ 11 17
3 Գանձասար 11 16
4 Միկա 11 15
5 Շիրակ 11 15
6 Բանանց 11 13
7 Ուլիս 11 9
8 Ալաշկերտ
11 6

Հայաստանի ֆուտբոլիստները դրսում

1ffa1Հանգստյան օրերին կայացան Ղազախստանի առաջնության վերջին տուրի հանդիպումները: Ռոբերտ Արզումանյանը «Ակտոբեի» կազմում դարձավ Ղազախստանի չեմպիոն, իսկ Արթուր Եդիգարյանը «Կայրաթի» կազմում՝ բրոնզե մեդալակիր: Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակի» կազմում գոլի հեղինակ դարձավ Յուրա Մովսիսյանը՝ գրավելով Մոսկվայի  «Լոկոմոտիվի» դարպասը:

Ռոման Բերեզովսկի, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Դինամո»-«Տոմ»՝1:0, չի մասնակցել հանդիպմանը:

Գևորգ Կասպարով, Իրանի առաջնություն, «Զոբ Ահան»-«Ռահ Ահան»՝ 2:3, չի մասնակցել հանդիպմանը:

Ռոբերտ Արզումանյան, Ղազախստանի առաջնություն, «Ակտոբե»-«Օրդաբասի»՝ 2:2, մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Վալերի Ալեքսանյան, Իրանի առաջնություն, «Զոբ Ահան»-«Ռահ Ահան»՝ 2:3, չի մասնակցել հանդիպմանը:

Լևոն Հայրապետյան, Լեհաստանի առաջնություն. «Վիձև»–«Պոգոն»՝2:1, չի մասնակցել հանդիպմանը:

Կառլեն Մկրտչյան, Ռուսաստանի առաջնություն, «Անժի»-«Ուրալ»՝ 0:1, չի մասնակցել հանդիպմանը:

Գևորգ Ղազարյան, Ղազախստանի առաջնություն, «Շախտյոր»-«Աստանա»՝ 1:4, չի մասնակցել հանդիպմանը:

Հենրիխ Մխիթարյան, Գերմանիայի առաջնություն, «Բորուսիա» Դորտմունդ-«Շտուտգարտ»՝ 6:1, մասնակցել է հանդիպմանը, դարձել է գոլային փոխանցման հեղինակ, փոխարինվել է 76-րդ րոպեին:

Արթուր Եդիգարյան, Ղազախստանի առաջնություն, «Իրտիշ»-«Կայրաթ»՝ 2:3, մասնակցել է հանդիպմանը:

Արազ Օզբիլիս, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Սպարտակ»-«Լոկոմոտիվ»՝ 1:3, փոխարինման է դուրս եկել 46-րդ րոպեին:

Մարկոս Պիզելի, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Կրասնոդար»-«Կուբան»՝ 1:2, չի մասնակցել հանդիպմանը:

Յուրա Մովսիսյան, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Սպարտակ»-«Լոկոմոտիվ»՝ 1:3, մասնակցել է հանդիպմանը, դարձել է գոլի հեղինակ, փոխարինվել է 70-րդ րոպեին:

Արթուր Սարկիսով, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Անժի»-«Ուրալ»՝ 0:1, չի մասնակցել հանդիպմանը:

Ինչպես է Արթուր Բաղդասարյանն ընտրվել Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ

Բ-ԾՎերջերս, երբ զրուցում էինք վոլեյբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Կարեն Ասմարյանի հետ, նա հայտնեց, որ ՀՎՖ–ի ղեկավարության կազմում փոփոխությունները հրատապ պահանջ են: Եվ իրոք, դեպքերն այդ հունով ընթացան: Կազմակերպության համաժողով է անցկացվել, ֆեդերացիայի նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ  Սուրիկ Խաչատրյանին փոխարինել է Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Թե ինչ է կատարվել, խնդրեցինք ներկայացնել Ասմարյանին:

– Հոկտեմբերի 9-ին անցկացվել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահության նիստ, որում  Սուրիկ Խաչատրյանը հայտնել է իր հրաժարականի մասին: Իսկ հոկտեմբերի 19-ին կայացել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի համաժողովը, որին 34 մարդուց ներկա էին 30-ը: Կար նախագահի մեկ թեկնածու: Արթուր Բաղդասարյանն առաջարկել էր իր օգնությունը և ցանկություն էր հայտնել գլխավորելու ֆեդերացիան: Եվ նա միաձայն ընտրվեց ֆեդերացիայի նախագահ:

 – Կայի՞ն մարդիկ, որոնք չմասնակցեցին, բոլո՞րն էին հրավիրվել:

– Կազմակերպության նախագահության նիստի ժամանակ կազմվել էր ցուցակ, թե ովքեր են մասնակցելու: Դժվարանում եմ ասել, թե ինչու են մի քանիսը բացակայել:

 – Ֆեդերացիայի աշխատանքը նախկինում փաստացի կատարում էր գլխավոր քարտուղարի, գործադիր տնօրենի պարտականությունները ստանձնած Ռազմիկ Սուլթանյանը: Նա, նաև ղեկավար կազմի մյուս անդամները մասնակցե՞լ են համաժողովին:

– Ոչ միայն Սուլթանյանը, այլև փոխնախագահները` Գոռ Ալեյանը, Կարեն Ասմարյանը, Երևանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Մուրադյանը, նախագահության անդամները ներկա են եղել: Համաժողովի աշխատանքին մասնակցում էր նաև Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը: Վերջինս հանդես եկավ բացման խոսքով: Ապա ընտրվեց համաժողովի անցկացման պատասխանատու, և ամեն ինչ կազմակերպվեց բնականոն հունով:

 – Իսկ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից հրավիրված մարդ եղե՞լ է:

– Կազմակերպչական հարցերով զբաղվել է գլխավոր քարտուղարը: Ինքս այդ օրերին Երևանում չեմ եղել: Ճիշտն ասած, տեղյակ չեմ, թե ինչ է արվել: Ինչքան ինձ է հայտնի, ՀԱՕԿ-ից հրավիրվածներ պետք է  լինեին, թե ինչո՞ւ նրանք չեն մասնակցել` չեմ կարող ասել:

 – Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի համաժողովին, կազմակերպության նոր նախագահի ընտրություններին հաջորդել են իրադարձություններ, որոնք բոլորին են հայտնի: Խոսքը Երևանի օդանավակայանում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ, ՕԵԿ–ի  նախագահ Արթուր Բաղդասարյանի և ՀԱՕԿ–ի նախագահ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, մեղմ ասած, բախման, ՀԱՕԿ–ի տարածած այն հայտարարության մասին է, որ ընտրություններն օրինական չեն: Նախկինում մի շարք մարզական ֆեդերացիաների ընտրություններ են կայացել` մեծ և փոքր թերություններով, բայց այդպիսի բան չի եղել: Ի՞նչն է այս անգամ կատարվածի այդպիսի բուռն արձագանքի պատճառը:

– Կարծում եմ, որ ամեն ինչ կհարթվի: Վոլեյբոլի ներկայացուցիչների միջև, թերևս, ինչ-ինչ անհարթություններ կան, սակայն հակամարտություններ չկան: Վոլեյբոլի ներկայացուցիչները միահամուռ ցանկություն են հայտնել, որ Արթուր Բաղդասարյանն ընտրվի կազմակերպության նախագահ: Եվ աշխատելու այն ցանկությունը, որ նա ունի, նաև կապերը կարող են նպաստել, որ Հայաստանում վոլեյբոլը զարգանա:

 – Խոսակցություններ կային, որ Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի այդ պաշտոնը ստանձնելը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի ղեկավարներից է նրա Ռուսաստանի պաշտոնակից Նիկոլայ Պատրուշևը:

– Գործընկեր լինելու հանգամանքը նպաստել է, և փոխադարձ պայմանավորվածություն կա համագործակցելու նաև այս ոլորտում: Ինքս լավ հարաբերությունների մեջ եմ  Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի ղեկավարների հետ: Վոլեյբոլը Ռուսաստանում տարածված է և մեծ մասշտաբներ ունի: Անապայում Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ, համագործակցության պայմանագիր է կնքվել, և խոստացել են աջակցել բոլոր հարցերում:

 – Հետաքրքիր է, թե ներկայումս ղեկավար ինչ կազմ ունի Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան: Ովքե՞ր են օգնելու Բաղդասարյանին:

Բ-Ծ (1)– Բաղդասարյանի առաջարկով ֆեդերացիայի նախագահության կազմն ընդլայնվել է, և այժմ 21 հոգի են: Հիմնականում երիտասարդներ են` նոր մտածելակերպով և նոր մոտեցումներով: Փոխնագահներն են Հրաչյա Մուրադյանը, Ազատ Բաբայանը, գլխավոր քարտուղարը` Կարեն Ասմարյանը:

 – Ազատ Բաբայանի մասին մարզաշխարհին քիչ բան է հայտնի, ո՞վ է նա:

– Բաբայանը նախկինում վոլեյբոլիստ է եղել, խաղացել է Ռուսաստանում, այժմ էլ աշխատում է Հայաստանի ազգային անվտանգության խորհրդում:

 – Տարակուսանքներ կան, թե ինչու է այդ համաժողովն անցկացվել Արթուր Բաղդասարյանի նստավայրում, այն դեպքում, երբ ֆեդերացիան իր շտաբ–բնակարանն ունի, որը գտնվում է Հայաստանի ազգային ակադեմիայի շենքերից մեկում:

– Այդ կապակցությամբ ոչինչ չեմ կարող ասել: Համենայն դեպս, այնպիսի խնդիր չի եղել, որ մարդիկ վախից են քվեարկել:

 – Իսկ քիչ չէ՞ 30 մասնակցով համաժողովի կազմակերպումը:

– Նախորդ համաժողովին 20 մարդ է մասնակցել: Այս անգամ քվորումն ապահովված էր: Ի դեպ, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախկինում կայացած համաժողովներում 40 մարդուց ավելի մասնակից չի էլ եղել:

 – Սուրիկ Խաչատրյանը երկարացրել էր պայմանագիրը, որպեսզի ֆեդերացիայի շտաբ–բնակարանի համար վարձակալած տարածքը մնա: Կազմակերպության նստավայրը պահպանվելո՞ւ է:

– Ֆեդերացիան նոր նստավայր է ունենալու Երևանի Տերյան փողոցում: Չորս սենյակ է զբաղեցնելու, նաև նիստերի դահլիճ է ունենալու: Համապատասխան աշխատակազմ է լինելու: Նոյեմբերի 10-ին սպասվում է Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների այցը Հայաստան: Ղեկավարներից գալու են հսկողական խորհրդի նախագահ Նիկոլայ Պատրուշևը և ֆեդերացիայի նախագահ Ստանիսլավ Շևչենկոն: Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներին կտեղեկացվի, թե ինչ է նախատեսվում անել երկու երկրների ֆեդերացիաների համագործակցության ծրագրով:

 – Հնարավո՞ր է համատեղ նոր լիգա ստեղծվի:

– Կարող եմ ասել, որ մերոնք կմասնակցեն Ռուսաստանի բոլոր լիգաների մրցումներին, համատեղ մրցաշարեր կկազմակերպվեն, նաև Անապայի հիանալի մարզաբազայում ուսումնամարզական հավաքներ անցկացնելու հնարավորություն կստանանք: Անապայում վոլեյբոլի մեծ կենտրոն կա, որ աշխարհում լավագույններից է:

 – Այս փոփոխություններից աշխատանքը չի՞ տուժում: Մեր երկրում մրցումներ անցկացվո՞ւմ են:

– Հայաստանի տղամարդկանց առաջնությունը կազմակերպվել է Երևանում, այնուհետև կներգրավվեն նաև մարզուհիները: Կազմակերպիչները նախկին ֆեդերացիայի ներկայացուցիչներն են: Իսկ գավաթային մրցաշար կանցկացվի նոր կազմով` Վրաստանի, Ռուսաստանի, Բելառուսի ներկայացուցիչների մասնակցությամբ: Մնում է լուծել միայն մարզասրահի հարցը: Ցավոք, Հայաստանում չկա միջազգային չափանիշներին համապատասխանող վոլեյբոլի թեկուզ մեկ դահլիճ:

– Չափե՞րը չեն համապատասխանում:

– Ոչ: Հատակը պետք է ռետինե ծածկ ունենա, որը 40 հազար եվրո արժե: Ֆեդերացիայի նորընտիր նախագահը խոստացել է այդ հարցը կարգավորել: Ի դեպ, ունենալու ենք լողափնյա վոլեյբոլի երկու խաղահրապարակ` մեկը Երևանում, մյուսը` մարզերից մեկում: Կառուցվել է նաև վոլեյբոլի բազա, հիմնվելու է մասնագիտացված մարզադպրոց: Պլանը կա, մնում է լուծել տեղի և շինարարության հարցը:

 – Այդ դեպքում ինչո՞ւ է ՀԱՕԿ–ը դեմ, որ նոր ֆեդերացիան գործի:

– Հնարավոր է` պատճառն այն է, որ ՀԱՕԿ-ը ներկայացուցիչ չի ունեցել ֆեդերացիայի համաժողովում:

Հակամարտության կանխատեսելի տարբերակները

Արդեն ՀԱՕԿ-ի ղեկավարությունը պաշտոնապես հայտարարել է, որ չի ընդունում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները, կատարվածն անօրինականություն է համարում: Եվ քանի որ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան անդամակցում է ՀԱՕԿ-ին, վերջինս իրավունք է վերապահում կասեցնելու մարզական կազմակերպության ճանաչումը և դիմելու միջազգային ատյաններին, որպեսզի այն չընդունվի նաև միջազգային կազմակերպությունների կողմից:

Հետևել է նաև Հայաստանի արդարադատության նախարության հրապարակումը, որում ասվում է, որ ՀԱՕԿ-ի ներկայացուցիչները փորձում են գերազանցել իրենց իրավունքները, Հայաստանի բոլոր մարզաձևերի ֆեդերացիաներն ինքնուրույն կազմակերպություններ են, և անկախ այն հանգամանքից` Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան մնում է ՀԱՕԿ-ի կազմում, թե ոչ, վերջինս իրավասու չէ միջամտելու ՀՎՖ-ի գործերին և նշանակել ֆեդերացիայի նոր նախագահ կամ այլ պաշտոնատար անձանց:

Այնուամենայնիվ, ՀԱՕԿ-ի ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ իրենք իրավացի են:

Համարվում է, որ Սուրեն Խաչատրյանը հրաժարական չի տվել, պարզապես լրացել է նրա պաշտոնավարման ժամկետը: Անընդունելի է համարվում, որ ՀԱՕԿ-ի ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել ՀՎՖ-ի համաժողովին: Ավելին, արգելվել է ՀԱՕԿ-ի աշխատակից Գաբրիել Ղազարյանի մուտքը, որը ՀՎՖ-ի վերստուգիչ հանձնաժողվի նախագահն է: Համաժողովում չի լսվել վերստուգիչ հանձնաժողվի հաշվետվությունը: Նախագահ ընտրված Արթուր Բաղդասարյանի անունը չի եղել պատգամավորների ցուցակում և այլն:

Եթե վերջինս հրաժարական չտա և նոր ընտրություններ չանցկացվեն, ՀԱՕԿ-ը սպառնում է ՀՎՖ-ին զրկել կազմակերպությանն անդամակցելուց: Ընդ որում, չի բացառվում դատարան դիմելու տարբերակը: Իսկ եթե ոչինչ չստացվի, ապա հավանական է` ստեղծվի Հայաստանի վոլեյբոլի ևս մեկ ֆեդերացիա:

Այնպես որ, շատ հնարավոր է` մեր երկրում մեկ մարզաձևի երկու հասարակական կազմակերպություն լինի:

Ի դեպ, այդպիսի նախադեպեր եղել են և կան: Մասնավորապես, ներկայումս մեր երկրում գործում է ջրագնդակի հասարակական երկու կազմակերպություն:

 

«Շիրակը» հաղթեց Գյումրիում, «Արարատը»՝ Կապանում

Ֆուտբոլի Հայաստանի առաջն 28802Նոյեմբերի 2-ին կայացան Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝

«Շիրակ»-«Ուլիս»` 2:1 (0:0)

Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ

Մրցավար՝ Սուրեն Բալիյան

Գոլերը՝ Դամե Դիոպ, 53, 60 («Շիրակ»), Օրբելի Համբարձումյան, 88 («Ուլիս»)

 

«Գանձասար»-«Արարատ»` 0:1 (0:0)

Կապան, «Գանձասար» մարզադաշտ

Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան

Գոլը՝ Վահե Մարտիրոսյան, 67

Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում

25441 chessՀայաստանի շախմատի  տղամարդկանց  կանանց հավաքականները կմասնակցեն նոյեմբերի 8-17-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացվելիք Եվրոպայի թիմային առաջնությանը:

Տղամարդկանց թիմի կազմում են`Լևոն Արոնյանը, Սերգեյ  Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լևոնի Պետրոսյանը (մարզիչ` Արշակ Պետրոսյան):

Կանանց թիմում են`Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան, Աննա Հայրապետյանը (մարզիչ` Ա. Չիբուխչյան):

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Դավիթ Ավանեսյանը Կրասնոդարում ուժերը կչափի արգենտինացի Կառլոս Լեոնարդո Էրերայի հետ

6420206c2d37408a2579e4573366c9473-բռնցքամարտՊյատիգորսկում բնակվող և Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող  պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Դավիթ Ավանեսյանը նոյեմբերի 4-ին Կրասնոդարում ուժերը կչափի 32-ամյա արգենտինացի Կառլոս Լեոնարդո Էրերայի հետ:

25-ամյա  Ավանեսյանը Էրերայի հետ հանդիպման հաղթողը կդառնա կիսամիջին քաշային կարգի WBC Baltic վարկածով չեմպիոն:

Դավիթը պրոֆեսիոնալ ռինգում 17 հանդիպում է անցկացրել և 15 հաղթանակ է տարել: Նա 1 հանդիպուն ավարտել է ոչ-ոքի և կրել է մեկ պարտություն:

Ավանեսյանը օգոստոսի 30-ին  8-ռաունդանոց մրցամարտի  5-րդ ռաունդում հաղթել էր Ֆարիզ Կազիմովին:

Էրերան 29 մենամարտերից 24-ում հաղթել է և կրել է 5ՙ պարտություն: