Չինաստանի արևմտյան հատվածում ուժեղ երկրաշարժ է գրանցվել

china_xinjiang_uighur_marketՉորեքշաբթի օրը Չինաստանի արևմտյան հատվածում գտնվող Սինցզյան շրջանում ուժեղ երկրաշարժ է գրանցվել: Դժբախտ պատահարների կամ ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան:

Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունից հայտնում են, որ 6,8 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Հոթան քաղաքից 269 կմ հեռավորության վրա: Չինաստանի երկրաշարժերի ցանցային կենտրոնից երկրաշարժի ուժգնությունը գնահատել են 7,3 բալ՝ ավելացնելով, որ դրան հաջորդել են ևս յոթ թեթև ցնցումներ:

Շրջանի քաղաքացիական հարցերով բյուրոյի ղեկավարը հայտնել է, որ իրենք դեռևս տեղկություններ են հավաքում:

Չինաստանում վերջին տարիների ամենաուժեղ երկրաշարժը՝ 7,9 բալ, գրանցվել է Սիչուան նահանգում 2008թ-ին, որի հետևանքով զոհվել և անհետ կորել է 90,000 մարդ:

 

6,7 մագնիտուդով երկրաշարժ` Վանուատուի մոտ

imgpreview6,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել խաղաղօվկիանոսյան Վանուատու պետության մոտ, ասվում է ԱՄՆ Երկրաբանական ծառայության հաղորդագրության մեջ: Օջախը գտնվում է 101 կմ խորության վրա: Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել, ցունամիի վտանգ չի հայտարարվել, քանի որ երկրաշարժը չափազանց մեծ խորության վրա է եղել:

Անկախ

Ստամբուլում թեթև երկրաշարժ է գրանցվել

երկրաշարժ   Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ այսօր Ստամբուլում տեղական ժամանակով 04:00-ի սահմաններում թեթև երկրաշարժ է գրանցվել: 3,8 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումների էպիկենտրոնը արձանագրվել է քաղաքից 30 կմ հեռավորության վրա գտնվող ափամերձ Քարաբուրուն գյուղում: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չեն եղել, բնակչության մեծ մասը չի էլ զգացել ցնցումները:

Անկախ

Հունաստանի արևմուտքում 6-բալանոց երկրաշարժ է եղել

03082307.600030.7840Հունաստանի արևմուտքում այսօր 6,1 բալ ուժգնությամն երկրաշարժ է գրանցվել, հայտնել է երկրաբանության, գեոդեզիայի ու քարտեզագրության ԱՄՆ ծառայությունը: Ամերիկյան սեյսմաբանների տվյալներով, ցնցումներ են գրանցվել  Պատրաս քաղաքից 122 կմ արևմուտք: Երկրաշարժի օջախը 13,7 կմ խորության վրա է գտնվել:

Դեռևս տեղեկություններ հետևանքների մասին չկան:

Անկախ

Ինդոնեզիայում ուժեղ երկրաշարժ է գրանցվել

unnamedՄիացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունից հայտնել են, որ շաբաթ օրը Ինդոնեզիայի Ճավա շրջանում 6,1 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ադիպալայից 39 կմ հեռավորության վրա:

Միչիգանի տեխնիկական սեյսմաբանության կայքի տվյալներով՝ այս ուժգնությամբ երկրաշարժը կարող է մեծ վնաս հասցնել, եթե տեղի ունենա խիտ բնակեցված վայրերում:

Աղետների վտանգների նվազեցման ազգային գործակալությունից հայտնել են, որ երկրաշարժը Ճավայի հարավային ափը ցնցել է 30 վայրկյան՝ ստիպելով մարդկանց դուրս գալ տներից և աշխատավայրերից:

Ըստ տեղեկությունների՝ երկրաշարժի հետևանքով Ճավայի կենտրոնական հատվածներում մի քանի տներ են վնասվել:

Անկախ

Մոլդովայում երկրաշարժ է տեղի եղել

o_785211Առավոտյան, 10:29-ին Մոլդովայում միջին ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես Մոլդովայի Գիտությունների ակադեմիայի Սեյսմոլոգիայի ինստիտուտից են հայտնել, երկրաշարժը տեղի է ունեցել Ռումինիայի Վրանչա լեռներում, 150 կմ խորության վրա, ուժգնությունը կազմել է 4,8 բալ: Քիշնևում գետինը ցնցվել է ըստ Ռիխտերի սանդղակի` 3,5 բալ ուժգնությամբ:

Զոհեր ու ավերածություններ չկան:

Անկախ 

Երկրաշարժ Ստեփանակերտ քաղաքի մոտ

երկրաշարժՀունվարի 18-ին, ժամը 07.03-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության տարածքում` Ստեփանակերտ քաղաքից 40 կմ հյուսիս:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության` 40.140 և արևելյան երկայնության` 46.720:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:

Անկախ

Պուերտո Ռիկոյում ուժեղ երկրաշարժ է գրանցվել

պուերտո ռիկոԵրկուշաբթի վաղ առավոտյան Պուերտո Ռիկոյում ուժեղ երկրաշարժ է գրանցվել, որի հետևանքով թեթև նյութական վնաս է հասցվել:

ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունից հայտնում են, որ 6,4 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Ատիլոյից 57կմ դեպի հյուսիս:

Պուերտո Ռիկոյի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունից հայտնում են, որ ցունամիի վտանգ և տուժածներ չկան:

Անկախ

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր առավոտյան Իրանի հարավում գտնվող Քիշ կղզում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է իրանական    «IRNA» գործակալությունը: Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա: Ավերածությունների և զոհերի մասին տեղեկություն չկա:

Նշենք, որ կղզում մոտավորապես նույն ուժգնության ցնցումներ էին գրանցվել նաև մի քանի օր առաջ:

երկրաշարժ

Հզոր երկրաշարժ Չիլիի ափերի մոտ

երկրաշարժՉիլիի ափամերձ շրջաններում հզոր երկրաշարժ է գրանցվել: Ստորերկրյա ցնցումների մագնիտուդը  5,9 է: Երկրաշարժի էպիկենտրոնը յոթ կիլոմետր խորության վրա է գտնվում և Իկկա քաղաքից 70կմ հեռավորության  վրա է զգացվել: տեղի բնակիչները ցնցումները զգացել են հունվարի 3 -ին տեղի ժամանակով երեկոյան իննին: Ավերածությունների և տուժածների մասին տվյալներ դեռևս չկան, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը:

Անկախ

Երկրաշարժ Իրանի տարածքում

Իրան, երկրաշարժԴեկտեմբերի 19-ին, ժամը 12.46-ին ՀՀ ԱԻՆ «ՍՊԾ» գործակալությունից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 11.58-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում՝ Ահար քաղաքից 14 կմ դեպի հարավ-արևմուտք:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 38.380 և արևելյան երկայնության 46.980:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա:

Ըստ նախնական տեղեկության՝ երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ:

Անկախ

Երկրաշարժը դեռ չի մոռացվել

Գյումրի,երկրաշարժ«Հաջորդ տարի ՝ 2014-ին, Շիրակի մարզում աղետից անօթևան բոլոր ընտանիքներն ապահովված կլինեն բնակարանով»,-այս մասին նշեց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը:
Նրա խոսքով երկրաշարժից հետո Գյումրիում փլուզվեց և քանդման ենթակա դարձավ 20600 բնակարան: Այդքան բնակարան էլ կառուցվել է, սակայն Գյումրիում դեռ կա 430 ընտանիք, որը շահառու է ճանաչվել և բնակարան դեռ չի ստացել: Մարգարյանի համոզմամբ ոչ թե քաղաքի բնակչությունն է ավելացել, այլ ընտանիքներ են կիսվել:

Գյումրիին այս առումով «նախանձում է» Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը: Նա նշեց, որ ի տարբերություն Գյումրիի՝ իրենք դեռ հիվանդանոցի խնդիր ունեն: Սակայն դպրոցների մասով իրավիճակն ավելի բարվոք է: «Այսօր Լոռու մարզում չկա մի դպրոց, որը տնակային պայմաններում աշխատի, իսկ այդպիսի 173 դպրոց կար»,- ասաց Ասլանյանը:

Նրա գնահատմամբ՝ Վանաձորում 1989-1995թթ. բնակարանային ֆոնդը վերականգնվել է շատ ինտենսիվ: Այսօր Վանաձորում մնում է կառուցել 1 բնակելի շենք 16 բնակարանով, և բազմաբնակարան շենքերում բնակարան կորցրած ընտանիքների խնդիրը կլուծվի: Սպիտակում այդ խնդիրը կլուծվի 2014թ.:

Միաժամանակ Ասլանյանը տեղեկացրեց, որ Լոռու մարզի գյուղական համայնքներում 1995-2005թթ. շինարարություն չի կատարվել: 2013թ. մարզում շահագործման է հանձնվել ընդամենը 32 բնակելի տուն: «2009- 2010թթ. տեմպը 2012-2013-ի հետ համեմատել պետք չէ: Մենք ահավոր դժգոհ ենք 2013-ի տեմպից»,- ասաց Լևոն Ասլանյանը:

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը լավատես չէ: Նա վստահ է, որ երկրաշարժից հետո մարդկանց տանջում-սպանում են տնակներում, քանդված հանրակացարաններում: Թումասյանն ափսոսում է, որ Երևանի Հյուսիսային պողոտայի վրա ծախսվեց է՛լ ավելի հսկայական գումար, քան կպահանջվեր ամբողջ աղետի գոտին վերականգնելու համար:

Եվգենյա Աթայանը՝ Քաղաքաշինության նախարարության Բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետը, արձագանքեց, որ Հյուսիսային պողոտան կառուցվել է մասնավոր, ոչ թե պետական միջոցներով: Աթայանը ցավով նշեց, որ երկրաշարժից 20 տարի անց անհրաժեշտություն առաջացավ աղետի գոտու վերականգնման նոր ծրագրի: Արդյունքում 2008-ին սկսվեց 85 մլրդ արժողությամբ ծրագիրը:

Գյումրու բնակիչ 81-ամյա Լեւոն Ղազելյանը archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց, որ իրենք հոգնել են օգնություն սպասելուց, դեռեւս ապրում են կիսաքանդված դոմիկում ու խոնավության օդն են շնչում, հուսով է, որ ինքն ու կինը շուտով բնակարան կստանան: Երկրաշարժին շատ հարազատներ են կորցրել, օգնող ուժ չունեն, սակայն հույսները չի մարել, դեռ սպասում են, որ շուտով նոր բնակարանի դուռը իրենց առջեւ էլ կբացվի:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Չհիշել չեմ կարող

մարիամ խալաթյանԱռավոտ էր: Պառկած էի օրորոցում, չնայած չորս ամսական էի, բայց մայր ինձ չէր բարուրում. երևի մանկուց կապանքներ չեմ հանդուրժել: Եղբայրս, որ ինձանից երեք տարի էր մեծ, մայրիկիս գիրկը նստած խաղում էր ափսեի խնձորների հետ: Չգիտեմ ինչքան էր անցել իմ արթնանալուց, երբ մի ահավոր դղիրդից օրորոցս շրջվեց, ու ես հայտնվեցի վերմակի, ներքնակի ու փայտե օրորոցի տակ: Ախ, թե մայրիկիս ձայնել իմանայի~: Միգուցե լալիս էի: Մայրս հաստատ ինձ չէր մոռացել, ու մի ձեռքում կրծքին էր սեղմել եղբորս, մյուսով` փորձում ինձ դուրս բերել: Վերջապես, երկու ձգուկներին գիրկն առած վազեց դուրս, բայց իջնելու հնար չկար. շենքի աստիճաններն արդեն փլվել էին: Լուսավոր աստղ. փոշու մեջ երևում է հայրս, ու հաջողվում ընտանիքին դուրս բերել փողոց:

Երկրաշարժ է: Սարսափելի արհավիրք, որ կարողացավ բառացիորեն մեկ վայրկյանում փոշիացնել ամեն ինչ: Զարմանալի բան է բնությունը. սաղմի մարդանալու համար սահմանում է երկար ու ձիգ ինն ամիս, մարդուն ծնունդ տալիս երկունքի բութ, հաճախ անդիմադրելի ցավով, իսկ կյանքը խլում` ակնթարթորեն:
Այդ օրից ամեն ինչ փոխվեց իմ կյանքում:
Մանկություն, որը բառի բուն իմաստի մեջ այդպես էլ ոչ մի կերպ չտեղավորվեց: Ունեի տիկնիկներ, օղակ, պարան… խաղում էի տանը, եղբորս հետ: Չկային մանկական սրճարաններ ու ներկայացումներ, չէին աշխատում կարուսելները:
Պատանեկություն: Առաջին դասարան, փայտե, տնակային դպրոց, սոլյարայուղից անվերջ ծխացող դասարան, մրոտված տետրեր ու գրքեր, կիսասոված, կիսաքուն մանուկներ: Դպրոցում ժամերն արագ էր անցնում, չնայած, իրական, քարաշեն, տաք ու լուսավոր դպրոցի շենք մուտք գործեցի, երբ արդեն ավարտում էի այն:
Բայց պատանեկությունը միայն դպրոցում չէ. դասերից դուրս կային նաև բակային խաղեր ու ընկերներ: Մի տեղ բախտս շատ էր բերել, մեր թաղում բոլոր երեխաները գրեթե հասակակից էին, և բոլորի պատկերացումները երևույթների մասին` նույն զարգացվածության: Հավասար էինք միասին, հավասար էինք առանձին-առանձին:
Մեր շենքը չէր փլվել, բայց ստիպեցին դա անել` խիստ վթարայնության պատճառով: Երբ ամեն ինչ քիչ թե շատ հանդարտվել էր, տեղափոխվեցինք բնակության` ընդարձակ սենյակներով տնակ: Բնական է, բակերում չկային խաղահրապարակներ, բայց մենք անտրտունջ խաղում էինք դիմացի կիսավերակ շենքի մեջ, ջարդուփշուր պանելների վրա, հող ու քարերի հետ: “Անհոգ էինք”, իրոք: Վազում էինք, թռվռում, զվարթ ծիծաղում, ու չիմանալով, որ այդ նույն պանելի կամ քարի տակ մեզ հասակակից, գուցեև մեզանից մի քիչ մեծ մեկուրիշ երեխա իր կյանքն էր ավարտել:
Խաղալիքներ էինք պահում իրար վրա սեղմված պատերի արանքում, մեզանից մեկը գտնում էր այն` ուրախանում, հրճվում էինք, չիմանալով, որ այդ նույն պատերի արանքում մոր արգանդում իր մահն էր կնքել դեռ չծնված մի երեխա:
Ինչ վազքուղներ էինք դարձրել փլված շենքերի տարածքները, մարթոններ էինք անում, հպարտանում, չիմանալով, որ մեր տրորած հողի տակ գուցե այդպես էլ չգտնված մեկի սիրտը, մյուսների ձեռքն ու գլուխն ենք ճեմում-ճզմում:
Ավերակների մեջ բազում կենցաղային իրեր էինք գտնում, ու միամտորեն կարծում` տեսնես ում պայուսակից է ընկել:
Ու այսօր արդեն ափսոսում եմ` երանի ապրեինք չիմանալով, լինեինք “անհոգ”` չիմանալով:
Այո, հասակակիցներ ենք ես և այդ չարաղետ դեկտեմբերի 7-ը: Ու, թեև ես, իմ հասակում ծաղկում եմ, ուզում եմ ու պետք է, որ դեկտեմբերի 7-ը խամրի, հեռանա:
Արցունքներ չեմ սիրում, բայց թող անձրևը գա, որ հողը ոռոգվի ու նոր ծիլեր տա: Ձմեռն էլ չեմ սիրում, բայց այն պետք է գարնան ջերմությունն ավելի լավ զգալու համար:
Թախիծն ու վիշտը երկար պահել, վատը հիշել էլ չեմ սիրում, բայց սրտիս կեսը կտրել, դեն շպրտել, ավաղ, չեմ կարող:

Մարիամ Խալաթյան

Անկախ

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

երկրաշարժԱդրբեջանի տարածքում դեկտեմբերի 10-ի երեկոյան երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի տվյալները, երկրաշարժն արձանագրվել է տեղի ժամանակով 22:40-ի սահմաններում Լենքորանից 12 կմ հյուսիս արևելք:

Տեղեկատվության համաձայն` 43 կմ խորության վրա ստորերկրյա ցնցումների ուժը կազմել է 3 բալ:

Ավերածություններ չեն արձանագրվել:

 

Ադրբեջանում կրկին երկրաշարժ է գրանցվել

երկրաշարժԱյսօր`դեկտեմբերի 5-ին, Կասպից ծովի ադրբեջանական հատվածում երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է “Թրենդ” գործակալությունը:

Ըստ նախնական տվյալների`երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 10:57-ին, տեղեկացրել է Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի Սեյսմիկ ծառայության հանրապետական կենտրոնը:

Երկրաշարժի ուժգնությունը 4.4 մագնիտուտ է եղել:

Ինչու ավերվեց Գյումրին. մասնագետներ

Գյումրի,երկրաշարժՍեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության տվյալներով Գյումրիում 1988 թվականի դեկտեմբերի 7-ին փլվել է 127 բազմաբնակարան շենք: Փլվել են այն տիպային շենքերը, որոնք կառուցվել են կոմունիստական հասարակարգի պլանային նորմերով:

“Հիմնականում հավաքովի, կարկասային, երկաթ-բետոնյա հիմքերով շենքեր են: Բայց բոլորիս հայտնի է, որ եղել են նույնիսկ 20-ական թվականներին կառուցված շենքեր, որոնք ավելի լավ են դիմակայել երկրաշարժին, քան այն շենքերը, որ կառուցվել են 80-ականներին”, – ասում է ՍՊՀԾ տնօրեն Կարեն Մխիթարյանը:
Փլուզման գործում մեծ դեր խաղացին ոչ թե շենքերի տարիքային, այլ որակական, սեյսմակայուն առանձնահատկությունները: “Խրուշչովյան` քարե, 4 հարկանի, սովորական շենքերը, բարձրությունը` 2.70, դիմակայեցին, բայց վնասվածք ստացան առանց երկրաշարժի: 64 շենք երկրաշարժից առաջ վթարային էին կամ չէին երաշխավորվում բնակչության համար, որոնք իրականում չփլվեցին”, – նշում է սեյսմիկ ռիսկի և վտանգի ընդհանուր գնահատման համալիր բաժնի վարիչ Սերգեյ Նազարեթյանը:
Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո, հիմնվելով մասնագետների փորձի վրա և այն բոլոր աշխատանքների, որոնք կազմակերպվել ու իրականացվել են աղետի գոտում, ՍՊՀԾ համապատասխան մասնագետները սկսել են ուսումնասիրել Սպիտակի ավերիչ երկրաշարժից վնասված շենքերի վարքը: Կազմվել են երկրաշարժի ուժգնության ու շենքի վնասվելու աստիճանի միջև կախվածության գրաֆիկներ: Այսինքն, որ տիպի շենքը, որ բալայնականության պարագայում ինչ վնասվածքներ կունենան:
Իսկ որքանով են սեյսմիկ առումով ապահով հետերկրաշարժյան բնակելիները, քանի որ շատ է խոսվում, հատկապես, վերջին տարիների շինարարության ցածր որակի մասին:
“Գյումրին լինելով աղետի գոտի` տարբեր տարիներին բազմաթիվ շենքեր են կառուցվել: Քաղաքն ունի 88 բազմաբնակարանային վթարային շենքեր, ու չնայած դրան, մեր ուսումնասիրություններով Գյումրին համարվում է հանրապետությունում ամենաանվտանգ քաղաքներից մեկը: Ինչու, որովհետև բնակֆոնդը վերկառուցվում է 9 բալ սեյսմակայունությամբ: “Անի” թաղամասում կառուցված շենքերի սեյսմականությունը նույնիսկ ավելորդ ամրություն ունի: “Լինսի” բնակարանաշինությունը համարվում է էտալոնային շինարարություն, որովհետև տեխհսկողությունը եղել է եռաստիճան: Այսինքն մի կազմակերպությունը տեխհսկողական գործառույթներ իրականացնելով հսկել է մեկ այլ տեխհսկիչի. մեկը-մեկին հսկելով ստացել են բավականին լուրջ որակ: Իսկ ինչ վերաբերում է “Մուշ” թաղամասին, ցավոք, մեր ծառայությունը չուներ անմիջական ուսումնասիրություններ իրականացնելու գործառույթներ. հիմնվելով քաղաքաշինության նախարարության գերատեսչական հաշվետվություններին` փաստվել է` չնայած քաղաքաշինական առումով թերություններին, կրող կոնստրուկցիաները համապատասխանում են 9 բալ սեյսմակայունությանը, այլ խնդիր է ներքին հարդարումը կամ երեսապատումը: Խոսքը առաջին փուլում հանձնված բնակելիների մասին է: Երկրորդ փուլում արդեն մենք էլ ենք ուսումնասիրել, որակը բավականին տեղին է”, – խնդրի շուրջ պարզաբանում է Կարեն Մխիթարյանը:
Քանի մոտենում է երկրաշարժի տարելիցի օրը, այնքան մարդկանց մեջ անհագնանում է այն միտքը, թե յուրաքանյուր 25 տարին մեկ խոշոր երկրաշարժերը կրկնվում են: Այս առումով մասնագետները նշում են` դա հաստատել կամ հերքել հնարավոր չէ: Իսկ հարցին, թե արդյոք ճիշտ է այն վարկածը, որ 1988-ին ոչ թե բնական երկրաշարժ է եղել, այլ ռուսական կողմի ձեռնարկած հատուկ դիվերսիան, Սերգեյ Նազարեթյանը նշեց. “1000 տոկոս պատասխանատվությամբ ասում եմ` դա սուտ է, բացարձակ խոսակցություններ: Դժբախտաբար մեր ժողովուրդը հակված է երկու սխալի. մեկը` զոհերի թիվը չի ընդունում: Հազար ձևի հաշվել ենք, դրանից ավել չի կարող լինել: Ասում են` Սպիտակում 18 հազար մարդ է զոհվել, երբ 4003 հոգի է զոհվել: Մեր քաղաքում` Գյումրիում, նվազագույնը 15.000, առավելագույնը 17.000 զոհ է եղել: Բայց, հատկապես զոհ ունեցողները հակված են մտածելու, որ զոհերի թիվը շատ է եղել: Երկրորդը, մասնագետները գոռում են` աշխարհում հնարավոր չէ ոչ մի արհեստական երկրաշարժ ստեղծել, բացի, երբ մեծ ծավալի ջրամբար ես կառուցում: Ջրամբարի ջրի սյան բարձրությունը, որ անցնում է 70 մետրից, ճնշումն այդ մասում սկսում է հարուցել սեյսմիկություն”:

Գյումրիում սկսել են երկրաշարժեր կանխատեսել

IMG_1537ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայությունն ամփոփել է անցած 25 տարիների կատարած աշխատանքները: 88-ի աղետը թույլ տվեց ավելի լուրջ ուսումնասիրություններ կատարել սեյսմիկ ռիսկերը գնահատելու և գիտական աշխատանքներ կատարելու համար:

Աղետի տարելիցի նախօրեին, խոսելով անցած ճանապարհի մասին, ծառայության մասնագետները նշում են` հասել են նրան, որ արդեն հնարավոր է որոշակի կանխատեսումներ անել:

“Տեղեկատվության բաժինը վերջին 25 տարվա մեջ մեծ աշխատանք տարավ երկրաշարժերի կանխատեսման ուղղությամբ: Մշակվեց երկրաշարժերի կանխատեսման տեկտոնամագնիսական մեթոդը, որը փորձարվեց վերջին 5-6 տարիների ընթացքում: Նույնիսկ, մենք հատուկենտ երկրաշարժեր կանխատեսեցինք: Միակ ցավալի փաստն այն է, որ արդեն 23 տարի անընդհատ աշխատող մեր ապարատները շարքից դուրս են եկել, ֆիզիկապես մաշվել են”, – ասում է ՍՊՀԾ տեղեկատվության բաժնի վարիչ Սամվել Հովհաննիսյանը:

Նախանշանները ձևավորվում են տեկտենամագնիսական դաշտի մեջ, այսինքն, այն դաշտը, որն առաջ է գալիս ապարների սեխմման ժամանակ ի հաշիվ ապարների մնացորդային մագնիսականության փոփոխության: Այդ դաշտը դիտարկվում է մակրևույթի վրա, դրա գոյատևման տևողությունը տարբեր մագնիտուտ ունեցող երկրաշարժերի համար տարբեր է. “Օրինակ 5 բալ մգնիտուտ ունեցող երկրաշարժի համար այն կազմում է 5-6 տարի, իսկ 4.5 մագնիտուտի համար` մաքսիմում 2 տարի”, – մանրամասնում է մասնագետը:

Ծառայությունն ունի հինգ դիտարկումներով պայմանավորված ցանց` հեռաչափական ցանց, որը սեյսմիկ ցնցումների ժամանակ անմիջապես ալիքներ են գրանցում, էլեկտրաչափական դիտարկումների ցանց, էկելտրամագնիսական, ռադոնաչափական ցանց և հիդրոդինամիկական կայաններ: Սրանք անոմալիաների ժամանակ տալիս են այն տվյալները, որոնցով կարելի է կանխատեսել կարճաժամկետ կամ միջնաժամկետ ժամանակահատվածում երկրաշարժի առկայությունը:

Հիմնական կանխատեսումները գրանցվում են մեկ շաբաթվա ինտերվալով:

Ադրբեջանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

երկրաշարժԱյսօր առավոտյան Իրանի հետ սահմանակից ադրբեջանական Յարդըմլիի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, 2.7 մագնիտուտով երկրաշարժը գրանցվել է 10 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է նաև իրանական Արդեբիլ նահանգում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին երկրաշարժ էր գրանցվել նաև Ադրբեջանի հյուսիսում`Շաբրանի շրջանում:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը Գյումրիում ծաղկեպսակ են դրել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողին

4940

 Սերժ Սարգսյան,Վլադիմիր Պուտին, Գյումրի, Սպիտակ, երկրաշարժ

Նախագահ Սերժ Սարգսյանը և նրա հրավերով պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի բացումից հետո Գյումրիում, 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի 25-րդ տարելիցի նախօրեին, ծաղկեպսակ են դրել երկրաշարժի զոհերի հիշատակին, նաև փրկարարներին և Հայաստանին օգնության ձեռք մեկնած բոլոր պետություններին ու ժողովուրդներին նվիրված հուշակոթողին:
***

Լրացուցիչ տեղեկություններ
1988թ. երկրաշարժի զոհերին նվիրված հուշակոթողի վերաբերյալ

Հուշակոթողի բացումը տեղի է ունեցել 2008 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի 20–րդ տարելիցի կապակցությամբ: Այն կերտել է ՌԴ և Ուկրաինայի ժողովրդական նկարիչ, Հայաստանի վաստակավոր նկարիչ, Լենինյան մրցանակի դափնեկիր, ծագումով գյումրեցի՝ Ֆրիդ Սողոյանը: Պղնձաձույլ հուշարձանը պարունակում է 17 մարդկային ֆիգուր, ինչը կազմում է քանդակի կոմպոզիցիան: Հուշարձանի խորհուրդն արտահայտվում է հակիրճ ձևակերպմամբ` «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին»: 7 մետր բարձրություն ունեցող պղնձաձույլ հուշակոթողը խորհրդանշում է աղետ տեսած ժողովրդի ցավը, իսկ մյուս կողմից՝ արիությունը, որով նա վերածնվում է փլատակներից: Հուշակոթողը պատրաստվել է Ֆրիդ Սողոյանի մոսկովյան արվեստանոցում: Հուշակոթողի կողքին տեղակայված հինգ քարե սալիկներին գրված է բարեգութ այն անձանց ու երկրների անունները, որ աղետի առաջին իսկ պահից զորակցության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Հուշակոթողի ստեղծման և տեղափոխման գործում մեծ օգնություն է ցուցաբերել Նիկոլայ Ռիժկովը, ով ժամանակին գլխավորում էր «Երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հանձնաժողովի հոգաբարձուների խորհուրդը»:

Ֆրիդ Սողոյանը նաև այսօր Երևանում բացված հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը խորհրդանշող «Միասնական խաչ» հուշարձանի հեղինակային խմբի ղեկավարն է:

Ադրբեջանի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել

երկրաշարժ Ադրբեջանի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, երկրաշարժը տեղի է ունեցել Շաբրանի շրջանում դեկտեմբերի 2-ին` տեղի ժամանակով 04:49-ին:

3.80 մագնիտուտով երկրաշարժը գրանցվել է 21 կմ խորությունում: