Զատիկին հաջորդող երկուշաբթին` տոն

oracuycԶատկի երկուշաբթի –Այս օրը տոնվում է որպես Հիսուս Քրիստոսի հարությանը հաջորդող առաջին օր:

Հարություն առած Հիսուս Քրիստոսը երևում է իր երկու աշակերտներին և նրաց հետ կիսում ընթրիքն ու դեպի Էմմաուս տանող ճանապարհը: Ըստ Աստվածաշնչի` 40 օրվա ընթացքում Քրիստոսն իր աշակերտներին է պատմել Երկնային Արքայության մասին, որից հետո միայն համբարձվում է երկինք: Այն պաշտոնապես տոն և ազատ օր է հայտարարվել բազմաթիվ երկրներում` Ավստրալիա, Ավստրիա, Ալբանիա, Բուլղարիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Հունաստան, Կանադա, Կիպրոս, Լատվիա, Նոր Զելանդիա, Իտալիա, Պորտուգալիա, Սերբիա, Սլովակիա, Սլովենիա, Խորվաթիա, Ֆինլանդիա, Չեխիա, Շվեյցարիա, Շվեդիա, Ուկրաինա և այլն:

Իսկ Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Զատիկին կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին հաջորդող երկուշաբթին  նշում է որպես մեռյալների հիշատակման օր:

Օրվա այլ տոներ

Ապրիլի 21-ին Եգիպտոսում նշվում է նաև Ժան էն-Նեսսիմը ` որպես գարնան զարթոնքի և գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի տոն:

Տոնի պատմությունը սկսվել է դեռ Հին Եգիպտոսում մ.թ.ա.շուրջ  2700 տարի առաջ: Ըստ Պլուտարքոսի` մ.թ.ա. 1-ին դարում եգիպտացիները այս տոնի կապակցությամբ իրենց աստվածներին են նվիրաբերել աղած ձուկ, աղցան, սոխ:

Քրիստոնեության տարածման հետ այն սկսեցին աստիճանաբար տոնել Զատկի հետ: Իսկ երբ Եգիպտոսոսում սկսեց տարածվեց նաև իսլամը, այս տոնը տեղափոխվեց Զատկին հաջորդող երկուշաբթի: Ուստի, այն տոնվում է հենց այսօր:

Այսօր տոնվում է նաև Հռոմի հիմնադրման օրը

Մ.թ.ա. 753 թ-ի ապրիլի 21-ին հիմնադրվել է Հռոմ քաղաքը: Այս օրը Իտալիայի մայրաքաղաքում բազմաթիվ միջոցառումներ են անցկացվում` կոստյումներով շքերթենր, երթեր: Նաև տեղի է ունենում քաղաքի սիմվոլիկ բացումը: 2004թ-ից տոնի շրջանակներում այստեղ անցկացվում է “Հռոմի Աստվածուհի” մրցույթը. մասնակցում են Իտալիայում կամ ժամանակին Հռոմեական կայսրության մաս կազմած երկրների 18-30 տարեկան աղջիկները: Նրանց խնդիրն է արտացոլել հռոմեական կնոջ գեղեցկությունն ու հոգևոր հատկանիշները:

Հավելենք նաև, որ այսօր է նշվում նաև հաշվապահների օրը, որը, սակայն, պաշտոնապես հայտարարված չէ որպես տոն և տարբեր երկրներում այն նշում են տարբեր օրերի:

Անկախ

Պապ Ֆրանցիսկոսը Զատիկին աղոթել է Ուկրաինայում խաղաղության հաստատման համար

pope_easter (1)Պապ Ֆրանցիսկոսը Զատիկի օրվա կապակությամբ կիրակի օրը աղոթել է Սիրիայում և Ուկրաինայում խաղաղության և երկխոսության հաստատման, Նիգերիայում քրիստոնյաների նկատմամբ իրականացվող ահաբեկչական հարձակումների ավարտվելու, ինչպես նաև սովյալներին ավելի շատ ուշադրություն դարձնելու համար:

Ավելի քան 150,000 զբոսաշրջիկներ հավաքվել էին լսելու Ֆրանցիսկոսի պատարագը Սուրբ Պետրոսի բազլիկայից:

Ֆրանցիսկոսը նշել էր, որ այս տարի կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիները Զատիկը նույն օրն են նշում, իսկ ուղղափառ եկեղեցին բազմաթիվ հետևորդներ ունի Ուկրաինայում:

Ֆրանցիսկոսը աղոթել էր, որ Աստված լուսավորի և ոգեշնչի Ուկրաինայում խաղաղություն հաստատելու նախաձեռնությունները, որպեսզի բոլոր ներգրավված կողմերը ամեն բան անեն բռնություններից խուսափելու համար:

Կիրակի օրը արևելյան Ուկրաինայում տոնակատարությունների օրը զոհեր են եղել ռուսամետ ուժերի և Կիևի կառավարության կողմնակիցների միջև լարվածության մեծացման հետևանքով: Այս բախումները հակասում են հաշված ամիսների ընթացքում անհանգստությունները իրենց ավարտին հասցնելու վերաբերյալ անցած շաբաթ կնքված համաձայնագրին:

 Անկախ

Տոն է՝ Մայր Բնության գունագեղության ու ծաղկունքի Հայ արիները նշեցին Զատիկը եւ Աստվածամայր Անահիտի Հրաշագործության տոնը

Ardzani masunqnerԱպրիլի 20-ին Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները Մեծամորի (Մեծամոր – Մեծ Մոր – Աստվածամոր – Մայր Անահիտի) պատմա–հավատամքային տարածքում նշեցին ավանդական Զատիկի տոնը:

Ապրիլի 20-ին կայացավ նաեւ Գարնանային օրահավասարը՝ Լուսնի լրման օրվա կիզակետը:

ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմերն ու քրմի թեկնածուները կատարել են ծիսական արարողություն եւ փառաբանել Մայր Անահիտին, որ իր Աստվածային էությամբ ու գործառույթով ապահովում է բնության գունագեղությունն ու ծաղկունքը: Մայր Անահիտը նաեւ բերքատվության ու ամենայն բերրիության, պտղաբերումի եւ մայրանալու Աստվածուհին է, եւ հայ արիներն ու ազգայնականները Աստվածամորն են դիմել՝ բազմազավակ ու բարգավաճ ընտանիքներ ունենալու ակնկալությամբ:

անահիտԶատիկի տոնը հայ արիական տոնացույցով նշվում է նաեւ որպես Մայր Անահիտի Հրաշագործության տոն:

Հայ արիներն ու ազգայնականները ծիսական արարողությունից ու ձոնակերտ փառաբանումներից հետո վառեցին նաեւ ծիսական կրակը եւ շուրջըպար բռնելով՝ հիմներգեր հղեցին ի փառս Աստվածամայր Անահիտի, Հայ Աստվածների ու Տիեզերքի Արարչի:

Այնուհետեւ երկնային արեգակի երկրային խորհրդանիշ կրակի վրայից թռչելուվ՝ երազանքներ պահեցին, որից հետո կազմակերպվեց գույնզգույն ներկված ու խորհրդանիշներով պատկերազարդ ձվերով տոնական ձվախաղ: Հաղթող ընտանիքը (ընդհանուր հաղթած-հավաքած ձվերի քանակովի) ստացավ Մայր Անահիստի կավե արձանիկը, ինչն ուղեկցվեց քրմական ծեսոով:

Հայոց Ամանորից հետո Զատիկը գարնան գունագեղության հաստատումն է արձանագրում, երբ բնության գույները զատվում են միմյանցից ու ցուցադրում արարչակերտ բնաշխարհի շքեղությունը: Հայ արիներն ու ազգայնականները գինեձոներ պարգեւեցին բնությանը ու նույն բնակարգով փառաբանեցին նաեւ հայ ազգի բնածին արմատը, հայի ու Հայքի հետագա բարգավաճմումն ու ծաղկունքը:

Այդ օրը հայ արիներն ու ազգայնականները մեկ անգամ եւս բարձրաձայնեցին Անահիտ Աստվածուհու պղնձաձույլ արձաններից մեկի գլուխն ու ձեռքի մի մասը Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնի Բրիտանական թանգարանից Հայաստան տեղափոխելու անհրաժեշտության մասին: Հասկանալի է, որ դա անգամ պետական մակարդակով բարդ խնդիր է, բայց Հայաստանի իշխանությունները պետք է  գործընթաց սկսեն, որպեսզի նաեւ լուծումներ առաջարկվեն: Պետք է հետեւողականություն դրսեւորել նաեւ այն առումով, որ հուշարձանի մասունքներն այդ թանգարանում դադարեն համարվել պարսկական կամ հունական:

 

Հայ Արիական Միաբանության

Լրատվակա կենտրոն

20.04.2014թ. Երեւան–Մեծամոր

 Անկախ

Գվատեմալայում ստեղծվել է թեփից պատրաստված աշխարհի ամենաերկար գորգը (լուսանկարներ)

Guatemala City1Guatemala City Guatemala City5Գվատեմալայում Զատկի տոնի կապակցությամբ ստեղծել են թեփից պատրաստված աշխարհի ամենաերկար գորգը, որն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում:

Գորգը պատրաստել են 5,000 կամավորներ, և այն ավարտին հասցնելու համար օգտագործվել է 54 տոնա թեփ: Գորգի երկարությունը 2,000 մետր է:

Նախքան տարբեր գույներով ներկված թեփով գեղեցիկ տեսարաններ նկարելը՝ գորգի դիզայնը կանխավ նախագծվում է:

Այդ քրտնաջան աշխատանքներից հետո գորգը ամբողջովին ոչնչացնում են Սուրբ շաբաթի տոնակատարությունների շրջանակներում Քրիստոսի և կույս Մարիամի հսկայական պատկերները գորգի վրայով տանող ապաշխարողները:

Guatemala City4Գվատեմալայում ծաղիկներից և թեփից պատրաստված խորհրդանշական գորգերը Զատիկի տոնակատարության մաս են կազմում, որոնց վրայով ապաշխարողները տանում են Հիսուսի չարչարանքները պատկերող ծանր արձաններ:

 

Վրաստանի նախագահը Զատիկի առիթով համաներում է շնորհել 95 բանտարկյալի

Գեորգի Մարգվելաշվիլի   Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին գալիք Սուրբ Զատիկի կապակցությամբ համաներում է շնորհել 95 բանտարկյալի: Նախագահի կարգադրությունը ուղարկվել է քրեակատարողական հիմնարկներ: Համաներում ստացած անձինք ազատ կարձակվեն մինչև երկուշաբթի: Նշենք, որ համաներման հանձնաժողովը նախատեսել էր ազատել 100 բանտարկյալի:

 Անկախ

Ինչ պատրաստել Սուրբ Հարության տոնին

ձու«Երբ մարմինը զորանում է, տկարանում է հոգին, երբ հոգին է զորանում՝ մարմինն է տկարանում: Այդ շրջանում շատ կարևոր է, որ մենք ավելի հաճախ աղոթենք, հատկապես զղջողական աղոթքներ անենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես մեկնաբանեց Մեծ Պահքի նշանակությունը Արարատյան Հայրապետական թեմի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար, Էրեբունի համայնքի հոգևոր հովիվ Տեր Զգոն քահանա Աբրահամյանը: Ըստ նրա` այդ շրջանում մարդը ոչ միայն մտերմանում է Աստծո հետ հոգևոր կապով , այլև ազատվում մարմնական հիվանդություններից:

Հանդիպմանը ներկա «Հայ խոհարարների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը նշեց` Հայաստանի բնությունը, որ շատ հարուստ է ուտելի բույսերով, թույլ է տալիս Մեծ Պահքի ամբողջ շրջանում չօգտագործել մսեղեն: Նա թվարկեց նաև այն ուտեստները, որոնք հատուկ են հայկական ավանդական սեղանին Սուրբ Հարության տոնին: « Զատկի սեղանին դրվում են ձկնեղեն, գինի, քաշովիներ, բուսական կերակուրներ, ներկած ձու»,-ասաց նա:

Վերջինի հետ կապված Տեր Զգոնը ընդգծեց, որ այն անպայման պետք է լինի միայն կարմիր, քանի որ խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի` մարդկության մեղքերի համար թափած արյունը: Քահանան նաև շեշտեց, որ սեղանին պարտադրր պետք է լինի չամիչով փլավ, որ խորհրդանշում է քրիստոնյաներին և հավատի համար նահատակված սրբերին: Նա նշեց, որ անպայման չէ ձուն եփել հինգշաբթի, ինչը տարածված երևույթ է հայկական ընտանիքներում. «Շաբաթ երեկոյան արդեն ուտեստները կարող են պատրաստ լինել և ճրագալույցի պատարագից հետո կարելի է նստել տոնական սեղանի շուրջ»

Զատիկին ձվի դեֆիցիտ չի լինի. Դավիթ Ղուլյան

Դավիթ Ղուլյան  Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմը 2014  թվականին արդեն երկու դիտարկում է իրականացրել ձվի շուկայում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ստուգումների պատասխանատու Դավիթ Ղուլյանը:

«Առաջին դիտարկման ժամանակ 400  ձու հանվել է շուկայից, իսկ երկրորդի ժամանակ` 4800: Դրանք չեն համապատասխանել տեխնիկական կանոնադրությանը»,- նշեց Ղուլյանը: Նա թվերի այդ մեծ տարբերությունը պայմանավորեց այն բանով, որ առաջին ստուգման ժամանակ ուսումնասիրվել է միայն շուկան, իսկ  երկրորդի ժամանակ` բոլոր ներկրողների պահեստները նաև:

2014 թվականին ներմուծվել է 2մլն  900  հազար ձու Բուլղարիայից , Իրանից, Բելառուսից և Ուկրաինայից: դիտարկումներ կատարվել են Երևանում և երկու մարզերում` Շիրակում և Լոռիում:  դավիթ Ղուլյանը հայտնեց նաև, որ հանդիպում ունեցել ներքին արտադրողների հետ և նրանք խոստացել են, որ այս տարի Զատիկին ընդառաջ ձվի դեֆիցիտ չի լինի հանրապետությունում:

Անկախ

Զատիկի ակունքները

զատիկի սեղան Զատիկի ակունքները գալիս են բնապաշտական ժամանակաշրջանից: Այն գարնան զարթոնքի, բնության կենարար ուժերի տոնն էր` նվիրված մեռնող-հառնող բնությանը, որ մարմնավորել է Արա Գեղեցիկի պաշտամունքը: Բուն «զատիկ» բառը ծագում է զատել, առանձնացնել բայից: Զատիկը նաև Մայր Անահիտին նվիրված տոն էր: Այն բնության բեղմնավորման խորհուրդն ունի:

Հնում Զատիկի խորհրդանիշներն էին համարվում խոհանոցի տիրուհին համարվող Ուտիս տատի ու Պաս պապի ծղոտե տիկնիկները: Պաս պապի ձեռքին 40 թել կար, ամեն մեկի ծայրից քար էր կախված: Զատիկի մոտենալու հետ ամեն օր քանդում էին քարերից մեկը:

Զատկի տոնական սեղանին հայերը ձվերը դնում են փոքր ափսեների մեջ աճեցրած ցորենի մեջ, որն անվանում են «ածիկ»:

Ածիկը համարվում է մեռնող ու հառնող կյանքի խորհրդանիշ: Այսինքն` ցորենը ցանում ես` մեռնում է, հետո ծլում է ու միջուկից դուրս է գալիս կանաչը` խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը:

Զատիկի տոնակատարությունների գլխավոր արարողությունը համայնական մատաղն էր: Համայնքի բոլոր անդամները մասնակցում էին դրամահավաքին կամ հանգանակությանը, որի արդյունքում արջառներ ու գառներ էին գնում մատաղի համար: Զոհաբերությունը կատարվում էր շաբաթ երեկոյան եկեղեցու բակում, և ողջ գիշեր տեղում եփվում էր մատաղի միսը: Մատաղի եփման արարողությունը ուղեկցվում էր զատկական խաղերով ու երգերով: Մեծ բախտավորություն էր համարվում, եթե այդ գիշեր տանը տղա ծնվեր:

 Զատիկի ծիսական երգեր.

Օր պար, ճոր պար,

Օսկուն թոքուն բարաբար,

Մեծ պապ էկո, գողցի տար,

Շատ պզտիկ է, չեմ ի տար,

Ճոր անինք, ճոր պար անինք,

Օսկուն, թոփուն պար անինք,

Կապան կտրինք, շոր անինք,

Զատիկը գա, նոր անինք,

Ան կտրտի, ալ անինք…

Գիշեր կծիկ գլորե,

Լուսնակ լրիվ բոլորե,

Մեջ սև ամպի մոլորե,

Լուսնակն անուշ, հովն անուշ,

Ռանչպարի քունն անուշ…

Քամին սարին զղզղաց,

Բարակ անձրև շղշղաց,

Լուսնակն անուշ, հովն անուշ,

Անձրևի հոտն է անուշ…

Երկար գոմը սալեցին,

Սև ձին մեջը նալեցին,

Սպիտակ ճակատ նշնեցին,

Լուսնակն անուշ, հովն անուշ,

Աղոթրանի լուսն անուշ…

Դռան առաջ հերկեցին,

Զատկի ձվեր ներկեցին,

Դրկցին ողջույն տվեցին,

Լուսնյակն անուշ, հովն անուշ,

Հում կաթի պաղ սերն անուշ…

Քրիստոնեական Զատիկը սկիզբ է առնում հրեաների Պասեք տոնից, որ խորհրդանշում է հրեա ժողովրդի ազատագրումը եգիպտական գերությունից:

Քրիստոնեության ավելի ուշ շրջանում Զատիկը նշվում է որպես Հիսուսի հարության օր: Ավետարանի համաձայն` Հիսուսը խաչվելուց հետո հարություն է առնում մեռելներից ու համբարձվում երկինք: Զատիկի օրը հավատացյալները բարևի փոխարեն միմյանց ավետիս են հայտնում. «Քրիստոս հարյավ ի մեռելոց»: Պատասխանը հետևյալն է` «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»

Այդ օրը վաղ առավոտյան եկեղեցիներում պատարագ է մատուցվում, ապա մատաղ բաժանվում: Ձվախաղն ու ձու ներկելու սովորությունը գալիս են բնապաշտական ժամանակաշրջանից:

Զատկի խորհրդանիշը Հազարան հավքի (Հազարան բլբուլ) ածած գույնզգույն ձվերն են: Ձուն խորհրդանիշն է կյանքի սկզբնավորության, սաղմի և սիրո: Հայկական զատկական ծառի զարդերը փնջած ձվերն էին, ինչը հմայական հատկություններ ուներ, հետագայում նաև` մանրանկարչական նախշերով նկարազարդված ձուն, որը, իհարկե, ավելի ազնվական դասին հատուկ պետք է եղած լինի: Նշանված կամ սիրահարված աղջիկները ոստայնաձև հյուսվածք են արել ձվի վրա` զանազան խայտաբղետ գույներով ու ճաշակով, և նվիրել իրենց սիրած տղամարդկանց` արտահայտելով իրենց համակրանքը: Սա յուրօրինակ ինքնարտահայտման ձև է, սիրո գեղեցիկ խոստովանություն:

Քրիստոնեության ընդունումից հետո Զատիկը ևս, ի թիվս այլ տոների, հարմարեցվեց նոր հավատքին, պահպանվեցին նաև ձվախաղերն ու ձու ներկելը, մի տարբերությամբ միայն. համաձայն եկեղեցու` ձուն պետք է ներկել միայն կարմիր գույնով: Միջնադարյան հայ մտածողներ Գրիգոր Տաթևացին ու Հովհաննես Երզնկացին մեկնել են Զատիկի ձվերի իմաստը. ըստ նրանց` ձուն  բովանդակ տիեզերքն է, կեղևը` երկինքը, սպիտակուցը` ջուրը, իսկ դեղնուցը երկիրն է: Ձուն կարմիրով ներկելը խորհրդանշում է այն, որ աշխարհը Հիսուսի արյամբ է պատվել:

Զատիկն ամփոփում է սիրո և պտղաբերության խորհուրդը:Շարունակությունը կարդացեք այստեղ:

Անկախ

Զատիկ. ինչպես կարելի է ներկել ձուն

ձուԱվանդության համաձայն` Մարիամ Մագթաղինացին ձու է մեկնել կայսր Տիբերիոսին` «Աստված հարություն առավ» խոսքով: Կայսրը կասկածամտությամբ է լսել այդ արտահայտությունն ու հայտարարել, թե ավելի շուտ այդ ձուն կարմիր գույն կներկվի, քան թե կկատարվի Մարիամի խոսքը: Այդ պահին ձուն ներկվել է կարմիր ու հենց այդտեղից է սկիզբ առել ձուն կարմիր ներկելու ավանդույթը:
Ձու ներկելու ամենատարածված ու ավանդական մեթոդը սոխի կեղևով ներկելն է: Սակայն եթե ժամանակին այդչափ կեղև չեք հավաքել, ապա կարելի է այլ միջոցների դիմել: Լավ ներկանյութ է բազուկի հյութը և սոխի կեղևի նման` որքան շատ է դրա քանակը, այնքան վառ գույն է ստացվում: Դրա համար հարկավոր է բազուկը լվանալ, մանրացնել ապա ձվի հետ եփել. ստացվում է վարդագույնից մինչև մուգ կարմիր երանգ:
Ձուն հաճելի կանաչ գույն կստանա եղինջով եփելու արդյունքում: Կապույտ գույն կստացվի կարկադեով եփելու պարագայում: Սև թեյով եփելու արդյունքում կունենաք կարմիր ձվեր, որոնք գույնով գրեթե չեն տարբերվում սոխով ներկածներից: Ի վերջո, ձու կարելի է ներկել կանաչ բրիլյանտինով: Դրա համար հարկավոր է արդեն պինդ խաշած ձվերը դնել մի քանի կաթիլ «զելյոնկա» լցրած ջրի մեջ, սակայն, ձուն այդ լուծույթի մեջ երկար թողնել չի կարելի:

Ինչպե՞ս է նշվում Սուրբ Զատիկը աշխարհի տարբեր երկրներում

“Քրիստոս հարյավ ի մեռելոց”. “Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի”

800px-Belarusian_Easter_EggsՀիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Այն խորհրդանշում է կյանքի հաղթանակը մահվան, խավարի նկատմամբ:

Այս հրաշալի տոնը` Քրիստոսի Սուրբ Հարության տոնը նշում են աշխարհի բոլոր քրիստոնյա-հավատացյալները և ամենուր այն նշվում է յուրատեսակ ավանդույթներով, սովորույթներով, որոնցից առավել ուշագրավներին կանդրադառնանք ստորև:

Զատիկը Անգլիայում: Անգլիայում շատերի համար այս օրը ավելի կարևոր կրոնական տոն է, քան Սուրբ Ծնունդը: Որպես կանոն դպրոցները երկու շաբաթով փակվում են, իսկ բնակիչներից շատերը ներկա են գտնվում Հարության պատարագին մինչև կեսգիշեր, իսկ դրանից հետո բոլորը շնորհավորում են միմյանց Մեծ Պահքի ավարտի և նոր կյանքի մեկնարկի կապակցությամբ: Շատ եղեկեցիներ զարդարվում են տերևներով, նարգիզով ու ներկված ձվերով: Պատարագից հետո անգլիացիները վերադառնում են տուն` ուտելու Զատկի տորթը /կուլիչ/:

Լեհաստանում, օրինակ, Զատիկը տոնում են երկու օր:  Սեղանի շուրջ հավաքվում են ընտանիքի բոլոր սերունդները, իսկ տոնական ընթրիքը սկսվում է աղոթքով: Նախաճաշին ուտում են օրհնված ձու, ծովաբողկ, միս և այլն: Զատկի կիրակիին Լեհաստանում հաջորդում է “Թաց երկուշաբթին”: Լեհերը առատորեն ջուր են շաղ տալիս միմյանց վրա /ինչպես մենք` հայերս, Վարդավառին/, բայց ոչ ոք չի դժգոհում. բոլորն ուրախ են: Համարվում է, որ ջուրը բերում է առողջություն, հաջողություն և մեծ եկամուտ:

Ավստրալիայում. Սուրբ Զատիկը նշանակում է 4 հանգստյան օր, որ սկսվում է Ավագ Ուրբաթ և ավարտվում երկուշաբթի: Ավստրալիայում, ինչպես և ողջ աշխարհում, շատ հայտնի են  զատկական ձվերը` պատրաստված շոկոլադից  կամ շաքարավազից: Իսկ տոնի խորհրդանիշը ոչ թե ավանդական նապաստակն է, այլ տեղական բիլբի կենդանին: Սա այն պատճառով, որ ճագարները Ավստալիայում ոչնչացնում են բերքը, ոչնչացնում հողի փոքրիկ բնակիչներին: Տոնի ճաշացանկը կազմում է տապակած գառան, տավարի կամ հավի միսը` բանջարեղենով: Այնուհետ մատուցվում է ավանդական ավստրալական քաղցր կերակուրը` բեզեով տորթը, որ զարդարված է մրգերով` կիվի, ելակ, արքայախնձոր, մանդարին: Հայտնի են նաև քաղցր և տաք թխվածքները:

7 (1)Բուլղարիայում ներկված ձվերը դնում են Զատիկի հացի շուրջ. բուլղարացիները այնքան են ձվերը հարվածում, մինչ ինչ-որ մեկի ձվի վրա ճեղք առաջանա` միառժամանակ մաղթելով միմյանց հաջողություն: Ամենահաջողակն է նա, ում ձուն ամենադիմացկունը կլինի:

Շվեդիայում  Զատիկն անքան էլ մեծ տոն չէ, ինչպես Սուրբ Ծնունդը, բայց դպրոցներում այն սկսում են նշել դեռ մեկ շաբաթ առաջ: Աշակերտները, ուսուցիչները հիշում են, որ Հիսուս Քրիստոսը խաչվել է մեր մեղքերի համար, հետո հարություն առել մեռյալներից: Շվեդները այս տոնին տները զարդարում են դեղին կանաչ, սպիտակ  ծաղիկներով, իսկ Զատիկի ձուն պատրաստում են ստվարաթղթից` դրա մեջ դնելով կոնֆետ:

Իտալիայում  Զատիկի կիրակի օրը Հռոմի գլխավոր հրապարակում հազարավոր մարդիկ են հավաքվում` լսելու Պապի շնորհավորանքը:  Գլխավոր ուտեստը Իտալիայում գառան միսն է տապակած կարտոֆիլով,նաև քաղցր տաքդեղից, ձիթապտուղից, լոլիկից պատրատված աղցանը: Զատիկի հաջորդ օրը իտալացիները կազմակերպում են զբոսախնջույք հարևանների, ընտանիքի ընկերների հետ:

Ֆրանսիայում Զատիկը ընտանեկան տոն է, որը ֆրանսիացիները տոնում են տանը` ավանդական աղոթքներով ու նվերներով: Այս օրը բոլոր ֆրանսիացիները անպայման գնում են եկեղեցի: Կիրակի առավոտյան ծնողները շոկոլադը ձվիկներ են թաքցնում երեխաների սենյակներում, իսկ երեխաները պետք է գտնեն դրանք: Սա շատ հին ու ուրախ ավանդույթ է, որ անցնում է սերնդեսերունդ: Զատիկի գլխավոր տոնական սնունդը տապակած հավն է, այնուհետ մատուցվում է  թխվածքաբլիթ `շոկոլադե միջուկով: Իտալացիների համար Զատիկի գլխավոր խորհրդանիշը զանգն է. այդ օրը զանգերի ղողանջը կարելի է լսել ամենուր. այն խորհրդանշում է կյանքի և ուրախության շարունակությունը:

Հայաստանում Առաքելական  եկեղեցու վեց Տաղավար  տոներից  մեկը` Սուրբ  Զատիկը, սկսում են տոնել Արևի  մայրամուտի  հետ (երեկոյան ժամը հինգից) մինչև  ուշ երեկո, երբ բոլոր եկեղեցիներում  մատուցվում է  պատարագ, որը ազդարարում է մեծ պասի  ավարտն ու Հիսուս Քրիստոսի  հարությունը:

Իսկ շաբաթ երեկոյան  սեղանի վրա պետք է  լինի կարմիր ներկած ձու , ձուկ, տապակած  բանջար, չամիչով, բրնձով փլավ ու կանաչեղեն: Սեղանը  զարդարում է զատկական գաթան:

Հին Հայաստանում Զատիկը բնության զարթոնքի, ցորենի վերածննդի տոնն էր: Մարդիկ բնության վերածնունդը տեսել են ցորենի հատիկի մեջ, որը, մեռնելով հողում, ծիլ է տալիս, որն էլ իր հերթին հասկ է դառնում: Ձուն` Զատկի խորհրդանիշը, ևս սաղմ է, նոր կյանքի սկիզբ. չէ՞ որ ձուն նույնպես կյանքի ձևավորման խորհրդանիշ է:

Անկախ