Հայաստանի շախմատիստուհիները ետ են մնում

25441 chessԲուլղարիայի Պլովդիվ քաղաքում շարունակվող շախմատիստուհիների  Եվրոպայի անհատական առաջնությունում 6-րդ տուրում Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան ոչ-ոքի ավատեցին պարտիաները, Շուշաննա Սարգսյանը պարտվեց:

Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանն ունեն 4-ական, Լիլիթ Գալոյանն ու Մարիա Կուրսովան՝ 3.5-ական, Շուշաննա Սարգսյանը՝ 2 միավոր:

 

Տեխնիկական արդյունքներ

6-րդ տուր

 

Դանիելյան – Նիկոլովա` ½ ; ½
Մկրտչյան – Շեպկովսկա` ½ : ½
Շլեյնինգ – Գալոյա`ն ½ : ½
Բելենկայա – Կուրսովա` ½ : ½
Սարգսյան – Ստյազկինա` 0 : 1

 

 

Աղյւասակ

 

1. Գունինա 5.5
2. Ժուկովա 5
3. Ջավախիշվիլի 5
14. Մկրտչյան 4
21. Դանիելյան 4
31. Գալոյան 3.5
47. Կուրսովա 3.5
92. Սարգսյան 2

 

 

Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը 5-8-րդ տեղերը բաժանողների խմբում է

տղTigran-Gharamian-620x300Շախմատի Փարիզի բաց առաջնությունում 30-ամյա գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը 6 հնարավորից վաստակել է 4 միավոր և 5-8-րդ տեղերը բաժանողների խմբում է:

7-րդ տուրում Ղարամյանը սևերով մրցելու է գրոսմայստեր Անդրեյ Շչեկաչևի հետ:

Շվեյցարական մրցակարգով խաղացվելու է 9 տուր: Չեմպիոնը հայտնի կդառնա հուլիսի 13-ին:

Էլինա Դանիելյանը բարելավեց դիրքը

էդDanielian-1Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 5-րդ տուրում  Էլինա Դանիելյանը, հանդես գալով սև խաղաքարերով, առավելության հասավ Եվգենյա Օվոդի նկատմամբ: Լիլիթ Մկրտչյանը սևերով զիջեց Նանա Ձագնիձեին: Մարիա Կուրսովան սպիտակներով հաղթեց Խայալա Իսգանդարովային: Իսկ Լիլիթ Գալոյանը սևերով առավելության հասավ Մարիա Կոուվացուի նկատմամբ: Շուշաննա Սարգսյանը սևերով խաղաղ դաշն կնքեց Հուդիտ Ֆոքսի հետ:

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը վաստակել են 3,5-ական միավոր և 10-24-րդ տեղերը բաժանողների խմբում են: 4,5-ական միավորով 1-3-րդ տեղերը բաժանում են  ուկրաինացի Նատալիա Ժուկովան, Վրաստանի ներկայացուցիչ Նանա Ձագնիձեն և ռուսաստանցի Վալենտինա Գունինան:

Լիլիթ Մկրտչյանը շարունակում է մնալ առաջատարների խմբում

լմ134616763119Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության չորրորդ տուրում վերելքով հանդես եկող Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց բուլղարացի ճանաչված շախմատիստուհի Անտոանետա Ստեֆանովայի հետ:

Շուշաննա Սարգսյանը, Մարիա Կուրսովան, Լիլիթ Գալոյանը նույնպես խաղաղ դաշն կնքեցին մրցակցուհիների հետ, իսկ Էլինա Դանիելյանը պարտվեց:

Լիլիթ Մկրտչյանը 3,5 միավորով առաջատարների թվում է: Էլինա Դանիելյանն ունի 2,5, Գալոյանն ու Կուրսովան՝ 2-ական, Սարգսյանը՝ 1,5 միավոր:

 

Տեխնիկական արդյունքներ

4-րդ տուր 

 

Լիլիթ Մկրտչյան – Ստեֆանովա՝ 0,5:0,5
Էլինա Դանիելյան – Ֆոյզեր՝ 0:1
Լիլիթ Գալոյան – Պեպտան՝ 0,5:0,5
Գալունովա – Մարիա Կուրսովա՝ 0,5:0,5
Վասիլյեվիչ – Շուշաննա Սարգսյան՝ 0,5:0,5

Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը` շախմատի Փարիզի առաջնությունում

տղTigran-Gharamian-620x300Ֆրանսիայի մայրաքաղաքում պայքարն են սկսել շախմատի Փարիզի առաջնության մասնակիցները: Կարողություններն է փորձում նաև 30-ամյա գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը:

Նա երեք հնարավորից վաստակել է 2 միավոր և 6-13-րդ տեղերը բաժանողների խմբում է: Առաջատարը` սերբ գրոսմայստեր Իվան Իվանիշևիչն է, որն ունի 3 միավոր:

Փարիզի չեմպիոնի անունը հայտնի կդառնա հուսիլի 13-ին:

Արմեն Պետրոսյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակ

chess3Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում մեկնարկած շախմատի միջազգային մրցաշարի մասնակիցների թվում է հայ երեք խաղացող` Ուկրաինան ներկայացնող, այդ երկրի 2009 թ կանանց չեմպիոնուհի, գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան, ինչպես նաև ՖԻԴԵ-ի վարպետներ, Ֆրանսիայի ներկայացուցիչ, 46-ամյա Արմեն Պետրոսյանն ու Ռուսասատանի պատվիրակ, 30-ամյա Ռոման Հովհաննիսյանը:

Պետրոսյանը 3 հաղթանակ է տարել  միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հովհաննիսյանը վաստակած 2,5 միավորով 2-10-րդ տեղերը բաժանողների խմբում,  2 միավորով Դոլուխանովան 18-րդ հորիզոնականում է:

Շվեյցարական մրցակարգով կխաղացվի 9 տուր, հաղթողը հայտնի կդառնա հուլիսի 13-ին:

Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը Եվրոպայի առաջնության առաջատարների խմբում է

լմ134616763119Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության երրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակներ տարան Լիլիթ Մկրտչյանը և Շուշաննա Սարգսյանը:

Էլինա Դանիելյանը և Մարիա Կուրսովան խաղաղ դաշն կնքեցին մրցակցուհիների հետ: Լիլիթ Գալոյանը պարտվեց:

Լիլիթ Մկրտչյանը վաստակած 3 միավորով ուկրաինուհի Նատալյա Ժուկովայի և վրացուհի Նանա Ձագնիձեի հետ բաժանում է առաջին տեղը: Էլինա Դանիելյանն ունի 2,5 միավոր, Գալոյանն ու Կուսովան հավաքել են 1,5-ական, իսկ Սարգսյանը՝ 1 միավոր: Դանիելյանը 8-րդն է, Գալոյանը և Կուրսովան 52-րդ և 64-րդ տեղերում են, Սարգսյանը 79-րդն է: Խաղում է 116 շախմատիստուհի:

 

Տեխնիկական արդյունքներ

3-րդ տուր 

 

Սչեպկովսկայա – Էլինա Դանիելյան՝ 0,5:0,5
Գիրիա – Լիլիթ Մկրտչյան՝ 0:1
Արաբիձե – Լիլիթ Գալոյան՝ 1:0
Մարիա Կուրսովա – Ցոլակիդու՝ 0,5:0,5
Շուշաննա Սարգսյան – Շիվաչևա՝ 1:0

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանն առաջատարների թվում են

Էլինա ԴանիելյանԲուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում շարունակում են վստահ հանդես գալ Հայաստանի առաջատար մարզուհիները: Էլինա Դանիելյանը և Լիլիէթ Մկրտչյանը երկրորդ տուրում ևս հաղթեցին մրցակցուհիներին:

Ընդ որում, Դանիելյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով,  հաղթեց մեր երկիրը ներկայացնող Մարիա Կուրսովային:
Տեխնիկական արդյունքներ

Եվրոպայի անհատական առաջնություն, 2-րդ տուր 

 

 

Էլինա Դանիելյան – Մարիա Կուրսովա՝ 1:0
Լիլիթ Մկրտչյան – Համբարձումովա՝ 1: 0
Լիլիթ Գալոյան – Զավադսկա՝ 0.5:0.5
Շուշաննա Սարգսյան – Բոնդարուկ՝ 0:1

Հայ շախմատիստուհիները կխաղան Եվրոպայի առաջնությունում

շախմատ445-chess-fed1-271x271Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան, Շուշաննա Սարգսյանը հուլիսի 6-18-ը կմասնակցեն Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում անցկացվելիք շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը:

Հայ գրոսմայստերները Բարսելոնում

chess3Գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը և Կարեն Մովսիսյանը Իսպանիայի Բարսելոն քաղաքում անցկացված շախմատի միջազգայի մրցաշարում 9 հնարավորից վաստակեցին 6-ական միավոր և 91 մասնակիցների պայքարում գրավեցին համապատասխանաբար 11-րդ և 13-րդ տեղերը: Նրանք մեկ միավորով ետ մնացին հաղթողից` գրոսմայստեր Նի Հուայից (Չինաստան):

Էդգար Ղարագյոզյանը` շախմատի փարիզյան մրցաշարի հաղթող

chess3Հայաստանի ներկայացուցիչ Էդգար Ղարագյոզյանը Փարիզում անցկացված շախմատի կայծակնային մրցաշարում 15 հնարավորից վաստակեց 13 միավոր և 89 մասնակիցների պայքարում նվաճեց առաջին մրցանակը:

Շախմատիստուհի Մարիա Գևորգյանի հաջողությունը

chess-5ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գևորգյանը Շվեյցարիայի Ժնև քաղաքում անցկացված  շախմատիստուհիների միջազգային մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և իսրայելցի միջազգային վարտետ Յուլյա Շվայգերի հետ բաժանեց 1-2-րդ տեղերը:

Տրոմսյոյում Հայաստանի շախմատի հավաքականը վարկանիշով 8-րդը կլինի

շհօ43197Օգոստոսի 2-14-ը Նորվեգիայի Տրոմսյո քաղաքի մարզապալատը կհյուրընկալի Շախմատի համաշխարհային 41-րդ օլիմպիադայի մասնակիցներին: Կխաղացվի 11 տուր: Օգոստոսի 7-ին, 13-ին շախմատիստները չեն խաղա:

Այդ ստուգատեսում սպասելիքները մեծ են Հայաստանի ներկայացուցիչներից, որոնք 2012-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացած օլիմպիադայում դարձել էին այդ ստուգատեսի եռակի չեմպիոն:

Եվ ահա,  Շախմատի համաշխարհային  օլիմպիադայի պաշտոնական կայքը ներկայացրել է մասնակիցների հայտացուցակները:

Խաղացողների միջին վարկանիշով առաջատարը Ռուսաստանի հավաքականն է՝ 2767: Հայաստանի հավաքականը, որի կազմում են` Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Քոթանջյանը, ունի 2677  վարկանիշը և 8-րդն է: Ավելի բարձր վարկանիշ ունեն  Ուկրաինայի, Ֆրանսիայի, Հունգարիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ադրբեջանի ընտրանիները: Առաջատար տասնյակում են նաև Անգլիայի և Իսրայելի ներկայացուցիչները:

 

 

Հայ շախմատիստուհիները Եվրոպայի առաջնությունում

chess-1Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան, Շուշաննա Սարգսյանը հուլիսի 6-18-ը կմասնակցեն Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում անցկացվելիք շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը:

Մնացել է մեկ տուր

chess3Իսպանիայի Մոնկադա ի Ռեշակե աղաքում ավարտին է մոտենում շախմատի միջազգային փառատոնը, որի գլխավոր մրցաշարի մասնակիցների թվում են նաև հայ խաղացողներ:

Կարեն Հ. Գրիգորյանը 8 հնարավորից վաստակել է 5 միավոր և 13-դ տեղում է: Կարեն Մովսիսյանը 5 միավորով ընթանում  է 21-րդ, Rոման Հովհաննիսյանը՝ 4 միավորով  40-րդ, իսկ Գալուստ Թադևոսյանն էլ՝ 2,5 միավորով  83-րդ տեղում:

Առաջատարները` 6,5–ական միավոր վաստակած չինացի գրոսմայստեր Հուա Նիին և ուկրաինացի Յարոսլավ Ժերեբուխն են:

Մրցաշարի ավարտին մնացել է մեկ տուր:

Էլինա Դանիելյանը երրորդն է

էդDanielian-1Վրաստանի Կվարելի առողջարանային քաղաքում ավարտվեց շախմատիստուհիների «Գրան պրի» մրցաշարը:

Վերջին`11-րդ տուրում Էլինա Դանիելյանը սպիտակներով 42-րդ քայլին խաղաղ դաշն կնքեց աշխարհի գործող չեմպիոնուհի, չինուհի Հոու Հիֆանի հետ: Վաստակած 7 միավորով մեր մարզուհին ճանաչվեց 3-րդը:

 

Տեխնիկական արդյունքներ

11-րդ տուր

 

Դանիելյան – Հոու Հիֆան` ½ : ½
Դրոնավալի – Ստեֆանովա` ½ : ½
Մուզիչուկ Ա. – Ձագնիձե` ½ : ½
Կոստենյուկ Ա. – Յու Վենջուն` 1 : 0
Մումինովա – Ժաո Սյու` 0 : 1
Խոտենաշվիլի – Կոներու` 1 : 0

 

 

ԱՂՅՈՒՍԱԿ

1. Հոու Հիֆան 9
2. Յու Վենյուն 7
3. Դանիելյան 7
4. Ձագնիձե 6.5
5. Ստեֆանովա 6
6. Դրոնավալի 6
7. Մուզիչուկ Ա. 5.5
8. Կոներու 5.5
9. Կոստենյուկ Ա. 5.5
10. Ժաո Քսյու 3.5
11. Խոտենաշվիլի 3
12. Մումինովա 1.5

 

Գրոսմայստեր Էթլինա Դանիելյանն առաջատարների խմբում է

էդDanielian-1Վրաստանում շարունակվող շախմատիստուհիների «Գրան պրի» մրցաշարի 10-րդ տուրում  Էլինա Դանիելյանը, հանդես գալով սև խաաղքարերով, հաղթեց  չինուհի Ժաո Սյուին:

Դանիելյանն  6,5 միավորով զբաղեցնում է երրորդ տեղը: Առաջատարը` Հոու Հիֆանն ունի 8,5 միավոր:

 

Տեխնիկական արդյունքներ

 

10-րդ տուր

 

Ժաո Սյու – Դանիելյան` 0 : 1
Ստեֆանովա – Խոտենաշվիլի` ½ : ½
Կոներու – Մումինովա` 1 : 0
Հոու Հիֆան – Կոստենյուկ Ա.` ½ : ½
Յու Վենջուն – Մուզիչուկ Ա.` 1 : 0
Ձագնիձե – Դրոնավալի` ½ : ½


ԱՂՅՈՒՍԱԿ

1. Հոու Հիֆան 8,5
2. Յու Վենյուն 7
3. Դանիելյան 6,5
4. Ձագնիձե 6
5. Կոներու 5,5
6. Ստեֆանովա 5,5
7. Դրոնավալի 5,5
8. Մուզիչուկ Ա. 5
9. Կոստենյուկ Ա. 4,5
10. Ժաո Քսյու 2,5
11. Խոտենաշվիլի 2
12. Մումինովա 1,5

 

Աշխարհահռչակ մրցավարը շախմատի Հայաստանի ակումբային առաջնության, նաև ֆուտբոլի աշխարհի առաջնության մասին

Աշոտ Վարդապետյան 1-ին նյութՔանիցս անդրադարձել ենք, որ մեզ շախմատային գերտերություն համարելով`Հայաստանի շախմատի ակումբային առաջնություն չենք անցկացնում: Եվ ահա սառույցը կոտրվեց, քառամյա ընդմիջումից հետո այն կրկին կազմակերպվել էր: Ուշագրավ է, որ եթե նախկինում մասնակից ակումբներ հավաքելն էր դժվարություն համարվում, ապա այս անգամ ռեկորդային թվով` 17 թիմ էր հանդես գալիս: Ընդ որում, մասնակցել ցանկացող ակումբների թիվը երեք տասնյակից ավելի էր: Իսկ թե ինչ տվեց առաջնության անցկացումը, խնդրեցինք պարզաբանել գխավոր մրցավար, նախկինում գլխավոր մրցավարի, գլխավոր մրցավարի տեղակալի կարգավիճակով աշխարհի առաջնության մրցամարտեր, Շախմատի համաշխարհային օլիմպիադաներ սպասարկած միջազգային կարգի մրցավար, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Վարդապետյանին:

– Շախմատի ակումբային առաջնություն չանցկացնելու ցավալի փաստի մասին նախկինում շատ է խոսվել: 2014-ին էլ հույս էր հայտնվել, որ դեռ ժամանակ կա և հնարավոր է, որ այն անցկացվի: Թերևս կարևորն այն է, որ սպասելիքներն արդարացան, բարձրաձայնված հարցը լուծում գտավ: Մասնակից թիմերը շատ էին: Այն կարծիքին եմ, որ առաջին անգամ այս ստուգատեսում գերիշխում էր ակումբային մրցումների մթնոլորտը: Փաստորեն, հնարավորություն էր ստեղծվել, որ տարբեր` սիրողական, կիսասիրողական, պրոֆեսիոնալ ակումբներ խաղան մեկ մրցաշարում և ամեն մեկն ունենա իր առջև դրված խնդիրները: Այդ է պատճառը, որ մրցաշարը մասսայական էր և հետաքրքիր: Նպատակը միայն այն չէր, որ որոշվեր, թե որոնք են երկու լավագույն թիմերը, որոնք պետք է իրավունք ստանան հանդես գալու Եվրոպայի ակումբային առաջնությունում: Իհարկե, խաղարկվում էր այդպիսի երկու ուղեգիր, բայց կարևորվում է, որ մեր երկրում զարգանա ակումբային շախմատը: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Հովիկ Խալիկյանը մեծ ջանքեր է թափել, որ առաջնությունը բարձր մակարդակով անցկացվի: Դա հաջողվեց, և կարելի է սպասել, որ հաջորդ տարի կունենանք ավելի մեծ թվով, նաև ուժեղ մասնակից ակումբներ:

– Ի՞նչ կասեք առաջնության թիմերի պատրաստականության մակարդակի մասին:
– 6-7 թիմ առանձնանում էր, ուժեղ կազմ ուներ և պայքարում էր բարձր տեղերի համար: Ի վերջո, առաջին երեք տեղերը զբաղեցրին «Փյունիկը», ԲԿՄԱ-ն և Շախմատի հանրապետական դպրոցի թիմը: Ապա հաջորդեց ՖԻՄԱ-ն: Ուշագրավ է, որ Շախմատի հանրապետական դպրոցի և ՖԻՄԱ-ի մի շարք ուժեղ խաղացողներ համալրել էին այլ ակումբներ: «Փյունիկը» վարկանիշով ամենաբարձրն էր, և օրինաչափ է, որ այն առաջին տեղը գրավեց: Սա «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի, որը Հայատանի շախմատի ֆեդերացիային աջակցել էր այս ստուգատեսն անցկացնելու հարցում, օգնությամբ կազմավորված թիմ է և կարող է Հայաստանը պարզ ճակատով ներկայացնել սեպտեմբերի 11-21-ը Իսպանիայի Բիլբաո քաղաքում կայանալիք շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունում, թեև այդ թիմի կազմում չկա Հայաստանի հավաքականի ոչ մի շախմատիստ: Հնարավոր է, որ նա հետագայում ուժեղացնի իր կազմը:
Նույնը կարելի է ասել նաև ԲԿՄԱ-ի մասին: ԲԿՄԱ-ի առաջին խաղատախտակը գլխավորում է աշխարհի թիմային առաջնության չեմպիոն, երիտասարդ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը: Խաղում էր նաև վերջերս գրոսմայստերի նորմա լրացրած Ռոբերտ Աղասարյանը: Ի դեպ, երկրորդ տեղի համար լարված մրցավեճ էր ծավալվել մի քանի թիմերի միջև: Առանձնանում էր նաև 6-րդ տեղը գրաված «Պոլիտեխնիկը», որը գլխավորում է մեր անվանի գրոսմայստերը` Ռաֆայել Վահանյանը: Ինչպես հայտնի է, Երևանի ճարտարագիտական համալսարանում Ռաֆայել Վահանյանի անվան շախմատի ակումբ է գործում, և Վահանյանը թիմում խաղալու էր հրավիրել Հայաստանի տարբեր տարիների չեմպիոններին: Մեր վետերաններից խաղում էին Վանիկ Զաքարյանը, Սլավա Մովսիսյանը, Հովիկ Խալիկյանը, Արտաշես Մինասյանը, Աշոտ Անաստասյանը, Վահանյանը: Թիմը համալրել էր նաև Հայաստանի 2014-ի չեմպիոն Տիգրան Քոթանջյանը: Թերևս արդյունքն ավելի ցածր ստացվեց, քան սպասվում էր: Պատճառն այն է, որ շախմատիստների մեծ մասը վերջին տարին պաշտոնական մրցումներում գրեթե հանդես չի գալիս, զբաղվում է մարզչական, կազմակերպչական աշխատանքով, և խաղային փորձի պակասը զգացնել տվեց:
Սուրճի արտադրության «ԼԵԲՕ» ֆիրման շախմատիստուհիների թիմ էր մրցասպարեզ հանել, որն առաջին տուրում, հանդիպելով ՖԻՄԱ-ի հետ, հաղթեց: Ընդ որում, 12-րդը ճանաչված այդ թիմի կազմում չէր ընդգրկվել Հայաստանի կանանց հավաքականի ոչ մի անդամ: Այնպես որ, չի բացառվում` հետագայում այդ անունով ավելի ուժեղ թիմ խաղա Եվրոպայի առաջնությունում: Արվեստագետներից կազմված «Զարթոնք» թիմի կազմում, որը զբաղեցրեց 16-րդ տեղը, խաղում էին Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ճանաչված նկարիչներ և այլն: Ընդ որում, Սաթյանը հաղթեց Հայաստանի մինչև 18 տարեկան շախմատիստուհիների չեմպիոն Սուսաննա Գաբոյանին: Սիրողական թիմ էր նաև «Ծաղկաձորը», որի 7-րդ տեղը զբաղեցնելը հաջողություն կարելի է համարել:

– Հայաստանի հավաքականի խաղացող Տիգրան Քոթանջյանի անունը նշեցիք, իսկ մեր ճանաչված բարձրակարգ գրոսմայստերներից ովքե՞ր էին նույնպես խաղում:
– «Փյունիկը» գլխավորում էին մեր երիտասարդ շնորհալի գրոսմայստերներ Ավետիք Գրիգորյանը, Զավեն Անդրիասյանը: Այդ թիմի պատիվն էր պաշտպանում Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհին` գրոսմայստեր էլինա Դանիելյանը:

– Դուք շախմատի «Միկա» ակումբի գործադիր տնօրենն եք: Ինչո՞ւ այն գերադասեց մնալ խաղից դուրս:
– «Միկան» ֆինանսական հնարավորություններ չունի, որ ցանկալի թիմ ձևավորի և մեծ ակնկալիքներով գործուղի մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Իսկ հենց այնպես հանդես գալ պարզապես հարիր չէր: Եթե կարիք զգացվեր մասնակցելու, «Միկան» թիմ կներկայացներ, բայց ոչ ուժեղ կազմով խաղալը պարզապես ինքնանպատակ կլիներ:

– Բացի երկու ուղեգրից, ի՞նչ պարգևներ էին նախատեսված:
– Պարգևատրման հիմնադրամը 600 հազար դրամ էր: Հաղթողը ստացավ 300 հազար դրամ: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած թիմերին տրվեց 200 հազար և 100 հազար դրամ: 6 խաղատախտակների առջև իրենց լավագույնս դրսևորած
շախմատիստները հարստացան 25-հազարական դրամով: Կազմակերպիչները մրցանակ էին սահմանել նաև 9-րդ տեղը գրավողի համար` 100 հազար դրամ: Այն հանձնվեց վետերանների հավաքականին: Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ 9-րդը կարող է լինել երկրորդ կեսի հավաքականների պայքարին մասնակցած լավագույն թիմը: Նախապես էր այդ մասին հայտարարվել:

– Հայաստանի շախմատի ֆեդերացիան կաջակցի՞ մեր երկու թիմերին, որ մասնակցեն ակումբային թիմերի Եվրոպայի առաջնությանը:
– Հայաստանի շախմատի ֆեդերացիան վաղուց որդեգրել է այն սկզբունքը, որ ակումբները պետք է իրենք հոգան բոլոր ծախսերը:

– Շախմատը և ֆուտբոլն ամենից շատ մասսայականություն վայելող մարզաձևերն են: Շախմատիստները սիրում են ֆուտբոլ խաղալ, ֆուտբոլիստները` շախմատ: Քանի որ այժմ ֆուտբոլի աշխարհի առաջնություն է ընթանում Բրազիլիայում, հետևո՞ւմ եք այդ ստուգատեսին:
– Իհարկե, ոչ մի խաղ բաց չեմ թողել: Առաջնությունում գրավիչ և դիտարժան հանդիպումներ են ընթանում, մրցակցությունն անզիջում է: Մեկ-երկու խաղ է, որ նվազ հետաքրքիր է ընթացել: Ուրախալի է, որ դեռ ակնհայտորեն կոպիտ խաղ ցուցադրողներ չկան: Վառ վկայությունն այն է, որ դեղին և կարմիր քարտերի արժանացողներ, վնասվածք ստացողներ քիչ կան: Նախկինում, դա շատ է խանգարել ֆուտբոլին: Թերևս Հոնդուրասի հավաքականն է բացառություն, որը ֆրանսիացիների դեմ կոպիտ խաղաց:

– Ո՞ր թիմը կդառնա չեմպիոն:
– Գերմանիայի հավաքականի ներուժը մեծ է, և իմ սիրելի թիմն է: Հոլանդիայի հավաքականի խաղը եթե ստացվում է, անկասելի է: Ամեն դեպքում, այդ թիմը մեդալների համար պայքարի հիմնական հավակնորդներից է: Մեծ են Բրազիլիայի հավաքականի չեմպիոն դառնալու հնարավորությունները, մանավանդ որ նա հանդես է գալիս տանը:

-Ի տարբերություն նախկինի, խաղերի հեռարձակմանը հետևելու մեծ հնարավորություններ կան: Տեղեկատվության ո՞ր միջոցով եք հետևում առաջնության ընթացքին:
– Գերադասում եմ խաղերը դիտել ռուսական «Ռոսիա 1» հեռուստաալիքով: Կարծում եմ, որ ռուսաստանցի ֆուտբոլային մեկնաբանների պատրաստվածության մակարդակն ավելի բարձր է, քան մերոնց: Երբեմն ռուսաստանցի մեկնաբանները հիմարություններ են դուրս տալիս, բայց ավելի հաճելի է նրանց լսել, քան մերոնց, որոնք ակնհայտորեն ոչ պրոֆեսիոնալ են մեկնաբանում: Հիմնականում: Իհարկե, ունենք մեկնաբաններ, որոնք նորմալ են վարում հեռուստառեպորտաժները, բայց կան նաև այնպիսիները, որոնց պարզապես չես ցանկանում լսել: Հասկանալի է, որ ի տարբերություն ռուսաստանցի գործընկերների, մերոնք ոչ թե մրցավայրից, այլ հեռուստատեսության տաղավարից են մեկնաբանում, և նրանց համար դժվար է: Ի դեպ, խաղերի հեռարձակման մենաշնորհը Հայաստանի հանրային հեռուստատեսությանն է, որը հարկատուների միջոցներով է աշխատում, սակայն քայլ չի արվել, որ խաղերի, դրանց շուրջը կատարվող իրադարձությունների մասին տեղից որևէ գործուղված մասնագետ պատմի:

Գրոսմայստեր էլինա Դանիելյանը 6-րդ տեղում է

 

ֆիդե34782Վրաստանի Կվարելի քաղաքում շարունակվող շախմատիստուհիների «Գրան պրի» մրցաշրի 8-րդ տուրում Էլինա Դանիելյանը, հանդես գալով սև խաղաքարերով, ոչ-ոքի ավարտեց պարտիան վրացուհի Բելա Խոտենաշվիլի հետ:

Ի ֆեպ, այս տուրում խաղացված 6 պարտիայից 5-ում խաղաղ արդյունք գրանցվեց, և միայն բուլղարուհի Անտուանետա Ստեֆանովան հաղթեց Ուզբեկստանի ներկայացուցուցիչՆաֆիսա Մումինովային:

 

Տեխնիկական արդյունքներ

 

Խոտենաշվիլի – Դանիելյան` ½ : ½
Ստեֆանովա – Մումինովա` 1 : 0
Կոներու – Կոստենյուկ Ա.` ½ : ½
Ժաո Սյու – Մուզիչուկ Ա.` ½ : ½
Հոու Յիֆան – Դրոնավալի` ½ :½
Յու Վենջուն – Ձագնիձե` ½ : ½

 

 

ԱՂՅՈՒՍԱԿ

 

1. Հոու Յիֆան 7
2. Յու Վենյուն 5.5
3. Ձագնիձե 5.5
4. Մուզիչուկ Ա. 5
5. Կոներու 4.5
6. Դանիելյան 4.5
7. Դրոնավալի 4.5
8. Ստեֆանովա 4
9. Կոստենյուկ Ա. 3.5
10. Ժաո Քսյու 2
11. Խոտենաշվիլի 1.5
12. Մումինովա 0.5

 

Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը` միանձնյա առաջատար

chess-1Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում կայացած ութ տուրից հետո  վաստակել է 6,5 միավոր և միանձնյա գլխավորում է աղյուսակը:

Վերջին տուրից առաջ Գաբուզյանը մեկ միավորով առաջ է մերձակա հետապնդողներից: