Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև գաղտնի համաձայնություն կա՞

hamadzaynutyun Թուրքական «Dünya bülteni» կայքի Բաքվի թղթակից Իբրահիմ Ալին անդրադարձել է ադրբեջանական ընդդիմադիր կայքերից մեկում տեղ գտած դիտարկմանը: Առաջ է քաշվել այն վարկածը, թե Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունների միջև գաղտնի համաձայնություն է եղել, ըստ որի Հայաստանը հրաժարվելու էր Աղդամի և Ֆիզուլիի շրջաններից հայ-թուրքական սահմանի բացման դիմաց: Սակայն այս համաձայնության իրականացումը մշտապես կանխվում է Ռուսաստանի կողմից: Այս տեսակետը նախկինում ևս քննարկվել է, սակայն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ միասին կրկին օրակարգ է եկել: ԱՄՆ-ը և ԵՄ-ը Ղրիմը Ռուսաստանին միացնելուց հետո մտավախություն ունեն, որ հերթը կարող է հասնել նաև Լեռնայն Ղարաբաղին՝ էլ ավելի սրելով տարածաշրջանային լարվածությունը:

Իբրահիմ Ալին գրում է, որ Ադրբեջանի տարածաշրջանային մասնագետները գտնում են, որ Ղարաբաղի հարցում անհնար է հասել վերջնական լուծման առանց Ռուսաստանի միջամտության: Ադրբեջանի պետական նախկին խորհրդական, քաղաքագետ Վեֆա Գյուլուզադեն գտնում է, որ Ռուսաստանը նախկինում էլ կանխել է վերոնշյալ եռակողմ համաձայնությունը և ընդգծել է, որ ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հենց Ռուսաստանի ուղղորդմամբ է ստիպված եղել թողնել պաշտոնը:

Անկախ

Ամասիայում բացվել է մի հայ ընտանիքի կորած անցյալի մասին պատմող ցուցահանդես

 Թուրքիայ,Ամասիա,Ցոլակ և Արամ Դիլդիլյան Թուրքիայի Ամասիա քաղաքի Մերզիֆոն շրջանում ապրող հայկական ծագում ունեցող Դիլդիլյան ընտանիքից Ցոլակ և Արամ Դիլդիլյան եղբայրները, որոնք զբաղվում են լուսանկարչությամբ, իրենց սերունդներին են ներկայացրել իրենց մոր՝ Հայկանուշի հուշերը: Դիլդիլյան ընտանիքի 3-րդ սերունդը ցուցադրության է հանել ընտանիքի արխիվում գտնված մոտ 600 լուսանկար, որոնք 1872-1923 թվականներին արվել են Սիվասում, Մերզիֆոնում, Սամսունում, Քոնյայում և Ամասիայում:

Թուրքական «Բուգյունի» հաղորդմամբ՝ ընտանիքի 3-րդ սերնդի ներկայացուցիչներից Արմեն Ցոլակ Մարդոբյանը, հավաքելով այս բոլոր լուսանկարները, անցած ամիս առաջին անգամ դրանք ցուցադրել է Ստամբուլում: Այս անգամ էլ դրանք ներկայացվել են Ցոլակ և Արամ Դիլդիլյան եղբայրների հայրենի Ամասիայում: «Մի հայ ընտանիքի կորած անցյալի վկայումը Դիլդիլյան եղբայրների տեսախցիկից (1872-1923)» անունով ցուցահանդեսին ներկա են եղել Մերզիֆոնի քաղաքապետ Իսքենդեր Դողրուն, ինչպես նաև մի շարք հյուրեր: Արմեն Ցոլակ Մարդոբյանը նշելով, որ շատ երջանիկ է ցուցահանդեսի բացման կապակցությամբ, ասել է. «Ես երջանիկ եմ, որ ընտանիքիս պատկանող նկարները բերել եմ նրանց ապրած հողեր, հանդիպեցրել այս հողերի հետ»:

 

 

Դերսիմում մատուցողուհիները իսկական գլխացավանք են դարձել

dersim  Թուրքիայի Թունջելի շրջանում (Դերսիմ) գարեջրատներում աշխատող մատուցողուհիները մշտապես անախորժությունների պատճառ են դառնում: Օրերս ևս մեկ նման դեպք է տեղի ունեցել շրջանում, ինչից հետո մի շարք աշխատակիցներ գործազուրկ են մնացել: Գարեջրատներից մեկի սեփականատերը 22-ամյա հաճախորդի հետ վեճի է բռնվել՝ ստանալով հրազենային վնասվածքներ: Դեպքի առնչությամբ հարցուցվել է քրեական գործ, իսկ հաստատության տերը գիշերով քաղաքից հեռացրել է 15 աշխատակցուհու, որոնք դարձել էին վիճաբանության պատճառ:

Թուրքական «Ռադիկալը» գրում է, որ արդեն 20 տարի է, ինչ քաղաքում աշխատող մատուցողուհիները իսկական գլխացավանք են դարձել իրենց գործատուների համար: Վերջին 10 տարում մատուցողուհիների պատճառով ծագած վեճերի հետևանքով 6 հոգի է մահացել, ավելի քան 30-ը՝ վիրավորվել:

ՌԴ-ից 3 զբոսաշրջիկ մահացել է Թուրքիայում հանգստի ժամանակ

400_rus-turist-olu-bulundu-4778236_o3 ռուս զբոսաշրջիկ այս շաբաթ Թուրքիայում հանգստի ժամանակ մահացել է: Նրանք բնակվում էին Մարմարիսի Մանավհաթ ավանի տարբեր հյուրանոցներում:

50-ամյա Վլադիմիր Ֆրոլովը մահացել է հունիսի 24-ին` սրտային անբավարարությունից: Նրա հարազատներն են տագնապ բարձրացրել.տղամարդը հանգստանում էր մոր կնոջ ու երեխաների հետ միասին:

45-ամյա Սերգեյ Բարժենովը մահացել է հունիսի 28-ին մեկ այլ հյուրանոցում: Նախնական տվյալներով` կրկին սրտային անբավարարությունից` ալկոհոլի չարաշահման հետևանքով:

46-ամյա Ալեքսեյ Ս-ի մարմինը հայտնաբերվել է հունիսի 28-ին, Մարմարիսի հյուրանոցի լոգասենյակում: Բժիշկները պարզեցին, որ տղամարդը մահացել է 5 օր առաջ: Նրանց եզրակացման համաձայն, տղամարդն ընկել է և գլխին լուրջ հարված ստացել: Սենյակում ալկոհոլային խմիչքներ են եղել:

Twitter-ը հրաժարվել է համագործակցել Թուրքիայի իշխանությունների հետ

3Twitter միկրոբլոգների ծառայության ներկայացուցիչները մերժել են համագործակցության վերաբերյալ թուրքական իշխանությունների առաջարկը: Այս մասին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի և հաղորդակցության նախարար Բինալի Յըլդըրիմը, հաղորդում է թուրքական  “Անադոլու” գործակալությունը։
Նախարարը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ թուրքական իշխանությունները համագործակցության առաջարկելով դիմել էին Facebook և Twitter սոցկայքերին՝ կապված Ստամբուլի Գեզի այգում ընթացքող ցույցերի հետ։ Նրա խոսքով` այդ կայքերում ստեղծվում են մեծ քանակությամբ կեղծ աքաունթներ, որոնց նպատակը ցուցարարներին աջակցելն է։
Facebook-ը համաձայնել է գործել իշխանությունների հետ համատեղ, սակայն Twitter-ը մերժել է այդ առաջարկը։ Նախարարը քննադատել է նման որոշումը՝ նշելով, որ եթե ընկերությունները գործունեություն են ծավալում Թուրքիայում, ապա պետք է համագործակցեն դատական և իրավապահ մարմինների հետ։