Մարզիե Աֆհամ. «Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպանատունը սկսել է մասնակի գործել»

Մարզիե ԱֆհամԻրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարզիե Աֆհամը, մեկնաբանելով Իրանի ու Մեծ Բրիտանիայի դեսպանատների գործունեության վերսկսումը,  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանի ու Մեծ Բրիտանիայի միջև հարաբերություններն աստիճանաբար բարելավվում են:

«Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպանատունը սկսել է մասնակի գործել: Հուսով եմ, որ տվյալ ուղղությամբ աշխատանքները կարագացվեն«»,- հայտնել է մամուլի խասնակը:

Մարզիե Աֆհամը հավելել է, որ կան մի շարք չլուծված հարցեր, որոնք առնչվում են Մեծ Բրիտանիայի դեսպանատանը պատճառված վնասին, որոնց շուրջը քննարկումներն արդեն իսկ սկսվել են:

Ուշագրավ է, որ օրերս Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել էր, որ հանգամանքները թույլ են տալիս խոսելու Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատանքները վերսկսելու մասին:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը ծրագրում է Թեհրանում բրիտանական դեսպանատան աշխատանքները վերսկսել նույն մակարդակով, ինչպես մինչև 2011-ի նոյեմբերն էր:

Այս ամենը կատարվում է Իրանի և Արևմուտքի հարաբերությունների ջերմացման ժամանակահատվածում, քանի որ Արևմուտքը ստիպված է դաշնակիցներ փնտրել Իրաքում թափ առնող սուննի զինյալների դեմ պայքարելու համար:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան Իրանում դեսպանությունը փակել էր 2011-ի վերջին, որից հետո Իրանի դիվանագետները վտարվել էին Մեծ Բրիտանիայից: Երկու պետություններն ավելի ուշ վերականգնել էին դիվանագիտական հարաբերությունները, իսկ 2014-ի փետրվարին Իրանը մասամբ վերաբացել է Մեծ Բրիտանիայում իր դեսպանատունը, որպեսզի հյուպատոսական ծառայություններ մատուցի:

Վերջին ամիսներին երկու երկրների կապերը զգալիորեն բարելավվել են:

Թերևս, պատճառն Իրանում նոր առաջնորդի իշխանության գալն է, ինչպես նաև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջը միջազգային համաձայնության ձեռքբերումը:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Իրանը միայնակ չի կարող պայքարել թմրադեղերի ապօրինի առևտրի դեմ

Թմրադեղերի դեմ պայքարԻրանի  ներքին գործերի նախարար  Ռահմանի  Ֆազլին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ թմրադեղերի ապօրինի շրջանառության  դեմ  պայքարում  Իրանի  անվտանգության  ուժերի աշխատակիցներն  անձնազոհ աշխատանք են կատարում, չնայած եվրոպական երկների կողմից տրամադրվող  ֆինանսական օգնությունը  չնչին  է։

Ռահման Ֆազլին ընդգծելով,  որ  Իրանը  մինչ  այժմ  թմրաբիզնեսի  դեմ  պայքարում    մեծ թվով զոհեր է ունեցել և  անհաշիվ  գումարներ  ծախսել, հայտնել է, որ Թեհրանը ցանկանում է, ոսրպեսզի Իրանի  ժողովրդի  մարդասիրական  գործունեությունը  արձագանք  գտնի  Եվրոպայում  և, ընդհանրապես,  ողջ աշխարհում։

«Հունիսի 1-ի Իրանում եվրոպական մի շարք  երկրների դեսպանները, Իրանի  արևելյան  շրջաններ այցելելով և ծանոթանալով  թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ  պայքարում ուղղված քայլերին, խոստացել  են  այդ  մասին  մանրամասն  տեղեկություններ  փոխանցել  իրենց  երկրների պետական  այրերին»,- հայտնել է Իրանի ներքին գործերի նախարարը:

Հավելենք, որ Իրանը տարանցիկ երկիր է Աֆղանստանից դեպի Եվրոպա, Աֆրիկա, Մերձավոր Արևելք թմրանյութեր փոխադրելու համար:

Ուշագրավ է, որ 2013-ից մինչև 2014-ի մայիսն ընկած ժամանակահատվածում Իրանը առգրավել է 8 անգամ ավելի շատ ափիոն տեսակի թմրամիջոց և 3 անգամ ավելի շատ՝ հերոին, քան աշխարհի մյուս բոլոր երկրները միասին վերցրած:

Վերջին 34 տարվա ընթացքում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ մղվող պայքարում զոհվել է 4 հազար իրանցի ոստիկան և զինվորական:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ » լրատվական գործակալությունը:

Անկախ

 

Մադոննան իսլամական հագուստով սկանդալային լուսանկար է հրապարակել

madonna   Հայտնի փոփ աստղ Մադոննան «Instagram»-ում չարշավով (մուսուլմանական գլխաշոր, որը ծածկում է ողջ դեմքը) լուսանկար է հրապարակել, որը մեծ քննարկումների պատճառ է դարձել: Իր կարիերայի ողջ ընթացքում մի շարք  սկանդալների կենտրոնում հայտնված 55-ամյա երգչուհին լուսանկարի վերաբերյալ որոշել է մեկնաբանություն անել: Ի պատասխան երկրպագուների քննադատություններին՝ Մադոննան նշել է, որ իրենից առաջ Լեդի Գագան էլ է կրոնական հագուստներ հագել: Իսկ Լեդի Գագան, օգտագործելով այս առիթը, Մադոննային մեղադրել է իրեն կրկնօրինակելու մեջ:

Անկախ

Արսեն Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ

Արսեն ՄկրտչյանՀայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Գրիգոր Մուրադյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արսեն Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից։
***
Արսեն Մկրտչյան

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1973 թ., 9 հոկտեմբերի, ք. Երևան

Կրթություն 
1990 – 1996 թթ. – Երևանի «Գլաձոր» կառավարման համալսարան, իրավագիտության ֆակուլտետ, իրավաբան-միջազգայնագետի որակավորում

Աշխատանքային գործունեություն
1990 – 1993 թթ. – Օպերայի և բալետի ակադեմիական թատրոն՝ համակարգչի օպերատոր
1994 – 1998 թթ. – Օպերայի և բալետի ակադեմիական թատրոն՝ համակարգչի օպերատոր
1997 – 1999 թթ. – «Թելմել» կոոպերատիվի նախագահի տեղակալ
1999 – 2000 թթ. – Հայսպառմիության Երևանի Իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջի տնօրենի օգնական, քաղաքացիական և ընտանեկան իրավունքի դասախոս
2000 – 2001 թթ. – Հայաստանի Հանրապետության տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի գրասենյակի պետ
2001 – 2003 թթ. – Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի գրասենյակի պետ, աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար
2003 – 2005 թթ. – Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի աշխատակազմի ղեկավար
2005 թ. – Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավար
2005 – 2006 թթ. – Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի քարտուղար
2006 թ. – Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի և արդարադատության խորհրդի քարտուղար
2006 – 2007 թթ. – Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական
2007 – 2008 թթ. – Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավար
2008-2014 թթ. – Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր
2014 թ. մայիս-հունիս – ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
2014 թ. հունիսի 26-ից՝ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

Այլ տվյալներ
Զինապարտ է, պահեստազորի շարքային: Տիրապետում է ռուսերենի, անգլերենի:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու դուստր

Յուրա Մովսիսյանը միացավ սպարտակցիներին

51332Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի խաղացողները սկսել էին նոր մրցաշրջանի նախապատրաստությունը, սակայն նրնց հետ չէր Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Եվ ահա, հայ ֆուտբոլիստը  Գերմանիայում միացել է իր խաղընկերներին:

Նա ճաշին ողջունել է թիմակիցներին և զրուցել թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Մուրատ Յակինի հետ:

Հայաստանի գրոսմայստերը` միանձնյա առաջատար

chess3Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում խաղացված  յոթ տուրից հետո վաստակել է 6 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Ադրբեջանում ոչնչացվել է մոտ 10 տոննա կակաչ և կանեփ

2Ադրբեջանում՝ Լերիկի և Գյանջայի (Գանձակ) տարածքում, հայտնաբերվել և ոչնչացվել է կանեփի և կակաչի վայրի թփեր, տեղեկացնում է “Թրենդ” գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի ներքին գործերի նախարարությանը:

Ըստ տեղեկության՝ Լերիկի շրջանի Միստան գյուղի տարածքում ոչնչացվել է կակաչի 17 հազար վայրի թուփ՝ 7.5 տոննա քաշով:

Գյանջայում (Գանձակ) էլ ոչնչացվել է կանեփի 18 հազար վայրի թուփ՝ ավելի քան 2 տոննա քաշով:

Նախագահը ստորագրել է «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքը

ստորագրել2Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքը:

Գրիգոր Հովհաննիսյանը համատեղության կարգով նշանակվել է Գվատեմալայում և Պանամայում ՀՀ դեսպան

գրիգոր հովհաննիսյանՆախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած երկու հրամանագրերով Մեքսիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը համատեղության կարգով նշանակվել է  Գվատեմալայի Հանրապետությունում և Պանամայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Դեսպանի նստավայրը Մեխիկոն է:

 

 

Մուրադ Մուրադյանն ազատվել է Իրաքում ՀՀ դեսպանի պաշտոնից

մուրադ մուրադյանՆախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Մուրադ Մուրադյանին ազատել  է Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:

Աշխարհում մոտ 243 մլն մարդ թմրանյութեր է օգտագործում

narko     ՄԱԿ-ի տվյալներով՝ աշխարհում մոտ 243 մլն մարդ թմրանյութեր է օգտագործում: Թմրանյութից կախվածություն ունեցող15-ից 64 տարեկան մարդիկ 2012 թվականին կազմում էին երկրագնդի բնակչության 5 տոկոսը: Այս թվերը բերված են ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի 2014 թվականի զեկույցում, որի համաձայն աշխարհում աճել է թմրանյութերի տարածումն ու օգտագործումը: Զեկույցում նշված է, որ ԱՄՆ-ում, Օվկիանիայի երկրներում, Եվրոպայում և Ասիայում հասանելիության և մատչելիության հետևանքով մեծամասամբ օգտագործվում է հերոին և դեղամիջոցներ, միևնույն ժամանակ մի շարք եվրոպական երկրներում օգտագործում են սինթետիկ թմրանյութեր:

 

Տիգրան Սարգսյանը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Թաթուլ ՄարգարյանՍերժ Սարգսյանի հրամանագրով Թաթուլ Մարգարյանն ազատվել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Տիգրան Սարգսյանը նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վաշինգտոն):

Տիգրան Սարգսյանին նախագահի հրամանագրով MHM45634 copyշնորհվել  է Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:

7-ամյա աղջնակի ծնողները փորձել էին թաքցնել վրաերթի փաստը

վրաերթՀունիսի 16-ին, ժամը 12.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ պատռված վերքերով, սալջարդով և արյունահոսությամբ իրենց մոտ է տեղափոխվել 7-ամյա աղջիկ: Ծնողները հայտարարել էին, որ երեխան վայր է ընկել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում հունիսի 25-ին պարզվել է, որ աղջնակին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով, Թեղուտ գյուղի կենտրոնական ճանապարհի վերջնամասում վրաերթի է ենթարկել 1971 թ. ծնված Վարդան Գ.-ն:
Հունիսի 25-ին, ժամը 18.15-ին, Վարդան Գ.-ն Դիլիջան քաղաքի Ուսանողական փողոցից բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է քննություն:

Վարձակալը յուրացրել է տանտիրոջ կոնյակները

ՀՀ-ոստիկանություն2Հունիսի 25-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, յուրացում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1976 թ. ծնված Սուսաննա Գ.-ին: Նա խոստովանել է, որ վարձակալական հիմունքներով բնակվելով Էվելինա Խ.-ի տանը` հունիսի 20-ին յուրացրել է 40 շիշ կոնյակ. մի մասը վաճառել է 5.000 դրամով, իսկ մնացածը` նվիրել հարազատներին` պատճառելով մոտ 600.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն:

Հայաստանում բուժված թմրամոլներից 80 տոկոսը նորից թմրամիջոց է օգտագործում. ՀՀ ԱՆ գլխավոր նարկոլոգ

Պետրոս Սեմերջյան«2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում կա 5025 հաշվառված թմրամոլ. 2013 թվականին այդ թիվը կազմել էր 4428 թմրամոլ», – թմրամիջոցների չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱՆ գլխավոր նարկոլոգ, նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանը, ընդգծելով, որ խոսքը այն մարդկանց մասին է, ում վերաբերյալ նախարարությունն  ընդհանուր տեղեկություններ ունի: «10 տարի առաջ գրանցված թմրամոլների թիվը կազմում էր 183: Սակայն դա չի նշանակում, որ այն ժամանակ այդքան քիչ էր, պարզապես մարդիկ նախարարություն ավելի քիչ էին դիմում: Վերջին տարիներին դիմումները ավելի շատ են. դա կապված է թմրամիջոց օգտագործելու ապաքրեականացման և բուժման որակի բարձրացման հետ», – ասաց նա:

Կան մարդիկ, ովքեր երբեք Առողջապահության նախարարություն չեն դիմել, որոշ մարդիկ ոստիկանության տեսադաշտում են հայտնվել, իսկ կան մարդիկ որոնք ոչ մեկի , ոչ մյուսի կողմից չեն հայտնաբերվել:

Հայաստանում թմրամոլությունը տարածված է 30-45 տարիքային խմբում: Հաշվառված է 57 կին: Այդ մարդիկ տարբեր խավերի են պատկանում. Տարբերությունն այն է, որ ավելի հարուստները թանկ միջոցներ են օգտագործում: Միջազգային կառույցների հետ համատեղ 2011 թ.-ին կատարվել է հետազոտություն, որի արդյունքներով պարզ է դարձել, որ Հայաստանում թմրամոլների ընդհանուր թիվը մոտ 30 հազար է: «Սակայն դա ծախսատար հետազոտություն է, այդ պատճառով հաճախ չի իրականացվում: Այս տարի հույս ունենք, որ միջազգային կազմակերպությունների  օգնությամբ նորից նմանատիպ ուսումնասիրություն կկատարվի: Ամեն դեպքում միանշանակ կարելի է ասել , որ թմրամոլների թիվը հանրապետությունում աճել է », – նշեց պարոն Սեմերջյանը:

Անդրադառնալով այն բանին, թե ինչն է մարդուն ստիպում օգտագործել թմրադեղեր, գլխավոր նարկոլոգն ասաց, որ մարդիկ սկսում են թմրամիջոց օգտագործել հաճույք ստանալու ակնկալիքով. «Այդպես է եղել մեր թվարկությունից առաջ  և այժմ էլ այդպես է: Սակայն նրանք շատ արագ հիասթափվում են և ընկնում հիվանդագին կախվածության մեջ»:

Ըստ մասնագետի` բուժման արդյունավետությունը հարաբերական է: Կախվածությունը 100 տոկոսով վերացվում է: «Բուժման հետագա ընթացքը կախված է հոգեբանական և սոցիալական հանգամանքներից: Մարդը բուժումից հետո վերադառնում է նույն միջավայր: Սովորաբար խորհուրդ են տալիս փոխել շրջապատը, սակայն Հայաստանում դա գործանակնում անհնար է: Արդյունքում 80 տոկոսը հետագայում նորից օգտագործում է թմրամիջոց», -ասաց  Պետրոս Սեմերջյանը:

Հայաստանում տարածված է թմրադեղերի 3 տեսակ. կանեփից պատրաստված, ափիոնատիպ և կոկաին:

Անկախ

«Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը Լեոնել Մեսիին ջիհանդին մասնակցելու հրավեր է արել

Lionel-Messi«Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնության խաղերից Արգենտինա-Իրան հակամարտության ավելացրած րոպեների ընթացքում Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Լեոնել Մեսիի խփած հաղթական գոլից  հետո «Twitter»-ի միջոցով ֆուտբոլիստին հետաքրքիր «տրանսֆերային» առաջարկ է արել: Կազմակերպությունը շնորհավորել է Մեսիին խփած գոլի առիթով և հրավիրել  մասնակցելու ջիհադին:

Բան այն է, որ «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն  Իրանին դիտարկում է որպես «թշնամի»՝ ելնելով կրոնադավանաբանական հակասություններից: Փաստորեն, Մեսիի՝ Իրանին խփած գոլը դիտարկվել է որպես հաղթանակ «թշնամու» նկատմամբ, այդ պատճառով էլ կազմակերպությունը նրան հրավիրել է միանալու իրենց:

 

Հայաստանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ մեղադրվող Ռաուֆ Միրկադիրովը դիմել է Ադրբեջանի գլխավոր դատախազին

1Ձերբակալված ադրբեջանցի լրագրող, ադրբեջանական “Զերկալո” ռուսալեզու թերթի Անկարայի թղթակից Ռաուֆ Միրկադիրովը դիմել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովին՝ իր հոր 40-րդ օրվա հոգեհանգստին մասնակցելու թույլտվություն ստանալու խնդրանքով, տեղեկացնում է “Հագին” լրատվական կայքը:

“Ռաուֆ Միրկադիրովը գրավոր ձևով դիմել է գլխավոր դատախազ Զաքիր Գարալովին և նրա տեղակալին՝ խնդրելով թույլ տալ իրեն մասնակցել հոր մահվան 40-րդ օրվա կապակցությամբ կազմակերպվող միջոցառմանը: Այդ օրը հուլիսի 3-ն է: Մոտ ապագայում ակնկալում ենք պատասխան ստանալ”,- նշել է լրագրողի փաստաբան Էլմար Սուլեյմանովը:

Ռաուֆ Միրկադիրովը վերջին տարիներին Անկարայում է բնակվել: Ապրիլի 17-ին նրան, առանց որևէ բացատրությունների, զրկել են հավատարմագրումից և արտաքսել Թուրքիայի տարածքից: Բաքու ժամանելուն պես՝ ապրիլի 19-ին, Միրկադիրովն անմիջապես օդանավակայանի տարածքում ձերբակալվել է: Նա մեղադրվում է Հայաստանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ: Լրագրողն ինքը հերքում է ներկայացված բոլոր մեղադրանքները:

Մայիսի 24-ի առավոտյան մահացել էր Ռաուֆ Միրկադիրովի 84-ամյա հայրը` Հաբիբուլա Միրկադիրովը: Չնայած պատկառելի տարիքին՝ նա իրեն նորմալ էր զգում, սակայն որդու կալանքը նրա վրա շատ էր ազդել: Մայիսի 23-ին լրագրողի հայրական տանն անցկացված խուզարկությունը, որի ընթացքում հետաքննության համար կարևորություն ներկայացնող որևէ բան չէր հայտնաբերվել, լրջորեն ազդել էր տարեց մարդու առողջության վրա:

Նորոգման աշխատանքներն ավարտվել են Երևանի ևս մեկ մանկապարտեզում

004Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն այցելել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության համար 154 մանկապարտեզ՝ օրերս ավարտված վերանորգումից հետո շենքային պայմաններին ծանոթանալու նպատակով։ Մի քանի փուլով նորոգված մանկապարտեզում 15 օր առաջ ավարտվել են վերջին փուլում ծրագրված՝ միջանցքների, աստիճանավանդակների ամբողջական նորոգման ու շենքի արտաքին հարդարման աշխատանքները։

«Մանկապարտեզի նորոգումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի և «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի միջոցներով։ Աշխատանքների ճիշտ ծրագրված հերթականության շնորհիվ մանկապարտեզը նորոգման օրերին էլ է աշխատել, բոլոր 4 խմբերն էլ հաճախել են»,- քաղաքապետի տեղակալին ներկայացրել է մանկապարտեզի տնօրեն Արփինե Խաչատրյանը։

001Այնուհետ, մանկապարտեզի տնօրենը քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանին հրավիրել է դիտելու մանկապարտեզի ավագ խմբի սաների ավարտական հանդեսը։

Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ համայնքային ենթակայության բոլոր մանկապարտեզների ավագ խմբերի երեխաներին քաղաքապետարանի կողմից նվերները՝ դպրոցական պայուսակներն ու գրենական պիտույքները, այս մանկապարտեզի ավագ սաներին հանձնեց քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

Յուրա Մովսիսյանն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից

յուրա մովսիսյանԱյսօր կայացած  նիստում Կառավարության որոշմամբ ֆուտբոլի ՀՀ հավաքական թիմի անդամ Յուրա Մովսիսյանն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից:

Խրախուսվում է նոր աշխատատեղերի ստեղծումը

11406_am_9Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ կառավարությունը թույլատրել է «Սենատոր գրուպ» ՍՊԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը երկարաձգել մինչև 2017թ. հունիսի 18-ը: «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի փոփոխությամբ հաստատվել են 2014թ. հունվարի 1-ից թույլատրելի գոտիները, որից հետո ընկերությունը ներդրումային ծրագիր է իրականացնում Ծաղկաձոր քաղաքում: Ծրագրի հաջող իրագործումը թույլ կտա ոչ միայն պահպանել եղած 118 աշխատատեղը, այլև բացել 32 նոր աշխատատեղ:
Գործադիրը փոփոխություն է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որով 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման համար ԱԱՀ գումարի վճարման արտոնություն էր տրվել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին: Որոշումը թելադրված է ներմուծվող ապրանքների ցանկի հստակեցման անհրաժեշտությամբ: Ավելի քան 1 մլրդ դրամի ներդրումային ծրագրով ընկերությունը հիմնովին վերազինվում է, ինչը հնարավորություն կտա անցնել բարձր հստակությամբ պատկերի թվային հեռարձակմանը:
Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի բնականոն գործունեությունն ապահովելու համար գործադիրն իր պահուստային ֆոնդից բուհին հատկացրել է 200 մլն դրամ:
Իր նախկին որոշումներից մեկի փոփոխությամբ կառավարությունը հնարավորություն է ստեղծել հիմնանորոգելու Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի շենքը:
Կառավարության որոշմամբ Երևանի պրոֆ. Արշավիր Շավարշյանի անվան 40-րդ դպրոցի առաջին հարկի շուրջ 620 քառ. մետր տարածքը անհատույց օգտագործման իրավունքով 25 տարի ժամկետով հանձնվել է «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» ՀԿ-ին:
Իր նիստում կառավարությունը փոփոխել է իր նախկին որոշումներից մեկը և հաշվի առնելով բժշկական կրթության առանձնահատկություններն ու միջազգային փորձը, վերանայել բժշկական մասնագիտությունների շրջանավարտներին շնորհվող պետական նմուշի ավարտական փաստաթղթի ձևը: Այն կհամապատասխանեցվի միջազգային չափանիշներին, և շրջանավարտներն արտերկրում ուսումը շարունակելիս կամ աշխատելիս ավարտական փաստաթղթի հետ կապված որևէ խնդիր չեն ունենա: