Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է իր ադրբեջանցի գործընկերոջ Իլհամ Ալիևին ծննդյան առիթով: Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեր ծննդյան օրը: Մաղթում եմ քաջառողջություն, նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ և ամենայն բարիք: Ինձ համար թանկ են մեր հարաբերությունները: Հույս ունեմ, որ մեր համատեղ պտղաբեր աշխատանքը կշարունակվի ի բարօրություն Ռուսաստանի և Ադրբեջանի երկու բարեկամ ժողովուրդների: Խնդրում եմ լավագույն բարեմաղթանքներս փոխանցել Ձեր ընտանիքին»:
Tag Archives: Իլհամ Ալիև
ԵԽԽՎ-ն ճանաչել է Իլհամ Ալիևի լեգիտիմությունը
Վիեննայում նոյեմբերի 22-ին` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մշտական հանձնաժողովը նիստի ժամանակ, հավանություն է տրվել Ադրեջանում հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ զեկույցին, հաղորդում է ադրբեջնական “ԱՊԱ” գործակալությունը: ԵԽԽՎ զեկույցի հեղինակ Ռոբերտ Վալտերը նշել է, որ խորհրդարանականները և միջազգային դիտորդները ընտրությունները գնահատել են որպես ադրբեջանցի ժողովրդի կամքի արտահայտում:
“Ինձ մտահոգել է, որ միջազգային դիտորդները միասնական դիրքորոշում չեն դրսևորել: Սակայն այն, որ ԵԱՀԿ միջազգային մյուս դիտորդներից տարբեր դիրքորոշում ունի, նորություն չէ: Իհարկե, Ադրբեջանում կան որոշակի խնդիրներ: Ընտրությունների օրը մեր դիտորդները մի շարք խնդիրներ և թերություններ են արձանագրել: Ադրբեջանում ժողովրդավարական գործընթացները պետք է շարունակվեն, և մենք ևս պետք է շարունակենք այդ ուղղությամբ մեր աշխատանքները: Ընտրությունների արդյունքները վկայում են, որ Իլհամ Ալիևը ստացել է ձայների ավելի քան 85%-ը: Նա լեգիտիմ նախագահ է, և այդ փաստը կասկած րի հարուցում”, -ասել է Վալտերը:
“Forbes”-ը քննադատել է Իլհամ Ալիևին
Ամերիկյան հեղինակավոր “Forbes” ամսագիրը քննադատել է Ադրբեջանի կառավարությանը` այն աշխարհի ամենառեպրեսիվ ռեժիմներից մեկն անվանելով, հաղորդում է “Հագին” կայքը:
“Չնայած այն հանգամանքին, որ պարոն Բրայզան Ադրբեջանը Իրանում ռեֆորմիստների համար որպես օրինակ է մատնանշում, ադրբեջնական ռեժիմը ավելի խիստ է, քան ռուսականը: Սա հաստատում են նաև բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ: Ծիծաղելի է, երբ ԱՄՆ նախկին դեսպանը իրանցի ռեֆորմիստներին կոչ է անում հավասարվել մի երկրի, որտեղ իրավիճակն ավելի վատ է, քան Ռուսաստանում”, -ասված է “Forbes”-ի` “Ադրբեջան. առանց քաղաքական բարեփոխումների երկիր” վերնագրով հոդվածում:
Հոդվածում նշում է նաև, որ Ադրբեջանը չի կիսում արևմտյան արժեքները`ընդգծելով, որ աշխարհի ամենափակ քաղաքական համակարգերից մեկը ստեղծված է հենց Ադրբեջանում:
Վիեննայում կայացել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը,լուսանկարներ
|
Վիեննայում այսօր կայացած Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպման արդյունքներով տարածել են մամլո հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասված է. «Համանախագահները ողջունեցին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին Վիեննայում, որտեղ նախագահները ժամանել են երկու երկրների արտաքին գործերի նախարարների ուղեկցությամբ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները շարունակելու նպատակով: Հանդիպմանը ներկա են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը: Սա նախագահների առաջին հանդիպումն էր 2012թ. հունվարին Սոչիում կայացած գագաթնաժողովից հետո: Առանձնազրույցի, ապա դրան հաջորդած համանախագահների և նախարարների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում նախագահները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախագահները համաձայնել են թափ հաղորդել հետագա բանակցություններին՝ ուղղված խաղաղ կարգավորման ձեռքբերմանը և հանձնարարել են իրենց արտաքին գործերի նախարարներին՝ համանախագահների հետ միասին, արվածի հիման վրա շարունակել աշխատանքը՝ խաղաղ գործընթացի ակտիվացման նպատակով: Նրանք պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա ամիսներին: Որպես հետագա քայլ՝ համանախագահները կկազմակերպեն աշխատանքային հանդիպումներ նախարարների հետ ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի նիստի «հարթակներում», որը կկայանա ս.թ. դեկտեմբերի 5-ից 6-ը Կիևում: Համանախագահները ծրագրում են այցելել տարածաշրջան մինչև ընթացիկ տարվա վերջ»:
|
Վիեննայում սկսվել է Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը
Իլհամ Ալիևը Վիեննայում կհանդիպի Սերժ Սարգսյանին
Նոյեմբերի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Ավստրիա: Այս մասին ասված է նախագահի պաշտոնական կայքում:
Ինչպես հաղորդում է “Հագին” կայքը, Վիեննայի միջազգային օդանավակայանում Իլհամ Ալիևին դիմավորել են Ավստրիայի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Նշենք, որ Վիեննայում Իլհամ Ալիևը հանդիպում է ունենալու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Երկու նախագահների այս հանդիպումը մոտ երկու տարվա ընդմիջումից հետո առաջինն է լինելու:
Իլհամ Ալիևը Կիևում պարգևատրվել է շքանշանով
Նոյեմբերի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ուկրաինա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Կիևում հանդիպել է երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչին: Երկու երկրների ղեկավարները ստորագրել են մի շարք երկկողմ փաստաթղթեր:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Ուկրաինայի նախագահը Իլհամ Ալիևին պարգևատրել է “Ազատության” շքանշանով: Իր հերթին Ադրբեջանի նախագահը Վիկտոր Յանուկովիչին պարգևատրել է “Հեյդար Ալիևի” շքանշանով, որը Ադրբեջանի բարձրագույն պետական պարգևն է:
Նշենք, որ Իլհամ Ալիևի պաշտոնական այցը Ուկրաինա սկսվել է նոյեմբերի 17-ին:
Իլհամ Ալիևը կմեկնի Ուկրաինա
Մոտ ապագայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմեկնի Ուկրաինա: Այս մասին հայտարարել է Ուկարինայի փոխվարչապետ Կոնստանտին Գրիշենկոն ուկարինա-ադրբեջանական առևտրա-տնտեսական հանձնաժողովի նիստի ավարտին, հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը:
Մյուս կողմից՝ նա չի հստակեցրել Ալիևի այցի ժամկետները: “Ժամկետները կհրապարակվեն երկու երկրների ղեկավարների համապատասխան ծառայությունների կողմից: Սակայն ակնհայտ է, որ մենք նախապատրաստում ենք այդ այցը, և որևէ գաղտնիք չկա”, -ասել է Գրիշնեկոն:
«Ունիան» գործակալության հաղորդմամբ՝ ոչ պաշտոնական տեղեկատավության համաձայն՝ Իլհամ Ալիևի այցը նախատեսված է նոյեմբերի 18-ին :
Ըստ ադրբեջանական կայքի ՝ Ադրբեջանը մտադիր է Ուկրաինա նավթի մատակարարումները սկսել 2016թ.՝ Եվրասիական նավթատրնասպորտային միջանցքի շրջանակում: Բացի այդ՝ Ուկրաինան մտադիր է Ադրբեջանի հետ գազային համաձայնագիր ստորագրել մինչ 2014թ:
Բաքուն հայտնում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման մասին
Այսօր Ադրբեջանի նախագահի ադմինիստրացիայի քաղաքական վերլուծությունների և տեղեկատվական ապահովման վարչության պետ Էլնուր Ասլանովը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպման մասին: Ասլանովի խոսքերով՝ եթե Հայաստանը կառուցողական դիրք գրավի, ապա այս հանդիպումից կարելի է ինչ-որ արդյունք ակնկալել: «Եթե Հայաստանի հետ կանգնի իր օկուպացիոն քաղաքականությունից, ապա սա հիմք կհանդիսանա խաղաղության և կայունության հաստատման համար»,-հավելել է Ասլանովը:
Իլհամ Ալիևը հաջորդ շաբաթ կմեկնի Թուրքիա
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում նոյեմբերի 12-13-ին տեղի է ունենալու Թուրքիա-Ադրբեջան ռազմական համագործակցության գերագույն խորհրդի հերթական նիստը:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը, նիստին մասնակցելու է ադրբեջանական պատվիրակությունը`Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ: Քննարկման թեման լինելու են երկրիների միջև տարբեր ոլորտներում, այդ թվում`պաշտպանության և անվտանգության, համագործակցության հարցերը:
Իլհամ Ալիևը շնորհավորել է Աբդուլլահ Գյուլին
Հոկտեմբերի 29-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին: Ալիևը շնորհավորել է Գյուլին նրա ծննդյան և Թուրքիայի ազգային տոնի`Հանրապետության օրվա առթիվ:
Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, Ադրբեջանի նախագահը իր կոլեգային մաղթել է քաջառողջություն, նոր հաջողություններ բարձր պաշտոնում, իսկ Թուրքիայի ժողովիդին`բարգավաճում:
Նախագահները վստահություն են հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները շարունակելու են զարգանալ բոլոր ոլորտներում:
Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը ծնվել է 1950թ.-ի հոկտեմբերի 29-ին:
Իլհամ Ալիևը կայցելի Թուրքիա
Հերթական 5 տարվա ժամկետով Ադրբեջանի նախագահ ընտրված Իլհամ Ալիևը առաջին աշխատանքային արտասահմանյան այցը կկատարի Թուրքիա: Այդ մասին “ԱՊԱ” գործակալությանը տեղեկացրել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ալփեր Ջոշհունը:
Դեսպանը նշել է, որ ըստ ավանդության` Իլհամ Ալիևն իր առաջին արտասահմանյան այցով մեկնում է Թուրքիա: Այցի շրջանակներում երկու երկրների միջև քննարկվելու են մի շարք կարևոր հարցեր քաղաքական և տնտեսական ոլորտներում:
Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հաստատել է Իլհամ Ալիևի հաղթանակը
Հոկտեմբերի 19-ին Ադրբեջանի Սահմանադրական դատարանի նիստում հաստատվել են հոկտեմբերի 9-ին երկրում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները: Դրանց համաձայն իշխող “Ենի Ազերբայջան” կուսակցության թեկնածու Իլհամ Ալիևը հավաքել է քվեների 84.54%-ը (3.126.113 մարդ): Ալիևը ղեկավարելու է առաջիկա 5 տարվա ընթացքում:
Նիստին մասնակցել է նաև Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը միավորող Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի կողմից ներկայացված թեկնածու Ջամիլ Հասանլին, ով ըստ պաշտոնական տվյալների` հավաքել է քվեների 5.53%-ը: Վերջինս խնդրել է իրեն խոսքի իրավունք տալ, սակայն մերժել են, որից հետո Հասանլին լքել է նիստի դահլիճը:
Ալիևը նախագահի պաշտոնում ընտրվել է 3-րդ անգամ: 2003թ.-ի նախագահական ընտրությունների ժամանակ Իլհամ Ալիևը հավաքել էր 76% ձայն, 2008թ.-ի ընտրություններում`88.73% ձայն:
Սահմանադրական դատարանի որոշումն ընթերցել է ՍԴ-ի նախագահ Ֆարհադ Աբդուլաևը: ՍԴ-ի որոշումը վերջնական է և չի կարող չեղյալ հայտարարվել, փոփոխվել ու պաշտոնապես բողոքարկվել որևէ մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից: Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից սկսած:
Ալիևը պաշտոնապես Ադրբեջանի նախարար է դարձել
Ադրբեջանցի օլիգարխները Լոնդոնում յուրահատուկ կերպով նշել են Իլհամ Ալիևի հաղթանակը
Հոկտեմբերի 9-ի երեկոյան`Ադրբեջանում նախագահական ընտրությունների ավարտից անմիջապես հետո, երկու երիտասարդ միլիոնատերեր յուրահատուկ մրցույթ են կազմակերպել Լոնդոնի էլիտար ակումբներից մեկում: Մրցույթի էությունը կայանում էր նրանում, որ ինչքան հնարավոր է շատ պատվիրել շամպայն:
Երիտասարդների անունները հայտնի չեն, նրանց անվանել են “ռուսներ”: Ըստ “Հագին” կայքի` արևմտյան մամուլում հետխորհրդային երկրների ներկայացուցիչներին հաճախ անվանում են “ռուսներ”: Սակայն չի բացառվում, որ նրանք ադրբեջանցի օլիգարխների երեխաներն են եղել, ովքեր այդ կերպ նշել են իշխող “Ենի Ազերբայջան” կուսակցության նախագահ Իլհամ Ալիևի հաղթանակը նախագահական ընտրություններում, քանի որ “շամպայնի օրը” կազմակերպվել է այն պահին, երբ Ալիևի կուսակիցները Բաքվում նշել են դա:
Միլիոնատերերը մեկը մյուսի հետևից պատվիրել են թանկարժեք շամպայներ: Օրվա վերջում պարզվել է, որ “շամպայնի օրը” նրանց 2-ի համար արժեցել է 210.000 դոլար: Հաղթողը վճարել է մոտ 67 հազար ֆունտ և նույնիսկ երջանկությունից սկսել է պարել: Նրանք պատվիրել են 84 շիշ Dom Perignon և 30 շիշ Crystal շամպայն: Երիտասարդներից յուրաքանչյուրը մատուցողների նույնիսկ 8.000 ֆունտ թեյավճար է թողել:
Իլհամ Ալիևը արդեն հանդես է եկել հետընտրական ելույթով, թեև ընտրությունների վերջնական արդյունքները դեռևս չեն հրապարակվել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հենվելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների վրա, շտապել է վերընտրված նախագահի կարգավիճակում ելույթով հանդես գալ:
“Ես շնորհակալ եմ հարազատ ժողովրդին, ով ինձ վստահել է և նախագահի պաշտոնում կրկին ընտրել է ինձ: Ուզում եմ վստահեցնել Ադրբեջանի ժողովրդին, որ շարունակելու եմ ծառայել հարազատ ժողովրդին, միշտ պաշտպանելու եմ Ադրբեջանի պետական շահերը”,- հայտարարել է Իլհամ Ալիևը:
Ադրբեջանի նախագահը այնուհետև “թվարկել է հաջողությունները”, որոնք, ըստ Ալիևի, Ադրբեջանում գրանցվել են իր ղեկավորման վերջին 10 տարվա ընթացքում:
Համաձայն ԿԸՀ-ի նախնական տվյալների`Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքում Իլհամ Ալիևի օգտին քվեարկել է ընտրողների 85%-ը:
Նախագահական ընտրություններում Իլհամ Ալիևի օգտին քվեարկել է ընտրողների 83%-ը. իշխանամետ exit-poll
Ադրբեջանում ավարտվել են նախագահական ընտրությունները: “Կանխատեսում” սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնը հոկտեմբերի 9-ի երեկոյան հրապարակել է “exit-poll”-ի արդյունքները: Համաձայն դրանց`Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևի օգտին քվեարկել է ընտրողների 83%-ը, ընդդիմության թեկնածու Ջամիլ Հասանլիի օգտին` 8.2%-ը: Երրորդ տեղում “Ումիդ” կուսակցության ղեկավար Իգբալ Աղազադեն է (2%):
Նշենք, որ իշխանությունները թույլ չեն տվել 3 իշխանամետ կազմակերպություններից բացի “exit-poll” իրականացնել անկախ կազմակերպություններին, հաղորդում է “Կոնտակտ” կայքը:
Ընդդիմության առաջնորդ, նախագահի թեկնածու Ջամիլ Հասանլին հայտարարել է, որ ընտրությունների ընթացքում զանգվածային կեղծիքներ են եղել, և ընտրությունները լեգիտիմ չեն: Իշխող “Ենի Ազերբայջան” կուսակցությունը արդեն ակցիա է կազմակերպել Բաքվում` ի նշան իր թեկնածու Իլհամ Ալիևի հաղթանակի:
Տարբեր երկրների նախագահներ սկսել են շնորհավորել Իլհամ Ալիևին վերընտրման համար
Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների նախնական տվյալների հրապարակումից անմիջապես հետո Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը զանգահարել է Իլհամ Ալիևին և շնորհավորել երրորդ անգամ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Շնորհավորական ուղերձ է հղել նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Իլհամ Ալիևին շնորհավորել են նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, Ուկրանշինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:
“Ենի Ազերբաջան” կուսակցությունը հայտարարել է նախագահական ընտրություններում Իլհամ Ալիևի հաղթանակի մասին
Իշխող “Ենի Ազերբաջան” կուսակցությունը հայտարարել է հոկտեմբերի իննի նախագահական ընտրություններում իր առաջնորդի, երկրի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի հաղթանակի մասին: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է իշխող կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովը: Նա քվեարկիողների մասին կոնկրետ թվեր չի հայտնել, բայց ասել է, որ Ալիևը համոզիչ հաղթանակ է տարել:Ահմեդովը ասել է, որ ընտրությունները ժողովրդավարական են եղել և ոչ մի լուջ խախտում չի եղել:
Իլհամ Ալիևի դուստրը պարգևատրվել է ռուս ուղղափառ եկեղեցու շքանշանով
Հեյդար Ալիևի հիմնադրամի փոխնախագահ, Ռուսաստանում հիմնադրամի ներկայացուցչության ղեկավար, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստր Լեյլա Ալիևան Ռուսիո պատրիարք Կիրիլի հրամանով պարգևատրվել է իշխանուհի Օլգայի 3-րդ կարգի շքանշանով:
Ինչպես հաղորդում է “Թրենդ” գործակալությունը, Լ. Ալիևան այդ պարգևին արժանացել է Աստրախանում իշխան Վլադիմիրի հուշարձանի տեղադրմանն աջակցելու, ինչպես նաև Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բարեկամության ամրապնդման գործում բազմաթիվ արժանիքների համար:
Այս շքանշանին ավելի վաղ արժանացել են Ռուսաստանի Դաշնության Դաշնային հավաքի ֆեդերացիայի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Լատվիայի նախկին նախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգը և Մեծ իշխանուհի Մարիա Վլադիմիրովնա Ռոմանովան:



