Ճապոնիայում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է եղել

1279Ճապոնիայում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է եղել, հաղորդում է  Газета.Ru-ն:

ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով,   ցնցումների էպիկենտրոնը Սիձուոկա պրեֆեկտուրայի ափերի մոտ , Խաղաղ օվկիանոսում է  եղել, 300 կմ-անոց խորության վրա: Տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Մինի ֆուտբոլի նոր խաղադաշտերի կառուցման վերաբերյալ

002Ընդառաջելով ֆուտբոլ մարզաձևը նախընտրող փոքրիկ երևանցիների խնդրանքին,  Երևանի քաղաքապետարանը  այս տարի մայրաքաղաքի վարչական շրջաններում կկառուցի մինի ֆուտբոլի ևս 15 խաղադաշտ: Դրանցից երկուական խաղադաշտ կտեղակայվի Աջափնյակ, Էրեբունի, Նոր Նորք, Շենգավիթ վարչական շրջաններում, մեկական խաղադաշտ՝ Ավան, Դավիթաշեն, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում: Աշխատանքները մեկնարկել են ապրիլի 11 –ին, վերջնաժամկետը սեպտեմբերի 20-նն է: Դավթաշեն և Ավան վարչական շրջաններում մինի ֆուտբոլի խաղադաշտերն արդեն հանձնվել են շահագործման, ընդ որում ` անհրաժեշտ մարզագույքով, ենթակառուցվածքներով ու արտաքին լուսավորության համակարգերով: Զուգահեռաբար այժմ ընթանում են նախորդ տարիներին կառուցված խաղադաշտերի ընթացիկ նորոգման, այդ թվում նաև արհեստական խոտածածկի փոխարինման աշխատանքները:

Անկախ

Օգոստոսյան խորհրադակցությունների մեկնարկ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է 2014-2015 ուսումնական տարվա մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակացույցը: Համաձայն հրամանի՝ օգոստոսի 26-30-ը, ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ  հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների հետ կրթական գործընթացին առնչվող կազմակերպական և մեթոդական խնդիրները քննարկելու նպատակով,  հանրապետության մարզերում և մայրաքաղաք Երևանում կանցկացվեն ուսուցիչների և տնօրենների խորհրդակցություններ:

Հանրակրթական դպրոցների տնօրենների և ուսուցիչների հետ հանդիպելու, խորհրդակցություններին մասնակցելու, տեղում  իրավիճակին ծանոթանալու և առկա խնդիրների վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով     կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով  մարզեր կգործուղվեն  կրթության և գիտության նախարարի տեղակալներ Մ.Մկրտչյանը,   Կ. Հարությունյանը և ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանը:

Նախարար Արմեն Աշոտյանն օգոստոսի 27-ին ներկա կլինի ՀՀ կրթության և գիտության  նախարարության ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրենների խորհրդակցությանը, օգոստոսի 28 -ին կայցելի  Շիրակի, 29-ին՝ Լոռու, իսկ 30-ին Տավուշի մարզեր՝ մասնակցելու մարզային խորհրդակցություններին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի նույն հրամանով   մարզերում առարկայական սեկցիոն պարապմունքների կազմակերպումը հանձնարարվել է  ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի մասնաճյուղերի մասնագետներին: