Գագիկ Բունիաթյանը`ՀՌԱՀ նախագահ

gagik_buniatyanՆախագահի հրամանագրով ՀՌԱՀ անդամ նշանակված Գագիկ Բունիաթյանը ընտրվել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ:

ՀՌԱՀ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, «ղեկավարվելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթներով  ս.թ. մայիսի 7-ին ՀՌԱՀ-ի թիվ 9-Ա որոշմամբ  Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ է ընտրվել Գագիկ Բունիաթյանը»:

Նշենք, որ Բունիաթյանը 2010-ից մինչեւ 2013թ. ապրիլի 25-ը զբաղեցրել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնը:

Արցախի նորաստեղծ գյուղում դրվեց եւս 24 բնակելի տների կառուցման հիմքը

նոր կիլիկիաՄեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության եւ Արցախի կառավարության համատեղ ուժերով Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի մոտ նոր գյուղ է հիմնվել` Նոր Կիլիկիա. տեղեկացնում է Արցախի հանրային հեռուստատեսությունը։

 

Այստեղ առաջին փուլով կառուցվել է 10 երկսենյականոց տուն, որից 2-ը, Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի հավաստմամբ, տրամադրվել է արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանիքներին, իսկ մնացածը վերաբնակիչներ են՝ նախկին ղազանչեցիներ։

 

Օրերս նոր գյուղի պաշտոնական բացման արարողության ժամանակ դրվեց նաեւ 24 բնակելի տների կառուցման հիմքը: Նոր 24 տներից 10-ը 3-սենյականոց կլինի, իսկ մնացածը՝ 2, տեղեկացրել է քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը։
Հետագայում նախատեսվում է նաեւ 50 տեղանոց մանկապարտեզ կառուցել, համայնքային կենտրոն եւ եկեղեցի։

yerkir.am

Ջեթ Լին կբացի թայ չիի դպրոց

jet liՀայտնի կինոաստղ Ջեթ Լին Չինաստանի ինտերնետի ձեռնարկատեր Ջեք Մուի հետ միասին կհիմնի  թայ չիի դպրոց` փորձելով նպաստել մարզանքի տարածմանը:

Մուն աշխարհի ամենամեծ օն-լայն մանրավաճառ ծառայության հարթակի` Ալիբաբայի հիմնադիրն է: Անցյալ շաբաթ նա լքել է կայքի գործադիր տնօրենի պաշտոնը` ասելով, որ ցանկանում է իրեն նվիրել կրթության ոլորտի զարգացմանը և  բնապահպանությանը:

Լին հայտնի է կունգ ֆուի հմտություններով և այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք են չինական «Հերոսը», հոլիվուդյան «Վիշապ կայսեր  գերեզմանը»:

Դպրոցում կսովորեցնեն թայ չի և մարտական արվեստ առաջատար մասնագետի ղեկավարությամբ:

Կինոաստղը և գործարարը նախկինում հիմնադրել են մշակութային  ընկերություն, որը տալիս էր թայ չիի դասեր ընկերությունների աշխատակիցներին:

Մնացել է երեք տուր

Գրիգոր-Սևակ 2525Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Բոլիվիայի Քոչաբամբա քաղաքում անցկացվող Ամերիկա աշխարհամասի շախմատի առաջնությունում կայացած ութ տուրից հետո վաստակել է 5,5 միավոր: Նա չորս առաջատարներից ետ է մնում մեկ միավորով:

Մինչև մրցաշարի ավարտը մնացել է երեք տուր:

Ֆերգյուսոնը պատրաստվում է լքել ֆուտբոլը հանուն իր կնոջ

ֆերգյուսոնՀայտնի  է դարձել, որ Ալսեքս Ֆերգյուսոնը պատրաստվում է լքել ֆուտբոլը հանուն իր կնոջ:

Նա տեղեկացրել է, որ որոշումը կայացրել է Սուրբ Ծննդյան ժամանակ:

«Ամեն ինչ փոփոխվեց, երբ Քեթիի քույրը մահացավ: Նա այժմ մեկուսացած է: 47 տարի շարունակ նա եղել է ընտանիքի առաջնորդը, խնամել երեք որդիներին և զոհաբերել իրեն հանուն ինձ»,-ասում է Ֆերգյուսոնը:

«Այժմ նա թոռնիկներ ունի, ովքեր խենթի պես սիրում են նրան, սակայն նա կորցրել է իր ամենամտերիմ ընկերուհուն` քրոջը»:

Ֆերգյուսոնի խոսքերով` նա լքում է ֆուտբոլը իր կնոջ կողքին լինելու համար:

Գիլյոտինի կենթարկվեն մի շարք ոլորտներ

10388_am_1Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը:
Նիստին խորհրդի անդամներից բացի մասնակցել են նաև միջազգային փորձագետ, կարգավորիչ գիլյոտինի հեղինակ Սքոթ Յակոբսը, Արժույթի միջազագային հիմնադրամի, ինչպես նաև Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գործունեությանն աջակցող կառույցների՝ ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Համաշխարհային բանկի և Ավստրիական զարգացման գործակալության ներկայացուցիչները:
Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը ներկայացրել է կարգավորիչ գիլյոտինի տվյալների բազայի գույքագրման արդյունքները, համաձայն որի՝ բիզնես գործընթացների և դրանք սահմանող իրավական ակտերի շտեմարանում մուտքագրվել է շուրջ 2500 իրավական ակտ՝ ստացված ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից:
Տեղեկացվել է, որ առաջիկա օրերին շտեմարանը հասանելի կլինի հանրությանը:
Խորհրդի կողմից հաստատվել է 2013թ. մայիս-նոյեմբեր ժամանակահատվածի աշխատանքային ծրագիրը: Դրա համաձայն՝ կկրճատվեն և կպարզեցվեն հարկային, մաքսային, մշակույթի, սոցիալական հարցերի, ձեռնարկատիրության, արտաքին գործերի, միջազգային հարաբերությունների և կրթության ոլորտների բիզնես գործընթացներն ու դրանք սահմանող իրավական ակտերը:
Սքոթ Յակոբսը ներկայացրել է ծախսերի ազդեցության գնահատման մեթոդը և Հայաստանում կարգավորման ազդեցության գնահատման համակարգի կատարելագործման ռազմավարությունը:

 

Սպառազինություն գնելը բավական չէ մարտունակ բանակ ունենալու համար

լևոն հովսեփյանԱյսօր  «Արմատ» մամուլի ակումբում ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը և թուրքագետ Լևոն Հովսեփյանն անդրադարձան  Ադրբեջանի ռազմաքաղաքական համագործակցություններին:

Բանախոսները նշեցին, որ ադրբեջանական ԶԼՄ-ների` սպառազինության համալրման վերաբերյալ հրապարակումները հիմնականում քարոզչական բնույթ են կրում և չեն համապատասխանում իրականությանը: Ադրբեջանի ներդրումները զինամթերքներ ձեռքբերելու հարցում կասկածելի են և, եթե անգամ իրական են, ապա ակնհայտ է, որ միայն զինամթերք գնելով խնդիրը չի լուծվում:

«Սպառազինություն գնելը բավական չէ մարտունակ բանակ ունենալու համար»,-ասաց Հրաչյա Պետրոսյանցը և հավելեց. «Ադրբեջանի սպաները ցածր կրթական մակարդակ ունեն և, եթե անգամ ընդունենք, որ Ռուսաստանը պատրաստ է նրանց տրամադրել Տ-90 տանկեր, ապա կառաջանա Ռուսաստանի հետ նոր պայմանագրի կարիք, որով ռուսները պետք է թույլ տան ադրբեջանական սպաներին վերապատրաստվել իրենց մոտ»:

Ինչ վերաբերում է Հայաստանում հիմնական Տ-72 տանկերին, բանախոսները ընդգծեցին, որ դրանք հիմա համալրվում են և շուտով կունենան գրեթե բոլոր հնարավորությունները, ինչ Տ-90-ը, սակայն, մեր տանկերը շատա վելի նախընտրելի են ծախստարության իմաստով:

 

Լարա Առաքելյան

Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել

խաչատութովՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) մասնակցելու Կոսովոյում և Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ առաքելություններին ներգրավված երկրների մասնակցությամբ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի հերթական նիստին:

ՀՀ տարածքում օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի

big_1368440296_13.05ՈՒշադրություն

Մայիսի 14-19-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ, հատկապես 16-18-ին առանձին հատվածներում կտեղա կարկուտ:

ՀՀ տարածքում`

Մայիսի 14-18-ին` հատկապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, սպասվում անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

Երևանում`
Մայիսի 14-18-ին` հատկապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, սպասվում անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ:

Երևանի մայիսի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ`

• Օդի առավելագույն ջերմաստիճան  30.90C (1985 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան      3.00C (2008 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան  17.20C

Հայաստանը հրավիրվել է մասնակցելու “JAPAN PRIZE 2013” մրցույթին

JAPAN PRIZE 2013ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ Հայաստանը հրավիրվում է մասնակցելու “JAPAN PRIZE 2013” մրցույթին:

“JAPAN PRIZE”-ը ստեղծվել է 1965թ. ճապոնական NHK հեռուստաընկերության կողմից՝ որպես ամենամյա միջազգային կրթական ծրագրի մրցույթ: Մրցույթն ընդգրկում է հեռուստահաղորդումներ, ֆիլմեր, էլեկտրոնային կայքեր, խաղեր և ցանկացած այլ տեսանյութ, որն ունի կրթական արժեք:

Մրցույթի մասին մանրամասն կարելի է տեղեկանալ www.nhk.or.jp/jp-prize/ կայքում: Հայտերի ընդունումն արդեն սկսվել է և տևելու է մինչև հունիսի 30-ը: Մրցույթի վերջնական արդյունքներն ամփոփվելու են այս տարվա հոկտեմբերի 17-24-ը Տոկիոյում:

Ոստիկանները կանգնեցրել են թմրավաճառների ինքնաթիռը` խոյահարելով այն

o_773875Բրազիլիայի իրավապահներին հաջողվել է ոստիկանական ավտոմեքենայի միջոցով կանգնեցնել թմրավաճառների օդանավը: Սպաների խիզախ գործողությունների շնորհիվ  հանցագործների մոտից առգրավվել է 230 կգ կոկաին:

Ոստիկանական գործողությունը տեղի է ունեցել մայիսի 8-ին, երկրի հարավարևելյան  Սանտա-Վիտորիա քաղաքում: Իրավապահները չվախեցան մեքենայով խրվել օդանավի մեջ, որպեսզի խանգարեն նրան թռչել: Տեսանյութերը, որոնք նկարահանվել են ոստիկանական մեքենայի միջից , նման են մարտաֆիլմի կադրերի: Տեսահոլովակը արդեն հավաքել է 85 հազար դիտում  YouTube-ում:

Կադրի ետևում լսվում են կրակոցներ, սակայն հասկանալի չէ`  ոստիկաններն են կրակում,  թ՞ե հանցագործները: Մի պահ տեսախցիկը ուղղվում է ներքև, հնարավոր է աշխատակիցը, որը այն պահել էր , վիրավորվում է: Արդյունքում ոստիկանանական մեքենան խրվում է թռչող օդանավի պոչի մեջ`  ստիպելով նրան կանգ առնել:

Տեսահոլովակի մեկնաբանությունից պարզ է դառնում, որ իրավապահները ձերբակալել են հինգ հանցագործի, որոնք փորձում էին փախչել ինքնաթիռով:

Եվ դատելով այս ամենից`  կարելի  է ասել, որ ոստիկանական մեքենաներով օդանավերին խոյահարելը Բրազիլիայում տարածված պրակտիկա է:  2011 թ. ցանցում հայտնվեց նմանատիպ տեսանյութ: Ոստիկանները  մեքենայով հարվածել էին օդանավի թևին`թույլ չտալով նրան թռչել: Արդյունքում ձերբակալվել էին նույնպես հինգ հոգի, նրանցից առգրավել էին ավելի քան 200 հազար դոլարի բեռ: Ծառայողական ավտոմեքենային հասցրած վնասը կազմել է 400 դոլար:

Եթե միայն այդ շան բախտը բերի ու նրան նկատի «Դինգոյի» կամավորը…

շունՄասնագիտությամբ հոգեբան Օվսաննա Հովսեփյանը 2008-ից զբաղվում է կենդանիների պաշտպանության խնդիրներով:

941322_10151409266553244_1131991387_n

Օվսաննա Հովսեփյան

Հիմնել է «Կենդանիների պաշտպանության Դինգո թիմ» ՀԿ-ն, որն արդեն Ֆեյսբուքում ունի 1600 ակտիվ անդամներով խումբ և շուրջ 3000 համակիրներով էջ:

Խմբում ակտիվ լինելը պարտադիր է. եթե գործնականորեն ակտիվությունդ չես ապացուցում, ապա հեռացվում ես: Այս  խիստ կանոնները նրա համար են, որ խմբում իսկապես հավաքվեն այնպիսի մարդիկ, որոնք պատրաստ են իրենց ռեսուրսները ներդնել այս կարևոր ու խիստ դժվարին գործում:

Խմբի կամավորներից յուրաքանչյուրն իր հնարավորության սահմաններում է մասնակցում կենդանիների պաշտպանությանը: Նրանք գտնում են փողոցային անպաշտպան կենդանիներին, ժամանակավորապես պահում իրենց մոտ, ստերջացնում, վիրավորներին ու հիվանդներին բուժում, դրամահավաք կազմակերպում, իսկ որ ամենագլխավորն է` փորձում են հոգատար ընտանիք գտնել նրանց համար:

311689_516099751788932_2011643578_nԽմբի գլխավոր կարգախոսներից մեկը հետևյալն է. «Մի՛ գնիր, որդեգրի՛ր»: Այժմ թիմը մի լուսանկարչական նախագիծ է իրականացնում`«Հայտնի մարդիկ` հանուն անտուն կենդանիների»: Ծրագրի նպատակն է հայտնիների միջոցով կոչ անել լավ վերաբերվել կենդանիներին և գնելու փոխարեն անտուն կենդանիներին «որդեգրել»։

Լիլիթ Բասենցյանը խմբին միացել է երկու ամիս առաջ: Միշտ սիրել է կենդանիներ, հատկապես` անօթևան ու անպաշտպան:  Նրան միշտ հետաքրքրել է` Հայաստանում կա՞ արդյոք անօթևան կենդանիների խնդիրներով զբաղվող որևէ կազմակերպություն: Փնտրել է ու գտել «Դինգոյի» ֆեյսբուքյան խումբը: Լիլիթը խմբի ակտիվ անդամներից է:

Այս ընթացքում նա հասցրել է փրկել Մոխի շնիկի կյանքը: «Նրան տեսա այգում` կոյուղու խողովակի մեջ, վախվորած ու սոված: Շունը չէր վստահում մարդկանց ու դուրս չէր գալիս այնտեղից»,- պատմում է նա:

Մի քանի օր շարունակ Լիլիթն այցելել է նրան, կերակրել, մինչև կենդանին ընտելացել է ու դուրս եկել: Նրան տուն է տարել, լողացրել, մի քանի օր անց տեղափոխել խմբի կացարաններից մեկը: Մեկ ամիս անց Մոխին հիվանդացել է: Լիլիթը նրան կրկին իր մոտ է տարել, բուժել, անգամ ինքնուրույն ներարկումներ կատարել: Մոխին այժմ ոտքի է կանգնել:

417928_383424538440098_621061104_n Լիլիթն ասում է, որ այս ամիսներին այնքան սարսափելի իրավիճակների է հանդիպել, որ երբևէ չէր էլ կարող պատկերացնել: «Մի օր խմբի անդամներից մեկը մի շուն էր գտել` վիզը պարանով կապած, սոված ու նիհար: Մեկ ուրիշին էլ գտել էին փողոցում պառկած, ցնցումների մեջ: Տարել էին կացարան, բայց վիճակն այնքան ծայրահեղ էր եղել, որ ստիպված քնեցրել են: Մի հիվանդ շան կյանքը փրկելու համար էլ յոթ օր պայքարեցինք, բայց ի վերջո սատկեց. կապել էին մեքենայից ու քարշ տվել փողոցով: Արնաքամ էր եղել… Մի շուն էլ կա` Ժիվկան: Վզին կացնով հարվածել էին, չէր սատկել: Այդ վիճակով երկար ժամանակ բուժում էինք, կիսամեռ էր, բայց հիմա շատ լավ է»:

Մի խոսքով՝ օր ու գիշեր «Դինգոյի» կամավորները լծված են կենդանիների կյանքը փրկելու և նրանց համար տերեր գտնելու գործին:

165397_516854145046826_2061207328_nՕրեր առաջ թիմն ահազանգ էր ստացել մեքենայի տակ ընկած մի շան մասին: Կամավորները շտապել էին դեպքի վայր և գտել մի փոքրիկ շնիկ` անօգնական պառկած: Կողքի կրպակի աշխատողը պատմել էր, որ նա քնած է եղել, երբ մի մեքենա անցել է դիմացի թաթերի վրայով: Երկու թաթերի ոսկորներն էլ կոտրվել են, և երբ շունը փորձել է այդ ոտքերով քարշ գալ, կոտրված ոսկորները խրվել են մարմնի մեջ և ավելի մեծ վերքեր առաջացրել: Մեկ շաբաթ այդ շունն այդպես անօգնական պառկած է եղել, և որևէ մեկը նրան օգնություն չի ցուցաբերել: Հիմա նա «Դինգոյի» հատուկ կացարանում ստանում է անհրաժեշտ խնամք, շուտով պիտի վիրահատվի:

936938_516854211713486_946106296_n«Դինգոյի» շների հաջողված պատմություններից մեկը բոլորովին թարմ է: Կամավորները գտել էին մի շուն, որը ժամանակին տերեր է ունեցել, սակայն երբ վերջիններս նկատել են, որ շունը ռախիտ հիվանդություն է ձեռք բերել, որի հետևանքով սկսել են կարճանալ թաթերի ջլերը, և նա  այլևս չէր կարողանում նորմալ քայլել, հրաժարվել են նրանից և փողոց նետել: Շունը դանդաղ սովամահ կլիներ, եթե նրան չգտնեին: Երբ կամավորները նրան տանում են բժշկի, վերջինս անգամ խորհուրդ է տալիս քնացնել, սակայն կամավորները որոշում են մի քանի ամիս էլ սպասել: Դա ճակատագրական է լինում շան համար: «Դինգո» թիմի անդամներից մեկը՝ Լաուրա Մանուկյանը, որը բնակվում է ԱՄՆ-ում, իր կենդանաբույժից տեղեկանում է, որ այնտեղ շների ոտքերի ջլերի վիրահատությունը շատ տարածված է: Նա որոշում է շանը «որդեգրել», տանել Ամերիկա և վիրահատել:

Շունն արդեն ստացել է բոլոր անհրաժեշտ պատվաստումները և անհամբեր սպասում է թռիչքին, որտեղ նրան բոլորովին նոր կյանք է սպասում: Ի դեպ, այդ ամենի վրա Լաուրան շուրջ հինգ հազար ԱՄՆ դոլար է ծախսել:

253210_383508551765030_1078899991_nԹիմի ծախսերի մասին: Օվսաննա Հովսեփյանի խոսքով` բոլոր ծախսերը հոգում են խմբի անդամները: Իսկ ծախսերն ամենևին էլ քիչ չեն` ամսական մոտ մեկ միլիոն դրամ` կացարանների վարձակալության, խնամքի, բուժման, ստերջացման, սննդի և այլ ծախսերի համար:

«Քաղաքապետարանը տարեկան 220 մլն դրամ է ծախսում այդ նպատակով: Բայց ստացվում է, որ տարեկան այդքան գումար ծախսելով` այդպես էլ չի նվազեցնում չստերջացված շների թիվը»:

Բանն այն է, որ քաղաքապետարանի համապատասխան կառույցը հայտարարում է, որ 30  հազար շուն է ստերջացրել, բայց միաժամանակ ամեն տարի հայտարարում է, որ Հայաստանում 46  հազար նման շուն կա: Այսինքն`  նրանց գործունեության արդյունքում ոչինչ չի փոխվում: «Վերջերս շների գերեզմանոց տեսանք Նուբարաշենի աղբանոցում: Ահավոր վիճակ էր. նախ` սանիտարահիգիենիկ նորմերը պահպանված չէին, դիակները նեխում էին, և որևէ պատնեշ չկար, բացի այդ, շների մեծ մասը հրազենով և ծակող գործիքներով էր սպանված, մինչդեռ պետք է ներարկման միջոցով նրանց քնացնեն»,-ասում է Օվսաննա Հովսեփյանը և ավելացնում, որ իրենք առաջարկել են համագործակցել Երևանի քաղաքապետարանի հետ, որպեսզի իրենց ուժերը համատեղեն այդ գործում: Անգամ առաջարկել են առավել ցածր գներով կատարել ստերջացման և վնասազերծման գործը, սակայն քաղաքապետարանից որևէ արձագանք չեն ստացել:

 

Դարչինյանը հաղթեց նոկաուտով

դարչimagesԱՄՆ-ի Տեխաս նահանգում թեթևագույն քաշային հանրածանոթ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, 37-ամյա Վիկ Դարչինյանը նոկաուտով հաղթեց մեքսիկացի Խավիեր Գալոյին:

Մրցամարտը 10 ռաունդանոց էր, սակայն հայ բռնցքամարտիկի առավելությունն ակնհայտ էր: 4-րդ ռաունդում Գալոն, ընդունելով հերթական հարվածը, հայտնվեց ռինգի հատակին և այլևս չշարունակեց պայքարը:

Դարչինյանը նախորդ մրցամարտն անցկացրել էր 2012-ի սեպտեմբերին և միավորներով հաղթել Օռլանդո դե Վալեին:

Արոնյանը պարտվեց առաջատարին

14420Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում անցկացվող շախմատի գերմրցաշարի 4-րդ տւրում, Լևոն Արոնյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, պարտվեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին: Մրցակիցները կատարեցին 38 քայլ:

Կարյակինը 4 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հիկարու Նակամուրան ունի 2.5 միավոր:

Արոնյանը, Վիշվանաթհան Անանդը, Մագնուս Կառլսենը, Պյոտր Սվիդլերը, Թեյմուր Ռաջաբովը վաստակել են 2-ական միավոր:

Հոնկոնգում տրանսսեքսուալներին թույլատրել են ամուսնանալ

i (5)Հոնկոնգի դատարանը թույլատրել է տրասնսեքսուալներին ամուսնանալ, չնայած նախկինում նման բան կտրականապես արգելվում էր:

Տվյալ դեպքում տղամարդը կին դառնալու որոշում է ընդունել, որպեսզի ամուսնանա իր սիրեցյալի հետ: Նրա անձնական քարտում սեռի դիմաց գրառումն ուղղված է, սակայն նրա ծննդյան վկայականում նշված է, որ նա տղամարդ է:

5 դատավորներից 4-ը պաշտպանել են դատարանի որոշումը, իսկ մեկը դեմ է քվեարկել: Բացի այդ, դատարանը կարգադրել է 12- ամսյա ժամկետով հետաձգել դատական  որոշման օրենքի ուժ ստանալը, որպեսզի կառավարությունը կարողանա փոփոխություն մտցնել գործող օրենսդրության մեջ:

 

Ալիկ Տիգրանյանը` Հոլանդիայի չեմպիոն

Ալիկ ՏիգրանյանՀոլանդիայի մինչև 16 տարեկան շախմատիստների չեմպիոնի կոչումը նվաճեց Ալիկ Տիգրանյանը: Սնեկ քաղաքում անցկացված առաջնությունում նա 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և  արժանացավ առաջին մրցանակին:

Տաթև Աբրահամյանը 3-րդ տեղում է

տաabrahamyan02Սենթ Լուիսում կայացած շախմատի ԱՄՆ-ի առաջնությունում Տաթև Աբրահամայանը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և երրորդն է: Առաջինը Իրինա Կրաշն է` 8 միավոր: Աննա Զատոշկինը կես միավոր պակաս ունի:

Տղամարդկանց մրցաշարում Վարուժան Հակոբյանը 9 հնարավորից հավաքեց 5 միավոր և հանգրվանեց 11-րդ հորիզոնականում: Առաջին երեք տեղերում են` Գատա Կամսկին (6,5 միավոր), Ալեսանդրո Ռամիրեսը (6,5) եւ Ալեքսանդր Օնիշուկը (6):

Յանցզի գետի վրա նավաբեկության պատճառով չինական խանութներում սպառվել է խմելու ջուրը

o_773871Քաղաքային խանութներում սպառվել է խմելու ջուրը: Իչժեն քաղաքի  խանութներում ջրի սպառման պատճառը Յանցզի գետում կատարված վթարն է. բեռնատարը բախվել է կամրջի հենքին: Նավը տեղափոխում էր 12 500 տ կավաքար:

Բնակչությունը լրջորեն մտահոգված է  ջրի թունավորման հավանականության պատճառով: Դա էլ բնակիչներին մղել է  խմելու ջրի պաշարներ կուտակելու:

«Մեզ շատ ունե՞նք, որ ուրիշներին եք տալիս…»

ոչխարներՀետաքրքիր մի երևույթ կա Հայաստանում. իշխանությունները մեկ–մեկ այնպիսի գործողություն են անում, որ, բնականաբար, անհայտ չի մնում, ու երբ լրատվամիջոցներով սկսում են ակտիվորեն անդրադառնալ այդ գործողության մանրամասներին, համապատասխան մարմինները սկսում են հերքել, մեղադրել լրագրողներին ապատեղեկատվություն տարածելու մեջ: Բայց որպես կանոն, նման դեպքերում միշտ պարզվում է, որ մամուլի հրապարակումներն անհիմն չէին. «առանց կրակի ծուխ չի լինում»:

 Նույնը վերաբերում է Սյունիքի արոտավայրերն իրանցի խաշնարածներին տրամադրելու մասին հուշագրին, որ վերջերս մամուլում ու երկրի հասարակական, քաղաքական, քաղաքացիական ու տնտեսական կյանքում մեծ աղմուկ բարձրացրեց: Նշվում էր, որ ՀՀ Սյունիքի մարզի և Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատական նահանգի միջև կնքված հուշագրի համաձայն` Սյունիքի մարզի արոտավայրերի մի մասը վարձակալությամբ հանձնվելու է իրանցի հովիվներին:

Բարձրացված աղմուկը ստիպեց պատասխանատու մարմիններին հայտարարել, որ դա որևէ իրավական ուժ չունի: Այնուհանդերձ մի շարք հարցեր մնացին առկախ:

Վերջերս էլ մամուլում հայտնվեց ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգի անասնապահության հարցերի վարչության պետ Մոհամմադ Հասան Ալհաշեմի`«ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցը, որում  նա ասել էր, թե հունիս ամսին 6 ամիս ժամկետով 10.000 գլուխ անասուն պետք է տեղափոխվի Հայաստանի Սյունիքի մարզ:  Հայկական կողմը դա ևս հերքեց:

Այժմ, երբ  «Անկախի»  տրամադրության տակ հայտնվեց ու հրապարակվեց այդ հուշագրի առկայությունը հաստատող փաստաթուղթը, որը վկայում է, որ հայկական կողմը կառավարական մակարդակով հավանություն է  տվել այդ գործընթացին, անդրադառնանք նրա որոշ հարցերին:

Մասնավորապես, «համաձայնագրի» 1.3.7 կետով երկու երկրների` ՀՀ-ի ու ԻԻՀ-ի առևտրի պալատները համաձայնել են խրախուսել ընկերություններին Իրան արտահանելու նպատակով Հայաստանում կառուցել ոչխարաբուծության, ինչպես նաև ջրային կենդանիների բազմացման համալիր, իսկ փաստաթղթի 1.4.7 կետով  իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել համատեղ ներդրումներով Հայաստանի Հանրապետությունում հիմնել մանր եղջերավոր կենդանիների բուծման տնտեսություն, ինչպես նաև սպանդանոցներ, իսկ հայկական կողմը համաձայնել է աջակցություն ցույց տալ այդ աշխատանքներին:

Կարծես հայկական արոտավայրերի մասին խոսք չկա նշված, բայց դա միայն առաջին հայացքից: Տրամաբանորեն, եթե Հայաստանում կառուցվում է ոչխարաբուծական համալիր, այսինքն` Հայաստանում պետք է պահեն ոչխարներ, որտե՞ղ պետք է արածացվեն այդ ոչխարները: Բնականաբար` Հայաստանում: Այսինքն` իրոք որոշել են Հայաստանի արոտավայրերը տրամադրել իրանցի խաշնարածներին:

Մի պահ մոռանանք, որ ոչխարները գյուղատնտեսների կողմից համարվում են արոտավայրերը փչացնող կենդանիներ, քանի որ նրանց քայլած տեղերում բուսականություն չի կանաչում, մոռանանք, որովհետև Հայաստանում նույնպես ոչխարաբուծությամբ զբաղվողներ կան: Մյուս կողմից` կարելի էր մի պահ ընդունել, որ հայ ֆերմերները բուծեին ոչխարները, հետո միսն արտահանվեր Իրան, տնտեսական առումով, գոնե հասկանալի կլիներ: Բայց երբ իրանցի խաշնարածները պետք է գան Սյունիք, այնտեղ զբաղվեն ոչխարաբուծությամբ, հետո այդ ոչխարներին տանեն հետ` իրենց երկիր` իրացման նպատակով, դա ուղղակի նշանակում է Հայաստանի գյուղատնտեսական այդ ռեսուրսնեը նվիրել Իրանին: Եվ դա այն դեպքում, երբ, օրինակ, Իրանի իշխանությունները հայկական բեռնատարներին իրենց երկրում թույլատրում են հասնել առավելագույնը մինչև Թավրիզ, որպեսզի հայկական բեռնատարները չկարողանան հասնել Բանդար-Աբասի նավահանգիստ` Հայաստան եկող, նաև Հայաստանը որպես տարանցիկ ուղի օգտագործող բեռները տեղափոխելու: Սա արվում է այն պարզ պատճառով, որ իրանական բեռնատարներն այդ բեռները տեղափոխեն թե՛ մինչև Հայաստան և թե՛ Հայաստանի տարածքով դեպի դուրս:

Ու այսպիսի «բարիդրացիական» հարաբերությունների պայմաններում նման հարևանին թույլ տալ, որ իր ոչխարները արածացնի Սյունիքի լեռներում, որտեղից խաշնարածները մի կերպ քշվեցին, մեղմ ասած, անհասկանալի է:

Հարցին նայենք մեկ այլ տեսանկյունից. հայտնի է, որ Իրանի շուրջ Արևմուտքի տրամադրվածությունը թշնամական է: Նույնիսկ վերջերս ԱՄՆ-ն հայտարարեց, որ բոլոր առումներով կաջակցի Իսրայելին, եթե վերջինս որոշի հարվածել Իրանին, էլ չասենք հենց Արևմուտքի կողմից անմիջականորեն հարված հասցնելու հավանականության մասին: Իրանն էլ ակտիվորեն պատրաստվել է պատերազմի, ու այժմ հայտնի չէ, թե դեպքերն ինչպիսի զարգացում կունենան: Ու ի՞նչ կլինի Սյունիքում, երբ «հուշագիր» լինի անխափան սահմանը անցնելու մասին` Սյունիքում իրենց խաշներն արածեցնելու պատճառաբանությամբ, երբ հարևան երկրում հանկարծ պատերազմ պայթի:

Ի միջի այոց, ՀՀ  Հանրային խորհուրդը ևս, ուսումնասիրելով հեռագնա ամառային արոտավայրերի ոլորտը, փաստում է, որ համաձայն  ՀՀ  հողային ֆոնդի առկայության  և  բաշխման վերաբերյալ  2012 թ.  հաշվետվության` արոտավայրերի մակերեսը կազմում  է  1056.3 հազ. հա, որից հեռագնա` 687.3 հազ. հա., մերձգյուղային` 369.0 հազ. հա: Այդ արոտավայրերի տարածքը ՀԽՍՀ ժամանակաշրջանում թույլ էր տալիս պահել 2.5 մլն ոչխար` ներկայիս 670.0 հազարի փոխարեն,  որոնք հիմնականում պահվում են գյուղամերձ արոտներում: Այս ամենը վկայում է տվյալ ոլորտի ոչ արդյունավետ օգտագործման և զարգացման մասին, ինչը չի նպաստում հանրապետության պարենային անվտանգության ապահովմանը և աշխատուժի ռացիոնալ օգտործմանը:

«ՀՀ Հանրային խորհուրդը ողջունում  է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համատեղ ծրագիրը «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցակցության (ՀԳ Ռ.Կ.Մ.) ծրագրի» իրականացումը, ինչը լրացուցիչ պայմաններ կստեղծի անասնապահության զարգացման համար»,- նշվում է այս առիթով Հանրային խորհրդի հրավիրած քննարկումների արդյունքում կազմված որոշման մեջ:

Հաշվի առնելով վերը նշվածը` ՀՀ ՀԽ-ն նպատակահարմար չի համարում հանրապետության հեռագնա արոտավայրերն օտարերկրյա իրավաբանական անձանց և առանձին քաղաքացիներին վարձակալությամբ հանձնելը: Եվ ՀԽ-ն որոշում է ընդունել դիմել ՀՀ կառավարությանը, առաջարկել գյուղատնտեսության նախարարության կողմից «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրերի» համայնքային ռեսուրսների կառավարման և անասնապահության զարգացման բաղադրիչի իրականացման աշխատանքները դարձնել շարունակական` hանրապետության բոլոր մարզերում բարենպաստ պայմաններ ստեղծելով ոլորտի զարգացման համար:

Մահմուդ Ահմադինեժադին սպառնում են մտրակի 74 հարվածով

o_773851Հնարավոր է, որ Իրանի նախագահ Ահմադինեժադը  պատժվի նախընտրական քարոզարշավի  ընթացքում խախտումներ կատարելու համար, հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները, մանավորապես The Daily Telegraph-ը :Հրատարակության տվյալներով, քվեարկության համար գրանցվելու ժամանակ Ահմադինեժադն  ուղեկցել է իր համախոհին ու լրիվ հավանական է` իր իրավահաջորդին` Էսֆանդիյար Ռահիմ Մաշաին :

Գործող նախագահի նկատմամբ բողոք է ներկայացրել Դիտորդական խորհուրդը, իսկ որպես պատիժ` Իրանի նախընտրական օրենսդրության խախտման համար նա կարող է արժանանալ մտրակի  74 հարվածի:

Իսլամական Հանրապետության կառավարությունում այդ տեղեկությունը հերքում են:   Նախարարների կաբինետի մամլո քարտուղարն ասել է, որ Ահմադինեժադը գործել է որպես մասնավոր անձ: Դրա համար էլ  օրենքին հակասող ոչ մի բան նրա արարքում չկա: