Կոռուպցիան և հասարակությունը. ինչպե՞ս է պայքարում ոստիկանությունը այդ չարիքի դեմ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բոլոր թյուրքերը պետք է ունենան ընդհանուր այբուբեն. Ջեմիլ Չիչեք
Թուրքիայի ազգային մեծ ժողովի խոսնակ Ջեմիլ Չիչեքը թյուրքախոս ժողովուրդների միասնական լեզվի և այբուբենի ստեղծման հարցը համարում է ամենակարևորներից մեկը, տեղեկացնում է ադրբեջանական “Հագին” լրատվական կայքը։
“Այդ կերպ մենք ավելի լավ կհասկանանք միմյանց։ Ժողովների ընթացքում շփվելով մայրենի լեզվով՝ մենք ավելի լավ կհասկանանք միմյանց, մեր ներդրումը կունենանք մշակույթների զարգացման գործում և հնարավորություն կստեղծենք լեզուն հարստացնելու համար։ Դրա համար գոյություն ունեն մի քանի կազմակերպություններ, որոնց գործունեությանը պետք է աջակցել”,-ասել է Չիչեքը։
Թուրքիայի ազգային մեծ ժողովի խոսնակ Ջեմիլ Չիչեքը ցավ է հայտնել, որ չնայած իրենց բազմաթիվ հրավերներին՝ Ուզբեկստանն ու Թուրքմենստանը հրաժարվել են անդամակցել TürkPA-ին՝ Թյուրքախոս ժողովուրդների խորհրդարանական վեհաժողով, որի անդամ երկրներն են Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը և Ղրղզստանը։
Ըստ Չիչեքի՝ TürkPA-ի հաջորդ նիստը կկայանա հունիսի 12-13-ին Բաքվում։
Ռեկորդային թվով մասնակիցներ` շախմատի Հայաստանի ակումբային առաջնությունում
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն անցկացվող շախմատի Հայաստանի տղամարդկանց ակումբային 9-րդ առաջնությանը մասնակցում է ռեկորդային թվով` 17 թիմ: Հանդիպումներն անցկացվում են 6 խաղատախտակի վրա:
2-րդ տուրում գրանցվեցին այսպիսի արդյունքներ ՝ «Փյունիկ» – «Ինստիգեթ» (Գյումրի) ՝ 4:2, ԲԿՄԱ- «Ուրարտու» ՝ 4,5:1,5, «Պոլիտեխնիկ» (Երևան ) – Շախմատի օլիմպիական դպրոց՝ 4:2, ԼԵԲՕ – «Երևան» ՝ 1:5 , ՖԻՄԱ- «Երիտասարդ հույսեր» ՝ 6:0, «Ծաղկաձոր» – «Վետերաններ» ՝ 4:2, «Կոտայք» – Աբովյանի շախմատի դպրոց ՝ 4,5: 1,5, «Հայ-ռուսական համալսարան» – «Զարթոնք» ՝ 6:0:
«Հայդուկը» խաղից ազատ էր:
Առաջատարները չորսն են ՝ «Երևանը», «Փյունիկը», ԲԿՄԱ-ն ու «Պոլիտեխիկը»: Այս թիմերը երկուական հաղթանակ են տարել:
Հաղթողը հայտնի կդառնա հունիսի 13-ին: Մրցաշարում 1-ին և 2-րդ տեղերը գրաված թիմերն իրավունք կստանան մասնակցելու սեպտեմբերի 11- 21-ը Իսպանիայի Բիլբաո քաղաքում կայանալիք շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությանը:
Եգիպտոսում «Մուսուլման եղբայրների» ևս 46 անդամ ազատազրկան է դատապարտվել
Եգիպտական դատարանը «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության 46 անդամի դատապարտել է 5 տարվա ազատազրկման և 700 դոլարի չափով տուգանքի: Հայտնի է, որ դատարանը անբաստանյալներին մեղադրել է կազմակերպությանը անդամակցելու, ինչպես նաև հանրային անվտանգության խախտման, բռնության գործադրման, ճանապարհների արգելափակման և իրավապահների վրա հարձակումներ գործելու մեջ: Դատապարտյալների թվում է Թուրքիայում իշխող ԱԶ կուսակցության նախկին պատգամավորներից Ռեջեփ Աբու Զեյդը և 5 աղջիկ:
Նշենք, որ 2013 թվականին հուլիսի 3-ին Եգիպտոսում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո իշխանության եկած ժամանակավոր կառավարությունը «Մուսուլման եղբայրներին» հայտարարեց որպես ահաբեկչական կազմակերպություն:
2014 թվականին Թուրքիայի տնտեսական աճը կկազմի 2,4 տոկոս
Համաշխարհային բանկի «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» զեկույցի համաձայն՝ 2014 թվականին Թուրքիայի տնտեսությունը 2,4 տոկոս աճ կգրանցի, 2015-ին՝ 3,5 տոկոս, իսկ 2016-ին՝ 3,9: Զեկույցի համաձայն՝ համաշխարհային ֆինանսական շուկայի անկայուն վիճակը բացասականորեն է ազդել Թուրքիայի տնտեսության վրա՝ դարձնելով այն զգայուն ներքին և արտաքին ցնցումների նկատմամբ: Չնայած արտահանման աճի շնորհիվ տնտեսության մեջ որոշակի առաջընթաց է գրանցվել, այնուհանդերձ թուրքական լիրայի արժեզրկումը շարունավում է:
Նշենք, որ համաշխարհային տնտեսությունը 2014 թվականին 2,8 տոկոս աճ կգրանցի, 2015-ին՝ 3,4, 2016-ին՝ 3,5:
Պայքարը սկսեցին Ալբերտ Ազարյանի մրցանակների խաղարկության մարմնամարզության միջազգային մրցաշարի մասնակիցները
Երևանում մեկնարկեց օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի մրցանակների խաղարկության միջազգային մրցաշարը: Պայքարի ոլորտ է ներգրավվել Հայստանի և Վրաստանի 45 մարմնամարզիկ: Սպասվում էր, որ ստուգատեսին պետք է մասնակցեն նաև Իրանի և Սիրիայի հավաքականների մարմնամարզիկները, սակայն տարբեր պատճառներով նրանք չեն ժամանել մրցավայր:
Այսօր հայտնի կդառնան բազմամարտի մրցաշարի մրցանակակիրները: Հունիսի 13-ին, մասնակիցները պարգևները կվիճարկեն բազմամարտի առանձին մրցաձևերում:
Թուրքիան և Միացյալ Նահանգները գաղտնաբար համաձայնվել են Ապրիլի 24-ի առթիվ ուղերձներ հղելիս
Թեև զարմանալի չէ, երբ հայտնի է դառնում, որ Թուրքիան և Միացյալ Նահանգները համաձայնեցրել են իրենց պաշտոնական հայտարարությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ, սակայն վերջին բացահայտումները հաստատել են նրանց ամոթալի գաղտնի ծրագրերը:
Անցյալ տարի Ավստրալիայում ունեցած իր ելույթում Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսն առաջին անգամ բացահայտել է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը պարբերաբար խորհրդակցել է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան հետ՝ Հայոց ցեղասպանության ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձի բովանդակության վերաբերյալ:
Սա հստակորեն արտացոլում է Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև համագործակցության աստիճանը ցեղասպանության հարցում, և նույնիսկ ավելի սոսկալին` ամերիկյան իշխանությունների լռեցնելու քաղաքականությունը պարտադրված է Թուրքիայի ժխտողական վարչակարգի կողմից…
Հայոց ցեղասպանության վերաբերյալ ամերիկա-թուրքական գաղտնի համաձայնությունը վերջերս հաստատել է Դենիզ Քահրամանը «Այդինլիք» թուրքական թերթում` բացահայտելով, որ երկու կառավարությունները համատեղ մշակել են այն հայտարարությունը, որով 2014 թվականի ապրիլի 23-ին հանդես էր եկել Թուրքիայի վարչապետ Էրդողանը: Նա ցավակցել էր հայերին, թուրքերին և այլոց, որոնք տարբեր պատճառներով մահացել էին Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, այսպիսով, զոհված թուրք զինվորներին հավասարեցնելով Հայոց ցեղասպանության զոհերի հետ:
Հիմք ընդունելով անանուն դիվանագիտական աղբյուրները, Քահրամանն իր տեղեկության մեջ գրում է, որ Սպիտակ տունը նախօրոք լիովին տեղյակ է եղել Էրդողանի հայտարարության բովանդակությանը մինչև դրա հրապարակումը: Փաստորեն, Թուրքիայի վարչապետի տեքստը պատրաստվել է Միացյալ Նահանգների հետ միասին և վերջնական տեսք ստացել երկու երկրների պաշտոնյաների կողմից: Պարզվում է, որ նախնական տեքստը նախապատրաստվել է Թուրքիայի արտգործնախարարության կողմից, որից հետո Սպիտակ տունը որոշ փոփոխություններ է արել` այս հարցի վերաբերյալ «ամերիկյան նրբազգացության հիման վրա»: Ապրիլի 21-ին Թուրքիայի արտգործնախարարությունը վերջնական տեքստը փոխանցել է վարչապետ Էրդողանի գրասենյակ, որն էլ այն հրապարակել է ապրիլի 23-ին:
Քահրամանը նաև բացահայտել է, որ Էրդողանի հայտարարության մեջ Միացյալ Նահանգների կատարած փոփոխություններն ընդունելու դիմաց, Վաշինգտոնն առաջարկել է խափանել Հայոց ցեղասպանության ընթացիկ բանաձևը Սենատում` Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ապրիլի սկզբին դրա ընդունումից հետո:
«Այդինլիքը» հաղորդում է, որ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն անցյալ տարվանից սկսած անձամբ է հետևում Հայոց ցեղասպանության 100-ամյակի առթիվ հայկական սփյուռքի նախապատրաստական աշխատանքներին: Թուրքիան, ըստ հաղորդագրության, որոշում է իր հակաքայլերը, այդ թվում` մահաքնի մեջ գտնվող հայ-թուրքական արձանագրությունները վերակենդանացնելու համար Հայաստանի կառավարությանը համոզելու գործը, միաժամանակ ակտիվացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերը ղարաբաղյան հակամարտությունը հանրային դիվանագիտության միջոցով լուծելու համար:
Ըստ «Այդինլիքի»` Անկարան ծրագրավորում է, թե ինչպես լավագույնս պայքարել հայերի դեմ, որոնք հետապնդում են իրենց պահանջները Թուրքիայից երեք առանձին ուղղություններով` «իրավական, քաղաքական և հասարակական կարծիք»: Քահրամանը հայտնում է, որ անցյալ տարվա հունիսին լուրջ քաղաքական խզում է առաջացել Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև, որից հետո Վաշինգտոնը սկսել է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս ավելի վճռական քայլեր ձեռնարկի Հայոց ցեղասպանության հարցի ուղղությամբ և կարգավորի հարաբերությունները Իսրայելի հետ: Միացյալ Նահանգներին հանգստացնելու համար Թուրքիայի վարչապետը հանդես է եկել ապրիլի 23-ի հայտարարությամբ` Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի նախօրենին:
«Այդինլիքը» նաև հաղորդում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը հօգուտ թուրք ժխտողական Դողու Փերինչեքի ամրապնդել է Անկարայի ազդեցությունը միջազգային շրջանակներում: Սակայն, Վաշինգտոնը ցանկանում է, որ Թուրքիան ավելի զիջողական լինի Հայոց ցեղասպանության հարցում: Ահա թե ինչու Թուրքիայի և Միացյալ Նահանգների իշխանավորները կազմակերպեցին ապրիլի 23-ի Էրդողանի հայտարարությունը` նախագահ Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձից անմիջապես առաջ:
Ուստի զարմանալի չէ, որ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջեն Փսակին բարձր գնահատեց Էրդողանի ապրիլի 23-ի հայտարարությունը, այն ներկայացնելով որպես Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման համար ճանապարհ հարթելու դրական քայլ: Ըստ էության, պետքարտուղարությունը, անտեղյակ հանրության առաջ, գովաբանում էր իր իսկ մշակած հայտարարությունը:
Մինչ Թուրքիան և Միացյալ Նահանգները անազնիվ խաղ են խաղում` հրապարակայնորեն աջակցելով միմյանց Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութված հայտարարություններով, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն խորհրդարանում բացահայտում է գաղտնիքը` հայտարարելով, որ Էրդողանի ապրիլի 23-ի ցավակցական ուղերձը մաս էր կազմում թուրքական քարոզարշավի` խոչընդոտելու Ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչմանն ուղղված հայկական ջանքերը:
Վերջապես, բոլոր նրանց, որոնք սխալմամբ պնդում էին, թե Էրդողանի ապրիլի 23-ի ուղերձը թուրք առաջնորդի կողմից արված աննախադեպ հայտարարություն էր, ցանկանում եմ հիշեցնել, որ գրեթե 90 տարի առաջ` 1926 թվականի հունիսի 22-ին, նախագահ Քեմալ Աթաթուրքը «Լոս Անջելես էգզամիներ» թերթին տված հարցազրույցում իսկապես համարձակ հայտարարություն էր արել. «Երիտթուրքերի կուսակցության այս մնացորդները պետք է պատասխան տան մեր հպատակ մի քանի միլիոն քրիստոնյաների համար, որոնք դաժանորեն արտաքսվեցին իրենց հայրենի օջախներից և ոչնչացվեցին….»:
Թարգմանությունը` Ռուզաննա Ավագյանի
Ուկրաինան փակում է սահմանը Ռուսաստանի հետ
Ուկրաինան մտադիր է փակել սահմանը Ռուսաստանի հետ: Այս մասին ուկրաինական «5-րդ ալիք» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշենկոն:
« Սահմանը կփակենք անհապաղ: Այդ նպատակով այժմ ստեղծվում են անհրաժեշտ միջոցներ և մեթոդներ»,- նշել է նա: Նպատակը, ինչպես հայտնում է Lenta.ru կայքը, այն է, որ «կանխվի ռուսաստանցի այն տղամարդկանց մուտքը, ովքեր ունեն զինծառայությանը համապատասխան տարիք»:
Այն հարցին, թե արդյոք պլանավորվում է ականապատել սահմանը (այդ առաջարկությամբ ավելի վաղ հանդես էր եկել «Ազատություն » ազգայնական կուսակցության անդամ, պատգամավոր Յուրի Սիրոտյուկը), Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը միանշանակ պատասխան չի տվել. « Սեփական տարածքի ականապատումը վտանգ է ներկայացնում Ուկրաինայի քաղաքացիների համար, կենդանիների համար: Սրանք հեշտ լուծվող հարցեր չեն: Թեև ազգային անվտանգությունը ամեն ինչից վեր է, անհրաժեշտ է հաշվի առնել հարցի բոլոր կողմերը», – հայտարարել է նա:
Այլընտրանքային միջոցները պահանջում են ժամանակ և միջոցներ: «Մենք ներկայումս ունենք ոչ մեկը , ոչ մյուսը»,- հավելել է նա:
Հրանտ Բագրատյանը՝ կառավարությանը.ինչու կատարեցիք, դա վատ է, էդ ում սեղմեցի՞ք
Ազգային ժողովում 2013-ի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ ելույթ է ունեցել ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը.- “Ամեն անգամ բյուջեում կարդում ենք բյուջեն հաստատվել է էսքան, արտաբյուջետային ֆոնդերն եղել են էսքան, քանի որ եղել են էսքան, բյուջեն պետք ա լիներ էսքան, կատարվել է այսքանով: Տարօրինակ է, բայց մենք չունենք բյուջեի մի թիվ: Մենք ունենք բյուջեի թվի ինտերպրետացիաներ”: Հրանտ Բագրատյանի համոզմամբ՝ ոչ մի արտաբյուջետային ֆոնդ չպետք է մտնի բյուջե: “Եվ ընդհանրապես ոչ մի արտաբյուջետային ֆոնդ չպետք է լինի: Պետության փողերը, մենք, ի դեպ, շատ մեծ պաշտոնյա ենք ունեցել, որը եկավ, դարձավ նախագահ, ասաց.պատկերացնում ե՞ք բյուջեում փող չկա: Բյուջեում փող չպետք է լինի, ընկերներ, պետության փողերը, այ որ Նվագախմբի տղաները ֆիլմի մեջ ասում ա. որտե՞ղ են հանրապետության փողերը, դրանք ԿԲ –ի պահուստում են: Եթե բյուջեում փող կա կամ ծախսեր կան, տակը փող չկա, դա վատ է: Եվ նա է վատ, և նա”: Բյուջեն, ըստ նախկին վարչապետի, պետք է լինի բալանսավորված: Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, իդեալական պետության մեջ ինչքան փող կա, էնքան էլ ծախս կա: “Արտաբյուջետային ֆոնդերը երբեմն կազմում են եկամուտների տասը տոկոսը, որը թույլ է տալիս կառավարությանը խաղեր տալ: Ինչ բան է արտաբյուջետային ֆոնդը: Եթե նման եկամուտ կա, պետք է մուտքագրվի բյուջե, պետք է նախօրոք պլանավորել: Այդ բոլոր գումարները պետք է փոխանցվեն բյուջե: Երկրորդը՝ պարոն Ջանջուղազյանը նստած է, մի քանի անգամ հանդիպել ենք, մենք պիտի ստանանք բյուջեի հստակ պատկերը: Կատարվել, չի կատարվել ինչի հաշվին: Պարոն Ջանջուղազյանը գտնում է, և ֆինանսների նախարարությունը նույնպես, որ այդպիսի անալիզ հնարավոր չէ: Գոյություն ունի ֆակտորիալ կամ դրայվերներով անալիզ, որով մենք ասում ենք, ասենք թե բյուջեն կատարվել է, ինչքան մասն է կատարվել ինֆլյացիայի հաշվին: Դրա ինչքան մասն է կատարվել տնտեսական աճի հաշվին, ինչքան մասն է կատարվել տնտեսական վարչարարության հաշվին: Հարց եմ տալիս՝ բյուջեն կատարվել է, թե չէ, ոնց եք դատում: Տնտեսական աճը նախատեսված էր 5,2 տոկոս, նախատեսված էր , եղել է 3,5 տոկոս, եղել է, 2,7 տոկոս պակաս, բա դուք ոնց եք բյուջեն կատարել: Ոնց եք բյուջեն կատարել, ինչու կատարեցիք, դա վատ է, էդ ում սեղմեցիք: 3-րդը, որ ուզում եմ ասել, այս տարվա աշնանը լուրջ կռիվ կլինի սրա համար, մենք բյուջեն պետք է հաստատենք հարկերով: Մենք բյուջեն հարկերով չենք հաստատելու: Չենք հասկանում, նույնիսկ եթե բյուջեի ընդհանրական մեկ թիվը նորմալ է պլանավորվածի, դա լավ է, թե վատ: Հարկատեսակների առումով հսկայական տարբերություններ ունենք: Եթե ունենք, ինչու նախօրոք չենք պլանավորում”: Հրանտ Բագրատյանը վստահ է, որ տնտեսվարողը ստաբիլ պետք է իմանա՝ ինչ ֆիսկալ սպասի պետությունից: Իսկ արտաբյուջետային ֆոնդերը, պատգամավորի խոսքով, խեղաթյուրում են բյուջեի պատկերը:Սարգիս Հովսեփյանը Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքական է հրավիրել 28 ֆուտբոլիստի
Հայաստանի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Ուզբեկստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ: Այդ հանդիպումներին նախապատրաստվելու համար Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը հունիսի 8-ից սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին:
Դարպասապահներ
Միհրան Մնացականյան «Փյունիկ»
Հենրի Ավագյան «Միկա»
Պաշտպաններ
Խաչատուր Խաչատրյան «Փյունիկ»
Ռոբերտ Հակոբյան «Փյունիկ»
Հակոբ Համբարձումյան «Բանանց»
Գագիկ Մաղաքյան «Բանանց»
Նարեկ Պետրոսյան «Բանանց»
Միքայել Խաշմանյան «Բանանց»
Գևորգ Խուլոյան «Բանանց»
Հակոբ Հակոբյան «Բանանց»
Կիսապաշտպաններ
Գեղամ Թումբարյան «Փյունիկ»
Նարեկ Ասլանյան «Փյունիկ»
Հովհաննես Պողոսյան «Փյունիկ»
Կարեն Եսայան «Փյունիկ»
Հովհաննես Փանոսյան «Բանանց»
Արամ Սարգսյան «Բանանց»
Պետրոս Ավետիսյան «Բանանց»
Արամ Քոչարյան «Բանանց»
Ալիկ Առաքելյան «Միկա»
Արսեն Հովհաննիսյան «Արարատ»
Ալեքսանդր Հովհաննիսյան «Մետալուրգ» (Ուկրաինա)
Աշոտ Ադամյան «Կուբան» (Ռուսաստան)
Ռոման Իշխանյան «Կուբան» (Ռուսաստան)
Գարի Խաչատրյան «Կուբան» (Ռուսաստան)
Արկադի Մովսիսյան «Կուբան» (Ռուսաստան)
Հարձակվողներ
Օրբելի Համբարձումյան «Ուլիս»
Արման Բարսեղյան «Բանանց»
Ռազմիկ Հակոբյան «Փյունիկ»
Ավելացնենք, որ Հայաստան Մ-19-Ուզբեկստան Մ-19 ընկերական հանդիպումները տեղի կունենան հունիսի 12-ին և 14-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Խաղերի սկիզբը՝ ժամը 18:00-ին:
Ադրբեջանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում ուժող ջրհեղեղ և փոթորիկ է գրանցվել
Ադրբեջանում՝ Գյանջա (Գանձակ) քաղաքում, երեկ գիշեր ուժեղ ջրհեղեղ և փոթորիկ է եղել: Ջրհեղեղի պատճառով որոշ փողոցներ և ճանապարհներ մասամբ ջրի տակ են անցել, խաթարվել է ճանապարհային երթևեկությունը, վնասվել է քաղաքի ենթակառուցվածքը: Հեղեղվել են ավելի քան 1000 առանձնատուն, քանդվել են մոտ 100 տների ծածկերը, հաղորդում է “Կոնտակտ” կայքը:
Գյանջայի գործադիր իշխանության ղեկավար Էլմար Վելիևի խոսքերով՝ վնասվել են քաղաքի էլեկտրական, գազի համակարգերը: Քամու պատճառով ջարդվել է մոտ 200 ծառ, վնասվել է մոտ 50 ավտոմեքենա:
Ներկայումս տարվում են վերականգնողական աշխատանքներ:
Քյանջան Ադրբեջանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքն է, որը գտնվում է Բաքվից 345 կմ հեռավորության վրա:
Ավտոճանապարհների տեսախցիկները դարձել են սոցիալական բեռ մարդկանց համար. ակտիվիստներ
«Ավտոճանապարհների տեսախցիկները դարձել են սոցիալական բեռ մարդկանց համար», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Դո՛ւրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը: Նա վերահաստատեց շարժման ակտիվիստների կամքը շարունակելու իրենց պայքարը:
Նրանք, մասնավորապես, պահանջում են վերացնել կարմիր գծերը,
5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները, մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում,
դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները մինչև նոր կանոնակարգի հաստատվելը:
«Սրանք անհրաժեշտ պայմաններ են հարյուր հազարավոր վարորդների համար: Շատ դեպքերում մարդիկ տեսախցիկների արձանագրած խախտումների տուգանքները մարելու համար վարկեր են վերցնում, ինչի հետևանքով մի ամբողջ ընտանիք հայտնվում է ծանր իրավիճակում: Նման բան նախկինում չէր եղել; Մենք չենք պահանջում ընդհանրապես վերացնել տուգանքները: Պարզապես դրանք պետք է համապատասխան լինեն ՀՀ քաղաքացու ստացած նվազագույն աշխատավարձին: Բացի այդ, ես կողմ եմ, որ կոպիտ խախտումենր կատարածների տուգանքերը մի քանի անգամ մեծացվեն, սակայն չի կարելի նման աննշան խախտումների համար այդքան մեծ տուգանքներ նշանակել», – նշեց Վարդան Հակոբյանը` շեշտելով, որ տեսախցիկները իրենց հակառակ էֆեկտներն են տալիս. նա ներկայացրեց տվյալներ, որոնց համաձայն, տեսախցիկներ և արագաչափեր տեղադրելուց հետո խախտումների թիվը չի պակասել:
Նախաձեռնության մյուս անդամները անդրադարձան հունիսի 10-ին կայացած բողոքի երթին, որի ժամանակ, ըստ ակտիվիստների, իրավապահ մարմինները խախտումներ են կատարել: Հիշեցնենք, որ ավտոերթի ընթացքում երկու մասնակից բերման ենթարկվեցին, ովքեր որոշ ժամանակ անց ազատ արձակվեցին. «Ձերբակալվածներից մեկը ես էի, պնդում եմ, որ մեզ ձերբակալեցին անհիմն, նախորդ երկու երթերի ժամանակ էլ նույն երթով ենք կատարել մեր բողոքի ակցիան, բայց երեկ ՊՊԾ ծառայությունը հրահանգավորված, միտումնավոր եկել էր խափանելու մեր ակցիան ու դա նրանց ինչ-որ տեղ հաջողվեց»,- ասաց նախաձեռնության ակտիվիստ Արտաշես Միսակյանը:
Արսեն Պետրոսյանն իր հերթին տեղեկացրեց, որ հաջորդ երթին դուրս են գալու իրենց ընտանիքի անդամների և երեխաների հետ միասին. «Թող մեր պատկան մարմինները տեսնեն՝ ումից են տանում էդ գումարները»,- ասաց նա:
Պատմությունը Օբամային չի ների
Պատմության գրքերի աղքատ էջեր…
“Foreignpolicy” ամսագիրն անդրադառնում է Օբամայի կերպարին, նրա թողած արտաքին քաղաքական ժառանգությանն ու նրա վարած քաղաքականության հետևանքներով ապագայում դասավորվելիք իրադրություններին՝ նշելով, որ
“ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբամայի վարած արտաքին քաղաքականությունը սկսում է ձեռք բերել բացասական պիտակ և համբավ։ Զուրկ տեսլականից, թույլ ու աննպատակամղված, այսպես են որակում նրա քաղաքականությունը որոշ քննադատներ, մյուսները՝ նշում, որ նա հրաժարվել է իր բարոյական ու ռազմավարական պատասխանատվությունից։ Մյուսները նշում են, սակայն, որ նա ամենաքիչը ուղղել է Աֆղանստանում և Իրանում նախկինում առաջացած հետքերը և երևան է գալիս որպես ոչ ռիսկային ղեկավար, ով խոսում է ռիկի գնալու պատրաստակամության ու Ամերիկյան առաջնորդության մասին։
Օբաման տհաճ դրություն է ստեղծել, քանի որ բարձրացրել է մարդկանց սպասելիքներն ու կատարելագործել իր հռետորությունն ավելին, քան իր կարողություններն են։ 2009թ.-ին նա Կահիրեում ելույթ է ունեցել ՝ խոսելով այն մասին, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը Մերձավոր Արևելքի նկատմամբ հիմնահատակ փոխվելու է։ Նպատակ էր դառնում Իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծումը և այլն։ Կարճ ասած՝ Օբամայի խոսքերի ու անելիքների միջև խորը անդունդ է ստեղծվել, որի հետևանքով էլ արժանահավատությունը նվազում է։ Նրա վարած շատ քաղաքականություններ ձևափոխման չեն էլ ենթարկվել, այլ միայն որակելի են որպես շփոթեցնող, անհետևողական ու երեսպաշտ։
Նախագահության 1000 օրը քիչ ժամանակ չէ և Օբաման շատ բան կարող է փոխել, սակայն անգամ լավատեսները պետք է փաստեն, որ առկա միտումները այնքան էլ հուսադրող չեն։
Ելնելով առկա դասավորություննրից Օբամայի արտաքին քաղաքական ժառանգությունն ի՞նչ է լինելու։ Փորձենք տեսնել.
Ռուսաստան և Ուկրաինա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է պարտությամբ ավարտել պատերազմը, սակայն այժմ երևում է, որ նա հաղթանակ է տանում բոլոր մարտերում։ Իսկ Օբամայի վարչակազմը, թվում է, չի կարողանում կանգնեցնել Պուտինին։ Արդյունքները ԱՄՆ-ի նախագահի համար նման իրավիճակում դրական չեն կարող լինել։ Աշխարհագրությունն ու Ուկրաինայի դիսֆունկցիան, երևում է, բարեհաճ են Պուտինի քաղաքականությանը, իսկ երկրի ներսում Ռուսաստանի պատմության, կերպարի մանիպույլացիան, Պուտինի քաղաքական ահռելի հմտությունները Ռուսաստանի համար մարտահրավերներ չեն ստեղծի։ Ռուսաստանը տնտեսապես ու ֆինանսապես “արյունաքամ” է, սակայն Ռուսաստանն առաջ ավելի վատ դրության մեջ էլ է եղել։ Գնալով պարզ է դառնում, Արևմտյան ուժերն անկարող են “այնքան ցավ պատճառել” Ռուսաստանին, որ փոփոխություն բերեն նրա հաշվարկներում։
Աստեղ դեր ունի միայն աշխարհաքաղաքական շարժընթացը, որում “մի տղան պնդում է այն, ինչն իր կենսական շահերից է բխում, իսկ մյուս տղաները ոչնչ չեն անում”։ Պատմության էջերում այս ամենը լավ ավարտ չի ունենա Օբամայի համար։
Սիրիա
Ասվածի հիմնական մասը վերաբերում է նաև Սիրիայի ճգնաժամին, որ նշանակում էր բարոյական, հումանիտար և ռազմավարական ճգնաժամ ԱՄՆ-ի համար։ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը անբարոյականություն չէր, անբարոյական էր այնքանով, որ թույլ տվեց բարոյական, հումանիտար և այլ գործոնների առաջացում: Եվ չնայած ԱՄՆ-ի դերը Սիրիայի ռազմական դժբախտությունների մեջ բացառող փաստերին` պատմությունը Օբամային չի ների Սիրիայի համար:
Իրաք և Աֆղանստան
Օբաման պետք է վարկ ստանա Ամերիկան այս երկարատև, անեկամտաբեր պատերազմներից դուրս բերելու համար: Գուցե դրանով նրա քաղաքականությունը համարժեք է Ամերիկյան հանրության ձգտումներին ու իր սեփական օրակարգին, սակայն նախագահները խոշոր միավոր են ստանում պատերազմներում հաղթելու և ոչ դրանք տապալելու համար: Պատմությունը Իրաք մտնելու ու Աֆղանստանն ուշադրությունից կորցնելու համար ավելի դաժան Ջորջ Բուշ Կրտսերին է պատժելու, բայց սա էլ չի նշանակում, որ Օբաման պետք է ժառանգի այդ հակամարտությունների շարունակումը, հատկապես, որ դրանց հետևանքները արյունոտ են, անկայուն ու մշուշոտ:
Արաբա-իսրայելական հակամարտություն
Հակամարտության դադարեցմանն ուղղված ջանքերը, սակայն չեն նշանակում դրա վերջնական լուծում: Բացառելով որևէ շրջադարձային իրադարձություն, որը այժմ չենք կարող կանխատեսել, Օբամայի վարչակազմը ամենայն հավանականությամբ հետևյալ իրավիճակի առջև կկանգնի. լավագույն դեպքում կառաջանա լարվածության աճ, Ֆաթթահ և Համաս խմբավորումների միավորում, բռնություն և պաղեստինցիների աջակցությունը նրանց` միջազգային հանրության կողմից ճանաչում ստանալու համար:
Իրան
Պատերազմից խուսափելը, այն աննախադեպ խնդրի լուծումը, որ վերաբերում է իրանցիներին ռումբից հետ պահելուն, լուրջ ձեռքբերում կլինի Օբամայի համար:
Սակայն եթե անգամ գործարքը ստացվի մինչև այս տարվա հուլիսի 20-ը կամ այս տարվա վերջում, այն չի ընթանա առանց բարդությունների: Իրանի վարքը Մերձավոր Արևելքում սատարում է Բաշար ալ Ասադի քաղաքականությունը Սիրիայում, դա նշանակում է հավակնություններ Պարսից ծոցում,աջակցություն Հեզբոլլահին և Համասին, նաև Գազայում Իսլամական Ջիհադի աջակցություն: Այս ամենը երաշխավորում է շարունակական լարվածությունը Իրանի ու ԱՄՆ-ի միջև:
Մի խոսքով, Օբաման մտավ գրասենյակ` որոշելով դառնալ փոփոխությունների նախագահ թե՛ երկրում, թե՛ երկրից դուրս: Իսկ այժմ, թվում է, նրա նախագահության շրջանը հիշվելու է առավելագույնը որպես մի նախագահի պատմություն, որ ջանում էր պահպանել իր երկրի անվտանգությունը, փորձում դուրս գալ պատերազմներից և ուշադրությունը կենտրոնացնում միայն ավերակները վերականգնելու վրա. սա, հնարավոր է, սարասափելի չէ, սական նաև նշանակալի չէ: Սա այն պատճառով, որ պատմությունը պարգևատրում է այն ղեկավարներին, ովքեր ժամանակ չեն կորցնում փոքր հարցերը լուծելու համար, այլ օգտագործում են այն արդյունավետ` այլ գործերի համար, գործեր, որոնք խոշոր են ու հարատև:
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 10-ից 11-ը)
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 12-ը, ապօրինի ծառահատման 1 և խարդախության 10 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 4 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3, կողոպուտի և խուլիգանության` 1-ական, գողության և խարդախության 2-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 9-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում մահացել է
Հունիսի 10-ին, ժամը 12.50-ին, ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը, «աջ դաստակի ջնջխված վերք և պոլիտրավմա» ախտորոշմամբ, տնից հիվանդանոց է տեղափոխել 1926 թ. ծնված Աստղիկ Սարոյանին, որը չի կարողանում հայտնել վնասվածքը ստանալու հանգամանքները:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` նույն օրը ոստիկանության Բազումի բաժին է ներկայացել 29-ամյա տղամարդ և հայտնել, որ Վանաձորի Պ. Սևակի փողոցում իր վարած «Միցուբիշի Ֆուզո» մակնիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելիս` վրաերթի է ենթարկել Ա. Սարոյանին:
Նույն օրը հիվանդանոցում Աստղիկ Սարոյանը մահացել է:
Կատարվում է քննություն:
Հայ շախմատիստները կխաղան աշխարհի առաջնությունում
Հետախուզվող կանայք հայտնաբերվեցին
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողներն օրերս Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել 1967 թ. ծնված Ռուզաննա Յ.-ին, որը 2011 թ. դեկտեմբերի 28-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասի /պետական սահմանն ապօրինի հատելը/ մեղադրանքով:
***
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Սեբաստիայի փողոցի թիվ 22 շենքի մոտից բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Սուսաննա Ն.-ն, որը հունիսի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասի /գողություն/ մեղադրանքով:
***
Հունիսի 10-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Գայի արձանի մոտից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Մարինե Գ.-ին, որը հունիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Մարդուն առևանգելը մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ):
Լևոն Արոնյանը 8-րդ տեղում է
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում անցկացվող շախմատի գերմրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ: Մրցակիցները կատարեցին 63 քայլ: Արոնյանն ունի 3 միավոր, իսկ Կրամնիկը 4 միավորով Կառլսենի, Կարուանայի,Կարյակինի հետ բաժանում է առաջին տեղը:
8-րդ տուրում կմրցեն Արոնյանն ու Կարուանան, Կարյակինն ու Կրամնիկը, Գրիշչուկն ու Գիրին, Սվիդլերն ու Կարլսենը, Ագդեստեյնն ու Տոպալովը:
Տեխնիկական արդյունքներ
Կրամնիկ – Արոնյան` ½:½
Կարլսեն – Գրիշչուկ` ½:½
Կարուանա – Տոպալով` ½:½
Գիրի – Կարյակին` 0:1
Սվիդլեր – Ագդեստեյն` ½:½
ԱՂՅՈւՍԱԿ
|
1. |
Կառլսեն |
4 |
|
2. |
Կրամնիկ |
4 |
|
3. |
Կարուանա |
4 |
|
4. |
Կարյակին |
4 |
|
5. |
Ագդեստեյն |
3½ |
|
6. |
Գրիշչուկ |
3½ |
|
7. |
Տոպալով |
3 |
|
8. |
Արոնյան |
3 |
|
9. |
Սվիդլեր |
3 |
|
10. |
Գիրի |
3 |
Մահվան ելքով պատահար Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհին
Հունիսի 10-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Բելոռուս-Տ82Մ» մակնիշի տրակտորի կցասայլակը Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 40-րդ կմ-ին ընկել ճանապարհի աջակողմյան ձորակը, ինչի հետևանքով կցասայլակում գտնվող, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1959 թ. ծնված Նասրոլլահիլակի Բետոլլահը մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:


