Խաղաղ օվկիանոսն Ատլանտյանին կապող ևս մեկ ջրանցք

ol3001404803088Կոմիտեն, որի կազմում քաղաքական գործիչներ են, գործարարներ  ու գիտնականներ, հավանության է արժանացրել նոր նավագնացային ջրանցքի նախագիծը, որը պետք է իրար կապի Ատլանտյան ու Խաղաղ օվկիանոսները ու Պանամայի ջրանցքի արժանավոր մրցակիցը դառնա:

Հայտնի է, որ ջրանցքի երկարությունը կազմելու է 280 կմ, ու կապելու է Նիկարագուայի  խաղաղօվկիանոսյան ափը Կարիբյան ծովի հետ: Սպասվում է, որ ջրանցքի լայնությունը կլինի 262-520 մ, իսկ խորությունը` 27,6 մ: Այն կօգտագործվի ծովային նավերի կանոնավոր անցման նպատակով:

«HK Nicaragua Canal Development Investment Co Ltd» ընկերության մասնագետների մշակած նախագծի արժեքը գնահատվում է 40 մլրդ ԱՄՆ դոլար: Հաստատված պլանի համաձայն, ջրանցքի կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել 2019-ին: isra.com

Անկախ

Ջրափրկարարները Սևանա լճից դուրս են բերել 53-ամյա տղամարդու դի

խեղդվում էՀուլիսի 8-ին, ժամը 11.28-ին ահազանգ է ստացվել, որ Սևանի լճի մոտակայքում գտնվող «Ալգա պլյուս» ռեստորանի մոտ՝ լճում, դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը:

Ջրափրկարարները լճից դուրս են բերել 1961 թվականին ծնված Վ. Ն.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

Մեկնարկել են մայրաքաղաքի վթարավտանգ շքապատշգամբների վերանորոգման աշխատանքները

002 (1)Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրով մեկնարկել են են առաջնահերթ հիմնանորոգման անհրաժեշտություն ունեցող շքապատշգամբների հիմնանորոգման աշխատանքներ:

Այս տարվա ծրագրով կհիմնանորոգվի շուրջ 200 շքապատշգամբ: Դրանց  վերակառուցումն իրականացվում է նախապես հաստատված նախագծերով: Աշխատանքներն իրականացվում են համապատասխան մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությունների ուժերով:

Կախված պատշգամբի տեսակից՝ վերանորոգման աշխատանքներից հետո պատշգամբները նաև ներկվում և արտաքին պատշաճ տեսքի են բերվում:

Հիշեցնենք, որ շքապատշգամբները, հանդիսանալով բնակիչների սեփականությունը,  պետք է հիմնանորոգվեին և վերակառուցվեին սեփականատիրոջ կամ համատիրության կողմից, սակայն, հաշվի առնելով բնակիչների անվտանգության ապահովման կարևորությունը, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերի շրջանակում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Անկախ

 

«Լավագույն աշակերտներին տրվող գովասանագրերն ԱՆՎՃԱՐ են». Արմեն Աշոտյան

Արմեն ԱշոտյանԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտարարել է.

“Հարգելի աշակերտներ և ծնողներ,

Ի պատասխան ձեր հարցադրումներին` տեղեկացնեմ, որ ՀՀ ԿԳՆ-ի կողմից լավագույն աշակերտներին տրվող գովասանագրերն ԱՆՎՃԱՐ են:

Դրանց տպագրությունն ու ձեռքբերումը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեով, և դպրոցները ՊԱՐՏԱՎՈՐ են տրամադրել դրանք առանց հավելյալ գումարներ գանձելու:

Այլ տեղեկություններ ունենալու դեպքում խնդրում եմ գրեք ինձ անձնական փոստով՝ նշելով դպրոցի համարը, աշակերտի անուն ազգանունը և դասարանը”:

 

Անկախ

Ակնհայտ է ադրբեջանցի մասնագետի հեգնանքը, որը վերաբերում է Երևանի «Փյունիկի» ներուժին

Եվրոպա լիգաarm136333175562Ադրբեջանցի ֆուտբոլի տեսուչ Ասիմ Խուդիևը նշանակվել է հուլիսի 10–ին Ղազախաստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք ֆուտբոլի Եվրալիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան` «Աստանա»-«Փյունիկ» խաղի տեսուչ:

«Նորմալ եմ վերաբերում ՈւԵՖԱ-ի այդ որոշմանը, թեև առաջին անգամ է հայկական ակումբի մասնակցությամբ խաղին նշանակվում ադրբեջանցի տեսուչ: Գնահատելու եմ խաղը սպասարկող Բելառուսի մրցավական անձնակազմի աշխատանքը: Դժվար թե հայկական ակումբի կողմից մրցավարների աշխատանքի հետ կապված գանգատներ լինեն, հատկապես 1:4 հաշվով տնային պարտությունից հետո»,- ասել է Խուդիևը:

Ակնհայտ է ադրբեջանցի մասնագետի հեգնանքը, որը վերաբերում է Երևանի «Փյունիկի» ներուժին: Ով է մեղավոր, ունենք այն, ինչն ունենք…

Հավելենք, որ հուլիսի 3-ին Երևանում կայացած այս թիմերի Եվրալիգայի որակավորման 1-ին փուլի 1-ին խաղում Ղազախստանի փոխչեմպիոնը 4:1 հաշով պարտության էր մատնեց Հայաստանի գավաթակրին:

Նյու- Յորքն օրինականացրել է մարիխուանան

o_467777Նյու-Յորքը դարձել է ԱՄՆ-ի 23-րդ նահանգը, որն օրինականացրել է մարիխուանան բժշկական նպատակներով: Համապատասխան օրիենքի նախագիծը, որն ավելի վաղ հավանության էին արժանացրել տեղի օրենսդիրները, արդեն ստորագրել է նահանգապետ Էնդրյու Կուոմոն:

«Այս օերնքը կօգնի թեթևացնլու ծանր հիվանդների վիճակը: Այն թույլ կտա առավելագույն օգուտ քաղել մարիխուանայից, ընդ որում, դրա կիրառումը խիստ հսկողաության տակ վերցնելով»,-ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը մեջբերում է նրա խոսքերը: Կանաբիսի տարածմամբ զբաղվելու են 5 մասնավոր ընկերություններ` նահանգի բժշկական իշխանությունների վերահսկողությամբ:

Մարիխուանա բժշկի դեղատոմսով կարող են ստանալ քաղցկեղով, Պարկինսոնի հիվանդությունով, ընկնավորությամբ, ՁԻԱՀ-ով, ցրված սկլերոզոզով, նեյրոպաթիայով ու մի քանի այլ լուրջ հիվանդություններով տառապող մարդիկ:

Օրենքի համաձայն, թույլատրվում է մարիխուանան ավելացնել սննդին կամ էլ կիրառել գոլորշացման եղանակով:

Ընդ որում, ծխելն ու ինքնուրույն այն աճեցնելն առաջվա նման արգելքի տակ են: Ծրագրի շրջանակներում մարիխուանայի կիրառումը կարող է դադարեցվել ցանկացած պահի` նահանգապետի կարգադրության դեպքում:

Անկախ

Հավանական է, որ ֆուտբոլի Բրազիլիայի և Գերմանիայի հավաքականներն այսօր խաղան այսպիսի կազմերով

բգ43398Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակչի առաջին` Բրազիլիա- Գերմանիա խաղից առաջ հետաքրքրությունը մեծ է:

Բելու Օրիզոնտիում կայանալիք այդ մրցամարտում իրար են բախվելու գլխավոր մարզիչներ Լուիս Ֆելիպե Սկոլարիի և Յոահիմ Լյովի թիմերը:

Հավանական է, որ հավաքականները կարող են խաղալ այսպիսի կազմերով.

Բրազիլիա. Ժուլիո Սեզար, Մայկոն, Դանտե, Դավիդ Լուիս, Մարսելո, Պաուլինյո, Լուիս Գուստավո, Ֆերնանդինյո, Օսկար, Ֆրեդ, Հալկ:

Գերմանիա. Մանուել Նոյեր, Ֆիլիպ Լամ, Ժերոմ Բոատենգ, Մատս Հումելս, Բենեդիկտ Հյովեդես, Բաստիան Շվայնշտայգեր, Տոնի Կրոս, Մեսութ Օզիլ, Սամի Խեդիրա, Անդրե Շյուրլե, Թոմաս Մյուլեր:

Ադրբեջանում երկաթուղիների աշխատակիցները հացադուլի են պատրաստվում

1 (4)“Ադրբեջանի երկաթուղիներ” ՓԲԸ ուղեկցորդները պատրաստվում են հացադուլ կազմակերպել: Պատճառն այն է, որ 10 տարվա ընթացքում արձակուրդայինը չեն վճարել, բացի այդ կրճատել են աշխատավարձը, տեղեկացնում է “Հագին” լրատվական կայքը:

“Օրական մեզ պետք է վճարեն 10 մանաթ, սակայն տալիս են 5 մանաթ: Այս ոլորտում միլիոնավոր փողեր են յուրացնում, իսկ աշխատավարձի համար երբեք գումարը չի բավականացնում: Ոչ ոք չի հետաքրքրվում մեզանով: Այդ իսկ պատճառով մենք որոշել ենք 100-150 աշխատակիցներով հացադուլ սկսել: Մի կողմից աշխատավարձը չեն վճարում, մյուս կողմից կրճատումներ են անում: Իսկ մենք ինչպե՞ս պահենք մեր ընտանիքը, ինչպե՞ս ապրենք: Եթե ակցիայի համար համապատասխան տեղ չգտնենք, ապա գերեզմանատնում մեզ համար տեղ կխնդրենք. մեր մահանալու դեպքում  թաղելը հեշտ կլինի: Գերեզմանատանը տեղն արժե 500 մանաթ: Թող մեր գումարով գոնե վճարեն գերեզմանատան համար”,- ասել են ուղեկցորդները:

Նշենք, որ ուղեկցորդների բողոքի ակցիան սկսվել էր դեռևս մի քանի ամիս առաջ, երբ «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի ղեկավարությունը որոշում էր ընդունել կրճատումներ իրականացնել:

 

Անկախ

Բուքմեյքերներն ավելի բարձր են դասում Բրազիլիայի ֆոտբոլի հավաքականի հաղթելու հնարավորությունները

բրազիլիաԲրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության Բրազիլիայի և Գերմանիայի հավաքականների մրցամարտից առաջ գրավախաղերի կազմակերպիչներն ավելի բարձր են դասում տանտերերի թիմի հաղթելու հնարավորությունները:

Բուքմեյքերները Բրազիլիայի թիմի հաղթանակի համար սահմանել են 2,77 գործակիցը, գերմանացիների թիմի հաղթանակը գնահատվում է 2,8 գործակցով: Ոչ- ոքին ունի 3,2 գործակիցը:

Հավելենք, որ Բրազիլիա – Գերմանիա հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին:

Անկախ

Վարչապետը ծանոթացել է «Մերիդիան» ոսկերչական ազատ տնտեսական գոտու կազմակերպման գործընթացին

218147Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «Մերիդիան» ոսկերչական ազատ տնտեսական գոտի՝ ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության արտադրության կազմակերպման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով:

2014 թ. փետրվարի 27-ին ՀՀ կառավարության որոշմամբ ոսկերչական ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) կազմակերպիչ էր ճանաչվել «Էյ Ջեյ Էյ ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն, որն էլ արդեն աշխատանքներ է սկսել Երևանի Կաշեգործների փողոց 70 հասցեում գտնվող գույքային համալիրի տարածքում:

Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել շինհրապարակի տարածքում, ծանոթացել կատարված աշխատանքներին, հետաքրքրվել հետագա քայլերով: Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) նախագահ Գագիկ Գևորգյանը վարչապետին տեղեկացրել է, որ ընկերությունը մոտ 14 մլն ԱՄՆ դոլարին համարժեք կապիտալ ներդրում է իրականացնում արտադրական և օժանդակ տարածքները վերանորոգելու, անհրաժեշտ ենթակառուցվածքներ հիմնելու, գույք ձեռք բերելու, հարակից տարածքը բարեկարգելու և կանաչապատելու ուղղությամբ: Նախատեսվում է, որ ԱՏԳ տարածքում գործունեություն կծավալեն արտերկրյա հեղինակավոր ընկերություններ, կստեղծվի շուրջ 1000-1200 աշխատատեղ: Նախնական մտադրությունների մասին արդեն համաձայնագրեր են կնքվել 8 ընկերության հետ՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ալժիրից, Հորդանանից, որոնց արտադրանքն արտահանվելու է ԱՄՆ, Ռուսաստան, ԱՄԷ, Իսրայել, Հնդկաստան, Չեխիա, Թաիլանդ, Հոնկոնգ, Ավստրիա, Բելգիա և այլն: Եվս 12 ընկերության հետ համագործակցությունը բանակցային փուլում է:

Տարածքում գործելու է ավելի քան 10.000 քմ մակերեսով ցուցահանդեսային կենտրոն՝ միջազգային ցուցահանդեսների, համաժողովների և զանգվածային այլ միջոցառումների կազմակերպման համար: 2014 թ. հոկտեմբերին այստեղ տեղի կունենա «Երևան շոու 2014» ոսկերչական միջազգային ամենամյա ցուցահանդեսը և Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) ամենամյա համաժողովը:

Ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության ոլորտային զարգացման ռազմավարությունները մշակվել են ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակում, որը միտված է տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնմանը` արտահանման ներուժի բացահայտման և արդյունավետ իրագործման ճանապարհով:

 

Անկախ

Էմմա Ուոթսոնը ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան

o_957430 (1)Բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնը, որը կինոսիրողին հայտնի է Հարի Փոթերի մասին ֆիլմերից, դարձել է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան: Հիմա նա պետք  է օգնի կանանց հնարավորությունների ու իրավունքների ընդլայնման, գենդերային հավասարության գծով ՄԱԿ-ի  կառույցին:

«Ես շատ երջանիկ եմ նոր աշխատանք սկսելու համար` «ՄԱԿ- կանայք» հրաշալի թիմի հետ,-գրել է նա թվիթերյան իր միկրոբլոգում:

` «ՄԱԿ- կանայք»-ը համաշխարհային կազմակերպության ամենաերիտասարդ կառույցներից է, որը ստեղծելու  որոշումն ընդունվել է 2010-ի հուլիսին: Կազմակերպությունը կոչված է  պայքարելու 12 հիմնական բնագավառներում ( այդ թվում` առողջապահություն, կրթություն, աշխատանքի տեղավորում, մասնակցություն քաղաքական կյանքին ու մարդու իրավունքների պաշտպանություն) կանանց խտրականության դեմ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

` «ՄԱԿ- կանայք» կազմակերպության գործադիր ղեկավար Ֆումզիլե Մլամբո-Նհկուկան  իր հերթին ասել է. «Մեզ համար մեծ պատիվ է  Էմմայի հետ աշխատելը : Երիտասարդության մասնակցությունը վճռորոշ դեր ունի գենդերային հավասարության գաղափարներն առաջ տանելու իմաստով ու, ես համոզված եմ, որ Էմմայի ունակություններն ու խանդավառությունը կազմակերպությանը թույլ կտան հասնել ողջ աշխարհի երիտասարդության սրտին ու մտքին»:

Էմմա Ուոթսոնը հայտնի է  նաև «Սուսոիկ-փուսիկ լինելը լավ է»,»Էլիտար հասարակություն», «7 օր ու գիշեր Մերլինի հետ» և «Նոյ» ֆիլմերից: 2009-ին նրա  անունը գրանցվել է Գինեսի գրքում, որպես տասնամյակի ամենաբարձր վարձատրվող դերասանուհի: 2014-ին նա ավարտել է ամերիկյան հեղինակավոր համալսարանը:

Անկախ

«Նախկինում մարդավարի կյանքով էի ապրում, հիմա ում եմ պետք …». ասում է 83-ամյա միայնակ տարեց կինը

անապահով ընտանիքԳյումրիով մեկ սփռված տնակային ավաններում և կիսախարխուլ շինություններում մեկուսացած կյանքով բնակվում են տասնյակ միայնակ տարեցներ: Նրանցից շատերը երիտասարդ տարիներին նույնիսկ մի քանի տասնամյակ աշխատել են քաղաքի նախկին, երբեմնի հզոր հիմարկ-ձեռնակություններում, սակայն այսօր ծանր ու անօգնական վիճակում են:

Նրանք հիմնականում ապրում են կենսաթոշակով, որը նույնիսկ կոմունալ ծախսերի վճարումները կատարելուն չի բավարարում: «Շիրակ կենտրոնի» կողմից ներկայացվող տեսանյութը Լենտեքստիլ կոմբինատում 30 տարի աշխատած, այժմ կիսանկուղային ու խոնավ շինությունում բնակվող Մանիկ տատի ծանր ապրելակերպի մասին է:

 

«Իրաքի և Շամի իսլամական պետությունը» սպառնացել է ՖԻՖԱ-ին

qatar_2022Վերջին շաբաթներին մերձավորարևելյան տարածաշրջանը լարվածության մեջ պահող «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն այս անգամ էլ հանդես է եկել ֆուտբոլային սպառնալիքներով: Նրանք զգուշացում են արել ՖԻՖԱ-ին 2022 թվականին Քաթարում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնության վերաբերյալ: «Իսլամական խալիֆայությունը հիմնվել է, և Աշխարհի գավաթի անցկացման Քաթար կոչվող պետություն չկա: Այն արդեն իսլամական պետության մի մասն է: Այնտեղ մուսուլմանների խալիֆ և էմիր Աբու Բաքր Բաղդադիի խոսքն է անցնում: Խալիֆը երբեք թույլտվություն չի տա դատարկ խաղերի և զվարճանքների անցկացման համար: Այդ պատճաով ՖԻՖԱ-ին խորհուրդ ենք տալիս այլընտրանքային տարբերակ փնտրել: ԻՇԻՊ-ի ձեռքում Շկոդա հրթիռներ կան և դրանք հեշտությամբ կարող են հասնել Քաթար: Ամերիկան էլ դա գիտի»,-հայտարարել են ԻՇԻՊ-ի զինյալները:

 

Անկախ 

 

Բրազիլիա-Գերմանիա. ինչ է կանխագուշակում ֆրանց Բեկենբաուերը

ֆբFranz-BeckenbauerԲրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության այսօր կայանալիք Բրազիլիայի և Գերմանաիայի հավաքականների մրցամարտից առաջ տարբեր տեսակետներ են հայտնվում;

Եվ ահա,Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ, Գերմանիայի հավաքականի լեգենդար խաղացող, 1974-ի աշխարհի չեմպիոն Ֆրանց Բեկենբաուերը կանխատեսում է, որ կհաղթի Գերմանաիայի հավաքականը.

«Կարծում եմ՝ 2:0 հաշվով կհաղթի Գերմանիայի հավաքականը: Հնարավոր է, որ դա կատարվի լրացուցիչ խաղաժամանակում:Այս առաջնությունում Գերմանիայի հավաքականն առայժմ շատ լավ է խաղում: Բրազիլացիները հսկայական ճնշում են զգում իրենց վրա: Իրավիճակը կարելի է համեմատել 1990-ի աշխարհի առաջնության հետ»,- ասել է Ֆրանց Բեկենբաուերը:

Հիշեցնենք, որ 1990-ի աշխարհի առաջնության եզրափակրում, որը կայացել էր հուլիսի 8-ին Հռոմում, Գերմանիայի հավաքականը 1:0 հաշվով առավելության էր հասել Արգենտինայի թիմի նկատմամբ:

 

Միջերկրական ծովում սկսվել է Սիրիայից դուրս բերված քիմիական զենքի ոչնչացումը

zenqՄիջերկրական ծովում «Cape Ray» մասնագիտացված ամերիկյան նավի վրա սկսվել է Սիրիայից դուրս բերված քիմիական զենքի ոչնչացումը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար, ցամաքային զորքերի գնդապետ Սթիվ Ուորենը:

Վերջինիս խոսքով` նավի վրա 600 տոննա քիմիական նյութ է գտնվում, որի մեծ մասը շատ վտանգավոր զարին գազն է: Ոչնչացման գործընթացը կավարտվի 60 օրից, սակայն եղանակային պայմանները կարող են երկարաձգել: Այն իրականացվելու է Քիմիական զենքի արգելման կազմակերպության սկզբունքներին համապատասխան:

 

Անկախ

Ինչ ընթացքում է Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի ապաքինումը

յումաօ40154Մոսկվայի «Սպարտակը» նորանշանակ գլխավոր մարզիչ Մուրատ Յակինի գլխավորությամբ պատրաստվում է նոր մրցաշրջանին: Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացողներ Յուրա Մովսիսյանը և Արազ Օզբիլիսը ներկայումս ապաքինում են ստացած լուրջ վնասվածքները: Եվ ահա, Մոսկվայի «Սպարտակի» մարզական տնօրեն Ռոման Ասխաբաձեն տեղեկացրել է, թե Մովսիսյանի և Օզբիլիսի վերականգում ինչ ընթացքում է: Ընդ որոմ, երկուսն էլ  ապքինվում են ծնկահոդի վիրահատությունից հետո:

«Յուրա Մովսիսյանը վերականգնողական փուլն անցնում է Տարասովկայի մարզաբազայում,ամեն բան արվում է, որ լավ լինի: Վիրահատությունը կատարած վիրաբույժի եզրակացությամբ` իրավիճակն այնքան էլ բարդ չէ, ինչքան կարող էր լինել: Երկու ամսում նա պետք մարզավիճակ ձեռք բերի և վերադառնա շարք: Ամեն ինչ կախված է բացառապես Մովսիսյանից, նրա ձգտումից և եռանդից: Մեր հերթին նրա համար կստեղծենք բոլոր պայմանները: Օզբիլիսի համար ասելը, թե ամեն ինչ լավ է, սուտ կլինի: Արազը շատ է ցավում, որ վնասվածքէ ստացել, նա ցանկանում էր ամրապնդվել հիմնական կազմում, դրսեւորել իրեն: Ցավոք, ֆուտբոլում ոչ ոք երաշխավորված չէ վնասվածքներից: Օզբիլիսը վերականգնվում է, սակայն չեմ կարծում, որ նրան կտեսնենք այս մրցաշրջանում: Նա խաղադաշտ կվերադառնա 8-9 ամիս հետո»,- ասել է Ասխաբաձեն:

 

Մեդիտացիա սառած մարմնով սառնարանի մոտ

o_978829Հունվարին սրտի նոպայից վախճանվեց հնդիկ գուրու Աշուտոշ Մահարաջը, որը համարվում է աշխարհի ամենահարուստ քարոզիչներից մեկը: Նրա մարմինն արդեն կես տարի պահվում է սառնարանում: Նրա հետևորդները կարծում են, որ իրենց կուռքը շուտով կարթնանա, սակայն գուրույի հարազատները ցանկանում են դիակիզման հանձնել  հանգուցյալի մարմինը, հաղորդում է  Mirror-ը:

Աշուտոշ Մահարաջը նույնիսկ մահից հետո է համարվում աշխարհի ամենահարուստ գուրուն.նրա կարողությունը հարյուրավոր միլիոն դոլարներ է գնահատվում: Ողջ աշխարհում տասնյակ հազարավոր մարդիկ են նրան առաջնորդ համարում: Նրա երկրպագուների ձեռնարկով, 70-ամյա հնդիկի մարմինը Փենջաբ նահանգի Նուրմահալ քաղաքում տեղավորել են սառցախցիկը:

Գուրույի հետևորդները օրերով մեդիտացիա են անում սառնարանի մոտ: Նրանք ասում են, որ նա չի մահացել ու շուտով կարթնանա, քանի որ Մահարաջը նման բան առաջներում էլ է արել.»Սարերի գագաթին բազմամյա մեդիտացիան մեր ուսուցչի  մարմինն ու հոգին կոփել են: Գիտությունն անզոր է յոգայի արվեստի առջև»,-ասում են հնդիկի հետևորդները, ովքեր հրաժարվում են հավատալ, որ իրենց գուրուն այլևս չի կենդանանա:

Արդեն 6 ամիս է անցել , ինչ նրա մարմինը սառցախցիկում է, սակայն, գուրույի հոգին առաջվա պես մարմին չի վերադառնում: Իսկ նրա բարեկամներն ասում են, որ հոգնել են սպասելուց.»Մեզ դժվար է հավատալը, որ նա իսկապես մահացել է: Մենք ցանկանում ենք նրա մարմինը դիակիզել»,-ասում են ուսուցչի մտերիմները, գտնելով, որ նրա երկրպագուները ավելի շատ մտահոգված են նրա կարողությամբ: Ստույգ ամսաթիվը, թե երբ է տեղի ունենալու դատավարությունը դիակիզման հարցերով, առայժմ չեն նշվում:

Հանգուցյալ ուսուցիչը քարոզչությամբ սկսել է զբաղվել 1983-ից: Նա աշխարհի տարբեր երկրներում հոգևոր դպրոցներ է բացել: Մահարաջի օտարերկրյա հետևորդները հնդիկ հավատակիցներին կոչ են անում շարունակել մեդիտացիան հանգուցյալի մարմնով սառնարանի մոտ, չնայած արդեն 6 ամիս դրանք ոչ մի բանի չեն հանգեցրել:

Անկախ

Հենրիխ Մխիթարյաը մարզվում է «Բորուսիայի» կազմում

հմ-3331446Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», սկսեց նախապատրաստվել նոր մրցաշրջանին:

Թիմը հավաքվել է Կիրհբերգում: Ընդ որում, 3-րդ տարին անընդմեջ դորտմունդյան ակումբն ուսումնամարզական հավաքը սկսում է  ավստրիական Ալպերի ստորոտին գտնվող այս քաղաքում:

«Բորուսիան» 5 օր կմարզվի: Մասնակցում է թիմի հիմնական կազմի 9 և երկրորդ թիմի 8 ֆուտբոլիստ: Հավաքին մասնակցող ֆուտբոլիստների թվում է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

4 ֆուտբոլիստներ (Հյումելս, Վայդենֆելեր, Գրոսկրոյց, Դուրմ) մասնակցում են աշխարհի առաջնությանը, 5 ֆուտբոլիստ (Լանգերակ, Սոկրատիս, Իմոբիլե, Ռամոս, Չի) արձակուրդում է, 4 ֆուտբոլիստ (Բլաշիկովսկի, Ռոյս, Գյունդողան, Սար) ապաքինում է վնասվածքները:

Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կրթության որակի ապահովման գործում

DSCN2021ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանն ընդունեց Ֆրանսիայի բարձրագույն կրթության և գիտական հետազոտության նախարարության Եվրոպական և միջազգային հարաբերությունների վարչության տնօրենի գիտական հետազոտությունների գծով խորհրդական  Ժան Լյուկ Կլեմենտին:

Կլեմենտը Հայաստանում է ծանոթանալու հայաստանյան  բարձրագույն կրթական համակարգին և առանձնահատկություններին:

Պրն Թոփչյանը ֆրանսիացի հյուրին ներկայացրեց ՈԱԱԿ կառուցվածքը,  գործունեությունը և հիմնական նպատակները: Մանրամասն քննարկվեց հավատարմագրման գործընթացը` զուգահեռաբար համեմատելով   եվրոպական երկրներում նույն գործընթացի հետ:

DSCN2024Քննարկվեց  անդրազգային կրթություն ապահովող բուհերի հավատարմագրման հնարավորությունը, կրթության համադրելիությունը Հայաստանում և Ֆրանսիայում, ինչպես նաև  որակավորումների ազգային շրջանակը` այն համեմատելով Բոլոնյան համակարգի հետ:

Թոփչյանն ու Կլեմենտը քննարկեցին նաև կրթության որակի ապահովման ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության հեռանկարները: Կլեմենտը նշեց, որ իրենք հետաքրքրված են ուսանողների շարժունակության սահմանների ընդլայնմամբ և կցանկանային, որ ֆրանսիացի ուսանողը կարողանար իր կրթությունը շարունակել նաև հայաստանյան բուհերում և հակառակը:

Կողմերը պայմանավորվեցին համագործակցությունը խորացնելու հետագա քայլերի մասին:

Զավեն Հովհաննիսյանը կսպասարկի ֆուտբոլի Եվրոպայի լիգայի հանդիպում

55MHI27QY6hWpsYvq0WzOv3RLg2Հուլիսի 10-ին տեղի կունենան Եվրոպայի լիգայի 2014/2015 թթ. խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումները: «Սանտ Խուլիա» (Անդորրա)-«Չուկարիչկի» (Սերբիա) հանդիպումը կսպասարկի հայկական մրցավարական անձնակազմը՝ Զավեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: Նրա օգնականները կլինեն Մեսրոպ Ղազարյանը և Արման Ղուշչյանը, իսկ չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Սուրեն Բալիյանը: