Ադրբեջանցու պատճառով ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում

2Ռուսական “Աէրոֆլոտ” ավիաընկերությանը պատկանող Դուբայ – Մոսկվա չվերթի օդանավն հարբած ուղևորի պատճառով  արտակարգ վայրէջք է կատարել Երևանում , հաղորդում է “Հագին” կայքը՝ հղում կատարելով РИА Новости գործակալությանը:

Դուբայից ինքնաթռի թռիչքից հետո հարբած ուղևորը, որը Ադրբեջանի քաղաքացի էր, սկսել է անվայել արտահայտություններ օգտագործել, բարձր խոսել և հետամտել երեխաներին: 30-35 տարեկան տղամարդը սկսել է բղավել:
Ըստ ականատեսի՝ ինքնաթիռում միայն կին ուղեկցորդուհիներ են եղել, և նրանք դիմել են տղամարդ ուղևորների օգնությանը: Ականատեսները նշում են, որ ադրբեջանցուն մեծ դժվարությամբ կարողացել են զսպել վեց տղամարդ, որոնք կապկպել են նրան նստարանին:

Նշվում է, որ Օդանավը “Զվարթնոցում” վայրէք է կատարել առավոտյան ժամը 05.00-ին և այնտեղ գտնվել է մոտ 2.5 ժամ: Օդաչուները տղամարդուն ցանկացել են հանձնել հայաստանցի ոստիկաններին, սակայն վերջիններս հրաժարվել են նրան ընդունել : Միայն ձեռնաշղթա են հագցրել, իսկ ժամանած բուժաշխատողները հանգստացնող ներարկում են կատարել, որից հետո ադրբեջանցին քնել է:
Օդանավը Մոսկվա ժամանել է 3 ժամ ուշացումով: Ադրբեջանցուն տարել են ոստիկանություն:

Մոսկվայում ձերբակալվել են 3 նեոնացիստներ, ովքեր մեղադրվում է ադրբեջանցու սպանության մեջ

սպանություն“Ռեստրուկտ” ռուսական ազգայնական շարժման մասնակից երեք ուսանողներ ձերբակալվել են Մոսկվայի հյուսիս-արևելքում Ադրբեջանի քաղաքացու սպանության կասկածանքով, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը՝ վկայակոչելով Մոսկվայի քննչական գլխավոր վարչությանը:

“Քննության վարկածով` 2014թ. հունիսի 2-ին “Ռեստրուկտ” շարժման անդամ մեղադրյալները Մոսկվայի Սնեժնոյ փողոցում մարմնական վնասվածքներ են հասցրել Զաուր Ալիշևին, ով ավելի ուշ մահացել էր հիվանդանոցում”, – ասվում է  հաղորդագրության մեջ:

Այս հանցագործության մեջ կասկածանքով ձերբակալվել են մայրաքաղաքի բուհերի երեք ուսանողներ: Նրանց սպառնում է 15 տարվա ազատազրկում: Ներկայում նրանք կալանքի տակ են:

 

Ռուսաստանում ադրբեջանցին կրակել է ոստիկանների ուղղությամբ և պատանդներ վերցրել

1Ռուսաստանում բնակվող ադրբեջանցի Աբդուլլահ Մահոմեդալիևը կրակել է երկու ոստիկանների ուղղությամբ, թաքնվել Նիժնևարտովսկի շենքերի շքամուտքերից մեկում և պատանդ վերցրել բնակիչներին, հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը։

 

Ըստ առկա տեղեկությունների՝ Նիժնևարտովսկի չորս բնակիչ պատանդ է մնացել յոթուկես ժամ։ Ի պատասխան ոստիկանների՝ փաստաթղթեր ներկայացնելու պահանջին՝ երկու կասկածելի քաղաքացիներից մեկը հանել է ատրճանակն ու կրակել իրավապահի կրծքին, ինչից հետո նրանք փախել են հանցանքի վայրից։

 

2Նրանցից մեկը շուտով ձերբակալվել է փողոցում, իսկ երկրորդը մտել է շքամուտք և փորձել է տանիք բարձրանալ: Սակայն դուռը փակ է եղել, և հանցագործը ներխուժել մոտակա բնակարան, որտեղ գտնվել են տարեց ամուսիններ, երիտասարդ կին, նրանց դուստրն ու մանկահասակ երեխան։

 

Ուժայիններն արագ պարզել են, թե որտեղ է թաքնվում հանցագործը։ Երկար ժամանակ նա սպառնացել է սպանել ողջ ընտանիքին, սակայն 7 ժամ անց, երբ պատուհանից տեսել է դիպուկահարներին, որոշել է հանձնվել։

 

3Նախնական տեղեկություններով՝ պատանդները չեն տուժել։ Դուրս գալուց առաջ Մահոմեդալիևը ատրճանակը հանձնել է պատանդ կանանցից մեկին: Ավելի ուշ պարզվել է, որ տղամարդը նախկինում դատապարտված է եղել և կալանավայրից ազատ է արձակվել 2012թ.-ին։

Սիրիայում երկու ադրբեջանցի է սպանվել

ադրբեջանցի Սիրիայում ևս երկու ադրբեջանցու մահվան մասին տեղեկություն է տարածվել, տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը։

 

Գործակալությանը հաջողվել է պարզել սպանվածների ինքնությունը։ Նրանցից մեկը Իբրահիմ Քերիմով Ասլան օղլուն է (1981թ. ծնված), իսկ մյուսը՝ Սամիր Մագերամով Սադեդին օղլուն (1987թ. ծնված)։ Նրանք երկուսն էլ Գախի շրջանից են:

 

Քերիմովը, որին ճանաչել են որպես մարզիկ, Սիրիա է մեկնել ընտանիքի՝ կնոջ և երեք երեխաների հետ։ Հայտնի չէ՝ արդյոք ողջ են նրանք, թե ոչ։

 

Սիրիայում հակամարտության սկզբից ի վեր Ադրբեջանի բազմաթիվ քաղաքացիներ են մեկնել՝ Սիրիայում Բաշար Ասադի համախոհների ուժերի դեմ մարտերին մասնակցելու նպատակով։ Սպանվել են հարյուրավոր ադրբեջանցիներ։

Օդեսայում սպանվել է ադրբեջանցի “օրենքով գող”

կրակոցՕդեսայի “Գիշերային Բաքու” ռեստորանում սպանվել է 39-ամյա “օրենքով գող”, ադրբեջանցի Բաղըշ Ալիևը, որը քրեական աշխարհում հայտնի է որպես Վախա։ Նրա հետ սպանվել է նաև թիկնապահը, հաղորդում է “Հագին” լրատվական կայքը։

Ծնունդով Վրաստանից, էթնիկ ծագմամբ ադրբեջանցի Ալիևը “թագադրվել էր Մոսկվայում 2004թ.-ին` համալրելով Վրաստանի ազդեցիկ “օրենքով գողերի” շարքերը”։ 2006թ.-ին Վախան ձերբակալվել է ադրբեջանցի գործարարի առևանգման կասկածանքով, որը ավելի ուշ սպանվել էր։

Ալիևի մասնակցությունն առևանգմանը դատարանում ապացուցել չի հաջողվել, արդյունքում դատապարտվել է միայն խարդախության համար, քանի որ միջնորդել էր փրկագինը փոխանցելու հարցում՝ իմանալով, որ տուժածն այլևս ողջ չէ։

Բաղըշի նման պահվածքը գնահատվել էր որպես “ոչ գողական”, ինչի հետևանքով նրան ծեծել են և 2007թ.-ին զրկել “տիտղոսից”։

Ավելի ուշ կոնֆլիկտ է ծագել վրացի “օրենքով գողերի” և Դեդ Հասանի միջև, վերջինս վերականգնել է նրա դիրքը։ 2011թ.-ի դեկտեմբերից 2013թ.-ի ապրիլը Բաղըշը 4 անգամ ձերբակալվել և արտաքսվել է Ուկրաինայից։

Անկախ

 

Սիրիայում դարձյալ ադրբեջանցի մոջահեդներ են սպանվել

Սիրիա,ադրբեջանց, մոջահիդներլԱդրբեջանական լրատվամիջոցները դարձյալ տեղեկություններ են տարածել, համաձայ որի Սիրիայում ադրբեջանցի զինյալներ են սպանվել։

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը՝ հղում կատարելով մոջահեդների կայքին, վերջին օրերի ընթացքում Սիրիայում ևս երկու Ադրբեջանի քաղաքացի է սպանվել: Նրանք կռվել են Ասադի զորքերի դեմ “Ալ Նուսրա” ահաբեկչական խմբավորման շարքերում։

Նրանցից մեկը Ֆարիզ անունով հայտնի ադրբեջանցին է, ով ծնունդով Սումգայիթից է: Տարածվել է նաև նրա լուսանկարը։

Մոջահիդները տարածել են նաև մե այլ ադրբեջանցի մոջահեդի նկար։ Ծնունդով կրկին Սումգայիթից “Զիկո” անունով ադրբեջանցին սպանվել էր ավելի վաղ`2013թ.-ի դեկտեմբերին։
 Անկախ

Ցույց Ստամբուլում՝ ի պաշտպանություն ինքնասապան եղած ադրբեջանցի միասեռականի

միասեռականԻնչպես արդեն հաղորդել էինք՝ Ադրբեջանում «ԼԳՏԲ» (Լեսբուհիներ, գեյեր, տրանսգենդերներ և բիսեքսուալներ) կազմակերության 21-ամյա նախագահ Իսա Շահմարլըն հունվարի 22-ին ինքնասպանություն էր գործել: Ահա պարզ դարձավ, որ ժամեր անց Ստամբուլում նրա պաշտպանության համար ցույցի դուրս կգան տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Վերջին տարիների թուրքական հասարակական կառույցները բավական ակտիվ գործունեություն են ծավալում «ԼԳՏԲ»-ների պաշտպանության գործում՝ պարբերաբար կազմակերպելով բողոքի ցույցեր և արշավներ: Թուրք ռեժիսորի կողմից նույնիսկ ֆիլմ էր նկարահանվել, որտեղ սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունեցող մարդկանց ծնողները պատմում էին իրենց ընտանեկան պատմությունները:

Անկախ

Սիրիայում սպանվել է ևս մեկ ադրբեջանցի մոջահիդ

ադրբեջանցի մոջահեդԲաշար Ասադի վարչակարգի դեմ մարտնչող “Իրաքի և Շամի իսլամական պետություն” խմբավորման զինյալ, ադրբեջանցի մոջահիդ Ազադը` “Աբդուրահման” մականունով, սպանվել է սիրիական բանակի զինյալների կողմից: Այս մասին հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը`հղում կատարելով մոջահիդներին պատկանող կայքերին:

Այդ նույն աղբյուրի համաձայն`նա ծնունդով Սումգայիթից էր, բռնցքամարտի գծով սպորտի վարպետ: Նշվում է նաև, որ Աբդուրահամ մականունով հայտնի ադրբեջանցի մոջահիդի ընտանիքը ներկայումս Սիրիայում է: Նրա եղբայրը ևս կռվում է զինյալների շարքերում:

Նշենք, որ վերջերս գրանցվել են ադրբեջանցի մոջահիդների սպանության ևս մի քանի դեպք:

Անկախ

Սիրիայում սպանվել է ևս մեկ ադրբեջանցի մոջահիդ

Սիրիա, սպանված, ադրբեջանցի, մոջահիդՍիրիայում սպանվել է ևս մեկ ադրբեջանցի մոջահիդ, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը`հղում կատարելով մոջահիդների կայքերին:

Ըստ գործակալության`սպանված մոջահիդը` “Ծովափնյա Մուհամեդ” անունով հայտնի, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դեմ պայքարող “Իրաքի և Շամի իսլամական պետություն” խմբավորման անդամ է եղել: Մոջահիդները սոցկայքերում տարածել են նաև սպանվածի լուսանկարները:
Հիշեցնենք, որ օրերս Սիրիայում սպանվել էին ևս երկու մոջահիդներ, ովքեր Ադրբեջանի քաղաքացիներ էին:

Անկախ

Ուկրաինայում սպանել են ադրբեջանցի գործարարի

 սպանությունՈւկրաինայի Լուգանսկ քաղաքում զինված հարձակում է տեղի ունեցել ադրբեջանցի գործարարի տան վրա։ Գործարարն ու նրա կինը սպանվել են։

Ինչպես “ԱՊԱ” գործակալությանը տեղեկացրել է Ուկրաինայի ադրբեջանցիների միացյալ կոնգրեսի Լուգանսկի շրջանի ղեկավարի տեղակալ Ակիֆ Գումբատովը, գործարար Վիդադ Մամեդովի տան վրա հարձակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 24-ի առավոտյան ։ Նրան սպանել են կնոջ՝ Յավեր Մամեդովայի հետ։

Գումբատովի խոսքով՝ սպանված գործարարի տունը գտնվել է նրան պատկանած ռեստորանի հարևանությամբ։ “Առավոտյան, երբ Վիդադ և Յավեր Մամեդովների երեխաներն ու բարեկամները գնացել են դասի, անհայտ անձինք կրակ են բացել նրանց տան վրա և սպանել են գործարարին ու նրա կնոջը։ հայտնի չէ, թե ով է իրականացրել հանցագործությունը։ Ոստիկանները խոստացել են շուտ բացահայտել հանցագործին”,-ասել է նա։

Անկախ

Ադրբեջանցի պաշտոնյան ձերբակալվել է Թուրքիայում

ձերբակալվելԹուրքիայում` Կարսում, ձերբակալվել է Նախիջևանի շրջանի “Սադարակ” մաքսային անցակետի պետ Միրմուհամմեդ Սեիդովին, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը։

 

Հայտնի է, որ դեկտեմբերի 17-ին մաքսանենգության ու կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները պաշտոնյային ձերբակալել են Կարսի օդանավակայանում, երբ նա վերադառնալիս է եղել Ստամբուլից։ Ձերբակալությունից հետո Սեիդովը տեղափոխվել է Իգդիր քաղաք` բուժզննում անցնելու համար: Այնուհետև վերջինս պետք է ցուցմունք տա դատախազությունում։

 

Գործակալությունը հաղորդվում է նաև, որ թուրքական կողմի իրականացրած լայնամասշտաբ օպերացիայի շրջանակներում այդ օրը Թուրքիայի և Նախիջևանի սահմանին ձերբակալվել է մաքսային ծառայության 7 աշխատակից և տրանսպորտային ընկերությունների 10 սեփականատեր։

 Անկախ