Անգլիան դեմ է ԵՄ ընդլայնմանն ու Թուրքիայի նման անդամության թեկնածուներին

cameron   Անգլիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը հայտարարել է, որ Թուրքիայի նման առաջիկայում ԵՄ-ի անդամակցության հեռանկար ունեցող երկրների քաղաքացիները պետք է երկար սպասեն աշխատելու նպատակով Անգլիա գալու համար: Քեմերոնը նշելով, որ Անգլիայի ժողովուրդը արդեն չի ցանկանում, որպեսզի ԵՄ-ն ընդլայնվի, հայտարարել է, որ ԵՄ տարածքում ազատ տեղաշարժման հարցում կարևոր փոփոխություններ չիրականացնելու դեպքում Անգլիան դեմ է լինելու Թուրքիայի նման պոտենցիալ նոր անդամներին: Վարչապետը կարծես նախազգուշացրել է, որ կարող է վետոյի իրավունք կիրառել առաջիկայում սպասվող անդամության հայտերի դեմ: Նա նշել է նաև, որ նոր անդամները պետք է ընտրվեն միայն ԵՄ անդամ երկրների միաձայն համաձայնության դեպքում:

Անկախ

Եկեղեցին, որտեղ կանոնավոր այցելում էր Արթուր Կոնան Դոյլը, վաճառքի է հանվել

Cedars Spiritualist Church in Ipswich, SuffolkՎիկտորիանական ժամանակաշրջանի եկեղեցին, որտեղ Շերլոկ Հոլմսի հեղինակ սըր Արթուր Կոնան Դոյլը փորձում էր կապ հաստատել մահացած մարդկանց հետ, վաճառքի է հանվել:

Սուֆֆոլկի Իպսուիչ քաղաքում գտնվող Կեդրսի սպիրիտուալիստական եկեղեցին աճուրդի է հանվել 500,000-700,000 ֆունտով:

1920-ականներին այստեղ մարդաշատ հանդիպումներ էին տեղի ունենում, որոնց ժամանակ մեդիումները փորձում էին կապ հաստատել մահացած մարդկանց հոգիների հետ:

Եկեղեցու կանոնավոր հաճախորդներից մեկը գրող Կոնան Դոյլն էր, որն  իր ժամանակի հայտնի մեդիումներից էր: Նա իր կնոջը՝ Լուիզային, և որդուն՝ Կինգսլիին,  կորցնելուց հետո փորձում էր այդ կերպ սփոփանք գտնել:

Իպսուիչի մեդիումների համայնքը հայտնի ընդունելություններ և երկխոսություններ էր կազմակերպում, որոնց մասնակցում էր շուրջ 1,000 մարդ:

Կեդրսի նախագահը հայտնում է, որ վիկտորիանական կառույցը ի սկզբանե գնել են 800 ֆունտով:

Նա նաև հայտնել է, որ Դոյլը իրենց է թողել սպիրիտուալիզմի վերաբերյալ իր գրած բոլոր գրքերի առաջին հրատարակությունները, սակայն դրանք չեն վաճառվի տան հետ միասին:

Եկեղեցու ղեկավարները որոշել են վաճառել այն, քանի որ ցանկանում են, որ կառույցը ավելի շատ ծառայի այն միջոցառումների համար, որը առաջարկում է ներկայիս եկեղեցին՝ ներառյալ յոգա և մեդիտացիա, ինչպես նաև կանոնավոր եկեղեցական ծառայություններ:

Կեդրսը աճուրդի կհանվի հաջորդ ամիս Goldings աճուրդում:

Անկախ

 

Լոնդոնյան ոստիկաններին կասկածում են պոռնոգրաֆիա տարածելու մեջ

Police-In-Riot-Gear-Advance-Through-Central-London-During-A-Large-Anti-Cuts-Rally-On-March-26-2011-In-London-Uk.-via-Shutterstock-390x290Անգլիայի մայրաքաղաքում շարունակվում է 3 ոստիկանների նկատմամբ հետաքննությունը, որոնց կասկածում են միմյանց պոռնոգրաֆիական նյութեր փոխանցելու մեջ:

3 ձերբակալվածներն էլ աշխատում էին օտարերկրյա դեսպանատների  պահակությունում: Երբ անցած տարի դեկտեմբերին նրանց հարցաքննեցին` մեկին հեռացրին աշխատանքից, իսկ մյուս 2-ի ծառայական պարտավորությունները սահմանափակեցին:

Ոստիկանները կասկածվում են “կոշտ անօրինական պոռնոգրաֆիայի” փոխանցման մեջ, սակայն չի ճշտվում, թե արդյոք այն մանկական պոռնոյի հետ կապ ունի է , թե ոչ:

Կասկածյալների տներում նույնպես  խուզարկություն է անցկացվել, սակայն արդյունքները չեն բացահայտում:

Անկախ

Բժիշկները նորածնին իր իսկ օգտի համար սառեցրել են

Фредди КукԲրիտանական Ռեդինգ քաղաքի բժիշկները ստիպված էին երեք օր սառեցնել նորածին ֆրեդի Կուկին, որպեսզի փրկեին նրա կյանքը: Ծնվելու ընթացքում երեխայի մոտ շնչառության հետ կապված խնդիրներ էին առաջացել, որոնց հետևանքով  20րոպե նրա թոքեր  թթվածին չէր մտել, հաղորդում է  Mirror-ը: Տղայի ծնողները սարսափի մեջ էին, այնուամենայնիվ սառեցումը փրկեց նրա կյանքը:

Բժիշկները վախենում էին, որ անշունչ ծնված երեխան լուրջ խնդիրներ կունենա գլխուղեղի հետ, իհարկե, եթե նրան հաջողվի փրկել:Սկզբում ոչ ոք չէր սպասում դժբախտության,Նիկի Կուկը տանը սպասում էր ամուսնուն`Դանիելին և պատրաստվում էր ծննդաբերության: Այն պետք է տեղի ունենար ժամկետից հինգ օր շուտ: Սակայն ծանոթ մանկաբարձուհին հայտնել էր, որ Նիկիի մոտ ամեն ինչ նորմալ է և կինը պատրաստվում էր ծննդաբերել տան պայմաններում:  Տեսնելով ամուսնուն, նա պառկել է լողարանի մեջ և պատրաստվել երեխայի լույս աշխարհ դուրս գալուն: Հանկարծ ամուսինը նկատել է ջրում տարօրինակ արտադրություն և շտապ օգնություն կանչել:

Բժիշկները պարզել են, որ նորածնի պորտալարը կտրվել է, որի միջոցով նա թթվածին էր ստանում և երեխայի ուսը խրվել է, ինչի պատճառով նա չի կարողանում լույս աշխարհ դուրս գա: Բժիշկները օգնել են Նիկիին ազատվել, բայց երեխային հոսպիտալացրել են և ծնողներին նախազգուշացրել , որ սպասեն վատագույնին: Ընդ որում ամեն ինչ այնքան էլ տխուր չի վերջացել, Օքսֆորդի հիվանդանոցի բժիշկներին հաջողվել է փրկել նորածնին: Այնտեղ նրան ենթարկել են  սառեցման ինովացիոն կարգին, որը պետք է իջեցներ ուղեղի վնասման հավանական ռիսկը:

Երեխայի մարմինը սառեցրել են մինչև 33 աստիճան և երեք օր պահել  “անաբիոզի”մեջ: Դրանից հետո անցել է համարյա մեկ տարի և պարբերաբար երեխայի առողջությանը հետևող բժիշկները ասում են, որ տղան նորմալ զարգանում է: Ֆրեդիի ծնողները նրան անվանել են Ծննդյան տոների հրաշք:

444 կիլոգրամանոց մարդը կարողացել է նիհարել 300 կիլոգրամով

444 կիլոգրամանոց մարդԱնգլիայում բնակվող 444 կիլոգրամ քաշ ունեցող 51-ամյա Փոլ Մեսոնին երկու տարվա ընթացքում դիետաների և վիրահատության միջոցով հաջողվել է ազատվել ուղիղ 300 կիլոգրամ քաշից: Փոլը պատրաստվում է ևս մեկ վիրահատության ենթարկվել և ազատվելով ավելորդ մաշկից շարունակել ապրել առողջ կյանքով: Մի ժամանակ աշխարհի ամենագեր մարդը ամեն օր մոտ 20 հազար կալորիա էր սպառում, սակայն երկու վիրահատությունից հետո վիճակը կտրուկ փոխվել է: Այժմ չափազանց գեր մարդը սպասում է, մինչև իր քաշը կդառնա անփոփոխ, որպեսզի ևս մեկ բժշկական միջամտության դիմի:
«Հաբերլերը» գրում է, որ նման փորձությունների ենթարկված Փոլը որոշել է իր վերապրածը վերածել գրքի՝ խորհուրդներ տալով սննդակարգի խանգարում ունեցող մարդկանց: Նիհարելուց հետո Փոլի կյանքը դրականորեն փոխվել է, այժմ նա նույնիսկ ընկերուհի ունի: Աղջիկը սիրահարվել է Փոլին՝ դիտելով նրա մասին պատմող տեսաֆիլմը: Նոր կյանք սկսած Փոլը նպատակ ունի ավելի նիհարելու՝ հասնելով 100 կիլոգրամից քիչ քաշի:

Մոտորանավակը շուռ է եկել 135 կմ/ժամ արագությամբ ընթանալիս, տեսանյութ

Մոտորանավակ, անգլիաԲրիտանիայի Կոնիստոն շրջանի “Լճի եզրին”  (Lake District) արգելանոցում  մի տպավորիչ միջադեպ է տեղի ունեցել, որը բարեբախտաբար ողբերգական ավարտ չի ունեցել: Ադրենալինային մոլագար Կիտ Ուիթլը մոտորային նավակի մրցումներում աշխարհի ռեկորդ է սահմանել և  հազիվ է փրկվել մահվանից: Նրա  Его “հրեշը” 135 կմ/ժամ արագությամբ ընթանալիս շուռ է  եկել, հաղորդում է Express-ը:

Նախորդ ռեկորդը էլի Կիտինն էր, այն ժամանակ մոտորանավակը 124 կմ/ժամ արագություն էր բացել:

 

 

 

Անգլիայում կովը խափանել է գնացքների ընթացքը

kovԱնգլիայի Սոմերսեթ դքսության ավաններից մեկում գնացքի գծերի վրա հայտնված կովը պատճառ է դարձել, որ ուղևորությունների ժամացուցակը խախտվի: Դեպքը տեղի է ունեցել երեկ, երբ շագանակագույն սպիտակ պուտերով կովը անհրավեր հայտնվելով գնացքի գծերին, մոտ երկու ժամ հետաձգել է քաղաքացիների ուղևորությունը:
«Դողան» լրատվական գործակալությունը գրում է, որ կայարանում սպասող քաղաքացիները, դառնալով այս զավեշտալի դեպքի ականատեսը, հետաքրքիր մեկնաբանություններ են արել իրենց «Twitter»-յան էջում: «Գնացքների մեկնումը հետաձգվեց տարածքը գրաված կովերի պատճառով»,-գրում է տուժած ուղևորներից մեկը: Հետաքրքական է, որ ընտանի կենդանիները համարվում են գնացքների բնականոն ժամանակացույցի խափանման հինգ հիմնական պատճառներից մեկը: Ամեն ամիս մոտ 15 նման դեպք է գրանցվում:

«The Sun» պարբերականը «թաղել է» Անգլիային

sunԱյն բանից հետո, ինչ Մեծ Բրիտանիան հայտարարեց, թե չի մասնակցելու Սիրիա նախատեսվող ռազմական ներխուժմանը, «The Sun» պարբերականը այսօր հրապարակել է «Մահվան հայտարարություն», որը վերաբերում է Անգլիային: Ինչպես հաղորդում է «Դողանը» լրատվական գործակալությունը՝ հանդեսի առաջին էջին հայտնված հայտարարության մեջ ասվում է, որ Անգլիայի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունենալու Լոնդոնում գտնվող Ֆրանսիայի դեսպանատանը և խնդրվում է թաղմանը ծաղկեպսակ չուղարկել: Պարբերականը հիշատակում է, որ օգոստոսի 29-ին հանկարծամահ եղած 67-ամյա անգլո-ամերիկյան հարաբերությունների սկիզբը դրել են Վինսթոն Չերչիլն ու Ֆրանկլին Ռուզվելտը, ապա դրանք զարգացրել են ԱՄՆ հաջորդ նախագահները:

Լոնդոնի անգլիական հեռուստաընկերությունը ռամազան ամսին ուղիղ եթերով ազան է հեռարձակելու, Անգլիայի մահմեդականները ցնծում են

ramazanԱնգլիական «Channel 4» հեռուստաընկերությունը մեկ շաբաթից սկսվող  մահմեդական  մեծ պահքի՝ ռամազանի ամսվա ընթացքում ամեն առավոտ ուղիղ եթերով հեռարձակելու է իսլամական աղոթքի կանչը՝ ազանը: Բացի այդ՝ անգլիական ալիքը հավատացյալ  մահմեդականներին հիշեցման կարգով հայտնելու է նամազի ժամերը, ինչպես նաև մոտ օրերս ցուցադրվելու է ռամազանի մասին պատմող մի քանի րոպեանոց ֆիլմ:

Թուրքական «Ռադիկալը» գրում է, որ հեռուստաընկերության տնօրեն Ռալֆ Լին նշել է, թե իրենք հաշվի են առել, որ նման որոշման համար կարող են քննադատության արժանանալ: Տնօրենը ընդգծել է, որ Անգլիայում օրեցօր աճում է  մահմեդականների թիվը: «Մեր հեռուստադիտողների մեծամասնությունը երիտասարդներ են, իսկ Անգլիայի մահմեդականների կեսը մոտ 25 տարեկան է»,-նշել է տնօրեն Լին:
Հեռուստաընկերության որոշումը արժանացել է Անգլիայի մահմեդական համայնքի բարձր գնահատականին: Վերջիններս նշել են, որ այս կերպ ալիքը օգնում է երկրում իսլամականության ճիշտ ներկայացմանը: Անգլիայում 2011 թվականի տվյալներով մոտ 3 միլիոն մահմեդական է բնակվում: Սա կազմում է երկրի բնակչության 5 տոկոսը:

 

Երևանում նշեցին Անգլիայի թագուհու ծնունդը

433px-Elizabeth_II_greets_NASA_GSFC_employees,_May_8,_2007_editԱյսօր «Կոնգրես» հյուրանոցի բացօթյա սրահում տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայի  թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ծննդյան օրվա հանդիսությունը, որը Անգլիայում վերածվել է ազգային տոնի:

Չնայած որ թագուհու իրական ծննդյան օրը ապրիլի 21-ին է, հիմնականում այն նշվում է հունիսին, քանի որ այս ամիսը եղանակային պայմանների առումով ավելիլ բարենպաստ է բացօթյա հանդիսությունների համար:

Տոնակատարությանը մասնակցում էին Հայաստանում տարբեր երկրների դեսպաններ, քաղաքական գործիչներ, պետական ոլորտի պաշտոնյաներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Տոնակատարության մեկնարկին հնչեցին Հայաստանի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի հիմները:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսն ասաց, որ այս տոնակատարությունը վկայում է հայ-բրիտանական հարաբերությունների ակտիվացման մասին` նշելով, որ դրա բարձրակետը արքայազն Չարլզի այցն էր Հայաստան: Նա նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը և այն բոլոր կառույցներին, որոնք աջակցում են երկու երկրների փոխհարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը:

Հանդիսությունը շարունակվեց Երևանի Սիրահարների այգում, որտեղ նախատեսված է թագուհու և թագավորական ընտանիքի մասին պատմող վավերագրական ֆիլմերի ցուցադրություն:

Անգլիայի թագուհին ծնվել է 1926 թվականի ապրիլի 21-ին, թագադրվել 25 տարեկանում:

Այս տարի մեծ հանդիսությամբ

Օ՜ Աստված իմ,- բացականչեց թագուհին,- ես հղի եմ ու չգիտեմ, թե ումից

downloadԱնգլիական քոլեջներից մեկում «Ամենակարճ պատմվածք» մրցույթում, որտեղ չորս անհրաժեշտ պայման կա (պատմվածքում պետք է հիշատակվեն «թագուհի», «Աստված» բառերը, բովանդակության մեջ պետք է լինի նաև գաղտնիք ու մի քիչ էլ սեքս), առաջին մրցանակին է արժանացել մի ուսանող, որը բոլոր պայմանները հաշվի առնելով, պատմվածքը տեղավորել է մի արտահայտության մեջ. «Օ՜ Աստված իմ,- բացականչեց թագուհին,- ես հղի եմ ու չգիտեմ, թե ումից»:

Անգլիայում մահմեդականները մի զինվորի են սպանել, երկրում լարվածություն է

angliaԱնգլիայի մայրաքաղաք Լոնդոնում երեկ երկու հոգի կացնով և դանակով սպանել էին մի զինվորի՝ դիակը նետելով փողոց: Դեպքի ականատեսների վկայությամբ՝ հանցագործները մահմեդականներ են եղել և դա արել են ելնելով վրեժխնդրությունից: Դրանից հետո երկրում լարվածություն է սկսվել, ծայրահեղ աջերը թիրախ են դարձրել մահմեդականներին և մզկիթները:
«Radikal»-ը հաղորդում է, որ Անգլիայի պաշտպանության լիգայից (EDL) մոտ 100 ծայարհեղական սև դիմակներով հավաքվել է բարերից մեկում  և խմիչքով լի շշերով հարձակվել ոստիկանության վրա, ինչպես նաև հարձակում են գործել մոտակայքում գտնվող մի մզկիթի վրա: Նրանք բղավել են «Չենք հանձնվելու մահմեդական որդերին» արտահայտությունը: Լիգայի առաջնորդ Թոմի Ռոբինսոնը դեպքի առնչությամբ նշել է. «Մեր առաջնորդները բավականաչափ ուժեղ չեն, այս ամենը նրանք են թույլ տվել: Մարդիկ նույնիսկ վախենում են մահմեդական բառը արտաբերել, վախենում են իրենց պաշտպանելուց: Բայց արդեն բավական է, այս երկրի մարդիկ շատ զայրացած են և հերիք է արդեն»:
Իրենց հերթին Անգլիայի մահմեդական կազմակերպությունները դատապարտել են տեղի ունեցածը և համախմբման կոչ արել: