Սարգիս Հովսեփյանը Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքական է հրավիրել 28 ֆուտբոլիստի

հհե1gncKE2CP6vAV3qFlbaZb9hpdqՀայաստանի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Ուզբեկստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ: Այդ հանդիպումներին նախապատրաստվելու համար Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը հունիսի 8-ից սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին:

 

Դարպասապահներ

Միհրան Մնացականյան «Փյունիկ»

Հենրի Ավագյան «Միկա»

Պաշտպաններ

Խաչատուր Խաչատրյան «Փյունիկ»

Ռոբերտ Հակոբյան «Փյունիկ»

Հակոբ Համբարձումյան «Բանանց»

Գագիկ Մաղաքյան «Բանանց»

Նարեկ Պետրոսյան «Բանանց»

Միքայել Խաշմանյան «Բանանց»

Գևորգ Խուլոյան «Բանանց»

Հակոբ Հակոբյան «Բանանց»

Կիսապաշտպաններ

 

Գեղամ Թումբարյան «Փյունիկ»

Նարեկ Ասլանյան «Փյունիկ»

Հովհաննես Պողոսյան «Փյունիկ»

Կարեն Եսայան «Փյունիկ»

Հովհաննես Փանոսյան «Բանանց»

Արամ Սարգսյան «Բանանց»

Պետրոս Ավետիսյան «Բանանց»

Արամ Քոչարյան «Բանանց»

Ալիկ Առաքելյան «Միկա»

Արսեն Հովհաննիսյան «Արարատ»

Ալեքսանդր Հովհաննիսյան «Մետալուրգ»  (Ուկրաինա)

Աշոտ Ադամյան «Կուբան»  (Ռուսաստան)

Ռոման Իշխանյան «Կուբան»  (Ռուսաստան)

Գարի Խաչատրյան «Կուբան»  (Ռուսաստան)

Արկադի Մովսիսյան «Կուբան»  (Ռուսաստան)

Հարձակվողներ

 

Օրբելի Համբարձումյան «Ուլիս»

Արման Բարսեղյան «Բանանց»

Ռազմիկ Հակոբյան «Փյունիկ»

Ավելացնենք, որ Հայաստան Մ-19-Ուզբեկստան Մ-19 ընկերական հանդիպումները տեղի կունենան հունիսի 12-ին և 14-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Խաղերի սկիզբը՝ ժամը 18:00-ին:

Հանքավանում` կանանց ֆուտբոլի միջոցառումների շարք

կTrRSyCLvu5bwwmIYAsTOgBKS1nՀունիսի 12-ին Հանքավանում տեղի կունենա կանանց ֆուտբոլի միջոցառումների շարք ՖԻՖԱ-ի Live your goals ծրագրի շրջանակներում: Live your goals-ը ՖԻՖԱ-ի կողմից իրականացվող ծրագիր է, որի նպատակն է զարգացնել և մասսայականացնել կանանց ֆուտբոլը, ավելացնել կանանց և աղջիկների ներգրավվածությունը ֆուտբոլում, ձևավորել հնարավորինս լավ պայմաններ ֆուտբոլ խաղալու համար: Լive your goals ծրագրի թիրախային տարիքային խմբերն են 6-16 տարեկան աղջիկները (grassroots) և 8-24 տարեկան աղջիկները (ակումբներում մարզվող): Միջոցառումների շարքը Հանքավանում կսկսվի մամուլի ասուլիսով, որի ընթացքում կազմակերպիչները կներկայացնեն ծրագրի հետ կապված մանրամասները: Դրանից հետո Երևանի և Քաղցրաշենի թիմերի ֆուտբոլիստուհիները կկատարեն ֆուտբոլային վարժություններ, կանցկացնեն փոքր ֆուտբոլային խաղեր և կխաղան մեծ ֆուտբոլ: ՖԻՖԱ-ն տրամադրել է մարզահագուստ, գնդակներ և ֆուտբոլային այլ պարագաներ: Լive your goals ծրագրի շրջանակներում օգոստոս-հոկտեմբեր ամիսներին տեղի կունենան նաև այցելություններ մարզեր, որոնց ընթացքում ծրագրին կմասնակցեն մոտ 500 աղջիկներ:

ԶԼՄ-ների այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են ներկա գտնվել վերոնշյալ միջոցառումներին, կարող են ամրագրել իրենց տեղերը մինչև հունիսի 11-ը՝ ժամը 11:00՝ դիմելով ՀՖՖ լրատվական բաժին:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպանը հետաքրքրել է հունական «Օլիմպիակոսի» ղեկավարությանը

գղGevorg_GhazaryanՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դոնեցկի «Մետալուրգի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի հետագա ճակատագիրն անորոշ է: Չի բացառվում, որ նա տեղափոխվի Հունաստան: Ղազարյանը հետաքրքրել է «Օլիմպիակոսի» ղեկավարությանը:

Հիշեցնենք, որ վերջերս Ղազարյանը բանակցում էր Պերմի «Ամկարի» ներկայացուցիչների հետ, սակայնդեռ ոչ մի որոշում չի կայացվել:

Բոսնիայում քայլելն ավելի վտանգավոր է, քան Բրազիլիայում

սսուշիչ1875983_w2Ֆուտբոլի Բոսնիա -Հերցեգովինայի հավաքականն արդեն Բրազիլիա է ժամանել, որպեսզի մասնակցի հունիսի 12-ին մեկնարկելիք աշխարհի առաջնության եզրափակչին: Եվ ահա, թիմի ներկայացուցիչներն արդեն արկածներ են ունեցել:

Հավաքականի գլխավոր մարզիչ Սաֆետ Սուշիչը և նրա օգնականները հյուրանոցից դուրս են եկել, որպեսզի զբոսնեն և թիրախ են դարձել կողոպտիչների համար: Նրանց վրա հարձակվել է երեք հեծանվորդ։

Բարեբախտաբար, պատահականորեն ավտոմեկենայով ոստիկաններ են մոտեցել և հանցագործները փախել են: Հարձակման ենթարկվածները չեն տուժել, իսկ Սուշիչը կատակել է, թե  Բոսնիայում քայլելն ավելի վտանգավոր է, քան Բրազիլիայում։

 

Ֆուտբոլի Աշխարհի առաջնություն. ազգային հավաքականների մարզաշապիկների էվոլուցիան

Շուտով սկսվելու են Ֆուտբոլի Աշխարհի 20-րդ առաջնությունը, որի եզրափակիչ մրցաշարը կանցկացվի 2014 թվականի հունիսի 12-ից հուլիսի 13-ը, Բրազիլիայում։ Ողջ աշխարհը սպասում է այս կարևորագույն միջոցառումներից մեկին, իսկ ազգային հավաքականների մարզաշապիկները ժամանակի ընթացքում փոխվում են: Փոփոխություններն ըստ երկրների`

մարզաշապիկներ աշխարհի առաջնություն

Նեյմարը պարապմունքի ժամանակ վնասվածք է ստացել

նեյմարimagesԲրազիլիայի հավաքականի 22-ամյա հարձակվող Նեյմարը մարզման ժամանակ վնասվածք է ստացել: Նա դիմել է բժիշկների օգնությանը:

Այդուհանդերձ, Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին հայտնել է, որ  Նեյմարը կկարողանա հունիսի 12-ին մասնակցել Խորվաթիայի հավաքականի հետ կայանալիք աշխարհի առաջնության բացման հանդիպմանը:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի բրազիլացի կիսապաշտպան Մարկոս Պիզելիի նորածին աղջկա անունը Մանուելա է

մպ41920Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Ղազախական «Ակտոբեի» բրազիլացի կիսապաշտպան Մարկոս Պեզելին չմասնակցեց մեր երկրի հավաքականի վերջին ուսումամարզական հավաքին և երեք խաղին: Նա ընտանեկան խնդիր ուներ: Եվ ահա, ֆուտբոլիստը հայր է դարձել: Նորածին աղջկա անունը Մանուելա է:

 

Հայաստանի ֆուտբոլի առաջնություն. Առաջին խումբ. 35-րդ տուր

ֆուտբոլԿայացան Հայաստանի ֆուտբոլի առաջին խմբի առաջնության 35-րդ տուրի հետևյալ հանդիպումները`

 

«Շենգավիթ»-«Փյունիկ-2» 1:1 (0:0)

Աբովյան, «Քաղաքային» մարզադաշտ

Մրցավար` Արթուր Սաֆարյան

Գոլերը` Դավիթ Մարկոսյան, 49, ինքնագոլ, Վարդան Արզոյան, 51 («Փյունիկ-2»)

 

«Միկա-2»-«Բանանց-3» 2:5 (2:2)

Երևան, «Միկա» մարզադաշտ

Մրցավար` Արման Ալաբերքյան

 

Ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ. բրազիլական ֆուտբոլի պատմությունը

Բրազիլական ֆուտբոլի պատմությունը ֆուտբոլի լավագույն ազգերից մեկի մասին է:  Բրազիլիան տվել է աներևակայելի տաղանդավոր խաղացողներ: Ֆուտբոլի յուրաքանչյուր երկրպագու սիրում է ըմբոշխնել այս ազգի ֆուտբոլը:

Աշխարհի առաջնություն

Բրազիլիայի ֆուտբոլի պատմությունը սկսվում է 19-րդ դարի վերջում, երբ այս սպորտաձը բրազիլացիների համար բացահայտեց այնտեղ  գտնվող մի անգլիացի:

DANIEL KFOURI 4_MOSTRA FUTEBOL BR1401907630

1888թ.-ին Բրազիլիայի առաջին ֆուտբոլային թիմը  ձևավորվեց Սան Պաուլո քաղաքում, սակայն թիմը կազմված էր միայն անգլիացիներից:

Իսկ Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականը  իր առաջին խաղը խաղաց 1914թ.-ին:

JOAO MACHADO 1_MOSTRA FUTEBOL BR1401907690

Չնայած այս ամենին՝ շատերը Բրազիլիայի ֆուտբոլի պատմության մեկնարկը համարում են 1930թ.-ը, երբ բրազիլացիներն առաջին անգամ հանդես եկան Աշխարհի գավաթի խաղերում:

Աշխարհի առաջնություն

Չնայած նրան, որ բրազիլացիները Գավաթի առաջին փուլերից դուրս մնացին, այս սպորտաձևը գրավեց հանրության ուշադրությունը:

Նոր սպորտաձևում բրազիլացիների տաղանդը կայծակնային աճում էր ու կատարելագործվում խաղից-խաղ:

Սակայն, Բրացիլիայի ֆուտբոլի պատմության մեջ հավանաբար ամենամեծ իրադարձությունը Պելե անունով ֆուտբոլիսի ի հայտ գալն էր:

Pele-Wallpaper-1

Պելեն Բրազիլիայի ազգային հավաքականն ուղեկցեց անընմեջ 2 անգամ Գավաթի հաղթանակի 1958 և 1962թթ.-ին, նաև թիմին մղեց հաղթանակի 1970թ.-ին: Ցավոք, Պելեի ու նրա մի քանի այլ խաղընկերների թոշակի գնալուց հետո, Բրազիլիան պայքարում էր պահելու իր տեղը ֆուտբոլի աշխարհում:

Նրանք լավ հանդես եկան Աշխարհի գավաթի որոշ խաղերում և թիմը դրաձել էր աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստների աստղաբույլ, սակայն հավաքականը չկարողացավ գլխավորել մրցաշարը: Բրազիլիայի հավաքականը Աշխարհի գավաթի խաղերում առաջին տեղը զբաղեցրեց մեկ անգամ ևս՝ 1994թ.-ին:

Սա Բրազիլիայի ազգային հավաքականին կրկին հույս ներշնչեց, և թեև հաջորդ անգամ ևս հաղթանակ չտարան, նրանք ամեն դեպում առաջիններից էին:

Եվ թեև Բրազիլիան չկարողացավ հաղթել նաև 2006 և 2010 թթ.-ի, նրանք, միևնույնն է, շարունակում են դիտվել աշխարհի լավագույն ֆուտբոլային ազգերից մեկը: Այս սպորտն այժմ դարձել է բրազիլական մշակույթի մեծ մասը:

Աշխարհի առաջնություն

Այս տարի էլ ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնությունն է տեղի ունենալու, որի եզրափակիչ մրցաշարը կանցկացվի  հունիսի 12-ից հուլիսի 13-ը Բրազիլիայում։ Մեկնարկային հանդիպումը կանցկացվի Սան Պաուլուում, իսկ եզրափակիչ հանդիպումը՝ Ռիո դը Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում։ Առաջնության հաղթողը կմասնակցի Կոնֆեդերացիաների գավաթ 2017-ին, որը կանցկացվի Ռուսաստանում։

Աշխարհի առաջնություն

 

Իսկ լուսանկարներն արտացոլում էին  բրազիլացիների մեծ սերը գեղեցիկ  ֆուտբոլի նկատմամբ:

 

 

Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչը Հայաստանի թիմի քանդվելու մասին

յլjoachimlow-615x300Մայնցում կայացած Գերմանիա-Հայաստան (6:1) ընկերական ֆուտբոլային մրցամարտից հետո ահա թե ինչ է ասել կատարվածի մասին տանտերերի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը. « Խաղի արդյունքից շատ գոհ եմ: Գնդակը շարունակ մեր թիմի ֆուտբոլիստների մոտ էր: Դարպասը գրավելու շատ հնարավորություններ ունեցանք: Հայաստանի թիմը քանդվեց, քանի որ արագ խաղ էինք ցուցադրում: Մրցում էինք  հավաքականի հետ, որի պաշտպանությունը թույլ է, իսկ հարձակման գծումա ռանձնանում էր Մխիթարյանը: Մրցակցի գործողություններն այնպիսին էին, որ ազատ տարածությունները քիչ էին: Հանգստից հետո ավելի շատ հնարավորություններ եղան և դրանք կարողացանք օգտագործել»:

 

Ինչպես է փորձում արդարանալ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչը Գերմանիայի թիմից 1:6 հաշվով կրած պարտությունից հետո

բշ222233334444Գերմանիա-Հայաստան հանդիպումից հետո տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը.

 

– Պարոն Շալանդ, 1:1 հաշվի ժամանակ Դուք ցանկանում էիք Արթուր Սարկիսովին դուրս բերել ասպարեզ, սակայն 4-րդ պաշտոնյան չթողեց: Ի՞նչ էր պատահել:

– Ծիծաղելի իրավիճակ էր, կարծես կրկես լիներ: Գուլպաների հետ կապված միլիմետրերի խնդիր կար, ընդամենը միլիմետրերի:  Բայց ինձ համար պարզապես ծիծաղելի էր այդ ամենը: Բայց դա չէ պարտության պատճառը: Մենք մեծ հարգանքով ենք վերբավերում Գերմանիային, բայց այդ դրվագն ինձ հունից հանեց. դա անթույլատրելի է ֆուտբոլում:

Մենք այդ ժամանակ նոր ուժերի կարիք ունեինք, սակայն չորրորդ պաշտոնյան չթույլատրեց փոփոխություն կատարել:

– Կա՞ր հավաքականում այսօր ֆուտբոլիստ, ով ըստ Ձեզ պատրաստ չէր նման խաղի կամ սպասվածից վատ խաղաց:

– Սա ընդհանուր խնդիր է, կոլեկտիվ խնդիր է: Տղաները պայքարեցին, փորձեցին: 1:1 հաշվի ժամանակ ինչ-որ անհասկանալի պահ ստեղծվեց, ապա Գերմանիայի հավաքականն ավելի մեծ ուժեր ներդրեց, իսկ մենք հոգնած էինք, իսկ մենք լավ փոփոխություններ կատարելու հնարավորություն չունեինք: Պաշտպանական եւ միջին գծի բավարար քանակությամբ խաղացողներ չունենք:

– Կենտրոնական պաշտպաններից վերջին երեք խաղերում խաղալու հնարավորություն չստացավ միայն Խաչատուրովը: Արդյո՞ք նա դեռ պատրաստ չէ՝ հանդես գալ հավաքականում:

– Մարզումների ժամանակ մենք նրան դիտել ենք, փորձարկել ենք եւ արդյունքները լավը չէին:

– Դուք նշել էիք, որ ցանկանում եք եւս մեկ ընկերական հանդիպում անցկացնել՝ մինչեւ Դանիայի հետ սեպտեմբերին կայանալիք հանդիպումը: Արդյոք դա հնարավոր է՝ հաշվի առնելով այն, որ ՖԻՖԱ-ի օրացույցում ազատ տեղ չի մնացել:

– Ցանկություն կա, սակայն ՖԻՖԱ-ի օրացույցի հետ կապված խնդիր կա: Մեզ մնում է միայն բավարարվել ներքին ինչ-որ հանդիպումով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը խայտառակ պարտվեց Մայնցում

41812Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ, շվեյցարացի Բեռնար Շալադի գերխնդիրն էր, որ նրա գլխավորած թիմն անփառունակ չպարտվի Բրազիլիա մեկնելուց առաջ աշխարհի առաջնությանը նախապատրաստվող և վերջին ստուգողական խաղն անցկացնող Գերմանիայի հավաքականին: Այդ նպատակով Հայաստանի թիմը տևական ուսումնամարզական հավաք էր անցկացրել Շվեյցարիայում, նաև` ստուգողական երկու խաղ:

Բայց կատարվեց անցանկալին` Գերմանիայի հավաքականը Մայնցում հաղթեց անպատվաբեր` 6:1 հաշվով: Հայաստանի հավաքականից միակ գնդակը 11 մ-ոց տուգանային հարվածով խփեց Հենրիխ Մխիթարյանը:

Ի դեպ, նախկինում մերոնք Գերմանաիայի ընտրանիի հետ մրցել էին 1998-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում`Երևանում և Դորտմունդում պարտվելով  1:5 և 0:4 հաշիվներով:

Փաստորեն, զգալի ժամանակ է անցել, սակայն պատմությունը կրկնվեց, Հայաստանի հավաքականը դարձյալ խայտառակ հաշվով զիջեցին մրցակցին:

 

Տեխնիկական արդյունքներ

 

Գերմանիա – Հայաստան՝ 6:1

Շյուրլե, 52, Պոդոլսկի, 71, Հյովեդես, 73, Կլոզե, 76, Գյոտցե, 82, 86 – Հենրիխ Միխիթարյան, 69, 11 մ

Գևորգ Ղազարյանը կխաղա Ռուսաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում

գղGevorg_GhazaryanԴոնեցկի «Մետալուրգի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը պայմանագիր կստորագրի Ռուսաստանի բարձրագույն խմբի ակումբներից մեկի` հավանական է Պերմի «Ամկարի», ղեկավարության հետ:

Հայ ֆուտբոլիստն ավելի վաղ առաջարկ էր ստացել «Կայրաթից» և ցանկանում էր վերադառնալ Ղազախստանի առաջնություն: Ղազարյանը հունիսի 8-ին պաշտոնապես կհամալրի իր նոր թիմի կազմը:

Ներկայումս նա Գերմանաիայում է և այսօր կմասնակցի Մայնցում կայանալիք Հայաստանի և Գերմանաիայի հավաքականների ընկերական մրցամարտին:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մեկնարկային կազմը

ֆուտբոլԱյսօր՝ ժամը 22:45-ին Գերմանիայի Մայնց քաղաքի «Կոֆաս Արենա» մարզադաշտում կմեկնարկի Գերմանիա – Հայաստան ընկերական հանդիպումը: Արդեն հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը.

1. Ռոման Բերեզովսկի (ա)
3. Վարազդատ Հարոյան
15. Հրայր Մկոյան
5. Ռոբերտ Արզումանյան
20. Լևոն Հայրապետյան
7. Արթուր Եդիգարյան
8. Ռումյան Հովսեփյան
22. Էդգար Մանուչարյան
18. Հենրիխ Մխիթարյան
10. Գևորգ Ղազարյան
14. Յուրա Մովսիսյան

Պահեստայիններ

12. Գևորգ Կասպարով
13. Արսեն Բեգլարյան
2. Արտյոմ Խաչատուրով
4. Տարոն Ոսկանյան
9. Արթուր Յուսպաշյան
11. Արթուր Սարկիսով
16. Գագիկ Դաղբաշյան
19. Հովհաննես Համբարձումյան
21. Ալեքսանդր Թումասյան
24. Ալեքս Էնրիկե դա Սիլվա
25. Նորայր Ասլանյան
27. Մաուրո Գևգեոզյան

Շալանդը դեռ պետք է ապացուցի, որ կարող է օգտակար լինել Հայաստանի ֆուտբոլի հավաքականին

ֆուտբոլ, 2-րդ նյութՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 6-ին Մայնցում ընկերական հանդիպում կանցկացնի Գերմանիայի ընտրանու հետ: Գերմանացի ֆուտբոլիստները նախապատրաստվում են հունիսի 12-ին Բրազիլիայում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը և այդ ստուգողական հանդիպմանը կարևոր նշանակություն են տալիս:

Գերմանիայի հավաքականն ընդգրկված է G խմբում և ուժերն է չափելու Գանայի, Պորտուգալիայի, ԱՄՆ-ի թիմերի հետ: Մրցակիցներից ոչ մեկն էլ նվեր չէ, այնպես որ տհաճ անակնկալներից ապահովագրվելու խնդիր կա: Հայաստանի ընտրանին ավելի շատ հայտնի է նրանով, որ երբեմն-երբեմն անախորժություններ է պատճառել ընտրական տարբեր մրցաշարերի հեղինակավոր հակառակորդներին: Թերևս այդ է պատճառը, որ աշխարհի առաջնության մեկնարկից առաջ գերմանացիները մրցակից են ընտրել հենց մեր երկրի ընտրանուն: Ընդ որում, գերմանական կողմը, հրավեր ուղարկելով, ֆինանսական գայթակղիչ առաջարկներ է արել…

Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականին, ապա նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի ղեկավարութամբ երրորդ խաղն է անցկացնելու: Շվեյցարացի մասնագետն առայժմ հայտնի է ոչ այնքան մեր թիմի ցույց տված գոհացնող խաղով, որքան մի քանի ուշագրավ իրողություններով:
Նա ասել է, որ իր համար կարևոր են նաև ընկերական հանդիպումների արդյունքերը, քանի որ դրանց շնորհիվ է թիմը կարողանում բարձր տեղ գրավել ազգային հավաքականների դասակարգման աղյուսակում, իսկ դրան հասնելու շնորհիվ, ընտրական մրցաշարերի վիճակահանության ժամանակ կարելի է հնարավորինիս ոչ ուժեղ մրցակիցներ ստանալ: Բացի այդ, Շալանդը համոզել է, որ հավաքականին անհրաժեշտ է տևական ուսումնամարզական հավաք անցկացնել և հրավիրել մի շարք ֆուտբոլիստների, որոնց նախկինում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, մեղմ ասած, բացասական բնութագրեր էր տվել, և նրանց ազգային թիմ հրավիրելու հարցը փակվել էր:

Փաստորեն, Շալանդի առաջնահերթ սևեռուն նպատակն այն է, որ մերոնք լավ տպավորություն թողնեն հատկապես Գերմանիայի հավաքականի հետ մրցամարտում: Դրան էին նպատակաուղղված օրերս Շվեյցարիայում Հայաստանի հավաքականի համար կազմակերպված ուսումնամարզական հավաքը և երկու ընկերական հանադիպումները: Ինչպես հայտնի է, մերոնք 4:3 հաշվով հաղթել են Արաբական Միացյալ Էմիրությունների թիմին և անփառունակ` 1:3 հաշվով պարտվել աշխարհի առաջնության մասնակից Ալժիրի ընտրանուն:

ԱՄԷ-ի հավաքականը թույլ մրցակից էր, և մերոնց դժվարությամբ տարած հաղթանակը դեռևս ոչինչ չի ասում: Իսկ ահա ալժիրցիներից կրած պարտությունն անհանգստանալու լուրջ առիթ է տալիս: Բանն այն է, որ առաջին խաղակեսից հետո աֆրիկացիներն առջևում էին 3:0 հաշվով, հանգստից հետո պատահականորեն միայն մերոնք ևս մի քանի գնդակ բաց չթողեցին սեփական դարպասը: Իսկ միակ գնդակը երկրորդ խաղակեսի սկզբին` մրցակցի կոպիտ վրիպումից հետո, խփեց խաղընկերոջը նոր փոխարինած, Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը: Ի դեպ, դա նրա 4-րդ գնդակն է Հայաստանի հավաքականի կազմում:

Շալանդը մեր երկրի թիմի կազմի խաղացողների ընտրության մի շարք փորձեր արեց, որոնք, ի վերջո, դարձան փորձանք: Հանդիպումից հետո, թերևս գիտակցելով սխալները, նա հայտնել է, որ պետք է ճիշտ հետևություններ անել: Հնարավոր է դա, թե ոչ, կպարզի Գերմանիա-Հայաստան մրցամարտը: Փաստն այն է, որ Հայաստան-Ալժիր հանդիպման ժամանակ մեր թիմի խաղը չստացվեց բոլոր առումներով, տպավորությունը տխուր է:
Հավելենք, որ միջազգային դասակարգման աղյուսակում 25-րդ հորիզոնականը զբաղեցնող Ալժիրի հավաքականը հաստատեց, որ բարձր կարգ ունի: Թիմի բոսնիացի 61-ամյա գլխավոր մարզիչ Վահիդ Հալիլհոջիչն էլ, որը գործի է անցել 2011-ին, ապացուցեց, որ Ալժիրի հավաքականի` աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալը պատահականություն չէ: Նրա ղեկավարած հավաքականը վստահ և կայուն խաղ ցուցադրեց, «ձեռագիրը» չփոխեց, թեև մարզիչը խաղի ընթացքում մի շարք փոփոխություններ կատարեց:
Ինչ վերաբերում է Շալանդին, ապա նա դեռ պետք է ապացուցի, որ կարող է օգտակար լինել Հայաստանի հավաքականին: Գերմանիայի թիմի հետ կայանալիք խաղն այդպիսի բացառիկ հնարավորություն է:
Հավելենք, որ աշխարհի առաջնությանը նախապատրաստվող Գերմանիայի հավաքականը Մյոնխենգլադբախի «Բորուսիա պարկ» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Կամերունի թիմի հետ (դրվագ այդ խաղից), որն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում ընդգրկված է A խմբում և մրցելու է Բրազիլիայի, Խորվաթիայի, Մեքսիկայի ներկայացուցիչների հետ: Գրանցվեց ոչ-ոքի` 2:2 հաշիվ:

 

Արշակ Կորյանը գրավեց Նորվեգիայի ֆուտբոլի հավաքականի դարպասը

Ակորյան3bebe44fe313ac2810c718bf28d80a70Եվրոպայի առաջնության էլիտ-ռաունդի մրցաշարում Ռուսաստանի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը 3:0 հաշվով հաղթեց Նորվեգիայի թիմին:

Երրորդ գնդակը  մրցակցի դարպասը խփեց Արշակ Կորյանը: Նա մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Ռուսաստսնի հավաքականը հունիսի 7-ին կմրցի Ռումինիայի իր հասակակիցների թիմի հետ:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը վերջին մարզումն անցկացրեց Գերմանիայի թիմի հետ խաղից առաջ

4488Գերմանիայի Մայնց քաղաքի «Կոֆաս Արենա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի նախախաղային մամուլի ասուլիսը: Այնուհետև մեր թիմն անցկացրեց մոտ մեկ ժամանոց մարզում, որը վերջինն էր այսօր կայանալիք Գերմանիա-Հայաստան ընկերական հանդիպումից առաջ:

Հիշեցնենք, որ Գերմանիա-Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 6-ին՝ «Կոֆաս Արենա» մարզադաշտում: Հանդիպման սկիզբը՝ Երևանի ժամանակով 22:45-ին:

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը հետապնդում է առաջատարին

զաnormal_ArnisianԳրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Ռուսաստանի Կազան քաղաքում անցկացվող շախմատի Նեժմետդինովի հուշամրցաշարում կայացածվեց տուրից հետո վաստակել է 4,5 միավոր: Միջազգային վարպետ Նիկիտա Մատինյանն ունի 4 միավոր:

Աղյուսակը 5 միավորով գլխավորում է գրոսմայստեր Դմիտրի Կոկարևը (Ռուսաստան):

Բուքմեյքերները Հայաստանի ֆուտբոլի հավաքականի Գերմանիայի թիմին հաղթելու հնարավորությունը գրեթե անհավանական են համարում

գհ28147961Հունիսի 6-ին Մայնցի «Կոֆաս Արենա» մարզադաշտում  Գերմանիայի ֆուտբոլի հավաքականը կհյուրընկալի Հայաստանի թիմին: Ընկերական հանդիպումում գրավախաղերի կազմակերպիչներն ավելի բարձր են դասում տանտերերի թիմի հաղթելու հնարավորությունները:

գԳրմանաիայի հավաքականի հաղթանակը բուքմեյքերները գհահատում են 1,06 գործակցով: Ոչ-ոքին ստացել է 11, իսկ Հայաստանի հավաքականի հաղթանակը՝ 17 գործակիցը:

Խաղը սկսվելու է Երևանի ժամանակով 22:45-ին: Այն ցուցադրելու է  «Արմենիա» հեռուստաընկերությունը:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նահանջել է 5 հորիզոնականով

ֆուտբոլՀունիսի 5-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է 5 տեղով և զբաղեցնում է 38-րդ հորիզոնականը:

 

Աղյուսակը գլխավորում է Իսպանիայի ընտրանին, ապա հաջորդում են Գերմանիայի, Բրազիլիայի ներկայացուցիչները:

 

1. Իսպանիա – 1485 միավոր

2. Գերմանիա – 1300

 

3. Բրազիլիա – 1242

 

4. Պորտուգալիա-1189

 

5. Արգենտինա – 1175

 

6. Շվեյցարիա – 1149

 

7. Ուրուգվայ 1147

 

8. Կոլումբիա – 1137

 

9. Իտալիա – 1104

 

10. Անգլիա – 1090

 

16. Ուկրաինա – 915

 

19. Ռուսաստան – 893

 

23.Դանիա-809

 

30. Սերբիա – 745

 

38. ՀԱՅԱՍՏԱՆ – 682

 

59. Ուզբեկստան – 539

 

76. Ալբանիա-495

 

82. Բելառուս – 397

 

83. Ադրբեջան – 396

 

96. Վրաստան – 349

 

98. Էստոնիա – 343

 

101. Մոլդովա-334

 

106. Լիտվա-319

 

109. Լատվիա – 293

 

124. Ղազախստան – 241

 

126. Տաջիկստան – 229

 

143. Թուրքմենստան – 183

 

149. Ղրղզստան – 163