Սիրիայում զոհվածների թիվը հասել է 160,000-ի

սիրիաԱյսօր մարդու իրավունքների պաշտպան խմբի հրապարակած տեղեկությունների համաձայն՝ Սիրիայի քաղաքացիական պատերազմում առնվազն 160,000 մարդ է զոհվել:

Այս հայտարարությունը կատարել է Բրիտանիայում գործող Սիրիայում մարդու իրավունքների դիտորդությունը:

Խումբը տեղեկացնում է, որ 2011թ-ին Բաշար Ասադի դեմ ապստամբության սկսվելուց հետո իրենք 162,402 զոհ են գրանցել:

սիրիաԱյդ թիվը ներառում է զոհված խաղաղ բնակիչների, ապստամբների և Սիրիայի զինվորականների թիվը:

Դիտորդությունը միակ կազմակերպությունն է, որը վստահելի հաշվարկային թվեր է տրամադրում Սիրիայում զոհվածների վերաբերյալ:

ՄԱԿ-ը դադարել է հաշվարկել Սիրիայում զոհվածների թիվը՝ հայտնելով, որ այլևս չի կարող ստուգել աղբյուրների տրամադրած տեղեկությունների իսկությունը: ՄԱԿ-ը իր վերջին հաշվարկը ներկայացրել է անցած տարվա հուլիս ամսին, որտեղ տեղեկացվում էր 100,000 զոհերի մասին:

Դիտորդությունը իր հաշվարկները կատարում է հիմնվելով՝ Սիրիայում գործող ակտիվիստների տրամադրած տեղեկությունների վրա:

Անկախ

 

Հալեպում 25-ամյա հայ երիտասարդ է վիրավորվել

հալեպՀՅԴ Հալեպի գրասենյակից տեղեկացնում են, որ այսօր`մայիսի 13-ին, Հալեպի Նոր Գյուղ և Ազիզե թաղամասերում ընկած հրթիռների հետևանքով վիրավորվել է 25-ամյա Անտուան Դանիելյանը: Վիրավորված հայ երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց:

 

 

Պատերազմների հետևանքով 2013թ-ի ընթացքում 33,3 միլիոն մարդ է տեղահանվել

syria-displacedՉորեքշաբթի օրը ՄԱԿ-ի և Նորվեգիայի պաշտոնյաների տարածած տեղեկությունների համաձայն՝ 2013 թ-ի ընթացքում ամբողջ աշխարհում պատերազմների հետևանքով 33,3 միլիոն մարդ է տեղահանվել:

2012 թ-ի համեմատությամբ տեղահանվածների թվի 4,5 միլիոնով աճը հիմնականում պայմանավորված է Սիրիայի քաղաքացիական պատերազմով, որի ընթացքում զոհվել է 150,000 մարդ:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության և Նորվեգիայի փախստականների հարցերի խորհրդի տվյալներով՝ անցած տարի իրենց տները լքած 8,2 միլիոն մարդկանցից միայն 3,5 միլիոնը Սիրիայից է եղել: 33,3 միլիոն տեղահանվածների մյուս երկու երրորդը իրենց տները լքել են անցած տարիների ընթացքում:

Ըստ վերոնշյալ թվերի՝ յուրաքանչյուր 60 վայրկյանի ընթացքում մեկ ընտանիք է լքում Սիրիան:

 

Հազարավոր սիրիացիներ մուտք են գործել Հոմս քաղաք

հոմսԵրկու տարվա ընթացքում առաջին անգամ հազարավոր սիրիացիներ մուտք են գործել Հոմս քաղաքի պատերազմից տուժած հատվածներ՝ ստուգելով իրենց տները ապստամբների հեռանալուց և քաղաքը կառավարական զորքերին հանձնելուց հետո:

Շաբաթ օրը տղամարդիկ և կանայք քայլում էին քաղաքի փլատակների վերածված փողոցներով՝ իրենց հետ տանելով հագուստներ և այլ իրեր: Նրանցից ոմանք ապստամբներին մեղադրում էին իրենց տները կողոպտելու համար:

Կառավարական զորքերը այս շրջանում հարյուրավոր խաղաղ բնակիչների հետ միասին շրջափակել են ապստամբներին, որից հետո հարյուրավոր զինյալներ հանձնել են իրենց դիրքերը:

Ակտիվիստների տեղեկություններով՝ 3 տարի տևող սիրիական կոնֆլիկտի ընթացքում զոհվել է 150,000 մարդ:

 Անկախ

Սիրիայում ռումբի պայթյունից զոհվել է Ալ Քաիդայի տեղի առաջնորդը

Rebel fightersՍիրիայի ակտիվիստների տեղեկություններով՝ ճանապարհին տեղադրված ռումբի պայթյունից զոհվել են Ալ Քաիդայի տեղի առաջնորդը և նրա կինը: Այս հարձակումը կարող է Սիրիայում ապստամբ խմբերի միջև նոր պայքար հրահրել:

Բրիտանիայում գտնվող Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնից երեքշաբթի օրը հայտնել են, որ Սիրիայում Ալ Քաիդայի ճյուղ հանդիսացող Նուսրա ճակատի առաջնորդ Ալի ալ Մուեյմին և նրա կինը սպանվել են Բուսրա ալ Շամ քաղաքի մոտակայքում:

Դիտորդական կենտրոնը դեպքն  որպես սպանություն է որակել: Ճակատի առաջնորդի սպանությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Նուսրայի մարտիկներն  առևանգել էին Սիրիայի ռազմական հրամանատարներից մեկին:

Դեռևս պարզ չէ, արդյոք երկու դեպքերը կապված են միմյանց հետ, թե ոչ:

 

Դավութօղլուն սիրիական կառավարությանը երկդիմի է անվանել

davutogluՄինչ Սիրիան պատրաստվում է հունիսյան նախագահական ընտրություններին, Անկարայից ավելի կտրուկ արձագանքներ են հնչում: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն նախազգուշացում է արել միջազգային հանրությանը՝ մատնանշելով սիրիական կառավարության երկդիմի գործելակերպը:

«Կա արդյոք իմաստ ընտրություններ անցկացնելու, եթե երկրի բնակչության կեսը այնտեղ չի գտնվում: Ըստ էության, սա կեղծ և երկդիմի պահվածք է»,-նշել է Դավութօղլուն:

 

Սիրիայի նախագահի պաշտոնի համար կպայքարի երեք թեկնածու

սիրիա   Հունիսի 3-ին Սիրիայում կայանալիք նախագահական ընտրություններին հաղթանակի համար կպայքարի երեք թեկնածու: Սիրիայի Սահմանադրական վերին դատարանը պաշտոնապես հայտարարել է թեկնածուների անունները՝ Մահերա Աբդալ Հաֆըզա Հաջարա, Հասան Աբդալ ալ Նուրի և գործող նախագահ Բաշար ալ Ասադ: Նախընտրական կանխատեսումների համաձայն՝ Բաշար Ասադի հաղթանակը գրեթե կասկած չի հարուցում:

Անկախ

Բեյրութի օդանավակայանում կեղծ վիզաներով 49 մարդ է ձերբակալվել

загруженное (1)Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի միջազգային օդանավակայանում 49 մարդ է ձերբակալվել, որոնք փորձել են երկրից մեկնել կեղծ վիզաներով:

Տեղական ոստիկանության հաղորդմամբ՝ ձերբակալվածները սիրիացի և պաղեստինցի փախստականներ են եղել: Լիբանանյան իշխանությունները խիստ հսկողություն են սահմանել կեղծ վիզաներով ուղևորներին հայտնաբերելու համար: Եվ սա այն պարագայում, երբ Սիրիայի և Լիբանանի միջև գոյություն ունեցող համաձայնությամբ սիրիացիները կարող են Լիբանան գալ առանց վիզայի:

 

Անկախ

Երկու պայթյուն Սիրիայում, զոհերի թվում կան երեխաներ

siriaՍիրիայի կենտրոնական Համա շրջանում տեղի ունեցած երկու պայթյունի հետևանքով 18 մարդ է զոհվել, 50 հոգի վիրավորվել է: Մահապարտ ահաբեկիչները ավտոմեքենա են պայթեցրել Ջիդրին և Ալ Համերի բնակավայրերում: Զոհվածների թվում կա 11 երեխա: Պայթյունները մեծ վնաս են հասցրել բնակելի տներին և շինություններին: Տեղական իշխանությունները տեղի ունեցածի պատասխանատվությունը բարդել են Բաշար Ասադի դեմ կռվող ահաբեկիչների վրա:

Անկախ

Բաշար ալ-Ասադը կվերընտրվի Սիրիայի նախագահի պաշտոնում. արաբագետ

Սարգիս ԳրիգորյանըՍիրիայում հունիսին նախատեսված նախագահական ընտրությունները տարբերվում են նախկինում տեղի ունեցած ընտրություններից, նախ` կա յոթ թեկնածու, ինչը հատուկ չէ Սիրիայի ավտորիտար համակարգին, և, բացի այդ, թեկնածուներից մեկը կին է, ինչը նախադեպ չունեցող իրադարձություն է Մերձավոր Արևելքի այդ երկրի համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

«Կարծում եմ` Բաշար ալ-Ասադը կվերընտրվի: Այս ընտրությունները լավ հնարավորություն են գործող նախագահի համար լեգիտիմություն հաղորդելու իր իշխանությանը »,- նշեց արաբագետը` հավելելով, սակայն, որ այնումենայնիվ Սիրիայի շատ տարածքներում, որտեղ այժմ գերիշխում են զինյալները, բնակչությունը հնարավորություն չի ունենա քվեարկելու: Սիրիայի այն քաղաքացիները, ովքեր գտնվում են Հայաստանում և Վրաստանում, իրավունք ունեն քվեարկելու . այս մասին հայտնել են այս երկրներում Սիրիայի դեսպանատները:

ԱՄՆ-ի և ԵՄ ներկայացուցիչները արդեն  հայտարարություն են տարածել Սիրիայի ընտրությունների վերաբերյալ, նշելով, որ դրանք «անհեթեթ են և անընդունելի»:

 

Սարգիս Գրիգորյանը նշեց, որ թեև նախագահական ընտրությունները նախատեսված է անցկացնել հունիսի երեքին, սակայն միանշանակ ոչինչ ասել հնարավոր չէ, քանի որ երկրում ոչ թե պարզապես քաղաքացիական բախումներ են, այլ իրական պատերազմ` կառավարության կողմնակիցների և զինյալների միջև: «Շատ հավանական է, որ կլինեն ահաբեկչությունները և ռմբակոծություններ»,-ասաց արաբագետը:

Նշենք, որ նախագահական նախորդ ընտրություններին Բաշար ալ-Ասադը միակ թեկնածուն էր և հաղթել է ձայների 97,5 տոկոս ցուցանիշով:

 Անկախ

Դամասկոսի կենտրոնում հրթիռ է ընկել, կան զոհներ և վիրավորներ

damaskԴամասկոսի կենտրոնական թաղամասերից մեկը ենթարկվել է հրթիռային հարձակման: Թուրքական «Հաբերլերը», վկայակոչելով սիրիական «SANA» լրատվական գործակալության տարածած լուրը, հաղորդում է, որ սիրիական ընդդիմության ուժերի արձակած հրթիռն  ընկել է Աշ-Շահուր թաղամաս՝ վնասելով նաև այնտեղ տեղակայված համալսարանի շենքը: Դեպքի հետևանքով նվազագույնը 12 մարդ է զոհվել, 50 հոգի վիրավորվել է: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

 

Սիրիայում ևս մեկ ադրբեջանցի է սպանվել

1Սիրիայում սպանվել է ևս մեկ ադրբեջանցի։ Մեգերրամ Ալիփուրը Սիրիա էր ուղարկվել Իրանից` Թավրիզից՝ աջակցելու նախագահ Բաշար ալ Ասադի զորքերին։

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, մինչ այդ Սիրիայում սպանվել են ևս երկու թավրիզցիներ։ Նրանցից մեկն Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 26-ամյա անդամ Մահմուդ Բեյզային է, մյուսը՝ Կյանանին։

Ըստ գործակալության՝ Իրանը պնդում է, որ նա իր զինծառայողներին Սիրիա է ուղարկել Հազրեթ Զեյնաբ սրբավայրը պաշտպանելու համար։

Իրանցի զինծառայողների հետ Սիրիա է ուղարկվել նաև “Արևմտյան Ադրբեջան” նահանգի գլխավոր հրամանատար Աբիդին Հուրրամը։

Սիրիան ոչնչացրել է իր քիմիական զենքի պաշարների մեծ մասը

Syrian-army-marchingՔիմիական զենքի արգելման կազմակերպությունը շաբաթ օրը հայտարարել է, որ Սիրիան ոչնչացրել է իր քիմիական զենքի հումքի մեծ մասը:

Քիմիական զենքի արգելման կազմակերպության տեղեկություններով՝ Սիրիան երկրի քիմիական զենքի տեղափոխումը կավարտի առաջիկա մի քանի օրերին: Եթե դա տեղի ունենա Սիրիան զենքի ոչնչացումը կկարողանա ավարտել մինչև Քիմիական զենքի արգելման կազմակերպության նշանակած վերջնաժամկետը՝ ապրիլի վերջը:

Մարտին Սրիիան ընդունել էր Քիմիական զենքի արգելման կազմակերպության՝ երկրի քիմիական զենքի ոչնչացման վերջնաժամկետի փոփոխված տարբերակը: Վերջնաժամկետը վերանայվել էր, երբ երկիրը չէր հասցրել իր քիմիական զենքի ողջ պաշարները երկրից դուրս հանել մինչև փետրվարի 5-ը:

Անցած աշնանը Ասադը համաձայնվել էր ոչնչացնել Սիրիայի քիմիական զենքի ողջ պաշարները՝ ԱՄՆ-ի հետ ռազմական բախումից խուսափելու համար:

Անկախ

Սիրիայում 4 ֆրանսիացի լրագրողի ազատ են արձակվել

ֆրնասիացի լրագրող  Սիրիայում ազատ են արձակել անցած տարվա հունիսի 22-ին առևանգված 4 ֆրանցիացի լրագրողի: «Անադոլու» գործակալության հաղորդմամբ 22-ամյա Էդուարդ Էլիասը, 54-ամյա Դիդյե Ֆրանսուան, 29-ամյա Պիեր Տորեսը և 38-ամյա Նիկոլա Էնեն ազատ արձակվելուց հետո տեղափոխվել են Թուրքիա: Նրանք բուժզննում են անցել Շանլըուրֆայի հիվանդանոցում և շուտով կմեկնեն հայրենիք:

 Անկախ

Պատերազմը սպանեց իմ երազանքը. առաջին սիրիացի տիեզերագնաց

ֆարիս  Սիրիայի ռազմաօդային ուժերի գեներալ, առաջին սիրիացի տիեզերագնաց Մուհամեդ Ահմեդ Ֆարիսը, որը երկու տարի առաջ անցել է ընդդիմադիրների կողմը, պատմել է տիեզերական իր երազանքի մասին, որը չի կարողացել կյանքի կոչել սկսված պատերազմի պատճառով: «Իմ ամենամեծ երազանքը Սիրիայում տիեզերագնացների թիմի ստեղծումն էր: Սակայն Ասադը խանգարեց դրան: Ոչ ոք չէր ենթադրում, որ երկրում քաղաքացիական պատերազմ կսկսվի: Սիրիայի 75 տոկոսը ավերակների է վերածվել: Ես, ինչպես և բոլոր սիրիացիները, հույս ունեմ, որ ազատություն կստանանք և Ասադը անկում կապրի»,-նշել է Ֆարիսը:

1987 թվականին Ֆարիսը դարձավ տիեզերք հասած առաջին սիրիացին: 2012 թվականին 40 տարվա ծառայությունից հետո նա որոշում ընդունեց հեռանալ բանակից և միանալ ընդդիմությանը:
Անկախ

Ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի, ով մասնակցել է Սիրիայում ընթացող մարտերին

ձերբակալությունԻնչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, Գաբալինի շրջանի բնակիչ, 1989թ.-ին ծնված Հասանով Ահմեդ Էլհան օղլուն ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում:

Ըստ գործակալության՝ պարզվել է, որ նա անօրինական ճանապարհով գնացել է Սիրիա և 7 ամսվա ընթացքում տարբեր զինված խմբավորումների կազմում մասնակցել է մարտերին:

Հասանովը ձերբակալվել է Բաքու վերադառնալիս,  Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում: Մեղադրվում է ապօրինի զինված խմբավորումներ տեղծելու համար:

Սիրիայում հակամարտության սկզբից ի վեր Ադրբեջանի բազմաթիվ քաղաքացիներ են մեկնել՝ Բաշար Ասադի համախոհների ուժերի դեմ մարտերին մասնակցելու նպատակով։ Սպանվել են հարյուրավոր ադրբեջանցիներ։

Հալեպում մարտեր են ընթանում, մեկ հայազի վիրավորվել է

հալեպՀՅԴ Հալեպի գրասենյակից տեղեկացնում են, որ Հալեպում այսօր մարտերն ակտիվացել են: Մարտական ործողություններ են ընթանում Հալեպի Աղիոլ, Պապ Ալ Հատիտ, Սեքենեթ Հանանո շրջաններում: Հայաբնակ Նոր գյուղ և Սուլեյմանիե թաղամասերում ամայություն է:

Միաժամանակ ընթանում են մարդկանց սննդամթերք, կենցաղային պարագաներ մատակարարելու, վիրավորներին հիվանդանոցներ տեղափոխելու  աշխատանքները:

Հայտնի է մեկ հայազգի վիրավորի մասին.  նա 1966 թվականին ծնված Կարո Ավագյանն է:

Քեսաբի և Ցեղասպանության վերաբերյալ ԵԽԽՎ և ԱՄՆ-ի Սենատի ընդունած բանաձևերը վկայում են` Թուրքիայի բռնած հզորացման ուղին չի սատարվում Արևմուտքի կողմից

Կարեն Սիրունյան“ԱՄՆ-ի և Եվրախորհրդի վարած քաղաքականության  մեջ տարբերություններ չեմ տեսնում.  Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը ապրիլի 8-ին Քեսաբում խաղաղ բնակչության նկատմամբ ահաբեկչական գործողությունները դատապարտելու վերաբերյալ, իսկ ԱՄՆ-ի Սենատը` Հայոց Ցեղասպանության դատապարտման մասին բանաձև է ընդունում. այս խնդիրները հուզում են 2 կողմին էլ և պատճառները պետք է կապել հայ-թուրքական սահմանի բացման անհրաժեշտության հետ:  Արևմուտքի համար Հարավային Կովկասը տարանցիկ  երկիր է, բանալի` էներգետիկ դիվերսիֆիկացիայի, էներգետիկ անկախության ապահովման համար: Այս է պատճառը, որ հիմնախնդրի վրա սևեռվում է Արևմուտքի ուշադրությունը”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց թուրքագետ Կարեն Սիրունյանը:

Թուրքագետը նշեց, որ այժմ Թուրքիան բռնել է ներքին և արտաքին անկախ քաղաքականություն վարելու, հզորանալու ուղին, իսկ նման քաղաքականության դեմ պետք է որ քայլեր ձեռնարկվեին Արևմուտքի կողից և, փաստորեն, Թուրքիայի անկախ քաղաքականությունը չի սատարվում Արևմուտքի կողմից:

«Թուրքիայի կողմից հետապնդած նեոօսմանիզմի քաղաքականությանն  ուղղված է նախ Սիրիայի դեմ,  և Թուրքիան հարմար պահը գտավ. Ղրիմի իրադարձությունները շեղեցին պետությունների ուշադրությունը և նա, անթաքույց նպատակ ունենալով իրեն ենթարկելու Սիրիան, “արձակեց իր ձեռքերը”` իրականացնելով իր “արշավանքը”,- ասում է Սիրունյանը:-Կատարվածը  ցույց տվեց, որ Թուրքիան շարունակաբար դիմում է  ցեղասպան երկրի այդ մեթոդին, այն դեպքում, երբ դիվանագիտությունը անելիք չունի»:

Ըստ թուրքագետի` հաջորդ պատճառը, որ Արևմուտքը շահագրգռված է Քեսաբի դեպքերի ու Հայոց ցեղասպանության մասին բանաձև ընդունել, կապված է հայ-ռուսական մերձեցման ու Հայաստանի` Մաքսային Միությանն  անդամակցելու հետ:

Կարեն Սիրունյանը ամփոփելով նշեց, որ բանաձևի ընդունումը անպայման դրական հետևանքներ կունենա, այն աշխատատար է և  ժամանակատար, իսկ այս հարցում պետք է օբյեկտիվություն ցուցաբերել և,  ամենակարևորն է,  առաջնորդվել միայն այլ պետությունների հետ շահերի համադրման տեսանկյունից. եթե այլ  երկրներ օգտագործում են Ցեղասպանության հարցը, ապա  մենք պետք է կիրառենք քարոզչական մեքենան, հաշվի առնենք մեր սխալները,  պետք են հստակ քայլեր, մշակված ռազմավարություն և փոխադարձ շահերի համադրմամբ` խելամիտ քաղաքականության վարում:

 Անկախ

Հալեպում հայ երիտասարդ է զոհվել

հալեպՀալեպում հայազգի երիտասարդ է զոհվել: Ինչպես հաղորդում է ՀՅԴ մամլո դիվանը, այսօր առավոտյան Հալեպի Ռամուսեի շրջանում  զոհվել է դեռ 20-ամյակը չբոլորած  սիրիահայ զինծառայող Գօգօ Աշնագըլեանը:

Նրա հոգեհանգստի արարողությունը կկայանա այսօր, Ս.Երրորդություն  եկեղեցում: