Լուսանկարիչը հրապարակել է «լուսին» և «արև» թռչող ինքնաթիռի լուսանկարներ (լուսանկարներ)

Ֆրանսիացի լուսանկարիչը լուսանկարել է ուղևորատար ինքնաթիռներին «լուսին» և «արև» թռչելիս:

արև թռչող

39-ամյա Սեբաստիան Լեբրիգանդը Boeing Dreamliner-ը լուսանկարել է Փարիզի մոտակայքում գտնվող իր տան ետնաբակից:

Լուսանկարները այնպիսի տպավորություն են ստեղծում, որ ինքնաթիռը թռչում է արևի շուրջը կամ պատրաստվում վայրէջք կատարել լուսնի մակերեսին:

airplain-sun airplain-moon2

Լեբրիգանդը շուրջ 20 տարի սիրողական մակարդակով զբաղվում է աստղագիտությամբ, իսկ ինքնաթիռը լուսանկարել է՝ օգտագործելով լուսանկարչական ապարատ և հեռադիտակ:

Նրա ստացած լուսանկարները մինչև երեք ժամ աշխատանքի արդյունք են:

airplain-moon1 airplain-moon aircraft - speeding - around the sun

Լեբրիգանդը նշել է, որ ինքը նման արդյունք ստացել է համբերության և հաջողության շնորհիվ՝ ավելացնելով, որ ինքը լուսանկարում է այն, ինչը անզեն աչքով դժվար է նկատել և հաճույք է ստանում դրանից:

Տրվեց «Բազե-2014»-ի մեկնարկը (լուսանկարներ)

Բազե 2014

Օգոստոսի 18-ին Ծաղկաձորում մեկնարկեց «Բազե-2014» համահայկական երիտասարդական հավաքը։ Այն կազմակերպում և իրականացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։

Բազե 2014

Հավաքի բացման արարողության ընթացքում ՀՀ  վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ողջունելով բազեականներին, ընդգծեց, որ հայ երիտասարդությունն իր ներուժը ծառայեցնում է հայոց պետականության ամրապնդմանն ու հետագա զարգացմանը, բարձրացնում Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում։ Վարչապետը նշեց, որ դա երիտասարդներն անում են ազգային ինքնագիտակցության բարձր զգացումով և հայրենասիրական ոգով, ինչի ապացույցն է վերջերս շփման գծում հակառակորդի սադրանքներին ի պատասխան մեր զինվորների արժանի հակահարվածը։ ՀՀ  կառավարության ղեկավարն ընդգծեց նաև, որ երիտասարդության հարցերը մշտապես գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում, և  ազգային զարգացման ծրագրերը հիմնված են երիտասարդների ստեղծարար ուժի վրա։

DSC_0624DSC_0654DSC_0642

Հայաստանի երիտասարադական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն իր ողջույնի խոսքում նախ շնորհակալություն հայտնեց բոլոր այն երիտասարդ զինվորներին, ովքեր այս օրերին պահում են մեր երկրի սահմանները։ Կարեն Ավագյանը  նկատեց, որ «Բազե» հավաքն իր 12-ամյա պատմությամբ ապացուցել է կարևորությունը երիտասարդության համար։ «Բազեն», ըստ Կարեն Ավագյանի, խորհրդանշում է միասնություն, համախմբում, պայքար։ «Մենք փորձել ենք «Բազեն» ավելի հետաքրքիր դարձնել՝ բավականին մեծ թվով նորամուծություններ են անելով հավաքում։ Պայքարն այս ընթացքում թեժացել է։ Ավելի դժվարացել է հաղթանակը, քանի որ մասնակիցների շրջանում աստիճանաբար մեծանում է մրցունակ երիտասարդների թիվը»,- նշեց Կարեն Ավագյանը։

Խոսելով հավաքի հասցեին հնչող քննադատությունների մասին՝ հիմնադրամի համակարգողը նկատեց, որ քննադատությունն իրականում օգնում է, որպեսզի ավելի լավը դարձնեն հավաքը. «Շատ դեպքերում եղել են տեղին քննադատություններ, որոնց շնորհիվ բացթողումներն ու եղած խնդիրները շտկվել են։ Եղել են նաև ինքնանպատակ քննադատություններ, անգամ դրանք օգնել են, որ մեր հավաքը կայանա։ Նշանակում է՝ ինչ-որ մեկը վատ է զգում, որ մեզ մոտ գործը շատ լավ է ստացվում»,- ասաց Կարեն Ավագյանը՝ ավելացնելով, որ «Բազեն» կայացած ծրագիր է, ինչի ապացույցն է այն, որ հավաքը գտնվում է երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում, երիտասարդները միշտ սպասում են այս հավաքին, ու մեծ պայքար է ընթանում մասնակցության համար։

Հավաքի բացման արարողությունից հետո ՀՀ  վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը պատասխանեցին հավաքի մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին ՀՀ տնտեսության զարգացմանը, գյուղատնտեսությանը, կրթական խնդիրներին և այլն։

Նշենք, որ 12-ամյա պատմություն ունեցող «Բազեին» ընդհանուր առմամբ մասնակցել է ավելի քան 8000 երիտասարդ Հայաստանից, Արցախից և սփյուռքից։ «Բազե-2014»-ին ՀՀ պետական դրոշի գույները խորհրդանշող երեք ճակատներում ձևավորվել է 45 ջոկատ՝ յուրաքանչյուրում 9 անդամ։ Այս տարի հավաքին մասնակցում է շուրջ 500 երիտասարդ։ Նրանք ուժերը կչափեն մշակութային, մարզական և ինտելեկտուալ մրցույթներում։ Մրցույթներին զուգահեռ ՀՀ պաշտպանության նախարարության հետախույզ մասնագետների, մարտական, կրակային պատրաստության հրահանգիչները, առաջին բուժօգնության սանհրահանգիչները կաշխատեն հավաքի մասնակիցների հետ։

 

Քրիստինա Ագիլերան հրապարակել է իր նորածին դստեր անունը

Ագիլերա

Քրիստինա Ագիլերան հրապարակել է իր նորածին դստեր անունը: Երգչուհին Twitter կայքում հաստատել է իր և իր փեսացու Մաթ Ռաթլերի դստեր լույս աշխարհ գալը՝ հայտնելով, որ նրա անունը Սամը Րեյն Ռաթլեր է, ինչը թարգմանաբար նշանակում է «ամառային անձրև»:

Այս մասին Ագիլերան հայտնել է կիրակի օրը՝ օգոստոսի 17-ին: Ագիլերան նաև վեց տարեկան որդի ունի Ջորդան Բարթմանի հետ ամուսնությունից:

Ագիլերայի դստեր ծնվելու լուրը առաջինը տարածել էր Popdust-ը՝ նշելով, որ երգչուհին ծննդաբերել է շաբաթ օրը:

Ագիլերան և իր փեսացուն հանդիպել են 2010թ-ին: Զույգը իրենց նշանադրության մասին հայտարարել էր այս տարի Վալենտինի օրը, որից կարճ ժամանակ անց հայտնել էին Ագիլերայի հղի լինելու մասին:

Հղիության ընթացքում օրական երկու բաժակ սուրճ օգտագործելը մեծացնում է երեխայի սակավարյունության հավանականությունը

սուրճ

Յուրաքանչյուր օր երկու բաժակ սուրճ խմող հղի կանայք իրենց երեխաներին սակավարյունություն ունենալու վտանգի տակ են դնում:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ հիղության ընթացքում սուրճ օգտագործող կանանց երեխաների մոտ մանկության տարիներին սակավարյունություն ունենալու հավանականությունը 60 տոկոսով աճում է:

Գիտնականները հայտնում են, որ կառավարությունը պետք է նախազգուշացնի հղի կանանց սուրճի օգտագործումը սահմանափակելու վերաբերյալ, ինչպես որ զգուշացնում են ալկոհոլի և ծխախոտի օգտագործման վտանգների մասին:

Փորձագետները կարծում են, որ կոֆեինը փոխում է պտղի բջիջների ԴՆԹ-ն, որից հետո դրանք ավելի հակված են դառնում ուռուցքների զարգացման նկատմամբ:

Հետազոտողները դիտարկել են արդեն իրականացված ավելի քան 20 հետազոտությունների արդյունքներ և պարզել, որ հղիության ընթացքում սուրճ օգտագործած կանանց երեխաների մոտ սակավարյունության հավանականությունը 20 տոկոսով աճում է: Իսկ երկու բաժակից ավել օգտագործման դեպքում սակավարյունության հնարավորությունը աճում է 60 տոկոսով:

Չորս և ավել բաժակ սուրճ օգտագործող կանանց երեխաների մոտ հիվանդության հավանականությունը աճում է 72 տոկոսով: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամերիկյան ամսագրում:

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ՊՆ նախարարները կհանդիպեն Նախիջևանում

եռակողմ հանդիպում Թուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ` Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը մեկնել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն մասնակցելու Ադրբեջանի, Վրաստաի և Թուրքիայի ՊՆ նախարարների եռակողմ հանդիպմանը: Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ` այցի շրջանակներում Յըլմազը երկկողմ հանդիպումներ կունեն իր պաշտոնակիցներ Զաքիր Հասանովի և Իրակլի Ալասանիի հետ: Նախարարները կհանդիպեն նաև Նախիջևանի մեջլիսի ներկայացուցիչ Վասըֆ Թալիբովի հետ և կայցելեն զորանոցներ:

Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան վրա կրակած անձը հայազգի Արթուր Միրզոյանն է

Մոսկվա

Այսօր առավոտյան Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան վրա հրացանով կրակ բացած անձը ազգությամբ հայ 43-ամյա Արթուր Միրզոյանն է: Վերջինիս արձակած կրակոցների հետրանքով դեսպաննատան աշխատակիցները չեն տուժել, վնասվել է միայն շենքի առջևի ցուցանակը: Ռուսական ոստիկանությանը հաջողվել է նրան ձերբակալել և տեղափոխել ոստիկանություն: Առաջին իսկ հարցաքննման ժամանակ պարզվել է անձի ինքնությունը: Միրզոյանը Մոսկվայում փայտանյութի արտադրամասի սեփականատեր է հանդիսանում: Նա չի ցանկացել մեկնաբանել, թե ինչու է այդ արարքին դիմել, սակայն տեղական անվտանգության աշխատակիցները այն կապել են վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակի հետ: Հարձակուման կազմակերպված բնույթը պարզելու համար հետաքննություն է սկսվել:

Գաղտնալսման սկանդալ Թուրքիայի և Գերմանիայի միջև

Գերմանիա-Թուրքիա

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է գերմանական մամուլում հայտնված լուրերը, թե Գերմանիայի հետախուզական ծառայությունը Թուրքիայում գաղտնալսել է մի շարք կարևոր հեռախոսազրույցներ: «Եթե նույնիսկ աննշան ապացույց գտնվի, որը այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա Գերմանիան պարտավոր է բացատրություն տալ այս լրջագույն հարցի վերաբերյալ: Նման գործողություններ միանգամայն անընդունել են երկու բարեկամ և դաշնակից պետությունների հարաբերություններում, որոնք պետք է հիմնված լինեն փոխվստահության և հարգանքի վրա»,-ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Ավելի վաղ Անկարայում Գերմանիայի դեսպան Էբերհարդ Պոլը գաղտնալսման լուրերի հետ կապված կանչվել էր Թուրքիայի ԱԳՆ: Նշենք, գերմանական «Der Spiegel» ամսագիրը գրել էր, թե Գերմանիայի հետախուզական ծառայությունը կառավարության  2009 թվականին կառավարության կարգադրությամբ Թուրքիայում հետախուզական գործունեություն է ծավալում:

 

Իրանում երկրաշարժի հետևանքով 260 մարդ է տուժել, զոհեր չկան

Իրան

Այսօր վաղ առավոտյան Իրանի Իսլամ նահանգում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում տուժածների թիվը հասել է 260-ի, զոհեր չկան: Տարբեր վնասվածքներ ստացած 13 հոգու վիճակը ծանր է գնահատվում: Ցնցումների էպիկենտրոն հանդիսացող Մուրմուրի քաղաքում շենքեր մոտ 50 տոկոսը և ենթակառուցվածքների մոտ 70 ավերվել են, իսկ Աբադան քաղաքում մոտ 2700 բնակելի տուն է վնասվել: Իսլամի նահանգապետ ու Կարմիր Կիսալուսնի ներկայացուցիչները աղետի վայր են եկել, որտեղ այժմ աշխատում են փրկարարական և շտապ օգնության ծառայությունները:

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնության չեն եկել

kahire

Կահիրեում պաղեստինյան դիմադրության պատվիրակության անդամ Քեյս Աբդալքարիմը հայտնել է, որ հաշտության հասնելու համար տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնության չեն եկել: Վերջինիս խոսքերով` պատճառը իսրայելական կողմի` պաղեստինցիներին ներկայացված զինաթափման պահանջն էր: Աբդալքարիմի համոզմամբ` այդ պահանջը բավական էր, որպեսզի համաձայնությունը չկայանար:

Իսկ ՀԱՄԱՍ-ի ղեկավար կազմից Մուսա Աբու Մարզուքը իր «Facebook»-յան էջում գրել է, թե Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրաժարվել է զինադադարը երկարաձգելու Եգիպտոսի առաջարկից, ինչը կարող է պատճառ հանդիսանալ նախկին իրավիճակի վերականգնման համար: Նրա կարծիքով` Նեթանյահուն իր երկրում դարձել է ներքին հակասությունների գերին:

«Պարտավոր ենք գործուն օգնություն ցույց տալ եղբայրական ժողովուրդներին». Ա. Շաքարյան

imagesԹուրքագետ Արտակ Շաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. “Ասորիներն ու եզդիները հայերիս հետ հավասար կոտորվել են Ցեղասպանության տարիներին, ասորիներն ու եզդիները հայերիս հետ հավասար շենացրել են Հայաստանի Հանրապետությունը, ասորիներն ու եզդիները հայերիս հետ հավասար պայքարել են Արցախյան ազատամարտում, մենք պարտավոր ենք գործուն օգնություն ցույց տալ եղբայրական ժողովուրդներին”:

 

Անկախ

 

Ինչ է գրել Վազգեն Մանուկյանը Ժիրինովսկուն Լևոն Հայրապետյանի հարցով

manukyan&zhirinovskiՕգոստոսի 16-ին «Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» շտաբի անդամները հեռախոսազրույց են ունեցել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ, որն այս պահին գտնվում է արձակուրդում, և նախնական պայմանավորվածություն ձեռքբերել նրա հետ հանդիպման համար:

Ինչպես տեղեկանում ենք շտաբի ֆեյսբուքյան էջից, Վազգեն Մանուկյանը հայտնել է, որ պատրաստ է օգտակար լինել մեր հայրենակից հայտնի բարերար, գործարար Լևոն Հայրապետյանին՝ միաժամանակ տեղեկացնելով, որ մինչև օգոստոսի 13-ի դատական նիստը ինքը նամակ է գրել ՌԴ պետդումայի պատգամավոր, ռուս հայտնի քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկուն և խնդրել նրան աջակցել Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու հարցում:

ՀԽ գրասենյակից Անկախ-ին տեղեկացրին, որ նամակն ուղարկվել է օգոստոսի 1-ին: Նամակում նշվել է, որ Լևոն Հայրապետյանը հայրենիքում հայտնի է ոչ միայն իբրև գործարար, այլև մարդ, որը մշտապես զբաղվում է բարեգործությամբ և մեծ հարգանք է վայելում ողջ ժողովրդի կողմից, և դժվար է պատկերացնել, որ նա կարող է մեղադրվել նման հանցագործության մեջ, ինչի մասին ասվում է:

Մանուկյանը նամակում նաև նշել է, որ դատարանը պետք է որոշի՝ մեղավոր է Հայրապետյանը, թե ոչ, սակայն ընդգծել է, որ վերջինս առողջական լուրջ խնդիրներ ունի, և նման իրավիճակում գտնվող մարդուն բանտում կամ բանտային հիվանդանոցում պահելը ոչ միայն մարդկային չէ, այլև կարող է Հայաստանի և հայկական սփյուռքի կողմից ոչ միանշանակ ընկալվել:

Մանուկյանը Վլադիմիր Ժիրինովսկուն խնդրել է իր ազդեցությունն օգտագործել Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու հարցում, որպեսզի նա համապատասխան բուժում ստանալու հնարավորություն ունենա՝ համոզմունք հայտնելով, որ դա որևէ կերպ չի խոչընդոտի հետաքննությանն ու դատական գործընթացին:

 

Անկախ

WikiLeaks-ի հիմնադիրը հնարավոր է ինքնակամ հանձնվի իշխանություններին

1236-390x290WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը առողջական խնդիրների պատճառով դիտարկում է նաև  իշխանություններին ինքնակամ հանձնվելու տարբերակը, հաղորդում է Газета.Ru-ն:

Ասանժը , 2012-ի հուլիսի 19-ից Շվեդիայի ու ԱՄՆ-ի իշխանություններից թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: Եթե նա լքի դեսապանատունը, ապա իսկույն կձերբակալվի լրտեսության ու սեքսուալ բնույթի հանցանքների համար:

Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ Ասանժը առողջական խնդիրներից է բողոքում: Սակայն, էկվադորյան դեսպանատան աշխատակիցները Ֆորին Օֆիսից նրան  դիվանագիտական համարանիշերով ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխելու խնդրանքի պատասխանը չստաց ան:

Ասանժն իր հետագա պլանների մասին խոստացել է օգստոսի 18-ի մամլո-կոնֆերանսի ժամանակ պատմել:

«Նրա խոսքով, ինքը հիվանդ սիրտ ունի, թոքերի քրոնիկ հիվանդություն, վատ տեսողություն, արյան բարձր ճնշում: Ու այդ բոլորը` էկվադորյան դեսպանատանն անցկացրած 2 տարվա  հետևանքով»,-հայտնել է Sky News-ի մեկնաբան Մարտին Բրանտը:

Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան վրա կրակ են բացել

pic_def4990a4954686a37ab409ad8953b94Այսօր առավոտյան  տղամարդը որսորդական հրացանից կրակ է բացել  Մոսկվայի  Խամովինչյան  շրջանում գտնվող թուրքական դեսպանատան վրա, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով քաղաքային ոստիկանությանը:

Իրավապահ մարմինների ներկայացուցիչների խոսքով, երբ տղամարդը կրակ է բացել շենքի ուղղությամբ, նրան ձերբակալել է դիվանագիտական առաքելության պահակությունը: Միջադեպից ոչ ոք չի տուժել:

Ձերբակալվածն իր արարքի դրդապատճառների մասին ոչինչ չի ասել: Ներկա պահին նա գտնվում է ոստիկանությունում:

Լոնդոնի բնակիչները ճախրող հրեշտակ են տեսել

m_995332Լոնդոնի արևելյան հատվածի բնակչուհի Միրետա Բինոկեն ապշել է, իր տան վերևում հրեշտակ հիշեցնող հսկայական ամպ տեսնելով: Նրա կատարած լուսանկարները իսկույն թևածեցին ողջ աշխարհի ԶԼՄ-ներով մեկ: Սա առաջին անգամըչէ, որ բրիտանացիներն իրենց երկնքում «աստվածային նշաններ» են նկատում:

Բրիտանուհին իր ընկերների հետ ետնաբակում էր, երբ հանկարծ նրա տան վերևում հայտնվեց հրեշտակ-ամպը: Կնոջ խոսքով, հյուրերն իսկույն աշխուժացել են, իսկ ինքը վազել է լուսանկարչական ապարատի հետևից:

o_823371Լրագրողները կատակում են, որ շուտով Լոնդոնի Բարքինգ շրջանը, որտեղ ապրում է Բինոկեն, կվերածվի ուխտագնացության վայրի, չնայած օգտատերերից ոմանք գտնում են, որ այն ֆոտոշոփի արդյունք է:

o_823385Ի դեպ, սա այս ամառ լուսանկարված առաջին «հրեշտակը» չէ: Հուլիսի վերջին Սնեթիսհեմ գյուղակի  բնակիչը լճակի մոտ զբոսնում էր ու հանկարծ անմիջապես գլխավերևում աստծու դեմք տեսավ: Իսկ անցած տարի բրիտանական Սիդմութ քաղաքի երկնքում հրեշտականման ամպ էին նկարել:o_986229

Փարիզում սաուդյան արքայազնին ուղեկցող ավտոմեքենան են թալանել

o_965158-390x290Ֆրանսիայի մայրաքաղաքում անհայտ անձինք զինված հարձակում են կատարել սաուդյան արքայազնին ուղեկցող ավտոմեքենայի վրա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հանցագործները 250 հազար եվրո գումար են գողացել, ինչպես նաև` խլել են ավտոմեքենան: Թե որ արքայազնի հետ է նման անախորժություն կատարվել, ոստիկանությունը չի հայտնում:

Հարձակումը կատարվել է քաղաքի մուտքի մոտ.Սաուդյան Արաբիայի դեսպանությանը պատկանող մեքենայի վրա ինքնաձիգներով զինված մի քանի մարդիկ են հարձակվել: Գումարից բացի, նրանց ձեռքում են հայտնվել դիվանագիտական առաքելությանը պատկանող փաստաթղթեր ու արքայազնի անձնական իրեր: Ոստիկանության տեղեկացմամբ, զենք չի գործադրվել, տուժածներ չկան: Հարձակում կատարողներին հաջողվել է թաքնվել: Կատարվածի հետաքննությունը սկսվել է:

Փարիզի հյուսիսային ծայրամսում է գտնվում Ռուասի ու Շառլ դը Գոլ օդանավակայաններ տանող մայրուղին, որը աղմկալի թալաններով է հայտնի: Դրանցից մեկն էլ 2010-ին այն ժամանակվա Կիևի քաղաքապետ Լեոնիդ Չեռնովեցկու դստեր լիմուզինի  վրա խցանման ժամանակ կատարված հարձակումն էր. աղջկանից խլել էին պայուսակը որի մեջ նրա բոլոր թանկարժեք իրերն էին` 4,5 մլն եվրո արժողությամբ:

6,2 մագնիտուդով երկրաշարժ Իրանում

երկրաշարժՕգոստոսի 18-ին Իրանի արևմուտքում , վաղ առավոտյան 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են Իրաքին սահմանակից  Իլամ նահանգի Աբադան քաղաքից 36 կմ հարավ-արևելք:

Օջախը 10 կմ  խորության վրա է: Տեղի բնակիչների տարհանման, ինչպես նաև զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան: