Դուբայի ստոմատոլոգները ստեղծել են «աշխարհում ամենաթանկարժեք ժպիտը»

pic_d23d1199a3581a031b3c85080183a43dԴուբայի Liberty Dental Clinic կլինիկայում մատուցվող ծառայությունների ցանկում ներառել են նաև  «աշխարհում ամենաթանկարժեք ժպիտը», հաղորդում է Luxurylaunches-ը: Ոսկյա գրիլզերն (դեկորատիվ հանովի ատամներ) ամբողջությամբ դրվագված են ադամանդներով: Արժեքը 153 հազար դոլար է: Նորույթը ստեղծողները դիմել են այն Գինեսի գրքում ներառելու հայցով:

«Աշխարհում ամենաթանկարժեք ժպիտը» պատրաստվում է հատուկ պատվերով: Մեկ  գրիլզի  համար նախատեսված է օգտագործել 10 գ, ոսկի ու 160 ադամանդ` 2,5 կարատ ընդհանուր քաշով: Կլինիկայի ղեկավարությունը հաղորդել է, որ ոսկին ու ադամանդը Միջազգային հեմոլոգիական ինստիտուտի որակի սերթիֆիկատ ունեն:

Կլինիկայի ստոմատոլոգները պատմել են, որ նորույթը կրելու համար բերանի խոռոչի նախնական մշակում չի պահանջվում (ատամի տաշում, իմպլանտի տեղադրում և այլն): Կլինիկայի բժիշկները նշել են, որ խորհուրդ չեն տալիս այն ուտելու ժամանակ հագնել: Նշել են նաև, որ այդ աքսեսուարը միայն դեկորատիվ ֆունկցիա ունի ու նախատեսված է ժամանակավոր կրելու համար (օրինակ` ֆոտոսեսիայի կամ էլ երեկույթների ժամանակ):

«Աշխարհի ամենաթանկարժեք ժպիտի» վաճառքից գոյացած գումարը կփոխանցվի մանուկներին` բարեգործական նպատակով:

Ի դեպ, «տոմատոլոգիական պաճուճանքը» արդեն շոու բիզնեսում  տեղ ունեցել է  դեռևս 2 տարի առաջ: Ոսկե գրիլզերով հանդես են եկել, Մադոնան, Ռիհանան, Լեդի Գագան ու Բեյոնսեն:

Անկախ

Դուբայում ՃՏՊ-ի հետևանքով 13 մարդ է զոհվել

дтп1-390x290 (1)Միացյալ Արաբական Էմիրություններում ՃՏՊ է եղել.զոհվել է 13 մարդ, 16-ը տուժել են:

Ինչպես ճշգրտվում է  հաղորդագրության մեջ, Դուբայում առավոտ վաղ Հարավ-Արևելյան Ասիայի երկրներից աշխատողներով ավտոբուսը լրիվ թափով մխրճվել է ճամփեզրին կանգնած բեռնատարին: Տուժածներին տեղափոխել են “Ալ-Ռաշիդ” ու “Ալ-Բաշար” հիվանդանոցներ:

Վթարի վայր են մեկնել Դուբայի ոստիկանության ու էմիրաթների  վթարային ծառայությունները: Իրավապահ մարմինները սկսել են կատարվածի հանգամանքների հետաքննությունը:

Դուբայում գտնվող աշխարհի ամենաբարձր շենքի պատասխանատուները սպառնացել են անջատել կառույցի վերելակները

dubai-Burj Khalifa-122Եթե դուք բնակվում եք աշխարհի ամենաբարձր շենքում, ապա չեք կարող ապրել առանց վերելակի:

Սակայն Դուբայի 160 հարկանի Բուրջ Խալիֆայի բնակիչները հնարավոր է նման խնդիր ունենան:

դուբայՇենքի պատասխանատուները չվճարված աշխատավարձերի պատճառով զգուշացրել են, որ կանջատեն վերելակները՝ բնակիչներին ստիպելով բարձրանալ 2,900 աստիճան:

Emaar Properties ընկերությունը, որը սպասարկում է 829մ բարձրություն ունեցող աշտարակը, հայտնել է, որ որոշ բնակիչներ չեն վճարել շենքի ծառայությունների վճարները 2012թ-ից ի վեր, իսկ մեկ տարվա համար այդ գումարը կազմում է 25,000 դոլար:

CNN-ից հայտնում են, որ ընկերությունը դեռևս չի անջատել օդափոխության համակարգը կամ վերելակները, սակայն սպառնացել է նման բան անել:

Բուրջ Խալիֆան գրեթե 1,000 բնակարաններ ունի, որոնք տեղակայված են 12-108-րդ հարկերում:

Այստեղ մեկ տարով մեկ սենյականոց բնակարան վարձակալելու գինը կազմում է 55,000 դոլար, որին գումարվում է նաև ծառայությունների համար գանձվող տարեկան 25,000 դոլար:

 Անկախ

Դուբայում զբոսաշրջիկների համար հարկ է սահմանվել

դուբայ  Դուբայի էմիրությունը մտադիր է մարտի 31-ից հարկ սահմանել զբոսաշրջիկների համար: Այս հարկատեսակը տարածվելու է բոլոր հյուրանոցների, հյուրատների և հանգստյան տների վրա: Կախված բնակավայրի տեսակից և մեկ գիշերվա համար սահմանված արժեքից՝ հարկի չափը կտատանվի 7-ից 20 դիրհամի միջև (մեկ դոլարը համարժեք է 3,67 դիրհամի): Նոր հարկատեսակից ստացված եկամուտը ներդրվելու է միջազգային զբոսաշրջության և առևտրային շուկայում Դուբայի առաջընթացի գործում, ինչպես նաև այս միջոցներից ֆինանսավորվելու է միջազգային «Էքսպո 2020»-ի կազմակերպումը:

Չնայած հարկային նորամուծությունը հավանության է արժանացել զբոսաշրջության ոլորտի շահառուների շրջանում, այնուհանդերձ մտավախություն կա, որ այն կարող է վանել երկար ժամանակով Դուբայ այցելող օտարերկրացիներին:

Անկախ

Դուբայում պենտհաուսների գնորդներին Lamborghini կնվիրեն

pictureԴուբայի Damac Properties շինարարական ընկերությունը էլիտար պենհտաուսների գնորդներին 2014 թվի արտադրության Lamborghini Aventador Roadster  կնվիրեն:

Գովազդային ակցիայի մասին հայտարարվել է Դուբայի առևտրի ամենամյա փառատոնի ընթացքում: Առաջարկն ուժի մեջ է մինչև փետրվարի 2-ը:

Ավելի էժան տարածքներ գնողները անվճար BMW կամ էլ Mini Cooper կստանան: 2013-ին ընկերությունը պենտհաուս գնողներին Audi R8 էր նվիրել:

3 ննջարանով բնակարանները գնողները ստացան Audi R8, 2 ննջարանանոց բնակարանատերերը` Audi A6, իսկ մեկ ննջարանով բնակարանի տերերը` Audi A4: Ի դեպ, առևտրի փառատոնի շնորհիվ ընկերության վաճառքի ծավալը կտրուկ աճում է:

Տնտեսական ճգնաժամի պատճառով Դուբայում  բնակարանների գներն ընկել են, որոշ գնահատականներով` 50%: Սակայն հիմա շուկան արագ վերականգնվում է : 2013-ին գներն ավելացել են 20-30%-ով: Հիմնականում, աճը պայմանավորված է օտարերկրյա գնորդների ակտիվությամբ:

Հունվարի 2-ին Դուբայում մեկնարկում է զեղչերի սեզոնը

1387440924_1357414233Առևտրի ձմեռային ավանդական փառատոնը Դուբայում մեկնարկելու է հունվարի 2-ին և կտևի մինչև փետրվարի 2-ը: Ի դեպ,  գնումների տոնն այստեղ անց է կացվելու 13-րդ անգամ:

Զեղչեր, ակցիաներ ու հատուկ առաջարկներ կգործեն Դուբայի գործնականում բոլոր խանութներում, անկախ այն բանից` պաշտոնապես  այդ խանութները մասնակցում են փառատոնային ծրագրին, թե ոչ:  Իսկ փառատոնային ծրագրին պաշտոնապես մասնակցող խանութներում բազմաթիվ վիճակախաղեր են լինելու ու հատուկ շոու:

Բացի այդ,   փառատոնի շրջանակներում ծախսված յուրաքանչյուր 200 դրահմայի դիմաց (մոտ 54 դոլար), գնորդին կտրոն է տրվելու, որը լրացնելով կարելի է փառատոնի վերջին օրը մասնակցել մրցանակների խաղարկությանը:

Հաջորդ տարի առևտրի հունվարյան ավանդական փառատոնին պաշտոնական հիմունքներով ոչ միայն էմիրաթների առևտրի խոշոր կենտրոններն են մասնակցելու, այլև առևտրի  տեղական, մարզային 20 համալիրներ: Զեղչերին մասնակցելու համար, մոլլը պետք է առնվազն 100 կրպակ ունենա:

Ի՞նչ են թաքցնում Դուբայի գեղեցկուհիները հիջաբների տակ

Դուբայ,հիջաբԲարեկեցիկ արաբական երկրները, որոնք հարուստ են նավթային պաշարներով, չեն զիջում ասիային երկրներին նորաձև հագուստի բարձր պահանջարկի տեսանկյունից: Տեղացի աղջիկները լավ ծանոթ են նորաձևության աշխարհի բոլոր նորություններին և ամենահայտնի դիզայներների հավաքածուներին: Ահա ադրբեջանական «Gapp» կայքում հրապարակվել է մի ուսումնասիրության արդյունքներ արաբական երկրների՝ մասնավորապես Դուբայի կանանց և աղջիկների նախասիրությունների մասին: Պարզվում է, որ Արևելքի բարձրաշխարհիկ տիկնայք, չնայած ոտքից գլուխ փակված են մուսուլմանական ավանդական հագուստով, այնուհանդերձ մեծ ուշադրություն են դարձնում, թե ինչ են հագնում հիջաբի տակից՝ մշտապես գնելով խանութներում հայտնված նորանոր զգեստները: Այն հարցին, թե «Ինչու՞ եք թանկարժեք իրեր գնում, եթե դրանք կարող են տեսնել միայն ձեր ընտանիքի անդամները», արաբ աղջիկները այսպես են պատասխանում. «Բայց չէ որ ընտանիքն ու ամուսինը ամենակարևորն են մեր կյանքում: Մենք հագնվում ենք նրանց համար: Մեզ բոլորովին էլ չեն հետաքրքրում շրջապատի մարդիկ: Ընտանեկան միջավայրում մենք կարող ենք կրել բացարձակ այն ամենը, ինչ մեզ դուր է գալիս, նույնիսկ կարճ զգեստներ»:
Ասում են, թե Աբու Դաբիի գիշերային ակումբներից մեկի անվտանգության աշխատակիցը երկու աղջկա թույլ չի տվել մտնել ակումբ միայն այն պատճառով, որ նրանք հիջաբով են եղել: Այդ ժամանակ աղջիկները ցուցադրաբար հանել են իրենց վերնահագուստը՝ ցույց տալով տակից հագած կարճ գրավիչ զգեստները: Հետաքրքրական է, որ այն հարցին, թե Արևելքում ինչպես են կրում ադամանդները, երբ են դրանք տեղին, իսկ երբ ոչ այնքան, արաբ կանայք չեն շտապում համեստ պատասխան տալ: «Էմիրություններում ադամանդներ կրում են ամենուր: Մենք նույնիսկ քնում ենք դրանցով»,-նշում են նրանք:

 

 

Նորվեգացի կնոջը 16 ամսով բանտարկության են դատապարտել Դուբայի ոստիկանությանը իրեն բռնաբարելու վերաբերյալ տեղեկացնելու համար

DubaiԴուբայում նորվեգացի կինը 16 ամսվա ազատազրկման է դատապարտվել բռնաբարության դեպքի վերաբերյալ տեղեկացնելու համար:

25-ամյա կնոջը աշխատանքային այցով Արաբական միացյալ էմիրություններում գտնվելու ժամանակ բռնաբարել են, որի մասին նա հայտնել է տեղի ոստիկանությանը:

Դուբայի ոստիկանությունում նրան չէին հավատացել և վերցնելով նրա անձնագիրը՝ բանտարկել էին արտաամուսնական հարաբերություններ ունենալու մեղադրանքով:

Նորվեգացի կինը սեռական ոտնձգության մասին հայտնել էր այս տարվա մարտին, որից հետո նա ստիպված է եղել մի քանի օր անցկացնել բանտախցում, որից հետո նրան թույլ էին տվել խոսել հեռախոսով:

Նորվեգիայի դեսպանատունը նրա ընտանիքի անդամների աջակցությամբ կարողացել էր բանակցել և բանտախցից ազատել կնոջը, որը, մինչև այս շաբաթ նրա նկատմամբ մեղադրանք ներկայացնելը, գտնվում է նորվեգական եկեղեցու պաշտպանության ներքո:

Կինը Verdens Gang թերթին հայտնել էր, որ իրեն մեղադրում են արտաամուսնական կապեր ունենալու, ալկոհոլ օգտագործելու և սխալ վկայություն տալու մեջ:

Նորվեգական եկեղեցու քահանան հայտնել է, որ կնոջ վիճակը շատ վատ է, և իրենք Շարիաթի օրենքների վրա հիմնված արդարադատություն ունեցող երկրից այլ բան չէին սպասում:

Կնոջը դատապարտել են մեկ տարի և չորս ամիս ազատազրկման, և քանի որ Նորվեգիան դատապարտյալների հանձնման պայմանագիր չունի Դուբայի հետ, կնոջ ապագան անորոշ է մնում:

 

Աշխարհի ամենաբարձր բնակելի երկնաքերի միլիոնատեր բնակիչները վերելակի փչանալուց հետո ստիպված են 97 հարկ ոտքով բարձրանալ

Princess Tower1Աշխարհի ամենաբարձր երկնաքերի բնակիչները ստիպված են ոտքով բարձրանալ 396 մետր ձգվող աստիճաններով, քանի որ բոլոր վերելակները միաժամանակ փչացել են:

413 մետր բարձրություն ունեցող Դուբայում գտնվող Փրինսիս Թաուեր կոչվող երկնաքերը ունի 97 հարկ և Գինեսի ռեկորդների գրքում գրանցված է որպես աշխարհի ամենաբարձր բնակելի շենք:

էլիտար շենքի բնակիչները ստիպված են բոլոր 97 հարկերը ոտքով բարձրանալ, քանի որ երկնաքերի բոլոր ութ վերելակները անցած շաբաթվանից ի վեր փչացել են:

Անցած տարի սեպտեմբերին բացված շենքում բնակարանների վարձույթը մեկ օրվա համար սկսվում է 140 ֆունտ ստեռլինգից, իսկ պենտհաուսները վաճառվում են ավելի քան 2 միլիոն ֆունտ ստեռլինգով:

Փրինսիս թաուերը ունի 763 շքեղ բնակարաններ, որոնցից բացվում է տեսարան դեպի մարդու կողմից ստեղծված Պալմա Ջումեյրա արվենիների կղզի, որտեղ ըստ տեղեկությունների՝ Դեյվիդ Բեքհեմը և Բրեդ Փիթը շքեղ փայտյա տներ են գնել:

Վերելակների աշխատանքը դադարեցվել էր հակահրդեհային համակարգից ջրի արտահոսքի պատճառով: Այժմ վերանորոգման աշխատաքները շարունակվում են:

78-րդ հարկում բնակվող բնակիչներից մեկը հայտնել է, որ երբ իրեն տեղեկացրել են վթարի մասին, ինքը ստիպված հյուրանոցում սենյակ է վերցրել, քանի որ հոգնեցուցիչ աշխատանանքային օրից հետո, ինքը չի կարող այդքան երկար բարձրանալ:

Վերելակներ արտադրող ընկերությունից հայտնել են, որ վթարի տեղի ունենալուց հետո իրենց աշխատողները դեպքի վայրում աշխատում են օրը 24 ժամ:

 

Դուբայում կառուցվել է աշխարհում ամենաբարձր շենքը

i (4)Դուբայում նախօրեին բացվել է, ճարտարապետական հայտնի բյուրոյի նախագծով կառուցված  73-հարկանի “Ինֆինիթի թաուեր” շենքը: Այն պարուրաձև շինությունների կարգում նոր ռեկորդակի  է: Շենքի բարձրությունը 306 մ է,էականորեն ավելի շվեդական Մալմյոյում կառուցվածից, որի բարձրությունը  190 մ է: Նոր պարույրը 90 աստիճան առանցքի նկատմամբ շրջադարձ ունի: Ճարտարապետական այս գլուխգործոցը նրա տերերի վրա նստել է 275 մլն դոլար: