Առաջիկա հինգ օրերին Հայաստանում տեղումներ չեն լինի

եղանակը ՀայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, ջինջառ:Քամին արևմտյան` 1-5մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 22-25-ին, բացառությամբ Արարատյան դաշտի, աստիճանաբար կբարձրանա` 3-4 աստիճանով:

Երևանում՝
Դեկտեմբերի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, կդիտվի մառախուղ, ջինջառ:
Երևան քաղաքի դեկտեմբերի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ`Երևան քաղաքի դեկտեմբերի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 14.20C (1916 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -15.40C (1941 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան -1.20C

Անկախ

«Ա´յ աղերսվող որակ…հլա դու քո ճիվաղային արտաքինով մի հատ մտածի». Գալուստ Սահակյանը` ընդդիմադիրներին

Galust-Sahakyan0214-e1347630764352«ՀայՌուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնեմասը ռուսական կողմին մոտ 63 միլիարդ 399 միլիոն դրամով վաճառելու վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի քննարկումը խորհրդարանում շարունակվում է բավականին թեժ մթնոլորտում:

Աժ ոչ իշխանական չորս խմբակցությունները, խիստ քննադատելով համաձայնագիրը, գտնում են, որ խորհրդարանը չպետք է վավերացնի այն: ՀԱԿ խմբակցության ղեկավարն, օրինակ համարում է, որ այդ համաձայնագրով ռուսական “Գազպրոմը” դառնում է անձեռնմելի, իսկ Հայաստանը կորցնում է այլըտրանքը` օրինակ` Իրանից կամ Ղարաբաղի խնդրի կարգավորման դեպքում Ադրբեջանից գազ գնելու հնարավորությունը:

“Սա Հայաստանի սպառողների թալան է և “Գազպրոմի” շահերի պաշտապնության և երաշխավորության խարտիա` ի հաշիվ ՀՀ քաղաքացիների”,-կարծում է պատգամավորը:

Լևոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ ՀԱԿ-ը, դատապարտելով ՀՀ իշխանություների Սահմանադրության և իրավունքների ցցուն ոտնահարումը, նախապատարստվում է  այս և այլ իրավախախտումերի հիմքով ԱԺ առաջիկա նստաշրջանում բարձրացնել կառավարութան անվստահության հարցը:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը չի կասկածում, որ կառավարությունը որևէ կերպ չի մասնակացել այս բանակցությունների քննարկմանը: “Ռուսաստանն այս կառավարությանն առաջարկել է իր շահերը պաշտպանող տեքստ, որն էլ ստորագրել է այս վասալային տեքստի տակ”,-ասաց նա` հայտարարելով, որ ԲՀԿ-ն չի կարող որևէ կերպ մասնակից լինել մի համաձայնագրի վավերացման, որը հարված է ՀՀ ինքնիշխանությանը:

Հանրապետական խմբակցության կողմից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, որը բավականին կոշտ ու վիրավորական տոնով դիմեց համաձայնագրի բոլոր ընդդիմախոսներին. “Լեզուն ոսկոր չունի, ինչ արած` Աստված այդպես է արարել, բայց Աստված նաև մարդուն ուղեղ է տվել, որ լեզվի միջոցով կարողանա արտահայտվել: Հիվանդ, անհեթեթ խոսքը, երբ ուղեղը սիստեմատիկ չի կարողանում գործել, անհեթեթություններ է դուրս տալիս”,-ասաց նա:

Այնուհետև ավելի հեռուն գնալով` Գալուստ Գրիգորիչն անցավ կտրուկ տոնի. “Ա´յ աղերսվող որակ, դու այդ ին՞չ ես դարձել, ընդամենը քսան կգ-ի բան կարող ես վերցնել, հարյուր կգ-ի բեռ ես վերցնում: Սրանց թվաց, որ արձագանք չի լինում, ինչ ուզում են, կարող են խոսել: Դեմ եք, ասեք` դեմ ենք: Էս երկու ամիս ծուղրուղու եք կանչում գազի վերաբերյալ, էդ ո՞նց եղավ, որ հապշտապ էր, գաղտնի էր: Ելույթներ կան, որ հոգեբուժարանի խնդիր է: Չեմ վախեցնում, բայց չափներդ ճանաչեք: Հլա ձեր ուժը նայեք, ձեր տվայտանքները նայեք: Հլա դու քո ճիվաղային արտաքինով մի հատ մտածի, էս անկախությունը ըտենց օդից չի եկել: Ամեն ինչ բերում և կաղապարացնում եք ձեր նեղ սրտի մեջ և ժողովրդին ներկայացնում: Դոշ եք տալիս ժողովրդի համար, երկու-երեք հոգի քաղաքացիական նախաձեռնողներ եք տեսնում, ասում եք` մեր մարդիկ են, տեսեք` ինչ ենք անելու: Մի ոգևորվեք, ժողովրդին էլ մի խաբեք: Ժողովուրդը պետք է գազ ստանա: Դուք ասում եք` թանկ է, ես էլ ասում եմ` տարածաշրջանի ամենաէժան գազն է”:

Գալուստ Սահակյանի խոսքով` սա մեր էներգետիկ հզորացման աղբյուրն է, և այս համաձայնագրով Հայաստանն ավելի անվտանգ է դառնում:

Իսկ վերջում ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. “Ես ձեր մերկությունը լավ եմ տեսել և երբեք չեմ գայթակղվել: Էնպես որ էս նախագիծը պտի անցնի”:

 

Անկախ

Սան Ֆրանցիսկոյում զույգին ձերբակալել են փողոցում մերկ ամուսնանալու համար

Սան Ֆրանցիսկո, մերկ ամուսնությունՍան Ֆրանցիսկոյում ոստիկանությունը ձերբակալել է փողոցում մերկ ամուսնանալ փորձող հարսնացուին և փեսացուին:

Ոստիկանությունը նախկին մերկապարուհի, այժմ ակտիվիստ 44 ամյա Ջիպսի Թոբին և փեսացուին՝ 20-ամյա Ջեյմիզ Սմիթին շրջապատել է խոստումների փոխանակումից մի քանի րոպե անց:

SFGate.com-ի տեղեկություններով՝ կինը հայտնել է, որ իրենց այդ քայլը բողոք է՝ ուղղված հանրային մերկության արգելքի դեմ:

nude wedding1Զույգը մերկացել էր Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետարանի շենքի առջև: Այս միջադեպը մեկ տարի շարունակվող բողոքի ակցիաների մաս է կազմում, որի մասնակիցների կարծիքով հանրային մերկության արգելքը դրակոնյան օրենք է:

Երեկ տեղի ոստիկանության սպաները փողոցում մերկ պարող զույգին փաթաթել է ծածկոցներով և տեղափոխել ոստիկանության բաժանմունք:

2012թ-ին Վերահսկող խորհրդի ընդունած օրենքով արգելվում է մերկ շրջել փողոցներում, մայթերում, մեքենաներում՝ բացառություն են կազմում երեխաները և տոնախմբությունների մասնակցող հատուկ թույտվություն ունեցող մարդիկ:

Թոբը ավելի ուշ միջնորդությամբ ազատ է արձակվել, քանի նա ավելի ուշ հագնվել է:

 Անկախ

Արմեն Աշոտյան. Գիտության առևտրայնացման համար պատասխանատու առանձին մարմնի կարիք չկա

Արմեն Աշոտյան (2)«Գիտության առևտրայնացման համար պատասխանատու առանձին մարմնի կարիք չենք տեսնում, խնդիրն ավելի լուրջ է և բազմաշերտ.  և պետության կողմից լուծվելիք խնդիրներ կան, և գիտության որակի հետ կապված խնդիրներ կան, և մասնավոր հատվածում նորարարության պահանջարկի խնդիր կա»,- այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն` ի պատասխան Անկախի հարցին, թե ինչու մինչև հիմա Հայաստանում չկա գիտական արդյունքի առևտրայնացման համար պատասխանատու օղակ և ինչ քայլեր են ձեռնարկվում դրա ստեղծման ուղղությամբ:

Աշոտյանն ասում է, որ սովորաբար գիտնականները պնդում են, որ ստեղծել  են որակյալ գիտական պրոդուկտ, որը չի հետաքրքրում մասնավորին կամ էլ չկա գիտական պրոդուկտը առևտրայնացնելու, ներդրում կատարելու մշակույթը, մասնավորն  էլ ասում է, որ իրեն չի բավարարում գիտնականների տված պրոդուկտի որակը կամ ինքն այդքան գումար չունի, որ այդ ներդրումը կատարի:

«Վերցրեք թոփ հազար հարկատուների ցանկը և տեսեք, թե որ ձեռնարկությունում նորարարության ինչ կոմպոնենտ կարող է ավելանալ, դա այդքան շատ չէ, բացառությամբ ՏՀՏ ոլորտի»,- ասում է Աշոտյանը:

Հարցին, թե ինչ իմաստ ունի ԳՊԿ և մասնավոր հատվածի համագործակցությամբ մասնավոր ծրագրերի ֆինանսավորումը, եթե չեն ներդրվելու տնտեսության մեջ, Աշոտյանը պատասխանեց, թե միանշանակ չի կարելի ասել, որ չեն ներդրվում: Որպես օրինակ` մատնանշում է Սելիմյան հացը. Այն որպես գիտական պրոյեկտ ֆինանսավորվել է ԳՊԿ կողմից:

 

Այս թեմայով կարդացեք նաև`

Հայաստանում չկա գիտությունն ու տնտեսությունը կապօղ օղակ

ԱԺ արտահերթ նիստ. պատգամավորները փորձում են հասկանալ՝ որտեղ է թաքնված շան գլուխը

B7F221A8-A989-47EB-BBD3-9768AFDDACA0_mw1024_n_sԱզգային ժողովում արտահերթ կարգով քննարկում են 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը, որով “Հայռուսգազարդի” 20 տոկոսը վաճառվում է ռուսական կողմին մոտ 63 միլիարդ 399 միլիոն դրամով:

ՀՀ է Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ համաձայնագիրը կնպաստի գազի բնագավառում երկու երկրների միջև երկարաժամկետ փոխգործակցության զարգացմանը:

Նախարարին հարցեր տալու համար հերթագրվեց 25 պատգամավոր:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հետաքրքրվեց Հայաստանի կուտակած 300 միլիոն պարտքով: Բացի այդ հարցրեց. «Այս համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետ ի՞նչ է մեզ սպասվում, հետագայում մենք կարողանալո՞ւ ենք այլընտրանքային գազի խնդիրը լուծել»:

Նախարարը պատասխանեց, որ 300 միլիոն դոլարի մի մասը պետք է վճարի Հայաստանը, մի մասը՝ Ռուսաստանը: Ինչ վերաբերում է սահմանափակումներին, ապա նախարարը հավաստիացրեց, որ համաձայնագրով որևէ սահմանափակում դրված չէ: «Եթե որևէ այլ երկրից էժան գազ գնելու հնարավորւթյուն լինի, կարող ենք փոխարինել դա Ռուսաստանի գազով»,-ասաց նա:

Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հարցրեց, որ եթե վաղը մյուս օրը Ռուսաստանը որոշի իր բաժնետոմսները վաճառել Թուրքիային կամ Ադրբեջանին, ինչպիսի՞ լծակներ ունի Հայաստանը դա կանխելու՝ հատկապես որ համաձայնագիրը մինչև  2043 թվականն է, և դրա հետ ծագող իրավունքներն ու շահերը ենթակա չեն փոփոխության, լրացումների, հետկանչման առանց ռուսական կողմի հետ համաձայնեցման:

Նախարարը նշեց, որ ըստ համաձայնագրի՝ Ռուսաստանը կարող է այդ բաժնետոմսերը վաճառել իրեն փոխկապակցված ընկերությունների, այն էլ՝ միայն հայկական կողմի համաձայնության:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանն իր հարցը սկսեց այն նկատառումով, որ հնարավոր է, որպեսզի պետական գործիչը միշտ չասի իրականությունը, բայց երբեք պետք չէ ստել: «Այսօր ես որպես պատգամավոր և ՀՀ քաղաքացի, ինձ խաբված եմ զգում, որովհետև Դուք անձամբ բազմիցս այս ամբիոնից հերքել եք, որ Հայաստանի համար գազի գինը բարձրացել է,-ասաց Օսկանյանը,-ակնհայտ է, որ տարիների ընթացքում կամ ամիսների, ՀՀ-ն պարտք է կուտակել, և ԱԺ-ն այսօր կանգնել է փաստի առաջ և պետք է հավանություն տա նման պարտքի կուտակմանը՝ մասնակից դառնալով այդ գործընթացին»:

Նախարարը պատասխանեց, որ ինքը երբեք չի ասել, որ գազի գինը չի բարձրացել: «Ասել եմ, որ Հայաստանում գինը չի բարձրանալու և ասել եմ, որ բանակցություններ են գնում, վերջնական գինը կճշտենք և կասենք: Մենք պայմանավորվեցինք, որ ՀՀ-ում գազի սպառումը իրականացնում ենք նախկին գնով, մինչև բանակցությունները կավարտվեն: Հիմա էլ բանակցություններն ավարտվել են, և ասում ենք»:

Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հետաքրքրվեց, թե ինչու է համաձայնագրում անորոշ Ղարաբաղին գազ մատակարարելու հարցը՝ միաժամանակ նշելով, որ համաձայնագրում ամրագրված է, որ Հայաստանն արտահանման իրավունք չունի:

Նախարար պարզաբանեց, որ Ղարաբաղը դիտարկվում է որպես մեկ բաժանորդ Հայռուսգազարդ ընկերության համար, և դա այդպես էլ կշարունակվի: «Ճիշտ է՝ համաձայնագրում այդ մասով դեռ չինչ չկա, բայց հետո ավելի բաց տեքստով կլինի: Որևէ խոչընդոտ լինել չի կարող»:

Քոքոբելյանը արձագանքեց ՝ ասելով, որ պայմանագրում պարտավոր էր ինչ որ կետով նշել մեկ բաժանորդ լինելու հանգամանքը՝ գործընկերներին կոչ անելով չմասնակցել այս հակապետական գործարքի կայացմանը:

Այնուհետև ելույթ ունեցավ գազի թնջուկն ամիսներ շարունակ լուծել փորձող և վերջին օրերին իր բացահայտումներն արած Արամ Մանուկյանը: Նա հարցրեց, թե ինչո՞ւ այդ 300 միլիոն դոլլարը պետական պարտք չի ձևաակերպվել և որևէ տեղ չի երևացել, բացի այդ ո՞վ է գնահատել, որ 20 տոկոսը հավասար է  155 միլիոն դոլլարի:

Նախարարը պատասխանեց, որ իրենց գնահատմամբ՝ բավականին հաջող բանակցությունների արդյունքում է այդ թիվը որոշվել:

Արամ Մանուկյանը դիմեց նաև ՀՀԿ խմբակցությանն ու ԱԺ ղեկավարությանը՝ կոչ անելով ուսումնասիրել այդ ոլորտի 22 արձանագրությունները, որոնք, ըստ նրա, գաղտնի են պահվում. «Ես վեց ամսվա արդյունքում տեսել եմ միայն մեկ արձանագրություն: Մինչև բոլոր արձանագրությունները չնայեք, քվեարկության մի դրեք այս հարցը, որովհետև հնարավոր է, որ շան գլուխը հենց այդտեղ է թաղված, ես համոզված եմ, որ Դուք էլ շատ բաներ չգիտեք, պարոն Աբրահամյան»,-ասաց Մանուկյանը:

ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հիշեցրեց, որ Գազպրոմի գլխավոր տնօրենի կողմից հայտարարվեց, որ գազը սահմանին լինելու է 188 դոլար, սակայն 48 ժամվա կտրվածքով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը տեղեկացրեց, որ ՀՀ-ում գազի սակագինը անփոփոխ է լինելու, իսկ ԱԺ փոխխոսնակը հակտարարեց, որ գազի սակագինը ՀՀ քաղաքացին սպառելու է ավելի ցածր: «Դուք ի վերջո կարո՞ղ եք ասել՝ հայ քաղաքացին ի՞նչ սակագնով է սպառելու գազը»,-հարցրեց նա:

Նախարարը վերահաստատեց, որ սակագները որևէ փոփոխության չեն ենթարկվելու ինչպես ՀՀ-ում, այնեպս էլ ԼՂՀ-ում:

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նախ տեղեկացրեց, որ հակապետական այս ակցիայի դեմ քաղաքացիները բողոքի ցույց են անում, և ոստիկանները տասնյակ մարդկանց լցրել են ոստիկանական մեքենաներ. «Ես պահանջում եմ ազատել այդ քաղաքացիներին, որպեսզի նրանք կատարեն սահմանադրությամբ ամրագրված իրենց իրավունքները»,-ասաց պատգամավորը:

Այնուհետև Փաշինյանը հայտարարեց, որ բազմիցս նախարարին հարցրել են գազի գնի սակագնի բարձրացման վերաբերյալ, սակայն նա հերքել է: «Եթե մենք լինեինք քրեակատարողական հիմնարկում, ես կհասկանայի հարցերին պատասխանելու այդ ձևը, բայց հազար ներողություն, ես չեմ կարծում, որ կրուտիտը այն ժանրն է, որով նախարարը պետք է շփվի ՀՀ քաղաքացիների և Ազգային ժողովի հետ: Այս տեսակետից ես անիմաստ եմ համարում Ձեզ որևէ հարց տալը: Ես հարց չունեմ Ձեզ տալու, պարոն նախարար»,-ամփոփեց Փաշինյանը:

Անկախ

Ռուսական ալմաստը հայկական ադամանդ դառնալու ճանապարհին

ադամանդԴեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած այցի ընթացքում, ինչպես հիշում ենք, ստորագրվեց 12 համաձայնագիր: Դրանցից մեկն էլ ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիրն է, ըստ որի` Ռուսաստանը հանում է դեպի Հայաստան առաքվող ադամանդի հումքի համար նախատեսված մաքսավճարներն ու մաքսատուրքերը:

 Ադամանդագործությունը կարող է լրջորեն զարգանալ

Այսուհետև Ռուսաստանից Հայաստան մատակարարվող ադամանդի հումքի գինն ավելի ցածր կլինի, քանի որ գնի մեջ մտնող մաքսատուրքերն ու վճարները հանվելու են: Հայկական շրջանակներում այս լուրը շատ մեծ ոգևորությամբ ընդունվեց: Սակայն ոչ թե ոգևորվել է պետք, այլ ուղղակի սթափ նայել իրավիճակին:

Հայաստանում ավելանում է ադամանդի արտադրությունը: Այս տարվա  հունվար-սեպտեմբերին արտադրվել է 67 հազար  կարատ ադամանդ, ինչն անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 58 տոկոսով: 2011 թ.  օգոստոսին ՀՀ կառավարության հետ ստորագրված պայմանագրի համաձայն` հայկական ձեռնարկություններին ադամանդի հումք է մատակարարում ադամանդագործության ոլորտում հայտնի «ԱԼՌՈՍԱ» ընկերությունը: ԱԼՌՈՍԱ-ն ալմաստի հանքավայրերի հետախուզման, արդյունահանման, իրացման, ինչպես նաև ադամանդների արտադրության աշխարհի խոշորագույն ընկերություններից է: Այն վերահսկում է ալմաստի արդյունահանման ռուսական շուկայի մոտ 97 տոկոսը, իսկ համաշխարհային շուկայում նրա այս ցուցանիշը 25 տոկոս է:

Ընկերության բաժնետոմսերի 50,93 տոկոսը ՌԴ սեփականությունն է, 32 տոկոսը պատկանում է Սախա Հանրապետության գույքային հարաբերությունների նախարարությանը, 1-ական տոկոս մասնաբաժին ունեն նույն հանրապետության 8 վարչատարածքային միավորները, ևս 9 տոկոս արժեթղթերը պատկանում են այլ ֆիզիկական ու իրավաբանական անձանց:

Այսինքն` գործ ունենալով ԱԼՌՈՍԱ-ի հետ` պետք է հասկանալ, որ գործ ունես ռուսական պետական բիզնեսի հետ, որը հումք է բերում Հայաստան, վերամշակում ու նորից արտահանում. այսինքն`մաքսատուրքերի ու մաքսավճարների վերացումը առաջին հերթին ձեռնտու էր հենց Ռուսաստանին:

Ադամանդագործության ոլորտում հայ-ռուսական համագործակցությունը սկսվել է մի քանի տարի առաջ: Սահմանված քվոտաների շրջանակներում ԱԼՌՈՍԱ-ն տարեկան  300-500 հազար կարատ ադամանդի հումք էր մատակարարում հայկական ընկերություններին: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին այս համագործակցությունը մի քիչ դանդաղ էր զարգանում: Սակայն 2011-ին նորից ջերմացավ:

Հայաստանի և Ռուսաստանի միջկառավարական համաձայնագրի համաձայն` ԱԼՌՈՍԱ-ն 2011 թ. Հայաստան պետք է մատակարարեր մոտ 30 մլն դոլար արժողությամբ ալմաստ, որը պետք է մշակման ենթարկվեր Հայաստանի ադամանդագործական 6 ձեռնարկություններում:

Այդ ժամանակվա էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հույսերով` ԱԼՌՈՍԱ-ն պետք է ավելացներ ադամանդի հումքի մատակարարումը Հայաստան, պետք է ավելանար նաև այդ ծրագրում ընդգրկված ձեռնարկությունների թիվը, սակայն 2012 թ. Հայաստան ներկրվող ու Հայաստանից արտահանվող ադամանդի ծավալները նվազել են:

Հայաստանի համար ադամանդի  տպավորությունը միայն փայլը չէ

Հայաստանի ու Ռուսաստանի միջև  2012 թ. առևտաշրջանառությունը կազմում է  մեկ մլդ 330 մլն ԱՄՆ դոլար: Մեկ միլիարդից մի քիչ ավելի բաժին է  հասնում ներմուծմանը,  մնացած հատվածն էլ` արտահանմանը: Հայաստանից արտահանված ապրանքների մեջ բավականին մեծ թիվ է կազմում ադամանդը`  24 մլն դոլարի ադամանդի հումք  և  որոշակի վերամշակված ադամանդ է արտահանվել:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը հավաստիացնում է, որ մաքսատուրքերի ու վճարների վերացման  հանգամանքը կնպաստի, որ ադամանդի արժեքը նվազի և ադամանդը, որպես վերամշակված հումք, նորից արտահանվի: Ու այս պայմաններում, եթե հայ ձեռնարկատերերը շահույթը հումքի ինքնարժեքի  նվազեցման հաշվին չավելացնեն, այլ գինը իջեցնեն, որ ավելի մրցունակ դառնան միջազգային շուկայում, ապա դրական  արդյունք կլինի:

«Էֆեկտը կլինի այն, որ նախ` ոլորտի մարդիկ աշխատանք կունենան` կայուն աշխատատեղերը կպահպանվեն, և երկրորդ` կարելի է ադամանդի վերամշակման ու արտադրության ծավալները մեծացնել ու ավելի մրցունակ գներով մտնել շուկա:  Բայց եթե պետք է մաքսատուրքի հաշվին շահույթի մեջ ավելացում անեն, մենք կմնանք նույն մակարդակի վրա, լուրջ առաջընթաց չենք ունենա»,- նշեց Գագիկ Մակարյանը` հավելելով, որ տարիներ առաջ ադամանդի վերամշակման ոլորտում արտահանման գները շատ մեծ թվեր էին կազմում. 300 միլիոն դոլարի ադամանդի  հումք  ներմուծում էինք ու մոտավորապես 350 միլիոն դոլար արդեն  արտահանված ադամանդի գինն էր լինում, որի մեջ 50 միլիոնն աշխատանքի արժեքն էր: Իսկ վերջին տարիներին տարեկան մոտ 100-150 միլիոն ԱՄՆ դոլարի էր հասնում ադամանդի արտահանման արժեքը:  Ու հիմա էլ տնտեսագետը կարծում է, որ նախկին թվերին վերադառնալու հնարավորություն կա:

«Բայց կրկնում եմ` պետք է ավելի մրցունակ գին առաջարկենք, որ հնդկական, բելգիական ընկերությունները, որոնք նախկինում գնում էին մեզնից, նորից դառնան մեր գործընկերը: Մենք հնարավորություն ունենք արտահանման ցուցանիշի մեջ ադամանդի արտահանման թիվը տարեկան հասցնել մինչև 100-150 մլն դոլարի: Որովհետև ադամանդը հիմնականում վաճառվում է դրսում, ներսում առանձնապես չի վաճառվում: Հիմա 12 անգամ նվազել են այդ թվերը, բայց ես կարծում եմ, որ մեկ տարվա ընթացքում կարելի է դա 100-150 միլիոնի հասցնել, միայն այս մաքսատուրքերն ու մաքսավճարները հանելու շնորհիվ հնարավոր կլինի հասնել այդ ցուցանիշին»,- նշեց Գագիկ Մակարյանը:

Իսկ ԱԺ-ում, պատասխանելով հարցերին, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն էլ հայտարարեց, որ միայն ադամանդի հումքի համար մաքսատուրքերն ու վճարները հանելը Հայաստանի տնտեսության համար էական ազդեցություն կունենան: Ադամանդագործությունը կսկսի շատ արագ աճ ապահովել, և մոտ 5000 նոր աշխատատեղ բացելու հնարավորություն կարող է ստեղծվել:

Ի դեպ` այս տարվա 9 ամիսներին ռուսական ԱԼՌՈՍԱ ընկերությունը Հայաստան է արտահանել 4 մլն 900 հազար դոլարի չմշակված ադամանդ:

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ

Մարդու իրավունքներն ընդդեմ ազգային իրավունքների եւ առաջնահերթությունների ճշտման հարցը

Շահան ԳանտահարյանՄարդու իրավունքների եւրոպական դատարանի վճիռը, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը չի կարելի քրեական արարք համարել, իբրեւ բացատրություն հիմնվում է ազատ կարծիքի սկզբունքի վրա: Սակայն ածանցյալ հիմնավորում կա Մարդու իրավունքների եւրոպական դատարանի վճռում: Պարզ ձեւով ասվում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման առումով միատեսակ կարծիք չկա: Ճիշտ այստեղ է, որ մարդու իրավունքի եւրոպական կառույցը մատնում է ինքն իրեն: Հարցը համեմատվում է հրեական Ողջակիզման (Հոլոքոստ) հետ:

Հիմա փորձենք համեմատել ազատ կարծիքի իրավունքը եւ միջազգային համախոհությունը: Եթե մարդու կարծիքի ազատությունը բացարձակ եւ անքննարկելի սկզբունք է, ապա այդ դեպքում միջազգային համաձայնությունը տվյալ երեւույթի նկատմամբ ինչպե՞ս կարող է արգելել այդ կարծիքի հրապարակումը: Փաստորեն արգելված է ժխտել հրեական Ողջակիզումը: Իսկ նման դիրքորոշում, մարդու կարծիքի արտահայտության դեմ դրված ճնշամիջոց չէ՞:

Առանց խորանալու այլ հիմնավորումների բացատրության մեջ, միայն այս անհամատեղելիությունը պարզում է խնդրին մոտենալու զուտ քաղաքական մղումը: Որովհետեւ, բողոքառուն Մարդու իրավունքների եւրոպական դատարանն է եւ ոչ թե միջազգային դատարանը: Իսկ Եւրոպական դատարանը Հայոց ցեղասպանության ճանաչման նկատմամբ գոյացած համախոհությունը դատելու համար պիտի հիմնվեր Եւրոպական խորհրդարանի որդեգրած կեցվածքների, դիրքորոշումների եւ բանաձեւերի վրա եւ ոչ թե միջազգային ընտանիքի ընդհանրապես: Տարբեր հարց, որ մասնակիորեն այս ձեւով եւրոպական կառույցը իր դիրքորոշումով հակասում է եւրոպական պետության որդեգրած օրենքին: Բայց իրավաբանական մեկնաբանությունների ծալքերի ոլորապտույտից հեռու մնալու համար կենտրոնանանք հարցի քաղաքական մոտեցումների վրա:

Հիշենք, որ նույն Ֆրանսիան իր Ազգային ժողովի մեկ հաստատությունից մյուսը եւ` փոխադարձաբար, հարցը քաղաքական շրջագայությունների մեջ դնելուց հետո, չհաստատեց օրինագծի սահմանադրականությունը` ինքնահակասական ակներեւ երեւույթ պարզելով դիպաշարին հետեւողների առջեւ: Նոյն Ֆրանսիայի համար քրեականացված է հրեաների Ողջակիզումը, մինչ սահմանադրական չի նկատվում Հայոց ցեղասպանության ուրացումը պատժելի նկատելը: Իսկ այստեղ միջազգային համախոհության եւ համաձայնության հղում կատարելու խնդիր չկա, որովհետեւ խոսում ենք մի երկրի մասին, որ պաշտոնապես ճանաչել է երկու ցեղասպանությունները: Իսկ այսօր Մարդու իրավունքների եւրոպական դատարանը շատ հանգիստ հղում է կատարում Ֆրանսիայի Սահմանադրական դատարանին:

Եւրոպական ինքնահակասական դրսեւորումները` իրենց հերթին: Հայկական կողմը անհրաժեշտության առջեւ է վերանայելու իր մարտավարությունը այս հարցի ուղղությամբ: Կարծիքի կամ արտահայտվելու ազատությունը ընդհանրապես քաղաքակիրթ երկրների համար օրինաչափ է, որ գերարժեւորման ենթարկվի: Այստեղ մեր խնդիրը զուտ հայեցողական առումով արդեն իսկ որոշ խոչընդոտների է հանդիպում, մանավանդ երբ նկատի ենք ունենում, որ ժխտողականության քրեականացման աշխատանքն առավելաբար կենտրոնացել է եւրոպական միջավայրերի վրա: Այս բոլորի վրա ավելանում են նաեւ հրեական խմբավորումների կողմից անուղղակիորեն ստեղծվող արգելակումները` Ողջակիզման դեպքի եզակիությունը պահպանելու համար:

Այս եւ նմանատիպ հանգամանքների բերումով, արդյունքում ստացվում է այն, որ Ֆրանսիայում կամ Շվեյցարիայում մեր առավելները վերածվում են նվազների: Այն երկրները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, այժմ մերժում են այն ժխտելու քրեականացումը կամ էլ ենթարկվում են քրեականացման իրենց որոշումների բեկանումներին:

Ճանաչումից հատուցում աշխատանքային անցման մեջ գտնվող հայկական կողմը բոլոր պատճառներն ունի այսօր իր մարդուժն ու տնտեսական ուժը ըստ առաջնահերթությունների կենտրոնացնելու: Իսկ այդ առաջնահերթությունները առավելաբար վերաբերում են Հայաստանի Հանրապետության ժամանակակից խնդիրներին: Ապաշրջափակման պահանջը, Անկարայի նախապայմանային քաղաքականության մերժումը, արցախյան հակամարտության մեջ թուրքական միջնորդության նկրտումների անընդունելիությունը առաջադրանքներ են, որոնք Թուրքիայի վարքագիծը հակադրում են միջազգային նորմերին եւ այդ առումով կարող են որոշակի առավելություններ ապահովել հայկական կողմին:

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլլխավոր խմբագիր

Կիսաապխտած կոկորդիլոսը մեծ պահանջարկ ունի Հայաստանում

SAS սուպերմարկետների ցանցում վերջին օրերին կիսաապխտած կոկորդիլոսի մեծ թվով պատվերներ են ստացել։ Այս մասին NEWS.am-ին ասել է սուպերմարկետի մսամթերքի բաժնի աշխատակիցը։

«Այս պահին ցանցում երեք հատ կա, բայց պատվերներ շատ ունենք, վերջին օրերին ենք բերելու»,- ասաց վաճառողուհին։
Կոկորդիլոսները ներկրվել են ԱՄՆ-ից։ Դրանց երկարությունը 90 սմ է, լայնությունը՝ 40 սմ, քաշը՝ 12 կգ։

Սուպերմարկետի աշխատակիցները պատմեցին, որ կոկորդիլոսը ձկան մսի համ ունի, պահպանման ժամկետը 3 ամիս է։ Մեր հարցին, թե ինչպես կարելի է երկկենցաղին պահել տան պայմաններում, որ չփչանա, սուպերմարկետում ասացին. «Կարող եք պատշգամբում պահել»։

Մեկ կիսաապխտած կոկորդիլոսն արժե 380 000 հազար դրամ։Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

Ադրբեջանը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Զինված հակամարտությունների ժամանակ մշակույթային ժառանգության պահպանության կոմիտեի փոխնախագահ

ՅՈՒՆԵՍԿՕՕրերս Փարիզում իր աշխատանքներն է սկսել ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Զինված հակամարտությունների ժամանակ մշակույթային ժառանգության պահպանության կոմիտեի 8–րդ նստաշրջանը, որի սկզբում ընտրվել է կոմիտեի նոր անդամը: Ադրբեջանը, դառնալով կազմակերպության անդամ, միևնույն ժամանակ ճանաչվել է նաև փոխնախագահ երկիր: «Հաբերլերը» գրում է, որ արդեն երկրորդ անգամ է, ինչ Ադրբեջանը ընտրվում է բյուրոյի անդամ: Սրա շնորհիվ Ադրբեջանը հնարավորություն է ստացել 2014 թվականին հաջորդ նստաշրջանը անցկացնել Բաքվում՝ օրակարգում ընդգրկելով «Հայաստանի կողմից օկուպացված տարածքներում» մշակույթային ժառանգության պահպանության հարցը:

Զարմանալի է, թե ադրբեջանական փողը ինչպես է կարողանում մեկը մյուսից հետևից գնել իր տեղը համաշխարհային նշանակություն ունեցող կազմակերպություններում: Այն դեպքում, երբ ադրբեջանցիները անխնա ոչնչացնում էին Ջուղայի հայկական խաչքարերը, Շուշիում գտնվող շիական մզկիթը կագուն է մինչև օրս: Այս պարագայում հարց է ծագում, թե ինչը ավելի շատ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշպանության կարիքն ունի:

Անկախ

Հայաստանի մասին հոդված ՆԱՏՕ-ի ամսագրում

Article_Page_1ՆԱՏՕ-ի ամսագրի (NATO staff centre magazine) 2013թ. դեկտեմբեր-2014թ. փետրվար համարում լույս է տեսել Հայաստանի մասին զբոսաշրջիկային-մշակութային հոդված:

Հոդվածը պատմում է Հայաստանի պատմա-մշակութային նշանակություն և զբոսաշրջային գրավչություն ունեցող հուշարձանների և վայրերի, հայկական ազգային խոհանոցի առանձնահատկությունների մասին:

Ամսագիրը հրատարակվել է 5.000 օրինակով: Ուկրաինայից հետո, սա ՆԱՏՕ-ի ամսագրում Գործընկեր երկրի վերաբերյալ տպվող երկրորդ հոդվածն է:

Անկախ

Թուրքիայում նախարարական կաբինետում լուրջ փոփոխություններ են սպասվում

Թուրքիա, նախարարական կաբինետ  Թուրքական «Հյուրիյեթի» հաղորդմամբ՝ Թուրքիայում փոփոխության կենթարկվեն 10 նախարար: Հայտնի է, որ այս սպասվող փոփոխությունը կապված է երեկ տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալի հետ, որի արդյունքում ձերբակալվել են մի շարք նախարարների որդիներ: Թերթը գրում է, որ քաղաքական նկատառումներից ելնելով առայժմ չի հրապարակվում այն նախարարների անունները, որոնք հեռացվելու են պաշտոնից:

Նշենք նաև, որ այսօր Թուրքիայի իշխող ԱԶ կուսակցությունը արտահերթ նիստ է անցկացրել երեկվա իրադարձությունների հետ կապված: Հիշեցնենք, որ երեկ Ստամբուլում և Անկարայում իրականացված հատուկ օպերացիայի արդյունքում 52 անձ է ձերբակալվել, որոնք մեղադրվում են անօրինական գործարքների և կաշառակերության մեջ:

Անկախ

«Զվարթնոցի» թնջուկը մոտ է հանգուցալուծմանը

Zvartnoc06

Այսօր քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը «Անկախին» հայտնեց, որ քաղավիացիայի գլխավոր վարչությունում տեղի է ունեցել միջգերատեսչական հերթական նիստը, որի ժամանակ հաստատվել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության կողմից ներկայացված մաստեր պլանը:

Սա նշանակում է, որ «Զվարթնոցի» հին ուղևորային համալիրի խնդրի լուծումը մոտենում է ավարտին, քանի որ մաստեր պլանում ներառված է նաև  համալիրի քանդման հարցը:

Սակայն Մաստեր պլանը կյանքի կոչվելու համար դեռևս պետք է հաստատվի կառավարության նիստում: «Անկախի» տեղեկություններով` կառավարությունը պատրաստվում է առաջիկայում հարցը ներառել նիստի օրակարգ և որոշում կայացնել հօգուտ կոնցեսիոների:

«Արմենիա միջազգային օդանավակայանների» գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ տեղյակ չէ քաղավիացիայի գլխավոր վարչությունում տեղի ունեցած այսօրվա նիստի արդյունքներից` ասելով` «Եթե հաստատվել է, ուրեմն լավ է»:

Նշենք, որ դեկտեմբերի 10-ին քաղավիացիայի գլխավոր վարչությունում տեղի ունեցած կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի նիստին, որի ընթացքում քննարկվել է «Զվարթնոցի» հին ուղևորային համալիրի քանդման կամ պահպանման հարցը, մասնակցել  է նաև Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նախագահ, ՀԽ անդամ Գագիկ Մանասյանը` ներկայացնելով ՀԽ-ի դիրքորոշումը, ըստ որի` շենքը պետք է պահպանվի, և պետք է քննարկվեն դրա հետագա օգտագործման եղանակները:

«Անկախի» հետ զրույցում Գագիկ Մանասյանն ասաց, որ միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ժամանակ իր կողմից ՀԽ դիրքորոշումը ներկայացնելուց հետո նիստի մասնակիցներն իրեն հարցեր են ուղղել: Ներկաները հետաքրքրվել են, թե արդյոք համալիրը երբևէ ներառված եղե՞լ է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Մանասյանը հայտնել է, որ իր ստացած տեղեկությունների համաձայն՝ կառույցը երբևէ ներառված չի եղել այդ ցանկում, սակայն նշել է, որ դեռևս ուշ չէ, կարող է ներառվել: «Ինձ նաև հարցրեցին, թե ինչո՞վ է որոշվում՝ դա հուշարձան է, թե ոչ: Ասացի, որ դա որոշելու համար կա լիազոր մարմին: Բայց եթե իմ կարծիքն են ուզում իմանալ, ապա ընդամենը մեկ փաստարկ կարող եմ բերել. «Զվարթնոցը» 1985 թ. ստացել է ՀԽՍՀ պետական մրցանակ, իսկ դա նշանակում է, որ այն մեխանիկորեն պետք է անցներ այդ ցուցակի մեջ: Դա ամրագրված է նաև փորձագիտական հանձնաժողովի չափորոշիչներում, բայց թե ինչու նման բան տեղի չի ունեցել, միայն ենթադրություններ կարելի է անել»:

Մանասյանը հիշում է, որ առաջին ցուցակը հաստատվել է 1982 թ., երկրորդը՝ 2002-ին: «1982-ին համալիրը դեռ նոր էր կառուցվել, հավանաբար չեն հասցրել ներառել, իսկ 2002-ին արդեն կնքվել էր կոնցեսիոների հետ պայմանագիրը, և բնական է, որ կառավարությունն ամեն ինչ արել է վարձակալին գրավիչ պայմաններ ներկայացնելու և խոչընդոտներ չառաջացնելու համար»,- նկատում է նա:

Այն, որ կոնցեսիոները դեռևս տարածքը վարձակալելու ժամանակ է «աչքի տակ ունեցել» օդանավակայանի  հետագա զարգացումը «Զվարթնոցի» հին ուղևորային համալիրի հաշվին իրականացնելու տարբերակը, բանավոր հնչել է նաև ընկերության ղեկավարության շուրթերից:

Մանասյանի խոսքով՝ դեկտեմբերի 10-ի նիստի ժամանակ ՀԽ-ի դիրքորոշումը լսելուց և դրա շուրջ որոշակի քննարկում ծավալելուց հետո, ՀԽ-ի ներկայացուցիչներին քաղաքավարի ձևով դուրս են հրավիրել՝ ասելով, որ իրենք պետք է շարունակեն քննարկել մաստեր պլանը:

Գագիկ Մանասյանը կարծում է, որ ճիշտ կլիներ, եթե կառավարությունը սկսեր «Զվարթնոցի» կլոր շենքը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ներառելու գործընթացը: «Թող մշակույթի նախարարության համապատասխան փորձագիտական հանձնաժողովը որոշի` դա հուշարձան է, թե ոչ, և եթե հուշարձան է, ապա հարցը կփակվի, իսկ կոնցեսիոները ստիպված կլինի այլընտրանքային ծրագիր ներկայացնել»:

Միաժամանակ նա համոզված է, որ մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովի որոշումը հօգուտ «Զվարթնոցի» շենքի կլինի:

Ինչ վերաբերում է կառույցի պահպանմանը, ապա Մանասյանը կարծում է, որ դա պետք է ստանձնի և´ կոնցեսիոները, և´ պետությունը կամ երկուսը միասին, կամ էլ աճուրդով այն տրվի որևէ այլ կազմակերպության, որը դրա հետ կապված ծրագիր կներկայացնի:

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ Հանրային խորհուրդը դիմել է ՀՀ կառավարություն, որպեսզի երկրի գործադիրը չհամաձայնի «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության կողմից ներկայացված՝ «Զվարթնոցի» հին ուղևորային համալիրը քանդելու առաջարկությանը: Փոխարենը Հանրային խորհուրդն առաջարկել է, որ կառավարությունը պահանջի կոնցեսիոներից ներկայացնել հիմնավոր հաշվարկ գործող օդանավակայանի հետագա զարգացման վերաբերյալ, կոնցեսիոների հետ համատեղ ուսումնասիրի հին ուղևորային համալիրի պահպանման և հետագա շահագործման հնարավորություններն ու պահանջվող ծախսերը, հանձնարարի համապատասխան կառույցին քննարկելու կառույցը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ներառելու հնարավորությունը:

Այդպիսով՝ Հանրային խորհուրդն անհարմար կացության մեջ է դրել կառավարությանը, քանի որ վերջինս, ի դեմս ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության, ամիսներ շարունակ առաջ էր տանում «Զվարթնոցի» կլոր շենքը քանդելու գաղափարը` պաշտպանելով կոնցեսիոների շահերը, իսկ քաղավիացիայի գլխավոր վարչության` Հանրային խորհրդի տեսակետը լսելու և հանրության կարծիքը հաշվի առնելու նախաձեռնությունն ընդամենը պայմանավորված էր հարցի նկատմամբ հասարակական բուռն արձագանքը մեղմելու նկատառումով:

Եթե իսկապես կառավարությունը որոշի ընդունել կոնցեսիոների առաջարկը կլոր շենքը քանդելու վերաբերյալ, ապա կնշանակի, որ ամիսներ շարունակ Հանրային խորհրդի համապատասխան հանձնաժողովներում ու ենթահանձնաժողովներում ոլորտի մասնագետների, շահագրգիռ կողմերի քննարկումներն ապարդյուն էին:

Ի դեպ, դեկտեմբերի 10-ին Քաղավիացիայի գլխավոր վարչությունում տեղի ունեցած նիստին ներկա է եղել նաև Հանրային խորհրդի քաղավիացիայի հարցերի ենթահանձնաժողովի փոխնախագահ Իզաբելլա Մուրադյանը: Նա տեղեկացրեց, որ  Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը նշել է, որ Հանրային խորհրդի` կլոր շենքը պահպանելու մասին որոշումն անհիմն է, ոչ պրոֆեսիոնալ, էմոցիոնալ բնույթ ունի, բայց քանի որ ՀՀ նախագահը մեծ տեղ է տալիս Հանրային խորհրդի կարծիքին, շատ դժվար կլինի վարչապետին համոզել, որ շենքը պետք է քանդել:

«Այս ցնցող դիրքորոշման համաձայն` ստացվում է, որ նախ` շենքի պահպանումը չի բխում  ավիացիայի և բիզնեսի շահերից, ինչը, ըստ Մովսեսյանի, քաղավիացիայի համար պարզ է: Երկրորդ` վարչապետը որոշում ընդունելիս կարող է չղեկավարվել ավիացիայի շահերով, այլ հաշվի առնել նախագահի վերաբերմունքը Հանրային խորհրդի նկատմամբ` փորձելով պարտադրել «Արմենիա միջազգային օդանավակայանների» տնօրինությանը կատարել ավիացիոն բիզնեսի տեսանկյունից չհիմնավորված ծախսեր՝ ճարտարապետական նշանակություն ստացած շինության պահպանման համար»,-ասում է Իզաբելլա Մուրադյանը:

Նա կարծում է, որ քաղավիացիայի գլխավոր վարչության պետը, շահարկելով Հանրային խորհրդի դիրքորոշումը, փաստորեն, փորձում է ճնշում գործադրել «Արմենիա միջազգային օդանավակայանների» վրա` միաժամանակ վարկաբեկելով Հանրային խորհուրդը: Մինչդեռ Հանրային խորհուրդը երկրի ավիացիոն զարգացումը պակաս չի կարևորում, քան պատմամշակութային կոթողի պահպանումը, և ամենևին էլ չի ասում, որ շենքը պետք է պահպանվի ավիացիայի զարգացման հաշվին:

Անի Գասպարյան

Անկախ

 

 

Թուրքիայում կոռուպցիոն մեծ սկանդալ է. Ձերբակալվել են մի շարք նախարարների որդիներ

Թուրքիա, կոռուպցիա, սկանդալ , նախարարների որդիներՍտամբուլի ոստիկանության ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության անցկացրած հատուկ օպերացիայի արդյունքում Ստամբուլում և Անկարայում շուրջ 37 քաղաքացի է կալանավորվել, որոնք մեղադրվում են կաշառակերության մեջ: Այսօր թուրքական բոլոր լրատվամիջոցները անդրադարձել են այս կոռուպցիոն սկանդալին, քանի որ ձերբակալվածների թվում կան բավական հայտնի անձինք՝ մասնավորապես խոշոր գործարար Ալի Աղաօղլուն, Ստամբուլի Ֆաթիհ վարչական շրջանի ղեկավար Մուստաֆա Դեմիրը, ներքին գործերի նախարար Մուհամեդ Գյուլերի որդին՝ Բարըշ Գյուլերը, ինչպես նաև էկոնոմիկայի և բնապահպանության նախարարների որդիները և պետական Հալքբանկի ղեկավարը:
«Հաբերլերի» հաղորդմամբ՝ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը, խոսելով նախարարների որդիների ձերբակալության մասին, նշել է, որ ներկայումս անցկացվում է հետաքննություն: Վարչապետը չի հաստատել և չի հերքել վերոնշյալ անձանց կալանավորման մասին տեղեկությունը:

Անկախ

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, բայց մառախուղ սպասվում է

մառախուղՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին  հայտնեցին, որ հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ:Քամին հարավ-արևմտյան 5-10մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 20-21-ին, բացառությամբ Արարատյան դաշտի, կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում՝
Դեկտեմբերի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ:
Երևանի դեկտեմբերի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝• Օդի առավելագույն ջերմաստիճան   13.50C   (1969 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան       -13.00C  (1941 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան    0.20C

 

Որպեսզի փրկեն կտրված ձեռքը, բժիշկները այն կարել են սրունքին

o_863409Երիտասարդ չինացին լուրջ արտադրական վնասվածք էր ստացել. կտրվել էր նրա ձեռքի թաթը: Որպեսզի փրկեն ձեռքը և հետո այն կարեն իր տեղում, բժիշկները սկզբում  մարմնի կորսված մասը կարեցին հիվանդի ոտքին: Վիրահատություն անմիջապես չէր կարելի անել, հարկավոր էր սպասել, որ հիվանդի վիճակը թույլ տա այդպիսի լուրջ վիրահատական միջամտություն կատարել:

Դեռ նոյեմբերին Սյաո Վեյը ֆաբրիկայում աշխատանքի ժամանակ զրկվել էր իր աջ ձեռքից: Նրան անմիջապես տեղափոխել են Չանդյե քաղաքի հիվանդանոց: Տեղի բժիշկները նրան առաջին անհրաժեշտ օգնությունն են ցույց տվել, սակայն հետագայում  անզոր են գտնվել:Որպեսզի փրկեն  ձեռքը, պետք էր   նրան տեղափոխել մարզային հիվանդանոց: Այսպիսով տղամարդուն տեղափոխեցին Չանշա քաղաք:

“Նրա վնասվածքը բավականին լուրջ էր: Բացի դրանից ձեռքի թաթը պոկված էր և  տափակած: Մենք մինչև ձեռքը տեղում կարելը, պետք է մշակեինք վերքը”, – պարզաբանել է Չանշա քաղաքի հիվանդանոցի ներկայացուցիչը: Սակայն մինչ վիրահատության պատրաստվելը ձեռքի թաթը կարող էր ամբողջովին մահանալ և հնարավոր չէր լինի այն կարել իր տեղում: Որպեսզի խուսափեն դրանից , բժիշկները թաթը կարել են սրունքին:

Մեկ ամիս անց  Սյաո Վեյը ծանր վնասվածքից հետո համեմատաբար  վերականգնվեց, և նրա ձեռքը կարեցին իր տեղում: Վիրահատությունը անցել է բարեհաջող, գրում է  Health Newsline-ը:  Ընդ որում տղամարդը պետք է տանի ևս մի քանի վիրաբուժական միջամտություն, որից հետո կարված ձեռքը լիովին կվերականգնի գործառույթները:

Սյաո Վեյը հիշում է, թե ինչ սարսափ է ապրել, երբ հաստոցը կտրել է իր ձեռքը: Բարեբախտաբար գործընկերները  կողքին են եղել,   նրան անմիջապես տարել են հիվանդանոց: Վիրահատությունից հետո երջանիկ հիվանդը խոստովանել է .”Ես  չէի կարողանում պատկերացնել, թե ոնց եմ ապրելու առաց ձեռքի”:

Սա առաջին դեպքը չէ, որ չինացի վիրաբույժները նմանատիպ վիրահատություններ են կատարում : Այս տարի  ավելի վաղ նրանց հաջողվեց հիվանդին նոր քիթ կարել, երբ նա ենթարկվել էր ավտովթարի և երեսի վնասվածք էր ստացել: Նոր քիթը աճեցրել էին  նրա ճակատին:

Հոկտեմբերին հաղորդեցին  չինացի բժիշկների կատարած մի չտեսնված պլաստիկ վիրահատության մասին, երբ մանուկ հասակում հրդեհից այլանդակված դեմքով աղջկան նոր դմենք կարեցին. մաշկը աճեցրել էին նրա կրծքի վրա:

Ադրբեջանում հրաբուխ է ժայթքել

Ադրբեջան, հրաբուխՆախորդ գիշեր Ադրբեջանի Շաբրանի շրջանի տարածքում հրաբուխ է ժայթքել:

Ինչպես “ԱՊԱ” գործակալությանը է հաղորդել Ադրբեջանի ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի ցեխային հրաբխագիտության բաժնի վարիչ Ադիլ Ալիևը, ինստիտուտն արդեն տեղյակ է այդ մասին: Ըստ նրա՝ ներկայումս ինստիտուտի աշխատակիցները արդեն մեկնել են այդ տարածք՝ համապատասխան հետազոտություններ անցկացնելու hամար: Ալիևն ընդգծել է, որ ներկայումս հստակ տեղեկություններ չկան այն մասին, թե ինչ մակերես է զբաղեցնում հրաբուխը և որքան ժամանակ է շարունակվել ժայթքումը:

Նա նշել է, որ հաճախ իրենք սխալ տեղեկություններ են ստանում քաղաքացիներից, ուստի պետք է սպասեն մասնագետների եզրակացությանը՝ միջադեպի մասին հստակ տեղեկատվություն տարածելու համար:

 Անկախ

Պայքարը շարունակվելու է,տեսանյութ

դեմ եմՀՀ սահմանադրական դատարանի շենքի առջև ավարտվեց «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնության բողոքի երթը, որին մասնակցում էին հարյուրավոր քաղաքացիներ, խորհրդարանական ոչ իշխանական չորս խմբակցությունների  (ՀՅԴ, Ժառանգություն, ԲՀԿ, ՀԱԿ) ներկայացուցիչներ:

Ցույցի մասնակիցները ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանին հանձնեցին խմբակցությունների դիմումն ու նախաձեռնության հայտարարությունը։

Հակոբյանը հայտնեց, որ այսօրվանից դիմումին ընթացք կտրվի: Սակայն ՍԴ-ն երբ որոշում կկայացվի, հստակ չէ:

Երիտասարդ ակտիվիստներն իրենց ելույթներում ներկայացրեցին նախաձեռնության հայտարարությունը, ըստ որի պարտադիր բաղադրիչի գործադրումը նախատեսող «Կուտակային կենսաթոշակների մասին»  ՀՀ օրենքը  հակասում է ՀՀ Սահմանադրությանը, չի լուծում կենսաթոշակային համակարգի հիմնախնդիրները և առաջացնում է  սոցիալ-տնտեսական նոր մարտահրավերներ, խախտվում է սեփականության իրավունքը, կիրառվում է տարիքային և այլ բնույթի խտրականություն, խաթարվում է սերունդների համերաշխության սկզբունքը, նվազեցվում է ձեռք բերված սոցիալական պաշտպանության մակարդակը: Նշված բոլոր գործողություններն արգելված են Սահմանադրությամբ և այլն:

Մասնակիցներից մեկն իր ելույթում նշեց, որ օրեր առաջ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից թեմայի վերաբերյալ  կատարած դիտարկումը Սահմանադրական դատարանի վրա ճնշում գործադրելու փորձ է: Եիիտասարդները կոչ արեցին ՍԴ-ին չենթարկվել այդ ճնշմանը, չմոռանալ իրենց պարտականությունների և երդումների մասին և կայացնել արդար որոշում:

Ավարտելով բողոքի երթը՝ մասնակիցները խոստացան, որ պայքարը շարունակվելու է, քանի դեռ Հայաստանում չի հաստատվել Սահմանադրական իշխանություն, իսկ այս ակցիան այդ պայքարի հերթական քայլերից մեկն էր:

Հանրային խորհրդի մտահոգություններն ու առաջարկությունները եւ 10.12.2013 թ. տեղի ունեցած փոքր խորհրդի նիստի որոշումը` կապված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի հետ

downloadՀայաստանում վաղուց ի վեր սպասվում էին բարեփոխումներ կենսաթոշակային ոլորտում, որոնց նպատակը պետք է լիներ գոնե հաջորդ  սերնդին թոշակի անցնելուց հետո արժանապատիվ կյանք ապահովելը:

Ներկայացված բարեփոխումների մոդելը, ըստ կառավարության սպասումների, նաեւ պետք է ապահովի Հայաստանի ֆինանսական շուկայում դրամային երկարաժամկետ վարկերի հնարավորություն, խթանի երկարաժամկետ հիփոթեքային վարկերի շուկայի կայացումը եւ նպաստի վարկերի տոկոսադրույքների իջեցմանը:

Սակայն մենք այժմ ականատես ենք այդ օրենքի դեմ բողոքի ցույցերի հենց այն սերնդի ներկայացուցիչների կողմից, որոնց բարեկեցիկ ապագային  պետք է որ ուղղված լիներ այս օրենքը: Հատկապես մեծ է բողոքը նոր ձեւավորվող միջին խավի շրջանում (այդ թվում` ՏՏ ոլորտի առաջավոր աշխատողների), իսկ յուրաքանչյուր պետության համար միջին խավը հանդիսանում է տնտեսության զարգացման հիմնական գրավականը: Իհարկե, կարելի է ասել, որ ապագային ուղղված ցանկացած բարեփոխում, որը պահանջում է այս պահին անհատի եկամտի նվազում, միշտ էլ  ցավագին է ընդունվում եւ առաջացնում է որոշակի դժգոհություն: Բայց դրանից չի բխում, որ պետք է անտեսել քննադատությունները եւ չքննարկել առաջարկությունները:

Մեր կարծիքով` ցանկացած բարեփոխման հաջողության հիմքում ընկած է  հասարակության լայն աջակցությունը, երբ նախապես լայնորեն քննարկվել, հաշվի են առնվել բոլոր տեսակետները, եւ հասարակությունն ընդունել կամ հաշտվել է այդ բարեփոխման անհրաժեշտության հետ:

Դա ստեղծում է այն վստահության մթնոլորտը, որի պակասն այժմ զգացվում է Հայաստանում, ինչն էապես խոչընդոտում է երկրի զարգացմանը:

Հայաստանը որդեգրել է սկզբունք, ըստ որի ցանկացած փոփոխություն պետք է իրականացվի` հաշվի առնելով քաղաքացիական հասարակության կարծիքը: Այս դեպքում, չնայած օրենքը քննարկվել եւ ընդունվել է 2010թ.,այդ սկզբունքը պահպանված չէ, եւ ստեղծվել է վտանգավոր դժգոհություն հենց այն շերտի մոտ, որը մենք ընկալում ենք որպես Հայաստանի ապագայի կարեւոր հենասյուներից մեկը:

Հանրային խորհուրդը ստացել է բազմաթիվ բանավոր եւ գրավոր բողոքներ, ինչպես նաեւ առաջարկություններ այս օրենքի կապակցությամբ:

Դժգոհությունների հիմնական պատճառներից  նշվում են.

1)   5% դրույքաչափի մեծ լինելը:

Փոխարենն առաջարկվում է`

  • նվազացնել դրույքաչափը,
  • սահմանված գանձումը իրականացնել հարկված աշխատավարձից,
  • նույնիսկ եթե դրույքաչափը պահպանվի 5%, 2014 թ. գանձումը սկսել 2%-ից` մինչեւ 2020թ. այն աստիճանաբար  բարձրացնելով 5%-ի (հնարավորություն տալով նաեւ այդ տարիների ընթացքում գնահատել առաջարկվող մոդելի արդյունավետությունը):

2) «Պարտադիր» բաղադրիչի տարածումը բոլոր աշխատավարձերի վրա ամբողջ ծավալով:

Փոխարենն առաջարկվում է, որպեսզի`

  • փոքր չափի աշխատավարձերի (ասենք, մինչեւ 80.000 դրամ) դեպքում պետությունը կամ գործատուն ամբողջ ծավալով իր վրա վերցնի   վճարումները,
  • նշված չափի աշխատավարձից հետո, աստիճանաբար աշխատողի կողմից վճարումը մեծացնելով, հասցվի մինչեւ 5 %-ի (ասենք, 80.000-ից մինչեւ 150.000 դրամ աշխատավարձի դեպքում),
  • 500.000 դրամից բարձր աշխատավարձ ստացողների համար «պարտադիր» բաղադրիչը չտարածվի 500.000–ից հետո եկող մասի վրա` թողնելով այն աշխատողի կամավոր ցանկությանը:

Մի շարք ընկերություններ հայտարարել են, որ պարտադիր կուտակային կենսաթոշակների վճարումներն աշխատողների կողմից իրականացնելու համար  համապատասխանաբար բարձրացնելու են աշխատողների աշխատավարձերը: Սա դժվար է համարել հարցի լուծում, քանի որ դրա հետեւանքով.

– կստեղծվեն մրցակցային ոչ հավասար պայմաններ, ինչը կարող է բացասական հետեւանքներ ունենալ փոքր եւ միջին ձեռնարկությունների վրա;

–  կբարձրանան ապրանքների եւ ծառայությունների գները;

– կբարձրանա աշխատուժի արժեքը, որն էլ կարող է բացասական ազդեցություն ունենալ օտարերկրյա ներդրումների ծավալի վրա:

Քննարկելով հասարակության մի մասի ընդվզումը և դժգոհությունը «Կուտակային Կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կապակցությամբ և վերլուծելով ստեղծված իրավիճակը` Հանրային խորհրդի նախաձեռնությամբ ձեւավորվել է աշխատանքային խումբ նշված հարցի ուսումնասիրության նպատակով:

ՀԽ աշխատանքային խմբի վերլուծություններն ու առաջարկությունները  քննարկվել են 10.12.2013 թ. տեղի ունեցած ՀԽ  փոքր նիստի ընթացքում:

Քննարկելով աշխատանքային խմբի կողմից կազմված փաստաթուղթը` Հանրային խորհուրդը, բարձր գնահատելով այն դրական միտումները, որոնք ընկած են քննարկվող օրենքի հիմքում, միաժամանակ իր խորին մտահոգությունն է հայտնում օրենքի կիրառման հետեւանքով Հայաստանում ստեղծվելիք սոցիալ-տնտեսական իրավիճակի եւ բարոյահոգեբանական մթնոլորտի կապակցությամբ:

Հանրային խորհուրդը որոշում է դիմել ՀՀ Նախագահին եւ ՀՀ Կառավարություն` առաջարկելով մինչեւ 2014 թ. հունվարի 1-ը հրավիրել ԱԺ արտահերթ նիստ`  մինչ այդ համապատասխան մասնագետների եւ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ անցկացնելով հանրային լսումներ, որպեսզի եւս մեկ անգամ քննարկվեն հանրության կողմից բարձրացված խնդիրներն ու ներկայացված առաջարկությունները եւ համաձայնության գալու դեպքում կատարվեն որոշակի փոփոխություններ այդ օրենքի մեջ:

 ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

(ՀԽ մտահոգություններն ու առաջարկությունները և նիստի որոշումը ուղարկվել են ՀՀ Նախագահին և ՀՀ կառավարություն):

Անկախ

Ազատագրված տարածքների ու որբերի պահապանը

ազատամարտիկ1992 թ., փետրվարի 6: Կառավարության շենքի դիմացից մի ավտոբուս և մի բեռնատար են շարժվում դեպի Մեղրիի ամենահեռավոր գյուղերից մեկը` Նյուվադի: Ավտոբուսում հայ ընտանիքներ են, բեռնատարում` նրանց իրերը: Ընտանիքներն ուղևորվում են սահմանամերձ շրջան` վերաբնակեցնելու ադրբեջանաբնակ ազատագրված գյուղը: Իսկ գյուղից մի քանի կիլոմետր այն կողմ սահմանն է` պատերազմական առաջին գծում:

Գուցե այսօր այդ քայլը շատերին զարմանք պատճառի, բայց 21 տարի առաջ բնական էր, օրինաչափ, մանավանդ, որ կային նվիրյալներ, որոնք իրենց անձնազոհությամբ հարյուրավոր մարդկանց համար օրինակ էին դառնում:

Այդ նվիրյալներից էր Վլադիմիր Նիկողոսյանը, որը կնոջ` Թագուհու հետ տնետուն ընկած հորդորում էր, համոզում ընկերներին, բարեկամներին թողնել տաքուկ Երևանը, գնալ սահմանամերձ Մեղրին վերաբնակեցնելու, որովհետև Հայաստանին դա օդ ու ջրի պես պետք էր:  «Այդ օրը շատ երջանիկ, ուրախ, երգելով, պարելով գնում էինք,- ժպիտով հիշում է Վլադիմիր Նիկողոսյանը,- բայց ես պատկերացնում էի, թե ուր ենք գնում` մի հարթ տեղ, որից մի քանի հարյուր մետր այն կողմ թուրքն է, և կարող են ամեն վայրկյան մեզ խփել»:

Գյուղը պատահական չէր ընտրվել: Վլադիմիրը հիշում է, որ այդ ժամանակ չորս ռուս մտավորական պատգամավորներ հացադուլ էին սկսել` պահանջելով ադրբեջանցիների վերադարձը այդ գյուղ: Բացի այդ, Նյուվադին Մեղրիի շրջանի ամենամեծ գյուղն էր, բերքառատ էր, կլիման բարենպաստ, և կարելի էր, հողագործությամբ զբաղվելով, հոգալ ապրուստը:

Սակայն վերաբնակներին հաճելի իրավիճակ չէր սպասում. սպասումներին հակառակ` այնտեղ էլ խոր ձմեռ էր, ցուրտ, իսկ տներում կենցաղային պայմաններ չկային: Կար, սակայն,ամենակարևորը` գաղափար, որի շուրջ նրանք համախմբված էին` հավատալով իրենց առաքելությանը:

Գյուղի վերաբնակեցումն իսկական նվեր էր սահմանին մարտնչող  հայ ազատամարտիկների համար, որոնք թիկունքում արդեն տուն ունեին, և հաճախ էին, զենքուզրահն ուսերին գցած, գալիս գյուղ, հանգստանում, գիշերում վերաբնակիչների տանը, նրանց հետ կիսում մի կտոր հացն ու ոգեշնչված հետ դառնում սահման:

VladimirՀավաքատեղին Վլադիմիրի տունն էր: Ինքն ու կինը` որպես այդ գաղափարի կրող ու տարածողներ` ամեն ինչ անում էին, որ մարդիկ կապվեն գյուղին, չնայած իրենց համար էլ շատ դժվար էր երեք անչափահաս երեխաների հետ 180 աստիճանով փոխել կենսակերպը:

Մեր օրերի համար մի զարմանալի փաստ էլ. Վլադիմիրը, որն այդ ժամանակ Ռուսաստանի քաղաքացի էր, հակառակ շատերի, որոնք ամեն գնով այդ տարիներին փորձում էին Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք գցել և Հայաստանից հեռանալով` փրկել սեփական կաշին, Նյուվադի տեղափոխվելուց անմիջապես հետո դուրս է գալիս Կրասնոդարի գրանցումից և գրանցվում այդ գյուղում, որպեսզի իր օրինակով վարակի մյուսներին: Մինչ այսօր էլ գրանցված է այդ գյուղում:

Երբ վերաբնակների առաջին խումբը գյուղում սկսում է հաստատվել, աստիճանաբար նոր մարդիկ են գալիս, սակայն պետք էր զրոյից սկսել, և ահա հիմնում են դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, մշակութային-ժամանցային կենտրոններ և այլն:

Պետությունից աջակցություն գրեթե չկար, իրենց միջից գտնում էին թե՛ գյուղի բժշկին, թե՛ բուժքրոջը, թե՛ ուսուցչին, թե՛ մյուս մասնագետներին: Նռնաձոր վերանվանված գյուղը կամաց-կամաց բնականոն հունի մեջ էր մտնում:

Վլադիմիրն ասում է, որ անգամ պատերազմի տարիներին այնտեղ ավելի շատ մարդ կար, քան այսօր, և եթե պետությունը ճիշտ քաղաքականություն վարեր, վերաբնակիչների մեծ մասը գյուղից չէր հեռանա:

Մեր օրերի առաքյալը գյուղում փորձում է նաև իրականություն դարձնել վաղեմի երազանքը, որը նրա մտքում էր դեռևս 70-ական թվականներից: Նա ցանկանում էր Հայաստանի լքված գյուղերից մեկում ստեղծել օրինակելի ընտանիքներից կազմված մի բանավան, որի ընտանիքներն իրենց խնամքի տակ կվերցնեին և կդաստիարակեին մանկատների երեխաներին: Նա Հայաստանում մանկատուն երևույթն ամոթալի է համարում: 70-ականներին գուցե այդ երազանքն անիրատեսական էր թվում, սակայն եվրոպական զարգացած երկրներն արդեն առաջնորդվում էին մանկատների փոխարեն խնամակալ ընտանիքների մոդելը  ձևավորելու ճանապարհով, իսկ Հայաստանը պետական մակարդակով նոր-նոր է սկսում այդ ուղղությամբ քայլեր անել, որի շոշափելի արդյունքները դեռևս չկան:

Ինչևէ, Վլադիմիր Նիկողոսյանը դա անում է 1993 թ.` պատերազմի, շրջափակման, սովի պայմաններում, սահմանամերձ, վերաբնակեցված գյուղում: Նրա համար կարևորն այն էր, որ այդ երեխաները մեծանան ընտանիքում, ստանան ընտանեկան խնամք ու ջերմություն և չմեկուսանան հասարակությունից` ներփակվելով մանկատան պատերի մեջ: Դրան զուգահեռ կլուծվեր նաև վերաբնակեցման խնդիրը:

Մինչ կենտրոնի հիմնումը Վլադիմիրը գնում է Երևան,  մի քանի ամիս զբաղվում մանկատան նախկին սաների հավաքագրմամբ, որոնք մանկատունն ավարտելուց հետո հայտնվել էին փողոցում: Հավաքագրում է նաև Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների որբ երեխաների: Նրա ընտանիքի խնամքի տակ են անցնում երկկողմանի ծնողազուրկ 12 երեխաներ` 7 ամսականից մինչև 24 տարեկան: «Փոքրերն ապրում էին իմ տանը, իմ երեխաների հետ միասին, մեծերին տեղավորեցինք գյուղի ազատ տներում` իրենց հողամասերով»:

ազատամարտիկ (1)Սակայն, մինչ այդ նրանց ընտանիքում արդեն ապրում էին Բաքվի ջարդերից մազապուրծ երեք փոքրիկ ակղջիկներ, որոնց մայրն այդ սարսափելի դեպքերի ժամանակ անհետ կորել էր, իսկ հայրը, որը մի կերպ էր աղջիկների հետ Հայաստան հասել, մահացել էր գյուղում, 33 տարեկանում: Մահվան մահճում նա իր երեխաների խնամքը միայն Վլադիմիրի ընտանիքին էր վստահել` հույս ունենալով, սակայն, որ դեռ ապաքինվելու է:

Կենտրոնի նպատակն էր նաև այդ երեխաներին կրթելն ու դաստիարակելը, և Վլադիմիրն ու կինը ջանք չէին խնայում այդ ծանր տարիներին, այդ մեկուսացած ու հեռավոր գյուղում ապահովել նրանց մշակութային, սպորտային, կրթական ծրագրերով ու միջոցառումներով: Մի մեծ մեքենայով միայն իրենց տան գրքերն էին բերել, որ երեխաները կարդան: Ստեղծել էին ազգագրական երգի, թատերական խմբակներ: Ճիշտ է, պատահում էր, որ միջոցառումները մոմի լույսի տակ էին անցնում, բայց մեկ է, մեծ ոգևորությամբ:

Պետությունից չստանալով որևէ ֆինանսական աջակցություն և գոյատևելով սահմանամերձ գյուղին հատկացվող ընդհանուր աջակցությունից, անհատ բարերարների ոչ հաճախակի  օժանդակությունից, երբեմն էլ վաճառելով սեփական ոսկեղենը` ընտանիքը մի կերպ էր ծայրը ծայրին հասցնում, սակայն երջանիկ էր, որ սահմանն էր պահում` միաժամանակ հանապազօրյա հացը կիսելով որբերի հետ և նրանց տալով ամենակարևորը` ընտանեկան ջերմություն ու սեր: «Մեր միակ հույսն ու հենարանը նախախնամությունն էր,- ասում է Վլադիմիրը,- երբ կանգնած ես երկիրը կորցնելու վտանգի առաջ, մնացած ռիսկերն արդեն աչքիդ չեն գալիս»:

Picture4 058Ընտանեկան կենտրոնն իսկական ուրախություն էր, այնտեղ էին հավաքվում նաև գյուղի մյուս երեխաներն ու մեծերը, և տնից հաճախ էին երգ-երաժշտության ձայներ հնչում: Այնտեղ ամեն ինչ ընտանիքի պես էր, և Վլադիմիրն ասում է, որ այդ տարիների ընթացքում տարբեր ընտանիքներից սերված,  տարբեր դաստիարակություն ստացած երեխաները երբևէ իրար հետ որևէ խնդիր չունեցան, ապրեցին ինչպես քույր ու եղբայր, ինչպես մի համերաշխ ընտանիք: Փաստորեն, մոդելը հաջողվել էր:

Նռնաձորում նրանք ապրում են 4 տարի. 1996 թ. Վլադիմիր Նիկողոսյանին առաջարկում են ընտանեկան կենտրոնով տեղափոխվել ԼՂՀ Քաշաթաղի շրջան, որի վերաբնակեցման ծրագիրն էր իրականացվում, և անհրաժեշտ էին երեխաներով ընտանիքներ, որպեսզի հիմնվեր դպրոց, մանկապարտեզ: Եվ քանի որ մարդիկ խուսափում էին սկզբում երեխաների հետ մեկնել, Վլադիմիրը կրկին  օրինակ է ծառայում: Քաշաթաղում նրա մեծ ընտանիքն ապրում է շուրջ 5 տարի:

Այստեղ էլ է նա շարունակում իր գործը, սակայն 2001-ին, ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված, վերադառնում է Երևան: Հարցին, թե ինչու, պատասխանում է. «Ամեն լավ գործ անողին խանգարողներ շատ են լինում»:

Բայց քննդատելու կամ մեղավորներ փնտրելու սովորություն չունենալով` իր գործունեության ժամանակավոր դադարի պատճառների մասին ավելին չի ասում, մանավանդ որ ընտանեկան մանկատան իր երազանք-ծրագիրը դեռ պատրաստվում է իրականություն դարձնել Քաշաթաղի շրջանում: «Այն, ինչ արել եմ 1992-2001 թթ., իմ ծրագրերի ընդամենը մեկ տոկոսն է: Ամեն ինչ դեռ նոր է սկսվում»:

Նա համոզված է, որ ազատագրված տարածքների վերաբնակեցումը Հայաստանի անվտանգության երաշխիքն է: Այո, իրականացնելը դժվար է, և դա պետք է արվի պետական ամենաբարձր մակարդակով և անհատ նվիրյալների անձնազոհության շնորհիվ: Վլադիմիր Նիկողոսյանը պատրաստ է այդ անձնազոհությանը, նաև վստահ, որ եթե ինքն անապատում էլ լինի, միևնույն է, իր կողքին մարդիկ կհավաքվեն:

 

Անի ԳԱՍՊԱՐՅԱՆ

Անկախ

Ձմեռ պապի հագուստով հազարավոր մարդիկ դուրս են եկել աշխարհի տարբեր քաղաքների փողոցներ (լուսանկարներ)

Santa-Con2Լոնդոնի ոստիկանությունը Ձմեռ պապի հագուստով հազարավոր զվարճասերների քայլերթի ժամանակ ձերբակալել է երեք մարդու:

Համաշխարհային SantaCon ֆլեշ մոբի համար մարդիկ Ձմեռ պապի հագուստով դուրս են գալիս փողոցներ զվարճանալու: Այս հավաքույթը նախկինում քննադատվել էր՝ զվարճասերների հարբեցողությամբ զբաղվելու պատճառով:

Նյու Յորքի ոստիկանական բաժանմունքից հայտնել են, որ Սանտայի օգնական 80 էլֆ են տեղափոխել բաժանմունք:

Սակայն ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ այս տարվա SantaCon-ի որևէ մասնակից չի ձերբակալվել:

Տոնական այս հավաքույթը կազմակերվել է նաև Սան Ֆրանցիսկոյում, որտեղ այն սկսել են տոնել իննսունականների սկզբներին:

Շաբաթ օրը տոնակատարության հարյուրավոր մասնակիցներ են դուրս եկել նաև Կանադայի Վանկուվեր քաղաքի փողոցներ:

SantaCon-ը, որը նախկինում կոչվում էր Santarchy, առաջին անգամ կազմակերպվել է Սան Ֆրանցիսկոյում 1994թ-ին:

Այժմ այն կազմակերպվում է աշխարհի 44 երկրների ավելի քան 300 քաղաքներում:

Այս հավաքույթին մասնակցող Սանտաները երգում են, նվերներ բաժանում և նույնիսկ անծանոթ մարդկանց թույլ են տալիս նստել իրենց ծնկներին:

Այս ընթացքում Ուելսի Բրիջենդ քաղաքում 1,300 էլֆերի մասնակցությամբ հավաքույթը իր մասնակիցների թվով անցել է կրկին նույն քաղաքի սահմանած նախորդ ռեկորդը:

Նախորդ ռեկորդը սահմանվել էր անցած տարի 1,200 էլֆերի մասնակցությամբ:

Բրիջենդը երկու տարի առաջ անցել էր Նյու Յորքի սահմանած ռեկորդը և մինչ այսօր պահպանում է այն:

 Անկախ