Յուրա Մովսիսյանը պատրաստվում է միանալ «Սպարտակի» իր խաղընկերներին

ՅուՄ1000296_10201555907000701_59558454_nՀայաստանի ֆուտբոլի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ռուսական թիմին կմիանա հունվարի 15-ին:

Ծնկի վիրահատությունից հետո նա ԱՄՆ-ում է, իրեն լավ է զգում, մարզվում:Մասնագետների վկայությամբ` նա պատրաստ է ավելի բեռնավորված մարզումներ անցկացնել:

«Սպարտակը» պարապմունքներ է անցկացնելու Իսպանիայում, իսկ հունվարի 24-ից հետո մարզվելու է Արաբական Միացյալ էմիրությունների մայրաքաղաք ԱբուԴաբիում:

Հենրիխ Մխիթարյանի թիմը ընկերական խաղ կանցկացնի

հմ524b30d8cf7d5_largeՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», ուսումնամարզական հավաք է անցկացնում Իսպանիայի Լա Մանգա քաղաքում։ Հավաքը կշարունակվի մինչև հունվարի 17-ը:

Հունվարի 11-ին գերմանական ակումբն ընկերական հանդիպում կանցկացնի բելգիական «Ստանդարտի» հետ։

Անգլիական ակումբը ֆրանսիացի 26-ամյա ֆուտբոլիստին գնելու համար պատրաստ է վճարել 25 մլն եվրո

կբkarim_benzema_1534365cԼոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը ցանկանում է իր թիմի կազմում տեսնելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմային: Անգլիական թիմի ղեկավարությունը պատրաստ է որպես փոխհատուցում արքայաիան ակումբին վճարել 25 մլն եվրո:
Իսպանիայի ընթացիկ մրցաշրջանի 17 խաղում Բենզեման մրցակիցների դարպասը գրավել է 9 անգամ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ընկերական-բարեգործական հանդիպում կանցկացնի Գերմանիայի ազգային հավաքականի հետ

հհ2213411113819984682014 թ. հունիսի 6-ին Գերմանիայի Մայնց քաղաքում Հայաստանի ազգային հավաքականը ընկերական-բարեգործական հանդիպում կանցկացնի Գերմանիայի ազգային հավաքականի հետ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի  լրատվական ծառայությունը:
Մայնցում կայանալիք հանդիպումը կլինի վերջինը Գերմանիայի հավաքականի համար` աշխարհի 2014 թ. առաջնությունից առաջ:

 

Հենրիխ Մխիթարյանը` լավագույն եռյակում է

հմ32116Վիճակագրական տվյալների վերլուծությամբ զբաղվող CIES կազմակերպությունը ներկայացրել է 2013-ի ֆուտբոլի Եվրոպայի առաջնություններում առանձին խաղային դիրքերի առաջատարներին:

Հայաստանի հավաքականի, Դորտմունդի «Բորուսիայի»- կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երրորդն է Գերմանիայի առաջնության լավագույն հարձակողական կիսապաշտպանների ցանկում:

Աղյուսակը գլխավորում է Մյունխենի «Բավարիայի» ներկայացուցիչ Ֆրանկ Ռիբերին: Նրա թիմակից Տոնի Կրոսը երկրորդն է: Մխիթարյանին հաջորդում են` Լևերկուզենի «Բայերի» խաղացող Գոնսալո Կաստրոն է, Թոմաս Մյուլլերը («Բավարիա»):

Իտալիայի ֆուտբոլի գավաթի քառորդ եզրափակչում «Ռոման» կմրցի «Յուվենթուսի» հետ

ռոմա38929479949Իտալիայի ֆուտբոլի գավաթի  խաղարկության 1/8 եզրափակչում «Ռոման» 1:0 հաշվով հաղթեց «Սամպդորիային»: Քառորդ եզրափակչում  հռոմեական ակումբը հունվարի 22-ին կմրցի Թուրինի «Յուվենթուսի» հետ:

Տեխնիկական արդյունքներ

«Ռոմա» – «Սամպդորիա»` 1:0

Թորոսիդիս (6)

Մադրիդի «Ռեալը» գավաթային խաղում հաղթեց «Օսասունային»

ռօ221386131389333212Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» 2:0 հաշվով առավելության հասավ «Օսասունայի» նկատմամբ:

Պատասխան խաղը կկայնա հունվարի 15-ին:

Տեխնիկական արդյունքներ

«Ռեալ» – «Օսասունա»՝ 2:0

Գնդակները խփեցին` Բենզեման, 19, Խեսեն, 60

«Բարսելոնայի» կազմում Մեսին կրկին փայլեց

լմLionel_MesiԻսպանիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի առաջին խաղում  «Բարսելոնան» 4:0 հաշվով առավելության հասավ «Խետաֆեի» նկատմամբ։

Լիոնել Մեսին փոխարինման դուրս եկավ 63-րդ րոպեին և դարձավ երկու գոլի հեղինակ: Պատասխան հանդիպումը կկայանա հունվարի 17-ին։

Տեխնիկական արդյունքներ

«Բարսելոնա» – «Խետաֆե»՝ 4:0
Ֆաբրեգաս 9, 63, 11 մ, Մեսի 89, 90)

Մյունխենի «Բավարիան»` աշխարհի լավագույն ֆուտբոլային ակումբ

մբarm136820850185Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրապարակել է ակումբների համաշխարհային դասակարգման աղյուսակը։

Մյունխենի «Բավարիան», որը 2013-ին հաղթել է Գերմանիայի առաջնությունում, դարձել է Եվրոպայի Չեմպիոնների լիգայի, աշխարհի ակումբային առաջնության հաղթող, Գերմանիայի գավաթակիր, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր, զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Ապա հաջորդում են` Մադրիդի «Ռեալը», Լոնդոնի «Չելսին», Մադրիդի «Ատլետիկոն», «Բարսելոնան»։

Չբացառելով Յուրա Մովսիսյանի տեղափոխությունը

ՅուՄԱՕ34100Այս օրերին խոսակցությունները շատ են, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Մոսկվայի «Սպարտակից» կարող է տեղափոխվել գերմանական «Վոլֆսբուրգ» ակումբ: Եվ ահա, հայ ֆուտբոլիստի գործակալ Պատրիկ Մակեյբը պարզաբանել է, որ «Սպարտակի» ղեկավարությունը մտադիր չէ բաժանվել ֆուտբոլիստից:

Նա չի հերքել, որ առաջարկներ կան, սակայն նշել է, որ Մովսիսյանը «Սպարտակի» առանցքային խաղացող է և նրանից բաժանվելու ցանկություն չկա:

Այդուհանդերձ, գործակալը չի բացառել, որ տրանսֆերային պատուհանի մնացած հատվածում փոփոխություններ կատարվեն:

 

Զլատան Իբրահիմովիչը` հեթտրիկի հեղինակ

զzlaՇարունակում է զարմանալի արդյունավետություն դրսևորել Զլատան Իբրահիմովիչը:
Ֆրանսիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում նրա թիմը` ՊՍԺ-ն, հաղթելով «Բրեստին», դուրս եկավ հաջորդ փուլ:
«Բրեստ» – ՊՍԺ խաղն ավարտվեց 2:5 հաշվով: Իբրահիմովիչը դարձավ հեթտրիկի հեղինակ:
Տեխնիկական արդյունքներ
«Բրեստ» – ՊՍԺ` 2:5
Գնդակները խփեցին` Լեսումյեն` 33, Այտեն` 89 – Իբրահիմովիչը` 10, 40, 42, Մոտան` 16, Լավեսին` 46:

Ումից է դժգոհ «Մանչեսթեր յունայթեդի» մարզիչը

դմոյես225502Անգլիական «Մանչեսթեր յունայթեդը» ազգային առաջնությունում  կայացած 20 տուրից հետո 34 միավորով 7-րդ տեղում է: Թիմը 22 տարվա ընթացքում առաջին անգամ երեք անընդմեջ պարտություն է կրել։

Գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը մտադիր է մրցաշրջանի ավարտից հետո կտրուկ քայլերի դիմել: Նա հրաժարվելու է մի շարք ֆուտբոլիստների ծառայություններից:

50-ամյա շոտլանդացի մասնագետը հույսեր չի կապում անգլիացի Ռիո Ֆերդինանդի, Նեմանյա Վիդիչի, Պատրիս Էվրայի,  Խավյեր Էրնանդեսի, Նանիի, Ալեքս Բյուտների, դարպասապահ Անդերս Լինդեգորի հետ։

 

Ռոնալդուն փոխել է որոշումը, Մեսին էլ` կլինի Ցյուրիխում

Կրիշտիանու ՌոնալդուՀունվարի 13-ին Ցյուրիխում հայտնի կդառնա աշխարհի 2013-ի լավագույն ֆուտբոլիստի անունը, կկատարվի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը:

Պարգևին հավակնում են Լիոնել Մեսիին («Բարսելոնա»),  Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ» Մադրիդ) և Ֆրանկ Ռիբերին («Բավարիա»):

Սկզբում Ռոնալդուն հրաժարվել էր ներկա գտնվել, սակայն ներքին կարգով հայտնել են, որ հենց նա է ստանալու պարգևը: Դրանից հետո պորտուգալացին փոխել է որոշումը:

Երբ Մեսիին հարցրել են, թե նա գալու է, նա այսպիսի պատասխան է տվել.

«Երբեք չեմ հրաժարվել այդ միջոցառմանը մասնակցելուց: Ինձ համար միշտ հաճելի է լինել «Ոսկե գնդակի» հավակնորդների եռյակում: Կարևոր չէ` ես կճանաչվե՞մ լավագույնը, թե՞ ոչ»:

 

«Փյունիկի» պաշտպան Վարազդատ Հարոյանը պետք է իրեն դրսևորի Դուբայում

ՎՀ Հարոյան35017Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Փյունիկի» պաշտպան Վարազդատ Հարոյանի «Ռոստով» տեղափոխվելու հարցն անորոշ է:

Ռուսական ակումբի փոխնախագահ Ալեքսանդր Շիկունովը հայտնել է, որ «Փյունիկի»  ներկայացուցչի հետ առայժմ պայմանագիր չի կնքվել:

Այդուհանդերձ, հայ ֆուտբոլիստը «Ռոստովի» խաղացողների հետ ուսումնամարզական հավաքի  է մեկնելու Դուբայ: Շիկունովը պարզաբանել է, որ ուսումնամարզական հավաքի ընթացքում էլ կհստակցվի Հարոյանի կարիքը թիմն ունի՞, թե՞ ոչ:

Անկախ

 

 

Յուրա Մովսիսյանը կտեղափոխվի՞ գերմանական ակումբ

յումհմ86166Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը ամենայն, հավանականությամբ, կտեղափոխվի գերմանական «Վոլֆսբուրգ»: Վերջինինս որպես փոխհատուցում հայ ֆուտբոլիստի ներկայիս թիմին` Մոսկվայի «Սպարտակին», կվճարի 7,5 միլիոն եվրո:
«Վոլֆսբուրգը» Գերմանիայի ընթացիկ առաջնությունում հաջորդում է Հենրիխ Մխիթարյանի թիմին` Դուրտմունդի «Բորուսիային», և 5-րդ տեղում է:

Կվերադառնա՞ Ռաուլը Մադրիդի «Ռեալ»

ռաուլraul-gonzalez_84306Հանրածանոթ ֆուտբոլիստ Ռաուլը ներկայումս հանդես է գալիս Կատարի «Ալլ Սադդա» թիմի կազմում:

Հարձակվողը հնարվոր է վերադառնա իր նախկին ակումբ` Մադրիդի «Ռեալ»: Վերջինիս մարզազգեստը նա կրել է տարիներ շարունակ` 1994-2010-ին: Այդ ընթացքում նա թիմի կազմում մասնակցել է 550 խաղի և դարձել 228 գոլի հեղինակ: Ռաուլը երեք անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի  մրցաշարի հաղթող և վեց անգամ հռչակվել Իսպանիայի չեպիոն: Բայց այժմ նա կունենա այլ կարգավիճակ` կկատարի մարզչի պարտականություն:

Մադրիդյան թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսը վերդառնալու առաջարկով դիմել է Ռաուլին, բայց վերջինս Կատարում իր թիմակիցների հետ միասին ուսումնամարզական հավաք է անցկացնում:

Հարձակվողը խոստացել է մտածել, հայտնելով, որ վերջնական վճիռ կկայացնի ընտանիքի անդամների հետ խորհրդակցելուց հետո:

 

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվելու գայթակղիչ առաջարկ է ստացել

մպ0uq7kolHsvGKYJF4mSGz_tnՄարզասերներին արդենտեղյակ ենք պահել, որ Լևոն Հայրապետյանն առաջին պարպմունքն է անցկացրել Թուրքաիայի Անթալիա քաղաքում ուսումնամարզական հավաք անցկացնող Ղազախստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն  «Ակտոբեի» կազմում:
Եվ ահա, հավանականությունը մեծ է, որ այդ թիմի մարզազգեստը կկրի Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին: Նրան գայթակղիչ առաջարկ է կատարվել, և մնում է, որ ծագումով բրազիլացի ֆուտբոլիստը համաձայնեցնի տեղափոխությունը: Ընդ որում, «Կրասնոդարի» ղեկավարությունը դեմ չէ նրա հեռանալուն:
Հիշեցնենք, որ Պիզելին «Կրասնոդար» տեղափոխվել էր 2013-ի ամռանը: Նա «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 6 խաղի, այդուհանդերձ, չի կարողացել ամրապնդվել թիմի մեկնարկային կազմում:

Լևոն Հայրապետյանը մարզվել է «Ակտոբեի» կազմում

լհ18060Ղազախստանի «Ակտոբե» ֆուտբոլի ակումբը ներկայումս Թուրքիայի Անթալիա քաղաքում է: Ղազախստանի չեմպիոն թիմի կազմում առաջին մարզումն է անցկացրել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ, լեհական «Վիձևի» նախկին խաղացող, 24-ամյա Լևոն Հայրապետյանը:

Դեկտեմբերին նա խզել էր պայմանագիրը լեհական ակումբի ղեկավարության հետ:

Հավելենք, որ «Ակտոբեում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը:

Մահացել է պորտուգալացի լեգենդար ֆուտբոլիստ Էյսեբիոն

էյսBdNHCQkIEAAAsw072-րդ տարեկան հասակում սրտի նոպայից մահացել է Պորտուգալիայի հավաքականի և Լիսաբոնի «Բենֆիկայի» նախկին հարձակվող, համաշխարհային ֆուտբոլի աստղ Էյսեբիոն: Ծնունդով մոզամբիկցի լեգենդար խաղացողին կոչում էին «Սև հովազ»:

Պորտուգալիայի հավաքականի կազմում, 1966-ին Անգլիայում կայացած աշխարհի առաջնությունում նա դարձել է բրոնզե մեդալակիր: Մրցակիցների դարպասը գրավելով  9 անգամ` հարձակվողը ճանաչվել է աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու:

Էյսեբիոն  61 անգամ հագել է իր երկրի ընտրանիի մարզաշապիկը` դառնալով 41 գոլի հեղինակ:

1965-ին նա ճանաչվել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ, իսկ 68-ին և 73-ին արժանացել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին:

1960-1975-ին Էյսեբիոն հանդես է եկել «Բենֆիկայում»` 11 անգամ հռչակվելով երկրի չեմպիոն, 5 անգամ էլ` գավաթակիր:

Էյսեբիոն Բենֆիկայի կազմում անցկացրել է 715 հանդիպում և մրցակիցների դարպասը գրավել 727 անգամ:

Համաշխարհային ֆուտբոլի ներկայիս աստղ, Մադրիդի «Ռեալի», Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր կայքում գրել է. «Էյսեբիո`հավերժ հիշատակ, ննջիր խաղաղությամբ»:

 

Սարգիս Հովսեփյանը փորձելու է վերականգնել «Փյունիկի» սասանված հեղինակությունը

սհhovsepyan-Sargid-viewՀայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում Երևանի «Փյունիկը» անցկացրած 14 խաղից հետո 17 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը: Արդյունքը գոհացնող չէ:

Եվ ահա, «Փյունիկի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, հավաքականի կազմում 132 խաղանցկացրած Սարգիս Հովսեփյանը նշանակվել է թիմի գլխավոր մարզիչ:

«Ինձ համար շատ մեծ պատիվ է աշխատել «Փյունիկում»: Շնորհակալ եմ ղեկավարությանը՝ նման վստահության համար: Ես երկար տարիներ պաշտպանել եմ իմ հարազատ ակումբի պատիվը՝ որպես ֆուտբոլիստ, այժմ կատարելու եմ գլխավոր մարզիչի պարտականությունները: Ինչպիսի նվիրումով ես խաղացել եմ «Փյունիկում» և ազգային հավաքականում, այնպես էլ աշխատելու եմ որպես մարզիչ:

Ճիշտ է, հիմա «Փյունիկն» իր համար անսովոր տեղ է զբաղեցնում մրցաշարային աղյուսակում, սակայն միասնական ուժերով մենք կփորձենք դուրս գալ առաջատար դիրքեր: Դրա համար ակումբն ունի համապատասխան ներուժ:

Օգտվելով առիթից` ցանկանում եմ շնորհավորել մեր բոլորիս Ամանորն ու Սուրբ ծննունդը: Ցանկանում եմ առողջություն և խաղաղություն, իսկ մեր հայկական ֆուտբոլին հաղթանակներ միջազգային ասպարեզում, ֆուտբոլիստներին՝ առանց վնասվածքների ելույթներ»,-ասել է Հովսեփյանը: