Ճանապարհային ոստիկանության վերջին ստուգայցի արդյունքները, (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ճանապարհային ոստիկանության վերջին ստուգայցի արդյունքները` 29 վարորդ մեքենան վարել է անսթափ վիճակում, 14-ը ծխել է, իսկ 36 վարորդ երթևեկել է առանց համապատասխան փաստաթղթերի:
Ադրբեջանում ոստիկանության և ընդդիմադիրների միջև բախում է տեղի ունեցել,տեսանյութ
Ադրբեջանում ոստիկանությունը փորձել է խոչընդոտել ընդդիմադիր Ազգային խորհրդի շարասյան երթը դեպի “Շեհիդների արահետ”, որտեղ թաղված են 1990թ.-ի հունվարի 20-ի իրադարձությունների այսպես կոչված զոհերը` “շեհիդները”:
Երբ ընդդիմադիրների շարասյունը սկսել է իր երթը “Շահիդների արահետով”, ոստիկանները կանգնեցրել են այն և փորձել են խլել ծաղկեպսակը ընդդիադիրների ձեռքից: Նրանք իրենց այս քայլը պատճառաբանել են նրանով, որ այդ արահետում արգելված է ծաղկեպսակով քայլելը:
Այս մասին “Թուրան” գործակալության տեղեկացրել է խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլին: “Մենք այնտեղ այլ ծաղկեպսակներ էլ ենք տեսել: Նշանակում է`ոստիկանությունը փորձել է խոչընդոտել միայն Ազգային խորհրդի երթին”,-ասել է ընդդիմադիր գործիչը: Ըստ նրա`ոստիկանության նման վերաբերմունքը առաջացրել է շարասյունում գտնվող երիտասարդ ակտիվիստները զայրույթը. ոստիկանները թույլ չեն տվել երթը շարունակել: Սակայն ընդդիմադիրների ճնշման տակ ոստիկանները նահանջել են:
24 տարի առաջ`1990թ.-ի հունվարի 13-19-ին, Ադրբեջանի Ժողովրդական ճակատը Բաքվի հայ խաղաղ բնակչության զանգվածային ջարդերը կազմակերպեց: Երբ հունվարի 20-ին քաղաքում արտակարգ դրություն էր հայտարարվել, Բաքու մտան խորհրդային տանկերը: Բաքվում ավերածություններ անողները այսօր Ադրբեջանում համարվում են հերոսներ` շեհիդներ:
Անկախ
Հանրահավաք՝ ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի (Ուղիղ միացում) (Լուսանկարներ)
Այսօր՝ ժամը 14-ին, Ազատության հրապարակում մեկնարկել է «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» նախաձեռնության հրավիրած հանրահավաքը:
Նպատակն է կրկին իրազեկել օրենքի հակասահմանադրականության և հակասոցիալական կետերի մասին, ՍԴ-ից պահանջել կասեցնել օրենքի գործունեությունը, ապա նաև հակասահմանադրական ճանաչել:
Հանրահավաքին հետևեք Սիվիլնեթի ապահոված ուղիղ միացմամբ.
Ի՞նչ էր արձանագրել բնակարանի դռան դիտանցքում տեղադրված տեսախցիկը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բացահայտվեց հերթական բնակարանային գողությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Տաքսու կասկածելի ուղևորները հայտնվեցին ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնաբերվել է հանցագործությունից 25 տարի անց (Տեսանյութ)
1989 թ. հունիսի 22-ի երեկոյան 1969 թ. ծնված Արթուր Անտոնյանը մի խումբ անձանց հետ Գուգարք գյուղի խնձորի այգում կացնի բազմաթիվ հարվածներով սպանել էր նույն գյուղի բնակիչ, տասնհինգամյա Վահագն Հարությունյանին:
Հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ մասերով /ներկայիս քր օր-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 10-րդ մասերով/, խափանման միջոց էր ընտրվել կալանքը, Արթուր Անտոնյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:
Ա. Անտոնյանը չհայտնաբերվեց, սակայն ոստիկանների աշխատանքն այդ ուղղությամբ չէր դադարում:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ օրերս Վանաձորի ոստիկանները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ նա փոխել է անուն-ազգանունը և անձնագրային այլ տվյալներով թաքնվում է Ռուսաստանի Դաշնության Սամարայի մարզում:
Անհապաղ հաղորդագրություն ուղարկվեց ՌԴ ՆԳՆ Սամարայի մարզի գլխավոր վարչություն՝ խնդրելով իրականացնել անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Ռուս գործընկերներից ստացված հաղորդագրությունը փաստում էր՝ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գոյություն ունի վերը նշված նկարագրին համապատասխանող անձնավորություն՝ ՌԴ քաղաքացի Սաշա Սողոմոնյանը, որն ապրում է Սամարայի մարզում:
ՌԴ ՆԳՆ Սամարայի մարզի գլխավոր վարչություն ուղարկվեցին Արթուր Անտոնյանի լուսանկարը և մատնադրոշմային քարտերը՝ նույնականացում կատարելու համար: Արդյունքում պարզվեց, որ Արթուր Անտոնյանը և Սաշա Սողոմոնյանը նույն անձն են:
Աշխատանքներ են տարվում Արթուր Անտոնյանին Հայաստան տեղափոխելու հարցը լուծելու ուղղությամբ:
Աղջիկ փախցնողները` անձի առևանգման մեղադրանքով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ավտոմեքենան գողացել ու ներկել էին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
10 վարորդ մեքենան վարել է անսթափ վիճակում, իսկ 24-ը` առանց համապատասխան փաստաթղթերի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Անօրինական թմրաշրջանառություն. հերթական բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բնակարանի վարձի դիմաց ծնողները ստիպված աղջկանով են “վճարել”
Որոշ երկրներում, որտեղ հնարավոր չէ տան վարձ վճարել, ստիպված են պարտքի դիմաց մարմնով հատուցել: Այսպես, Լիբանանում սիրիացի փախստականների ընտանիքը ստիպված է 14-ամյա դստերը կնության տալ 44-ամյա տղամարդուն, որը բնակարանը վարձակալության է տվել փախստական ընտանիքին: Աղջիկը լաց է լինում ու չի կամենում ամուսնանալ հասուն տղամարդու հետ:
Լիբանանցին արդեն մեկ կին ունի, սակայն, ըստ ամենայնի, նա ցանկանում է հետաքրքիր դարձնել կյանքը: Դեռատի Հանիֆա Ամարը չի կարողանում վշտից ուշքի գալ, նա ասում է, որ ինքն այլ ընտրություն չունի, քան ենթարկվել ծնողների կամքին:
“Ես ստիպված եմ հասուն տղամարդու կինը դառնալ, որ իմ ընտանիքը կարողանա ապրել այս բնակարանում: Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք տեղափոխվել վրան: Սակայն դա անհնար է, քանի որ իմ 12 տարեկան եղբայրն ասթմա ունի, իսկ հայրս` խնդիր սրտի հետ”: Աղջկա խոսքով ,ինքը պատրաստվում էր ամուսնանալ իր զարմիկի հետ, սակայն նա Սիրիայում զոհվել է: Փոքր եղբայրը մեխանիկի օգնական է աշխատում, սակայն այդ գումարը միայն սննդի է բավարարում: Այս սրտաճմլիկ պատմությունը հասել է նաև ՄԱԿ-ի ներկայացուցիչներին: Հիմա նրանք միջոցներ են որոնում, որ կապ հաստատեն այդ ընտանիքի հետ: Իրավապահների խոսքով, փախստականները նման տհաճ պատմությունների մեջ են ընկնում, քանի որ չգիտեն թե ում դիմեն օգնության համար:
Զավեշտալի դեպք` Իլհամ Ալիևի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպման ժամանակ
Բրյուսելում հունվարի 15-ին` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հանդիպման ժամանակ, զավեշտալի դեպք է տեղի ունեցել: Ռասմուսենը մոռացել է բարևել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին, հաղորդում է “Հագին” կայքը:
Այսպես՝ բարևելով ՆԱՏՕ-ի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների` Իլհամ Ալիևը և Անդերս Ֆոգ Ռասմուսնեը մոտեցել են իրենց համար նախապատրաստած սեղանին:
Նախքան սեղանի շուրջ նստելը Ալիևը դիմել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի, ասելով, որ սա մեր թիմն է՝ ցույց տալով Մամեդյարովին և իր աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովին:
Ռասմուսենը, հասկանալով, որ մոռացել է բարևել ադրբեջանական պատվիրակության անդամներին, պտտվում և անմիջապես բարևում է նրանց: Տեղի ունեցած զավեշտալի դեպքը ներկաների, նույնիսկ` Իլհամ Ալիևի ծիծաղն է առաջացնում:
Նշենք, որ հանդիպմանն ելույթ ունենալով`Իլհամ Ալիևն անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին`ներկայացնելով Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ «կիրառվող ագրեսիան», «օկուպացիայի» ծանր հետևանքները, ինչպես նաև տեղեկացրել է բանակցությունների ներկայիս վիճակի և հեռանկարների մասին:
Արվեստի գործ` հարսանիքից. հաջողության գրավականն ըստ Գևորգյանների
«Royal Gor studio»-ն Լոս Անջելեսում գործող տեսա- և լուսանկարահանումների ոլորտում մասնագիտացված ընկերություն է: «Մենք հավատում ենք հավերժական և ողջ կյանքում իմաստավորված տեսա- և լուսանկարահանմանը». ընկերության կայքում այսպես են ներկայացված իրենց գործունեության նպատակները: Իսկ հարցազրույցի շարժառիթը վերջերս ամերիկյան FOX ընկերությանը պատկանող hotlist.com-ի կողմից «Royal Gor Studio»-ին շնորհված «Լավագույն տեսանկարահանող 2013» մրցանակն է:
–Պարոն Գևորգյան, ընկերության կայքում նշվում է, որ դեռ Խորհրդային Միությունում լուսանկարչությամբ եք զբաղվել, սակայն ստուդիա հիմնել եք միայն ԱՄՆ մեկնելուց հետո: Ինչո՞ւ եք գործունեության համար նախընտրել ԱՄՆ–ն, ոչ թե Հայաստանը:
Խորեն Գևորգյան – 1991-ին անկարելի էր պահանջներին համապատասխան պայմաններով ստուդիա հիմնել և սարքավորումներ ձեռք բերել Հայաստանում: Ուստի ես որոշեցի մտահղացումս Միացյալ Նահանգներում իրագործել: Ասեմ, որ չափազանց դժվար էր ինձ համար, բայց իմ ու ընկերներիս շնորհիվ դա ստացվեց, և այսօր մենք առաջատարն ենք ոլորտում:
– Ինչո՞ւ հենց հարսանյաց միջոցառումներում մասնագիտացաք:
Խորեն Գևորգյան – Մի երկրից մյուսը տեղափոխվելիս շատ դժվար է սեփական տեղը գտնելը: Քանի որ ես դեռ Հայաստանում հարսանյաց հանդեսներ նկարահանելու 10 տարվա փորձ ունեի, ԱՄՆ-ի իմ պատվիրատուները, տեսնելով նախկին աշխատանքներիս որակը, ինձ էին վստահում իրենց հարսանյաց միջոցառման նկարահանումը: Աշխատանքիս արդյունքը տեսնելով` ինձ սկսեցին վստահել ու մեկը մյուսին տեղեկություններ փոխանցել իմ մասին: Հայերի միջավայրում մարդիկ սկսեցին ճանաչել ինձ: Աստիճանաբար սկսեցի շփվել նաև ամերիկյան հասրանյաց միջոցառումներ նկարահանողների հետ: Մինչև օրս էլ դասընթացների եմ հաճախում` ձգտելով ներկայիս նկարահանման նոր հնարավորություններն ու գիտելիքները կիրառելով գոհացնել պատվիրատուներին:
– Ի՞նչ կարգախոսով է առաջնորդվում «Royal Gor studio» ընկերությունը:
Խորեն Գևորգյան – Հարսանյաց միջոցառումները շատ տարբեր են, քանի որ մարդիկ են տարբեր, ամեն ընտանիք ուրիշ է, չես կարող բոլորի համար նույնն անել: Իմ կարծիքով` հարսանիքը մի իրադարձություն է, որը կատարվում է 15-18 ժամերի ընթացքում: Պետք է միշտ զգոն լինես, որ տեսնես, թե շուրջդ ինչ է կատարվում, նկարահանման փորձառությունիցդ ելնելով` տեսագրես կամ լուսանկարես այն, ինչ կարևոր է: Իհարկե, եթե կան պահեր, որ կարող ես թելադրել ավելի լավ արդյունք ստանալու համար, ինչու չէ, կարելի է: Բայց պատվիրատուն չպետք է թելադրի քեզ, թե ինչը պետք է նկարահանվի կամ ինչպես ճիշտ նկարահանել: Դա իմ խնդիրն է տվյալ օրվա համար, և այդ խնդիրը ճիշտ պետք է լուծվի, որ նախ և առաջ ինքդ քո արած աշխատանքից գոհ մնաս, իհարկե, պատվիրատուն էլ` իր հերթին: Եվ մեր կարգախոսն է աշխատանքն այնպես անել, որ ինքնդ գոհ լինես արդյունքից:
– Ո՞րն է հաջողության գրավականը Ձեր աշխատանքում:
Գոռ Գևորգյան – Հաջողության գրավականը հենց տարիների ընթացքում ճիշտ կատարված գործի արդյունքն է: Տարիներ շարունակ հորս` Խորեն Գևորգյանի կողքին են իր ընկերներ և լավ մասնագետներ Արտյոմ Ղազանչյանը, Ռոբերտ Խաչատրյանը, Միշա Խաչատրյանը, չմոռանամ նշել վիդեոմոնտաժողներ Մանուկ Մարգարյանին և Տարոն Ղազարյանին:
Անձամբ ինձ համար ամենակարևոր գրավականը հնարավորինս բարձր որակն է և յուրաքանչյուր նկարահանումից, լինի դա հարսանիք թե համերգ, արվեստ ստանալու մեծ ցանկությունը:
Հավատացեք, անգամ հարսանիքը կարելի է այնքան գեղարվեստորեն ներկայացնել, որ դիմացինդ այն ընկալի որպես յուրահատուկ աշխատանք: Եվ հենց դա էլ տարիներ շարունակ մեր ընկերության հաջողության գրավականն է:
–Ի՞նչն եք համարում ընկերության ամենամեծ ձեռքբերումը :
Գոռ Գևորգյան: 2013-ի ամենամեծ ձեռքբերումն, իմ կարծիքով, FOX ընկերության սահմանած «# 1 Videographer 2013» մրցանակն է, որին արժանացավ մեր ընկերությունը: Իսկ եթե տարիների կտրվածքով նայենք, ապա, կարծում եմ, որ ամենամեծ ձեռքբերումը մարդկանց վստահությունն է և հարգանքը մեր աշխատանքի նկատմամբ: Շատ կարևոր է, երբ անում ես մի գործ, որը շատ ես սիրում, մարդիկ էլ դա նկատում ու գնահատում են: Այդ պարագայում քեզ գործի մեջ երջանիկ մարդ կարող ես համարել:
– Ովքե՞ր են Ձեր հաճախորդները, հիմնականում հայե՞ր են:
Խորեն Գևորգյան – Այո, մեր պատվիրատուները մեծ մասամբ հայեր են, բայց նաև այլ ազգերի ներկայացուցիչ պատվիրատուներ ունենք: Մենք բոլորի համար սիրով աշխատում ենք:
– Իսկ Հայաստանից պատվերներ ստանո՞ւմ եք:
Գոռ Գևորգյան – Իհարկե, առաջարկներ և հրավերքներ լինում են, տարին գոնե 1-2 անգամ` պարտադիր: Այդ ամենը հորս տարիների աշխատանքի շնորհիվ է և իհարկե որակի, որը մեր գործում չափազանց կարևոր է: Նման առաջարկներ լինում են ոչ միայն Հայաստանից, այլև այլ երկրներից, օրինակ` Ռուսաստանից: Մենք պատվերն ընդունելուց առաջ փորձում ենք հասկանալ, թե որքանով է դա մեզ հարմար, քանի որ հարսանիք նկարահանելու համար մեզ հետ միասին օվկիանոսը կտրում անցնում է մի մեծ նկարահանող խումբ: Երևանում մասնակցել ենք տարբեր բարձրաստիճան մարդկանց միջոցառումներին: Միացյալ Նահանգների տարածքից դուրս աշխատանքը միշտ էլ հետաքրքիր է:
– Նախատեսվո՞ւմ է Հայաստանում ընկերության մասնաճյուղ հիմնել:
Գոռ Գևորգյան – Իմ կյանքում առաջնորդվում եմ «Երբեք մի ասա երբեք» կարգախոսով: Ես և հայրս դժվար թե կարողանանք դա անել ժամանակի սղության պատճառով: Բայց եթե լինեն նման առաջարկներ, լինի դա Երևանում, Մոսկվայում, Դուբայում թե որևէ այլ տեղ, մենք պատրաստ ենք և բաց նման բանակցությունների համար:
Հարցազրույցը վարեց Հայկուհի ԲԱՐՍԵՂՅԱՆԸ
Անօթևան դատապարտյալ կինը ճանաչվել է շահառու, և նա բնակարան կստանա
«Շիրակ կենտրոնի» պատրաստած և տարածած «Անօթևան դատապարտյալ կինը զրկված է բնակարան ստանալու իրավունքից» տեսանյութը նվիրված էր Գյումրու բնակիչ, ներկայումս դատապարտյալ Կ. Աթանեսովայի բնակարանային անլուծելի թվացող խնդրին:
Բանն այն է, որ թեև Կ. Աթանեսովայի ընտանիքը երկրաշարժի հետևանքով կորցրել է բնակարան և անցած տարիների ընթացքում բնակվել է կոմունալ բոլոր հարմարություններից, անգամ կոյուղուց ու ջրից զուրկ վագոն-տնակում, հաշվառված է անօթևանների հերթացուցակի առաջնային մասում, սակայն մինչև օրս պետության կողմից այդպես էլ բնակարանային փոխհատուցում չի ստացել:
Գյումրիում ընթացող բնակբաշխման վերջին փուլում էլ թեև Կ. Աթանեսովայի փաստաթղթերի ամբողջական փաթեթը հանձնվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության բնակբաշխման հանձնաժողովին, սակայն այս անգամ էլ նրան մերժել են տխրահռչակ 432-րդ որոշման հիման վրա, հավանաբար այն պատճառով, որ նա, գտնվելով քրեակատարողական հիմնարկում, ժամանակավորապես դուրս է հանված Գյումրու հաշվառումից:
Հայաստանյան գրեթե բոլոր առաջատար էլեկտրոնային պարբերականներում տեսանյութի հրապարակումից մի քանի օր անց՝ երեկ երեկոյան, ՀՀ քաղաքաշինության նախարարության բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Եվգենյա Աթայանը «Շիրակ կենտրոնի» ղեկավար Վահան Թումասյանի հետ ունեցած հեռախոսազրույցում հայտնեց, որ ներկայումս դատապարտյալ այս կնոջը շահառու ճանաչելու և բնակարանով ապահովելու մասին նախորդ օրը համապատասխան գրությամբ տեղեկացրել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի պետին: ՀՀ քաղաքաշինության պաշտոնյան հայտնեց, որ Կ. Աթանեսովային բնակարանով ապահովելու հարցը լրացուցիչ քննարկման է ենթարկվել բնակբաշխման հանձնաժողովի 2013 թ նոյեմբերի 26-ին կայացած նիստում, և հաշվի առնելով պահանջված ու ներկայացված նոր փաստաթղթերը, նա ՀՀ քաղշին նախարարի համար 366 հրամանով մեկ անձով ընդգրկվել է աղետի գոտում մեկսենյականոց բնակարաններ ստացող ընտանիքների ցուցակում:
Նրան նախատեսվում է բնակարան տրամադրել Գյումրիում կառուցվելիք լրացուցիչ 430 բնակարաններից:
Ճապոնացի տղամարդիկ կիսամերկ ընկղմվել են սառը ջրի մեջ՝ իրենց հոգիները մաքրելու համար (տեսանյութ)
Նոր տարվա ընթացքում բախտավոր լինելու համար հսկայական սառույցի կտոր գրկելը տարօրինակ ձև է, սակայն ճապոնացի տղամարդիկ այդ կերպ իրենց հույս են տալիս, որ նոր տարին ավելի վատը չի դառնա:
Երեկ Տոկիոյում շուրջ 100 տղամարդիկ մասնակցել են Կանչու Միսոգի սինտոական փառատոնին: Սա ձմեռային մաքրման ծես է, որի ժամանակ ենթադրաբար մաքրվում է մարմինը, հոգին, և մարդը ավելի է մոտենում հաջողություն բերող առեղծվածային ոգիներին:
6C ջերմաստիճանի պայաններում միայն ազդրաշոր և գլխակապ կրող տղամարդիկ Թեպոզու Ինարի սինտոական տաճարում ընկղմվել են սառը ջրով լցված ավազանի մեջ և աղոթել:
Ծեսը իրականցվում է ամբողջ Ճապոնիայի տարածքում, որի մասնակիցները սովորաբար մաքրվում են սառը ջրով, սակայն նրանք կարող են նաև իրենց մարմինը պատել ձյան շերտով:
Սինտոիզմը ավելի շատ կենսաձև է, քան կրոն: Դրա հետևորդները տարբեր ծեսեր են կատարում ոգիներին հաճոյանալու համար: Վերոնշյալ ծեսը նվիրված է Ինարիին, որն ամենակարևոր ոգիներից մեկն է և հաջողություն, բարգավաճում ու պտղաբերություն է բերում:
Սինտոիզմում աստվածներ չկան, այն հիմնադիր կամ պատվիրաններ չունի, այն թույլատրում է մարդկանց միաժամանակ հետևել նաև այլ կրոնների:
Անօթևան դատապարտյալ կինը զրկված է բնակարան ստանալու իրավունքից
Գյումրու բնակիչ, ներկայումս դատապարտյալ Կ. Աթանեսովայի բնակարանային անլուծելի թվացող խնդրի մասին բազմաթիվ ահազանգեր է ստացել «Շիրակ կենտրոնը»: Խնդրով մտահոգ, քրեակատարողական հիմնարկության սոցաշխատակիցները ևս դիմել են մեր կազմակերպությանը: Բանն այն է, որ թեև Կ. Աթանեսովայի ընտանիքը երկրաշարժի հետևանքով կորցրել է բնակարան և անցած տարիների ընթացքում բնակվել է կոմունալ բոլոր հարմարություններից, անգամ կոյուղուց ու ջրից զուրկ վագոն-տնակում, հաշվառված է անօթևանների հերթացուցակի առաջնային մասում, սակայն մինչև օրս պետության կողմից այդպես էլ բնակարանային փոխհատուցում չի ստացել: Գյումրիում ընթացող բնակբաշխման վերջին փուլում էլ թեև Կ. Աթանեսովայի փաստաթղթերի ամբողջական փաթեթը հանձնվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության բնակբաշխման հանձնաժողովին, սակայն այս անգամ էլ նրան մերժել են տխրահռչակ 432-րդ որոշման հիման վրա, հավանաբար այն պատճառով, որ նա, գտնվելով քրեակատարողական հիմնարկում, ժամանակավորապես դուրս է հանված Գյումրու հաշվառումից: Իհակե, անտրամաբանական է ստացվում, առավել ևս՝ անհասկանալի և հակամարդկային: Լավ, բա մարդը սահմանված պատժաչափը կրելուց հետո որտե՞ղ է բնակվելու: Ավելացնենք նաև, որ ՀՀ կառավարության վերոհիշյալ՝ 1999 թվականի հունիսի 10-ի համար 432 որոշումը կարծես թե ընդունվել է ավելի շուտ անօթևան քաղաքացիներին բնակարաններից զրկելու, քան թե նրանց բնակարանային խնդիրները լուծելու համար: Անօթևան դատապարտյալ կնոջ բնակարանային թնջուկի մասին առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:
Թուրք պատգամավորները խորհրդարանում ձեռնամարտի են բռնվել,տեսանյութ
Թուրքական «Սաբահի» հաղորդմամբ՝ թուրք պատգամավորների միջև հերթական անգամ ձեռնամարտ է ծագել: Վեճը առաջացել է խորհրդարանում «Դատավորների և դատախազների գերագույն խորհրդի» մասին օրենքում փոփոխություն կատարելու շուրջ քննարկման ժամանակ: Հանձնաժողովի նախագահ Ահմեդ Իյիմայայի հայտարարությունից հետո ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավորները իրենց դժգոհությունն են հայտնել, ապա իշխող ԱԶ կուսակցության պատգամավորներն են միջամտել վեճին: Հակասությունը գնալով վերաճել է ձեռնամարտի, ինչը թուրքական խորհրդարանում սովորական բան է դարձել վերջին շրջանում: Արդյունքում հարցի քննարկմանը նվիրված նիստը դադարեցվել է:
Ադրբեջանի նախագահի դուստրը դեպրեսիայով պարուրված բանաստեղծություն է գրել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրը`Լեյլա Ալիևան, արտահայտել է իր իր հոգու կսկիծը: Իշխող ընտանիքի անդամի` “Երջանկություն” վերնագրով նոր բանաստեղծությունը “ապշեցնում է իր վշտով և ինչ-որ անհաղթահարելի դեպրեսիայով”: Տպավորություն է ստեղծվում, որ հեղինակը կատարսիսի մեջ է գտնվում, գրում է ադրբեջանական “Հագին” կայքը: Հոլովակում, որտեղ ներկայացվում է Լեյլա Ալիևայի բանաստեղծությունը, հնչում է արտակարգ իրավիճակների նախարարի կրտսեր որդու`Նիջաթ Հեյդարովի հեղինակային երաժշտությունը: Նշենք, որ Լեյլա Ալիևան հասարակական գործիչ է, “Բաքու” ամսագրի գլխավոր խմբագիրը, Հեյդար Ալիևի հիմնադրամի փոխնախագահը, “Իսլամական համագործակցություն” կազմակերպության երիտասարդական ֆորումի գլխավոր համակարգողը` միջմշակութային երկխոսության գծով, Ռուսաստանում Ադրբեջանական երիտասարդական կազմակերպության (ԱՄՈՐ) նախագահը, “Շրջակա միջավայրի պաշտպանության համար միջազգային երկխոսություն” նախաձեռնության (IDEA) հիմնադիրը: Անկախ



