Եմենում տեղի ունեցած բախումների հետևանքով 120 մարդ է զոհվել

5219a40c-6dbe-ccca-6dbe-ccc58c54cfa0.photo.0Շուրջ 120 մարդ է զոհվել Եմենում`  զինվորականների ու շիիթական «Ալ-Հուսի» շարժման զինյալների հետ երկրի հյուսիսում տեղի ունեցած բախումների հետևանքով, որոնք սկսվել են երկուշաբթի ու մինչև հիմա շարունակվում են: Վերջին շրջանում, չնայած Եմենի  կենտրոնական իշխանությունների հյուսիսային շիիթական շարժման մասնակիցներին երկրում դեմոկրատական խաղաղ կառույցներ ստեղծելու մեջ ներգրավելու նպատակով  գործադրած բոլոր փորձերին, իրադրությունը սրվել է:

«Ալ-Հուսի» խմբավորումը Եմենում սկսել է գործել 1994-ից.այն զինված շիիթական  կազմակերպություն է, որը իր հսկողության տակ է վերցրել երկրի հյուսիսային տարածքը: Սալաֆիթների ու «Ալ-Հուսսիի « զինյալների միջև բախումները Եմենում սկիզբ են առել դեռևս  2011-ին, իշխանափոխությունից հետո:

Անկախ

Եմենում առևանգված իրանցի դիվանագետը հնարավոր է ազատ արձակվի

ահաբեկիչներԻրանի արտաքին գործերի փոխնախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիան հանդիպել է Եմենի արտաքին գործերի նախարար Աբու Բաքր ալ-Կիրիբի հետ:

Պաշտոնյաները քննարկել են առևանգված իրանցի դիվանագետ Նուր Ահմադ Նիկբախթի ազատ արձակման հնարավոր տարբերակները:

Նուր Ահմադ Նիկբախթը առևանգվել էր 2013-ի հուլիսի 21-ին Սանայում`Իրանի դեսպանատան մոտակայքում: Դիվանագետին տարել էին անհայտ ուղղությամբ: Ենթադրվում է, որ նրան առևանգել է Եմենում գործող ահաբեկչական խմբավորումներից մեկը։

Հոսեին Աբդոլլահիանը խստորեն դատապարտելով իրանցի դիվանագետի դեմ իրականացված ահաբեկչական գործողությունը , կոչ է արել միջազգային հանրությանը, պաշտոնյաներին և դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներին  համատեղ պայքարել ահաբեկչությունների, բռնությունների, ծայրահեղականությունների դեմ:

Եմենի արտաքին գործերի նախարարն իր հերթին իրանցի գործընկերոջը ներկայացրել է նախաքննության մանրամասներ և վստահեցրել, որ առաջիկայում Նուր Ահմադ Նիկբախթն ազատ կարձակվի:

Հունվարին լրատվամիջոցները լուր էին տարածել, թե իբր Եմենի կենտրոնական Մարիբ նահանգում հայտնաբերվել էր առևանգված իրանցի դիվանագետի գլխատված մարմինը, սակայն այն իրականությանը չէր համապատասխանում:

Այս մասին տեղեկացնում է իրանկան «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Եմենում անցկացվել է «Խաղաղության մարաթոն»

Եմենում անցկացվել է «Խաղաղության մարաթոն»  Եմենի մայրաքաղաք Սանայում սպորտի և երիտասարդության նախարարության, ինչպես նաև մի շարք հկ-ների նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Խաղաղության մարաթոն», որի նպատակն է վերջ դնել աշխարհում տիրող բռնությանը: Մարաթոնը, որին մասնակցել են ուսանողներ, լրագրողներ և պատգամավորներ, սկսվել է Թահրիր հրապարակից և ավարտվել պատմական Բաբ ալ Եմեն կոչվող վայրում: Մարաթոնի մասնակիցներից Յուսուֆ Աջլանը նշել է, որ իրենք նպատակ ունեն ցույց տալու, որ եմենցիներն ամենից շատ ուզում են ապրել խաղաղ միջավայրում՝ առանց բռնության ու քաղաքական հակամարտությունների:

 Անկախ

Եմենում հարձակվել են ֆրանսիացի դիվանագետների վրա

եմեն     Թուրքական «Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ Եմենի մայրաքաղաք Սանայում անհայտ զինյալները հարձակում են իրականացրել ֆրանսիացի դիվանագետների վրա: Դեպքը տեղի է ունեցել Հադա թաղամասում Ֆրանսիայի դեսպանատան մոտակայքում: Հայտնի է, որ հարձակման արդյունքում մեկ մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է: Դիվանագետների ինքնությունն ու պաշտոնները չեն հրապարակվում: Սակայն ֆրանսիական իշխանությունները պաշտոնապես հաստատել են, որ զոհված անձը դեսպանատան անվտանգության աշխատակիցն է եղել:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը դատապարտել է Եմենում տեղի ունեցածը՝ այն անվանելով վախկոտների արարք: Օլանդը ցավակցություն է հայտնել զոհված դիվանագետի ընտանիքին և խոստացել անել հնարավոր ամեն բան մեղավորներին հայտնաբերելու և պատժելու համար:

Անկախ

Եմենում ավիահարվածով «Ալ Քաիդայի» 55 զինյալ են ոչնչացրել

o_519259

Եմենի Աբյան, Շաբվա ու Էլ-Բեյդ գավառների լեռներում գրոհայինների  զորավարժանքի ճամբարին հասված օդային հարվածի արդյունքում «Ալ Քաիդայի « 55 զինյալ են ոչնչացրել: Ենթադրվում է, որ հարվածը հասցրել է ամերիկյան անօդաչու սարքը, հայտնել է «Ւնտերֆաքսը», հղում անելով Fox News հեռուստաալիքին:

Զոհված ծայրահեղականների մեջ «Ալ Քաիդայի» 3 ազդեցիկ առաջնորդներ են ու օտարերկրացի զինյալներ:

2 օր առաջ, նմանօրինակ հարձակման արդյունքում ոչնչացվեց 15 ահաբեկիչ:

Անկախ

Իրանի ԱԳՆ-ն հերքել է մեղադրանքները

Մարիզե ԱֆհամԻրանի Արտաքին գործերի նախարարությունը հերքել է Եմենի նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադի մեղադրանքները:Վերջինս հայտարարել էր, որ Իրանը միջամտում է արաբական այս հանրապետության ներքին գործերին: Մասնավորապես, Հադին մեղադրում է Իրանին` Եմենի հյուսիսում և հարավում գործող անջատողականներին աջակցելու համար: ԱԳՆ-ն մամուլի քարտուղար Մարիզե Աֆհամն այս մեղադրանքները անհիմն է համարել: Նա ասել է որ, Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես բարեկամաբար է տրամադրված, կողմ է եղել Եմենում արդարության, խաղաղության և կայունության հաստատմանը:

«Զարմանալի է, որ նշվում է միայն Իրանի անունը և անտեսվում է Եմենին սահմանակից մի շարք արաբական երկրների միջամտություններն այդ երկրի ներքին իրավիճակին»,-ասել է Մարիզե Աֆհամը:

Իրանի ԱԳՆ  մամուլի քարտուղարը պարզաբանել է, որ Իրանը կողմ է, որպեսզի Եմենում անկայուն վիճակը խաղաղ կարգավորվի, և դրան հասնելու համար պետք է, տարբեր կրոնական ու քաղաքական խմբերը, առանց որևէ արտաքին միջամտության, երխոսություն ճանապարհն ընտրեն:

Եմենը կդառնա դաշնային հանրապետություն

եմենԵմենը կդառնա դաշնային հանրապետություն և կբաժանվի վարչական 6 շրջանի: Այս մասին է հայտարարել երկրի նախագահի կարգադրությամբ ստեղծված հատուկ կոմիտեն: Տեսական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ իշխանությունները այս քայլին են գնացել երկիրը մասնատումից փրկելու համար, այնպես, ինչպես տեղի ունեցավ 20-րդ դարում:
Նշենք, որ Եմենը նախագահական հանրապետություն է, որը մինչ այս փոփոխությունը բաժանվում էր 21 շրջանի:

 Անկախ

Եմենցի աղջիկը զարմացրել է բժիշկներին արցունքների փոխարեն աչքերից քարեր թափելով (տեսանյութ)

Սաադիյա Սալեհ12-ամյա աղջկա աչքերից արցունքների փոխարեն քարեր են թափվում:

Եմենի գյուղերից մեկի բնակիչ Սաադիյա Սալեհի կոպերը արտադրում են փոքրիկ, ամուր քարի կտորներ, որոնք, նախքան ընկնելը, բնական կերպով մղվում են դեպի նրա աչքի առաջնամասը:

Saadiya Saleh2Եմենի Azal հեռուստաալիքը տարօրինակ երևույթի տեսանյութը տեղադրել էր YouTube կայքում:

Հոլովակում Սաադիյան բժիշկներով և բարեկամներով շրջապատված պառկած է հիվանդանոցում: Այնուհետև նրա բարեկամներից մեկը կտորի օգնությամբ երեխայի աչքից քար է հանում:

քար-արցունքԱյնուհետև բժիշկը ցուցադրում է Սաադիյայի աչքերից մի քանի ժամվա ընթացքում թափված քարերով լի մի փոքրիկ արկղ:

Daily Mirror-ի տեղեկություններով՝ բժիշկները չեն կարողանում բացատրել այս վիճակը, քանի որ Սաադիյան որևէ հայտնի հիվանդություն չունի:

Սաադիյա Սալեհ,քար-արցունքԱյնուամենայնիվ՝ տեղի բնակչության մի մասը իրենց մտահոգությունն են հայտնել, որ աղջիկը կախարդանքի կամ չարքի ազադեցության տակ է գտնվում, իսկ ոմանք մտահոգված են, որ սա վտանգավոր համաճարակի սկիզբ կարող է լինել:


 Անկախ

Եմենում զինված մի խումբ հարձակվել և վիրավորել է իրանցի դիվանագետին

եմենԵմենի մայրաքաղաք Սանայում զինված մի խումբ հարձակվել է իրանցի դիվանագետի վրա և ծանր վիրավորել նրան: Այս մասին հաղորդել է Իրանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Մարզիա Աֆհամը: Վերջինիս խոսքերով՝ դիվանագետնի մահվան մասին տարածված լուրերը իրականությանը չեն համապատասխանում: Նա ընդգծել է, որ պաշտոնական Թեհրանը վճռականորեն դատապարտում է տեղի ունեցածը: «Մենք կապվել են Եմենի պաշտոնական ներկայացուցիչների հետ և հսկողության տակ ենք պահում այս հարցը»,-նշել է քարտուղարը:

Առավոտյան Եմենի լրատվամիջոցները հայտնել էին իրանցի դիվանագետի մահվան մասին՝ նշելով, որ անհայտ անձինք հարձակումը իրականացրել են Սանայում գտնվող նրա տան դիմաց:

Անկախ

“Ալ Քաիդայի” զինյալները պլանավորել էին հիվանդանոցում սպանել Եմենի նախագահին

o_600998“Ալ Քաիդայի” զինյալները` դեկտեմբերի 5-ին հարձակվելով Սանայում գտնվող Եմենի պաշտպանության նախարարության համալիրի վրա, մտադրվել էին հարձակման ժամանակ սպանել  նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադին, որն այդ պահին պետք է այցելեր զինվորական հոսպիտալ:

Պետության ղեկավարի խորհրդական Ֆարիս Սաքքաֆի խոսքով.”պարզվել է, որ ահաբեկիչները տեղեկացված են եղել նախագահի հոսպիտալ կատարելիք այցի մասին”: Նրա համոզմամբ, խոսքը պետական հեղաշրջման մասին է: Սաքքաֆի կարծիքով, “Ալ Քաիդան” Եմենը ցանկանում է երկրորդ Իրաք դարձնել:

Նա նշել է, որ պետության ղեկավարն ակտիվ աշխատում է բանակում ու հատուկ ծառայություններում բարեփոխումների պլանի վրա:

Դեկտեմբերի 5-ին “Ալ-Քաիդայի” զինյալները գրոհել են պաշտպանության նախարարության համալիրի վրա: Սկզբում կենտրոնական դարպասի մոտ մահապարտը պայթեցրել է ականապատ ավտոմեքենան, ապա զինվորականի համազգեստով ծայրահեղականները մեկ ուրիշ ավտոմեքենայով ներս են մտել: Ահաբեկիչների ուշադրության կենտրոնում զինվորական հոսպիտալն է եղել: Հարձակման հետևանքով 56 մարդ է զոհվել:

 

Եմենում առաջին անգամ իշխանությունները խանգարել են 9-ամյա աղջկա ամուսնությանը

o_847413Եմենում առաջին անգամ մարդու իրավունքների գծով նախարարության աշխատակիցները կարողացել են 9-ամյա աղջկա ճակատագրին խառնվել, որը պետք է ամուսնանար: Սա երկրում առաջին դեպքն է, երբ իրավապաշտպաններին  հաջողվում է  կասեցնել մանկան պսակադրությունը: Երկրում քիչ չեն այն դեպքերը, երբ փոքրիկ աղջնակներին ամուսնացնում են  հասուն տղամարդկանց հետ:

9-ամյա Հիբային պետք է ամուսնացնեին նոյեմբերի 8-ին: Եմենում շատ ընտանիքներ իրենց անչափահաս դուստրերին ամուսնացնում են` պատճառաբանելով իրենց ավանդույթները:  Հիբայի ընտանիքը ևս բացառություն չէր: Նրա հայրն ամուսնացել էր երկրորդ անգամ, քանի որ մանկահասակ աղջկա մայրը մահացել էր: Պսակադրության նախապատրաստության մասին իմացել էին մարդու իրավունքների պատասխանատու  պաշտոնյաները Նրանք կապ են հաստատել ոստիկանների հետ, վերջիններս էլ զրուցել ել Հիբայի հոր հետ ու համոզել նրան հրաժարվել այդ  պլաններից ու երեխային ընտանիքում թողնել:

Իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպության տվյալների համաձայն, երիտասարդ աղջիկների  կեսից ավելին ամուսնանում է մինչև 18 տարեկանը լրանալը, իսկ շուրջ 14%-ն ամուսնանում է  մինչ 15 տարին:

Ի դեպ, սա միակ ավանդույթը չէ, որ եվրոպացիների համար վայրենաբարո է  թվում: Վերջերս Եմենի բնակիչը ողջակիզել էր իր 15-ամյա դստերը հեռախոսով փեսացուի հետ խոսելու համար: Նա համարել էր, որ ադպիսով աղջիկը խախտել է ազգային ավանդույթը:

Եմենում 8 տարեկան աղջիկը մահացել է 40 տարեկան տղամարդու հետ ամուսնանալու գիշերը

emen   Եմենի հարավում գտնվող քաղաքներից մեկում 8 տարեկան մի աղջկա ամուսնացրել են 40 տարեկան տղամարդու հետ: Երեխան առաջին ամուսնական գիշերը մահացել է սեռական և ներքին օրգանների արյունահոսությունից:

Թուրքական «Ռադիկալը» գրում է, որ այս դեպքը մեծ արձագանք է գտել աշխարհում: Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները և եմենցի ակտիվիստները կոչ են արել ձերբակալել այս սարսափելի ավանդության զոհը դարձած աղջկա՝ Ռեվանի հետ ամուսնացած տղամարդուն, ինչպես նաև աղջկա ընտանիքին:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տվյալների համաձայն՝ 2011-2020 թվականներին ամբողջ աշխարհում ավելի քան 140 միլիոն աղջիկ երեխա կնության են տալիս 18 տարեկանից փոքր տարիքում: Ընդ որում նրանցից 50 միլիոնին ամուսնացնում են մինչև 15 տարին լրանալը: Եմենում աղջիկ երեխաների երեքից մեկը ամուսնանում է 15 տարեկանից փոքր հասակաում: