Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականը Եվրոպայում 3-րդն է

սամ1399315234_samokov-bannerԲուլղարիայի Սամոկով քաղաքում անցկացվող Եվրոպայի պատանեկան առաջւնոևթյունում պայաքարն ավարտեցին ազատ ոճի ըմբիշները: Երեք տասնյակ երկրների հավաքականների թիմային մրցավեճում մերոնք 3-րդ տեղում են` 1. Ռուսաստան        88 միավոր , 2. Ադրբեջան            (75) միավոր, 3. Հայաստան        (58):

Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ ունեն:

2-րդ մրցանակակիր դարձան 42 կգ քաշային Արման   Մնոյանը, 54 կգ քաշային Վաղիանակ Մաթևոսյանը, 3-րդ մրցանակակիր` 50 կգ քաքշային Նարեկ  Հովհաննիսյանը, 63 կգ քաշային Գևորգ Մխեյանը, 76 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը:

 

Հայաստանից մրցագորգ դուրս կգա 5 ըմբիշ

սամ1399315234_samokov-bannerԲուլղարիայի Սամոկով քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում այսօր վիճարկվելու են Չինաստանում կայանալիք պատանեկան երկրորդ օլիմպիական խաղերի ուղեգրեր` 46, 54, 63, 76 և 100 կգ քաշային կարգերում:

Հայաստանից մրցագորգ դուրս կգա 5 ըմբիշ:

Կարողությունները կփորձեն` 46 կգ քաշային Վազգեն Թևանյանը, 54 կգ քաշային Վաղինակ Մաթևոսյանը , 63 կգ քաշային Գևորգ Մխեյանը , 76 կգ Սարգիս Հովսեփյանը,100 կգ քաշային Ալեքսան Մեքինյանը:

Ըմբիշները կվիճարկեն նաև Չինաստանում կայանալիք պատանեկան օլիմպիական երկրորդ օլիմպիական խաղերի ուղեգրեր

սամ1399315234_samokov-bannerԱյսօր Բուլղարիայի Սամոկով քաղաքի մարզապալատում կմեկնարկի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որում կարողությունները կփորձի 35 երկրի  500 մարզիկ:

Մասնակիցները մեդալները կվիճարկեն  10 քաշային կարգերում :

Կխաղարկվեն նաև Չինաստանում կայանալիք պատանեկան օլիմպիական երկրորդ օլիմպիական խաղերի ուղեգրեր` ազատ ոճ՝ 46 կգ, 54 կգ, 63 կգ, 76 կգ, 100 կգ, հունահռոմեկան ոճ՝ 42 կգ, 50 կգ, 58 կգ, 69 կգ, 85 կգ քաշային կարգերում:

Առաջնության 1-ին օրը  կարողությունները կփորձեն մեր երկրի ազատ ոճի ըմբիշներ` 42 կգ քաշային Արման Մնոյանը, 50 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 58 կգ քաշային Վրեժ Քարամյանը, 69 կգ քաշային Արթուր Գալստյանը, 85 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը

ըմբ37979Մայիսի  13-17-ը Թեհրանում  կայանալիք հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի  թիմային խաղարկությունը մասնակցելու են 2013-ի աշխարհի  առաջնության  թիմային պայքարում 1-10-րդ տեղերը գրավողները: Այդ իրավունքին են արժանացել`  Ռուսաստանի, Կորեայի, Հունգարիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքիայի,  Իրանի, ԱՄՆ-ի, Ֆինլանդիայի հավաքականները:

Հայաստանի հավաքականի կազմից կբացակայեն առաջատարները:

Ի դեպ, 2013-ի աշխարհի գավաթի խաղարկությունը նույնպես կայացել էր Թեհրանում: Առաջին երեք տեղերը  զբաղեցրել  են համապատասխանաբար Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ներկայացուցիչները: Հայաստանի հավաքականը հանգրվանել էր 4-րդ հորիզոնականում:

Բողոքի տրամադրություն` Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունից հետո

ալեքսանյանՊատմություն է դարձել Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում անցկացված Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը, որում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները նվաճել են 1-ական ոսկե, արծաթե, ազատ ոճի ըմբիշները` 1 արծաթե, 2 բրոնզե մեդալ: Եղածը թեև քիչ չէ, մերոնք դժգոհ են կողմնակալ մրցավարությունից: Այնպես որ հնավոր է` ավարն ավելի մեծ լիներ:

Այդուհանդերձ Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Յուրի Վարդանյանը ոգևորված մեր պատվիրակների վերադարձից անմիջապես հետո նրանց հրավիրեց իր գլխավորած գերատեսչություն: Թե ինչու այդ հանդիպումը չի կայացել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, նա պարզաբանեց, որ այդպես կդիմավորի միայն այն դեպքում, երբ աշխարհի, օլիմպիական խաղերի չեմպիոններ ունենանք: Եթե հաշվի առնենաք, որ մեր ըմբիշներն առայժմ մեկ-մեկուկես տասնամյակը մեկ են աշխարհի չեմպիոն հռչակվում, իսկ օլիմպիական խաղերում ոսկե մեդալակիր ենք ունեցել հեռավոր 1996-ին, ապա դժվար է ասել` Վարդանյանը նման առիթ մոտ ապագայում կունենա, թե ոչ: Ի դեպ, մարզիչներին, աչքի ընկած մարզիկների մի մասին նախարարությունում տարբեր մեդալներ հանձնվեցին, կոչումներ շնորհվեցին: Մինչդեռ Եվրոպայի եռակի չեմպիոն դարձած Արթուր Ալեքսանյանը մի տեսակ ստվերում, անտեսված մնաց, նրան խոսելու առիթ չտրվեց, ոչ էլ որևէ պարգև հանձնվեց: Գուցե պատճառն այն է, որ Ալեքսանյանը սպորտի վաստակավոր վարպետի կոչում ունի, բայց դա կատարվածը չի արդարացնում:
Ինչևէ: Ստուգատեսում Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները զբաղեցրել են 6-րդ և 7-րդ տեղերը: Եվ ահա թե ինչ պարզբանումներ տվեցին կատարվածի մասին մեր երկրի պատվիրակները:

Լևոն Ջուլֆալակյան (Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ)

– Հավաքականը կազմուպատրաստ է ներկայացել մրցավայր, և թիմի անդամներից Արթուր Ալեքսանյանը (98 կգ) և Արսեն Ջուլֆալակյանն (75 կգ) արժանացան ոսկե և արծաթե մեդալների: Մյուս քաշային կարգերում հանդես եկած մեր բոլոր ըմբիշների մասնակցությունից գոհ եմ: Այդուհանդերձ, երկու մեդալ կորցրեցինք: Մասնավորապես, բուլղարացի և ֆինն ըմբիշների հետ 59 կգ քաշային Կարեն Ասլանյանի անցկացրած գոտեմարտերի ժամանակ կողմնակալ էին թուրք և ֆինն մրցավարները: Հետևողական ենք լինելու, այս անգամ բողոքելու ենք, որպեսզի այդպիսի մրցավարները հետագայում իրենց կամայականությունները դրսևորելու հնարավորություն չունենան: Տեղյակ չեմ` դրա համար պե՞տք է ֆինանսներ մուծել, թե ոչ: Առաջիկա օրերին ամեն ինչ պարզ կլինի:

Օրինակը կա: 2008-ին Շվեդիայի ներկայացուցիչ Արա Աբրահամյանը, ի նշան մրցավարների դեմ բողոքի, հրաժարվել է օլիմպիական խաղերի բրոնզե մեդալից, սակայն դատը շահել է միջազգային արբիտրաժ դատարանում, ապացուցել, որ իր նկատմամբ անարդարություն է դրսևորվել: Այժմ Շվեդիայի յուրաքանչյուր ներկայացուցիչ, երբ մրցագորգ է դուրս գալիս, մրցավարները փորձում են հնարավորինս անաչառ լինել, զգուշանում են:

Վերջին մեկուկես տասնամյակում մրցավարները Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիկներից գողացել են առնվազն 10 մեդալ: Ասլանյանը երիտասարդ է, սակայն մեծահասակների առաջնությունում մրցանակակիր դառնալու հնարավորություն ուներ: Այսպիսի խոշորամասշտաբ ստուգատեսներում մրցավարները հաճախակի են սխալներ թույլ տալիս: Ցավոք, քիչ չեն այն մրցավարները, որոնք ըմբշամարտի կանոնները գրքով են սովորում, և նրանց հնարավորություն է տրվում սպասարկելու ներկայացուցչական մրցաշարեր: Հետևանքն աղետալի է:

արթուր ալեքսանյանԽանգարում է նաև այն հանգամանքը, որ Հայաստանը վերջին շրջանի ստուգատեսներում մրցավար չունի: Գևորգ Ալեքսանյանը պետք է Եվրոպայի առաջնությունը սպասարկողների թվում լիներ, սակայն ինչ-ինչ պատճառներով դա չստացվեց: Նույն ճակատագրին արժանացավ նաև Մակեդոնիայի ներկայացուցիչը:

Տաշքենդում սեպտեմբերի սկզբին կայանալու է աշխարհի առաջնությունը: Այդ ստուգատեսի նախապատրաստության ծրագրով մարզիկները մի քանի փուլ պետք է անցնեն, և հավաքականի կազմի նոր ընտրություն պետք է կատարվի: Առայժմ հնարավոր չէ ասել, թե այդ ստուգատեսում ովքեր կներկայացնեն Հայաստանը: Ուսումնամարզական հավաքներ են նախատեսված, մերոնք կարողություններն են փորձելու Իտալիայում, Ուկրաինայում, Գերմանիայում կայանալիք միջազգային մրցաշարերում: Անորոշ է Ուկրաինայում նախատեսված ստուգատեսի ճակատագիրը: Վստահ չի կարելի ասել, որ անգամ Արթուր Ալեքսանյանը և Արսեն Ջուլֆալակյանը հանդես կգան աշխարհի առաջնությունում: Ինչ վերաբերում է գերծանրքաշային Յուրի Պատրիկեևին, ապա նա նախապատրաստվում էր: Պատրիկեևն առայժմ ոչ մի բան չի ասել: Նա պետք է մրցափուլերի մասնակցի, որպեսզի համոզվենք, որ իրոք պատրաստ է: Ըմբշամարտում քաշային կարգերը փոխվել են, և Ռոման Ամոյանն էլ պետք է նոր իրավիճակում հաստատի, որ կարող է լավ հանդես գալ 59 կգ քաշային կարգում: Մի շարք քաշային կարգերում մրցակցություն է հավաքականում ընդգրկվելու համար, իսկ ծանրքաշային կարգում ոչ մի պայքար չկա: 98 կգ և 75 կգ քաշային կարգերում, որոնցում հանդես են գալիս Արթուր Ալեքսանյանը և Արսեն Ջուլֆալակյանը, կան լավ ըմբիշներ, սակայն դեռևս մեր առաջատարներին զիջում են: Ինչ վերաբերում է կանոնների փոփոխությանը, ապա լավ ըմբիշի համար այն միայն դրական ազդեցություն կարող ունենալ:

Հրանտ Ենոքյան (Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ)

– Ուրախալի է, որ մեր ազատ ոճի ըմբիշները երեք մեդալի տիրացան: Գրիգոր Գրիգորյանը (70 կգ) դարձել է արծաթե, Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Մուսա Մուրթազալիևը ( 86 կգ)` բրոնզե մեդալակիր: Ցանկալի է, որ աշխարհի առաջնությունում էլ նույնպիսի արդյունք ունենանք: Միայն այդ դեպքում վստահ կարելի է ասել, որ մրցաշրջանը հաջող է: 97 կգ քաշային Էդգար Ենոքյանը կարող էր մեդալակիր դառնալ: Նա առավելության հասավ առաջին գոտեմարտում, 0:0 հաշվով ավարտեց երկրորդ մրցամարտը Եվրոպայի նախորդ առջնության չեմպիոնի հետ: Նա նկատողությունների պատճառով զիջեց մրցակցին, իսկ դրանք կարող էին նաև չլինել: Ինչ վերաբերում է Գրիգորյանին, ապա նա չեմպիոն դառնալու հնարավորություն չուներ, քանի որ երտասարդ է: Մինչդեռ, եզրափակչում Գրիգորյանի մրցակիցը` Ադրբեջանը ներկայացնող դաղստանցի Ռուսլան Դիբիրգաջիևը, շատ փորձառու է: Գրիգորը պետք շատ աշխատի, որ հետագայում ավելի բարձր արդյունքի հասնի: Եթե այս մրցաձևում ոսկե մեդալ չկորցրինք, ապա հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն այն ձեռքից բաց թողեց: Ինչ վերաբերում է բողոքարկելուն, այն օգուտ չի տա: Պարզապես նամակով դիմելու ենք, որ այսինչ քաշային կարգում հայ մարզիկի մասնակցությամբ գոտեմարտում այսպիսի բան է կատարվել, և խնդրելու ենք, որ մյուս անգամ ավելի ուշադիր գտնվեն, որպեսզի նույնը չկրկնվի: Ֆինանսական որևէ հարց չկա: Մենք օլիմպիական կարգի մրցավարներ չունենք: Դիմելու ենք, որ այդ բացը լրացվի: Նաև շատ բան կախված է մեր մրցավարներից: Նրանք պետք է սեմինարի մասնակցեն, քննություններ հանձնեն:

Արթուր Ալեքսանյան (Եվրոպայի եռակի չեմպիոն)

– Հինգ գոտեմարտ եմ անցկացրել, ոչ մի միավոր չեմ տվել մրցակիցներին, սակայն դրանք բոլորն էլ դժվարին են եղել: Կարող է թվալ, թե հեշտ է ստացվել, բայց Եվրոպայի առաջնությունում թույլ մրցակիցներ չկան, ամեն մեկն առնվազն իր երկրի չեմպիոն է: Լարվածությունը շատ էր եզրափակչում, քանի որ այն ամենից կարևորն է: Ուսի վնասվածքով էի մասնակցում, արդեն 6-7 ամիս է` այն խանգարում է: Վճռական գոտեմարտում մի քանի հնարք կատարեցի, սակայն մրցավարները ցածր գնահատեցին: Բայց դա չընկճեց: Ինձ վստահ էի զգում, և ի վերջո, թուրք Չենկ Իլդեմին հաղթեցի 5:0 հաշվով: Հինգերորդ անգամ էինք միմյանց հետ ուժերը չափում: 4:1 հաշիվն իմ օգտին է: Պարտվել եմ մեր առաջին հանդիպումում` Թուրքիայում 2011-ին անցկացված աշխարհի առաջնությունում: Մրցավարները կոպիտ սխալներ էին թույլ տվել: Դրանից հետո թուրք ըմբիշին 4 անգամ հաղթել եմ: Նպատակ ունեմ աշխարհի առաջնությունում հաջող հանդես գալ, իսկ 2016-ին` օլիմպիական խաղերում:

Արսեն Ջուլֆալակյան (2014-ի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն)

– Ռուսաստանի ներկայացուցիչներն Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայում ազդեցիկ դիրքեր են զբաղեցնում, և այդ երկրի ըմբիշների հետ պայքարելը միայն այդ առումով է անցանկալի: Եզրափակչում զիջեցի ռուսաստանցի Ալեքսանդր Չիխիրկինին, սակայն ավելի բարդ մրցամարտ անցկացրի 1/16 եզրափակչում խորվաթ Նևեն Ջուգաջի հետ: Նա ավելի ծանր է կշռում, ֆիզիկապես ուժեղ է, բացի այդ, առաջին գոտեմարտը միշտ էլ լարված բնույթ է ունենում, քանի որ հունի մեջ չես մտել, մրցման շունչը դեռ այնքան էլ լավ չես զգում: Խորվաթ ըմբիշը փորձում է մրցակիցներին հոգնեցնել, և հնարավոր է` նրա հետ անցկացրած գոտեմարտից հետո այլևս չհասցնես ուժերը վերականգնել մինչև եզրափակիչ հասնելու համար: Ես կարողացա նրան հաղթել 6:0 հաշվով:
Ի դեպ, վերջին 4 տարվա ընթացքում ամենաբարդ խմբում էի հայտնվել: Կիսաեզրափակչի դանիացի մրցակիցս` Մարկ Մադսենը, աշխարհի քառակի փոխչեմպիոն է: Մինչդեռ Չիխիրկինն առաջին փուլում ազատ էր և ինձնից մեկ գոտեմարտ պակաս էր անցկացրել` ընդամենը երեքը: Կիսաեզրափակչում նա մրցել էր հունգարացի երիտասարդ ըմբիշի հետ, որը գրեթե դիմադրություն ցույց չէր տվել:
Ցավոք, եզրափակչում զգոն չեղա, չպետք է սպասեի, և դա էր իմ մեծ սխալը: Առաջին մրցափուլում ռուս ըմբիշը հաղթեց 4:0 հաշվով, երկրորդում պարտվեց 0:3 հաշվով: Նախկինում մենք չէինք հանդիպել: Չիխիրկինը վերջին երկու տարին մի քանի անգամ հաղթել է աշխարհի չեմպիոն Ռոման Վլասովին, սակայն հաշվի առնելով վերջինիս տիտղոսները` նրան էին գործուղում միջազգային ստուգատեսների: Այս անգամ այդպիսի բացառություն չէր արվել: Այդուհանդերձ, եթե վրիպումը չլիներ, ես նրան պետք է հաղթեի:

Եթե որևէ բան հայկական ըմբշամարտում այնպես չէ, ուրեմն անելիքներ կան

ըմբշամարտԵրբ տարեվերջին ամփոփում են մրցաշրջանի արդյունքները, մեր երկրի պետական մարզական կառույցի ղեկավարները, փորձելով տպավորություն ստեղծել, նշում են, թե Հայաստանի մարզիկներն ինչքան շատ պարգևների են արժանացել, և «մոռանում» են ցուցադրել նաև մեդալի հակառակ երեսը: Չի հայտնվում, թե այդ հաշվարկն ինչպես է կատարվում, դրանցից քանիսին են օլիմպիական մարզաձևերի ներկայացուցիչները տիրացել, քանիսը` մեծահասակների առաջնություններում նվաճվել: Ցավոք, վերջին տարիներին մերոնց` օլիմպիական մարզաձևերի մեծահասակաների առաջնությունների մեդալներն այնքան քիչ են, որ մատների վրա կարելի է հաշվել:

Եվ այս առումով ուրախալի է, որ նախորդ շաբաթ Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները միանգամից 5 մեդալի տիրացան: Ընդ որում, դրանցից 3-ը (1 արծաթ, 2 բրոնզ) բաժին են հասնում ազատ ոճի, 2-ը (1 ոսկի, 1 արծաթ)` հունահռոմեական ոճի մեր ըմբիշներին:
Փաստը խոսուն է և վկայում է, որ Հայաստանի ըմբիշները, ի տարբերություն մեր հենակետային մյուս մարզաձևերի ներկայացուցիչների, շարունակում են արդյունավետ մրցելույթներ ունենալ:

Եղել են տարիներ, որ նրանք ևս չեն արդարացրել սպասելիքները, սակայն վերջին շրջանում վիճակն ակնհայտորեն բարելավվել է: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, մեծահարուստ Սամվել Կարապետյանի օգնության շնորհիվ, Հայաստանի այս մարզաձևի ներկայացուցիչները ֆինանսական ոչ մի խնդիր չեմ ունենում: Աջակցում է նաև պետությունը, որը տարեկան 110-ական միլիոն դրամ է հատկացնում ըմբշամարտի երկու մրցաձևերին: Սակայն միայն փողը չէ, որ օգնում է. մարզիչներն են աշխատում: Մեր մի շարք մարզաձևերի ներկայացուցիչներ էլ են լավ ֆինանսավորվում, սակայն ձախորդ օրերին վերջ չկա:

Ինչևէ, Ֆինլանդիայում մեր երկրի ազատ ոճի ըմբիշներից Գրիգոր Գրիգորյանը (70 կգ) դարձավ արծաթե, Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Մուսա Մութազալիևը (86 կգ)`բրոնզե մեդալակիր:
Հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը (98 կգ), սխրանք գործելով, երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Եվրոպայի առաջնություններում: Իսկ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) բավարարվեց արծաթե մեդալով:
Առաջնությունում եղան նաև ձախողումներ, մարզչական դժգոհություններ կողմնակալ մրցավարությունից, բայց սպորտում ամեն ինչ հնարավոր է, և պետք է անարդարությունների դեմ ևս պայքարել: Եթե որևէ բան այնպես չէ, ուրեմն անելիքներ կան:
Լավ է, որ այդպիսի խոշորամասշտաբ ստուգատեսում մեր երկրի ներկայացուցիչները մեդալներից անմասն չմնացին: Մնում է, որ այս ամենը շարունակվի, նաև Հայաստանի մյուս մարզաձևերի ներկայացուցիչներն արդարացնեն իրենց:

Ինչու Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ոչ մի պարգև չստացավ

IMG_0628Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Յուրի Վարդանյանն այսօր ընդունեց Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում  ավարտված ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում աչքի ընկած մարզիկներին և մարզիչներին:

Նա շնորհավորեց  և մաղթեց, որ  մարզիկները հաջող մրցելույթներով ուրախացնեն նաև աշխարհի առաջնությունում և օլիմպիական խաղերում:

Վարդանյանը պարզաբանեց, որ օդանավակայանում  մարզիկներին և նրանց մարզիչներին կդիմավորի միայն այն դեպքերում, երբ ունենանք աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն: «Մյուս դեպքերում՝ ինձ օդանավակայանում չսպասեք»,-ասաց նա:

Մրցավայրում կատարվածի մասին ներկայացրեցին Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի երկրորդ մարզիչ Հովսեփ Հովսեփյանը:

Ջուլֆալակյանը նշեց, որ կողմնակալ մրցավարության պատճառով մերոնցից «գողացել են» առնվազն երկու մեդալ: Բողոք է ներկայացվելու միջազգային ատյաններին:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը շնորհակալություն հայտնեց, որ նախարարն ընդունել է հավաքականին:

Հաջորդեց պարգ7ատրման արարողությունը:

Ֆիզիկական կուլտուրայի, սպորտի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի, մատուցած բացառիկ ծառայությունների և ծննդյան 50-ամյակի առթիվ՝ «Ոսկե մեդալով» պարգևտրվեց Լևոն Ջուլֆալակյանը: Պարգևներ ատացան նաև մարզիչներ  Գևորգ Ալեքսանյանը, Սամվել Մարգարյանը, Սամվել Գևորգյանին, Հովսեփ Հովսեփյանը:

Միջազգային կարգի սպորտի վարպետի կոչումներ շնորհվեցին Եվրոպայի առաջնության մրցանակակաիրներ Գարիկ Բարսեղյանին և Գրիգոր Գրիգորյանին:

Ուշագրավ է, որ  Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ոչ մի պարգև չստացավ:

Թերևս պատճառմն այն է, որ նա արդեն կրում է սպորտի վաստակավոր վարպետի կոչում:

Անկախ

Արսեն Ջուլֆալակյանը Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունում բավարարվեց արծաթե մեդալով

աջ134424105321Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում անցկացված Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունում հունահռոմեական ոճի 75 կգ քաշային ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը  բավարարվեց արծաթե մեդալով:

2012-ի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը եզրափակչում 3:4 հաշվով պարտվեց ռուսաստանցի Ալեքսանդր Չեխիրկինին:

Ջուլֆալակյանը  1/16 եզրափակչում հաղթել էր խորվաթ Նևեն Զուհաջին (6:0), ապա` ավստրիացի Ֆլորիան Մարչլին (8:0), Շվեդիայի ներկայացուցիչ Ռոբերտ Ռոսենգերենին (5:0), դանիացի Մարկ Մադսենին (2:2):

Հայաստանի մյուս ներկայացուցիչներն այսօր անհաջող են հանդես եկել:

71 կգ քաշային Վարշամ Բորանյանն մեկնարկային փուլում պարտվել էր բելառուս Ալեքսանդր Դեմյանովիչին:

80 կգ քաշային Հրաչյա Հովհաննիսյանը, լատվիացի Ցեսլավս Բեստենիսին, ավստրիացի Միշել Վագներին հաղթելուց հետո, քառորդ եզրափակիչում զիջել էր վրացի Գեորգի Ցիրեկիձեին:

85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը 1/8 եզրափակչում առավելության էր հասել հունգարացի Վիկտոր Լորենցին, բայց  պարտվել էր գերմանացի Յան Ֆիշերին:

Հայաստանի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի  հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտեց 2 մեդալով:

Երեկ երրորդ անգամ անընդմեջ Եվրոպայի չեմպիոն էր դարձել 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը::

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքանը Ֆինլանդիայում տիրացել էր 3 մեդալի`1 արծաթե և 2 բրոնզե:

Անկախ

Արթուր Ալեքսանյանը` Եվրոպայի եռակի չեմպիոն

աա38930Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում անցկացվող  հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը երրորդ անգամ անընդմեջ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Նա ծննդյան օրվա առթիվ լավ նվեր մատուցեց Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանին, որը թևակոխեց իր 50-րդ գարունը:

Ոսկե մեդալի համար պայքարում Ալեքսանյանը 5:0 հաշվով ատավելության հասավ թուրք Չենկ Իլդեմի նկատմամբ:

Հիշեցնենք, որ 1/16 եզրափակչում Արթուրը հաղթել էր  ուկրաինացի Վլադիմիր Վասիլևին, 1/8 եզրափակչում`խորվաթ Սինիշա Հոգանիչին,  քառորդ եզրափակչում` գերմանացի Ֆելիքս Ռադինգերին, կիսաեզրափակչում`նորվեգացի Մարտին Նիլսենին:

Ուշագրավ է, որ 22-ամյա Ալեքսանյանը ոչ մի մրցակցի ոչ մի միավոր չտվեց:

Թեր առաջնությունը շարունակվում է, սակայն հավանական է, որ գյումրեցի մարզիկը ճանաչվի լավագույն ըմբիշ:

Անկախ

Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առաջնության եզրափակչում կպայքարի թուրք ըմբիշի հետ

աա38912Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում մեկնարկեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը 1/16 եզրափակիչում հաղթեց ուկրաինացի Վլադիմիր Վասիլևին, 1/8 եզրափակչում`խորվաթ Սինիշա Հոգանիչին,  քառորդ եզրափակչում` գերմանացի Ֆելիքս Ռադինգերին, կիսաեզրափակչում`նորվեգացի Մարտին Նիլսենին: Ոսկե մեդալի համար Ալեքսանյանը կպայքարի թուրք Չենկ Իլդեմի հետ։

130 կգ քաշային Վաչիկ Եղիազարյանը մեկնարկում պարտվեց ռուսաստանցի Վասիլի Պարշինին:

66 կգ քաշային Արամ Ջուլֆալակյանը հաղթեց թուրք Յուքսել Աթաքանին, սակայն 1/8 եզրափակիչում պարտվեց Սլովակիայի ներկայացուցիչ Իշթվան Լևային:

59 կգ քաշային Կարեն Ասլանյանը 1/8 եզրափակիչում պարտվեց բուլղարացի Ալեքսանդր Կոստանդինովին։  Քանի որ բուլղարացին դուրս էր եկել եզրափակիչ, Կարենը հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար: Ցավոք, նա սփոփիչ գոտեմարտում պարտվեց Ֆինլաբդիայի ներկայացուցիչ Յանի Հաապամակիին:

Անկախ

 

 

Ազա ոճի ըմբիշ Մուսա Մուրթազալիևը` Եվրոպայի առաջնությունում այս անգամ երրորդն է

մմ4471211363977844Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 86 կգ քաշային Մուսա Մուրթազալիևը բրոնզե մեդալի համար գոտեմարտում հաղթեց իռլանդացի Ալեքսանդր Դոլին: Հանդիպումն ավարտվեց 6:6 հաշվով: Լրացուցիչ ցուցանիշներով առավելությունը տրվեց Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Մուրթազալիևին:

Այսպիսով, 2013-ի արծաթե մեդալակիր Մուրթազալիևն այս անգամ երրորդն է:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը երրորդ մեդալը նվաճեց Եվրոպայի առաջնությունում:

57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը  դարձել էր բրոնզե, 70 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը` արծաթե մեդալակիր:

Անկախ

Գրիգոր Գրիգորյանը ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում բավարարվեց արծաթե մեդալով

գգ-1imagesՖինլանդիայի Վանտաա քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 70 կգ քաշային ԳրիգորԳրիգորյանը եզրափակչչում 2:12 հաշվով պարտվեց  Ադրբեջանը ներկայացնող դաղստանցի Ռուսլան Դիբիրհաջիևին և բավարարվեց արծաթե մեդալով:

Անկախ

Մուսա Մուրթազալիրը կպայքարի բրոնզե մեդալի համար

մմ4471211363977844Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 86 կգ քաշային Մուսա Մուրթազալիևը չկարողացավ դուրս գալ եզրափակիչ։

Կիսաեզրափակիչում նա պարտվեց Բելառուսի ներկայացուցիչ Մուրադ Գայդարովին և մրցամարտ կանցկացնի բրոնզե մեդալի համար:

Հիշեցնենք, որ Մուսան Եվրոպայի նախորդ առաջնությունում դարձել էր փոխչեմպիոն:

Անկախ

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Գրիգոր Գրիգորյանը ոսկե մեդալի համար կպայքարի Ադրբեջանի ներկայացուցչի հետ

գգgrigor-grigoryany-du-u7476-1Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 70 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը դուրս եկավ եզրափակիչ։

Կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը վստահորեն հաղթեց ռումինացի Ադրիան Մոյզեին։

Գրիգորյանը եզրափակչում կպայքարի ադրբեջանցի Ռուսլան Դիբիրհաջիևի հետ:

Անկախ

Մուսա Մուրթազալիևը նույնպես կիսաեզրափակչում է

մմ21021Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 86 կգ քաշային Մուսա Մուրթազալիևը քառորդ եզրափակիչում  հաղթեց Հունաստանի ներկայացուցիչ Տիմոֆեյ Քսենիդիսին։ Մեր երկիրը ներկայացնող Եվրոպայի փոխչմպիոնը կիսաեզրափակչում կմրցի բելառուս Մուրադ Գայդարովի հետ։

Հիշեցնենք, որ 70 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը կիսաեզրափակչում մրցելու է ռումինացի Ադրիան Մոյզեի հետ։

Անկախ

 

Գրիգոր Գրիգորյանը և Մուսա Մուրթազալիևը շարունակում են պայքարը ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում

ըմբըմբ0224306a16d6bdՖինլանդիայում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 70 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը 1/8 եզրափակչում հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Քրիշտոֆ Կլավիերին, իսկ քառորդ եզրափակչում մեր ըմբիշն առավելության հասավ Բուլղարիայի ներկայացուցիչ Միրոսլավ  Կիրովի նկատմամբ: Կիսաեզրափակչում Գրիգորյանի մրցակիցը ռումինացի Ադրիան Մոյսեն է:

Հայաստանը ներկայացնող 86 կգ քաշային, Եվրոպայի փոխչեմպիոն Մուսա Մուրթազալիևը 1/8 եզրափակչում հաղթեց Սլովակիան ներկայացնող Ռենե Մատեջովին և  քառորդ եզրափակչում  մրցելու է Հունաստանի պատվիրակ Տիմոֆեյ Քսենիդիսի հետ:

Անկախ

Անդրանիկ Գալստյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

ագ46814Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 125 կգ քաշային Անդրանիկ Գալստյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում զիջեց ուկրաինացի Ալեքսանդր Խոցիանիվսկիին:

Հավելենք, որ այսօր կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ, 69 կգ քաշային Կարինե Շադոյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել էր լիտվացի Դանուտո Դոմիկայիտիտեին:

 Անկախ

Հավելենք, որ այսօր կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ, 69 կգ քաշային Կարինե Շադոյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել էր լիտվացի Դանուտո Դոմիկայիտիտեին – See more at: https://archive2.ankakh.com/%d5%a8%d5%b4%d5%a2%d5%b7%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%bf%d5%ab-%d5%a5%d5%be%d6%80%d5%b8%d5%ba%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a1%d5%b6/#sthash.UZztGfQO.dpuf
Հավելենք, որ այսօր կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ, 69 կգ քաշային Կարինե Շադոյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել էր լիտվացի Դանուտո Դոմիկայիտիտեին – See more at: https://archive2.ankakh.com/%d5%a8%d5%b4%d5%a2%d5%b7%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%bf%d5%ab-%d5%a5%d5%be%d6%80%d5%b8%d5%ba%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a1%d5%b6/#sthash.UZztGfQO.dpuf

 

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն.Անդրանիկ Գալստյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

ըմբ137362773430Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 125 կգ քաշայինների մրցաշարում հայտավորված Անդրանիկ Գալստյանը զիջել էր Թուրքիայի ներկայացուցիչ Տահա Ակգյուլին, սակայն քանի որ վերջինս եզրափակիչ է դուրս եկել, մեր մարզիկը սփոփիչ գոտեմարտ անցկացրեց: Նա հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Վադիմ Շվեդաուին  և բրոնզե մեդալի համար կպայքարի ուկրաինացի Ալեքսանդր Խոցիանիվսկիի հետ:

Հավելենք, որ այսօր կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ, 69 կգ քաշային Կարինե Շադոյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել էր լիտվացի Դանուտո Դոմիկայիտիտեին:

Անկախ

Գարիկ Բարսեղյանը` Եվրոպայի ըմբշամարտի առաջնության բրոնզե մեդալակիր

ըմբշամարտ1Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականին առաջին մեդալը պարգևեց 57 քաշային Գարիկ Բարսեղյանը:

Նա 1/8 եզրափակիչում զիջել էր Մոնակոյի ներկայացուցիչ Գենադի Տուլբեային: Բայց վերջինս դուրս էր եկել եզրափակիչ, և մեր ըմբիշը սփոփիչ գոտեմարտի հնարավորություն էր ստացել:

Բարսեղյանը, հաղթելով Ադրբեջանի ներկայացուցիչ Ղալիգ Ալիևին, հետո էլ առավելության հասավ ռումինացի Անդրեյ Դյուկովի նկատմամբ և դարձավ բրոնզե մեդալակիր:

Անկախ

Մեդալի հնարավորություն` ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում

ըմբըմբ0224306a16d6bdՖինլանդիայի Վանտաա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 57 քաշայիննների մրցաշարում  Գարիկ Բարսեղյանը 1/8 եզրափակիչում պարտվել էր Մոնակոյի ներկայացուցիչ Գենադի Տուլբեային, որն այժմ դուրս է եղել եզրափակիչ:

Այդ է պատճառը, որ մեր ըմբիշը հնարավորություն է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար:

Նա առաջին սփոփիչ գոտեմարտում  հաղթեց ադրբեջանցի Ղալիգ Ալիևին։

Բարսեղյանը կմրցի ռումինացի Անդրեյ Դյուկովի հետ։

Անկախ