Հանգստանալով Անթալիայում՝ զինում ենք Ադրբեջանին

Ջոմարդյան«Հայաստանի քաղաքացիներն այս տարի նախընտրում են հանգստանալ Թուրքիայում,  Արևմտյան Հայաստանում, Վրաստանի ծովափնյա հանգստավայրերում, Արաբական Միացյալ Էմիրություններում», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տուրիստական գործակալության տուր մենեջեր Արսեն Ջոմարդյանը:  Այս երկրների կողքին այլընտրանքային տարբերակներ են Թայլանդը և Շրի Լանկան: Հայերի համար ցանկալի վայրերից  մեկը Մալդիվյան կղզիներն են, սակայն հանգիստն այդտեղ բոլորին չէ, որ հասանելի է:

Արսեն Ջոմարդյանը ընդգծեց, որ իրենց ընկերության հիմնադրման օրից ի վեր սկզբունքորեն չեն առաջարկվում տուրիստական փաթեթներ դեպի Թուրքիա, մասնավորապես դեպի Անթալիա: «Այն եկամուտը, որ Թուրքիան  ստանում է տուրիզմից, օգտագործվում է զենքերի ձեռքբերման համար, Ադրբեջանին սպառազինելու համար, այդ պատճառով մենք չենք ցանկանում խրախուսել հանգիստն այդ երկրում» , – նշեց Ջոմարդյանը:

Անդրադառնալով ներգնա տուրիզմին տուր մենեջերը նշեց, որ այստեղ դեռևս շատ ցածր մակարդակի վրա են ծառայությունները, չի լուծվում զուգարանների խնդիրը և երկրի տուրիստական առավելությունները համապատասխան կերպով չեն մատուցվում: Նա ընդգծեց, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկներին քիչ է հետաքրքրում Հյուսիսային պողոտան. «Նրանք ասում են ՝ «Դուք 2791 տարեկան մայրաքաղաք ունեք, ցույց տվեք մի բան, որ դա կվկայի»: Մեզ համար դժվար է գտնել 2-3 շենք, որոնք հին Երևանի մասին պատկերացում կտա»:

Հայաստանում բացակայում են զբոսաշրջիկների համար նախատեսված համապատասխան նշաններ, որոնք տարածված են ամբողջ աշխարհում. պատմամշակության վայրերը կամ ճաշարանները մատնանշող  նշաններ չկան: «Եկեղեցիների ծածկերը չեն մաքրվում: Պետք է հասկանալ, որ միայն ասֆալտապատումը բավարար չէ զբոսաշրջիկին գրավելու համար»:

Արսեն Ջոմարդյանը հավելեց, որ Հայաստան այցելում են հիմնականում Իսպանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի քաղաքացիները. «Սակայն այցելողների 60 տոկոսը սփյուռքահայեր են» , – նշեց նա:

 

Անկախ

Թուրքիան շարունակում է գրավել ռուս զբոսաշրջիկներին

զբոսաշրջիկներ

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը, խոսելով այս տարի երկիր այցելած զբոսաշրջիկների վիճակագրության մասին, նշել է, որ հանգստի համար Թուրքիան նախընտրող ռուսների թիվը մեծ աճ է գրանցել` հասնելով 1 մլն 923 հազար 811-ի: Չելիքը նշել է, որ տարվա առաջին կեսին զբոսաշրջության ոլորտում առաջընթաց է նկատվել, ինչի վրա ազդել են իր անցկացրած բանակցությունները Ռուսաստանում:
«Ռուսաստանը իր 143 մլն բնակչությամբ և զբոսաշրջիկների օրեցօր աճով թվով մեծ նշանակություն ունի մեր երկրի համար: Երկար տարիների է, ինչ Անթալիան շարունակում է մնալ ռուս զբոսաշրջիկների նախընտրած հանգաստավայրը»,-նշել է Միջերկրածովյան հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Յուսուֆ Հաջիսուլեյմանը:

Իրան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է երեք անգամ

tehranԻրանի զբոսաշրջության կազմակերպության փոխնախագահ Մորթեզա Ռահմանի Մովահեդը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ այս տարվա առաջին եռամսյակին (իրանական տոմարով 1393 թվականն է և այն սկսվել է մեր տոմարով 2014-ի մարտի 21-ին) 23 հազար 625 զբոսաշրջիկ է այցելել Իրան:

«Անցած տարվա համեմատությամբ` Իրան այցելած արտասահմանցի զբոսաշրջիկների թիվն աճել է երեք անգամ»,- ասել է Իրանի զբոսաշրջության կազմակերպության  ղեկավարի տեղակալը:

Անցած տարի այս նույն ժամանակահատվածում Իրան այցելած զբոսաշրջիկների թիվը 7 հազար 495 մարդ է եղել:

Մորթեզա Ռահմանի Մովահեդին հավելել է, որ Իրան այցելած զբոսաշրջիկիներն մեծամասամբ եղել են Ավստրալիայից, Նոր Զելանդիայից, Կորեայից, Ճապոնիայից և Չինաստանից:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Իրանցի զբոսաշրջիկները մեկ տարում արտասահմանում ծախսել են 8-10 մլդ դոլար

   Իրան Իրանցի զբոսաշրջիկները 2012-2013 թթ. արտասահմանյան ճամփորդությունների ընթացքում ընդհանուր առմամբ ծախսել են մոտ 8-10 մլդ դոլար: Այս մասին է հայտնում իրանական «Մեհր» գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի մշակութային ժառանգության և զբոսաշրջության կազմակերպության տվյալները: Նշվում է, որ անցած մեկ տարվա ընթացքում 7,7 մլն իրանցի մեկնել է արտասահմանյան շրջագայության, դրան հակառակ Իրան է այցելել 1 մլն զբոսաշրջիկ: «Կարելի է ասել, որ վերջին 8 տարում զբոսաշրջության բնագավառում երկիրը առաջընթաց չի ունեցել»,-նշել է կազմակերպության տնօրեն Մասուդ Սուլթանիֆարը: Վերջինս ասել է, որ Իրան այցելած արտասահմանցիները հիմնականում գալիս են բուժման նպատակով, ինչպես նաև նրանց թվում շատ են կրոնական գործիչները:

 

Անկախ

Չինաստանը շշալցված օդ կվաճառի զբոսաշրջիկներին

Oxygen Bunnies-chinaՉինաստանը երկրի օդի աղտոտվածությամբ անհանգստացած զբոսաշրջիկներին շշալցված թարմ օդ է առաջարկում:

Չինաստանը ծխի տարածվածության վտանգավոր մակարդակի դեմ պայքարելու համար այժմ փողոցներում շշալցված թթվածին կբաժանի:

Շշալցված օդը կարտադրվի Գույչժոու նահանգում՝ որպես զբոսաշրջային ծրագրի մի մաս:

Էկո զբոսաշրջության գոտիներ հանդիսացող վայրերում շշալցված օդը կվաճառվի հունիսի 20-ից:

Թթվածնային մանուկներ անվանումով կերպարները օդով լցված շշեր են բաժանում:

Համազգեստով կերպարները կճամփորդեն երկրի տարածքում՝ գովազդելով նոր արտադրանքը, որը ներկայումս անվճար է բաժանվում:

Անկախ

Դուբայում զբոսաշրջիկների համար հարկ է սահմանվել

դուբայ  Դուբայի էմիրությունը մտադիր է մարտի 31-ից հարկ սահմանել զբոսաշրջիկների համար: Այս հարկատեսակը տարածվելու է բոլոր հյուրանոցների, հյուրատների և հանգստյան տների վրա: Կախված բնակավայրի տեսակից և մեկ գիշերվա համար սահմանված արժեքից՝ հարկի չափը կտատանվի 7-ից 20 դիրհամի միջև (մեկ դոլարը համարժեք է 3,67 դիրհամի): Նոր հարկատեսակից ստացված եկամուտը ներդրվելու է միջազգային զբոսաշրջության և առևտրային շուկայում Դուբայի առաջընթացի գործում, ինչպես նաև այս միջոցներից ֆինանսավորվելու է միջազգային «Էքսպո 2020»-ի կազմակերպումը:

Չնայած հարկային նորամուծությունը հավանության է արժանացել զբոսաշրջության ոլորտի շահառուների շրջանում, այնուհանդերձ մտավախություն կա, որ այն կարող է վանել երկար ժամանակով Դուբայ այցելող օտարերկրացիներին:

Անկախ

2013 թվականին Թուրքիա է այցելել մոտ 40 մլն զբոսաշրջիկ

istanbul Թուրքական «Անադոլու» գործակալությունը ներկայացնում է վիճակագրական տվյալներ, անցած 2013 թվականի ընթացքում զբոսաշրջության ոլորտում Թուրքիայի գրանցած հաջողությունների վերաբերյալ: Այսպես,  աշխարհի երկրների շարքում Թուրքիան 6-րդն է անցած տարի ընդունած զբոսաշրջիկների թվով: Այս ցուցանիշը աճել է 7,6 տոկոսով՝ մոտ 40 մլն մարդ: Զբոսաշրջիկների մոտ 34 տոկոսը՝ 11 մլն մարդ, նախընտրել է Անթալիան: Վերջինիս հաջորդում է Ստամբուլը: «Արաբական գարունից» հետո Ստամբուլ այցելում են հիմնականում արաբական երկրների և Պարսից ծոցի պետությունների քաղաքացիները:

2013 թվականին զբոսաշրջությունից ստացված եկամուտը աճել է 11,4 տոկոսով՝ կազմելով մոտ 33 մլն դոլար:

Անկախ

 

Իրանը զբոսաշրջիկների համար թողարկել է առաջին սուզանավը

Իրան,զբոսաշրջիկներ,սուզանավԻրանը Պարսկական ծոցում զբոսաշրջիկների համար ամբողջովին Իրանում արտադրված սուզանավ է թողարկել:

Պետական հեռուստաալիքի տեղեկություններով՝ Մորվարիդ կամ պարսկերենով թարգմանաբար Մարգարիտ անվանմբ սուզանավը յուրաքանչյուր ճանապարհորդության ընթացքում կարող է չորս ուղևոր կրել: Ըստ տեղեկությունների՝ սուզանավը չորս մետր երկարություն, երեք մետր լայնություն և նույնքան բարձրություն ունի:

Ուրբաթ օրը արված հայտարարության մեջ նշվում էր, որ սուզանավը զբոսաշրջիկներին կսպասարկի Կիշ կղզում, որը հանդիսանում է Պարսկական ծոցում Իրանի հիմնական զբոսաշրջային կենտրոնը:

Մորվարիդը ամբողջովին նախագծել և կառուցել են իրանցի մասնագետները: Նրա արագությունը հասնում է մինչև 12 հանգույցի (22,44 կմ/ժ), ունի դիզելային շարժիչ և անհրաժեշտության դեպքում կարող է վեցից մինչև 10 ժամ աշխատել էլեկտրականությամբ: