Արթուր Սարկիսովը վերադառնում է Մոսկվա

ֆուտբոլ2Ֆուտբոլի ՀՀ ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովի Նիժնի Նովգորոդի «Վոլգայում» վարձավճարով հանդես գալու ժամկետը լրացել է և այսօր նա վերադառնալու է Մոսկվայի «Լոկոմոտիվ»: Այդ ակումբին է  պատկանում ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները:

Իսկ առաջիկայում Արթուրը կժամանի Երևան, ոպեսզի ազգային հավաքականի կազմում նախապատրաստվի հունիսի 7-ին և 11-ին Մալթայի ու Դանիայի հավաքականների հետ կայանալիք աշխարհի առաջնության խմբային մրցաշարի հանդիպումներին:

 

Ռոբերտ Արզումանյանի առաջին խփած գնդակը

19141ֆուտբոլՂազախստանի «Ակտոբեում» հանդես եկող Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացող Ռոբերտ Արզումանյանն այդ երկրի առաջնության հերթական խաղում բացել է գոլերի հաշիվը թիմի կազմում: 34-րդ րոպեին նա գրավել է «Իրտիշի» դարպասը` բացելով խաղի հաշիվը: «Ակտոբեն» այդ խաղը շահել է 3:0 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մրցակիցը հաղթել է խոշոր հաշվով

futbol2Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի հետ միևնույն խմբում ընդգրկված Իտալիայի ընտրանին  ընկերական խաղում մրցել է Սան Մարինոյի հավաքականի հետ և հաղթել  4:0 հաշվով:

Հիշեցնենք, որ իտալացի ֆուտբոլիստները 5 խաղից հետո վաստակած 13 միավորով գլխավորում են եվրոպալան Բ մրցաշարային աղյուսակը:

Տեխնիկական արդյունքներ

Իտալիա – Սան Մարինո՝ 4:0

Անդրեա Պոլի, 28, Ալբերտո Ջիլարդինո, 34, Անդրեա Պիրլո, 50, Ալբերտո Ակվիլանի, 79

Դանիա – Հայաստան հանդիպման գլխավոր մրցավարը Ռուսաստանից է

ֆուտբոլ2Հունիսի 11-ին Կոպենհագենում ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում կմրցեն Դանիայի և Հայաստանի հավաքականները:

Հայտնի է դարձել այդ հանդիպման գլխավոր մրցավարը: Այդ պատիվը վստահվել է ռուսաստանցի Ալեքսեյ Նիկոլաևին: Նրա կօգնեն հայրենակիցները` Օլեգ Ցելիվալնիկովը և Դմիտրի Մոսյագինը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը

1ffa1Հունիսի 6-ին, ժամը 12:00-ին, Երևանի «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Հունիսի 7-ին ժամը 20:00-ին  «Հանրապետական» մարզադաշտում կկայանա 2014թ. աշխարհի գավաթի խաղարկության Հայաստան-Մալթա ընտրական հանդիպումը:

Նեյմարը կխաղա «Մարականայում» և կուղևորվի Բարսելոնա

նեյմարimagesՀունիսի 3-ին Նեյմարը պաշտոնապես կներկայացվի, որպես կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ:

Նա մասնակցելու է Բրազիլիա – Անգլիա ընկերական խաղին: Մրցամարտը կկայանա հունիսի 2-ին «Մարականայում»:

Այն կլինի առաջին հանդիպումը մարզադաշտի վերանորոգումից հետո:Այս հանդիպումով Բրազիլիայի ընտրանին կնախապատրաստվի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը, որը կանցկացվի հունիսի 15-30-ը: Իսկ այդ խաղից մեկ ամիս անց Անգլիայի ու Բրազիլիայի ընտրանիները կհանդիպեն արդեն Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում:

Բրազիլիայի և Անգլիայի հավաքականների մրցամարտից անմիջապես հետո, Նեյմարը կմեկնի Բարսելոնա: Բուժզննում անցնելուց հետո, նա  5 տարով աշխատանքային պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» ղեկավարության հետ: Նախատեսվում է, որ ֆուտբոլիստը տարեկան կստանա 7 մլն եվրո:

Յուրա Մովսիսյանը Երևան կժամանի ԱՄՆ-ից

յուրաyura-movsisyanՀայաստանի ֆուտբոլի հավաքականը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում  հունիսի  7-ին Երևանում կայանալիք Մալթայի թիմի հետ  խաղին կսկսի նախապատրաստրաստվել հունիսի 3-ից:

Առաջիկա օրերին տարբեր թիմերում խաղացող Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները կժամանեն Երևան: Ուշագրավ է, որ Մոսկվայի «Սպարտակ» ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը Երևան կժամանի ԱՄՆ-ից: Նա ներկայումս այդ երկրում է, այդտեղ բնակվող իր ընտանիքի անդամների հետ միասին:

Մովսիսյանը  հունիսի 3-ին կմիանա Հայաստանի հավաքականի խաղընկերներին:

 

Արյեն Ռոբենը`«Բավարիայի» հրեշտակ

ռոբենԼոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացած Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի եզրափակչում Մյունխենի «Բավարիան» 2:1 հաշվով առավելության հասավ  Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ: «Բավարիան» 5-րդ  անգամ ուժեղագույն ճանաչվեց  եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրացաշարում և այժմ այդ ցուցանիշով զիջում է միայն Մադրիդի «Ռեալին» ու իտալական  «Միլանին», որոնց հաջողությունն ուղեկից է եղել 9 և 7 անգամ:

Գերմանական հակամարտությունը ստացվեց: Թեև գրավախաղերի կազմակերպիչները հանդիպումից առաջ նախապատվությունը տալիս էին Գերմանիայի վերջին առաջնության չեմպիոն «Բավարիային», խաղադաշտում անհաշտ մրցակցություն էր ծավալվել, հավասար պայքար: Ընդ որում, «Բորուսիան» հարձակողական ֆուտբոլ էր խաղում: Իսկ հանդիպման ելքը վճռեց մինչև այդ ՉԼ մրցաշարում անհաջողակ համարվող հոլանդացի Արյեն Ռոբենի 89-րդ րոպեին խփած գնդակը: Ավելի վաղ` 60-րդ և 68-րդ րոպեներին գոլերի հեղինակներ էին դարձել նրա թիմակից Մարիո Մանջուկիչը և «Բորուսիայի» խաղացող Իլկայ Գյունդողանը` 11 մ-ոց տուգանային հարվածի օգնությամբ: Իսկ Ռոբենը նախկինում  «Բավարիայի» կազմում երկու անգամ խաղացել էր գավաթային այս ստուգատեսի եզրափակչում և իր թիմակիցների հետ պարտվել: Ի դեպ, եզրափակիչ հանդիպման ընթացքում, մինչև խփած վճռական գոլը, նա քանիցս նպաստավոր դիրքերում հայտնվելով, չէր կարողանում գնդակն ուղարկել ցանցից ներս:

Թվում էր, թե Ռոբենի համար ձախորդությունը շարունակվելու է, բայց ֆուտբոլիստը հերոսացավ և ամենայն փառքի տիրացավ: Նրան լրատվամիջոցները կոչեցին  «Բավարիայի» հրեշտակ: Իսկ «Բավարիան» «Միլանից» հետո դարձավ երկրորդ ակումբը, որին հաջողվեց տիրանալ գավաթին նախորդ մրցաշրջանի եզրափակչում կրած պարտությունից հետո:

Փաստորեն, մյունխենցիների համար սփոփանք և մոռանալու առիթ է, որ նախորդ տարի սեփական խաղադաշտում կայացած ՉԼ մրցաշարի վճռական խաղում 11 մ-ոց տուգանային հարվածաշարով զիջել էին Լոնդոնի «Չելսիին»:

Ի դեպ, «Բավարիայի» մարզիչ Յուպ Հայնկեսն իր թիմի հետ երկրորդ անգամ հաղթեց Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում: Նա 1996/97-ին օգնել էր այդ բարձունքը նվաճել Մադրիդի «Ռեալին»:  Ընդ որում,  Հայնկեսը դարձավ 4-րդ մարզիչը, որին հաջողվել է ՉԼ մրցաշարում հաղթել` երկու տարբեր ակումբներ գլխավորելով: Նախկինում այդպիսի հաջողության են հասել Ժոզե Մոուրինյոն («Պորտու», «Ինտեր»),  Էրնստ Հապելը («Ֆեյնորդ», «Համբուրգ»), Օտմար Հիտցֆելդը («Բավարիա», Դորտմունդի «Բորուսիա»):

Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմը

վvardan-minasyan-football-coachՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է այն  22 ֆուտբոլիստների անունները, ովքեր նախապատրաստվելու են աշխարհի 2014-ի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում կայանալիք Մալթայի (հունիսի 7) և Դանիայի (հունիսի 11) թիմերի հետ խաղերին:

Դարպասապահներ

Ռոման Բերեզովսկի, «Դինամո», Ռուսաստան

Գևորգ Կասպարով, «Զոբ Ահան», Իրան

Արթուր Հարությունյան, «Շիրակ»

Պաշտպաններ

Ռոբերտ Արզումանյան, «Ակտոբե», Ղազախստան

Վալերի Ալեքսանյան, «Սանաթ Նաֆթ», Իրան

Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»

Տարոն Ոսկանյան, «Փյունիկ»

Վարազդատ Հարոյան, «Փյունիկ»

Արտյոմ Խաչատուրով, «Շերիֆ», Մոլդովա

Արթուր Ավագյան «Գանձասար»

Կիսապաշտպաններ

Կառլեն Մկրտչյան, «Մետալուրգ» Դոնեցկ, Ուկրաինա

Դավիթ Մանոյան «Փյունիկ»

Արթուր Եդիգարյան, «Գովերլա», Ուկրաինա

Արազ Օզբիլիս, «Կուբան», Ռուսաստան

Հենրիխ Մխիթարյան, «Շախտյոր», Ուկրաինա

Մարկոս Պիզելի, «Կրասնոդար», Ռուսաստան

Գևորգ Ղազարյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա

Նորայր Ասլանյան, «Էմմեն», Հոլանդիա

Արթուր Յուսպաշյան, «Փյունիկ»

Հարձակվողներ

Էդգար Մանուչարյան, «Ուրալ», Ռուսաստան

Յուրա Մովսիսյան «Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան

Արթուր Սարկիսով, «Վոլգա», Ռուսաստան

Վարդան Մինասյանը ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է, որ, հունիսի 6-ին կայանալիք Եվրոպայի 2015-ի երիտասարդական առաջնության՝ Հայաստան – Իսլանդիա հանդիպումից հետո, երիտասարդական հավաքականի որոշ խաղացողներ հնարավոր է միանան ազգային թիմին:

Վնասվածքների պատճառով հավաքի չեն հրավիրվել Լևոն Հայրապետյանն ու Հրայր Մկոյանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքի ծրագիրը

1ffa1Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի հունիսի 3-ից մեկնարկող մարզական հավաքի ծրագիրը:

Հունիսի 3-ին ազգային հավաքականը կհանգրվանի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում:

Հունիսի 3-ին` ժամը 18:00-ին, ազգային հավաքականը կանցկացնի առաջին մարզումը, որը բաց կլինի երկրպագուների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Մարզման ավարտից հետո, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հնարավորություն կտրվի զրուցել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ:

Հունիսի 4-ին ֆուտբոլի ակադեմիայում ազգային հավաքականը կանցկացնի երկու փակ մարզում, իսկ հունիսի 5-ին` մեկ փակ մարզում «Հանրապետական» մարզադաշտում:

Այնուհետև, հունիսի 6-ին կանցկացնի ևս մեկ մարզում:

Հունիսի 7-ին՝ ժամը 20:00-ին, «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա 2014-ի աշխարհի  գավաթի խաղարկության ընտրական փուլի Հայաստան-Մալթա հանդիպումը:

Հենրիխ Մխիթարյանը լավագույնն է

index Հենրիխ ՄխիթարյանԴոնեցկի «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի կայքն հարցման արդյունքով որոշել է 2012-13 մրցաշրջանի լավագույն գավաթային մարտիկ խաղացողին: Այդ պատվին արժանացել է Հայաստանի ազգային հավաքականի ներկայացուցիչ Հենրիխ Մխիթարյանը:

Հարցմանը մասնակցել է 1523 մարդ: Հենրիխի օգտին քվեարկել է 567 մարզասեր (37,23%):

Երկրորդը Ֆերնանդինյոն է` 345 այցելու (22,65%): Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Դարիո Սռնան` 144 այցելու ( 9,46%):

Գարեթ Բեյլին ավելի բարձր գնահատելով Նեյմարից

47610323Անգլիական «Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլին գնել են ցանկանում են ճանաչված մի շարք ֆուտբոլային ակումբներ, բայց  հավանականությունը մեծ է, որ նա կհամալրի Մադրիդի «Ռեալի» կազմը:

Բեյլի տեղափոխման հարցերով զբաղվող գործակալը` Ջոնաթան Բարնեթը, հայտարարել է, որ ֆուտբոլիստի հետ միասին պատրաստ են ուսումնասիրել «Ռեալի» ներկայացուցիչների առաջարկը և ակնկալում են, խաղացողի տրանսֆերի դիմաց մեծ գումար կվճարվի: Ընդ որում, գործակալն այն կարծիքին է, որ իսպանական ակումբը պետք է ավելի շատ վճարի, քան «Բարսելոնան» տրամադրել է բրազիլացի Նեյմարին գնելու համար: «Բեյլը գերազանցում է բրազիլացի ֆուտբոլիստին և ապացուցել է այդ Եվրոպայի ուժեղագույն առաջնություններից մեկում»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը «Սանթոսի» հարձակվող Նեյմարին ձեռք բերելու համար ծախսել է 72 մլն եվրո:

«Բարսելոնան» անախորժ վիճակում է

բարսimagesԲրազիլիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Նեյմարին գնելու պատճառով, կատալոնական «Բարսելոնան» սպառել է խաղացողների գնումների համար նախատեսված բյուջեն:

Բրազիլական «Սանթոսի» 21-ամյա հարձակվողի տեղափոխման համար որպես փոխհատուցում «Բարսելոնայի» ղեկավարությունը վճարել է 72 միլիոն եվրո, որից 40 միլիոնը ստացել են ֆուտբոլիստն և նրա հայրը, իսկ մնացած 32 միլիոնը հանձնվել է «Սանթոս» ակումբին և խաղացողի տրանսֆերային իրավունքի բաժնետեր երկու կազմակերպություններին:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, «Բարսելոնան» առաջիկայում ստիպված կլինի վաճառել մի շարք ֆուտբոլիստների։ Մասնավորապես, դարպասապահ Վիկտոր Վալդեսը կտեղփոխվի «Մոնակո»։

Առջևում կիսաեզրափակիչ խաղերն են

1ffa1«Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա / Կոկա-Կոլա գավաթ 2013» միջնակարգ դպրոցների ֆուտբոլի առաջնությունը մտել է վճռորոշ փուլ:  Ֆուտբոլի ակադեմիայում կայացան 1/4 եզրափակչի հանդիպումները, որոնց արդյունքում հայտնի դարձան այն չորս թիմերը, որոնք կշարունակեն պայքարը հաղթողի կոչման համար:

Երևանի 84-րդ դպրոցի թիմը 6:3 հաշվով առավելության հասավ Շիրակի մարզի «Նոր Կյանք» թիմի նկատմամբ, իսկ Երևանի 171-րդ դպրոցի թիմը զիջեց Չարենցավանի ֆուտբոլիստներին՝ 1:4 հաշվով: Շիրակի մարզի մեկ այլ թիմ՝ Գյումրիի 6-րդ դպրոցի հավաքականը նույնպես պարտություն կրեց՝ զիջելով «Վեդիին» 2:3 հաշվով: Եվ վերջին հանդիպումն ավարտվեց «Մարտունիի» թիմի հաղթանակով` «Բերդավանի» նկատմամբ` 2:1 հաշվով:

Կիսաեզրափակչում կհանդիպեն «Չարենցավանը» և «Վեդին», «Մարտունին» և «Երևանը»: Հանդիպումները կկայանան ՀՖՖ տեխնիակական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում մայիսի 30-ին: Հանդիպումները սկիզբը ժամը 15:00-ին:

Արազ Օզբիլիսը մնում է «Կուբանում»

Արազ20719Կրասնոդարի «Կուբան» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Լեոնիդ Կուչուկը հայտնել է, որ ինքը տեղյակ չէ, թե իր թիմի խաղացող Արազ Օզբիլիսին ռուսական որ ակումբն է ցանկանում գնել: «Իմ իմացածով Արազը մնում է «Կուբանում»,-ասել է նա:

 

Ռոբերտ Լևանդովսկին տեղափոխվում է «Բավարիա»

27423Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին պատրաստվում է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա»: Այդ մասին լրագրողներին հայտնել է ֆուտբոլիստի գործակալը` Ցեզարի Կուխարսկին: Վերջինս նշել է, որ երկու ակմումբների ղեկավարները բանակցում են, և ֆուտբոլիստն էլ անհամբերությամբ սպասում է, թե երբ է կրելու «Բավարիայի» մարզազգեստը:

Իրականացել է Նեյմարի երազանքը

Նեյմար-1324218588391_1920x1080-550x330Կատալոնական «Բարսելոնան» և բրազիլական «Սանթոսը» ընդհանուր հայտարարի են եկել: Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարն այսուհետ կխաղա «Բարսելոնայի» կազմում: Հարձակվողը 5 տարով աշխատանքային պայմանագիր է կնքել: Գործարքի այլ մանրամասները գաղտնի են պահվում:

Նեյմարը միայն հայտնել է, որ Խավիի, Ինիեստայի և Մեսսիի հետ խաղալը մեծ պատիվ է  և իր  երազանքը իրականացել է: «Չգիտեմ, թե երբ կմեկնեմ Իսպանիա: Շնորհակալ եմ «Սանթոսին» և արդեն մտածում եմ իմ նոր թիմի մասին»,- ասել է ֆուտբոլիստը:

 

Վրաերթ` Երևանի կենտրոնում

վvladik-araqelyan1-e1305954962967Մաշտոցի պողոտայում` «Ավիատրանս» ընկերության մերձակայքում, «Lexus» մակնիշի ավտոմեքենայի վարորդը  վրաերթի է ենթարել Կապանի «Գանձասար» ակումբի տնօրեն Վլադիկ Առաքելյանին:

Ուշագրավ է, որ ավտոմեքենայի վարորդը մոտեցել է տուժածին և օգնել: Վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:

Առաքելյանը  ձեռքի և ոտքի կոտրվածքներ ունի: Բժիշկների վկայությամբ` նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացող Մարկոսը` նոր թիմում

մարկimagesՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին տեղափոխվել է «Կրասնոդար»:

28-ամյա ֆուտբոլիստը  երկու տարվա աշխատանքային պայմանագիր է կնքել այդ ակումբի ղեկավարության հետ: Նա կարող է ևս մեկ տարով երկարաձգել պայմանագիրը:

Պիզելին իր նոր թիմի խաղընկերներին կմիանա հունիսի սկզբին:

Հենրիխ Մխիթարյանը խփեց իր ռեկորդային 25 գոլը և ճանաչվեց Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկու

24168Ուկրաինայի 2012/2013թթ. ֆուտբոլի  առաջնության լավագույն ռմբարկու դարձավ Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Ուկրաինայում ավարտվեց  2012/2013թթ. ֆուտբոլի   առաջնությունը և  24-ամյա Մխիթարյանը դարձավ  25-րդ գոլի հեղինակ, 8 գնդակով գերազանցեց երկրորդ տեղը զբաղեցրած նիգերիացի հարձակվող Բրաուն Իդեյեին («Դինամո» Կիեւ): Լավագույն եռյակը եզրափակեց Խարկովի «Մետալիստի» բրազիլացի կիսապաշտպան Կլեյտոն Շավիերը, ով խփել է 15 գոլ:

Լավագույն ռմբարկու դառնալուց բացի, Մխիթարյանը նաեւ Ուկրաինայի առաջնության ռմբարկուական ռեկորդ սահմանեց:

Հաղթանակից հետո Ուկրաինացի երգչուհի Գայտանան  Հենրիխ Մխիթարյանի հետ կատարել է «Ով սիրուն, սիրուն» երգը:

Ավելի վաղ Գայտանան հայտարարել էր, որ եթե Մխիթարյանը 25 գոլ խփի Ուկրաինայի 2012/2013թթ. առաջնությունում, ապա ինքը կերգի հայերեն: