Ադրբեջանում շեհիդների ընտանիքների անդամները պահանջում են վճարել իրենց ապահովագրական գումարները

1 (1)Ադրբեջանում շեհիդների (զոհվածների) և անհետ կորած անձանց ընտանիքները պահանջում են վճարել իրենց հասանելիք ապահովագրական գումարները:

Ինչպես հաղորդում է “Հագին” լրատվական կայքը, զոհվածների և անհետ կորածների մի քանի ընտանիքի անդամները բողոքի ակցիա են կազմակերպել Միլլի Մեջլիսի (խորհրդարան) մոտ:

Ակցիայի մասնակիցները պահանջել են վճարել 11 հազարական մանաթ՝ նախատեսված  “Զինծառայողների պարտադիր ապահովագրության մասին” օրենքով : Նրանց խոսքով` զոհվածների ընտանիքները մինչ օրս չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք ապահովագրական գումարները:

Ղրիմյան թաթարները բողոքի ցույց են անցկացրել Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանի դիմաց

ստամբուլ,ցույցՍտամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանի շենքի դիմաց ղրիմյան թաթարների արտաքսման 70-րդ տարելիցի առիթով սև ծաղկեպսակ է դրվել: Ստամբուլաբնակ թաթարները Ղրիմի թաթարների մշակույթի և օգնության միության առաջնորդների գլխավորությամբ հավաքվել են Իսթիքլալ պողոտայում: Ռուսաստանի հյուպատոսարանի դիմաց մեկ րոպե լռությամբ հարգվել է արտաքսման զոհ դարձածների, ինչպես նաև օրերս զոհված հանքափորների հիշատակը:

Վերոնշյալ միության նախագահ Ջելալ Իչթենը հայտարարել է, որ 1738 թվականին Ղրիմի նվաճումով սկսված ճնշման, ահաբեկման և ձուլման ռուսական քաղաքականությունը շարունակվում է նաև այսօր: Նա նշել է, որ թաթարների արտաքսումից հետո նրանց 46 տոկոսը մահացել է: Անդրադառնալով Ղրիմում տիրող այսօրվա իրավիճակին՝ Իչթենը ընդգծել է, որ անցկացված հանրաքվեն անօրինական է:

Անկախ

Բաքվում Սովետսկայա փողոցի բնակիչները շարունակում են բողոքի ցույց կազմակերպել

բաքու, ցույցԲաքվում  ոստիկանությունը և ՆԳՆ արագ արձագանքման աշխատակիցները կանխել են մարտի 9-ին Սովետսկայա փաղոցի և նրան հարող տարածքների բնակիչների բողոքի ակցիան: Սոցիալական ցանցերի միջոցով հայտարարվել էր, որ ցույցը կայանալու է տեղի ժամանակով 14:00 Նարիմանովի (նախկինում Սովետսկայա) պողոտայում գտնվող դպրոցի դիմաց:   Բնակիչների դժգոհության պատճառը իրենց տները քանդելու համար վճարվելիք փոխհատուցման չափն է, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը:

Սակայն արդեն կեսօրից հետո դպրոցի տարածքը ոստիկանության խիստ հսկողության տակ է անցել: Բացի դրանից տարածքում տեղակայվել է մոտ 10 ավտոբուս` ՆԳՆ արագ արձագանքման աշխատակիցներով:

Ոստիկանները հեռացնում էին բոլոր նրանց, ովքեր փորձում էին հավաքվել դպրոցի դիմաց: Մի մարդ ձերբակալվել է:  Քաղաքացիները հայտարարել են, որ պայքարելու են այնքան ժամանակ, մինչև չստանան արդարացի փոխհատուցում: Նրանք պահանջել են նաև ազատ արձակել ակտիվիստներին, ովքեր ձերբակալվել էին մարտի 3-ի ցույցի ժամանակ:

Բնակիչները պահանջում են 1 քառակուսի մետրի համար վճարել 2.500 մանաթ, մինչդեռ իշխանությունները ցանկանում են նրանց վճարել ընդամենը 1.500 մանաթ: Օրերս փոխվարչապետ Աբիդ Շարիֆովը խոստացել էր, որ բնակչության փոխհատուցման հարցը հատուկ կարգով քննարկվելու է: Իշխանությունները հայտարարել են, որ ստիպողաբար չեն քանդի այն տները, որոնց սեփականատերերը համաձայն չեն փոխհատուցման հետ: Սակայն քաղաքացիները չեն հավատում պաշտոնյաներին:

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին և մարտի 3-ին ևս Սովետսկայա փողոցի բնակիչները ցույց էին կազմակերպել:

 Անկախ

Ադրբեջանում երկաթգծի աշխատակիցները բողոքի ցույց են կազմակերպել

Ադրբեջան,երկաթգծի աշխատակիցներ,բողոքի ցույց“Ադրբեջանական երկաթուղիներ” ՓԲԸ մի խումբ աշխատակիցներ փետրվարի 21-ին բողոքի ակցիա են կազմակերպել նախագահի աշխատակազմի շենքի առջև: Մի քանի տասնյակ մարդիկ պահանփել են վճարել մի քանի ամսվա իրենց աշխատավարձը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” լրատվական կայքը, նրանք բազմիցս դիմել են տարբեր գերատեսչություններին, սակայն` ապարդյուն: Դրանից հետո նրանք որոշել են դիմել նախագահի աշխատակազմին:

Աշխատակիցները բողոքում են նաև աշխատանքի պայմաններից: “Ածուխի փոխարեն, մեզ ածխի փոշի են տալիս, վագոնները հին են, վատ վիճակում: Ղեկավարությունը դեռևս 2005թ.-ին խոստացել էր, որ կփոխեն վագոնները, սակայն ոչ մի քայլ չեն ձեռնարկել”,-ասել են ցուցարարները:

Տրանսպորտի նախարարությունը երկաթգծի աշխատակիցներին լսել չեն ուզում: “Եթե նրանք այս անգամ էլ չեն արձագանքի, կդիմենք օտարերկրյա դեսպանատներին”,- հայտարարել է ցուցարարներից մեկը:

Անկախ

Թաքսիմի հրապարակում բողոքի ցույց է տեղի ունեցել համացանցի մասին օրենքի դեմ

թաքսիմԹուրքական ոստիկանությունը ջրաշիթերով և արցունքաբեր գազով փորձել է կանխել համացանցի գրաքննության օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարների մուտքը Ստամբուլի Թաքսիմ հրապարակ: Այս մասին հաղորդում է թուրքական «Ռադիկալը»: Ակցիայի մասնակիցները ոստիկանների վրա պատասխան քարեր են նետել: Կարճ ժամանակ անց իրավապահ մարմիններին հաջողվել է ցրել հավաքվածներին:

Հիշեցնենք, որ թուրքական խորհրդարանը քվեարկել է համացանցի վերաբերյալ օրենքի օգտին, համաձայն որի իշխանությունները, առանց դատարանի որոշման, կարող են փակել համացանցային կայքերը, ինչպես նաև տեղեկություններ պահանջել կայքերի օգտատերերի վերաբերյալ:
Օրինագիծը ուժի մեջ կմտնի երկրի նախագահի ստորագրումից հետո: Ընդդիմությունը դեմ է այս փոփոխությանը՝ այն համարելով խոսքի ազատության և ինքնաարտահայտման իրավունքի խախտում, որը հավասար է գրաքննությանը:

Անկախ

Բաքվում երիտասարդները Ղարաբաղյան պատերազմի վետերանի մահվան դեմ բողոքի ցույց են կազմակերպել

Բաքու,Ղարաբաղյան պատերազմի վետերան, բողոքի ցույց  Դեկտեմբերի 29-ին Բաքվի կենտրոնում`Շատրվանների հրապարակում, տեղի է ունեցել բողոքի ցույց`Ղարաբաղյան պատերազմի վետերան Զաուր Հասանովի մահվան դեմ, ով ինքնահրկիզման հետևանքով ստացած այրվածքներից մահացել էր, հաղորդում է “Կոնտակտ” կայքը:

Թեև ցույցը նախատեսված էր Ադրբեջանի ժամանակով 16:00-ին, ոստիկանները արդեն կեսօրից իրենց հսկողության տակ են վերցրել տարածքը: 16:30-ին մոտ 50 երիտասարդներ նստացույց են կազմակերպել`հանդես գալով հետևյալ լոզունգներով. “Թող վետերանները չայրվեն, բանակը չվերածվի դիահերձարանի”, “Ազատություն”, “Մի՛ այրեք վետերաններին” և այլն:

Բաքու,Ղարաբաղյան պատերազմի վետերան, բողոքի ցույց  Ոստիկանները նախ տարածքից հեռացրել են ցույցի առավել ակտիվ մասնակիցներին, այնուհետև`մյուս “կասկածելի” երիտասարդներին:

Ղարաբաղյան պատերազմի վետերան Զաուր Հասանովին ինքնասպանության հասցնելու դեմ կազմակերպված բողոքի ակցիայի հետևանքով մասնակիցները վարչական պատասխանատվության են ենթարկվել: Մասնավորապես`ձերբակալվածներից մեկը դատապարտվել է 15 օրվա ազատազրկման, 14 մասնակից տուգանվել է:

Զաուր Հասանովը դեկտեմբերի 25-ին Բաքվի կենտրոնում՝ Ադրբեջանի արհմիությունների դաշնության շենքի մոտ, ինքնահրկիզման փորձ է կատարել այն բանից հետո, ինչ իշխանությունների թույլտվությամբ քանդել են վետերանի փոքրիկ սրճարանը: Այն եղել է հաշմանդամի մեծ ընտանիքի եկամուտի միակ աղբյուրը: Դեկտեմբերի 29-ին նրան հողին են հանձնել Բաքվում`Բիբի-Էյբան գերեզմանատանը:

 

Բաքվի պետական համալսարանի ուսանողները ցույց են կազմակերպել

Բաքվի պետական համալսարանի ուսանողներՆոյեմբերի 13-ին Բաքվի պետական համալսարանի (ԲՊՀ) պատմության ֆակուլտետի ուսանողները ցույց են կազմակերպել` ի պաշտպանություւնը իրենց դասախոս դոցենտ Ալթայ Գեյուշևի, ում աշխատանքից հեռացրել էին: Վերջինս նոյեմբերի 12-ին “Ֆեյսբուք” սոցիալական կայքի իր էջում գրել էր, որ իրեն աշխատանքից հեռացրել են սոցիալական կայքերում ակտիվ գործունեության համար:

Ինչպես հաղորդում է “Հագին” կայքը, պատմության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողները իրենց բողոքն արտահայտելու համար հավաքվել են ԲՊՀ-ի բակում և հրաժարվել են մասնակցել դասին: 2-րդ և 3-րդ կուրսի որոշ ուսանողներ աջակցել են նրանց: Դրանից հետո ռեկտորը հանդիպել է ուսանողների հետ`հայտարարելով, որ Գեյուշևը աշխատանքից չի հեռացվել և նոյեմբերի 14-ից կարող է վերսկսել իր դասերը:
Ուսանողները զգուշացրել են`դասախոսին չվերականգնելու դեպքում դադարելու են հաճախել դասերին:
Նշենք, որ Գեյուշևը վերջին ժամանակները “Ֆեյսբուք”-ում քննադատել է Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրությունները և ԲՊՀ-ի խնդիրները: Բացի դրանից իր էջում նա տեղադրլե է “ՌԵԱԼ” շարժման առաջնորդ, ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովի (Մամեդովը ձերբակալվել է 2013թ. հունվարի 23-24-ին Ադրբեջանի Իսմայիլլի քաղաքում “անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով”) նկարը` “Ազատություն Իլգար Մամեդովին” վերտառությամբ:

Ադրբեջանում ուսանողները կրկին բողոքի ցույց են կազմակերպել

Ադրբեջան, ուսանողներ, բողոքի ցույցԱդրբեջանում ուսանողները կրկին բողոքի ցույց են կազմակերպել: Այս անգամ “Ադրբեջան” համալսարանի ուսանողները բողոքում են գրավոր քննությունների ներդրման դեմ: Նրանք պահանջում են քննությունն անցկացնել թեստային համակարգով:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը, համալսարանի ղեկավարությունը լսել է ուսանողների բողոքնեը և խոստացել, որ խնդիրը կլուծվի:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին նմանատիպ բողոքի ակցիա էին կազմակերպել Բաքվի մանկավարժական համալսարանի ուսանողները: Նրանց լռեցնելու համար բուհի ռեկտորը բավարարել է ուսանողների պահանջները: