Ալպյան մանուշակ

цкламенԱլպյան մանուշակի`այդ հիսքանչ  ծաղկող բույսի  ժողովրդականությունը  տարեցտարի աճում է: Տնային պայմաններում աճեցնում են երկու տեսակ` պարսկական ալպիական մանուշակ և եվրոպական :  Երկու տեսակն էլ գրավիչ են իրենց հիանալի յուրօրինակ ծաղիկներով: Պարսկական ալպյան  մանուշակը ծաղկում է ձմռանը: Ա. մանուշակը  բազմայա բույս է, այն ձևավորում է պալարասոխուկ: Պալարները տափակակլորավուն ձևի են 15սմ տրամագծով: Պալարը աճի միայն մի կետ ունի և նրա վնասվելը բույսի  մահվան պատճառ է դառնում:

Ա.մանուշակի պայծառ գույները  ուժեղ արևներ են`  այդ ծաղիկներում ապրում է  արևի լույսը:

Այս բույսը օգտակար է պահել  տանը , որտեղ ապրում են զգացմունքային մարդիկ, ընկճվող, փոփոխական բնավորությամբ, որոնց տրամադրությունը կախված է շրջապատի կարծիքից: Ա.մանուշակի արևային ծաղիկները ազատագրում են փակված էներգիան:  Շնորհիվ ա.մանուշակի տանը ստեղծվում է ազատ մթնոլորտ, ցանկություն է առաջանում միմյանց  համար որևէ հաճելի բան անել:

Արմատին կից, մուգ կանաչավուն կաշվատիպ սրտանման տերևները տեղավորված են մինչև 30սմ երկարության ցողուններին  և ունեն դեկորատիվ մոխրա-արծաթավուն նախշ:

Շատ յուրատեսակ ծաղիկներ են.սրացած, ետ թեքված, երբեմն բախրամայի նմանվող թերթիկներով, կարծես էկզոտիկ թիթեռների երամ է պտտվում բույսի շուրջը: Գույների տեսականին շատ լայն է. ստեղծվել է ձյունասպիտակ ծաղկի հիբրիդ, վարդագույնի երանգներից մինչև մուգ կարմիր, բորդո և մանուշակագույն:  Ծաղկելը տևում է երկար`մինչև  3,5 ամիս: Կախված տեսակից, տնային պայմաններում  ծաղկելը սկսում է հոկտեմբերի կեսերից մինչև մարտի վերջը: Շատ հաճախ ալպյան մանուշակի մասին ասում են, որ նա շատ քմահաճ  բույս է: Իրականաում այն պահանջկոտ չէ և այն բոլոր պահանջները, որ նա ներկայացնում է, դյուրին է բավարարել:

Ծաղկման շրջանում ա.մանուշակի համար անհրաժեշտ է լուսավոր, բայց ոչ արևոտ,  զով սենյակ: Օպտիմալ ջերմաստիճանը ձմռանը 10 – 14 աստիճան է: Ավելի բարձր ջերմաստիճանը կարող է վատ ազդել բույսի վրա: Բարձր ջերմաստիճանի դեպքում ա.մանուշակին պետք է ցողել ջրով ամեն օր, բայց որ ջուրը չկաթի  պալարասոխուկի բողբոջային մասի և ծաղիկների վրա :

Լուսավորությունը.

Ծաղկող   ա.մանուշակը լուսասեր է, բայց նրան հարկավոր է պաշտպանել արևի ուղիղ ճառագայթներից (եթե ծաղկումը ուշացել է):

Ջրելը.

Ա.մանուշակը ջրում են հավասարաչափ, չթողնել հողը շատ չորանա կամ շատ ջուր մնա թաղարում: Ջրել միայն  փափուկ,  տան ջերմաստիճանի ջրով (ջուրը չպիտի կաթի  պալարասոխուկի բողբոջային մասի վրա): Թոռոմած ծաղիկները կամ դեղնած տերևները չի կարելի  կտրել դանակով կամ մկրատով, այլ «պտտեցնելով» զգուշորեն պոկել` փորձելով չվնասել աճման տարածքը:

Ուշ գարնանը` ծաղկման շրջանի ավարտից հետո, գալիս է հանգստի շրջանը: Հունիսին պալարը մերկանում է: Սովորաբար տերևների դեղնելը սկսելուն պես ջրելը զգալի պակասեցնում  են, ջրում են հազվադեպ `չթողնելով հողը շատ չորանա: Ա. մանուշակի արմատները չեն մահանում, նրանք կենսունակ են: Թաղարը հանգստի ընթացքում դնում են ստվերոտ տեղ:

Երբ սկսում են հայտնվել երիտասարդ տերևները, սովորաբար դա հունիս-օգոստոսն է, ա.մանուշակը տեղափոխում են նոր հողային խառնուրդի մեջ: Տեղափոխումից հետո բույսը նորից դրվում է լուսավոր տեղ:

Ուշադրություն դարձրեք, որ տեղափոխման ժամանակ պալարները խորը չթաղվեն հողի մեջ, մեկ երրորդը, նույնիսկ կեսը պետք է մնա հողի մակերեսին, դա բարենպաստ է անդադառնում բույսի հետագա ծաղկմանը: Բույսի թաղարը հարկավոր է ընտրել`  հաշվի առնելով պալարասոխուկի չափսերը:  Ա. մանուշակը չի սիրում մեծ թաղարներ, նրան այդ թաղարներում վատ են ծաղկում և սկսում են փտել: Դրա համար փոքր  պալարասոխուկի համար ( 1 – 1,5տարի) պետք է ընտրել  7 – 8 սմ տրամագծով   թաղարը, իսկ 2 – 3 տարեկանի համար`  14 – 15 սմ տրամագծով: Հողի և սոխուկի միջև ընկած տարածությունը պետք է լինի ոչ ավել  2 – 3 սմ-ից: Դա շատ կարևոր է ա. մանուշակ աճեցնելու համար:  Հիշեք, որ սոխուկի ներքևի արմատների վրայի հողի շերտը չի կարելի քանդել, լավ կլինի բույսը տեղափոխել այդ հողագնդով:

Տեղափոխումից մեկ ամիս անց ա.մանուշակը կարելի է պարարտացնել: Լավ կլինի օգտագործել  պատրաստի թույլ հեղուկային խառնուրդ: Պարարտացնում են ամիսը մեկ մինչև ծաղկման վերջը:

Անհրաժեշտ ռեժիմի և կանոնների պահպանման դեպքում ա. մանուշակները կարող են ամեն տարի տալ մի քանի տասնյակ ծաղիկներ  20 – 25 տարի շարունակ:

Հնարավոր խնդիրները.

1.Դեղնող տերևներ, ամուր և առողջ ծաղիկներ.

Պատճառը` ամենահավանականը տաք չոր օդն է : Ա. մանուշակը վատ է տանում   17 աստիճանից բարձր ջերմաստիճանը: Այլ պատճառներից  կարող են լինել ոչ բավականաչափ ջրելը կամ չափից դուրս պայծառ արևը:

2. Բույսի վախճանը, ծաղկաբերները և տերևները փափուկ են ու փտում են.

Պատճառը չափից ավելի թաց հողն է, հատկապես,  երբ ջուր է ընկնում պալարի վերին մասին: Երբեք մի ջուր մի լցրեք  պալարի վերին աճման մասի վրա:

3. Ծաղկման կարճ շրջան.

Պատճառները տարբեր են: Ամենահավանականը շատ բարձր ջերմաստիճանն է, սխալ ջրելը և չոր օդը: Պարբերաբար պարարտացրեք աճի և ծաղկման շրջանում :

4. Դեֆորմացված և փոքր տերևներ.

Պառճառը ա. մանուշակի տիզն է և փտումը: Վնասատուների հայտնվելուն պես, անհրաժեշտե ամեն շաբաթ տերևները լվանալ   ինսեկտիցիդի օճառով (կարելի է օգտագործել կենդանիների օճառ):

Լրացուցիչ կարելի ցողել ցանկացած ինսեկտիցիդային պրեպարատով, բնակարանում ավելի լավ է օգտագործել «Ֆիտովերմ» կամ «Ագրավերտոն» , քանի որ այն հոտ չունի:

Դիտվել է 2701 անգամ:

Պախիստախիս

ПахистахисՀայրենիքը Ամերիկայի արևադարձային շրջաններն է: Սա մշտադալար  բազմամյա  թուփ է:  Տարածված է միայն մի տեսակը:

Պախիստախիսը դեղին  է` Pachystachys lutea, այն աճում է մինչև    50 սմ:  Բավականին բարակ ցողունի վրա  տեղավորված են օվալաձև խոշոր, սրացած ծայրերով, մի քիչ կնճռոտ մուգ կանաչ տերևները: Հասկատիպ  դեղին կամ կարմիր ծաղիկներին ծածկող տերևների  երկարությունը հասնում է մինչև 10սմ : Իրենք` ծաղիկները,  սպիտակ են մոտ 5սմ երկարությամբ  և շատ գեղեցիկ ձև ունեն: Պախիստախիսը ծաղկում է գարնան վերջից մինչև աշուն, դա նշանակում է, որ դեղին ծածկող տերևները երկար դիմանում են, չնայած ծաղիկները արագ թառամում են:

Խնամքը

Ջերմաստիճանը.

Գերադասելի է 18-20°С աստիճան տաքությամբ սենյակ, ձմռանը ամենաքիչը 14°С:

Լուսավորությունը.

Պախիստախիսը սիրում է լուսավոր տեղ, պայծառ լույս`ամռանը պաշտպանված արևի ուղիղ ճառագայթներից:

Ջրելը.

Առատ ջրել գարնանն ու ամռանը: Ձմռանը ջրում են չափավոր, թողնելով հողը չորանա, բայց լրիվ չորացնել հարկավոր չէ:

Ապրիլից օգոստոս երկու շաբաթը մեկ պարատացնել սենյակային բույսերի համար նախատեսված պարարտանյութերով:

Օդի խոնավությունը.

Պախիստախիսը գարնանը և ամռանը   սիրում է հաճախակի և պարբերաբար ցողվել:

Տեղափոխում

Պախիստախիսը տեղափոխում են տարին մեկ անգամ` գարնանը: Լավ դրենաժը պարտադիր է:

Բազմացում

Կատարվում է  10-15սմ երկարությամբ ճյուղերի կտրոններով: Լավ կլինի մի քանի կտրոն դնել մի թաղարի մեջ:

Դիտվել է 705 անգամ:

Հովեա

ХովեաՀովեան արմավենիների ընտանիքին է պատկանում: Այս Արմավենիների հայրենիքը  դրախտային Օկեանիա կղզիներն են: Բնական պայմաններում նրանց բարձրությունը հասնում է 10 մետրի: Նրա շքեղ բացված տերևները հիշեցնում են հովհար և հասնում են 4.5մետր երկարության: Ծաղկաբուծության մեջ ամենահայտնին Հովեա Ֆորստերան է և Հովեա Բելմորան: Այս երկուսը պարզ և հարմար է աճեցնել տնային պայմաններում:

Խնամքը

Ամբողջ տարվա ընթացքում նախընտրելի է 16-20 աստիճան ջերմություն:

Լուսավորությունը

Լավագույնը պայծառ լույսն է առանց արևի ուղիղ ճառագայթների, նաև կարող է լավ աճել կիսաստվերում:   Խոնավության համար պետք է պարբերաբար, 7-10 օրը մեկ  բույսը ցողել  գոլ ջրով: Այս արմավենու համար ջրելը   շատ կարևոր է , հողը միշտ պիտի խոնավ լինի: Թույլ մի տվեք, որ հողը  չորանա կամ ավելորդ ջուր մնա թաղարի մեջ: Տնային պայմաններում հովեան հազվադեպ է ծաղկում: Այն երկար է ապրում:  Հովեան համբերատար բույս է  և տնային պայմաններում հեշտ է պահելը:

Բազմացումը

Ամենաճիշտը հովեան սերմերով բազմացնելն է, երիտասարդ ճյուղերին  տնային պայմաններում  հարկավոր է  24-26 աստիճան ջերմաստիճան, լավ ջրել և լուսավորություն: Նոր արմավենիներ լավ կլինի աճեցնել ջերմոցում կամ ծաղկանոցում:

Հիվանդություններն ու բարդությունները 

Եթե հովեան չորանում է , ապա  դա նշանակում է խոնավության պակաս : Նրան ավելի շատ ուշադրություն պետք է դարձնեք: Հովեայի վնասատուն որդն է:

Տեղափոխումը

Երիտասարդ արմավենիները լավ կլինի տեղափոխել գարնանը, երկու տարին մեկ անգամ: Մեծ ծառերը հարկավոր է տեղափոխել ծայրահեղ դեպքում, հաճախակի տեղափոխումները կարող են  վնասել աճին:

Դիտվել է 698 անգամ:

Օգտակար սենյակային բույսեր

ՔրիզանթեմՀնուց անտի մարդը ձգտել է բույսերով զարդարել իր տունը: Նա իրեն մեկ միասնական ամբողջություն է զգացել բնության հետ և նրա մի մասնիկը տուն տարել: Բույսերին դիմել է ապաքինվելու համար: Բայց այդ ձգտումը ավելի շատ բնազդային է եղել: Ներկայումս գիտնականները պարզել են, որ բացի գեղագիտական նշանակությունից, բույսերը մի ուրիշ օգտակար գործառույթ էլ ունեն` բարելավում են օդի բաղադրությունը և մաքրում մթնոլորտը:
Տնային բույսերը քիչ օգուտ չեն տալիս փակ շինությունների միկրոկլիմայի մաքրման առումով: Դրանք թթվածին են արտադրում և կլանում ածխաթթուն, մաքրում օդը մանրէներից ու փոշուց: Բացի այդ, զվարթացնող հոտը, որ արձակում են մեծ քանակությամբ թռչող ֆիտոնցիդներ զատող սենյակային եթերայուղային բույսերը, լավացնում է մեր ինքնազգացողությունը և պաշտպանական ուժերը: Հարկ է հիշել, որ բույսերը, գոլորշիացնելով տերևների մակերեսից խոնավությունը, բնակարանների չափազանց չոր օդը խոնավացնում են (խոնավությունը կարելի է շատ հեշտ բարձրացնել, եթե բույսը սենյակում տակառիկում դնենք): Մի խոսքով, նրանք առողջացնում են, բարելավում օդը` տանը ստեղծելով մարդու համար բարենպաստ միկրոկլիմա: Այդ ամենը նպաստում է օրգանիզմի դիմադրողականությանը վարակների նկատմամբ, հետևաբար կարևոր առողջարար նշանակություն ունի:
Առավել ցայտուն է սպիտակ բծավոր բեգոնիայի, հոտավետ պելարգոնիայի. սպիտակ օլեանդրի, գարնանային պրիմուլայի, առաձգական ֆիկուսի, տնային խորդենու և այլ տնային բույսերի ֆիտոնցիդների համամանրէային ազդեցությունը: Դրանք միանգամայն օգտակար են թե´ հիվանդների (օրինակ` վերին շնչուղիների և թոքերի հիվանդություններ ունեցողների), թե´ առողջների համար: Վերին շնչուղիների հիվանդությունների հակում ունեցողների համար դրական ազդեցություն է ունենում նաև այն ֆիտոնցիդներ շնչելը, որոնք արտադրում է սենյակային կիտրոնը: Այդ բույսը բարենպաստ է ազդում նաև սրտանոթային համակարգի հիվանդություններ ունեցողների վրա: Բույսերի բույրը, գրգռելով քթի հոտառության ընկալիչները, ռեֆելկտոր ճանապարհով կենտրոնական նյարդային համակարգի վրա ազդեցություն է թողնում` պայմանավորված է բույսի տեսակով և կարող է լինել հանգստացնող, բթացնող (ընդհուպ մինչև թմրեցնող ազդեցությունը), խթանող և, վերջապես, գրգռող: Իմանալով այդ առանձնահատկությունները` կարելի է դրանք նպատակային աճեցնել տանը: Այսպես, եթե ինչ-որ մեկի նյարդային համակարգի գրգռողականությունը բարձր է, ապա օգտակար է տանը հոտավետ խորդենի (պելարգոնիա) ունենալ: Այդ հոտը լավացնում է քունը, բացի այդ իջեցնում է հիպերտոնիկների ճնշումը: Երիցուկի, դաղձի, վարդի, պարտեզային մանուշակի, նարնջի և կիտրոնի հոտերը թարմացնում են օդը և բարենպաստ ազդում մարդու հուզական վիճակի վրա` լավացնելով տրամադրությունը և խթանելով աշխատունակությունը:
Ծաղիկների միջոցով կարելի է հաճելի անկյուն ստեղծել բնակարանում` յուրօրինակ օազիս, որում հաճույքով կանցկացնեք ձեր ազատ ժամանակը: Սենյակային բույսերը կարող են վերափոխել ինտերիերը, կզարդարեն և կկենդանացնեն այն:

Հիշեք, որ որոշ բույսեր (խորդենին, պրիմուլան, կալենդուլան ևն) կարող են ալերգիա առաջացնել` սուր հարբուխի (ռինիտի), լուսավախության, ինքնազգացողության վատթարացման, գլխացավի, մաշկի ցանի դրսևորմամբ, իսկ ավելի արտահայտված դեպքերում` ասթմոիդ բրոնխիտի նոպաների և բրոնխիալ ասթմայի: Նման բույսերը հարկ է հեռացնել բնակարանից:

Ի՞նչ բույսեր ընտրել
Խորդենի
Ամենատարածված տնային ծաղիկը խորդենին է (պելարգոնիա): Այն յուրահատուկ սենյակային բժշկի դեր է կատարում նյարդային հիվանդությունների, հատկապես` նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումների, տարբեր ծագումների նևրոզների, անքնության դեպքում: Խորդենու գլխավոր ազդող բաղադրիչը գերինոլն է: Այն հակամանրէային և հակավիրուսային հատկություն ունի: Աշնան և ձմռան օրերին խորդենու հոտը, նրա վառ կարմիր կամ վարդագույն ծաղիկները և ժաներիզավոր տերևները կարող են բարձրացնել տրամադրությունը, նպաստել սթրեսի և հոգնածության վերացմանը:
Խորդենու պատրաստուկները դաբաղող, արյունահոսությունը դադարեցնող, ցավազրկող, հակաբորբոքային և հականեխիչ ազդեցություն են թողնում: Ժողովրդական բժշկության մեջ խորդենու արմատը և տերևներն օհտագործում են տարբեր արտաքին և ներքին արյունահոսությունների, գաստրիտների, բրոնխիտների, երիկամաքարային հիվանդությունների, ռևմատիզմի, հոդատապի դեպքում:
Խորդենու եփուկը կամ թուրմն օգտագործում են ստոմատիտի, անգինայի դեմ բերանի խոռոչի ողողման համար, որպես թրջոցներ` էկզեմայի, խոցերի, խուղակների, դերմատիտների բուժման համար, մազաթափության դեպքում` գլուխը լվանալու համար: Տերևների եփուկն օգտագործում են ոսկրերի կոտրվածքների դեպքում, լոգանքի համար: Խորդենու եփուկը և թուրմը պատրաստում են հետևյալ համամասնությամբ. 2-4 թեյի գդ. չոր տերևները 2 բաժակ եռացրած ջրում:

Հալվե
Բոլորին է հայտնի այս բույսը` դարահալվեն, որը դարեր շարունակ օգտագործվում է որպես տնային բժիշկ: Դարահալվեն (ծառանման հալվե) մի շարք հատկություններ ունի, որոնք օգտակար են առողջության համար. հակաբորբոքային, լեղամուղ, հակամանրէային, ամոքիչ, հակաայրվածքային: Այն ուժեղացնում է մարսողական գեղձերի սեկրեցիան, լավացնում ախորժակը, կանոնավորում մարսողությունը, բարձրացնում օրգանիզմի պաշտպանական գործառույթները և իմունառեակտիվ հնարավորությունները, ուժեղացնում վերականգնողական գործընթացները վնասված հյուսվածքներում:
Հալվեն նշանակում են անեմիայի, ճառագայթային վնասվածքների, արագ զարգացող կարճատեսության, կոպերի բորբոքման, ստամոքսի խոցի, բրոնխիալ ասթմայի, քրոնիկ փորկապությամբ ուղեկցվող գաստրիտների, ֆարինգիտների, լարինգիտների դեպքում, դեզինտերիայից հետո, ինչպես նաև` որպես ընդհանուր ամրապնդող և իմունիտետի բարձրացման միջոց: Սովորաբար այդ նպատակով հալվեի հյութը հավասար չափաբաժնով խառնում են մեղրի հետ և ընդունում մեկ երրորդ թեյի գդալ օրը երեք անգամ, ուտելուց 30 րոպե առաջ` վրայից տաք կաթ խմելով: Բուժման ժամկետը 3 շաբաթ է, այնուհետև` 10 օր ընդմիջում:
Թարախային վերքերի, տրոֆիկ խոցերի, այրվածքների, թարախապալարների ու ֆուրունկուլների դեպքում հալվեն ընդունում ենք արտաքինից ողողման և թրջոցների ձևով, օրը երկու անգամ` փոխելով հալվեի հյութով թրջած վիրակապը: ճառագայթային ծագմամբ գլխի դերմատիտների դեպքում հալվեի հյութով կոմպրեսները վերացնում են գլխացավը, արագացնում հյուսվածքի վերականգնումը և մազերի աճը:
Բերանի խոռոչի և լնդերի հիվանդությունների, դերմատիտների դեպքում նշանակում են ողողումներ ջրի հետ խառնած հալվեի հյութով (1:1 հարաբերակցությամբ): Երեք անգամ քթի մեջ հալվեի հյութ կաթեցնելուց հետո (5-8-ական կաթիլ, 3-5 ժամ ընդմիջումով) դադարում է հարբուխի զարգացումը:
Հալվեի հյութ պատրաստելու համար պոկեք 2-4 տարեկան բույսի կողային ընձյուղները, ստորին և միջին տերևները, կենսաբանական ակտիվությունը ուժեղացնելու համար 10-14 օր պահեք սառնարանի ստորին դարակում, այնուհետև մսաղացով աղացեք, ճզմեք, քամեք 3-4 շերտ թանզիֆով և ստացված հյութը 3 րոպե եռացրեք: Օգտագործեք անմիջապես պատրաստելուց հետո, քանի որ հյութն արագ կորցնում է իր ակտիվությունը:
Հարկ է հաշվի առնել, որ հալվեն ունի նաև հակացուցումներ: Հալվեի հյութը խորհուրդ չի տրվում օգտագործել լյարդի և երիկամների հիվանդությունների, ծանր սրտանոթային հիվանդությունների, հիպերտոնիայի, ստամոքսի սուր խանգարման, արգանդի և թութքի արյունահոսությունների, հղիության մեծ ժամկետի դեպքում, ինչպես նաև 40-նն անց մարդկանց:

Կալանխոե
Այս բույսն անվանում են տնային բժիշկ: Այն փափուկ հյութեղ տերևներ ունի: Դրանցից հյութ են քամում, որը հաջողությամբ կիրառվում է վերքերի, այդ թվում և թարախային վերքերի, երկար ժամանակ չփակվող տրոֆիկ խոցերի, պառկելախոցերի, կարմիր քամու բորբոքումների բուժման համար: Կալանխոեի հյութը օգտագործվում է նաև տոնզիլիտների, հայմորիտների, ստոմատիտների, պարադոնտոզների, գինեկոլոգիական հիվանդությունների (էրոզիաների, արգանդի վզիկի բորբոքումների ևն) բուժման նպատակով:
Հյութը ստանալու համար անհրաժեշտ է կալանխոեի տերևները 7 օր պահել մութ տեղ, 5-10 ջերմաստիճանում, այնուհետև լվանալ և անցկացնել հյութքամիչով: Բուժիչ ազդեցություն է թողնում նաև կալանխոեի քսուքը, որը պատրաստում են կալախոեի 40 մասից, լանոլինի 60 մասից և հավասար քանակությամբ վերցրած (0,25-ական մաս) ֆուրազոլիդոնից և նովոկաինից: Քսուքը կարելի է նախապես պատրաստել, որպեսզի այն միշտ ձեռքի տակ լինի արտակարգ իրավիճակների կամ անհետաձգելի օգնության դեպքում:
Դաղձ (անանուխ)
Ձեր պատուհանին դուք կարող եք դաղձ աճեցնել, որը ամառանոցատերերը սովորաբար իրենց բանջարանոցը քաղհանելիս անխնա պոկոտում են: Եթե աշնանն այն տնկեք ծաղկամանում և դնեք պատուհանին, ապա արդեն ցուրտ դեկտեմբերին կտեսնեք նուրբ բաց կանաչ տերևները, որոնք թարմ ու սուր հոտ ունեն:
Դաղձը լայնորեն կիրառվում է պաշտոնական և ժողովրդական բժշկության մեջ: Այն օրգանիզմի վրա ցավազրկող ու հակաբորբոքային ազդեցություն է թողնում, լավացնում ախորժակը և մարսողական գեղձերի սեկրեցիան: Շատ տնտեսուհիներ գիտեն, թե այն ինչ հիանալի խոհարարական հավելում է:
Եթե դաղձ եք աճեցրել ձեր պատուհանին, ապա Նոր տարուն կարող եք դրանից շատ պարզ ու տարաշխարհիկ ուտեստ պատրաստել` շաքարացված դաղձ. դաղձի տերևներն ընկղմում ենք հարած սպիտակուցի մեջ, ապա` 1-2 րոպե եռացող շաքարաջրի մեջ, դասավորում ափսեի մեջ և թեթևակի չորացնում: Ձեր հյուրերը հաճելիորեն կզարմանան` փորձելով այդ քաղցրավենիքը:

Կիտրոն
Տնային կիտրոնն արժե աճեցնել ոչ միայն պտուղների համար: Բուժիչ հատկություն ունեն նաև դրա հոտավետ տերևները: Դրանք 85 տարբեր բուժիչ նյութեր են արձակում: Այն սենյակում, որտեղ գտնվում է կիտրոնը, օդը գրեթե ստերիլ է: Եթե սենյակում կիտրոն աճի, ապա շատ ախտածին մանրէներ, որոնք գոյատևում են այդ սենյակում, կկորցնեն բազմանալու ունակությունը: Կիտրոնը բոլորին հայտնի է որպես C վիտամինի պահեստ, սակայն նրա մեջ առկա են նաև այլ վիտամիններ (P, PP, B1), ինչպես նաև տարբեր միկրոտարրեր:
Կիտրոնով թեյը ուժեղ հյութամուղ միջոց է, ուստի ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների և բարձր թթվայնությամբ ստամոքսի դեպքում հարկ է հիմնականում ձեռնպահ մնալ կիտրոն օգտագործելուց: Այն լավ է ավելացնել ուտեստներին անաղ և քիչ աղի դիետաների ժամանակ:
Առողջ և որոշ հիվանդություններ ունեցող մարդկանց համար (բժշկի հետ խորհրդատվությունից հետո) կարելի է պատրաստել այսպես կոչված կիտրոնի կաթ: Դրա համար հարկ է մեկ կիտրոնի հյութ քամել, լցնել հարիչի մեջ, ավելացնեկ մեկ բաժակ սառը կաթ, 3-4 թեյի գդալ շաքարավազ, հարել և ստացված խառնուրդը սառեցնել: Այդ օգտակար զովացնող ըմպելիքը լավ է խմել ձողիկով:
Որպես կանոն, հողի վրա զարգանում են միկրոսկոպիկ սնկեր, որոնք սպիտակ նստվածք են առաջացնում հողի մակերեսին: Հենց այդ սնկերն են ամենահզոր ալերգենները և կարող են բրոնխիալ ասթմայի նոպա, ալերգիկ ռինիտ (հարբուխ), կոնյուկտիվիտ (աչքերի բորբոքում) և այլ ալերգիկ դրսևորումներ հրահրել: Այդ դեպքերում հարկ է հրաժարվել սենեկային բույսերից:
Մահճակալի մոտ կարելի է դնել սովորական խորդենու կոմպոզիցիա (տարբեր գույնի ծաղիկներով) և հոտավետ խորդենի: Այն բարենպաստ ազդեցություն կունենա քնի վրա: Իսկ մրտենու (միրտա), նիվենու (էվկալիպտ) և հազրեվարդի (ռոզմարին) կոմպոզիցիան բրոնխոլիտիկ, հակամանրէային և հակավիրուսային ազդեցություն կունենա:

Սենյակային բույսերը մաքրում են օդը
Բոլորն էլ գիտեն, թե ինչ կարևոր է օդի մաքրությունը տանը, և ինչքան տարածված երևույթ է օդի աղտոտումը բնակարանների ներսում:
ՆԱՍԱ-ի գիտնականները հետազոտություն են անցկացրել մարդու առողջության վրա սենյակային բույսերի ազդեցությունը պարզելու համար և հայտնաբերել են, որ սովորական սենյակային բույսերը կարող են լավացնել օդի որակը: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ տնային բույսերը կարող են 24 ժամվա ընթացքում հեռացնել օդի վնասակար թույների գրեթե 87%-ը: Ուրեմն ի՞նչ է պետք: Մոտ 160 քմ տարածք ունեցող տան համար աճեցրեք 15-18 սենյակային բույս` 15-20 սմ տրամագծով ծաղկամաններում:
Սենեկային բույսերը կօգնեն հեռացնելու տարբեր թունավոր արտազատումներ, ներառյալ` ամիակը, ֆորմալդեգիդը, շմոլ գազը, բենզոլը, քսիլոլը և տրիքլորէթիլենը: Ստորև ներկայացնում ենք այդ առումով ամենաօգտակար բույսերի ցանկը: Եվ հիշեք` ինչքան առողջ է բույսը, այնքան ավելի շատ օգուտ կտա այն ձեր առողջությանը:

Հինգ ամենաօգտակար տնային բույսերը
1. Պատատուկ (պլյուշչ)
2. Ֆիկուս
3. Ձարխոտ (պապորոտնիկ)
4. Քրիզանթեմ
5. Արմավենի (պալմա)

Դիտվել է 3246 անգամ:

Տնային բույսերի վերատունկը

transplanting-2transplanting-31transplanting-41Գարնան սկզբին տնային բույսերի բոլոր սիրահարները սկսում են աշխուժորեն խնամել իրենց կանաչ ՙխնամարկյալներին՚: Եվ այդ գործում գլխավորը դրանց վերատունկն է: Շատ սկսնակներ, սակայն, այդ կապակցությամբ մի շարք դժվարություններ ու հարցեր են ունենում: Այդ իսկ պատճառով այս նյութը պատրաստել ենք հարց ու պատասխանի ձևով` բոլոր մատչելի աղբյուրներից քաղելով առավել արժեքավոր տեղեկությունները: Տնային բույսերը, որոնք աճում են ծաղկամանի սահմանափակ տարածքում, պարբերական վերատունկի կարիք են զգում. արմատներն աճում են, հին հողը կորցնում էի որակները (կոշտանում է, խցանվում վնասակար նյութերով): Բացի բարենպաստ ժամանակ բույսերի պլանային վերատունկից, երբեմն հարկ է լինում անհապաղ արտահերթ վերատունկ կատարել մի շարք պատճառներով. եթե փչացել է ծաղկամանը, եթե գնել եք արտասահմանյան բույս տորֆի մեջ, եթե բույսի արմատները փտում են և հողից նեխած հոտ է գալիս: Ժամանակին չվերատնկված բույսը կորցնում է իր գեղեցկությունը և վատ աճում, հաճախ նաև չորանում:
Շատ տնային բույսեր վերատնկում են գարնանը (սովորաբար փետրվարի վերջից-մարտի սկզբից մինչև մայիս), երբ դրանք գարնանային արևից ավելի շատ լույս ու ջերմություն ստանալով` սկսում են արթնանալ ձնեռային հանգստից:
Լավ աճող երիտասարդ բույսերը չեն վերատնկում, այլ ուղղակի տեղափոխում են (երբեմն տարին մի քանի անգամ)` չքանդելով հողակտորը և ձեռք չտալով արմատներին: Բույսը հողի հետ միասին հանում են նեղացած ամանից, տեղափոխում ավելի մեծ ծաղկաման (նոր ծաղկամանի տրամագիծը պետք է նախորդից ընդամենը 2-3 սմ-ով մեծ լինի), հատակին ու պատերին ավելացնում թարմ հող ու ջրում:
Բույսերը վերատնկելուց առաջ հարկ է ձեռքի տակ ունենալ անհրաժեշտ պարագաները. չափսերով ու ձևով հարմար ծաղկաման, բույսին անհարժեշտ հող` նախապես ախտահանած (տնկելու ժամանակ այն պետք է խոնավ լինի, բայց ոչ թաց), դրենաժ (խեցեփշուրներ, հղկված գետաքար, կերամզիտ, խոշոր ավազ, պենոպլաստի կտորներ, փայտածուխ և այլն):
Թույլ արմատներ ունեցող բույսերը սովորաբար վերատնկում են նախկին ծաղկամանում: Եթե պարզվում է, որ վերատնկման ժամանակ հիվանդ բույսի արմատային համակարգը վնասվել է, ապա այն տնկում են ավելի փոքր չափսերի ծաղկամանում (որպեսզի կանխվի ապագայում արմատներով չյուրացված մեծ քանակությամբ հողի հավանական թթվացումը): Հողի լրիվ փոփոխմամբ վերատնկման դեպքում հեռացնում են գրեթե ամբողջ հին հողը` մերկացնելով արմատները և զննելով դրանք: Փտած, հիվանդ և չորացած արմատները կտրում են և կտրված տեղերում փայտածուխի փոշի ցանում:
Ծաղկամանի դրենաժի անցքը ծածկում են խեցեփշուրով, ծաղկամանում դրենաժ ցանում (սովորաբար 2-3 սմ հաստությամբ): Խոնավություն սիրող բույսերի համար փոքր դրենաժ են բացում. ավելորդ խոնավություն չսիրող բույսերի դեպքում դրենաժի շերտը հաստացնում են (երբեմն ծաղկամանի բարձրության մեկ երրորդի չափով): Դրենաժի հաստ շերտ են ստեղծում ծաղկամանում առանց դրենաժային անցքերի և խոշոր խորը արկղերում: Դրենաժի վրա մի քիչ հող են ցանում` ՙբլրակ՚ և բույսի ստորին հատվածը իջեցնում ծաղկամանը` արմատները հավասարաչափ տարածելով ՙբլրակի՚ մեջ: Բույսը տեղավորում են ծաղկամանի ճիշտ կենտրոնում հետևյալ հաշվարկով. բույսի արմատները վերևից պետք է հողով ծածկված լինեն 1,5-2 սմ հաստության շերտով. ծառերի և թփերի արմատների վզիկները, ինչպես նաև խոտաբույսերի հարարմատային վարդակների աճման կետերը հողով չեն ծածկում. ծաղկամանը հողով մինչև պռունկը չեն լցնում, այլ ջրելու համար մի քիչ տեղ են թողնում (հողի մակերեսը ամանի պռունկից պետք է 1-1,5 սմ ցածր լինի):
Մի ձեռքով պահելով բույսը անհրաժեշտ մակարդակի վրա` ծաղկամանն աստիճանաբար լցնում են թարմ հողով` լցնելուն զուգահեռ թեթևակի թափահարելով այն և մատներով մի քիչ ամրացնելով. տնկելուց հետո բույսը ջրում են: Սակայն արմատների փտելու պատճառով խիստ վնասված բույսերը, որոնք վերատնկելիս հարկ է եղել մեծ քանակությամբ արմատ հեռացնել, տնկելուց անմիջապես հետո չեն ջրում, այլ զգուշավոր ջրումը վերականգնում են մի քանի օր հետո: Կակտուսները նույնպես վերատնկելուց 3 օր հետո են ջրում:
Հարց 1. Ինչո±ւ է անհրաժեշտ բույսը վերատնկել հատկապես գարնանը:
Գարնանը բույսերը սկսում են աճել, դրանք ուժեղացված սնուցման կարիք են զգում, իսկ արմատները` առավել ընդարձակ տարածք: Նոր արմատները այդ շրջանում ավելի հեշտ են ընտելանում նոր ծաղկամանին: Ուստի մարտ-ապրիլ ամիսներին (ծայրահեղ դեպքում` մայիսին) պետք է զբաղվել ծաղիկների վերատնկմամբ:
Հարց 2. Պարտադի±ր է բույսերի վերատունկը:
Ոչ, վերատնկել պետք է միայն այն դեպքում, երբ անհրաժեշտություն է առաջացել: Այլապես չարժե ձեռք տալ բույսին: Վերատնկման առաջին պատճառն այն է, որ տվյալ ծաղկամանն արդեն նեղ է բույսի համար: Վերատնկման ազդանշանը հողի չափից ավելի արագ չորանալն է ջրելուց հետո, դա նշանակում է, որ արմատները տարածվել են ամբողջ ծավալով, և ծաղկամանն արդեն նեղ է: Նախ բարձրացրեք ծաղկամանը և զննեք դրենաժային անցքը: Եթե այդ անցքից արմատներ են երևում, ապա եթե չվերատնկեք, մեծ է հավանականությունը, որ արմատների ծայրերը կչորանան:
Հարց 3. Ե±րբ է ավելի նպատակահարմար սկսել վերատունկը:
Սովորաբար բույսը վերատնկում են ջրելու հաջորդ օրը, քանի որ այդ պահին հողը ծաղկամանում չպետք է թաց լինի, այլ` խոնավ:
Հարց 4. Ինչպիսի± ծաղկաման ընտրել:
Թե ինչ տեսքով ծաղկամանում կվերատնկեք բույսը, ճաշակի հարց է: Հարմար են թե° հախճապակե, թե° պլաստիկ, թե փայտե° ամանները: Շատ ավելի կարևոր են չափսերը և ձևը: Փոքր ծաղկամանները` մինչև 10 սմ տրամագծով, պետք կգան արմատախիլ արված շիվերի համար: Հետագայում վերատնկելիս ծաղկամանը փոխեք ավելի մեծով միայն այն դեպքում, եթե բույսի արմատները ընդգրկել են ամբողջ հողակտորը և դրենաժային անցքից դուրս եկել: Նոր ծաղկամանի տրամագիծը պետք է նախորդից ընդամենը 1-2,5 սմ-ով մեծ լինի:
Հարց 5. Կարելի± է բույսը հին ծաղկամանում տնկել:
Եթե բույսի արմատներն այնքան էլ զարգացած չեն (դրա ծայրերը համարյա չեն երևում հողի մակերեսից, ապա կարելի է տնկել նաև հին ծաղկամանում: Պարզապես այն պետք է տաք ջրով լվանալ և մի քիչ չորացնել):
Հարց 6. Կարելի± է օգտագործել ծաղկամանն առանց տակդիրի:
Ծաղկամանների հետ վաճառվող տակդիրների հիմնական թերությունն այն է, որ չափից ավելի կիպ են կպչում ծաղկամանին և ջրելուց հետո ջրի հոսելու տեղ չեն թողնում: Եթե հախճապակե տակդիրներ եք գնում, ապա պետք է ընտրել ամուր, ներսից ու դրսից ջնարակով պատվածները: Մյուսները հաճախ ջուր են թողնում: Պլաստիկ տակդիրներն այդ թերությունը չունեն: Բացի այդ, դրանք թեթև են և չեն ջարդվում:
Հարց 7. Կարելի± է օգտագործել անցած տարվա հողը:
Եթե ձեզ մոտ հող է պահպանվել անցած տարվանից, ապա այն ամենայն հավանականությամբ չոր է, այդ վիճակում այն վերատնկման համար պիտանի չէ: Այն կարելի է լցնել թասի մեջ և վրան մի քիչ տաք ջուր լցնել և լավ խառնել, որպեսզի գուղձեր չմնան: Անհրաժեշտության դեպքում մի քիչ էլ ջուր ավելացրեք և նորից խառնեք: Պատրաստի սուբստրատը պետք է մի քիչ խոնավ լինի, փոշի չարձակի, բայց և սեղմելիս գունդ չդառնա: Հողից քարերը հեռացրեք և ձեռքերով գուղձերը տրորեք:
Հարց 8. Ի±նչ է դրենաժը:
Դա փխրուն շերտ է ծաղկամանի հատակին, որն անհրաժեշտ է ավելորդ խոնավությունը վերացնելու համար: Առանց դրենաժային շերտի թաց հողը, կպչելով ծաղկամանի հատակին, կթթվի: Բույսը կարող է չորանալ:
Հարց 9. Ինչպե±ս պատրաստել դրենաժը:
Դրենաժը պատրաստելու համար անհրաժեշտ են խեցեփշուրներ, ինչպես նաև խոշոր ավազ կամ կերամզիտ, շատ ավելի լավ է թե° մեկը, թե° մյուսը: Խեցեփշուրների համար զոհաբերեք որևէ հին կավե ծաղկաման: Փշուրների չափսերը կախված են դրենաժային անցքի մեծությունից, սովորաբար` 2-5 սմ տրամագծով: Դրանք չպետք է չափազանց ուռուցիկ լինեն, այլապես դրանց ծայրերը, լավ չհպվելով հատակին, շատ ջրի դեպքում հող կհոսեցնեն: Ամենայն հավանականությամբ, գետի ավազ կամ կերամզիտ ձեռք բերելիս խնդիրներ չեք ունենա: Ցանկալի է, որ ավազը խոշոր լինի, ինչ վերաբերում է կերամզիտին, ապա մեծ տակառային բույսերի դեպքում ավելի լավ է օգտագործել դրա խոշոր տեսակը:
Հարց 10. Բուսերը վերատնկելու ի±նչ միջոցներ կան:
Տարբերում են բույսերի վերատնկման երեք միջոց:
Միջոց 1. Բույսերի վերատնկում, երբ արմատների համակարգն առավելագույնս մաքրվում է հին սուբստրատից:
Միջոց 2. Տեղափոխում, որի դեպքում հողակույտը արմատներով պահպանվում է: Այն զգուշությամբ հանում են ծաղկամանից, ապա տեղավորում նոր ծաղկամանի մեջ:
Միջոց 3. հողի վերին շերտի փոփոխում: Այս միջոցը այն բույսերի համար է, որոնք չեք կարող վերատնկել (օրինակ` չափսերի պատճառով): Այդ դեպքում փխրեցնում եք (եթե հարկ կա) հողի վերին շերտը, հեռացնում այն և նոր հող լցնում:
Հարց 11. Ինչպե±ս ճիշտ վերատնկել առողջ բույսը:
Գործեք հետևյալ սխեմայով.
1. Վերցրեք նոր ծաղկաման և դրենաժային անցքը (մի կամ մի քանի) փակեք խեցեփշուրով (ուոռւցիկ կողմով դեպի վեր), մի կտոր պենոպլաստով կամ մի քանի շերտ մոսկիտային ցանցով:
2. Հատակին դրենաժ շաղ տվեք (մանր կերամզիտ, խոշոր ավազ կամ պենոպլաստ 1-2 սմ հաստությամբ):
3. Շաղ տվեք հողի շերտը (1,5-2,5 սմ): Հողն այնքան պետք է լինի, որ ծաղկամանում տեղավորված արմատային գունդը լիովին ծածկվի և մինչև ծաղկամանի պռունկը 1-2 սմ մնա (որպեսզի ջրելու հնարավորություն լինի): Բայց և լրիվ խրել բույսերը, մանավանդ, օրինակ` արմավենիները, վտանգավոր է: Հողի մակարդակը պետք է բնի սահմանի մոտ լինի, այսինքն` արմատի վզիկից ներքև (բնի և արմատի անցման տեղերը): Արմատի վզիկը չպետք է հողով ծածկված լինի:
4. Բույսը հին ծաղկամանից դուրս քաշեք և ձեռքով զգուշորեն հեռացրեք հողը` աշխատելով չվնասել արմատը: Հողը կարելի է մաքրել նաև պատառաքաղով: Եթե արմատները ուժեղ են պատել հողակույտը, չոր մանր արմատները պետք է կտրատել սուր դանակով: Եթե արմատները թույլ են զարգացած և հազիվ են երևում հողակույտի մակերեսից, ապա հողը կարելի է մաքրել ավելի մանրակրկիտ` աշխատելով չնվնասել արմատները: Հաստ և քիչ ճյողավորված արմատները չպետք է ձեռք տալ, այլ միայն փտած լինելու դեպքում կտրել մինչև առողջ մասը և կտրվածքների վրա մանրացված ածուխ շաղ տալ:
5. Բույսը տեղադրեք ծաղկամանի ճիշտ կենտրոնում: Արմատները հավասարաչափ տեղավորեք ծաղկամանում:
6. Բույսը մի ձեռքով պահելով` մյուսով ( բահիկով կամ գդալով) կամաց-կամաց հող լցրեք և պնդացրեք` բութ մատի թմբիկով սեղմելով:
Ուշադրություն: Խոշոր նմուշներն ամուր են տնկում` հողը պնդացնելով մատներով: Բեգոնիան, սենպոլիան, էպիֆիլյումները, զիգոկակտուսները և բարակ ու նուրբ արմատներով մյուս բույսերը լավ են աճում առավել փուխր հողում: Գեղեցիկ ծաղկող բույսերի ամուր տնկումը հանգեցնում է առավել վաղ ծաղկման, իսկ փխրուն հողում` լավ աճի:
7. Լցնելով անհրաժեշտ տարածությունը` արդեն մատներով սեղմեք հողը:
8. Բույսը դրեք տակդիրի վրա:
9. Առատ ջրեք, քանի դեռ ջուրը չի հասել տակդիրին:
Ուշադրություն: Կակտուսները, բացառությամբ էպիֆիլյումների և զիգոկակտուսների, վերատնկումից հետո 3 օր չեն ջրում: Մնացած սենյակային բույսերը ջրում են նույն օրը:
10. Վերջում դրենաժի շերտ շաղ տվեք միկրոկլիմայի ստեղծման համար:
11. Մոտավորապես կես ժամ անց ավելորդ ջուրը թափեք, իսկ բույսը վերադարձրեք իր տեղը:
Հարց 12. Ինչպե±ս խնամել նոր վերատնկած բույսը:
Առաջին 1-2 օրը ռավել շոգ եղանակին, արևոտ լուսամուտի մոտ դրված ծաղիկները պետք է թեթևակի ստվերել: Այդ ժամանակ շատ օգտակար է հաճախակի ջուր ցողելը: Իսկ հաջորդ անգամ պետք է ջրել միայն այն ժամանակ, երբ հողի մակերեսը ծաղկամանում չորանա: Աճող բույսերը կարելի է 3-4 շաբաթը մեկ սնել հանքային պարարտանյութերի լուծույթով (15 գ ամիակի սելիտրա, 15 գ սուրպերֆոսֆատ և 10 գ կալիումի աղ 10 լ ջրում):
Օգտակար խորհուրդներ
գ Սենյակային բույսերը սնում են միայն աճման շրջանում (մարտ-օգոստոս):
գ Միսը լվանալուց հետո մնացած ջուրը հիանալի պարարտանյութ է սենյակային բույսերի համար:
գ Ձվի կճեպը լավ մանրացնելով և շաքարի փոշու հետ խառնելով` հիանալի պարարտանյութ կստանաք սենյակային բույսերի համար:

Դիտվել է 1452 անգամ:

Դիֆենբախիա

դիֆենբախիաԴիֆենբախիա անվանումը տվել է ավստրական բուսաբան Հենրիխ Վիլհելմ (1794-1865) , որը հայտնի է Արոիդների ընտանիքի բույսերի ուսումնասիրությամբ: Այս անունը դրվել ի պատիվ Վիեննայի Շյոնբրունյան կայսերական պարտեզների  ավագ այգեպան Ժոզեֆ Դիֆենբախի (1796—1863).
Այս բույսի 30տեսակ աճում են Հարավային Ամերիկայի արևադարձային անտառներում: Այն մշտականաչ թուփ է ուղիղ, ամուր, կանաչ ցողունով: Ունի խոշոր, լայն տերևներ ` զարմանալի գույներով. Բաց  և դեղնականաչ կետերով: Տերևի

Դիֆենբախիայի տեսակները դժվար են իրարից տարբերվում, միայն կանաչավուն տերևներով `մեջտեղից  սպիտակ երակ ունեցող  Dieffenbachia oerstdii  է: Ամենատարածված տեսակը    Dieffenbachia picta (Dieffenbachia maculta) է, ձվաձև տերևներով `վրան փղոսկրե գույնի պուտիկներ: Այդ  կետերը տարբեր չափերի են կամ միձուլվում են ավելի մեծ նշանի  հետևյալ տեսակների մոտ  ` Camila, Marianne և Rudolf Roehrs , որոնց տերևները համարյա ամբողջովին  կրեմագույն է կամ փղոսկրի գույնի: Dieffenbachia amoena –ն ավելի խոշոր բույս է , նրա տերևները հասնում են  50 սմ, իսկ ցողունը 1,6 մ բարձրության: Մուգ կանաչ տերևների վրա սպիտակ գծիկներ են , որոնք ավելի հստակ երևում են  Tropic Snowտեսակի վրա: Անսովոր տեսք ունի դեղնականաչավուն Dieffenbachia basei-ը և հսկայական տերևներով Dieffenbachia bowmannii (մինչև  70 սմ և ավելի) :

Տարիքով դիֆենբախիան կարող է  հասնել մինչև 2 մետրի և ավել, սակայն սովորական տան պայմաններում ներքևի տերևները թափվում են  և բույսը նմանվում է կեղծ արմավենու:

Դիֆենբախիան աճեցնելը դյուրին չէ, նա չի սիրում սառը միջանցահովիներ,  ձմռանը ցածր ջերմաստիճան:  Այս  խոշոր դեկորատիվ բույսը սիրում է աճել տաք պայմաններում կլոր տարին նվազագույնը  18°С ջերմաստիճանում,ավելի լավ է ավելի բարձր: Որոշ կամակոր տեսակներ կարող են մահանալ ջերմաստիճանի տատանումներից, բայց ավելի տարածված տեսակները  (Dieffenbachia picta и Dieffenbachia amoena) բավականաչափ դիմացկուն են և լավ են աճում կենտրոնացած ջեռուցում ունեցող բնակարաններում:

Պետք է հիշել, որ դիֆենբախիայի և մի քանի այլ արոիդների հյութը մաշկի կամ լորձափաղանթի վրա ընկնելու դեպքում,  կարող է հանգեցնել անսպասելի ռեակցիայի: Այդ պատճառով վերատնկելիս հարկավոր է մտածել անվտանգության մասին: Հարկավոր է  հագնել ձեռնոցներ, ինչու չէ նաև մառլիայի վիրակապ: Աշխատանքից հետո հարկավոր  է լավ լվանալ ձեռքերը: Բույսի հյութը թունավոր  է, այն խորհուրդ չի տրվում դնել երեխաների սենյակում:

Դիֆենբախիան շատ օգտակար հատկություններ ևս ունի: Այն մաքրում է օդը տոկսիններից: Այս բույսը խորհուրդ է տրվում աճեցնել արտադրությունում կամ այն տներում, որոնք գտնվում են խոշոր գործարանների կամ մայրուղիների կողքին:

Տեղը
Դիֆենբախիան լուսասեր է , բայց չի սիրում արևի ուղիղ ճառագայթներ: Մութ տեղում տերևները գունաթափվում են և բույսը կորցնում է գրավչությունը:.

Ջրելը
Բույսը չի սիրում, երբ հողը չափազանց չորանում է : Այսպիսով  այն պահանջում է մշտական ջրել և տերևները լվանալ տան ջերմաստիճանի ջրով:

 

Օդի խոնավությունը 
Չափավոր

Բազմացումը

Բազմացնում են վերին ցողունի կտրոնով:

Վերատնկումը

3-4 տարին մեկ անգամ վերատնկում են ոչ շատ մեծ թաղարներում: Պարբերաբար հարկավոր է պարարտեցնել ապրիլից մինչև օգոստոս, այդ  ժամանակշրջանում է նա նոր տերևներ տալիս և գեղեցկանում: Բայց եթե այն շատ է մեծացել և ցողունը մերկացել է , այն կարելի կտրել  10սմ բարձրության,
որից շատ արագ նոր ցողուններ են աճում:

Հնարավոր դժվարությունները

 

Ցողունի հիմքը փափուկ է և կորցնում էգույնը`ցողունը  փտում է: Հիվանդությանը նպաստում է չափից շատ ջրելը  և  ցածր ջերմաստիճանը: Հիվանդության սկզբում կարելի է կտրել վնասված մասը և վրան փայտածուխ լցնել, այնուհետև բույսը տնկել թարմ հողով թաղարում: Եթե վնասվածքը մեծ է, ապա ցողունի վերևի մասը հարկավոր է կտրել, արմատակալել, իսկ մնացած հիվանդ մասը դեն նետել:

Ներքևի տերևները դեղնում են և շրջվում`ձմռանը ցածր ջերմաստրճան և սառը միջանցահովիկներ: Բույսը կարող է ապրել 10-12°С ջերմաստիճանում, բայց ներքևի տերևները տուժում են :

Գույների կորուստ ` չափազանց պայծառ լույս կամ տերևների վրա արևի ուղիղ ճառագայթներ, որոնք  հանգեցնում են գունաթափման: Տեղափոխեք բույսը ավելի քիչ լուսավոր տեղ:

Տերևների մահ`  ամենահավանական պատճառը չափազանց ցածր ջերմատիճանն է, չոր օդը կամ  սառը միջանցահովիկները: Հին տերևները տարիքի հետ միշտ մահանում են:

Տերևների եզրերի շագանակագույնը հողի շատ չոր լինելու հետևանք է, այն պետք է խոնավ լինի , բայց ոչ թաց: Հաջորդ պատճառը սառը օդն է:

5 հարևան, 6 հակամարտություն. Ադրբեջանը աջուձախ պահանջներ է ներկայացնում

azerbaijan-vector-map-600x393Վերջերս միջազգային մամուլը պարբերաբար անդրադառնում է Ադրբեջանի խնդիրներին` կապված իր հարևանների հետ. այդ երկիրը կոնֆլիկտային հարցեր ունի բոլոր հարևանների հետ:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով` Ադրբեջանի նկատմամբ ճնշման որոշակի քաղաքականություն է վարվում, «դա անգամ կարող է կապված լինել նավթի գների հետ»: Քաղաքագետը նշում է, որ Արևմուտքը նաև լավ տեսնում ու հասկանում է, որ Ադրբեջանը վերածվում է ռազմականացված հետամնաց ասիական երկրի, որը ցեղասպանության դարավոր ավանդույթներ ունի. «Արևմուտք ասածը, որ ձայն չի հանում, չի նշանակում, թե չգիտի: Կան բաներ, որոնք դրան զսպելու քաղաքականության  մեջ են  մտնում»:

Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն էլ նշում է, որ հայերը պետք է ստեղծված իրավիճակն օգտագործեն աշխարհին ցույց տալու համար, թե ով է իրական խնդիրներ ստեղծողը:

«Անքննելի է, որ Ադրբեջանը բոլոր հարևանների հետ հակամարտություններ ունի, ուղղակի այդ հակամարտությունները շատ դեպքերում աշխարհի ուժեղագույն երկրների ճնշման տակ դեռ զարգացման  տարբեր փուլերում են: Որ այդ բոլոր հակամարտությունները պոտենցիալ պատերազմի սպառնալիք են, անկասկած է»,- ասում է  ռազմական փորձագետը ` հավելելով, որ  Վրաստանի, Թուրքմենստանի և Իրանի հետ հակամարտությունը փոքր զարգացման դեպքում անգամ կարող է վերածվել պատերազմի:  Ադրբեջանն է  ստեղծել  նման լարված իրավիճակ:

«Չկայացած, ներքին և արտաքին խնդիրներ ունեցող արհեստական պետություն է: Միշտ էլ այդպես է եղել,  արհեստական պետությունները միշտ էլ մաքսիմալիստ, չկշռադատված ձգտումներ ունեն, որոնք պիտի խնդիրներ առաջացնեն հարևանների համար»,- ասում է Հովհաննիսյանը:

Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա խնդիրների մասին խոսելն ավելորդ է. բոլորին են  հայտնի Ադրբեջանի նկրտումները Արցախի նկատմամբ:

Իրականում Հայաստանը բացառություն չէ. տարածքային պահանջներ Ադրբեջանն ունի գրեթե բոլոր հարևաններից:

Ադրբեջան–Իրան

Այս տարվա փետրվարին Բաքուն Իրանին տարածքային պահանջներ ներկայացնելու պաշտոնական փորձ արեց. իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության  մի խումբ պատգամավորներ  հանդես եկան երկիրը Հյուսիսային Ադրբեջան վերանվանելու նախաձեռնությամբ ` պնդելով,  որ իրենց երկիրը մասնատված է, և տարածքի 2/3-ը Իրանին է պատկանում:

Փորձագետներն Ադրբեջանի այս քայլը դիտարկեցին որպես Իրանին փորձելու միջոց. Ադրբեջանը տարածաշրջանում ստեղծված լարված իրավիճակում հարևանի ամրությունն ու արձագանքն էր ստուգում: Ոմանք էլ նշեցին, թե այդպիսով ԱՄՆ-ն ու Իսրայելը Իրանին հիշեցնում են, որ հարևանների առումով էլ խոցելի տեղեր ունի:

Ավելի ուշ երկու երկրները դիվանագիտական նոտաներ փոխանակեցին. Իրանը Ադրբեջանին մեղադրեց իրանցի գիտնականների սպանության հարցում իսրայելցիներին աջակցելու մեջ:  Ադրբեջանն իր հերթին թմրանյութեր պահելու մեղադրանքով ձերբակալեց իրանական լրատվամիջոցների ներկայացուցիչների: Մարտին էլ Ադրբեջանում ձերբակալվեց 22 մարդ, որոնց մեղադրում էին Իրանի օգտին լրտեսություն անելու մեջ:

Մայիսին երկու երկրների հարաբերություններն ավելի սրվեցին, երբ Իրանը հետ կանչեց իր դեսպանին Ադրբեջանից Բաքվում տեղի ունեցած հակաիրանական ցույցերից հետո, որոնք էլ պատասխան էին Իրանի քննադատությանը Ադրբեջանի հասցեին «Եվրատեսիլն» անցկացնելու համար:

Որոշ փորձագետներ նշեցին, որ տարաձայնությունների իրական պատճառը Ադրբեջանի զարգացող հարաբերություններն են Իսրայելի ու արևմտյան երկրների հետ, որոնց Իրանը թշնամի է համարում:

Ադրբեջան-Իրան հարաբերությունները, թե՛ ըստ Հովհաննիսյանի, թե՛ ըստ Շիրինյանի, առաջիկայում լուրջ հակամարտության չեն վերածվի:

Ադրբեջան–Թուրքմենստան

Այս երկու երկրները  ցամաքային սահման չունեն, սակայն տարածքային  վեճ ունեն. համաձայնության չեն գալիս, թե ում են պատկանում Կասպից ծովի չեզոք գոտու  նավթի ու գազի մի քանի հանքավայրերը: Ադրբեջանը պնդում է, որ իրեն են պատկանում, Թուրքմենստանն էլ` իրեն: Անգամ 2009-ին Թուրքմենստանը հայտարարեց, որ դիմելու է միջազգային արբիտրաժային դատարան` հարցին վերջնական իրավական լուծում տալու համար: Մինչ Թուրքմենստանը փորձում է ապացուցել, որ հանքերն իրենն են, Ադրբեջանը սկսել է շահագործելդրանք:

Երկու երկրների կոնֆլիկտը Արծրուն Հովհաննիսյանը լուրջ է համարում, քանի որ դա պայքար է սնուցման աղբյուրների համար: Ադրբեջանը գոյատևում է նավթից ու գազից ստացվող եկամուտների հաշվին: «Քանի  որ սնուցման աղբյուրի հետ  կապված խնդիր կա, մեխանիկորեն այն դառնում է առաջնահերթ: Ինչքան ուզում է քողարկի, մի օր պիտի  խոստովանի, որ այդ խնդրի լուծումն է առաջնահերթ, հետագա սնուցման հարցը պիտի լուծվի, և հետո նոր մտածեն մյուս կոնֆլիկտների մասին: Թուրքմենստանի հետ խնդիրը կարող է շատ լուրջ զարգացումներ ստանալ»,- ասում է Հովհաննիսյանը և նշում, որ Ադրբեջանի ռազմական սպառազինությունը նաև Կասպյան թատերաբեմի համար է:

Ադրբեջան–Վրաստան

Ադրբեջանը տարածքային վեճ ունի նաև Վրաստանի հետ. 15 տարի շարունակ երկու երկրները համաձայնության չեն գալիս սահմանային Դավիդ Գարեջի վանքի պատկանելության շուրջ:

Վերջերս խնդիրը նորից թեժացավ, երբ ադրբեջանցիները չթողեցին վրացի հավատացյալներին վանք մտնել, ի պատասխան Թբիլիսիում բողոքի ցույցեր եղան:

Երկու երկրների նախագահների հանդիպումից հետո զբոսաշրջիկների  մուտքը վանք նորից թույլատրվեց մինչև երկու երկրների միջև հստակ սահմանագծումը: Բայց փորձագետները  տարաձայնության սառեցումը ժամանակավոր են համարում: Երկու երկրները սահմանների հստակեցման շուրջ բանակցություններ են վարում ավելի քան 15 տարի, այդ ընթացքում համաձայնեցրել են ընդհանուր սահմանի 66 տոկոսը, տարաձայնություններ կան 10 գոտիների շուրջ, որոնցից մեկն էլ վանքի տարածքն է:

Չնայած ներկայումս վիճելի սահմանը գծվել է խորհրդային տարիներին, ադրբեջանցի պատմաբանները պնդում են, որ վանական համալիրն իրենցն է, մինչդեռ վրացի մասնագետներն էլ փաստում են, որ հուշարձանը վրացական ծագում ունի և նախկինում եղել է Վրաստանինը:

Ադրբեջան–Ռուսաստան

Վերջին ամիսներին սառել են նաև ռուս-ադրբեջանական հարաբերությունները: Դրա դրսևորումը դարձավ Գաբալինսկի ռադիոլոկացիոն կայանի շուրջ ստեղծված իրավիճակը. Ադրբեջանը 2011-ին կայանի համար որպես վարձակալության վճար պահանջեց 15 մլն դոլար նախկին 7-ի փոխարեն: 2012-ին արդեն Ադրբեջանը 300 մլն դոլար էր պահանջում կայանի համար: Մարտի սկզբին ռուսական կողմը հայտարարեց, թե գնի շուրջ բանակցություններն ընթացքի մեջ են, մինչդեռ, ըստ  ադրբեջանական կողմի, բանակցությունները փակուղի են մտել: Սկսեցին լուրեր շրջանառվել, թե ՌԴ-ն կհրաժարվի կայանից, ինչը փորձագետները քիչ հավանական են համարում, քանի որ ՌԴ-ին կարող է փոխարինելու գալ ՆԱՏՕ-ն:

Երկու երկրների բարդ հարաբերությունների վկայություն է նաև այն, որ Ադրբեջանը վերջերս արգելեց երկրում ցուցադրել Հարավային Օսիայում  2008-ի օգոստոսյան իրադարձությունների մասին պատմող ռուսական ֆիլմը:  Ադրբեջանը դժգոհ է նաև, որ ՌԴ-ն ձգձգում է Կասպից ծովի բաժանման մասին համաձայնագրի ստորագրումը, ինչի պատճառով Բաքուն մեծ գումարներ է կորցնում:

Ադրբեջանցիները դժգոհ են նաև ՌԴ-ի դիրքորոշումից Ղարաբաղի հարցում:

Ադրբեջան–Թուրքիա

Հարթ չեն նաև Ադրբեջանի հարաբերությունները մեծ եղբայր Թուրքիայի հետ. երկու երկրների շահերը երբեմն հակասում են միմյանց` լարվածություն ստեղծելով հարաբերություններում: Այսպես, Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունները հետզհետե խորանում են, միմյանց են կապվում առևտրային բազմաթիվ պայմանագրերով, մինչդեռ թուրք-իսրայելական հարաբերությունները հակառակ ուղղությամբ են ընթանում:

Հարկ է նշել, որ բոլոր դեպքերում վեճերի նախաձեռնողը Ադրբեջանն է:

Հոյա, մոմանման բաղեղ

Բкхояույսի մասին ընդհանուր տեղեկություններ
Հոյա (hoya),արալիազգիների ընտանիքի մշտադալար բույսերի ցեղ. գոյություն ունի մոտավորապես  200  տեսակ:
Հայրենիքը` Չինաստան, Հնդկաստան, Ավստրալիա:
Օգտագործվում է որպես սողացող, կախվող գեղեցիկ ծաղիկներով լիաններ:

Բույսի չափսերը` մինչև 6մ երկարություն:

Աճում է արագ:Ծաղկում է մայիսից- սեպտեմբեր ամիսներին:

Տեսակները`

Հարավային Հոյա ( Hoya australis )

Սա ձվաձև կամ համարյա կլոր, մսոտ և 5-8 սմ երկարությամբ   տերևներով լիանա է: Ծաղիկները փնջերով են,մեկ սանտիմետր տրամագծով,սպիտակ`մեջտեղը կարմիր:

Հոյա գեղեցկուհի ( Hoya bella )

Հայրենիքը Հնդկաստան, Բիրմա: Խիտ ճյուղավորված թուփ է, կախված, հանգույցներում արմատացած ցողուններով: Տերևները`  ձվաձև-երկարավուն, սրացված մինչև  3 սմ երկարությամբ: Ծաղիկները սպիտակ, մոմանման, մինչև 1,5սմ տրամագծով, մուգ կարմիր թագով, հաճելի հոտով, որոնք 8-10 –ը միասին հավաքված են հովհարաձև փնջում: Ծաղկում է ամռան կեսերից:

Հոյա մսալի ( Hoya carnosa )

Հայրենիքը `Հյուսիս -արևելյան Ավստրալիա : Սողացող լիանա է `մինչև 6 մետր հասնող ցողուններով:  Տերևները `դեմ դիմաց, մսոտ, օվալաձև կամ երկարավուն, բութ կամ կարճ սրոտ ծայրերով, մուգ կանաչ, մոտ  8 սմ երկարությամբ: Բազմաթիվ ծաղիկները հավաքված են հովանոցաձև փնջերում, ունեն հաճելի բուրմունք: Պսակը հինգ մասերից ,1,5սմ տրամագծով, սպիտակ, մոմանման , վարդագույն ծածկով; ծաղկում է գարնանն ու ամռանը:

Հոյա շքեղ ( Hoya imperialis )

Բույս բաղեղ կամ թփեր:  Ցողունները աղվամազոտ են: Տերևները երկարավուն-օվալաձև` 15—20 սմ երկարությամբ,հիմքում կլորացած, ծայրը` սուր, հարթ, կաշենման:

Կտրոններն իջեցված են խոշոր, 5-7 սմ երկարությամբ: Ծաղիկները 6-10 հատ են` կախված հովհարանման, 12-20 սմ երկարությամբ. Մուգ կարմիր, արտաքինից կանաչա-դեղնավուն, կեղևը կարճ իջած, աստղանման տեղադրությամբ ծաղիկներով, իջած ծաղկաոտիկով, հաճելի բուրմունքով: Տարածված է Մալակայում:

Երկարատերև հոյա ( Hoya longifolia )

Արևադարձային Հիմալայներ: Բազմամյա մշտադալար, խիտ ճյուղավորմամբ, կիսաթուփ:  Նուրբ, 1 մետր երկարություն ունեցող կախված ցողուններով,  տերևները կաշենման են, անփայլ կանաչ կամ էլ կանաչ, հարթ: Ծաղիկներն աստղանման են, սպիտակ, իսկ կենտրոնում` մորեգույն, որոնք հավաքված են հովհարանման ծաղկաբույլի մեջ: Ծաղկման  տևողությունը` 2-3 ամիս (ամառը):

Բազմածաղիկ հոյա( Hoya multiflora )

Մագլցող բույս է : Ծաղիկները` երկարավուն, բազմաթիվ, հավաքված հովհարի նման, ծաղկաթերթիկները նեղ են: Ծաղկում է Մալազիայի անտառներում:

Խնամք

Ջերմաստիճանը ամռանը` 22 — 25
Ջերմաստիճանը ձմռանը`12 — 15

Լուսավորությունը. պայծառ ցրված լույս, որոշ չափով արևի ուղիղ ճառագայթներ: Հարմար է արևմտյան և արևելյան պատուհաններին, հարավային պատուհանին օրվա շոգ ժամերին հարկավոր է ստվերել, ձմռանը հոյան արևի լույսի  առավելագույն պահանջ ունի:

Ջրել հարկավոր է գարնուն- աշուն ժամանակահատվածում:  Պետք է ջրել այն ժամանակ, երբ հողի վերին շերտն արդեն  չոր է: Ձմեռը պետք է ավելի քիչ ջրել` կախված սենյակի ջերմաստիճանից: Ջուրը պետք է փափուկ ու սենյակային լինի: Հոյան   հողի չորությանն ավելի հեշտ կհարմարվի քան չափից դուրս ջրելուն:

Բազմացումը. Ցողունի կտրոններով, որոնք վերցվում են նախորդ տարվա ցողուններից: Մի թաղարում տնկվում է միանգամից մի քանի կտրոն:

Օդի խոնավությունը: Պարբերաբար ջուր է ցողվում վրան, սակայն ծաղկման ժամանակ պետք է ցողել այնպես, որ ծաղկի վրա ջուր չլինի: Կարելի է հոյայով թաղարը դնել ջրով լի տադիրի վրա: Վերատնկում. կատարվում է 2-3 տարուց, գարնանը:

Սնուցումը. մարտից օգոստոս, սնուցում են յուրաքանչյուր շաբաթ`  սենյակային ծաղիկների հեղուկ պարարտանյութով:

Էտում, անհրաժեշտ է կատարել տարվա  ցանկացած եղանակին: Վնասատուներն ու հիվանդությունները. հիմնական վնասատուներից են սպիտակաթևիկները: Սխալ ջրելու հետևանքով արմատները փտում են ու բույսը` մահանում: Անհրաժեշտ է սողացող ցողունների համար  ամրակալներ դնել:

Խնամքի առանձնահատկությունները. երբ ծաղկում է, պետք չէ դիրքը փոխել, չի կարելի թարմ օդին դուրս բերել: Ծաղիկն ամրակալների կարիք ունի: Եթե տերևները թափվում են, ապա նշանակում է,  արմատների մոտ կուտակված  ջուրը նեխել է:

Հոյան քմահաճ բույս չէ: Ամռանն այն պետք է առատ ջրել,իսկ ձմռանը `չափավոր: Անընդհատ հարկավոր է հետևել հողին, որ այն շատ չչորանա: Ակտիվ աճման շրջանում հարկավոր է երկու  շաբաթը մեկ պարարտացնել:  Բույսը կարելի է ցողել ամբողջ տարվա ընթացքում`օգտագործելով  սենյակային  ջերմաստիճանի ջուր: Տարին մի քանի անգամ հոյային կարելի է լողացնել`տաք օճառաջրով փափուկ սպունգի միջոցով, մաքրել տերևները փոշուց :   Մշակման այս փուլում հարկավոր է հեռացնել չորացած տերևներն ու ճյուղերը:Հոյան լավ է աճում 12 °С ջերմաստիճանում: Տնկման համար պիտանի է  2 բաժին ճլի , 4 բաժին տորֆի ու մեկ բաժին ավազախառնուրդը:

Դիտվել է 1394 անգամ:

Մի օր առաջնագծում` զինվորների հետ և զինվորների պես

սահմանԼՂՀ ՊԲ-ն և «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն լրագրողներին հնարավորություն էին ընձեռել մի օր ապրելու զինվորի կյանքով` բանակն ավելի լավ հասկանալու և լուսաբանելու համար:

Արևելյան ուղղության պաշտպանական շրջան մեկնելու համար Ստեփանակերտից առավոտյան 9-ին դուրս ենք գալիս: Ոլորապտույտ հյուսիս-հարավ ճանապարհով երկու ժամ անց արդեն Հադրութում ենք, որտեղ մեզ է սպասում զինվորական մեքենան` պաշտպանական շրջան ուղեկցելու համար: Այստեղ հանդիպում ենք N միավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Խորեն Հովսեփյանին, որը դժգոհում է նորակոչիկների կրթական մակարդակից: Զարմանում ենք, երբ լսում ենք, որ շատ զինվորներ անգամ իրենց անուն-ազգանունը գրել չեն կարողանում, և զինվորական ծառայությանը պատրաստելու փոխարեն նրանց գրագիտություն են սովորեցնում:

Զինվորական մեքենայով շարունակում ենք ճանապարհը, որն այս անգամ արդեն տեղ-տեղ քանդված է: Մեզ ուղեկցող զինվորականը նշում է, որ ճանապարհը 25 տարվա պատմություն ունի, ժամանակին բազմաթիվ տանկեր են վրայով անցել, այնպես որ լավ է պահպանվել: Կեսօրն անց արդեն մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում ենք. առաջինը, որ աչքի է զարնում, կատարյալ մաքրությունն է, անգամ քարերն են փայլում: Երկրորդը զինվորական կարգապահությունն է. ամեն ինչ ասվում և արվում է միաժամանակ, հավասար ու համահունչ:

Ծառայությունն ընթանում է բնականոն հունով. շարային պատրաստության դասաժամ է: Լրագրողներիս դիմավորում է ժպտերես մայոր Ռաիսան, որը, սակայն, իր մասին խոսելուց հրաժարվում է. «Ձևականություններ չեմ սիրում, իմ գործն է, անում եմ»:

«Հիվանդությունները ո՛չ զորամաս, ո՛չ ազգություն չեն հարցնում»

Լրագրողներիս զորամասում ամեն ինչ հետաքրքրում է, ուզում ենք ամեն ինչ տեսնել, իմանալ: Շրջայցը սկսում ենք բուժկետից, որտեղ տվյալ պահին բժիշկ-մասնագետ, ավագ լեյտենանտ Սևան Իրիցյանը սանհրահանգիչների հետ դաս է անցկացնում: Սանհրահագիչները զինվորներից ընտրված մասնագետներ են, որոնք Մուրացան հոսպիտալում հատուկ պատրաստվել են և ամեն օր էլ բժշկի մոտ դասերի են հաճախում ըստ դասացուցակի. նրանք զորամասում բժշկական ծառայության նախավերջին օղակն են:
Բժիշկ, ավագ լեյտենանտ Սևան Իրիցյանը ներկայացնում է բուժկետի աշխատանքը
Ավագ լեյտենանտը, որ տվյալ զորամասում մոտ երկու տարի է, ինչ ծառայում է, նշում է, որ զինվորների դժգոհությունները սեզոնային բնույթ ունեն. ձմռանը շատ են շնչառական վարակները և դրանցով պայմանավորված թոքաբորբերը: «Հիվանդությունները ո՛չ զորամաս, ո՛չ ազգություն չեն հարցնում, նույն հաջողությամբ թշնամին էլ է հիվանդանում»,- ասում է Իրիցյանը` հավելելով, որ հետևում է նաև ջրծաղիկի սեզոնը. ընդամենը մի հիվանդ կա:

Իսկ եղանակի տաքանալուն զուգահեռ սկսվում են վերքերի հետ կապված խնդիրները և միջատների խայթոցները:

Մտնում ենք դեղերի պահեստ, ուսումնասիրում դեղորայքի ժամկետը. ամեն ինչ կարգին է:

«Դեղորայքային ապահովությունը իդեալական չէ, բայց բավարարում է աշխատանքի համար, դեպքեր չեն եղել, որ հիվանդ լինի և անհրաժեշտ դեղորայք չլինի, միշտ ունենք դեղորայքի անհրաժեշտ պաշարը»,- ասում է բժիշկը և ցույց տալիս դեղորայքը` նախատեսված երակների լայնացման, սրտանոթային խնդիրների և այլ հիվանդությունների համար, որոնք զինվորների մոտ շատ քիչ են հանդիպում: Համապատասխան տեղում պահվում է նաև հակագյուրզինը. տեղանքում օձերը շատ են, տարեկան օձի խայթոցի 3-4 դեպք է գրանցվում:

Բժիշկն անդրադառնում է նաև վստահության պակասի խնդրին, որն առկա է նաև քաղաքացիական կյանքում. «Շատ դեպքերում երեխան որևէ խնդիր է ներկայացնում, ծնողը նույնը նկարագրում է դեղատան աշխատողին, և վերջինս էլ ինչ-որ դեղ է տալիս, դեղորայքը չգիտես, թե ինչպես հասնում է զորամաս, երեխան օգտագործում է, տեսնում է, որ չի օգնում, նոր գալիս է բժշկի: Հաճախ տեղյակ չեն պահում, որ այլ դեղորայք են օգտագործել, և փաստորեն կարող է ծանր հետևանք լինել»:

Ճաշարան. ամեն ինչ բավարարից էլ լավ է

Մայոր Աշոտ Մանասյանը ներկայացնում է ճաշարանի աշխատանքը և զինվորի ճաշացանկը
Հաջորդը ճաշարանն է, մինչև ճաշը դեռ մեկ ժամ կա, և ընթանում են նախապատրաստական աշխատանքներ: Այցելության օրը զինվորների առաջին ճաշատեսակը մակարոնով և մսի պահածոյով սուպ է, երկրորդը` բրնձով և ոսպով կոմբինացված շիլա, թթու կաղամբով աղցան և կետչուպ: Իսկ երեկոյան ճաշացուցակով նախատեսված է հնդկաձավարով շիլա, պանիր և թթվասեր (երբեմն էլ` թթվասերի փոխարեն ձկան պահածո) և քաղցր թեյ. ամեն ինչ հաշվարկված է այնպես, որ զինվորը անհրաժեշտ քանակությամբ կալորիաներ ստանա:

Զորամասի պարենային ծառայության պետ մայոր Աշոտ Մանասյանը նշում է, որ տոնական օրերին զինվորներին հատկացվում են նաև միրգ և քաղցրեղեն:

Իսկ առաջնային գծում զինվորների ճաշացանկում ընդգրկված է նաև երշիկեղեն, խտացրած կաթ, բնական հյութ, մարինադ: «Էնպիսի սնունդ է, որ ամեն մարդ իր ընտանիքին կարողանա ապահովել, լավ կլինի, ամեն ինչ բավարարից էլ լավ է»,- ասում է Մանասյանը:

«Եթե պատերազմը քոնն է, խաղաղությունն էլ քոնը կլինի»
Սոս Գասպարյանի անվան մահճակալը զորամասում
Այցելում ենք նաև բաղնիք, որտեղ սպիտակ սալիկները փայլում են մաքրությունից. արդեն տարուց ավելի է` զինվորները շաբաթը մեկ անգամ լողանում են այսպես ասած եվրովերանորոգված բաղնիքում:

Կատարյալ մաքրություն է նաև կացարանում: Օրապահը «Վաշտ, զգաստ» է կանչում, իսկ հերթապահ սերժանտը զեկուցում է, որ արտառոց դեպքեր տեղի չեն ունեցել:

Ննջասենյակում պատերից կախված են տարբեր մրցանակների մասին վկայող կարմիր դրոշակներ: Անկյուններից մեկում սպիտակ մահճակալ է դրված, վերևում` «Եթե պատերազմը քոնն է, խաղաղությունն էլ քոնը կլինի». Սոս Գասպարյան» գրություն: Ամեն զորամասում որևէ ազատամարտիկի անունով մահճակալ կա, որը հոգևոր նշանակություն ունի զինվորների համար:

«Բանակ նշանակում է տղամարդու տեղ»

Լրագրողներիս զորամասի տարածքում ուղեկցում է փոխգնդապետ Յուրա Ավշարյանը, որ արդեն 20 տարվա սպայական փորձ ունի. վստահեցնում է, որ կազմավորման շրջանի և ներկայիս բանակի միջև փոփոխությունները հսկայական են և դրական:

«Բանակ նշանակում է տղամարդու տեղ,- ասում է Ավշարյանը:- Միայն կամքից թույլ մարդը կարող է հրաժարվել բանակում ծառայելուց: Եթե մարդ հրաժարվում է իր հայրենիքը պաշտպանելուց, վաղը հեշտությամբ կհրաժարվի նաև իր ընտանիքին տեր կանգնելուց: Կյանքի այս դպրոցի դժվարությանը եթե չի հարմարվում, հրաժարվում է հայրենիքը պաշտպանելուց, հեշտությամբ մյուս դժվարություններից էլ կհրաժարվի»:

Փոխգնդապետը վստահեցնում է, որ բանակում իսպառ վերացված է ծեծ հասկացությունը, իսկ ներկայիս ամենամեծ խնդիրներից է փողոցային բարքերի թափանցումը բանակ. «Մարդիկ տարբեր շրջաններից են գալիս, մեկը` գյուղից, մեկը` քաղաքից, մեկի շրջապատը այլ է եղել: Փողոցային բարքերի, զրույցների զորամաս թափանցումն է խնդիրների հիմքը»:

Հնարավոր խնդիրներից խուսափելու, ստորաբաժանումներում առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ և կայուն միջանձնային հարաբերություններ ստեղծելու համար աշխատանքներ են տարվում, զինվորներին ընդունելիս անձնական տվյալների հաշվառում է կատարվում և հետագայում բոլորի հետ անհատապես աշխատանք է տարվում:

«Մեր զորամասում սպա-զինվոր, զինվոր-զինվոր ծեծի դեպքեր չկան, չէի ուզենա, որ ընդհանրապես լիներ, բայց ցավոք մանկապարտեզում էլ, դպրոցում էլ երեխաները միմյանց ծեծում են, անգամ տարիքն առած մարդիկ են իրար ծեծում, բայց որ վերցնենք, թե դա մասայական է, այդպիսի բան չկա»,- ասում է Ավշարյանը:

Զորամասերում ներդրվել է նաև հոգեբանի հաստիքը, որն աշխատում է թե՛ զորամասում, թե՛ դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող զինվորների հետ: Առաջնագծի զորամասերում կա նաև հոգևորական, որը դիրքեր մեկնելուց առաջ օրհնում է զինվորներին և աղոթում նրանց համար:

Օրակարգն այնպիսին է, որ զինվորը պարապ ժամանակ չունենա, քանի որ հենց պարապությունից են նաև միջանձնային հարաբերություններում խնդիրներ առաջանում: Իսկ զինվորի օրակարգը հետևյալն է. առավոտյան վերկաց, մարմնամարզություն, առավոտյան ստուգատես, նախաճաշ, որից հետո պարապմունքներն են սկսվում մինչև ժամը 13:50, ժամը 2-ին ճաշն է, հետո հետճաշյա հանգիստ, որ զինվորը կերածը մարսի, ապա հետճաշյա պարապմունքներն են, հետո վերակարգի պատրաստում, զենքի մաքրում, զենքի խնամք, սպորտ-մասայական միջոցառումներ, դաստիարակչական աշխատանքներ, լուրերի և զինուժի դիտում, հետո արդեն երեկոյան զբոսանք և քուն:

Այսօրվա Հայոց պատմությունը զինվորի զենքով է գրվում
Ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանն ու իր 2 եղբայրներն ընտրել են զինվորական ծառայությունը. «Հայրենիքի սահմանը պետք է պահվի»
Զորամասում մեզ հետաքրքրող շատ բաներ դեռ կան, սակայն ունենք միայն մեկ օր, ուստի շտապում ենք դեպի պաշտպանական դիրքեր: Բլուրի ստորոտին հագնում ենք մոտ 7 կգ-ոց զրահաբաճկոնը և 2 կգ-ոց սաղավարտը և ծանրացած մտնում խրամատ: Հրամանատարը զգուշացնում է, որ հանկարծ խրամատից գլուխը դուրս չհանենք. հակառակորդը քնած չէ, իսկ դիպուկահարի համար անզգույշ դիտորդին վերացնելը 1-2 վայրկյանի գործ է. մեզ և թշնամուն ընդամենը 80 մետր հեռավորություն է բաժանում:

Խրամատով լուռ ու հևիհև առաջ ենք գնում, մի քանի րոպերից այլևս ուսերս և վիզս ծանրությունից անզգայացել են: Դիրքում մեզ դիմավորում են հերթապահ զինվորները` ժպիտը դեմքին, կարծես ո՛չ զենքուզրահի ծանրությունն են զգում, ո՛չ էլ թշնամին է մի քանի մետր այն կողմ:

Հերթապահը զեկուցում է, որ մեր այցելությունից 2 ժամ առաջ կրակոցներ են հնչել, բայց ոչ տվյալ դիրքի ուղղությամբ: Մենք էլ ենք դիտարկում իրականացնում, սակայն 1-2 վայրկյանի ընթացքում հասցնում եմ միայն առջևում փռված հարթավայրը տեսնել ու զարմանալ, թե ինչ սուր աչք ունեն մեր զինվորները, որ հասցնում են վայրկյանների ընթացքում նկատել հակառակորդի դիրքերում տեղի ունեցող ամեն մի շարժը:

Հերթապահություն իրականացնողներից է դիրքի ավագ սերժանտ Ալիկ Պապոյանը, որ
Ավագ սերժանտ Ալիկ Պապոյան. «Որ մտածում ես հայրենիքդ ես պահում, հետևումդ Հայաստանն ա, հայ ժողովուրդը, օրդ ուրախանում ա»
արդեն 22 ամսվա ծառայող է: Ծնողների միակ արու զավակն է, ապագա տնտեսագետ, չնայած չի բացառում, որ կարող է զինվորականի գործը շարունակել:

Կրակոցների ու թշնամու մասին խոսում է շատ հանգիստ: «Չենք էլ հիշում, թե երբ են վերջին անգամ մեզ վրա կրակել, բայց դե կրակոցի ձայներ լսվում են,- ասում է Պապոյանը:- Կարանտինում ավելի թեթև էինք մտածում, բայց երբ եկանք դիրքեր, թուրքը դիմացդ է, առաջինը մտածում ես զգոնության մասին, հետո էնպես անես, որ ամեն ինչ բոլոր դեպքերում նորմալ լինի»: Նշում է, որ դրա համար պետք է պահպանել անվտանգության բոլոր 16 կանոնները, այն է` առջևի եզրի խրամատից առաջ չանցնել, հերթապահությունը տանել սաղավարտով և զրահաբաճկոնով, հենակետի դիրքի ավագի կողմից ուղեկցվող անձանցից բացի որևէ մեկին թույլ չտալ անցնել նշված արգելված սահմանը, տեղաշարժը կատարել միայն խրամատներով և խրամուղիներով, զենքը լիցքավորել և լիցքաթափել դրա համար սահմանված տեղերում, զերծ մնալ օձերից, կարիճներից, թունավոր նյութերից, դրանց խայթման դեպքում ցույց տալ առաջին բուժօգնություն և զեկուցել վերադաս հրամանատարությանը և այլն:

Ասում է, որ ծառայության երկու տարիները կորած չի համարում, շատ բան է սովորել, մյուսներին էլ խորհուրդ է տալիս ոչ մի դեպքում չխուսափել ծառայությունից. «Կարևորը` սովորել ենք դժվարությանը դիմանալ, ամեն հարցում իրար կողքի լինենք, իրար օգնենք, սովորել ենք ընկածին վեր բարձրացնել, այս երկու տարին շատ բան ա տվել»:

Սուրենը երկու ամսից կզորացրվի: Ասում է, որ երղբորը խորհուրդ կտա անպայման լավ ծառայել` ծառայությունը պետք է
Հարցին, թե ինչպես է անցնում օրը, պատասխանում է. «Օրը ոնց ուզում ա` անցնի, բայց որ մտածում ես հայրենիքդ ես պահում, հետևումդ Հայաստանն ա, հայ ժողովուրդը, օրդ ուրախանում ա»:

Պարզվում է, որ զինվորները քչախոս են, բոլոր հարցերին պատասխանում են` այո, ոչ կամ ճիշտ այդպես:

20-ամյա Արտակ Զաքարյանին 8 ամիս է մնացել ծառայելու, հերթապահություն է իրականացնում ու ընթացքում մեր հարցերին «ճիշտ այդպես» պատասխանում: Իսկ այն հարցին, թե ծառայության երկու տարիները կորա՞ծ է արդյոք համարում, զարմացած պատասխանում է. «Չէ, ի՞նչ կորցնել»:

Արմենն էլ արդեն 10 ամսվա ծառայող է: Պատմում է, որ մինչ բանակ զորակոչվելը շուտ էր բռնկվում, բայց հիմա բնավորությունը փոխվել է, ավելի հանգիստ է դարձել. «Որ նոր էի եկել, դեպքեր պատահում էին, բայց ժամանակի ընթացքում ամեն ինչ հարթվել է»: Նշում է, որ առաջին գծում ծառայությունը ո՛չ դժվար է, ո՛չ էլ վախենալու. «Պարզապես պետք է զգուշանաս, որ կարողանաս պոստ պահել»:

Եֆրեյտոր Գևորգ Ղազարյանն էլ ասում է, որ մեկ ամսից բանակ կզորակոչվի իր կրտսեր եղբայրը, որին կտա նույն խորհուրդը, ինչ ժամանակին իրեն են տվել. «Հրամանատարներին լսիր, հրամանները կատարիր»:

Զորամասի հրամանատարն ասում է, որ սովորաբար զորացրվելուց հետո բոլորն ասում են, թե բանակում սարեր են շուռ տվել, բայց նորակոչիկները գալիս են բանակ ու տեսնում, որ

20-ամյա Արտակը լուրջ հերթապահությունն է տանում ու բոլոր հարցերին պատասխանում` ճիշտ այդպես
սարեր շուռ տվողներ չկան, բոլորն էլ հավասար ծառայում են:

Հրամանատարը նշում է, որ մեծ խնդիր է նորակոչիկների ոչ բավարար գրագիտությունը. «Նորակոչիկների անգրագիտությունը լրացուցիչ աշխատանք ու ծանրաբեռնվածություն է: Օրինակ` այս տարի 25 հոգու գրել-կարդալ ենք սովորեցրել: Նախարարի հրամանով զինավանում դպրոց է ստեղծվել, գրել-կարդալ չիմացող նորակոչիկներին այդ դպրոց ենք ուղարկում, կարճ ժամանակամիջոցում սովորում են»: Նշում է, որ ֆիզիկական պատրաստվածությամբ էլ չեն փայլում, եթե դպրոցում ֆիզկուլտուրայի դասերից կարող են փախչել, բանակում մարզվելուց չեն կարող խուսափել:

Անդրադառնալով միջանձնային հարաբերությունների խնդրին` գնդապետը նշում է, որ սպայական կազմն ունի համապատասխան կրություն, զինվոր-սպա հարաբերություններում խնդիրներ չկան. «Միջանձնային խնդիրներ հիմնականում զինվորների միջև են առաջանում, որ ուսումնասիրում ես, ամենաչնչին բանից կարող է խնդիր առաջանալ, բայց հանձնաժողովներն աշխատում են, դիրքեր գալուց առաջ բոլորի հետ բացատրական աշխատանքներ են տարվում, խնդրի առկայության դեպքում սերժանտները զեկուցում են, այսինքն` կարևոր է, որ հավատան իրենց հրամանատարին»:

«Ծառայությունն ընդամենը հայրենիքի պաշտպանություն է, իսկ հայրենիքի պաշտպանության համար զինվորը պետք է պատրաստ լինի»:

Ավագ Լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանն էլ նշում է, որ զինվորների մեջ չպետք է տարբերություն դրվի, պետք է արդարությունը պահպանվի: Իսկ զինվորական դառնալն իմաստավորված է, «հայրենիքի սահմանը պետք է պահվի»: Այդ մտայնությամբ Գրիգորյանը և երկու եղբայրներն ընտրել են զինվորականի ծառայությունը:

Շրջում ենք մի քանի դիրքերում, ամեն տեղ զինվորները զգոն ծառայությունն են տանում: Սննդի պահարաններում համապատասխան քանակությամբ երշիկեղեն է, պահածոյացված սնունդ, հաց, խտացրած կաթ, քաղցրաբլիթներ, բնական հյութ:

Լրագրողներս էլ զինվորների ճաշատեսակներից ենք համտեսում` մակարոնով և մսով փլավ: Վախեցած համտեսում ու մնում ենք զարմացած. շատ համեղ է:

Ամեն դիրքում վազվզում են նաև շներ` հայկական գամփռներ, որոնք կհոշոտեն դիրքի անդորրը խանգարել փորձող ամեն օտարին: Մեզ վրա էլ չեն հարձակվում զինվորների շնորհիվ, որոնք մի քանի անգամ հանգստացնում են շներին ու կրկնում` մերոնքական են:

Արդեն երեկո է ու պետք է նորից քաղաքացիական կյանք վերադառնանք` սահմանի պաշտպանությունը թողնելով 18-20-ամյա երիտասարդներին, որոնց առօրյայում երեխաներ ենք համարում, բայց նրանք, սահմանին կանգնած, մեր խաղաղությունն ու անդորրն են ապահովում:

Զրահաբաճկոնը հանելուց հետո ինձ շատ թեթև եմ զգում, ու թեթևությունից սկսում եմ ժպտալ: Ակամա հիշում եմ զինվորներին, որոնք զրահաբաճկոնով էլ էին ժպտում, իսկ «ինչպես ես» հարցին պարտադիր «լավ եմ» պատասխանում և մեր լեռների պես հպարտ նայում թշնամուն:

Վերադարձին անցնում ենք Մարտունիով. այստեղ կյանքն ընթանում է իր բնականոն հունով. մարդիկ հող են մշակում, երեխաները փողոցում վազվզում են, խաղում, քիչ է մնում մոռանանք, որ ընդամենը մի քանի կիլոմետր այն կողմ զինված թշնամին է, որի առաջխաղացումը կասեցնում է սահմանին կանգնած հայ զինվորը` 18-ամյա երիտասարդը:

 

Ամուսնական գործակալությունները Հայաստանում պահանջված են. շուրջ 6 հազար մարդ իր կեսին է փնտրում գործակալության միջոցով

գործակալությունՏեղեկատվական տեխնոլոգիաներն աստիճանաբար գալիս են փոխարինելու մարդկային անմիջական շփումներին: Հարազատների, ընկերների որպիսությունն իմանալու համար այլևս այցելություններ ու հանդիպումներ պետք չեն, բավական է  մեկ զանգը կամ տեսակապը:

Տիկին Աիդան իր դստեր վրա հաճախ է բարկանում ամբողջ օրը համակարգչի առաջ անցկացնելու համար: «Ամբողջ օրն աշխատանքի վայրում է այդ արկղի դեմը, երեկոյան էլ հասնում է տուն, համակարգիչը գրկում ու նստում: Դուրս չի գալիս, մարդու հետ չի շփվում, ո՞նց պիտի իր ընտրյալին գտնի»,- ասում է նա` հավելելով, որ իր երիտասարդության տարիներին օրը օր չէր, եթե փողոցում մեկը չմոտենար,  հաճոյախոսություն ու խոսակցություն բացելու փորձեր աներ, ինչը հիմա չկա:

Փողոցային ծանոթություններին փոխարինելու է եկել վիրտուալ ծանոթությունը: Այժմ սովորական երևույթ է սոցցանցերի միջոցով ծանոթությունն ու ամուսնությունը: Թեև նույնը ամուսնական գործակալությունների մասին ասել դեռ չենք կարող, սակայն պարզվում է` Հայաստանում այս ծառայությունն էլ պահանջված է և մեծ հաջողություն ունի:

Ինտերնետում փնտրտուքների միջոցով կարելի է գտնել երկու ամուսնական գործակալության տվյալներ. «Հանդիպում» և «Երջանկության գաղտնիքը»:

«Հանդիպում» ամուսնության և ընտանիքի կենտրոնը գործում է արդեն 9 տարի, այս ընթացքում հասցրել է միավորել 500-600 զույգերի և ունեցել է ընդամենը մեկ ամուսնալուծության դեպք: Կենտրոնում կարող է գրանցվել ամուսնանալ ցանկացող յուրաքանչյուր անձ` վճարելով 12500 դրամ անժամկետ պայմանագրի համար: Կենտրոնի կարգախոսն է` «Հանուն հայրենիքի կազմենք ընտանիք»:

Կենտրոնի տնօրեն Նարե Մարտոյանը, որ մասնագիտությամբ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է,  պատմում է, որ տարիներ առաջ դպրոցում աշխատելիս հասկացավ, որ չամուսնացած ուսուցիչները աշակերտների նկատմամբ պակաս ներողամիտ են, քան երեխա ունեցողները:  «Հայրս  էլ զինվորական էր և  շատ միայնակ տղամարդ աշխատակիցներ ուներ: Որոշեցի ցերեկույթներ կազմակերպել, որտեղ ուսուցիչներն ու սպաները ծանոթանում էին, հետո շատերն ամուսնացան»,- պատմում է Նարե Մարտոյանը: Այդպես էլ առաջացել է ամուսնական գործակալություն ստեղծելու և միայնակ մարդկանց օգնելու գաղափարը:

Նարե Մարտոյանը պատմում է, որ սկզբնական շրջանում մարդիկ գաղտագողի էին գալիս, միայնակ, որ հանկարծ ոչ ոք չիմանա: Բայց հիմա մտածելակերպը փոխվել է: Պատահում է, որ զավակները գալիս են ծնողներին են գրանցում, կամ ծնողներն են երեխաների համար գալիս. «Հիմա մարդիկ, հատկապես` կանայք  հասկացել են, որ իրենք են  ընտրություն կատարողը և որոշողը: Ամեն մարդ ընտրելու և ընտրվելու հնարավորություն ունի այստեղ»:

Գործակալությանը դիմում են թե՛ Երևանից, թե՛ մարզերից և թե՛ արտերկրից, ընդհանուր առմամբ գրանցված են 3000 կին և 1500 տղամարդ: Ամենաերիտասարդ այցելուները 17 տարեկան են, իսկ ամենատարեցը` 85, որը այժմ հանդիպումների փուլում է:

Տնօրենի խոսքով` իրենց այցելուները կայացած մարդիկ են, հաճախ` մի քանի բարձրագույն կրթությամբ,  և խիստ զբաղվածության պատճառով պարզապես չեն կարողացել գտնել իրենց կեսին:

Այս գործակալության այցելու կանայք  ուզում են երջանիկ ամուսնություն, հավատարիմ ամուսին, ամուր հենարան, որ իրենց վստահ ու պաշտպանված զգան: Տղամարդու արտաքինը կանայք չեն կարևորում: Նյութականն էլ քչերն են առաջնային համարում:

Իսկ տղամարդիկ կարևորում են արտաքինը, փնտրում են գեղեցիկ ու քնքուշ կանանց, այստեղ էլ է գործում այն խոսքը, թե ընդունում են հագուստով, ճանապարհում  խելքով:

«Քիչ է պատահում, որ պարտադիր պայման համարեն ամուսնացած չլինելը: Նախկինում այդպես չէր, դռնեդուռ էին ընկնում, պատմական էքսկուրս կատարում աղջկա անցած ճանապարհը պարզելու համար: Հիմա կարևորում են ներկան ու ապագան»,- ասում է Մարտոյանը:

Պոտենցիալ զույգերին միմյանց ծանոթացնելու և դրսևորվելու հնարավորություն տալու համար երկու ամիսը մեկ կազմակերպվում են ռեստորանային հանդիպումներ, նաև այլ միջոցառումներ:

Մարտոյանը պատմում է, որ բազմաթիվ օրինակներ ունեն, երբ արտերկրից Հայաստան են տեղափոխվել` կենտրոնի միջոցով այստեղ իրենց զույգին գտնելով: Նման օրինակ է նաև ԱՄՆ-ի բնակիչ 62-ամյա կնոջ և Սանկտ Պետերբուրգի բնակիչ տղամարդու պատմությունը, որոնցից յուրաքանչյուրը ցանկանում էր գտնել իր կեսին ու իր հետ իր բնակության երկիր տանել: Վերջում զույգը ո՛չ ԱՄՆ, ո՛չ էլ ՌԴ մեկնեց, հաստատվեց Հայաստանում:

Մի փոքր այլ են կանոնները «Երջանության գաղտնիք» ամուսնական գործակալությունում, որը գործում է արդեն 4-րդ տարին: Անցած տարի այս գործակալության միջոցով ստեղծվել է շուրջ 60 ընտանիք:  Գործակալության այցելուների թիվը հազարից ավելի է: Տնօրեն Իլոնա Բաղիշյանի խոսքով` իրենց դիմում են «կիրթ, գեղեցկուհի աղջիկներ, գրագետ տղամարդիկ, որոնք սովորում են, մի քանի տեղում աշխատում, և անձնական կյանքի համար ժամանակ պարզապես չի մնում»:

Այստեղ գրանցման և 1 տարվա պայմանագիր կնքելու համար հարկավոր է վճարել 5 հազար դրամ, իսկ առաջին ծանոթության ժամանակ վճարվում է սահմանված գումարի 2-րդ մասը: Տնօրենը, սակայն, չցանկացավ բացահայտել  այդ սահմանված գումարի չափը:

Գործակալության տնօրենը պատմում է, որ ամեն ինչ սկսվել է իր միայնակ ընկերուհիներին և ամուսնու միայնակ ընկերներին ծանոթացնելուց: Երբ ծանոթությունները երջանիկ ավարտ են ունենում, ամուսիններով որոշում են ամուսնական գործակալություն ստեղծել. «Բավականին լավ հաջողությունների ենք հասել, քանի որ աշխատանքի մեջ հաշվի ենք առնում հայկական մենթալիտետը, խիստ պահպանում ենք կոնֆիդենցիալությունը»:

Կենտրոնում տղամարդկանց գրանցում են 28 տարեկանից սկսած, իսկ աղջիկներին` 18 տարեկանից: Իսկ այցելուների առավելագույն տարիքային շեմը 65-70 տարեկանն է:

«25 տարեկան տղան դեռ պատրաստ չէ լուրջ ամուսնության: Իսկ 27-28 տարեկան տղան արդեն գիտի` ինչ է ուզում, ինչ աղջկա հետ է ուզում ամուսնանալ»,- բացատրում է Բաղիշյանը:

Այցելուների մեջ գերակշռում են 30-40 տարեկան անձինք, իսկ սեռային հարաբերակցությամբ այցելուների 60 տոկոսը կանայք են և միայն 40-ը` տղամարդիկ: Կենտրոնում զույգերին հանդիպեցնելու համար հատուկ միջոցառումներ չեն կազմակերպվում. «Երևանը փոքր քաղաք է, և բոլորը միմյանց ճանաչում են: Անգամ ընդունելության համար յուաքանչյուրին հատուկ ժամի ենք կանչում, որ միմյանց չհանդիպեն: Ամեն ինչ անում ենք, որ այստեղ մտնողն իրեն վատ չզգա»:

Միմյանց ընտրում են նախ լուսանկարների միջոցով, հետո փոխադարձ համաձայնությամբ միմյանց հետ հեռախոսազանգով են ծանոթանում, ապա հանդիպում:

«Միանշանակ կարող ենք ասել, որ շատ մարդկանց երջանկացրել ենք, ու դա է մեզ ստիմուլ է տալիս, որ շարունակենք աշխատանքը»,- ասում է Բաղիշյանը:

Տնօրենի խոսքով` թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ փնտրում են ավելի երիտասարդ կողակցի:

«40 տարեկան կինը, օրինակ, փնտրում է 39-41 տարեկան տղամարդու, մինչդեռ այդ նույն տարիքի տղամարդը գալիս է և ուզում է ծանոթանալ 25 տարեկան աղջկա հետ: Ցավալին այն է, որ այդ 25 տարեկան աղջիկը երբեմն ուզում է այդ տղամարդուն»:

Տղամարդիկ կարևորում են կնոջ կազմվածքը, նախընտրում են նիհարներին, մինչդեռ կանայք տղամարդու արտաքինին ուշադրություն չեն դարձնում, նախընտրում են, որ տղամարդն ունենա տուն և աշխատանք: «Այն աստիճանի ենք հասել, որ գեր աղջիկներին չենք գրանցում»,- ասում է Բաղիշյանը:

Գործակալության միջոցով տեղի ունեցած ամուսնությունների 70 տոկոսը Հայաստանում է եղել, մնացածը` արտերկրում:

Բաղիշյանը պատմում է, որ ամեն կերպ փորձում են օգնել այցելուներին. «Մի տղամարդ այցելու ունեինք` 42 տարեկան, ում հետ հանդիպում էր, չէր ստացվում: Ի վերջո որոշեցի ես ընտրել նրա համար թեկնածու, լուսանկարը ցույց տվեցի, չհավանեց: Բայց հետո նորից զանգահարեցի, թե մի լավ աղջիկ կա, ուղղակի նկարը չկա, պետք է հանդիպի, որ տեսնի: Նույն աղջկա հետ հանդիպում կազմակերպեցի, հիմա արդեն ամուսնացած են ու բալիկի են սպասում»:

Ամուսնական գործակալության հեռուստատեսային տարբերակ էլ է ստեղծվել. ԱՏՎ հեռուստաընկերությամբ հեռարձակվում է «Արի ամուսնանանք» հաղորդաշարը: Ռուսական նույնանուն հաղորդման նմանակը,  սակայն, սոցիալական ցանցերում հաճախ է քննադատվում:

Դիածաղիկ

Трупный-цветок1-431x600Դժվար է պատկերացնել, որ աշխարհի ամենամեծ ծաղիկը  մարդու բոյից բարձր է, բույրն էլ  չարագուշակ է,   ինչպես քայքայվող սատկած կենդանին, մուգ կարմիր է նեխած մարմնի նման: Սակայն ինդոնեզիական Аморфофаллус Титанум  կամ «դիածաղիկը» , ինչպես նրան անվանում են տեղացիները, իրականություն է ,  փոշոտվում է բնական ձևով `այն միջատների օգնությամբ , որոնք  լեշ են փնտրում : Նրանից  հոտած ձվի և փտած ձկան հոտ է գալիս:

Այս բույսերը ոչ միայն ապրում են վայրի պայմաններում , այլև շատերը  վերջին տարիները ծաղկում են աշխարհի տարբեր բուսաբանական այգիներում :   Նրանցից վերջինը մեծ աղմուկ հանեց , երբ ծաղկեց  Վաշինգտոնի հասարակական վայրում:  Հասարակության հետաքրքրությունը  ծաղկի կյանքի նկատմամբ այնքան մեծ է , որ Բուսաբանական այգին հատուկ թեժ գիծ է բացել  ծաղկի զարգացման վերաբերյալ տեղեկություններ հաղորդելու համար :

Հասուն  «դիածաղիկը»  հայտնվում է  հողի տակ  թաքնված  հսկայական թմբից` երեք տարին մեկ:  Որպեսզի լույս աշխարհ բերի  այդ ահռելի  ներկված  ծաղիկը, բույսը մեծ ուժ է կիրառում: Երիտասարդ ժամանակ  բույսը միայն մի տերև է  դուրս թողնում, որը կարող է  հասնել բազմաթիվ տերևներով ոչ մեծ ծառի բարձրությանը և տեսքին:  Այնուամենայնիվ , մի քանի օր պատրաստվելով ծաղկելուն , բույսը պետք է  գցի 4 ամիսից ավել քնած տերևը, որ կարողանա էներգիա հավաքել:

Մեծ` ութ տարեկան ծաղիկը սովորաբար 1,82 մ. բարձրություն է ունենում : Բայց 2003թ. մայիսին Բոնում  այն ծաղկեց 2,74 մ բարձրությամբ:  Նախկին ռեկորդը գրանցվել է  1932 թ., երբ Հոլանդիայում  ծաղիկը  հասավ  2,67 մ. բարձրության :

Գիտնականները պարզել են, որ  այդ հսկայական ծաղիկը  շրջակա միջավայրի ջերմաստիճանը փոխում է : Փորձը կատարվել է գիշերը: 20 աստիճանից  բնակարանում ջերմաստիճանը բարձրացել է մինչև 32°С: Ջերմաստիճանի բարձրացումը կատարվել է  23:00-ից մինչև առավոտյան 3-4-ը, որից հետո ջերմաստիճանը նորից իջել է մինչև 20 աստիճան:

Իտալական բուսաբանները  առաջին անգամ  այս ծաղիկի մասին գրառումներ են կատարել 1878 թ.: Առաջին  աճեցված ծաղիկը  մշակվել է Անգլիական թագավորական բուսաբանական այգում  1889 թ., այն  հասարակության մեջ այնպիսի մեծ իրարանցում է առաջացրել, որ ոստիկանությունը ստիպված է եղել  ամբոխին հսկել:

Վերջին տարիները Սումատրայի խոնավ անտառները  տուժեցին քաղաքակրթության  զարգացումից  և  աղտոտությունից, և  հայտնի չէ, թե  այս տեսակի քանի ծաղիկ է վերացել: Ինդոնեզիայի  փորձագետները  համոզված են ,որ ծաղիկը վտանգված է : Միայն  հանգստացնում է  այն փաստը, որ  այդ անսովոր բույսի նկատմամբ  ահռելի հետաքրքրությունը կստիպի գիտնականներին  աճեցնել այն արհեստական պայմաններում:

Բույսը իր անունը ստացել է շնորհիվ  իր չարագուշակ հոտի, որը համեմատում են  դիակի և փտած ձվի    հոտի հետ: Այդ պատճառով  նրանով հիանալ կարելի է միայն  թաշկինակի առկայության դեպքում:

Ծաղկի քաշը կարող է հասնել  100կգ.:  Նա ունի 1,5-3մ հասնող  ներկայանանալի վարսանդ , որին գրկում է  կարմիր պսակը:

Այն ծաղկում է  ընդամենը  72 ժամ   5–10 տարին մեկ անգամ:  Չնայած նա զզվելի հոտ ունի , շատերը պնդում են , որ «դիածաղիկը» սեքսուալ  էներգիայի մեծ լիցք է  կրում:

Titan Arum հայտնաբերվել է  1878 թ. Ինդոնեզիական Սումատրա կղզում, որի բնակիչներն են նրան տվել այդ  անունը:  Այն արհեստական կարողացել են աճեցնել միայն աշխարհի մի քանի բուսաբանական  այգիներում:  Նրա հոտը  գրավում է  մեռելակեր բզեզներին  և մսի ճանճերին, որոնք էլ կատարում են փոշոտումը:

Դիտվել է 1468 անգամ:

Տնական լիմոն կամ պտղաբեր լիմոն ձեր տանը

Տնական լիմոնՏնային պայմաններում աճեցնում են ցիտրուսների հատուկ տեսակներ: Դրանք կարճահասակ են  և ոչ պահանջկոտ:  Այդ ծառերը աճ են տալիս 2-3 անգամ գարնան -ամռան ընթացքում, իսկ ձմռանը , եթե լրացուցիչ լուսավորում չկա , հանգստանում են: Ծաղկում և պտուղ են տալիս տարին 1-4 անգամ,կախված տեսակից:

Պանդերոզի լիմոնը ծաղկում է տարին 4 անգամ

Տնային լիմոնների հատապտուղները լավ աճում ու հասունանում են, նրանք ավելի համով են, քան ներկրածները, քանի որ վերջիններս  կտրում են չհասունացած: Այո,  դա այդպես է, ցիտրուսների պտուղները համարվում են հատապտուղ, ոչ թե միրգ, ինչպես շատերը կարծում են: Որպեսզի քաղցր տեսակի ցիտրուսների պտուղները  համեղ լինեն, անհրաժեշտ է նրանց խնամքի և պահելու համար ստեղծել լավ պայմաններ: Ձմռանը ցանկալի է նաև լամպի լուսավորություն:

Ցիտրուսների տերևները արձակում են թռչող նյութերի խառնուրդ`ֆիտոնցիդներ, որոնք օդը մաքրում են շատ հիվանդաբեր մանրէներից: Այսպիսով, ցիտրուս բազմացնողները, իրենք էլ չկասկածելով, ավելի քիչ են հիվանդանում մրսածության հիվանդություններով:

Լիմոնի հաճելի հոտը մարդու վրա թարմացնող ազդեցություն է թողնում, հանում է սթրեսները, բարելավում է տեսողությունը, բարձրացնում է աշխատունակությունը: Հոտը արձակում են ոչ միայն պտուղները, այլև լիմոնի ծառի տերևները:

Այդ պատճառով շատ այգեպաններ, ովքեր աշխատում են համակարգչի վրա, ընտրում են ուժեղ հոտ արձակող տեսակներ: Շաբաթը մեկ մաքրում են տերևները `միաժամանակ  ուժեղացնելով հոտը:

Լիմոնի և թուրինջի պտուղները բուժիչ հատկություններ ունեն, քանի որ պարունակում են շատ վիտամիններ: Տնային պայմաններում ցիտրուսային ծառերը ապրում են մինչև 70 տարի, իսկ պլանտացիաներում 100-200տարի:

Տնային լիմոնի խնամքը

Տեղափոխում

Լիմոնի, նարնջի և այլ ցիտրուսների տնկիները մինչև  1-3 տարեկան հասակն  ամեն տարի տեղափոխում են նոր թաղարի և հողի մեջ:  Տարիքով բույսերը` 2-3 տարին մեկ: Լիմոնը կարելի է տեղափոխել տարվա ցանկացած ժամանակ, սակայն ցանկալի է գարնանը:

Ջրելը

Ցիտրուսները ջրում են  քլորից առանձնացած, տան ջերմաստիճանի , ջրի խողովակից վերցված ջրով: Ձմռանը ջուրը  մի փոքր գոլացնում են:

Տնային լիմոնները անհրաժեշտ է պարարտացնել

Ծառերը անպայման պետք է ջրել պարարտացված ջրով ամիսը 3-4 անգամ: Ձմռանը ,եթե բույսը քնած է, պարատանյութ պետք է հազվադեպ տալ: Չորս լիտրանոց թաղարը պետք է ջրել մեկ բաժակ պարարտանյութով:

Լուսավորությունը

Ձմռանը, երբ  օրը կարճ է, ցիտրուսային բույսերը ցանկալի պահել 7-14 աստճան տաքության պայմաններում: Այդ պայմաններում ծառը քնում է և լավ լուսավորության պահանջ չունի: Եթե ծառը աճում է տաք սենյակում` +18…+22°С, ցանկալի է լրացուցիչ լուսավորություն, քանի որ ընդհանուր օրվա լույսը  10-12 ժամ է:

Լիմոնի բազմացումը

Հայտնի է լիմոնի բազմացման երեք եղանակ:

սերմերով

բույսի հյուսվածքի եղանակով

վեգետատիվ (պատվաստում  կամ  կտրոններով)

Սերմերով

Պտղաբերության համար միջինով պետք է սպասել մինչև 20 տարի, իսկ արդյունքը միշտ չէ, որ լավն է : Իհարկե, եթե վերցնենք որոշակի տեսակ, օրինակ Պոնդերոզան  և օգտագործենք հատուկ գյուղտեղնիկա, կարելի է ստանալ  պտղաբեր ծառ 4-6 տարում:

In Vitro եղանակ

Բույսի այս եղանակով (In Vitro) `հյուսվածքով բազմացուման դեպքում տերևի կտորը տեղադրում են հատուկ սննդարար-խթանիչ միջավայրում: Աճեցնում են փոքրիկ բույսը առանց արմատների, հետո արմատակալում են և տնկում հողում: Այս եղանակը պահանջում է հատուկ սարքավորումներ և մեթոդիկա, այդ պատճառով դա սիրող ցիտրուսաբանների  ուժերից վեր է:

Բազմացման վեգետատիվ եղանակ

Սա բազմացման ամենատարածված ձևն է, որը բաժանվում է երեք  եղանակի:

Առաջին եղանակ`կտրոններով: Այն լիմոնի և ցիտրոնի  բազմացման ամենահաջողված  եղանակն է, հատկապես բարձրահասակ տեսակների համար: Նարինջները այնքան էլ լավ չեն աճում, բայց այնուամենայնիվ այս եղանակը խորհուրդ են տալիս:
Տնական բույսը կտրոնում են սովորաբար գարնանը կան ամռանը: Բազմացման համար վերցնում են լիմոնի ճյուղ `երեք տերևներով, ներքևի մասը մշակում են արմատակալման խթանիչով և խրում թեթև ավազաոտ հողի մեջ, ջրում և ծածկում ապակյա բանկայով: Ջրում են ամեն օր: Երիտասարդ ճյուղեր երևալուն պես  բանկան կարելի է  հանել:

Երկրորդ  եղանակը` հատումներով: Սա ավելի նպատակահարմար է նարինջի համար: Բայց լիմոնի համար էլ վատ չէ:

Պտղաբեր ծառի լավ զարգացած ճյուղի վրա օղակաձև հանում են կեղևը`1-2սմ լայնությամբ: Մերկացած փայտը մշակում են արմատակալման խթանիչով, ծածկում  ճահճային մամուռով, որը խառնված է գետի ավազի հետ և փաթաթում սև պոլիէթիլենով: Որոշ ժամանակ անց երևում են արմատները: Մեկ երկու ամիս սպասելուց հետո ճյուղը արմատներով կտրում են և տնկում: Այս եղանակի երեք տարատեսակներ կան`ռուսական, հոլանդական և Կոմբի: Վերջինը լավ է մանդարինների համար:

Երրորդ եղանակը `պատվաստումն է :   Տնական ցիտրուսների համար  խորհուրդ է տրվում:   Ճեղքվածք կտրոնի համար կամ պարզ  պատվաստում:

Դիտվել է 3347 անգամ:

30 հազար տարեկան բույսը հաջողվել է կենդանացնել

42050813298340971Ռուս գիտնականներին հաջողվել է կենդանացնել 30 հազար տարեկան բույս:  Proceedings of the National Academy of Sciences ամսագրում մանրամասն պատմվում է, թե ինչպես է դա նրանց հաջողվել:

Silene stenophylla կոչվող բույսը, որը սառած վիճակում գտնվել է 38 մետր խորության տակ, հանվել է Կալիմա գետի մոտակայքից: Այդքան տարի սառցե «պատյանով»քողարկված բույսի սերմերը զերծ են մնացել ջրի և օդի ազդեցությունից: Գիտնականներին հաջողվել է աճեցնել բույսը` շնորհիվ դրա մեջ առկա սախարոզի մեծ քանակի:

 

Գիտնականներին հաջողվել է տեսագրել բույսերի զրույցը

բույսերԲրիտանական Էկսետեր քաղաքի համալսարանի  կենսաբաններին հաջողվել է ապացուցել, որ բույսերը, հատկապես բանջարեղեններն,  իրար հետ շփվում են: Հետազոտողները  ժապավենի վրա արձանագրել են , թե ինչպես ֆլորայի  մի ներկայացուցիչը  մյուսին զգուշացրել է  վերահաս վտանգի մասին, հաղորդում է BBCռադիոհեռուստաընկերությունը:

Դուք սիրում եք պարտեզում կամ այգում զբոսնել, քանի որ համոզված եք , որ այնտեղ  տիրում է իսկական լռություն:  Էկսետեր  համալսարանի գիտնականները պնդում են , որ դա այդպես չէ. դուք  պարզապես  չեք լսում,  թե ինչպես են իրար  հետ հաղորդակցվում բույսերը:  Իսկ նրանք  միշտ զրուցում են, հատկապես վտանգի ժամանակ: Բույսերի շփման մասին կենսաբանները վաղուց գիտեին , բայց միայն այժմ նրանց հաջողվեց  ստանալ տեսանելի գիտական հիմնավորում:

Դրա համար գիտնականները մի փոքր մոդիֆիկացրեցին կաղամբի ԴՆԹ-ն`  նրա պարունակության մեջ  ավելացնելով լյուցիֆերազ սպիտակուցի քանակը, որի առկայությունը թույլ է տալիս լուսատիտիկներին լույս տալ մթության մեջ:

Դա արվել է , որպեսզի տեսախցիկները  կարողանան արձանագրել  բանջարեղենների  շփումը միմյանց հետ, գրում է Daily Mail-ը:  Կենսաբանները կտրել են կաղամբի տերևը , որից հետո  բույսը բաց է թողել  մետիլ ժասմոնտ հատուկ գազը:  Իսկ դա հենց «բանջարեղենի  ձայնն է», հայտարարում են գիտնականները:  Այդ նյութի միջոցով բույսերը  միմյանց զգուշացնում են սպասվող վտանգի մասին:

Լսելով այդ յուրահատուկ  SOS ազդանշանը`  կողքը աճող բանջարեղենները  ավելացնում են իրենց տերևների  մեջ պարունակվող թունավոր նյութերի քանակը և դրանով վախեցնում վնասատուներին , որոնք կարող են կրծել տերևները:

Էկսետեր  համալսարանի աշխատակցի ասելով` նմանատիպ եղանակով միմյանց հետ շփվում են  նաև   ծաղիկները,  նույնիսկ ծառերը:    Չնայած ֆենոմենալ բացահայտմանը, կենսաբաններն ասում են , որ  սա բույսերի միջև շփման ուսումնասիրության սկիզբն է:

Ավելացնենք, որ բույսերը ի  վիճակի են  տարբերել  իրենց «ազգականներին»    «անծանոթներից», ինչը երևում է  արմատների միջև  պատերազմի բացակայությունից, նաև  հիշում են  իրենց նախնիների  անհաջողությունները`   վատ դեպքերի մասին տեղեկատվությունը նրանց գեներում է:

Դիտվել է 1409 անգամ:

Ֆատսիա

3_FatsiaՖատսիա – Արալիա (Araliaceae) ընտանիքի գեղեցկագույն ներկայացուցիչն է : Նրա գլխավոր արժանիքը  դեկորատիվ տերևներն  են : Այս մշտադալար ծառի հայրենիքը  Թայվանն ու Ճապոնիան են: Այնտեղ նա աճում է  անտառներում  գոյություն ունեցող ջրամբարների ափերին:

Ֆատսիան  ոչ մեծ ծառ է  և բարենպաստ պայմաններում  հասնում է 4մ բարձրության:  Հատկապես գեղեցիկ են ֆատսիայի տերևները :  Երիտասարդ բույսինը դրանք ամբողջական են , սակայն աճի ընթացքում  դրանք նմանվում են «ձեռքի մատների»: Տրամագիծը  մոտ 30 սմ է:  Ֆատսիայի ցողունը ծածկված   է  դարչնագույն  կեղևով:

Ֆատսիայի տեսակը  (Fatsia Decne. et Planch.)   արալիա ընտանիքի համասեռ տեսակ է և իր մեջ պարունակում է  մի տեսակ` ճապոնական ֆատսիա  (fatsia japonica):

Տարածված է  ֆատսիայի և բաղեղի հիբրիդը` х Fatshedera Guillaum (ստեղծված1910 թ.):

Ֆատսիայի  պարտեզային տեսակները  գրականության մեջ հայտնի են հետևյալ անուններով:
F. japonica aureimarginatis — դեղին երիզով տերևներ:
F. japonica var. argenteimarginatis — սպիտակ երիզով տերևներ:

F. japonica var. moseri — խիտ, գետնին մոտ բույս:

Բույսի խնամքը

Ֆատսիան սիրում է լուսավորություն, բայց ոչ  արևոտ  տեղ, դյուրին է տանում  թեթև ստվերը:  Չալպտուրիկները  լույս են սիրում, բայց ոչ արև, միագույն տեսակները  ստվերը  ավելի հեշտ են տանում:

Աճեցման համար հարմար է  արևմտյան կամ արևելյան պատուհանների մոտ  տեղադրելը:  Հարավային  պատուհաների մոտ հարկավոր է  պաշտպանել արևի ճառագայթներից:

Հյուսիսային կողմում   ավելի լավ է աճեցնել  կանաչ տերևներով տեսակները:  Ֆատսիան հաջողությամբ կարելի աճեցնել  արհեստական լուսավորության  տակ:

Ամառը բույսը կարելի տանել մաքուր օդի,մի պայմանով, որ նա պաշտպանված լինի արև ուղիղ ճառագայթներից:

Գարուն-ամառ  ժամանակահատվածում  ֆատսիայի համար օդի օպտիմալ  ջերմաստճանը 18-22°C:  Ձմռանը ֆատսիան կարող է հանգիս մնալ տան ջերմաստիճանում, բայց լուսավոր սենյակում: Ավելի լավ է  լուսավոր  և զով պայմաններում`10°C, հնարավորության դեպքում ոչ բարձր 15°C:

Ֆատսիան ջրում են  փափուկ ջրով  այն ժամանակ, երբ  հողի վերին շերտի չորանացել է: Ամռանը առատ, իսկ աշնանը ջրելը կրճատում են:

Բույսի ջրելուն հատուկ ուշադրություն պետք է դարձնել` մի կողմից չի կարելի ջրի ավելցուկ թողնել, մյուս կողմից ` հողը  շատ չորացնել:  Եթե թեկուզ մի անգամ ջրելը ուշացնեք , բուսի տերևները կթոշնեն  և դժվար կլինի նրան ետ բերել իր նախկին տեսքին:

Մեծ տերևները անհրաժեշտ է  պարբերաբար ցողել  և  խոնավ շորով  մաքրել :  Ամռանը բույսը կարելի  լողացնել գոլ ցնցուղով:   Ձմռանը ցողելը կրճատում են:

Գարնանից   աշուն  ֆատսիային  հանքային կամ օրգանական պարարտանյութեր են  տալիս ամեն շաբաթ:

Բույսը բավականին հեշտ է տանում ձևավոր էտումը:  Ձևավորելու համար երիտասարդ բույսի դեպքում  անհրաժեշտ է  կտրտել ծայրի ճյուղերը:

Ֆատսխեդերա Լիցեն պահանջում է մշտական էտում  և ձևավորում:  Ֆատսիան տեղափոխում են 2-3 տարին մեկ անգամ `գարնանը կամ ամռան սկզբին : Նոր թաղարը հնից  մի փոքր մեծ պետք է լինի:  Արմատակալած ճուտերի հաշվին  կարող է ձևավորվել մի քանի  երիտասարդ ցողուն:

Ֆատսիան շատ հեշտ է բազմանում  վերգետնյա  արմատների  և  ծայրի  ճյուղերի միջոցով:  Հնարավոր է նաև սերմերով բազմացում:

Սածիլավորում են   վերին ճյուղերի  ծայրերի միջոցով, սովորաբար գարնանը:  Նա բավականին արագ է արմատակալում  տորֆի և ավազի խոնավ խառնուրդում 22-26°C ջերմաստիճանին: Սածիլները  (նրանք պետք  է ունենան  մի քանի  աչքեր `աճի համար) ծածկում են ապակյա բանկայով կամ  պոլիէթիլային  թաղանթով: Արմատակալումից հետո սածիլները տեղափոխում են հողի խառնուրդի մեջ:

 

 

Ֆատսիայի հիվանդություններն ու վնասատուները

Ֆատսիան կարող է  հիվանդանալ ալրացողի որդով, կարմիր ոստայնատզով, սպիտակաթևիկով, ուտիճով  և  գորշ փտախտով:

Սպիտակաթևիկը և  ուտիճը մաքրում են օճառաջրով  և  ակտելիկով: Ալրացող որդը ` տնտեսական օճառաջրով  կամ կարբոֆոքսով:  Կարմիր ոստայնատիզը`   ակտելիկի  խառնուրդով (0,15%):  Գորշ փտախտը` բուսի մեխանիկական մշակմամբ, խոնավությունը իջեցնելով:

Օգտագործումը

Բույսը լայնորեն օգտագործվում է  պատերի, սյուների, ցուցափեղկերի  դեկորացիայի համար, իսկ թաղարների մեջ  և կտրտած ճյուղերը  օգտագործում են զամբյուղներ ձևավորելու համար: Ֆատսիան արագ է աճում  և 1,5-2 տարում  կարող է հասնել 1 մետրի: Գեղեցիկ պսակ ձևավորվում է միայն բույսի ազատ աճելու ժամանակ:

Բացի իր դեկորատիվ գործառույթներից, ֆատսիան  բարելավում է սենյակի մթնոլորտը: Նա կարողանում է վերհսկել բացասական էներգետիկան և թեթևացնում է խրոնիկ հիվանդությունների ընթացքը:

 

Դիտվել է 3396 անգամ:

Ցիկաս

Cycas3Սագաների ընտանիք.Սա հնագույն բույս է , հունարենից թարգմանաբար  (Kykas) նշանակում է արմավենի, քանի որ արտաքին տեսքով նման այդ բույսերին: Սագաների ազգացականություն կա և արմավենիների և պտերների հետ:  Արտաքնապես ցիկասները նման են արմավենիներին, սակայն բուսաբանների մեծ մասը նրանց մեջ ազգակցական կապ չի տեսնում:

 

Սագաների հայրենիքը Հարավ-արևելյան Ասիան է և Ավստրալիան: Նրանք համարվում են դանդաղ աճող բույսեր և ճիշտ խնամքի դեպքուն երկար ապրում են տան պայմաններում: Երիտասարդ տերևները սկզբում պարույրաձև են պտերների նման: Տերևները փետուրանման են 50սմ երկարությամբ:Բնության մեջ սագաները հսկայական ծառեր են : Իրենց հայրենիքում սագաների տերևները օգտագործում են  ծաղկային կոմպոզիցիաների և փնջերի մեջ:  Ռուսաստանում մերձարևադրձային շրջաններում սագաները աճեցնում են բաց հողում , օրինակ Սոչիում: Բայց այնտեղ նրանք հաճախ տառապում են չափազանց ցածր ջերմաստիճանից:

Ցիկաս գնելիս պետք է համոզվել, որ կոնի վրա գտնվող տերևային սկիզբը վնասված չէ:Լավ կլինի գնել առնվազն երեք լավ զարգացած տերևներով բույս: Ցիկասը շատ դանդաղ է աճում:

Խորհուրդներ խնամքի համար

Ցիկասը բավական պահնջկոտ բույս է

Ջերմաստիճան. Չափավոր, ցիկասը  լավ է տանում ջերմաստիճանի տատանումները, աճում է և տաք ,և  սառը շինություններում: Ձմռանը գերադասելի է   12-16°C, մինիմում 8°C: Ցանկալի է  ամռանը սագայի թաղարը դնել դուրսը, որտեղ նա հավասարաչափ կլուսավորվի և պաշտպանված կլինի քամուց:

 

Լուսավորությունը. Պայծառ և առատ լույս, ձմռաննու ամռանը դրվում է ամենալուսավոր տեղում : Հարմար են տան հարավային կամ հարավ արևմտյան կողմերը:

Ջրելը.Գարնանից ամառ առատ, ձմռանը`չափավոր: Ցւկասը տանել չի կարողանում ջրի ավելցուկ թաղարում:  Ջրելիս չպետք է թողնել , որ ջու կաթա կոնի վրա, քանի որ այնտեղից են  դուրս գալիս տերևները և խոնավությունը կարող է բերել փթեցման:

 

Պարարտացում. Արագ աճի ընթացքում `ապրիլից օգոստոս ցիկասին պարարտեցնում են երկու շաբաթը  մեկ արմավենիների կամ տնային այլ բույսերի համար նախատեսված  սննունդով: Պարարտանյութը պիտի պարունակի կալցիում և մագնիում:

 

Օդի խոնավությունը. Սիրում է խոնավ օդ, այդ պատճառով պետք է պարբերաբար ցողել, հատկապես ամռանն ու ձմռան ջեռուցման ժամանակ:

 

Տեղափոխումը. Երիտասարդ բույսը մինչև 5 տարի տեղափոխում են  ամեն տարի, իսկ դրանից ավելի տարիքովներին 4-5 տարին մեկ : Հողը կազմված պետք է լինի 2մաս կավադրենաժային, 1մաս փթած, 1մաս  տերևներ  , 1մաս տորֆ, 1մաս ավազ  և մի քիչ փայտածուխ : Լավ դրենաժը պարտադիր է : Տեղափոխելիս կոնը չպետք է խրվի հողի մեջ:

Բազմացումը. Ձագերը, որ հայտնվում է  մայրական ցողունին , կտրել հանելուց հետո պետք է ծածկել մոխրով, մի քանի օր չորացնել  և տնկել տերևային,տորֆայի և ավազային խառնուրդի մեջ, ջրում են շատ չափավոր, մի փոքր խոնավեցնելով հողը: Լավ կլինի օգտագործել հողի տաքացում և արմատակալման  արագացուցիչներ: Բազմացնում են նաև սերմերով , ծլերը դուրս են գալիս մեկ երկու ամսից:

Բոնսայներ

1268986396_www.kypbma.ru_bonsai-tree-141

Բոնսայ (ճապ.   «աճեցում սկուտեղի վրա») — իսկական ծառի ճիշտ գաճաճ նմանակ  աճեցնելու արվեստն է:  «Բոնսայ» բառն  առաջացել է չինական «պեն-  ցայ» բառից: Արվեստն առաջացել է   մթա 231թ.   Չինաստանում:

Պատմությունը

Բոնսայի տեսակի առաջացման առաջին հավաստի գրավոր աղբյուրները գալիս են Չինաստանից և վերաբերում են Տան դինաստիայի ժամանակաշրջանին  (VIII—X вв.), որտեղ առաջին անգամ պատերի գեղանկարչության մեջ հայտնվում են  պենցզայերի պատկերներ` բույսեր  վերցված բնությունից  և թաղարների մեջ տեղավորած: Այդ  բույսերը աճեցնում էին բուդդա վանահայրերը, հավանաբար մի քանի դար մեր թվարկությունից առաջ: Հետագայում  դա դարձավ տեղական ազնվականության  զբաղմունքներից մեկը:

Բոնսայները  զարդարում էին  ճապոնական տներն ու այգիները:  Տոկուգավայի ժամանակաշրջանում պարտեզների  ձևավորումը նոր թռիչք ունեցավ` ազալիաների և կլյոների   աճեցումը  դարձավ հարուստների  ժամանց:  Գաճաճ  բուսաբուծությունը (խատի-նո-կի — «ծառ թաղարի մեջ») նույնպես զարգացավ, բայց այն ժամանակվա բոնսայները շատ մեծ էին:

Այժմ բոնսայների համար օգտագործում են սովորական ծառեր, նրանք փոքր են մնում անընդհատ կտրտվելու և այլ մեթոդների շնորհիվ:  Այդ դեպքում արմատների, սահմանափակ թաղարի չափերի և բոնսայի վերգետնյա մասի հարաբերակցությունը պետք է համապատասխանի բնության մեջ եղած մեծ  ծառի չափսերին:

Ձևերը

Ներկայումս գոյություն ունեն բոնսայների հետևյալ ձևերը.

Տյոկան(Chokkan)- Ֆորմալ ուղիղ ձև, այս ավանդական ձևում ցողունը ուղիղ է`արմատի մոտ հաստացած:

Մոյոգի(Moyogi)-ոչ ֆորմալ ուղիղ ձևում ճյուղերը կամ ցողունը կարող է մի փոքր ծռված լինել: Ցողունի գագաթը միշտ ուղիղ գծի վրա է `արմատի սկսվելու տեղում,  գետնին ուղղահայց:


 

Սոկան(Sokan)- «կրկնակի  ցողուն»-ը  կոմպոզիցիա է, ինչը նրան առանձնացնում է մյուս երկու ցողուն ունեցողներից: Նրանք կարող են լինել տարբեր չափերով և ձևավորել մի պսակ:

Սյական(Shakan)- թեքված ձև , տարբերվում է ուղիղ ֆորմալ ձևից, որովհետև ցողունը գետնի հետ անկյուն է կազմում:


 

Կենգայ(Kengai)- կասկադը նմանեցված է ջրի ափին կամ սարերի վրա աճող ծառերին: Լրիվ կասկադի դեպքում ծառի գագաթը թաղարի սահմաններից իջնում է բավականին ներքև `հողից էլ ցած:

 

Հան-կենգայ(Han-Kengai)- կիսակասկադ ձև: Այս ձևում գագաթը թաղարի միջի հողին հավասար է:

Նեցունագարի(Netsunagari)- սա մի ձև է , որը նմանեցված է այն ծառերին, որոնց ցողունի մի մասը խրված է հողի մեջ, այս ծառի ճյուղերը աճում են ինչպես առանձին ծառեր:

Բուջինգի(Bunjingi)(գրական ձև)-«Գիտնական ամուսինների ոճ»`մինիմում ճյուղերով ուղիղ ցողունով ծառ:

Սեկիջոջու(Sekijoju)- «արմատը քարի վրա» ծառը` հաճախ թզենի, աճում է քարի վրա: Ցողունը գտնվում է հենց քարի վրա, իսկ արմատները փաթաթվում են քարին:

Իսիձուկի(Ishitsuki)-«քարի վրա աճող» , սա նման է Սեկիջոջուին, բայց այս դեպքում արմատներն աճում են քարի ճեղքերում և արմատների տեղը փոքր է: Այս ձևը օգտագործում են ծառերի  դիմացկութնունը ներկայացնելու համար:

Հոկիդատի(Hokidachi)-«Ավելի ձև»- օգտագործում են բացված ճյուղերով ծառերի վրա: Ցողունը մնում է ուղիղ, իսկ ճյուղերը նրա շուրջը աճում են ծառի 1/3 բարձրությունից, որից հետո տերևները գնդի ձև են ընդունում:

Յոսե  Ուն(Youse-Ue)- ծառ կամ ծառերի խումբ, որի ձևի մեջ մտնում են 9-ից ավելի ծառեր մի կոմպոզիցիայի մեջ: Նրանց քանակը կարող է փոփոխվել ,բայց չի կարող լինել  ուղիղ 4 («սի» բառը— «չորս» ճապոներեն հնչում է «մահ»): Հաճախ թաղարի մեջ տնկում են միատեսակ ծառեր, իսկ կոմպոզիցիայի գեղեցկությունը կայանում է ծառերի բարձրության և տարիքի զուգորդման մեջ:

Իկադբուկի(Ikadabuki)- բազմացողուն ձև, տարբերվում է նրանով , որ ներկայացնում է ճահիճն  ընկած ծառ, հիմքը գետնին ընկած ցողունից առաջացած լաստի նման է, որից տարբեր մեծության ծառեր են աճում:

 

Դասակարգումը ըստ մեծության

դաս Չափ, սմ
Շատ փոքր Մամե Կեսի-ցուբո Մինչև 2,5
Սիտո 2,5-7,5
Գաֆու 13-20
փոքր Սյոխին Կոմոնո до 18
Մյաբի 15-25
միջին Կիֆու Катадэ-моти Մինչև 40
մեծ Տյու/տյուխին 40-60
Օմոնո Մինչև 120
հսկա Դայ/դայձա Բոնձյու Մեկ մետրից մեծ

Ջրելը

Թաղարի սահմանափակ չափերի պատճառով  բոնսայի խնամքը բավական բարդ է: Խոր ամանները հաճախ չեն թողնում արմատներին ճիշտ զարգանալ, այդ բույսի ջրելը ծանր աշխատանք է դառնում: Ջրելու տարբեր ձևերը իրենց մեջ պարունակում են ուղիղ ջրել բանկայով կամ թեյնիկով, բոնսային իր թաղարով մտցնել ջրով լիքը  թասի մեջ: Բույսի որոշ տեսակներ կարող են դիմանալ չորությանը, բայց մեծ մասը անընդհատ ջուր են պահանջում: Եթե հողը չոր թողնենք կամ ջրենք չափից դուրս շատ, կարող ենք ստանալ փտած բույս կամ կսպանենք արմատային համակարգը:  Արևը և քամին կարող են արագ չորացնել հողը, այդ պաճառով դուրսը գտնվող բույսը պիտի հաճախ ստուգել և անհրաժեշտության դեպքում ջրել: Ընդհանրապես հողը նույնիսկ կարճ ժամանակ չի կարելի չոր թողնել: Բոնսայի բույսերի մի մասը երբեք  ցույց չեն  տալիս, որ հողը ջրի պակաս ունի և կանաչ են մնում  նույնիսկ, երբ արմատային համակարգն  ամբողջովին վերացել է:

Օդը պահել խոնավ

Բույսի համար խոնավությունը  անհրաժեշտ մակարդակի վրա պահելու համար  այն պետք է օրական մի քանի անգամ  ցողել, այդ ժամանակ տերևների վրայից փոշին լվացվում է:

Շատ անգամ խոտի տեսք տալու համար հողի մակերեսը ծածկում են մամուռով, որը պահանջում է ամենօրյա ցողում և օդի խոնավություն:

Տեղափոխումը

Սովորաբար բոնսայները տեղափոխում են երկու տարին մեկ,  գարնանը, երբ ձմռան քնից հետո սկսվում է հյութի շարժը: Դա կանխում է արմատների գերաճը թաղարի ներսում և արագացնում է աճը: Տեղափոխման ժամանակ արմատների մի մասը կտրատվում է: Տեղափոխումը անհրաժեշտ է նաև արմատների փտելու դեպքում: Բույսը հանում են ամանից, հեռացնում վնասված արմատները:

Ձևավորումը

 

Ծառի չափսերը փոքրացնելու համար գոյություն ունեն տարբեր մեթոդներ: Սեզոնային էտումը հաջողության գրավական է, բայց եթե  այն  սխալ արվի, ապա կարող է ծառը կործանվել:  Բոնսայի ծառերի մեծ մասը կարող են տձևանալ պղնձե և ալյումինե լարերի օգնությամբ: Որոշ ծառեր չեն ենթարկվում այդ ձևավորմանը, նրանց տեսքը հիմնականում փոխում են կտրտվածքների միջոցով: Որպեսզի տարիքով ծառի տպավորություն ստեղծվի, օգտագործում են մեռած ծառեր` «ձին» և «սյարի»:  Դրանք ստանում են կենդանի ծառի ցողունից ճյուղ պոկելով և կեղևը ամբողջովին կամ մասամբ հանելով (սյարի), ծառի  վրա բնական սպիի տպավորություն ստեղծելով : Այդ մեթոդների հետ պետք է շատ զգուշ լինել, քանի որ այն կարող է ծառի վարակի պատճառ դառնալ: Չի կարելի նաև ցողունից պոկել կեղևի ամբողջ օղակ, հակառակ դեպքում ծառի մեջ կխախտվի հյութի հոսքը:

Կապել

Լիգատուրան այն լարն է, որի օգնությամբ ճյուղերին տալիս են անհրաժեշտ ուղղություն: Ծառերի կապելը ամենգործուն միջոցն է ծառը ձևավորելու համար: Դրա լավագույն ժամանակը  գարունն է կամ աշունը:  Երբեմն ճյուղերից ծանրություն են կախում առաջացնելով կորացածություն  և ծերության էֆեկտ:   Չնայած լարով կապելը չափազանց ամուր է կատարվում, լարը ոչ մի դեպքում չպիտի խրվի ճյուղի մեջ: Լարը հանում են մանր կտորների կտրտելով, այլ ոչ պտտացնելով:  Լարի հաստությունը պիտի հավասար լինի ճյուղի հաստությանը: Մեկ հաստ լարի փոխարեն կարելի է օգտագործել երկու բարակ, պտտեցված լար: Չի կարելի խաչել լարերը, ավելի լավ է ցողունը փաթաթել ներքևից վերև մի քանի ամսվա ընթացքում:

 

Էտել

Էտելը բոնսայը ձևավորելու անհրաժեշտ միջոց է: Դրա միջոցով մի քանի խնդիր է լուծվում`փոքրանում է բույսի չափը, ձևավորվում է ճյուղերի դասավորության կմախքը  և նոր ճյուղերի առաջացմանն է նպաստում:

Կարելի է առանձնացնել էտման մի քանի տեսակ:

  • Ձևավորելու էտում — խոշոր կմախքային ճյուղերի էտում, ցողունի կարճեցում, որը ձևավորում է ծառի «հիմքը»:
  • Ճյուղերի էտումը կարճացնում է նրանց երկարությունը և նպաստում աճի նոր կետերի ստեղծմանը:

Ճյուղերի կտրտելը ձևավորում է բույսի պսակի ուրվագիծը

  • Սաղարթի վերին հատվածի էտելը ծառայում է ճյուղի աճի սահմանափակմանը
  • Տերևների էտումը ծառայում է պսակի թարմացմանը, այդ ժամանակ տերևների քանակը շատանում է , բայց չափսերը փոքրանում են
  • Արմատների էտումը անհրաժեշտ է արմատային համակարգը  թարմացնելու համար:

Ցողունի հաստության ձևավորումը

 

Բույսին  տարիքով  ծառի տեսք տալու համար անհրաժեշտ է բավականաչափ հաստ ցողուն: Այն ստանալը  բոնսայ ստեղծելու կարևոր պայմաններից  է: Գոյություն ունեն հետևյալ մեթոդները`

  1. Մի քանի բույսերի միահյուսված աճեցնելու միջոցով, այդ դեպքում կարող է հանվել կեղևի մի մասը և ցողունները հյուսել պարանի կամ հյուսքի տեսքով:Սահատկապես կիրառվում է ճկուն բույսերի նկատմամբ, օրինակ`ֆիկուսների:
  2. Տարիքով բույսին նոր ճյուղերի պատվաստման միջոցով:
  3. Ինտենսիվ ագրոտեխնիկա:
  4. Էտապային էտման միջոցով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դիտվել է 1810 անգամ

Մարանտա

марантаՄարանտաները բազմամյա բույսեր են ,երկար ուղիղ ցողուններով,կծիկաձև արմատներով: Տերևները ուղիղ նշտարաձև, երկարավուն էլիպսաձև, օվալաձև  կլոր, կանաչ կամ գունավոր: Ծաղիկները սովորաբար սպիտակ են `հավաքված հասկանման բույլի մեջ:

Տարածված է  արևադարձային Ամերիկայում: Ընտանիքում կա  23-25 տեսակ, մեծ մասը դեկորատիվ տերևներով  բույսեր են: Աճում են  ջերմոցներում,   նաև բնակարաններում:

Գիշերը մարանտայի տերևները բարձրանում են և շրջվում, այստեղից էլ առաջացել է նրանց հայտնի անգլիական անունը «Prayer Plant»(«Աղոթող բույս»):

Մարանտան կարելի է աճեցնել առանց արևի լույսի, օգտագործելով  հատուկ լամպեր օրը 16 ժամ:

Մարանտայի  տեսակները

M. arundinacea L. – Հավաք  թփեր են 0.6-1.2 մ. բարձրությամբ(ցողունները ձմռանը չորանում են), հաստ կծիկաձև արմատներով:  Տերևները ձվաձև-նշտարաձև են, 18-25 (30) սմ երկարությամբ և մինչև  10 սմ լայնությամբ, սրածայր, կլորացած հիմքի մոտ, վերևից և ներքևից թավշապատ, մուգ կանաչ, գորշակապույտ երանգով: Ծաղիկները սպիտակ են:

Աճում է Կենտրոնական և Հարավային Ամերիկայի խոնավ արևադարձային անտառներում: Դեկորատիվ և սննդային բույս է (թփերը հարուստ են օսլայով), լայնորեն տարածված է  արևադարձային երկրների մշակույթում:   Աճում է  տաք  ջերմոցներում:

Maranta leuconeura erythroneura (Maranta tricolor) – Եռագույն մարանտան հայտնի է իր դեկորատիվ մուգ կանաչ, լավ ընդգծված, կարմիր երակներ ունեցող  տերևներով : Ծաղիկները անշուք են `բաց վարդագույն , ծաղկում են  տերևների արանքից գարնանը կամ ամռանը:  Տերևները օվալաձև են ,10-12սմ երկարությամբ, 5-6սմ լայնությամբ, մուգ  կանաչ, արտաքին կողմում լավ արտահայտված կարմիր երակներով, իսկ տերևի տակը վարդագույն է:

 

M. bicolor Ker-Gawl. (Calathea bicolor Steud.) – Երկգույն մարանտանկարճահասակ բույս է կծիկաձև արմատներով, ցողունը կարճ է : Տերևները մինչև 35սմ բարձրությամբ, օվալակլոր, 10-15սմ երկարությամբ և 6-10սմ լայնությամբ կամ  լայն էլիպսաձև ալիքավոր եզրերով: Տերևի  վերևը կանաչ, մուգ կանաչ կետերով կամ կենտրոնական երակի վրա մուգ դարչնագույն հետքերով , տակը` ալ կարմիր , տերևապատյանը`   թավշապատ: Ցողունը կարճ  է` 2.5 սմ երկարությամբ, կարմրավուն:

Հանդիպում է Բրազիլիայի արևադարձային խոնավ անտառներում, դեկորատիվ տեսք ունի, աճեցնում են տաք ջերմոցներում  և բնակարաններում:

М. leuconeura E. Morr. – Սպիտակաերակ մարանտա: Կարճ ցողունով`25-30սմ,կծիկաձև արմատներով Տերևները էլիպսաձև-կլորավուն`10-15սմ երկ.և 5-9սմ լայն., հիմքի մոտ սրտսձև, երեսը մուգ կանաչ` արծաթագույն միջնագծով և արծաթա-սպիտակ կողքի երակներով, տակը`գորշականաչավուն և կարմրավուն:

Հանդիպում է Բրազիլիայի արևադարձային խոնավ անտառներում, դեկորատիվ տեսք ունի, աճեցնում են տաք ջերմոցներում  և բնակարաններում, ունի մի քանի տեսակ:

М. leuconeura var. kerchoveana E. Morr. – Խոշոր , մուգ կանաչավուն տերևներով, վերին մասում մուգ կանաչ , կողքերը միջին 4-5 հատ մուգ կանաչ հետքերով և սպիտակ բծերով երակներ, տակը` գորշականաչ:  Բրազիլիա:

 

Որտեղ  է  հարմար  տեղադրել 
Բույսը կարիք ունի ստվերի, ամռանը լավագույն ջերմաստիճանը  22-24° С, ձմռանը` 18-20° С. Լույսի  պակասության ժամանակ մարանտայի  տերևները ձգվում են ուղղահայաց վեր: Նորմալ լույսի դեպքում հորիզոնական դիրքում են: Փոթորկից մի քանի ժամ առաջ տերևները բարձրանում են ուղղահայաց:

Լուսավորությունը

Կիսաստվեր

Ջրելը

Տնային ջերմաստիճանի փափուկ  ջրով, հողը միշտ խոնավ պետք է լինի, սակայն ջրի ավելցուկ չի կարելի թողնել թաղարում:

Օդի խոնավությունը

Բույսը  հաճախակի  պետք է ցողել, խուսափելու  համար   տերևների վրա լաքաներից: երբեմն  խոնավությունը բարձրացնելու համար  բույսը դնում են  ջրով խորը ամանի մեջ:

Խնամքը

Ամառը երկու շաբաթը մեկ, ձմռանը ամիսը մեկ մարանտան պետք է պարարտացնել: Ձմռանը հանգստի շրջան է և նա կորցնում է տերևների մի մասը, այդ ժամանակ քիչ են ջրում:

Բազմացումը

Մարանտաները  բազմացնում են բաժանման միջոցով փետրվար-մարտ ամիսներին: Բազմացնում են նաև կտրոններով: Կտրոններն արագ են արմատակալում հատուկ արկղերում 20-24° ջերմաստիճանում: Մարանտաների համար ջերմոցի ջերմաստիճանը ձմռանը պետք է լինի գիշերը 18°  և ցերեկը 20° :

Տեղափոխումը

Երկու տարին մեկ գարնանը: Մարանտան տեղադրում են  մեծ ամանի մեջ` լավ դրենաժով :

Հնարավոր դժվարությունները

Տերևների ծայրերը շագանակգույն են և չոր :Աճը դանդաղ է:  Պատճառը չափազանց չոր օդն է: Ստուգեք  , վարակված չէ՞ արդյոք բույսը ոստայնատիզով: Հեռացրեք մեռած տերևները և պարբերաբար ցողեք բույսը:

Տերևները շրջվում են և ծածկվում լաքաներով:

Պատճառը  խոնավության պակասն է : Հողը հարկավոր է խոնավ պահել և թույլ չտալ այն չորանա ջրումների արանքում:

Տերևները թափվում են

Պատճառը  շատ չոր օդն է , բույսը պահանջկոտ է խոնավ օդի նկատմամբ :

Թառամած և փթող ցողուններ

Պատճառը  ցուրտ օդն է և  հողի չափազանց թացությունը ձմռանը:

Տերևները կորցնում են գույները և չորանում

Պատճառը  շատ պայծառ լույսն է , հատկապես ուղիղ արևի ճառագայթներն անթույլատրելի են : Բույսը պետք  է անմիջապես տեղափոխել:

Օգտակար հատկությունները

Մարանտան  պահպանում է մարդուն  մրսածությունից, և այն բոլոր հիվանդություններից,որոնք կապված են մրսածության հետ: Մարանտան  նպաստում է  տրոմբի ներծծմանը  անոթների մեջ:

Տան միջավայրի վրա ազդեցությունը

Եռագույն  մարանտան  այնքան արտասովոր է, որ ավելի շատ նման է բեղավոր կենդանու քան բույսի: Նրա  թավշյա կանաչ  տերևների վրա հստակ երևում են կարմիր երակներ` բեղիկներ, իսկ տերևի մեջտեղը պատված է դեղին լաքաներով:  Մարանտան հարկավոր է  տեղադրել աղմկոտ ,պայծառ և մեծ հնարավորությոններ ունեցող մարդկանց միջավայրում: Տանը կարելի պահել մարանտան,եթե տան անդամները գործնական են և տան կյանքը ակտիվ է: Մարանտան կարծես թե ամեն մարդու համար առանձին միջանցք է բացում `ապահովագրելով նրանց վեճերից:   Չնայած մարանտան պատկանում է օդային նշանին , բայց նա ունի կրակի բնավորություն: Դրանով նա կլանում է  ագրեսիվ էներգիան:

Ազդեցությունը զգացմունքային վիճակի վրա

Այս բույսի տերևները գիշերը բարձրանում և շրջվում են «զգաստ», և այս  անսովոր պահվածքի մեջ թաքնված է  նրա հատկություններից մեկը:  Մարանտան իր ներկայությամբ հանգստացնում է տնեցիներին երեկոյան, և գիշերը: Այս բույսը նպաստավոր է պահել այնտեղ, ով ունի անքնություն, ով երեկոյան գրգռված վիճակում է  և ցանկանում է  երեկոյան աշխատել:

Ի տարբերություն այլ բույսերի մարանտայի տերները արևից խամրում են :  Մարանտան ստեղծված է այն մարդկանց համար, ովքեր տարբեր գործեր են ձեռնարկում, բայց չեն գտնում իրենց հոգեհարազատ գործը: Մարանտան օգնում է մարդուն որոշ ժամանակ ձեռնպահ մնալ առօրյա գործերից, որպեսզի ինքն իր մեջ որոշի ինչն է իրականում իր սրտին մոտ և որտեղ կարող է  իր հնարավորությունները դրսևորել: Այս հատկությամբ մարանտան օգնում է հիասթափված մարդկանց

Ազդեցությունը առողջության վրա

Մարանտան մեզ պահպանում է  մրսածությունից և այն բոլոր հիվանդություններից, որոնք կապված են մրսածության հետ: Բայց Ջրհոսի նշանը, ինչին պատկանում է մարանտան, կարգավորում է  անոթային համակարգը  և մարանտայի ներկայությունը ձեր տանը նպաստում է  անոթների մեջ տրոմբերի ներծծմանը :

 

 

 

Դիտվել է 2016 անգամ:

Քլորոֆիտում

chlorophytumՄինչ այժմ մի քանի կարծիք կա Քլորոֆիտումի ընտանեկան պատկանելիության վերաբերյալ, ոմանք նրան դասում են շուշանների ,իսկ մյուսները  ծնեբեկի ընտանիքին: Հայրենիքը  `Հարավային Ամերիկան է:

Քլորոֆիտումը  ամենատարածված սենյակային բույսերից է: Դա զարմանալի չէ, քանի որ նա շատ արագ է մեծանում,ունի  կորացած գեղեցիկ տերևներ,  գարնանը ու ամռանը նրա բարակ ցողուններին հայտնվում են մանր սպիտակ ծաղիկներ ,իսկ հետո փոքրիկ տերևների փունջ: Դրանք կարելի է  առանձնացնել և արմատակալել:  Քլորոֆիտումի  ճանաչված լինելու մյուս պատճառը նրա դիմացկունությունն է : Այս բույսը շատ է սիրում լույս:

Քլորոֆիտում փուփուլավորը`Chlorophytum comosus շատ երկրներում աճեցնում են ավելի քան 200 տարի: Կորացած տերևները գեղեցիկ փունջ են կազմում, երկար ծաղկատարների վրա աճում են դուստր տերևային փնջերը: Քլորոֆիտումը կարելի աճեցնել հոլերում կամ աստիճանավանդակներում, ինչպես նաև լողարաններում,եթե այնտեղ կա պատուհան:

Խնամքը

Ջերմաստիճանը` չափավոր: Ձմռանը  18°С-ից ոչ ցածր: Չնայած  դիմացկուն Քլորոֆիտումը չի մահանա ոչ բարենպաստ ջերմաստիճանի դեպքում, բայց դա կազդի նրա արտաքին տեսքի վրա: Սառը միջանցահովիկը կամ  չտաքացվող պատուհանի մոտ լինելը նրան կվնասի:

Լուսավորությունը` Պայծառ  ցրված լույս: Լավ է աճում արևմտյան կամ արևելյան  պատուհանների մոտ : Կարող է աճել նաև հյուսիսային պատուհանի մոտ , բայց մութ տեղում բույսը կորցնում է իր դեկորատիվ ու հաճելի տեսքը: Հարավային  պատուհանի մոտ անհրաժեշտ է մի փոքր ստվեր:

Ջրելը` առատ գարնանից մինչև աշուն: Հողը միշտ պետք է խոնով լինի: Ձմռանը ջրել չափավոր:

Պարարտացնել` մարտ ամսից մինչև օգոստոս երկու շաբաթը մեկ անգամ, ջրի մեջ լուծել հատուկ պարարտանյութեր նախատեսված դեկորատիվ-տերևավոր բույսերի համար:

Օդի խոնավությունը` ամռանը ժամանակ առ ժամանակ  տերևները ցողել կամ կազմակերպել գոլ ցնցուղ: Ցողելը անհրաժեշտ է,եթե բույսը գտնվում է տաքացնող համակարգի  մոտ:

Տեղափոխումը` ամեն տարի փետրվար-մարտ ամիսներին: Խոշոր բույսերը կամ հները տեղափոխում են երկու տարին մեկ, բայց սնուցում են ամեն տարի: Քլորոֆիտումը ունի մեծ հաստ արմատներ և նրանց մեծանալու դեպքում  թաղարը կարող է հատակից ճաքել,այդ պատճառով  նրա համար պատրաստում են ընդարձակ աման:

Բազմացումը` արմատակալում դուստր փնջերից,ինչպես նաև տեղափոխման ժամանակ անջատելով իրարից արմատները:

 

Դիտվել է 1315 անգամ:

Քրիզանթեմ(CHRYSANTHEMUM)

qrizantemԿիսաթփային բույս է ,ցողունը ճյուղավորված  `փոքր կտրտված տերևներով:  Քրիզանթեմը աստրաների ընտանիքից  է և ունի ավելի քան  200 տեսակ: Քրիզանթեմը  շատ է տարածված Ասիայի երրներում:

Այս բույսի մասին առաջին հիշատակումները հանդիպում են դեկորատիվ այգեգործության մասին չինական և ճապոնական գրականության մեջ:

Հայտնի չին փիլիսոփա Կոնֆուցին, որ ապրել է մեր թվարկությունից 500 տարի առաջ ,իր «ԼԻ-կի» ստեղծագործության մեջ հիշատակում է քրիզանթեմների մասին: Մինչև հիմա պահապանվել են այն չին  այգեգործների  անունները,ովքեր զբաղվել են քրիզանթեմների մշակությամբ,ճապոնիայում ավելի ուշ են զբաղվել այդ գործով: Եվրոպայում քրիզանթեմը հիշատակվում է 1689թ.-ից:

Քրիզանթեմի տեսակներից տարածված են խոշորածաղիկ,դեկորատիվ և մանրածաղիկ թփիկավորները,լիաթերթ և հասարակ բազմերանգ ծաղիկներով: Խոշորածաղիկներից  մեծ ժողովրդականություն են վայելում կախ ընկած,ասեղնավոր, խողովակաձև  և գոգավոր ձևերի սպիտակ, վարդագույն, դեղին ,բրոնզի , կարմիր և այլ գույների պսակաթերթիկներ ունեցողները:

Սկզբում Քրիզանթեմը համարվում էր միայն բաց հողում աճող բույս, բայց հետագայում, մասնագետների ջանքերով ,այն սկեցին աճեցնել նաև թաղարների մեջ:

Խոշորածաղիկ քրիզանթեմների սորտերը շատ բազմազան են և մեծ  ժողովրդականություն են վայելում  , մշակվում են ամենուրեք:

Հայտնի են և մշակվում են հետևյալ տեսակները`

Մոնակո (Princesse Alice deMonaco)  սորտը աչքի է ընկնում ձյունաճերմակ խոշոր ծաղիկներով:

Քուին Մերի (Queen Mary)  սորտի ծաղիկները սպիտակ են,լրիվ բացված ժամանակ գնդաձև,պսակաթերթիկները գանգուր են և կախ ընկած:

Մոն Բլանը(Mont  Blanc) սպիտակ է ,խոշոր ,գանգուր պսակաթերթիկներով, կարճահասակ է և ամենավաղն է ծաղկում:

Օլիվյեն (Olivier) խոշոր ,բաց մանուշակագույն  ծաղիկ է,պսակաթերթիկները թեքված են դեպի վեր,  բարձրահասակ է:

Հոկտեմբերյան արև (Soleil d’ October  ) սորտն աչքի է ընկնում դեղնագույն ծաղիկներով,ծաղկում է վաղ:

Լիոնեն(Lionet) ունի խոշոր դեղնա-ծիրանագույն ծաղիկներ,որոնք ուշ են բացվում:

Ոսկյա անձրև(La  oluie d’or) սորտը մանրածաղիկ է`դեղին-ոսկեգույն:

Մագդեբլիկը (Magdeblick) մուգ կարմիր մանրածաղիկ է `փայլուն տերևներով:

Դեկորատիվ սորտերից է Էֆեկտոլը(Efiektol),որի ծաղիկը խոշոր է և դեղին:

Քրիզանթեմը  դյուրին է աճեցնել

Այս  սիրում են թարմ և սառը օդ: Լավ են զգում պատշգամբում,որտեղ ծաղկում են միչև սառնամանիքները: Տանը այն պետք է դնել պատուհանի գոգին ,որտեղ արև է ընկնում առավոտը և երեկոյան, ցանկալի է 13-15 աստիճան, հաճախ օդափոխություն: Շոգին բույսը վատ է ծաղկում:

Կիրառումը

Չինական ժողովրդական բժշկության մեջ  քրիզանթեմը  համարվում է բուժիչ բույս: Նրա տերևները նշանակում են միգրենի դեպքում,իսկ չորացրած ծաղիկները բարձրացնում են ախորժակը:  Շատ երկրներում քրիզանթեմի ծաղիկներն ու տերևները գործածում են աչքի հիվանդություններ բուժելու համար, ինչպես նաև մալարիայի և ալկոհոլիզմի , ստամոքսի հիվանդությունների ժամանակ, սրտ-անոթային հիվանդությունների պրոֆիլակտիկայի համար:

Ասիական երկրներում ցողունները,տերևները և հատկապես  բողբոջները  գործածում են կեակրի մեջ որպես բանջարեղեն և համեղ աղանդ: Չինաստանում  մեծ ժողովրդականություն է վայելում հայտնի տունհաո կերակուրը,որը պատրաստում են քրիզանթեմից:

Որպես խորհրդանիշ

Քրիզանթեմը  ավանդաբար պատկերված է Ճապոնիայի պետական էմբլեմայի և  դրամի վրա: Երկրի բարձրագույն պարգևներից է  Քրիզանթեմի շքանշանը :  Իսկ  16-պսակաթերթով  դեղին քրիզանթեմը  պատկերված է   1889 թվին պաշտոնապես ընդունված  Ճապոնիայի կայսերական կնիքի վրա:

Արև ծագող երկրում քրզանթեմի տոնը հատուկ արարողություն է ,պետք  է հիանալ բողբոջի յուրաքանչյուր երանգով և խորը մտածել անցած ուղու և կյանքի իմաստի մասին:

Հին ճապոնական պոետները իրենց բանաստեղծություններում  գովաբանում էին քրիզանթեմը:

Քրզանթեմը  ճապոնական օդաչու մահապարտների խորհրդանիշն էր,երբ նրանք գնում էին հանձնարարության:

 

 

Դիտվել է 2027 անգամ: