Լիբիական ՌՕՈՒ-ի ինքնաթիռը վթարվել է Թունիսում

521004Թունիսում վթարի է ենթարկվել լիբիական ռազմական ինքնաթիռը.զոհվել են բոլորը` 11մարդ:

Ինքնաթիռն ընկել է տուրիստական Գրոմբալիա քաղաքի մոտ, գիշերը: Ինքնաթիռում է եղել “Ալ-Քաիդա” ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը:

Վթարի պատճառները դեռևս չեն պարզվել:

Լիբիայում, Քադաֆիի տապալումից հետո մինչ օրս նոր իշխանություններին չի հաջողվել երկրում կարգուկանոն հաստատել: Մինչ այժմ էլ տարբեր խմբավորումների կողմից հարձակումներ են կատարվում իշխանության ներկայացուցիչների վրա:

Անկախ

ՀԱՀ-ի նախագահի որդին մեղադրվում է մի կնոջ մահվան մեջ

юар1ՀԱՀ-ի նախագահ Ջեյկոբ Զումայի որդին միկրոավտոբուսի մասնակցությամբ վթարի մեջ է ընկել.մի կին է զոհվել:

Դեպքը կատարվել է փետրվարի 1-ին, սակայն դրա մասին հիմա է հայտնի դարձել: Ոստիկանության տվյալներով, Դուդուան Զումայի  վարած Porsche 911-ն, թաց ճանապարհի վրա սահելով բախվել է միկրոավտոբուսին: Հետևանքը եղել է այն, որ 2 մարդ վիրավորվել է, մի կին էլ` մահացել: Որոշ տվյալների համաձայն, կինը Զիմբաբվեի քաղաքացի էր: Ինքը Porsche 911-ի վարորդը լուրջ վնասվածք չունի:

Տեղի ընդդիմության ներկայացուցիչները այդ պատահարի հետաքննության հսկողությունն են ստանձնել.նրանց խոսքով` ոչ ոք օրենիքից վեր չէ:

Անկախ

Ավտովթարից զոհվել է “Շախտյորի” բրազիլացի ֆուտբոլիստ Մայկոնը

imgpreviewԴոնեցկի “Շախտյորի” բրազիլացի հարձակվող Մայկոնը զոհվել է փետրվարի 7-ի` լույս 8-ի գիշերը, ավտովթարից: Մանրամասներ առայժմ չեն հայտնվում:

Ընթացիկ սեզոնում 25-ամյա խաղացողը “Իլյիչևցե”-ում էր : Ուկրաինայի առաջանությունում նա 10 խաղի է մասնակցել ու 3 գնդակի հեղինակ դարձել:

Անկախ

Վանաձորի խոշոր վթարի հետևանքները վերացվել են. Արմեն Գևորգյան

արմեն գևորգյանԱյսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Բացելով նիստը, Տիգրան Սարգսյանն անդրադարձել է հանրությանը հուզող մի շարք հարցերի: Վանաձոր քաղաքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկություն է տվել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը. «Մի քանի օր առաջ Վանաձորում, գազի հիմնական մայրուղու վրա, խոշոր վթար է տեղի ունեցել, և սպասարկող ընկերությունը բնակչության անվտանգությունն ապահովելու համար քաղաքի գազամատակարարումը դադարեցրել է: Որպես դրա հետևանք հատկապես ջեռուցման հետ կապված խնդիրներ են սկսել առաջանալ ոչ միայն բազմաբնակարան շենքերում, այլ նաև տարբեր ձեռնարկություններում և հիմնարկներում: Նույն օրը հայտնաբերվել է վթարի հիմնական տեղը. բավական բարդ վթար է եղել և իր էությամբ, և´ հետևանքներով: Երեքշաբթի օրվանից մասամբ սկսել է վերականգնվել գազամատակարարումը: Երեկ մի քանի անգամ ես առիթ եմ ունեցել նաև զրուցելու «Հայռուսգազարդ»-ի գլխավոր ինժեների հետ, և երեկոյան ժամը 23:30-ի կողմերը վթարն, ըստ էության, վերացվել է: Հաշվի առնելով տեխնոլոգիական սպասարկմանն անհրաժեշտ ռեժիմները՝ գիշերվանից գազն սկսել է բաշխվել արդեն ամբողջ համայնքում՝ Վանաձոր քաղաքում: Հուսով ենք, որ այսօր օրվա ընթացքում գազի բոլոր սպառողները, ովքեր դրա անհրաժեշտությունը կունենան, կկարողանան գազն ստանալ: Որպես հետևանք նաև բավական ցուրտ եղանակային պայմաններում բնակչության զգալի մասն սկսեց ավելի շատ էլեկտրաէներգիա սպառել՝ տաքացուցիչ սարքավորումներ օգտագործելով: Լարվածության և մեծ ճնշումների հետևանքով սկսեցին խափանումներ առաջանալ նաև էներգամատակարարման համակարգերում:
Դրանք էլ աստիճանաբար վերացվում են, առավոտյան մարզպետը տեղեկացրեց, որ հիմա աշխատանքներ են տարվում, որպեսզի համայնքային և պետական հիմնարկությունները առողջապահական և կրթական նորմալ աշխատանքային հուն վերադառնան ջեռուցումը ապահովելով: Այս պահի դրությամբ ջեռուցման խնդիր կար Վանաձորի ծննդատանը, այնտեղ հիմա աշխատանքներ են կատարվում փոխարինելու ջեռուցման համակարգի որոշ հատվածներ: Հայջրմուղը այդ խնդրին տեղյակ է, մարզպետարանը, համայնքի ղեկավարը և համատիրությունները այդ ուղղությամբ նույնպես աշխատանքներ են տանում: Հուսով եմ, որ նմանատիպ խնդիր այլևս մենք չենք ունենա և առաջիկա 1-2 օրվա ընթացքում արդեն բոլոր հիմնարկները կվերադառնան բնականոն հուն»:
Վարչապետը Արմեն Գևորգյանին հանձնարարել է հարցը պահել անձնական հսկողության տակ և իրականացնել օպերատիվ բոլոր միջոցառումները, որպեսզի բնակչության համար կարճ ժամկետում ստեղծվեն նորմալ պայմաններ: «Եթե խնդիրներ կլինեն, ինձ անձամբ զեկուցեք», – եզրափակել է Տիգրան Սարգսյանը:

Անկախ

Ուկրաինայում գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով 12 մարդ է զոհվել

train-crash-ukraineՈւկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ երեքշաբթի օրն Ուկրաինայի Վայրի գյուղի մոտակայքում՝ երկաթգծի խաչմերուկում գնացքի և միկրոավտոբուսի բախումից մահացել է 12 և վիրավորվել հինգ մարդ:

Վթարը տեղի է ունեցել Ռուսաստանի սահմանից 25 կմ հարավ ընկած գյուղի մոտակայքում:

Վթարի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հայտնում: Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը վթարի կապակցությամբ հետաքննություն է սկսել:

Անկախ

Այսօր Ուկրաինայի Սումսկի մարզում սուգ է հայտարարվել

o_840911Այսօր, փետրվարի 5-ին Ուկրաինայի Սումսկի մարզում, որտեղ  գնացքի ու երթուղայինի բախման հետևանքով 13 մարդ է զոհվել, հայտարարվել է սգո օր: Մարզային վարչության ղեկավար Իգոր Յավդիկը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին ու տուժածների ընտանիքներին:

Վթարը տեղի է ունեցել երեկ, 15:35-ին (տեղական ժամանակով): Ավտոբուսը,  բախվել է գնացքին, տեղում 12 մարդ է զոհվել, հետո հիվանդանոցում մահացել է վիրավորներից մեկը: Գնացքի ուղևորները չեն տուժել: Գնացքը ռելսերից դուրս չի եկել:

Նախնական տվյալների համաձայն, վարորդը հաշվի չի առել  արգելքի ազդանշանը, որը սարքին է եղել:

Հիմա տեղի միլիցիայում  նախաքննություն է ընթանում Ուկրաինայի քրեական կոդեքսի 268 հոդվածի 3 մասով: Սումսկի դատախազությունը հետաքննության ընթացքի հսկողություն է իրականացնում:

Անկախ

«ԲՄՎ»-ն դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի քարերին

ավտովթարՀունվարի 24-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ԲՄՎ-523» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 8-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի քարերին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Թուրքիայում ավտոբուս է շրջվել.զոհվել է 20 մարդ

o_809092Թուրքիայում, Կեսարիա նահանգում ավտոբուսը շրջվել ու ընկել է ջրափոսը: Վթարի հետևանքով 20 մարդ է զոհվել:

ՃՏՊ-ն տեղի է ունեցել միջազգային` Պընարբաշի-Գյուրուն  ավտոմայրուղու վրա: Բոլոր տուժածները մոտակա հիվանդանոցներ են տեղափոխվել: Վթարի տեղում փրկարարներն ու ժանդարմերիան է աշխատում: Ավտոբուսում Թուրքիայի քաղաքացիներ են եղել:

Մասնագետները զբաղվում են կատարվածի հանգամանքների վերականգմամբ: Վթարի հավանական պատճառը վատ ճանապարհային պայմաններն են ու վարորդի անուշադրությունը:

Անկախ

Վիրջինիայի ափերի մոտ կործանիչ է ընկել օվկիանոսը

o_756199Վիրջինիա նահանգի մոտ վթարվել է F-18 կործանիչ:

Ինքնաթիռն ընկել է Ատլանտյան օվկիանոսը` ցամաքից 60 կմ հեռավորության վրա: Կատարվածի հետևանքով տուժածներ չկան: Օդաչուն հասցրել է դուրս գալ ինքնաթիռից: Տեղեկություն կա, որ օդաչուն փրկվել է  այդ տեղանքի մոտ հայտնված ձկնորսական նավի շնորհիվ:

Կատարվածի պատճառները պարզում են:

Այդահոյում 50 ավտոմեքենա իրար են բախվել

i (6)Ամերիկյան Այդահո նահանգում զանգվածային ԱՃՊ է տեղի ունեցել.50 ավտոմեքենա իրար են բախվել:

Պատահարը Մերիդան քաղաքում է տեղի ունեցել, 10 մարդ ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Չի բացառվում է, որ զոհեր կան:

Ոստիկանության տվյալներով, մեկ մեքենա ճզմվել է գերանների տակ: Ներկայում  տեղում փրկարարական ծառայություններ են աշխատում:

 

Կանադայում գնացքը դուրս է եկել ռելսերից

o_857227Նյու Բրաունսուիկ նահանգի Պլաստեր Ռոք քաղաքում հայտարարվել է տարհանում. գնացքը դուրս է եկել ռելսերից:

Պատահարի մանրամասները ներկայում պարզվում են, չի հայտնվում զոհեր կան , թե ոչ, գնացքն ուղևորատար էր, թե ապրանքատար:

Ֆրանսիայում վթարվել է չինացի միլիարդատիրոջն ու նրա որդուն տեղափոխող ուղղաթիռը

downloadՉինացի միլիարդատեր Լամ Կոկը զոհվել է Ֆրանսիայում, ուղղաթիռի վթարման հետևանքով: Նրա կողքին էր 12-ամյա որդին: 46-ամյա Լամ Կոկին էր պատկանում հոնկոնգյան Brilliant ընկերությունը, որը զբաղվում է չինական թեյի էլիտար սորտի արտահանմամբ: Վերջերս նա Բորդոյում խաղողի այգիներ էր գնել: Այգիների տիրույթը դիտելու ժամանակ էլ ուղղաթիռը վթարվել է, որը վարում էր տեղանքի նախկին տերը: Ուղղաթիռում միլիարդատերն էր, նրա որդին ու թարգմանիչ: Բոլորը զոհվել են, սակայն պաշտոնական տվյալներ դեռևս չկան:

ԶԼՄ-ները գրում են, որ ուղղաթիռն ընկել է Դորդոն գետը, որը հոսում է այգուց քիչ հեռու: Փրկարարներն աշխատում են վթարի վայրում: Նրանց հաջողվել է հայտնաբերել զոհերից մեկի դին, որի անձը փորձում են պարզել: Ավելի վաղ տեղեկություն կար, որ միլիարդատերն անհետ կորել է:

Մահացել է ֆիլմի նկարահանման մեկնելու ժամանակ վթարի ենթարկված դերասաններից ևս մեկը

վթարԱյսօր՝ ժամը 12:00-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է ֆիլմի նկարահանման մեկնելու ընթացքում վթարի ենթարկված Արամ Փիլոսյանը: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը:   Հիշեցնենք, որ պատահարը տեղի էր ունեցել դեկտեմբերի 6-ին՝ Երևան-Եղեգնաձոր ավտոճանապարհին: «Դիպուկահար» ֆիլմի համար սահմանային դրվագ նկարահանելու նպատակով մեկնած դերասանների ավտոմեքենան բախվել էր ճանապարհի շրջանաձև հատվածի բետոնե քարերին և կողաշրջվել:    Վթարի հետևանքով տուժածներ Տ.Ասոյանը, Վարազդատ Խաչատրյանը, Արկադի Կլեկչյանը, Արամ Փիլոսյանը և Ջիվան Նիկոլյանը տեղափոխվել էին Արարատի բժշկական կենտրոն, սակայն հիվանդանոցի ճանապարհին Ջիվան Նիկոլյանը մահացել էր:   Իսկ Արամ Փիլոսյանը՝ գանգուղեղային վնասվածքով, կոմայի մեջ տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն:Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

 

 ԱՆԿԱԽ

«ՎԱԶ-21061»-ը Մեղրի-Երասխ-Երևան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել

VEoa2PfoM1fUqWBer3dV_tnՆոյեմբերի 29-ին, ժամը 07.00-ին, 1967 թ. ծնված Լյովա Մ.-ի վարած «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երասխ-Երևան ճանապարհի 200-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել Սիսիանի տարածքի Աղիտուի հոսպիտալ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ավտոմեքենայի սրահում են եղել նաև 3 ուղևորներ, որոնք ժամը 12-ի սահմաններում մարմնական վնասվածքներով տեղափոխվել են նշված հոսպիտալ:
Կատարվում է քննություն:

 

Չինական լաստանավը վթարվել է Հոնկոնգի ափերի մոտ

i (3)Լաստանավի 80 ուղևորները  վնասվածքներ են ստացել Հոնկոնգի ափերի մոտ լաստանավի և ստորջրյա ինչ-որ օբյեկտի բախման հետևանքով:

Ուղևորներից 4-ը լուրջ վնասվածք են ստացել:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Չինաստանում ձերբակալվել են նավթամուղի պայթյունի պատասխանատուները

o_853754Չինաստանի ոստիկանությունը ձերբակալել է 9 մարդու, որոնք, ենթադրվում է, որ պատասխանատու են Ցինդաո քաղաքում 55 մարդու կյանք խլած պայթյունի համար: Նրանցից 7-ը ՉԺՀ-ի խոշորագույն նավթաքիմիական “Սինապեկ” ընկերության աշխատակիցներ են,  2-ը` քաղաքային տնտեսա-տեխնոլոգիական արդյունաբերության գոտու  զարգացման պատասխանատուներ:

Պայթյունը կատարվել էր ուրբաթ, նոյեմբերի 22-ին: Ողբերգության պատճառը խողովակաշարի վրա կատարվող նորոգման աշխատանքների հետևանքով նավթամթերքի արտահոսքն է եղել: Բացի զոհերից կան 160 վիրավորներ:

Գաղտնազերծվել են Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի փորձաքննության որոշ հանգամանքներ

վթարՎարդան Պետրոսյանին կալանավորելու որոշման մեջ որոշ տվյալներ կան ներկայացված նաև քրեական գործի շրջանակներում կատարված դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությունից,հաղորդում է Փաստինֆոն:

Ըստ դատարանի, փորձագիտական եզրակացության մեջ ասված է. «Վարորդ Վ.Պետրոսյանը «ԲՄՎ-320» մակնիշի, 04 ՍԼ 920 պետհամարանիշի ատոմեքենան վարելու ընթացքում իրականացրել է ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն`ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող արագությամբ, որով իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումը իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ 65 և 66 կետերի, ինչպես նաև «Ճանապարհայի երթևեկության ավտանգության ապահովման մասին » ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետին հակասող գործողություններ և ստեղծել վթարային իրադրություն, որի արդյունքում, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց աջ և իր ավտոմեքենայի դիմացի հատվածով, հողածածկ տարածքում` կողնակում, բախվել է «ՎԱԶ-21214» մակնիշի 870 ՕԼ 64 պետհամարանիշի ավտոմեքենային հետնամասին»:

Նշենք, որ վկայակոչված իրավական ակտերը վերաբերում են մասնավորապես արագության գերազանցմանը: Ինչ վերաբերում է վթարի ենթարկված մյուս ավտոմեքենայի տեխնիկական վիճակին ու նրա վարորդի կողմից երթևեկության կանոնների պահպանմանը, որոշման տեքստում փորձաքննության եզրակացության այս հարցերի պատասխաններին անդրադաձ չի արվել:

Հրապարակվել է 79 մարդու մահվան պատճառ դարձած մեքենավարի զրույցի ձայնագրությունը

22Համացանցում հայտնվել է Իսպանիայում դաժան վթարի ենթարկված  գնացքի մեքենավարի ու դիսպետչերի  հեռախոսազրույցի ձայնագրությունը: Այն ժամանակ մեքենավար Ֆրանսիսկո Ամոյի մեղքով զոհվեց 79 մարդ: Իսպանական թերթի կայքում հայտնվել է այդ հեռախոսազրույցի ձայնագրությունը: Այն տեղի է ունեցել վթարից մի քանի րոպե անց: Զրույցի ժամանակ Խոսե Գարսոն Ամոն լրիվ ընդունում է իր մեղքը: Նա ցավով ասում է, որ գնացքը ժամում 190կմ/ժամ արագությամբ է վարել:

Նա ասել է, որ միշտ էլ վախեցել է չարաբաստիկ “անմարդկային վտանգավոր”  ոլորանից: Թե ինչու է նա , իմանալով   այդ դժվարության մասին, գերազանցել արագությունը, մնում է անհասկանալի:

”Խեղճ-խեղճ ուղևորներ, ես հույս ունեմ, որ նրանցից ոչ ոք չի զոհվել”,-ասում է նա հեռախոսազրույցում:

Ամոյին ներկայացվել  է հանցավոր անփութության ու 79 մարդու չկանխամտածված սպանության մեղադրանք: Ներկայում նա գրավադրույքի դիմաց ազատ է արձակվել ու գտնվում է իշխանությունների հսկողության տակ:

Մշուշի պատճառով ավելի քան 100 ավտոմեքենաներ բախվել են իրար

photo_71973Թանձր մշուշն ավելի քան 100 ավտոմեքենաների բախման պատճառ է դարձել Անգլիայի Քենգ կոմսությունում, հայտնել է ԲիԲիՍի  հեռուստառադիոընկերությունը:

Ոստիկանությունն աշխատում է  վթարի վայրում, սակայն զոհերի ու վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չկան: Ճանապարհը ժամանակավորապես փակ է, իշխանությունները վարորդներին խնդրում են այլ երթուղիներից օգտվել:

Ականատեսներից մեկի խոսքով, չնայած եղանակային պայմաններին, վարորդների մեծ մասը չի կիրառել հակամշուշային լուսարձակները:

 

Իսպանիայում վթարված գնացքի սև արկղերի տվյալները

400_1375090542_0Հուլիսի 30-ին իրավապահ մարմինների աշխատակիցները հրապարակել են վթարված գնացքի սև արկղերից ստացված առաջին տվյալները: Ինքնագրերի գրանցումից պարզ է դարձել, որ գնացքի արագությունը  հասել է 192 կմ/ժամի` ոլորանի սկզբում, իսկ վթարը կատարվել է 153 կմ/ժամ արագության պահին:

Նոր տվյալների շնորհիվ պարզվեց, որ մեքենավարն անմիջապես վթարի պահին հեռախոսով խոսել է երկաթուղու աշխատակիցներից մեկի հետ: Հետաքննությունն այժմ փորձում է պարզել, թե այդ հեռախոսազանգը կարող էր արդյոք վթարում դեր ունենալ:

Ավելի վաղ Ֆրանցիսկո Խոսե Գարսոնն իրեն մեղավոր է ճանաչել , հայտնելով, որ գնացքի արագությանը գերազանցել է գրեթե 2 անգամ այն հատվածում, որտեղ թույլատրելի առավելագույն արագությունը 80կմ/ժամ է:

Վթարի հետևանքով հիվանդանոցում հայտնված  տուժածներից 30-ի վիճակը  դեռևս ծանր է: Դատարանը մեքենավարին  չկանխամտածված սպանության պաշտոնական մեղադրանք է ներկայացրել: