Ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը մայր է դարձել: Նազիկը և նրա ամուսինը՝ Էրիկը, որդուն կոչել են պապիկի անունով` Վաչե:
Եղանակը Հայաստանում առաջիկա հինգ օրերին
Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, 28-30-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով:
• Օդի առավելագույն ջերմաստիճան 19.00C (1943 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -11.50C (1953 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 3.60C
ԱՄՆ Հայլենդ քաղաքը ճանաչել է ԼՂՀ անկախությունը և Բերձորի հետ քույրացած քաղաքների հարաբերությունների հաստատման մասին հռչակագիր ընդունել
ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությունից Անկախին հայտնեցին, որ ս.թ. նոյեմբերի 26-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Հայլենդի Քաղաքային խորհուրդը հռչակագիր է ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձորի և Հայլենդի միջև քույրացած քաղաքների հարաբերությունների հաստատման մասին։
Քաղաքային խորհրդի կողմից նախապես ընդունված մեկ այլ հռչակագրով Հայլենդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը և կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսին և Նախագահին աջակցել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին ու ժողովրդավար անկախությանը և նրա կառուցողական ներգրավմանը միջազգային հանրության ջանքերին՝ հասնելու ռազմավարական կարևոր այդ տարածաշրջանում անվտանգության հարցերի արդար և երկարատև լուծմանը:
Հպարտության պահ հայության համար. ամերիկյան դատարանի շենքը անվանակոչվել է նահանգապետ Դեքմեջյանի անունով

Երկու նշանավոր ամերիկահայեր վերջերս արժանացել են բացառիկ պարգևների՝ հպարտության զգացում պարգևելով հայությանը իրենց իրագործումների համար:
Հուլիսին Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը հայտարարել էին, որ նոր ռազմանավերից մեկը կրելու է ԱՄՆ Դաշնային կառավարության ամենաբարձրաստիճան ամերիկահայ պաշտոնյա Փոլ Իգնատիուսի (Իգնատոսյան) անունը: Նա ութ տարի շարունակ ծառայել է Ջոն Քենեդու և Լինդոն Բ. Ջոնսոնի նախագահական վարչակազմում որպես ԱՄՆ բանակի նախարարի օգնական, բանակի նախարարի տեղակալ, պաշտպանության նախարարի օգնական, և վերջապես 1967 թվականին` ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար:
Անցյալ շաբաթ Կալիֆորնիայի Լոնգ Բիչ քաղաքում Գերագույն դատարանի մի նոր շենք անվանակոչվեց նահանգապետ Ջորջ Դեքմեջյանի անունով: 339 միլիոն դոլար արժողությամբ դատական համալիրի անվանակոչման արարողությունը տեղի ունեցավ նոյեմբերի 21-ին:
Նահանգապետ Դեքմեջյանը 28 տարի շարունակ պատվով ծառայել է Կալիֆորնիայի նահանգին: 1982 թվականին որպես նահանգապետ իր առաջին ընտրությունն աննշան առավելությամբ հաղթելուց հետո, նա համոզիչ հաղթանակով վերընտրվեց 1986 թվականին: Ավելի վաղ նա չորս տարի աշխատել էր որպես գլխավոր դատախազ (1979-83 թթ.), տասներկու տարի նահանգային սենատոր (1967-1979 թթ.) և Սենատի մեծամասնության առաջնորդ (1969 թ.), և չորս տարի նահանգի օրենսդիր մարմնի պատգամավոր (1963-67 թթ.): 1988 թվականին, այն ժամանակ փոխնախագահ և նախագահի թեկնածու Ջորջ Բուշ ավագը նահանգապետ Դեքմեջյանին նկատի էր ունեցել որպես փոխնախագահի հնարավոր թեկնածու: Սակայն, Դեքմեջյանը խնդրել էր իր անունը հանել քննարկումից, որպեսզի Կալիֆորնիան չթողնի դեմոկրատ փոխնահանգապետի ձեռքում: Եթե Դեքմեջյանը չհրաժարվեր և դառնար Հանրապետական կուսակցության փոխնախագահի թեկնածուն, նա այդ տարի կարող էր ընտրվել փոխնախագահ, նախագահ Բուշի հետ միասին: Հետագայում նա կարող էր առաջադրվել նախագահի պաշտոնում և դառնալ Միացյալ Նահանգների առաջին հայազգի նախագահը:
Նահանգապետին մեծարելու համար ավելի քան 500 պետական պաշտոնյաներ, նախկին գործընկերներ, բարեկամներ, ընտանիքի անդամներ և պատվավոր հյուրեր էին մասնակցում դատարանի շենքի անվանակոչման արարողությանը: Շնորհավորական ուղերձներով հանդես եկան Կալիֆորնիայի Գերագույն դատարանի, Լոս Անջելեսի շրջանային Գերագույն դատարանի, ԱՄՆ Կոնգրեսի, Նահանգային օրենսդիր պալատի, Լոս Անջելեսի շրջանային խորհրդի անդամները, Լոնգ Բիչի քաղաքապետը և Լոնգ Բիչի իրավաբանների ընկերակցությունը:
Ավելի քան 50 հազար քառակուսի մետր մակերես ունեցող Դեքմեջյանի անվան դատարանի շենքը ներառում է 31 դատական դահլիճներ, վարչական տարածքներ, կալանքի տակ պահելու տեղամասեր, շրջանի արդարադատության մարմինների գրասենյակներ և համատեղելի առևտրական տարածքներ: Շենքն աչքի է ընկնում անվտանգության և բնապահպանական վերջին նորամուծություններով ապահովված գործնական հանրային տարածքներով` բիզնեսի արդյունավետ վարման և ողջ շենքում մարդկանց տեղաշարժման համար:
Միմյանց հաջորդող բանախոսներն ընդգծեցին նահանգապետ Դեքմեջյանի կայուն ընտանեկան արժեքներն ու նրա հայկական ժառանգությունը: Կալիֆորնիայի գերագույն դատարանի դատավոր Մարվին Բաքստերը (Բաղդասարյան), որն աշխատել էր նահանգապետ Դեքմեջյանի մոտ որպես նշանակումների քարտուղար, իր ելույթում նշեց, որ նահանգապետը «1955 թվականին Նյու Յորքից տեղափոխվել է Կալիֆորնիա՝ զինված լինելով միայն իր իրավաբանական կրթությամբ և ամերիկահայ ներգաղթյալ ծնողների ներարկած բարձր սկզբունքներով…. Նա եղել է ականավոր օրենսդիր, գլխավոր դատախազ և նահանգապետ: Նա արժանացել է մեր հարգանքին ու պահպանել այն ավելի քան քառորդ դար ամենաբարձր մակարդակներում գերազանց հանրային ծառայության միջոցով»:
Նահանգապետ Դեքմեջյանը ծնունդով Նյու Յորքի Մենանդս գյուղից է. ծնողները նրան կնքել էին Գուրգեն անունով: Հայրը՝ Գուրգենը, Այնթափից էր, իսկ մայրը՝ Էլբիսը (Ալիս), Արաբկիրից:
Դատավոր Բաքստերը հիշեցրեց, որ Կալիֆորնիայի օրենսդրական խորհուրդը միաձայն քվեարկությամբ որոշել էր նոր շենքը կոչել որպես նահանգապետ Ջորջ Դեքմեջյանի անվան դատարանի շենք: «Այս որոշումն արտացոլում է զույգ կուսակցությունների հարգանքն ու աջակցությունը», որ նահանգապետը վայելում է «այս ամբողջ երկրի և նահանգի կողմից», հպարտությամբ հայտարարեց Բաքստերը:
Կալիֆորնիայի 35-րդ նահանգապետը երեկոյի վերջին ելույթ ունեցողն էր մինչ հուշատախտակի բացումը՝ շրջապատված կնոջ` Գլորիայի, երեխաների և թոռների կողմից:
«Այնքան շատ խմբեր են վարպետորեն միավորվել իրենց տաղանդով ու փորձով՝ դատարանի իսկապես արտակարգ նոր շենքը Լոնգ Բիչում կառուցելու համար», հայտարարեց նահանգապետ Դեքմեջյանը: «Սա բացառիկ համալրում է քաղաքի դիմագծին ու կառուցվածքին, և ես ուրախ եմ ու հպարտ, որ իմ անունը կապված է դրա հետ»: Նա անվանակոչության արարողությունն անվանեց «հրաշալի, հուզիչ և խոնարհեցնող դափնեպսակ իմ կյանքում և պետական ծառայության կարիերայում»:
Նահանգապետ Դեքմեջյանը զվարթ տրամադրությամբ ինքն իրեն թերագնահատող ելույթ ունեցավ՝ իր հանրահայտ «խարիզմայի բացակայության» և երկար ազգանվան մասին, որը երբեք չի մտածել փոխել կամ կրճատել: «Իմ միակ մտահոգությունն այն էր, որ իմ անունը չի տեղավորվի» դատարանի շենքի վրա, կատակեց նահանգապետը` զվարճացնելով ներկա գտնվող հյուրերին:
Կարելի է հուսալ, որ շուտով 85-ամյա նահանգապետն իր առաջին այցը կկատարի դեպի Հայաստան: Շատ կարևոր է, որ Հայրենիքում ապրող երիտասարդ սերունդը ճանաչի նրան որպես օրինակելի և ոգեշնչման ակնառու տիպար իրենց ապագա նվաճումների համար:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Հայաստանն օձերի ու կարիճների երկիր չէ…
Արդեն տասներկու տարի է՝ «Մունետիկ» հասարակական կազմակերպությունն իրականացնում է հանրապետական, միջազգային ֆորումներ, ցուցահանդեսներ և սիմպոզիումներ Հայաստանում և արտերկրում: Առաջին տարիներին սիմպոզիումները միայն մանկապատանեկան էին, հետագայում սկսեցին կազմակերպվել երկու փուլով՝ պատանիների և երիտասարդների համար:
Արագածոտնի մարզի գեղատեսիլ բնության գրկում՝ անտառում, գետի ափին, տեղի գյուղացիների պարզ ու անկեղծ միջավայրում ամեն ամառ շուրջ 30 օր հայ և օտարերկրացի պատանիներն ու երիտասարդները ստեղծագործում են, քննարկումներ անցկացնում, ապրում հայկական կենցաղով, շնչում հայկական լեռնաշխարհի մաքուր օդն ու քնում վրանների տակ: Թերևս չկա ավելի արդյունավետ ու հաճելի լուծում տարբեր մշակույթների սերտացման համար, որքան բնության հետ ներդաշնակումը:
«Մունետիկ» ՀԿ-ի նախագահն ու ծրագրի ղեկավարը երիտասարդ քանդակագործ, խեցեգործ ու գեղանկարիչ Հրաչյա Համբարձումյանն է: Նման սիմպոզիումները նա կարևորում է նաև նրանով, որ հայ երիտասարդները մշակութային կապեր ձևավորեն, իրենց հերթին հնարավորություն ունենան մասնակցելու այլ երկրներում անցկացվող նմանատիպ միջոցառումների, դուրս գան հայկական սահմաններից, ինտեգրվեն եվրոպական մշակութային անցուդարձին՝ ըստ արժանվույն ներկայացնելով ազգայինը և միաժամանակ վերցնելով օտարից օգտակարը: Պատանի ստեղծագործողների համար նույնպես նման միջոցառումները հիանալի հնարավորություն են ծանոթանալու միջազգային հեղինակավոր կառույցների պահանջներին ու չափանիշներին, հաղորդակցվելու տարեկից համախոհների հետ, նախադրյալներ ստեղծելու միջազգային ծանոթությունների ու մտերմիկ հանդիպումների համար:
Այս ամառ երիտասարդ ստեղծագործողների սիմպոզիումին մասնակցում էին Ռուսաստանի, Վրաստանի, Լեհաստանի, Գերմանիայի, Մերձբալթյան երկրների ներկայացուցիչներ: Մինչ սիմպոզիումի մեկնարկը նրանք հնարավորություն են ունեցել մի քանի օր ուսումնասիրելու Ապարանը, շփվելու տեղի գյուղացիների հետ և անգամ լեզուն չհասկանալով՝ շատ բան իմանալու մեր երկրի մասին. «Խոտ են հնձել, թոնրի կողքը նստել, կով կթել»,- թվարկում է Հրաչյա Համբարձումյանը:
Նա նշում է, որ հայ ստեղծագործողների համար շատ կարևոր է ծանոթանալ հատկապես եվրոպացի գործընկերների մտածելակերպին, տեսնել գործի նկատմամբ նրանց պրոֆեսիոնալ մոտեցումը. «Բացի այդ, նրանց փորձը շատ ավելի մեծ է, քանի որ ողջ Եվրոպայի տարածքում շրջագայում են՝ անընդհատ մասնակցելով նմանատիպ միջոցառումների, իսկ մենք մեր երկրի սահմաններից դուրս գալու հնարավորություն հազվադեպ ենք ունենում: Մեր երիտասարդների համար, մասնագիտական գիտելիքներից բացի, շատ օգտակար է նաև լեզվական հմտություններ ձեռք բերելը»:
Ամառային վերջին սիմպոզիումին մասնակցել են օտարերկրացի երիտասարդ ճարտարապետներ, դիզայներներ, դերասաններ, ռեժիսորներ: Հայկական կողմից մասնակցել են երիտասարդ գրողներ, արվեստաբաններ, նկարիչներ, քանդակագործներ:
Մասնակից բոլոր օտարերկրացիներն առաջին անգամ են եղել Հայաստանում: Ճիշտ է՝ ֆինանսները չեն ներել հյուրերին Հայաստանի բոլոր տեսարժան վայրերը ցույց տալու համար, սակայն, 10 օր ապրելով հայաստանյան անկրկնելի բնության մեջ՝ սիրել ու բարձր են գնահատել մեր երկիրը: Ի դեպ, մասնակիցներից մեկը խոստովանել է, որ մինչ Հայաստան գալը համացանցի միջոցով տեղեկություններ հավաքելիս տպավորություն է ստացել, թե սա մի տափաստանային երկիր է՝ լի օձերով ու կարիճներով, ուստի ամռան շոգին Հայաստան է եկել ճտքակոշիկներով, որպեսզի «օձերն ու կարիճները» ոտքերը չվնասեն: Հետո շատ է զարմացել՝ տեսնելով հարուստ բնություն, անտառներ ու լեռներ, անկրկնելի լիճ:
Միաժամանակ օտարերկրացիները 30 օրվա ընթացքում հասցրել են հասկանալ, որ մեր երկրում ամեն ինչ չէ, որ գեղեցիկ է, օրինակ` օրենքներն այնքան էլ չեն գործում, անգամ «նախանձել են», որ այստեղ կարելի է մեկ զանգով բազմաթիվ հարցեր լուծել:
Այդ ընթացքում հյուրերը նաև հասկացել են, որ Հայաստանն ավելի արժեքավոր երկիր է, քան ասենք, Վրաստանը, որն իրեն ներկայացնում է առաջադեմ ու եվրոպական:
Քննարկումները միշտ չէ, որ խաղաղ են անցել, հատկապես, երբ խոսքը հայ-ադրբեջանական հակամարտության մասին է եղել, Հայոց ցեղասպանության մասին: Ի վերջո, այդ քննարկումները հանգեցրել են նրան, որ օտարերկրյա հյուրերը սկսել են այլ աչքով նայել Հայաստանին, այլ տեսանկյունից դիտել Մատենադարանը, Օպերայի շենքը… Զարմացել ու հիացել են, որ ունենալով պատմության նման քարքարոտ ընթացք՝ հայերը միաժամանակ կարողացել են նման բարձր մշակույթ ունենալ:
«Ընդհանուր առմամբ՝ մեր եվրոպացի գործընկերները հասկացան, որ Հայաստանի հետ կապված ծրագրերում, որոշումներում, կարծիքներում պետք է այլ մոտեցում ցուցաբերեն, քան ասենք՝ Վրաստանի կամ Ադրբեջանի դեպքում, քանի որ մեզ մոտ խնդիրներն ու իրավիճակն այլ են»,- ասում է երիտասարդ արվեստագետը:
Սիմպոզիումների ավարտից հետո, ծրագրի մասնակիցների միջև կապերն ակտիվորեն շարունակվում են, իսկ ծրագրի ղեկավարը պատրաստվում է հաջորդ հանդիպմանը, որը կրկին տեղի կունենա ամռանը, նույն վայրում:
Արդեն երկու տարի է՝ ծրագրի անցկացմանն օժանդակում է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Որպես հովանավորներ` նաև տեղացի արտադրողներն են ներգրավվում՝ մասնակիցներին ապահովելով սեփական արտադրանքի սննդով:
Նշենք, որ «Մունետիկ» հասարակական կազմակերպությունը քանդակագործ, խեցեգործ և գեղանկարիչ Հենրիկ Համբարձումյանը հիմնադրել է 2002 թ., իսկ տաղանդավոր արվեստագետի մահից հետո նրա գործը շարունակում ու ղեկավարում է որդին՝ Հրաչյա Համբարձումյանը:
Շահագրգիռ քննարկում Հանրային խորհրդում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի խնդիրների վերաբերյալ
Նոյեմբերի 26-ին ՀՀ Հանրային խորհրդում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ, որին մասնակցել են ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, խորհրդի անդամներ, ՀՀ ֆինանսների նախարարության, Կենտրոնական բանկի, ֆինանսատնտեսական ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի» քաղաքացիական նախաձեռնության անդամներ:
Վազգեն Մանուկյանը նախ առաջ է քաշել այն հարցը, թե ինչո՞ւ խնդիրը դրվեց հիմա, երբ ֆինանսական, սոցիալական առումով պայմանները բոլորովին բարենպաստ չեն. համաշխարհային ֆինանսական համակարգը խիստ փոփոխական է և անկայուն, ուստի երկարաժամկետ նախագծեր կազմելը վտանգավոր է, Հայաստանում կա սոցիալական լարվածություն, աշխատավարձերը ցածր են, աղքատությունը մեծ է, հանրության շրջանում ապագայի նկատմամբ կա մեծ անորոշություն:
Նա մտահոգիչ է համարել նաև շրջանառու միջոցների տնօրինման հարցը՝ նշելով, որ չնայած մասնավոր հիմնադրամների վրա դրված է պայման այդ գումարների 60 տոկոսը Հայաստանում և 40 տոկոսից ոչ ավելին դրսում ներդնելու վերաբերյալ, այնուամենայնիվ, միջոցների 40 տոկոսի դուրս հանումը նույնպես լուրջ վնաս է Հայաստանի տնտեսությանը:
ՀԽ անդամ Հայկ Սարգսյանը, որը միաժամանակ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկանն է, ներկայացրել է ֆակուլտետի մի խումբ տնտեսագետների կողմից կատարված քննարկումների արդյունքները, ըստ որի մակրոտնտեսական տեսանկյունից սոցիալական ապահովագրության կուտակային համակարգի ներդրումը ներկայումս առաջարկվող սկզբունքներով սխալ է:
Պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ կենսաթոշակային համակարգն իսկապես ունի բարեփոխման կարիք, սակայն այն խնդիրները, որ պետք է այդ բարեփոխումների արդյունքում լուծվեն, ոչ միայն չեն լուծվում, այլև նոր խնդիրներ են ի հայտ գալիս:
Ըստ պատգամավորի՝ այդ մոդելով ժամանակին շատ երկրներ են ոգևորվել, սակայն աստիճանաբար սկսել են հետ կանգնել՝ հասկանալով, որ սոցիալալան ոլորտի փոփոխությունները չպետք է ենթարկվեն ֆինանսական ոլորտի ռիսկերին:
Արծվիկ Մինասյանը պարտադիր կուտակային համակարգի փոխարեն առաջարկել է պայմանական կուտակային մոդելը, որը գործում է շատ երկրներում. հավաքված գումարների պատասխանատուն պետությունն է, որը դրանք ներդնում է ազգային տնտեսության մեջ, ստեղծում աշխատատեղեր՝ մեծացնելով հարկ վճարողների բազան և զարգացնելով իր սոցիալական պաշտպանության քաղաքականությունը որպես կենտրոնացված բյուջեի քաղաքականություն: Պայմանական կուտակային մոդելի դեպքում ապահովվում է նաև արդարության սկզբունքը. եթե մեկը, օրինակ, վճարել է հազար դրամ, մյուսը՝ հարյուր, ապա թոշակի անցնելու ժամանակ ամեն մեկը ստանալու է իր վճարածին համարժեք գումար:
ՀԽ անդամ Արշակ Սադոյանն արդարացի չի համարել այն հանգամանքը, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին մասնակցելու դեպքում պետությունը հինգ տոկոսով աջակցում է, իսկ պայմանականի դեպքում՝ ոչ: Նրա խոսքով՝ օրենքը օգտակար է որոշակի անձերի համար, սակայն պետության համար շահեկան չէ:
Քաղաքացիական նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյանը ներկայացրել է չորս երկրների փորձը, որոնց մեր կառավարությունը հղում է անում օրենքը կիրառելիս՝ միաժամանակ մատնաշելով օրենքի կիրառման դրական մեխանիզմները, որի պատճառով այդ երկրներում օրենքն ընդունելիս նման սոցիալական ցնցումներ տեղի չեն ունեցել: Ինչ վերաբերում է Չիլիին, որի փորձից են հիմնականում օգտվել օրենքի մշակման հեղինակները, ապա Թանդիլյանը նշել է, որ պարտադիր պայմանը կիրառվել է նոր շուկա մտնողների համար, իսկ աշխատաշուկայում արդեն իսկ գտնվող աշխատողներիի համար գործել է կամավորության սկզբունքը:
Քաղաքացիական նախաձեռնության անդամ Կարեն Մելիքյանն էլ առաջարկել է 500 հազար դրամից ավելի աշխատավարձի դեպքում գոնե կիրառել պայմանական վճարումը:
Կառավարության տեսակետը պաշտպանել են Կենտրոնական բանկի գլխավոր մասնագետ Վիգեն Շահնազարյանն ու ֆինանսների նախարարության ֆինանսական շուկայի զարգացման բաժնի պետ Արամ Ջհանգիրյանը՝ ասելով, որ համակարգի ներդրումը միմիայն սոցիալական նպատակ է հետապնդում: Նրանք գտնում են, որ մասնավոր հիմնադրամների կողմից իրականացվող ներդրումները դրական ազդեցություն կունենան երկրի տնտեսության վրա: Ինչ վերաբերում է ռիսկերին, ապա երիտասարդ մասնագետների կարծիքով՝ եթե ամեն ինչ դիտարկվի հնարավոր ռիսկերի տեսանկյունից, ապա որևէ բարեփոխում հնարավոր չէ իրականացնել:
Վիգեն Շահնազարյանը հայտնել է, որ պետությունը մասնավոր հիմնադրամների նկատմամբ սահմանել է ներդրումային սահմանափակումներ, որպեսզի միջոցների ներդրման ռիսկերը բաշխվեն:
Նա նաև նշել է, որ ըստ սոցիոլոգիական հարցումների՝՝ հանրության 51 տոկոսը դրական է վերաբերում կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգին, ինչին հակադրվել է Արծվիկ Մինասյանը՝ ներկայացնելով մի քանի ամիս առաջվա հարցումների արդյունքներ, որոնք տեղադրված են նաև կառավարության կայքէջում, ըստ որի՝ օրենքին կողմ է հանրության ընդամենը մեկուկես տոկոսը:
Ի դեպ, քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, սակայն այդ կառույցից որևէ ներկայացուցիչ ներկա չի եղել:
Ամփոփելով քննարկումը՝ Վազգեն Մանուկյանն այն կարևորել է կողմերի տեսակետները լսելու և հարցադրումները որոշակիացնելու առումով: Նա տեղեկացրել է, որ Հանրային խորհուրդն առաջիկայում հարցը քննարկելու է նաև ՀԽ լիագումար նիստի ժամանակ և հայտնելու է իր դիրքորոշումը:
Ինջիղուլյանը նամակ է գրել ծնողներին. ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են հայ ռազմագերու հետ. Panorama
Նոյեմբերի 25-ին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում հանդիպել են հայ ռազմագերուն: Այս մասին Panorama.am-ին փոխանցել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:
Զ. Ամատունին նշեց, որ «ԿԽՄԿ երևանյան գրասենյակում արդեն տեղի է ունեցել հայ ռազմագերու հարազատների հետ հանդիպումը և նրանց փոխանցվել ռազմագերու նամակը»:
«Հանդիպման ժամանակ տեղի է ունեցել նամակների փոխանակում»,- ավելացրեց Զ. Ամատունին:
Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:
Վազգեն Մանուկյանն ընդունել է Տաջիկստանում ԵԱՀԿ գրասենյակի ներկայացուցիչներին
Նոյեմբերի 25-ին ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ընդունել է Տաջիկստանում ԵԱՀԿ գրասենյակի քաղաքական հարցերի պատասխանատու Նեվինգ Ռադսկջայերին, քաղաքական երկխոսության հարցերի պատասխանատու Ջաֆար Ուսմանովին և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ծրագրերի ազգային պատասխանատու Ռուզաննա Բաղդասարյանին: Հանդիպմանը մասնակցել են նաև Հանրային խորհրդի անդամներ Հովհաննես Հովհաննիսյանը և Ելենա Վարդանյանը:
Ինչպես նշել է Ջաֆար Ուսմանովը, իրենք ցանկանում են ծանոթանալ Հայաստանի Հանրային խորհրդի գործունեությանը Տաջիկստանում նմանատիպ կառույցի գործունեությունը վերաիմաստավորելու և արդյունավետ դարձնելու նպատակով:
Ուսմանովի խոսքով՝ դեռևս 1996 թվականից իրենց երկրում գործում է Սոցիալական գործընկերության ակումբը, սակայն դրա հիմնական նպատակը իշխանության և ընդդիմադիր կուսակցությունների միջև համագործակցության խթանումն ու զարգացումն է: Բացի այդ, կառույցը գոյատևում է ԵԱՀԿ կողմից տրամադրվող ֆինանսական միջոցների հաշվին:
ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն իր հերթին ներկայացրել է Հայաստանի Հանրային խորհրդի ստեղծման պատմությունը, նպատակները, կառուցվածքը, գործունեության ոլորտները, ՀԽ անդամ դառնալու կարգը և այլ մանրամասներ:
Նա նշել է, որ ի տարբերություն Տաջիկստանում գործող կառույցի, Հայաստանում ՀԽ գործունեության մեջ չկան քաղաքական կազմակերպություններ, խորհուրդը քաղաքականացված չէ, և գլխավոր նպատակն է հնարավորություն տալ հասարակությանը ազդելու իշխանության կողմից վարվող քաղաքականության վրա, հաշվի նստելու հասարակական կարծիքի հետ:
Մանուկյանը հայտնել է, որ ՀՀ Հանրային խորհուրդը 2009 թվականից Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման կառույցների միջազգային ասոցիացիայի անդամ է, որին անդամակցում է 73 երկիր, նաև մի շարք երկրների՝ Ռուսաստանի, Չինաստանի, Բրազիլիայի և Հունաստանի հետ կնքվել է երկկողմ համագործակցության համաձայնագրեր: Նա նշել է, որ միջազգային կապերը մեծ դեր ունեն նմանատիպ կառույցի գործունեության համար:
ՀԽ նախագահը հյուրերին նաև տեղեկացրել է, որ մշակման փուլում է գտնվում Հանրային խորհրդի մասին օրենքի նախագիծը, որն առաջիկա ամիսներին պետք է ներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը, ինչն առավել կամրապնդի ՀԽ դերը և կբարձրացնի կառույցի գործունեության արդյունավետությունը:
Հյուրերը նշել են, որ տպավորված են ՀԽ աշխատանքներից և գործունեության ոլորտների բազմազանությունից: Ջաֆար Ուսմանովը ցավով նկատել է, որ առայժմ Տաջիկստանում չլուծված են մնում իրենց կառույցի կարգավիճակին, նպատակներին, արդյունավետությանը վերաբերող շատ հարցեր:
Մանուկյանը խորհուրդ է տվել կառույցի վերաձևավորման հիմքում դնել քաղաքացիական հասարակության դերի բարձրացումն ու հասարակություն-իշխանություն երկխոսությունը: Նա կարևորել է նաև միջազգային կառույցներին անդամակցելու հարցը:
Հյուրերը շնորհակալություն են հայտնել արդյունավետ ու հետաքրքիր զրույցի համար՝ նշելով, որ փորձի փոխանակման նպատակով դեռևս առիթներ կունենան համագործակցելու Հայաստանի Հանրային խորհրդի հետ:
Սիրիայում մարտերի ժամանակ զոհվել է հայազգի մահմեդական Եղիշ Կարապետյանը
Սիրիայում Ասադի, Հզբոլահի և Իրանի դեմ պայքարը համախմբել է մի շարք ազգերի ներկայացուցիչների: Սակայն այսօր Սիրիայում չտեսնված մի բան է տեղի ունեցել: Ասադի զորքերի արձակած գնդակից զոհվել է հայազգի մահմեդական մի մարտիկ:
Ծնունդով Երևանից Եղիշ Կարապետյան անունով հայազգին կրոնափոխվելուց և իսլամ ընդունելուց հետո վերցրել է Աբդուլահ անունը: Էբու Մուհամադ էլ Էրմենի մականունը կրող Կարապետյանը 5 երեխա ունի: Տասը տարի առաջ նա ուխտագնացություն է իրականացրել դեպի Մեքքա, այնուհետև Եգիպտոսում իսլամագիտություն է ուսումնասիրել:
«Մանկական Եվրատեսիլ- 2013» երգի մրցույթին Հայաստանը կներկայանա երրորդ համարի ներքո
«Մանկական Եվրատեսիլ- 2013» երգի մրցույթում Հայաստանը կներկայանա երրորդ համարի ներքո: Վիճակահանության տվյալներով մրցույթի մասնակիցները ելույթ են ունենալու հետեւյալ հերթականությամբ.
1.Շվեդիա
2.Ադրբեջան
3.Հայաստան
4.Սան-Մարինո
5.Մակեդոնիա
6.Ուկրաինա
7.Բելառուս
8.Մոլդովա
9.Վրաստան
10.Նիդերլանդներ
11.Մալթա
12.Ռուսաստան
Այս տարի մրցույթի կանոնակարգում որոշակի փոփոխություն է կատարվել: Վիճակահանությանը մասնակցել են հենց մրցույթի մասնակիցները, ոչ թե պատվիրակությունների ղեկավարները, ինչպես եղել է նախկինում:
«Մանկական Եվրատեսիլ- 2013» երգի մրցույթն այս տարի կանցկացվի Ուկրաինայի Արվեստների ազգային պալատում նոյեմբերի 30-ին՝ «Be Creative» նշանաբանի ներքո: Հայաստանը Եվրոպայի այս հեղինակավոր պատանեկան մրցույթին ներկայանում է 7-րդ անգամ:
Ընդհանուր առմամբ, մրցույթին այս տարի կմասնակցի 12 երկիր:
Տեղեկացնենք նաեւ, որ սկսվել է մասնակիցների մրցութային հագեցած շաբաթը: Նկարահանվել է արդեն մասնակիցների ելույթից առաջ ցուցադրվող բացիկը: Բոլոր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ ձայնագրվել է նոր երգ, որը կրում է «Be Creative» խորագիրը:
«Մանկական Եվրատեսիլ- 2013» տարբերանշանը Puzzle Man է: Փազլ հավաքում են աշխարհի բոլոր երեխաները, որը զարգացնում է երեխայի ստեղծագործական միտքը և խորհրդանշում է տարբեր մասնիկներից բաղկացած միասնություն: Եվրոպայի տարբեր ծայրերից հավաքված երեխաները կհամախմբվեն մեկ գաղափարի շուրջ «Եղի′ր ստեղծագործ»:
Մրցույթն Առաջին ալիքը կցուցադրի նոյեմբերի 30-ին՝ ժամը 21:45-ին:
ՔԿՀ-ի պետը Մանախին ազատություն է խոստացել` Հոկտեմբերի 27-ի գործով վկայի սպանությունը խոստովանելու դիմաց
«Առաջին լրատվական»-ի տեղեկացմամբ՝ «Արթիկ» ՔԿՀ-ում պատիժ կրող դատապարտյալ Արթուր Այվազյանը («Մանախ» մականունով) խոստացել էր այսօր կայանալիք դատական նիստին ուշագրավ բացահայտումներ անել ՀՀ արդարադատության համակարգում առկա ապօրինությունների, Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, վերահսկողության ծառայության պետ Գագիկ Պողոսյանի սպանության, ՀՀ պաշտպանության փոխնախարար Վահրամ Խոռխոռունու սպանության, Հոկտեմբերի 27-ի գործով կարևորագույն վկաներից մեկի` Սամվել Ստեփանի Առաքելյանի սպանության գործերի մասին: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացավ Արթուր Այվազյանի գործով դատական նիստը, որի ժամանակ, սակայն բացահայտումներ չհնչեցին, քանի որ նիստը շատ կարճ տևեց: Մանախը բացարկ է հայտնել դատավոր Աշոտ Մանուկյանին: Նա արդեն բավական ժամանակ է՝ բարձրաձայնում է այդ դատավորի կողմից կայացված որոշումների դեմ, դատավորին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով դիմել է արդարադատության խորհուրդ, դատական դեպարտամենտ, դատարանների նախագահներին, արդարադատության նախարարին ու գլխավոր դատախազին: Արթուր Այվազյանը համոզված պնդում է, որ այդ դատավորը, որին ինքը ցանկանում է քրեական պատասխանատվության ենթարկեն, չի կարող անաչառ քննել իր գործը: Դատավորը, սակայն մերժել է բացարկի միջնորդությունը՝ համարելով, որ ինքն անկողմնակալ է այս գործով: Չնայած Մանախի խոստացած բացահայտումները չեն հնչել, «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ նա չի մտափոխվել, և եթե ամեն ինչ իր հունով գնա, դրանք կհնչեն հաջորդ նիստին: Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ նրա հայտարարությունները վերաբերելու են Հոկտեմբերի 27-ի գործով ամենակարևոր վկաներից Սամվել Առաքելյանի սպանության հանգամանքներին: Առաքելյանը շատ ուշագրավ տեղեկությունների էր տիրապետում Հոկտեմբերի 27-ի գործով: Նա սպանվեց հոկտեմբերի 14-ին, երբ մի քանի օր անց՝ հոկտեմբերի 18-ին դատարանում պետք է հայտարարություններ աներ Վահրամ Խոռխոռունու, Գագիկ Պողոսյանի սպանությունների կազմակերպման վերաբերյալ: Սակայն բանը դրան չհասավ, և հոկտեմբերի 14-ին նրա դիակը հայտնաբերվեց Հաղթանակ կամրջի տակ: Նշենք, որ Մանախը դատապարտվել է հենց Սամվել Առաքելյանի սպանությունը պատվիրելու և կազմակերպելու համար: Նա, սակայն, իրեն մեղավոր չի ճանաչել: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ այս գործարքի կապակցությամբ Արթուր Այվազյանը մի քանի ամիս առաջ հարցաքննվել է Հատուկ քննչական ծառայությունում, ցուցմունքներ է տվել, սակայն ՀՔԾ-ն քրեական գործ չի հարուցել՝ հանցակազմ չտեսնելով ՔԿՀ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից դատապարտյալին առաջարկվող գործարքի մեջ: ՀՔԾ-ն նույնիսկ քրեական գործ չի հարուցել դատապարտյալի նկատմամբ՝ սուտ մատնության մեղադրանքով, ինչը ևս տարօրինակ է: Անգամ ծառայողական քննություն չի նշանակվել մանրամասները պարզելու համար: Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Մանախը ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) եղբոր «Ազատամարտիկների և կին վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Մուշեղ Մովսիսյանի անվտանգության տեղակալն է եղել: Մանրամասները՝ սկզբնաղբյուր-կայքում: – See more at: http://www.pastinfo.am/hy/node/27730#sthash.nBgJhFWO.dpuf
Եղանակը Հայաստանում`առաջիկա հինգ օրերին
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 26-ին և 27-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ի ցերեկը և 28-30-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ:
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, 27-30-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 27-28-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:
Նոյեմբերի 26-ին և 27-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ի ցերեկը և 28-30-ին ժամանակ առ ժամանակ հնարավոր է անձրև:
Մալիացի ֆուտբոլիստը հաղթեց Միգրացիոն ծառայությանը
Հայցվոր, Մալիի քաղաքացի Բեն Յուսուֆ Դումբիան երկրորդ դատական ատյանում հաղթել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը՝ վարչական ակտերը վերացնելու և գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին վարչական գործով: 2010 թվականի օգոստոսի 9-ին նա դիմել էր ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն և խնդրել իրեն Հայաստանի Հանրապետությունում ճանաչել փախստական և տրամադրել ապաստան,հաղորդում է Փաստինֆոն: Մալիի քաղաքացին պատճառաբանել է, որ եկել է` Հայաստան «Բանանց» ֆուտբոլային ակումբում ֆուտբոլ խաղալու համար և չի կարող վերադառնալ իր մշտական բնակության երկիր` պարտքեր ունենալու պատճառով, քանի որ իրեն Հայաստան բերող մենեջերը վերցրել է իր մոտ եղած ողջ գումարն ու հեռացել, և նա ստիպված է եղել 3.000 ԱՄՆ դոլարի չափով պարտք վերցնել։ Ավելի ուշ Մալիի քաղաքացին, ով անչափահաս է` 17 տարեկան, հայտնել էր, որ Մալիում 2012 թվականի փետրվարից սկսվել են ծանր հակամարտություններ, ինչի մասին են վկայում բոլոր պաշտոնական և ոչ պաշտոնական լրատվական միջոցների կողմից հրապարակված տեղեկությունները: 22.03.2012 թվականին հայցվորը կրկնակի դիմում է ներկայացրել Պատասխանողին` նշելով այդ նոր հանգամանքների մասին և խնդրելով տրամադրել փախստականի կարգավիճակ և ապաստան, սակայն մերժվել է։ Մալիացի հայցվորը խնդրել է վերացնել ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության` 31.07.2012 թվականի մերժող ակտը և որպես դրա հետևանք` Բեն Դումբիային տրամադրել ժամանակավոր հատուկ կացարանում ապրելու թույլտվություն, մինչև նրա կրկնական դիմումի կապակցությամբ վերջնական որոշում կայացնելը։ Նա նաև խնդրել է վերացնել ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության` 16.08.2012 թվականի մերժող ակտը և որպես դրա հետևանք` Բեն Դումբիային տրամադրել ապաստան հայցողի վկայական` մինչև նրա կրկնական դիմումի կապակցությամբ վերջնական որոշում կայացնելը։ Ըստ պատասխանողի, «քանի որ հայցվորի տվյալները չեն բավարարել «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով «փախստական» ճանաչվելու համար սահմանված պահանջներին, նրա դիմումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մերժվել է 2010 թվականի հոկտեմբերի 14-ի որոշմամբ, որը սահմանված կարգով վերջինիս կողմից չի բողոքարկվել և ստացել է օրինական ուժ»։ Հայցվորը 23.03.2011 թվականին Հայաստանի Հանրապետությունում իրեն փախստականի կարգավիճակ տրամադրելու համար կրկնակի դիմում է ներկայացրել Ծառայություն, սակայն նրա դիմումը չի քննարկվել, քանի որ այն չի պարունակել տեղեկություններ` իր նախորդ դիմումի վերաբերյալ որոշում կայացնելուց հետո ի հայտ եկած նոր իրադարձությունների և փաստերի վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա.Դարբինյանի, 12.03.2013թ. վճռով գտել է, որ հայցվորի կրկնակի դիմումի ներկայացումից հետո վարչական մարմինը պետք է հայցվորին տրամադրեր այն բոլոր իրավուքներից օգտվելու լիարժեք հնարավորություն, որոնք նախատեսված են առաջին անգամ ապաստան հայցողների համար, ընդ որում` այդ հնարավորությունը պետք է տրամադրվեր այնպես, ինչպես դա տրամադրվում է առաջին անգամ ապաստան հայցողներին, այդ թվում նաև` ապաստան հայցողին ապաստանի տրամադրելու վերաբերյալ կրկնակի դիմում ներկայացնելուց հետո անվճար տրամադրեր անձը հաստատող վկայական, լիազոր մարմին դիմած ապաստան հայցողին տեղավորեր Ժամանակավոր տեղավորման կենտրոնում։ Վարչական դատարանը բավարարել էր Բեն Դումբիայի հայցը՝ վերացնելով, այսինքն՝ անվավեր ճանաչելով ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության` 31.07.2012 թվականի և 16.08.2012 թվականի վարչական ակտերը։ Վճռով ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը պարտավորեցվել է Բեն Դումբիայի տրամադրել ապաստան հայցողի անձը հաստատող վկայական և տեղավորել ժամանակավոր տեղավորման կենտրոնում։ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության վճռով պետք է բռնագանձվի 8.000 ՀՀ դրամ` որպես նախապես չվճարված պետական տուրքի գումար։ Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանը՝ դատավոր Արա Բաբայանի նախագահությամբ, հոկտեմբերի 2-ի որոշմամբ, վերահաստատել է այս դիրքորոշումը՝ մերժելով պատասխանող, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության կողմից բերված վերաքննիչ բողոքը և Վարչական դատարանի վճիռը թողել անփոփոխ: Վերաքննիչ դատարանը հարկ է համարել նշել, որ առաջին անգամ ապաստան հայցելիս (2010թ.) Բեն Դումբիան իր դիմումը հիմնավորել է նրանով, որ ինքը, հանդիսանալով Մալիի քաղաքացի, եկել է Հայաստան` «Բանանց» ֆուտբոլային ակումբում ֆուտբոլ խաղալու համար և չի կարող վերադառնալ իր մշտական բնակության երկիր` պարտքեր ունենալու պատճառով, քանի որ իրեն Հայաստան բերած մենեջերը վերցրել է իր մոտ եղած ողջ գումարը և հեռացել, ու ինքը ստիպված է եղել 3000 ԱՄՆ դոլար գումարի չափով պարտք վերցնել: Մինչդեռ կրկնակի դիմումով ապաստան հայցելիս (2012թ.) Բեն Դումբիան այն հիմնավորել է նրանով, որ Մալիում մի քանի ամիս առաջ տեղի են ունեցել պատերազմական նոր գործողություններ, առավել սրվել են հակամարտությունները, կան բազմաթիվ փախստականներ, ինչի մասին է վկայում բազմաթիվ լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվությունը: Այսինքն` առաջին անգամ ապաստան հայցելու դիմումից հետո ի հայտ են եկել նոր իրադարձությունները և փաստեր, որոնք չէին կարող առաջին անգամ ապաստան հայցելիս քննարկվել: Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:
Այսօր Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը տոնակատարություններ չէր սիրում: Սեփական ծննդյան օրն էլ հաստատ չէր նշի, բայց նրա ընկերները չհիշել չէին կարող: Ուղիղ 56 տարի առաջ ամերիկյան Վայսեյլի ավանում ծնվել է ապագա ազգային հերոսը: Նա միայն 12 տարեկանում է իմացել իր հայ լինելու մասին ու այդ պահից սկսած ուսումնասիրել է հայոց պատմությունը ու նվիրվել ազգային ազատագրական շարժմանը:
Ալեք Ենիգոմշյանը Մոնթեի մտերիմ ընկերն է եղել: Մոնթեին հիշում է ճշտապահության ու մարդասիրության պատմություններով. պատերազմի դաշտում ամենադաժան մարտիկը խաղաղ պայմաններում ամենաբարին էր: Ալեք Ենիգոմշյանը հիշում է, թե ինչպես Մոնթեն արյուն տվեց գերի վերցված ադրբեջանցի զինվորին:
Մոնթեի տարեդարձը կնշեն նաև մեծ համերգով:
«Վեցնյակը» ճանաչել է ուրանի հարստացման Իրանի իրավունքը
Իրանը և «վեցնյակը» համաձայնության են եկել, որի շրջանակներում ճանաչվել է ուրանի հարստացման Իրանի իրավունքը: Այդ մասին այսօր հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը: «Մենք համաձայնության ենք եկել, որը հիմնված է փոխադարձ հարգանքի վրա»,-նշել է Զարիֆը: Վերջինիս խոսքերով՝ կողմերը հույս ունեն, որ այս համաձայնությունը հիմք կհանդիսանա հետագայում ավելի վստահելի հարաբերությունների հաստատման համար: «Ռադիկալի» հաղորդմամբ՝ Իրանը և միջազգային միջնորդների «վեցնյակը» համաձայնության են եկել Ժնևում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում, ըստ որի Իրանը կրճատելու է իր աշխատանքները միջուկային ծրագրի շրջանակներում, իսկ երկրի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները թուլացվելու են:
Կոմայգու պահակը այգու ներսում 1000 դրամով սենյա՞կ է տրամադրում միասեռականներին,տեսանութ
Կիրովի անվան զբոսայգու (Կոմայգու) ներսում գործող տղամարդկանց զուգարանի հետնամասի սենյակները Կոմայգու պահակը 1000 դրամով տրամադրում է այգում կանգնող տրանսվեստիտ մարմնավաճառներին՝ իրենց հաճախորդներին սպասարկելու համար: Այս մասին NEWS.am-ին ասել է «Մենք» երիտասարդական շարժման փոխնախագահ Սեւան Աղաջանյանը, որն այգում ստորագրահավաք է անցկացնում տրանսվեստիտ մարմանավաճառների դեմ: Ավելին, ըստ նրա տեղեկությունների պահակն այդ սենյակը տրամադրում է միայն տղամարդ մարմնավաճառներին կամ միասեռական զույգերին:
NEWS.am-ը զրուցել է Կոմայգու պահակի հետ, որը հերքել է այդ տեղեկությունը։ Նա պնդել է,որ զուգարանի հետնամասում միայն խողովակներ են: Սեւան Աղաջանյանին եւ NEWS.am-ի թղթակցին պահակը ուղեկցել է եւ ցույց տվել այդ սենյակները:
Սենյակներում հին իրեր էին, աթոռին՝ մի քանի պիջակ, գետնին էլ՝ կտրտած զուգարանի թղթեր:Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:
Չորս կանայք, որոնք փոխեցին աշխարհը
Այս կանայք ունեցել են բացառիկ կամքի ուժ, չեն վախեցել ժամանակից առաջ անցնելուց և ընդունված նորմերից դուրս մտածելուց: Նրանք դասվում են աշխարհի ամենաազդեցիկ ու հեղափոխական կանանց շարքին, որոնք մեծ հետք են թողել պատմության մեջ. Արքայադուստր Դիանա, Մայր Թերեզա, Ինդիրա Գանդի, Մարգարեթ Թետտչեր:
Արքայադուստր Դիանա
Նրան անվանում էին ժողովրդական արքայադուրստր, Սրտերի թագուհի և Աշխարհի վարդ: Արքայադուստր Դիանայի` Բրիտանական գահի թագաժառանգ Չառլզի կնոջ կյանքը սկզբում նման էր հեքիաթի: Սովորական մանկապարտեզում որպես դաստիարակ աշխատող աղջիկը հանկարծ հայտնվեց Բուքինգհեմյան պալատում: Արտաքուստ ամեն ինչ հրաշալի էր. Արքայադուստր Դիանան ամուսնուն ժառանգներ պարգևեց` Ուլիյամն ու Հարին, սկսեց զբաղվել բարեգործությամբ` իր գեղեցկությամբ ու անկեղծությամբ գրավելով յուրաքանչյուր բրիտանացու:
Սենսացիոն նյութերի հետևից ընկած պապարացցիները, սակայն, արագ բացահայտեցին թվացյալ իդելական կերպարի մութ կողմերը: Սիրո մասին երազող Դիանան, որը սեր չգտավ ամուսնության մեջ, իմացավ, որ Չառլզն այդպես էլ չի մոռացել իր առաջին սիրո` Կամիլլա Պարկեր Բոուլզի մասին: Արքայադուստրը սկսեց մի սիրեկանից մյուսին անցնել` փորձելով խեղդել հոգու ցավը: Ինքնասպանության հինգ անհաջող փորձերից հետո ի վերջո նա որոշեց ամուսնալուծվել` սկանդալ հարուցելով պահպանողական արքայական ընտանիքում: Նա որոշեց կյանքը սկսել նոր էջից: Ամուսնությունից Դիանան ստացել էր 26 միլիոն դոլար, Քենսինգտոնյան պալատը և Ուելսի արքայադուստր տիտղոսը: Նա վաճառեց ողջ հագուստը, որի նկատմամբ միշտ անտարբեր էր եղել, զարդերը` մայր թագուհուց նվեր ստացած, և շրջապատվեց նոր երկրպագուներով: Ցավոք, այն պահին, երբ նա վերջապես գտել էր իր իսկական սերը, ճակատագիրը խլեց նրա կյանքը: Արքայադուստր Դիանան զոհվեց 36 տարեկանում սարսափելի ավտովթարից, որի պատճառը դեռևս մինչև վերջ բացահայտված չէ: «Ես ուզում եմ լինել ձեր սրտերի թագուհին: Ես ինձ Մեծ Բրիտանիայի թագուհի չեմ պատկերացնում»,-ասել է Դիանան:
Նրա անունն այսօր հարյուր ամենահայտնի բրիտանացիների շարքում երրորդն է:
Մայր Թերեզա
Նրան համարել են սուրբ դեռևս կենդանության օրոք: Իսկ նա իրեն համարել է մատիտ Աստծո ձեռքին: Ագնես Գոնջա Բոյաջիուն` աշխարհին հայտնի որպես Մայր Թերեզա, ծնվել է 1910 թվականին ալբանացի կանաչի վաճառողի ընտանիքում: 18 տարեկանում նա հեռացել է հայրական տնից և դարձել միանձնուհի, որ շուտով իր կյանքը նվիրի տառապյալներին, հիվանդներին, կարիքավորներին ու բորոտներին:
Երեսունվեց տարեկանում Մայր Թերեզան ստեղծել է «Գթասրտության օրդեն»-ը, որը զբաղվում էր աղքատների և ծանր հիվանդների համար դպրոցների, որբանոցների, հիվանդանոցների կառուցմամբ` անկախ ազգային և կրոնական պատկանելությունից:
Այդ ժամանակվանից նրա դեմքը, որը դարձել է գթասրտության և հույսի խորհրդանիշ, ամենաթեժ կետերից մշտապես նորությունների կիզակետում էր` Հյուսիսային Իռլանդիա, Հարավային Աֆրիկա, Լիբանան և այլուր: 88-ի Սպիտակի երկրաշարժից օրեր անց Մայր Թերեզան իր միանձնուհիների հետ ժամանել է Հայաստան` օգնելու աղետից տուժած հայ ժողովրդին: Նրա ներկայությունը կարող էր թեկուզ ժամանակավորապես կասեցնել ամենաարյունահեղ պատերազմը:
Երբ մահվան մահճում Մայր Թերեզային հարցրել են, թե նա երբևե ունեցել է հանգստյան օրեր կամ տոներ, նա պատասխանել է. «Ինձ մոտ ամեն օր է տոն»:
2003-ին կաթոլիկ եկեղեցին նրան դասել է երանելիների շարքը
Ինդիրա Գանդի
Երբ 1966 թվականին նա առաջին անգամ նշանակվեց Հնդկաստանի վարչապետ, հակառակորդները նրան անվանեցին «հիմար տիկնիկ»: Սակայն նրանք չարաչար սխալվել էին: Լուսնի երկիր անունով աղջիկը (այդպես է թարգմանվում նրա անունը), որը լույս աշխարհ է եկել 1917 Հնդկաստանի ամենահարուստ և ամենաազդեցիկ ընտանիքներից մեկում, դառնալու էր Հնդկաստանի պատմության ամենանշանավոր կերպարներից մեկը:
Ամուսնանալով` նա երկու որդի է լույս աշխարհ բերել` Ռաջիվն ու Սանջայը: Դրանք նրա կյանքի ամենաերջանիկ տարիներն էին (Ռաջիվը մոր մահից հետո դառնում է վարչապետ, սակայն սպանվում է մահապարտ-ահաբեկչի կողմից 1991թ.):
Սակայն Ինդիրա Գանդիի երջանկությունը երկար չտևեց. սկզբում նա կորցրեց ամուսնուն, ապա հորը, հետո` փոքր որդուն: Հնարավոր չէ անգամ պատկերացնել, թե ինչ կատարվեց նրա հոգում, բայց արտաքուստ նա շատ արագ իրեն վերագտավ:
Շատ շուտով այդ ոչ բարձրահասակ, սևահեր, բայց ժամանակից շուտ գլխին սպիտակ մազեր ի հայտ եկած և ազնվական դեմքով կինը սկսեց ասոցացվել իմաստության և իշխանության հետ: Հայրենակիցները նրա մեջ տեսան խելքի աստվածուհի Շակտայի մարմանցումը: Ինդիրա Գանդին առաջին կինն էր Հնդկաստանում, որը իրավունք ստացավ որոշելու երկրի քաղաքական ճակատագիրը և արմատապես այն փոխեց դեպի լավը: “ԲիԲիՍի”-ի կողմից նա ճանաչվել է վերջին հազարամյակի ամենահզոր կին: Ղեկավարելով Հնդկաստանը 15 տարի տղամարդկանց տիրապետության, ուժեղ ընդդիմության, ծանրագույն տնտեսական իրավիճակի և կրոնական պատերազմների պայմաններում՝ նա հասել է լուրջ արդյունքների իր չափազանց ուժեղ բնավորության և քաղաքական հեռատեսության շնորհիվ:
Մինչև իշխանության վերջին րոպեները ուժեղ, իշխող Ինդիրա Գանդին մնացել է նախ և առաջ կին և դա էլ հենց եղել է նրա միակ և ճակատագրական «սխալը»: 1984 թվականի հոկտեմբերի 31-ին հարցազրույցի պատրաստվելիս նա երկար ընտրում էր զգեստը` դեռևս չկասկածելով, որ դա լինելու է իր կյանքի վերջին օրը: Նա զոհվում է իր սիկհ թիկնապահների կողմից, որոնք նրա ուղղությամբ 20 փամփուշտ են արձակում: Սակայն նա մնում է Հնդկաստանի ամենասիրելի առաջնորդներից մեկը, որը երկիրը դուրս բերեց սարսափելի թշվառությունից:
Մարգարետ Թետչեր
Մեծ Բրիտանիայի առաջին և դեռևս միակ կին վարչապետն արթնանում էր առավոտյան վեցից ոչ ուշ և մինչ ուշ գիշեր անցկացնում աշխատավայրում` 24 ժամվա մեջ ընդամենը չորս-հինգ ժամ քնելով: «Իմ կյանք իմ աշխատանքն է: Որոշ մարդիկ աշխատում են, որ ապրեն, ես ապրում եմ, որ աշխատեմ»,-ասել է Մարգարետ Թետչերը: Նվազագույն զարդարանք, մոխրագույն կամ մուգ կապույտ կոստյումներ, բարձրակրունկ կոշիկներ, հայացքում` ուժ: Այդպես է հիշում աշխարհը Երկաթյա տիկնոջը: 1979-ին դառնալով Մեծ Բրիտանիայի վարչապետ` նա կարողացավ դուրս բերել երկիրը խորը տնտեսական ճգնաժամից: Շատերը նրան կշտամբում էին, շատերն` ատում, բայց չնայած դրան, նա իշխանության ղեկին մնաց երեք շրջան` ավելի երկար, քան Մեծ Բրիտանիայի քսաներորդ դարի որևէ այլ առաջնորդ, և ամենակարևորը` վերադարձրեց իր երկրին Մեծ տերության կարգավիճակը:
Երկաթյա տիկինն ուներ իր գաղտնիքը. ամուսնու մահից հետո Մարգարետ Թետչերն իր հուշերում գրել է. «Ես երբևէ չէի կարող տասնմեկ տարի մնալ վարչապետ, եթե չլիներ Դենիսը»:
Նրանք միասին ապրել են ավելի քան հիսուն տարի, և Դենիս Թետչերն անձնվիրաբար աջակցել է կնոջն իր քաղաքական կարիերայի ողջ ընթացքում, սիրել և ընդունել նրան իր բոլոր առավելություններով ու թերություններով:
Մարգարետ Թետչերը վախճանվել է 2013 թվականի ապրիլի 8-ին` 88 տարեկան հասակում:
Նրա հայրը նրան միշտ ներշնչել է, որ պետք չէ բոլորին նմանվել, այլ պետք է անկախ լինել. «Անկախներն են ղեկավարում, երբեք մի գնա ամբոխի հետևից, այլ ամբոխին տար քո հետևից»,-ասել է նա:
Մարգարեթն այդպես էլ արել է` չի նմանվել բոլորին, չի գնացել ամբոխի հետրից, այլ ինքն է առաջնորդել մարդկանց`դառնալով ոչ միայն Անգլիայի, այլև աշխարհի ամենաազդեցիկ կին գործիչներից մեկը:
Մերոնց առաջին մեդալները սամբոյի աշխարհի առաջնությունում
Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում անցկացվող Սամբոյի 2013թ. աշխարհի առաջնության առաջին օրը մրցագորգ դուրս եկած հայ սամբիստներից երեքն արժանացան բրոնզե մեդալի: Պատվո պատվանդանի երրորդ հարթակին բարձրացան Երջանիկ Կարապետյանը՝ 48 կգ, Տիգրան Կիրակոսյանը՝ 52 կգ և Մավրիկ Նասիբյանը՝ 74 կգ: Մյուս հայ սամբիստները մրցելույթներ կունենան նոյեմբերի 23-ին և 24-ին:Եղանակը Հայաստանում առաջիկա հինգ օրերին
Վիկտորիա Բեքհեմը տարածել է Ֆիլիպիններում թայֆունից տուժածների բարեգործությանն օժանդակելու համար նախատեսված իր կոշիկների հսկայական կույտի լուսանկարը
39-ամյա Վիկտորիա Բեքհեմ և իր ամուսին Դեյվիդ Բեքհեմը իրենց հազարավոր ֆունտ արժողությամբ դիզայներական հագուստները նվիրաբերել են տեղի բերագործական խանութին Հայյան թայֆունից տուժածների համար գումար հավաքելու նպատակով:
Զույգը Չելսիում գտնվող բրիտանական Կարմիր խաչի խանութին է հանձնել իրենց հագուստով և կոշիկներով լի արկղեր՝ Ֆիլիպիններում իրականացվող բարեգործությանը աջակցելու համար:
Վիկտորիան Tweeter կայքում տեղադրել էր բարեգործության համար նախատեսված իր կոշիկների հսկայական հավաքածուի լուսանկարը:
Վաճառքի հանվող իրերում ընդգրկված են Վիկտորիայի հարյուրավոր կոշիկներ, ինչպես նաև Դեյվիդի բազմաթիվ բեյսբոլի գլխակներ:
Բեքհեմների մոտ ընկերներ Դոլչե և Գաբանայի կոստյումները Jimmy Choo-ի և Roberto Cavalli-ի դիզայներական հագուստների ու կոշիկների հետ ևս կհանվեն վաճառքի:
Վիկտորիան, որը հանգստյան օրերը անց էր կացրել հագուստները տեսակավորելով, կոչ է արել մյուսներին հետևել իր օրինակին և նվիրաբերել իրենց հագուստները:
Նոյեմբերի 8-ին Ֆիլիպիններին հարվածած Հայյան թայֆունից մահացել է ավելի քան ութ միլիոն մարդ:





