Եվրոպացիները Ադրբեջանին դուրս են մղում Վրաստանից

գազալցակայանԱդրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) Վրաստանում բախվել է նոր իրականությանը: Զարգացման և վերակառուցման եվրոպական բանկը (EBRD) սկսել է ֆինանսավորել վրացական շուկայում նրա մրցակիցներին, տեղեկացնում է “Հագին” լրատվական կայքը ՝ հղում կատարելով Fineko-ին։

 

EBRD տեղեկացրել է, որ 65 մլն դոլարի սինդիկացված վարկ է տրամադրել իր հին հաճախորդին՝ վրացական Wissol Petroleum Georgia-ին։ Միջոցները նախատեսված են Վրաստանում գազի լիցքավորման կայանների ընդլայնմանը, որոնք առաջարկում են սեղմված բնական գազ։ EBRD-ն ներկայացրել է 40 մլն դոլար, ևս 25 մլն դոլար տրամադրել է հոլանդական FMO զարգացման բանկը։

 Անկախ

SOCAR-ը ևս ակտիվորեն զարգացնում է հարևան երկրում նման գազալիցքավորման կայանների ցանցը՝ գործելով “դուստր” SOCAR Georgia Petroleum ընկերության միջոցով։

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը` հետապնդողի դերում

զա1546003nԳրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Ռուսաստանի Կազան քաղաքում անցկացվող շախմատի Նեժմետդինովի հուշամրցաշարում խաղացված ութ տուրից հետո վաստակել է 6 միավոր: Միջազգային վարպետ Նիկիտա Մատինյանն ունի 5 միավոր:

Աղյուսակը 7 միավորով գլխավորում է գրոսմայստեր Դմիտրի Կոկարևը (Ռուսաստան):

Ալբենայում մերոնք ետ են մնում առաջատարներից

ԱլբենաԳրոսմայստերներ Հովհաննես Գաբուզյանը, Վլադիմիր Հակոբյանը և Տիգրան Լ. Պետրոսյանը Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացվող  շախմատի միջազգային մրցաշարում յոթ տուրից հետո վաստակել են 5 միավոր: Նրանք միայն կես քայլով են ետ մնում ութ առաջատարներից: ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը ունի 4, Վլադիմիր Պողոսյանը` 3 միավոր:

Լևոն Արոնյանը պարտվեց նորվեգացի Մագնուս Կառլսենին

լևոնAronian-CarlsenՆորվեգիայի Ստավանգեր քաղաքում անցկացվող շախմատի գերմրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սև խաղաքարերով, պարտվեց նորվեգացի Մագնուս Կառլսենին: Մրցակիցները կատարեցին 93 քայլ:

Տեխնիկական արդյունքներ. 5-րդ տուր

Կառլսեն – Արոնյան` 1:0
Կրամնիկ – Կարուանա` 1:0
Գրիշչուկ – Ագդեստեյն` ½:½
Գիրի – Տոպալով` 1:0
Սվիդլեր – Կարյակին` ½:½

Աղյուսակ

1.

Կրամնիկ 3½

2.

Կառլսեն 3

3.

Կարուանա 3

4.

Ագդեստեյն 2½

5.

Գիրի 2½

6.

Կարյակին 2½

7.

Գրիշչուկ 2½

8.

Արոնյան 2

9.

Սվիդլեր 2

10.

Տոպալով 1½

 

 

Նոյան հայկական ազգանուն ունեցող մարզիկին թույլ չեն տվել մտնել Ադրբեջան

zafer-noyan    Այս տարի բազկամարտի Եվրոպայի 24-րդ առաջնությունը անցկացվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Թուրքիայի ազգային հավաքականը ևս մասնակցում է այս առաջնությանը: Բազկամարտիկ Զաֆեր Նոյանը, որը հանդես է գալիս Թուրքիայի հավաքականի կազմում, չի կարողացել մտնել Ադրբեջան միայն այն պատճառով, որ «յան» մասիկով վերջացող ազգանուն ունի: Դիարբեքիրցի 24-ամյա մարզիկը «Ակօս»-ին պատմել է Ադրբեջանում տեղի ունեցածի մասին: «Բաքու մեկնեցինք որպես պատվիրակություն: Օդանավակայանում անձնագիրները ստուգելիս բոլորին ներս թողեցին, իսկ ինձ երկար ժամանակ սպասեցրեցին: Սկզբում ասացին, որ համակարգի անսարքություն կա: Քիչ անց ոստիկանապետերը եկան և սկսեցին ինձ հարցաքննել: Հարցրեցին, թե արդյոք հայ եմ, մայրս հայրս որտեղից են, հայկական ծագում ունեմ, թե ոչ: Ես էլ ասացի, որ հայ չեմ: Այնուհետև ինձ հայտնեցին, որ չեմ կարող մտնել Ադրբեջան»,-պատմել է Նոյանը:

Զաֆեր Նոյանը նշել է, որ ֆեդերացիայի պաշտոնյաների գործողությունները արդյունք չտվեցին, և նա ստիպված եղավ վերադառնալու Դիրարբեքիր: Այնուհետև նրան զանգահարել է Բազկամարտի ֆեդերացիայի նախագահը և ասել, որ նրան օգնելու համար ոչինչ չի կարողացել անել: Ինքը՝ Նոյանը, ադրբեջանական կառավարության նման վերաբերմունքի մասին նշել է. «Անիմաստ եմ համարում այս դարաշրջանում կրոնական, լեզվական, ռասայական խտրականությունը»:

 

 Անկախ

Գալուստ Սահակյանը չգիտեի, թե ինչ կեղծիքների մասին է խոսում Արամ Մանուկյանը

загруженное (2)Մինչ ԱԺ նոր քառօրյայի օրակարգը հաստատելը, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հիշեցրեց, որ հին քառօրյայից մի ծանր բեռ է մնացել պատգամավորների վրա. «Պառլամենտը կեղծիքով, նվազագույնը երեք կեղծված ձայնով, ինչն արձանագրված է տեսաժապավենների վրա,  հաստատել է նոր կառավարության ծրագիրը»-հայտարարեց նա՝ հետաքրքրվելով, թե ինչ վերաբերմունք ունի այս հարցի վերաբերյալ անձամբ ԱԺ նախագահը, և հանրապետական խմբակցությունն արդյոք որևէ վերաբերմունք արտահայտելու է, թե ոչ:

«Ցանկացած դեպքում մենք կեղծիքներին դեմ ենք»,-հայտարարեց Գալուստ Սահակյանը,-ԱԺ կանոնակարգ օրենքը կարգավորում է այդ խնդիրը, ես այս պահին չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, ով է կեղծիք թույլ տվել և այլն: Համենայնդեպս, եթե նման նկարահանումներ կան, ապա մենք կուսումնասիրնեք: Խստորեն ասում եմ բոլորին՝ առավել ևս ՀՀԿ-ին, ուշադրության կենտրոնում է հատկապես քաղաքական մեծամասնությունը, և նման մոտեցումներն անընդհատ քննարկելի են լինելու մեզ համար»:

 

Անկախ

Անհետացած մալազիական ինքնաթիռի մասին տեղեկություն հայտնողին 5 մլն դոլար են խոստացել

125-390x290Ավստրալացի գործարար Իթան Հանտը Malaysia Airlines-ի մասին տեղեկության համար 5 մլն դոլար է խոստացել:

«Մենք կարծում ենք, որ արևմուտքի երկրները որոշակի տեղեկություն ունեն տվյալ ինքնաթիռի  ո նրա ճակատագրի մասին: Չի բացառվում, որ նրանց աշխատակիցների մեջ գտնվի մեկը, որը պատրաստ կլինի համապատասխան տեղեկություն տրամադրել մեծ դրամական պարգևավճարի դիմաց»,-ասել է նա:

Հանտն արդեն դրամական միջոցներ է  հավաքում մասսայական համացանցային տիրույթի միջոցով: Նրա խոսքով, անհրաժեշտ գումարը կհավաքվի 2 շաբաթում: Ավելի վաղ անհետացած ինքնաթիռի ուղևորների ընտանիքները 3 մլն դոլար են խոստացել ինքնաթիռի ճակատագրի մասին տեղեկության համար:

Նրանք  գումար հավաքելու իրենց քարոզարշավն են սկսել  Indiegogo կայքում: Այնտեղ նվազագույն    վճարը 5 դոլար է: Հարազատները կարծում են, որ իշխանությունները թաքցնում են որոնողական օպերացիայի արդյունքները, դրա համար էլ մասնավոր դետեկտիվներին են 2 մլն դոլար խոստացել կատարվածի նոր վարկածների համար:

Անկախ

Էլեկտրաեներգիայի սակագնի բարձրացման հարցով խորհրդարանական լսումներ կանցկացվեն

загруженное (1)ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը խորհրդարանում բարձրացրեց վերջին շրջանում լուրջ մտահոգության տեղիք տված էլեկտրաեներգիայի սակագնի հնարավոր բարձրացման հարցը:

Նկատի ունենալով հարցի կարևորությունը՝ մասնավորապես կապված դրա հետևանքով մի շարք ապրանքների գների բարձրացման հետ, ՕԵԿ-ական անդամն առաջարկեց այս թեմայի շուրջ համապատասխան հանձնաժողովների կողմից կազմակերպել խորհրդարանական լսումներ:

Գալուստ Սահակյանը հայտնեց, որ արդեն պայմանավորվածություն կա ԱԺ տնտեսական հանձնաժողովի հետ այդ հարցը խորհրդարանում քննարկելու վերաբերյալ, ուստի լսումներ կկազմակերպվեն:

 

Անկախ

ՊԿՊ-ների աճուրդ` 39 շաբաթ մարման ժամկետով

պարտատոմսերՀունիսի 9-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39093156 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 700 մլն դրամ, որից մրցակցային` 690 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 10 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 472 250 382 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.7486 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.7996 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 3 գործակալ:

Պայթյուն Թուրքիայի հարավ-արևելքում, կան տուժածներ

diarbekirԹուրքական «Հաբեր 7»-ի հաղորդմամբ՝ երկրի հարավ-արևելքում՝ Դիարբեքիրում,  պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 14 մարդ է վիրավորվել: Նրանցից 4-ի վիճակը ծանր է գնահատվում: Պայթյունը եղել է այն պահին, երբ մի խումբ ցուցարարներ փակել են շրջանի գլխավոր ավտոճանապարհներից մեկը: Հայտնի է, որ պայթյունի պատճառ է դարձել գազը: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:

Սիրիայից դուրս է բերվել քիմիական զենքի 92 տոկոսը

siria  Նորվեգական «Taiko» նավը, որն  աջակցում է Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը, շարունակում է Սիրիայից դուրս բերել այնտեղ հայտնաբերված քիմիական զենքը: Նորվեգիայի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ նավը շարժվելու է դեպի Ֆինլանդիա, իսկ այնտեղից՝ ԱՄՆ: Հաղորդագրության մեջ ասված է նաև, որ մինչ օրս Սիրիայից  դուրս է բերվել քիմիական զենքի գրեթե 92 տոկոսը: Նորվեգիայի ԱԳ նախարարի խոսքերով՝ այս ցուցանիշն  անհրաժեշտ է հասցնել զրոյի, որպեսզի Սիրիայի բնակչությունը լիովին ապահովագրված լինի քիմիական հարձակումներից:

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ Միջազգային ուժերը կմնան Միջերկրական ծովում մինչև այս գործընթացի ավարտը, որն արդեն վերջնական փուլում է գտնվում: Նշենք, որ հունվար ամսից սկսած երկու բեռնատար նավ՝ Նորվեգիայի և Դանիայի, Լաթակիայի նավահանգստից դուրս են բերում սիրիական քիմիական զենքը:

Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվա է մեկնել

սեյրան ՕհանյանՀունիսի 10-ին կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով հունիսի 9-ին Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

Պատգամավորները պահանջում են, որպեսզի արտգործնախարարը խորհրդարանում պարզաբանի Աստանայում տեղի ունեցածը

35E86CDE-2CC3-453C-9AF9-549F6ABE1A16_mw1024_s_nՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանը սովորականից շատ ավելի անհանգիստ է, և որ տեսակետներ կան, թե լարման նոր փուլը կապ ունի Աստանայում տեղի ունեցած իրադարձությունների հետ:

«Մասնավորապես գիտեք, որ մենք Ղազախստահի հետ ՀԱՊԿ անդամ երկրներ ենք և միմյանց անվտանգության հետ կապված ունենք պարտավորություններ, բայց փաստորեն, մեր դաշնակից երկրի ղեկավարն անում է այնպիսի հայտարարություններ, որոնք նոր լիցք են տալիս մեր հակառակորդներին՝ վտանգի տակ դնելով մեր քաղաքացիների ու զինվորների կյանքը»,-ասաց Փաշինյանը:

Պատգամավորն առաջարկեց խորհրդարան հրավիրել ՀՀ արտգործնախարարին՝ ճշգրտումներ անելու ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի ունեցած պարտավորությունների և Ղազախստանի նախագահի պահվածքի կապակցությամբ:

Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ նույն հարցադրմամբ հանդես են եկել ԱԺ համապատասխան հանձնաժողովը և ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ խոստանալով կազմակեպել աշխատանքայի քննարկում կամ լսումներ:

Իր հերթին Զոհրաբյանը հիշեցրեց, որ դեռևս մայիսի 29-ին դիմել է ՀՀ արտգործնախարարին այդ հարցի վերաբերյալ, սակայն առ այսօր նախարարը հարկ չի համարել պատասխանել իր պաշտոնական դիմումին՝ չնայած որ բոլոր սահմանված ժամկետները սպառվել են:

Գալուստ Սահակյանը նկատեց, որ չորեքշաբթի օրը՝ կառավարության հետ հարցուպատասխանի  ժամանակ, նույնպես կլինեն պատգամավորներ, որոնք այդ հարցը կբարձրացնեն:

Փաշինյանըլ փորձեց գոնե մոտավորապես հստակեցնել հարցի քննարկման կամ լսումների ժամկետները:

«Որոշակի ոչինչ չեմ կարող պատասխանել, պետք է հանձնաժողովը առաջարկի: Համենայնդեպս, ես կառաջարկեմ, որ ամսի 16-ին կամ 17-ին տեղի ունենա»,-պատասխանեց ԱԺ նախագահը:

 

Անկախ

Ինդոնեզական կղզում հրդեհի ավելի քան 200 օջախ է հայտնաբերվել

112-390x290Արբանյակները ինդոնեզական Սումատրա կղզում 227 գործող անտառային հրդեհի օջախ է արձանագրել:

Հրդեհման օջախնները տարածվում են: Իշխանությունները փորձում են  դրանց դեմ պայքարել օդից: Ռիաու գավառում միանգամից 37 օջախ է հայտնաբերվել:

Անկախ

 

Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սմբատ Այվազյանի հիշատակը

загруженноеՄեկնարկեց ԱԺ հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական քառօրյա նիստի աշխատանքը, որին մասնակցելու համար գրանցվել է 114 պատգամավոր:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատգամավորներին նախ տեղեկացրեց, որ կյանքից հեռացել է իրենց նախկին գործընկեր, «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատար, ազատամարտիկ Սմբատ Այվազյանը:

ԱԺԱԺ նախագահի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սմբատ Այվազյանի հիշատակը:

Հիշեցնենք, որ Սմբատ Այվազյանը երկարատև հիվանդությունից հետո մահացել է հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը՝ Փարիզի հիվանդանոցներից մեկում:

Այնուհետև Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ որոշմամբ համամասնական ընտրակարգով ՀՀԿ ցուցակից պատգամավոր է դարձել Վազգեն Կարախանյանը, ԲՀԿ-ից՝ Տիգրան Ներսիսյանը:

 

Անկախ

Արգելվել է «Հարութս Չիքն» ՍՊԸ-ի կողմից «Հավի լանգետ» արտադրատեսակի արտադրությունը

սապծՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հունիսի 6-ի որոշումով արգելվել է «Հարութս Չիքն» ՍՊԸ-ի կողմից «Հավի լանգետ» արտադրատեսակի արտադրությունը:

«Հարութս Չիքն» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում վերոնշյալ արտադրատեսակի արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ «Հարութս Չիքն» ՍՊԸ-ի կողմից արտադրված «Հավի լանգետ» արտադրատեսակի նմուշը, համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության արդյունքների, ՄԱՖԱՄ ցուցանիշով չի համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1560-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:

Կազմակերպությանը տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները, արտադրության տեխնոլոգիական գործելակարգը և տեխնոլոգիական գործընթացն իրականացնել տվյալ արտադրանքի համար հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան:

Խախտումների վերացման ժամկետ է սահմանվել մինչև 2014 թվականի հունիսի 25-ը:

Ադրբեջանցի զինյալները Սիրիայում պատռում են անձնագրերը

2Սիրիայում կռվող ադրբեջանցի զինյալները զանգվածաբար պատռում են Ադրբեջանի պետական մարմինների կողմից տրամադրված իրենց անձնագրերը։ Սոցցանցերում տարածված կադրերում տեսանելի են կտրտված ադրբեջանական անձնագրեր։ Լուսանկարը տեղադրվել է զինյալ Յահիա ալ Ազերիի անձնական էջում, հաղորդում է “Հագին” լրատվական կայքը:

Հաղորդվում է, որ Յահիա ալ Ազերին Սիրիայում կռվող ադրբեջանցիների հրամանատարն է եղել և սպանվել է որոշ ժամանակ առաջ։ Ենթադրվում է, որ ներկայում նրա անձնական էջն օգտագործում է կինը։

Ըստ կայքի մեկնաբանության՝ ադրբեջանական անձնագրերի ցուցադրական ոչնչացումը խոսում է այն մասին, որ ծայրահեղական իսլամիստները չեն ճանաչում Ադրբեջանը և հրաժարվում են քաղաքացիությունից՝ ցուցադրելով իրենց թշնամական վերաբերմունքն այդ երկրի հանդեպ:

Կարկուտից տուժած գյուղերը պետական աջակցություն կստանան

ԿարկտահարությունՀունիսի 8-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այցելել է Հադրութի շրջանի՝ վերջերս կարկտահարված գյուղեր՝ տեղի բնակչությանը հանդիպելու և իրավիճակին ծանոթանալու նպատակով:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ հանրապետության նախագահը հանձնարարել է աջակցություն ցուցաբերել կարկտից տուժած համայնքներին: Ջրակուս և Քյուրաթաղ համայնքներում Հադրութի շրջվարչակազմի ղեկավարը և համայնքապետերը ներկայացրել են վնասի նախնական չափերը: Ըստ նրանց՝ շրջանում շուրջ 1000 հեկտար ցանքատարածք և այգի մասնակի կամ ամբողջական տուժել է տեղումներից:

Վարչապետը տեղեկացրել է, որ նշանակալի վնասներ կրած գյուղացիների ընթացիկ տարվա աշնանացանի աշխատանքները կառավարությունն իր վրա է վերցնելու: Ավելին՝ բոլոր տուժողներն ազատվելու են հողի հարկից և վարձավճարից, ինչպես նաև արտոնյալ պայմաններով փոխառություններ են ստանալու գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման համար:

Գյուղացիների սոցիալական դրության բարելավման ուղղությամբ ևս վարչապետը տվել է կոնկրետ հանձնարարականներ և խոստումներ: Մասնավորապես՝ տեղի բնակիչներն ընդգրկվելու են իրենց համայնքներում նախատեսվող շինարարական աշխատանքներում: Ա. Հարությունյանը խոստացել է շարունակական աջակցություն ցուցաբերել նշյալ գյուղերում տնտեսական զարգացման նախաձեռնություններին, ինչը կստեղծի եկամտի հավելյալ աղբյուրներ տուժած ընտանիքների համար:

Պատասխանելով բնակիչների հարցերին՝ կառավարության ղեկավարը, մասնավորապես, անդրադարձել է  բնակարանաշինության հիմնախնդրին: Նա նշել է, որ շուտով մեկնարկելու է գյուղերում բնակարանաշինության աջակցման պետական ծրագիրը, որն արտոնյալ պայմաններով անհրաժեշտ ռեսուրսներ է տրամադրելու գյուղաբնակներին:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Հայտնի են «Երևան. բիզնես-վազք 2014» մրցույթի հաղթողները

biznes vazq1 Երևանի քաղաքապետարանը, «Austrian Airlines» և «Օրանժ ֆիթնես» ընկերությունների հետ համատեղ, Royal Tulip Grand Hotel Yerevan և Best Western Congress հյուրանոցների աջակցությամբ կազմակերպել էր «Երևան. բիզնես-վազք 2014» վազքի մրցույթը։ Արդեն չորրորդ  տարին անցկացվող այս ծրագրի հիմնական նպատակը մասնագիտական զբաղվածությանը զուգահեռ  այսօրինակ միջոցառումներով առողջ ապրելակերպի խթանումն է:  Վազքարշավը տարեցտարի  ընդլայնում է  մասնակիցների քանակն ու   շրջանակը: Անցկացվել է նաև մանկապատանեկան մրցավազք՝ 8-14 տարեկան երեխաների մասնակցությամբ: Մասնակիցները մրցել են հետևյալ վազքատարածություններում ու ձևերում:

1. 8-14 տարեկան երեխաներ՝ 1000մ վազքատարածություն

2.  Թիմային փոխանցավազք՝ 10կմ վազքուղով (3 մասնակից՝ յուրաքանչյուր թիմում):

3.  Անհատական վազք՝ 10 կմ: 

Հիմնական վազքուղին մեկնարկել է «Royal Tulip Yerevan» հյուրանոցից և Աբովյան փողոցով շարունակվել դեպի  Հանրապետության հրապարակ, այնուհետև Ամիրյան փողոց, Մաշտոցի պողոտա և Սայաթ-Նովայի պողոտայով դեպի մեկնարկային կետ:
Երեխաների մասնակցությունը եղել է անվճար: Թիմային 10 կմ փոխանցումավազքում հաղթել է «Երևանի վազորդների ակումբը», որի անդամները պարգևատրվել են մեդալներով, հատուկ ժամացույցներով, այլ մրցանակներով և տիրացել են նաև «Ավստրիական ավիաուղիների» սահմանած գլխավոր  մրցանակին: Թիմը սեպտեմբերի 4-ին կմասնակցի «Վիեննա. բիզնես-վազք 2014»-ին: Երկրորդ տեղն զբաղեցրել է «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության թիմը, որի անդամները ևս պարգևատրվել են մեդալներով ու նվերներով:  Նման կերպ խրախուսվել են նաև 3-րդ տեղը զբաղեցրած «Եռամարտի ակումբ – Երևան» թիմի անդամները:  10 կմ անհատական վազքատարածությունում լավագույնն է ճանաչվել երևանցի Վահե Իվանյանը, երկրորդը եզրագիծը հատել է ճապոնացի Հիրոկի Կանդուն և երրորդ տեղն զբաղեցրել է Մամիկոն Թորոսյանը Երևանից: Եռյակում տեղ գրաված մասնակիցները միջոցառման կազմակերպիչների կողմից արժանացել են մեդալների ու հատուկ մրցանակների: Վազքարշավին մասնակցել է 40 թիմ և 21 անհատ վազորդ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչության

 

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատուն

6727Նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու ծննդյան պաշտոնական օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նորին Մեծություն Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին և Նորին Գերազանցություն Միացյալ Թագավորության վարչապետ Դեյվիդ Քեմերոնին:

Նախագահը տոնի առթիվ բարեմաղթանքներ է հղել Թագուհուն, արքայական ընտանիքին ու բրիտանացի ժողովրդին և վստահություն հայտնել, որ բնականոն կերպով զարգացող հայ-բրիտանական հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել և խորանալ՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարօրության:

Վարչապետ Դեյվիդ Քեմերոնին ուղղված շնորհավորական ուղերձում Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի նպաստել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առկա բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը՝ նոր հեռանկարներ ստեղծելով փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման համար ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով: Հանրապետության Նախագահն իր շնորհավորական ուղերձում բարգավաճում և շարունակական առաջընթաց է մաղթել Միացյալ Թագավորությանը:

Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի ազգային տոնի կապակցությամբ այսօր այցելել է նաև Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանատուն, տոնի կապակցությամբ շնորհավորել դեսպան Քեթրին Ջեյն Լիչին, դեսպանատան աշխատակիցներին: Նախագահը բարեմաղթանքներ է հղել ամբողջ անձնակազմին, հաջողություններ մաղթել նրանց՝ հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդման և զարգացման ամենօրյա գործունեության մեջ: