Թայվանում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է 48 և վիրավորվել 10 մարդ

taiwan-plane-crashԹայվանի քաղաքացիական ավիացիայի տեղեկություններով՝ Պենհու կղզում վայրէջքի փորձ կատարած ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է 48 և վիրավորվել 10 մարդ:

Չորեքշաբթի օրը TransAsia ավիաուղիների GE 222 թռիչքի ինքնաթիռը ուժեղ անձրևի ժամանակ պատրաստվել է վայրէջք կատարել Մագունի օդանավակայանում և նախքան ցածրանալը երկրորդ անգամ պտտվելու թույլտվություն է խնդրել:

Օդանավակայանում տեսանելիությունը 1,600 մ է եղել, ինչը քաղաքացիական ավիացիայի տեղեկություններով՝ ընդունելի է համարվում վայրէջքի համար:

Հինգշաբթի առավոտյան տրանսպորտի ոլորտի պաշտոնիաները ժամանել են դեպքի կապակցությամբ հետաքննություն անցկացնելու համար: Վթարի պատճառը դեռևս պարզ չէ, իշխանությունները հաստատել են 48 զոհերից 14-ի ինքնությունը:

Ինքնաթիռում 54 ուղևոր և չորս անձնակազմի անդամ է եղել:

Ինքնաթիռը վթարվել է բնակելի հատվածում և մասերի բաժանվել: Վթարի հետևանքով ավերվել կամ վնասվել է 11 տուն:

 Անկախ

Օդաչուն ինքնաթիռի բոլոր ուղևորների համար պիցա է պատվիրել

pizza-flightՎայոմինգի պիցայատներից մեկի մենեջերը նշել է, որ ինքը զարմացել է, երբ զանգահարել և մի ամբողջ ինքնաթիռի ուղևորների համար պիցա են պատվիրել:

Սակայն նա ուրախացել է, երբ հայտնել են, որ ինքնաթիռի մեջ 160 ուղևոր կա և շուրջ 38 պիցա է անհրաժեշտ:

Վաշինգտոնից Դենվեր ուղևորվող ինքնաթիռը վատ եղանակի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Շայեն քաղաքում, որտեղ ինքնաթիռը մնացել է երկու ժամ:

Ինքնաթիռի սնունդը սպառվել էր՝ ուստի օդաչուն որոշել է բոլորի համար պիցա պատվիրել:

Ավիաուղիների ներկայացուցչի խոսքով նրան չի զարմացրել օդաչուի պահվածքը, քանի որ իրենց օդաչուները միշտ հոգ են տանում ուղևորների համար:

Անկախ

 

Նայրոբի.բեռնատար ինքնաթիռն ընկել է շենքի վրա

o_865364Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում բեռնատար ինքնաթիռն ընկել է շենքի վրա, հաղորդում է РИА Новости-ն: Աղետը տեղի ունեցել ինքնաթիռի թռիչքից անմիջապես հետո:

Fokker 50-ը ընկել է առևտրային շինության վրա, որի հարևանությամբ անձնակազմի մարզադպրոցն է գտնվում: Դեպքի վայր է մեկնել շտապօգնության բրիգադը: Տեղեկություններ զոհերի ու տուժածների մասին դեռևս չկան, բայց հայտնի է, որ ինքնաթիռում 4 մարդ է եղել:

Չինաստանում ռազմական ինքնաթիռ է վթարվել

698505ՉԺՀ-ի ՌԾՈՒ-ին պատկանող ինքնաթիռ է վթարվել Չժեցզյան գավառում` մարզական թռիչքի ժամանակ:

Չինաստանի ժողովրդա-ազատագրական ՌԾՈՒ-ի Արևելյան նավատորմիղին պատկանող ինքնաթիռը վթարվել է երեկ երեկոյան, Իու քաղաքից ոչ հեռու, լեռնային տեղանքում:

Աղբյուրի տվյալներով, վթարի վայրում  գետնի վրա ավերածություններ ու զոհեր չեն եղել: Ւնքնաթիռի տեսակն են ճշտում հիմա, իսկ օդաչուների  ճակատագիրն անհայտ է:

Ներկայում անձնակազմի որոնողական աշխատանքներ են տարվում: Զինվորականները պարզում են, թե քանի մարդ է եղել ինքնաթիռում վթարի պահին:

Լաոսում ինքնաթիռ է վթարվել. կան զոհեր

o_949590Լաոսի հյուսիսում վթարված ՌՕՈՒ-ի  Ан-74 ինքնաթիռը պատրաստվել էր Խարկովի  պետական ավիագործարանում: 2009-ին այն Լաոսին է փոխանցվել  ՎԻՓ-անձանց փոխադրելու համար:

Ինքնաթիռը  թռիչքուղուց 4 կմ հեռավորության վրա է վթարվել: Ինչն է վթարի պատճառը` առայժմ անհայտ է: Ինքնաթիռում անձնակզմի հետ միասին 18 մարդ է եղել: Զոհվել են 15-ը, 3-ը կենդանիեն, սակայն նրանց վիճակի մասին տեղեկություն չկա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ինքնաթիռում են եղել պաշտպանության ու հասարակական անվտանգության նախարարները` կանանց հետ, Վիենտյանի քաղաքապետը, կառավարության գրասենյակի ղեկավարի տեղակալը, մշակույթի նախարարն ու երկրի  ղեկավար այլ ներկայացուցիչներ:

Իրանը մինչև 2025թ-ը 400 նոր ինքնաթիռ ձեռք կբերի

ինքնաթիռԻրանի քաղաքացիական ավիացիայի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ իսլամական հանրապետությունը մինչև 2025թ-ը ցանկանում է 400 նոր ուղևորատար ինքնաթիռներ գնել երկրի հին ինքնաթիռները փոխելու համար, եթե, իհարկե, միջուկային ծրագրի պատճառով երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցները հանվեն:
Չորեքշաբթի օրը պաշտոնյան նշել է, որ Իրանի կոմերցիոն ինքնաթիռների 40 տոկոսը պահեստամասերի բացակայության պատճառով հանվել են օգտագործումից: Ամեն դեպքում նոյեմբերին Իրանի և գերտերությունների միջև կնքված միջուկային պայմանագրի համաձայն՝ Իրանը այժմ կարող է ինքնաթիռի մասեր ներկրել:
Պաշտոնյան չի նշել, թե ինչ ֆինանսավորմամբ է Իրանը ապագայում պատրաստվում ինքնաթիռներ ձեռք բերել:

Անկախ

93 ուղևորով ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ավստրալիայում

9686

Ավստրալիայում արտակարգ վայրէջք է կատարել British Aerospace 146 ինքնաթիռը, որում 93 ուղևոր է եղել: Agence France-Presse-ի հաղորդմամբ, ինքնաթիռի շարժիչներից մեկն է այրվել, հաղորդում է gazeta.ru-ն:

Դեպքը կատարվել է Պերտ քաղաքի օդանավակայանում: Ինքնաթիռը Պերտից Բարրոու կղզիներ էր ուղևորվում, սակայն թռիչքից անմիջապես հետո, որ շարժիչներից մեկն այրվել է:

Բարեբախտաբար, կատարվածի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Անկախ

16-ամյա տղան կենդանի է մնացել ինքնաթիռի անիվի վրա հինգ ժամ Կալիֆոռնիայից Հավայան կղզիներ թռչելուց հետո

16-year-old boyԿիրակի օրը 16-ամյա տղան ինքնաթիռի անիվի վրա Կալիֆոռնիայից գնացել էր Հավայան կղզիներ ՝ կենդանի մնալով 11,5 կմ բարձրության վրա -62 C ջերմաստիճանի պայմաններում:

ՀԴԲ-ի խոսնակ Թոմ Սայմոնը Հոնոլուլույում Associated Press-ին հայտնել էր, որ կիրակի օրը ՀԴԲ-ն հարցաքննել է Մաուի օդանավակայանի թռիչքուղում առանց անձը հաստատող փաստաթղթի գտնված տղային:

Տղայի մոտ հայտնաբերված միակ իրը սանր է եղել:

Սայմոնը նշել էր, որ Կալիֆոռնիայի Սանտա Կլարա քաղաքում բնակվող տղան Հավայան ավիաուղիների ինքնաթիռի վրա բարձրանալու համար ցատկել էր ցանկապատի վրայով:

aircraftԵրեխան տնից փախել էր ծնողների հետ վիճաբանելուց հետո: Սայմոնի տեղեկություններով՝ ինքնաթիռի վայրէջք կատարելուց հետո տղան ցատկել էր անիվի վրայից և սկսել շրջել օդանավակայանի տարածքում:

Հավայան ավիաուղիների խոսնակը հայտնել էր, որ օդանավակայանի անձնակազմը տղային նկատելուց հետո անմիջապես հայտնել էր անվտանգության աշխատակիցներին:

Բուժզննումից հետո տղայի մոտ որևէ վնասվածք չի հայտնաբերվել:

Անկախ

 

Հետաքրքիր և անհայտ մանրամասներ ինքնաթիռների մասին

 inqnatir    Թուրքական «Ռադիկալը» ներկայացնում է հետաքրքիր բացահայտումներ ինքնաթիռների մասին, որոնք վրիպել են շատերից ուշադրությունից: Օդում գտնվելիս եղանակային վատ պայմանների ժամանակ ինքնաթիռը հաճախ բախվում է կայծակների, սակայն մենք դա չենք զգում: Ինքնաթիռի օդաչուները երբեք նույն սնունդը չեն ուտում, քանի որ եթե նրանցից մեկը հանկարծ թունավորվի, մյուսը կկարողանա շարունակել թռիչքը: Ինքնաթիռի զուգարանների դռները հնարավոր է բացել նաև դրսի կողմից: Երկար տևող թռիչքների ընթացքում օդաչուները կարող են քնել: Ոչ ոք չի լվանում ինքնաթիռի բարձերն ու ծածկոցները: Բորտուղեկցորդուհիները ուղևորներին ուտելիք տալու համար երբեմն սպասում են գիշերվան, քանի որ այդ ժամանակ շատերը քնած են լինում, ուստի գործն էլ ավելի քիչ է: Թռիչքի ընթացքում ուղևորներին տրվող ականջակալները հաջորդ թռիչքների համար չեն փոխարինվում նորերով: Արտակարգ իրավիճակներում ինքնաթիռի անձնակազմը վերջինն է լքում այն: Որոշ ավիաուղիներում ուղևորները տոմսի համար վճարում են միայն այն բանից հետո, երբ ինքնաթիռը օդ է բարձրացել: Վճարումը կատարվում է թռիչքի որակի համաձայն: Թթվածնի դիմակները իրականում մարդուն թույլ են տալիս շնչել ընդամենը 15-20 րոպե: Երբեմն ուղևորները գողանում են նստատեղերի տակ գտնվող փրկարարական օղակները՝ հետագայում այն օգտագործելով լողալիս:

Լոնդոնի օդանավակայանում շվեյցարական ինքնաթիռի շարժիչը պայթել է

m_859875

Շվեյցարական Swiss ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի շարժիչը պայթել է թռիչքից առաջ, Լոնդոն Սիթի օդանավակայանի ավիաուղու վրա: Տուժել է 3 մարդ: Ինքնաթիռում 74 ուղևոր է եղել ու անձնակազմի 4 անդամ: 3 ուղևորները հոսպիտալացվել են, թռիչքուղին գրեթե մեկ ժամ փակ է եղել:

Բրիտանիայի տրանսպորտի նախարարությանը կից ավիացիոն պատահարների հետաքննության ծառայությունը սկսել է   կատարվածի քննությունը:

Անկախ

Հոլիվուդը արդեն սկսել է աշխատել մալազիական ինքնաթիռի կործանման մասին պատմող ֆիլմի վրա

Հոլիվուդ, ինքնաթիռ,ֆիլմՄինչ Ավստրալիայի ռազմական ուժերը Հնդկական օվկիանոսում շարունակում են փնտրել մալազիական անհետացած ինքնաթիռի հետքերը՝ Հոլիվուդյան ռեժիսորները արդեն աշխատում են ողբերգական վթարի հնարավոր ֆիլմային սցենարների վրա:

Չնայած որևէ կինոստուդիա հակվածություն չունի այդ դեպքի վերաբերյալ ֆիլմ նկարել, սակայն ռեժիսորներից մեկը Hollywood Reporter-ին հայտնել է, որ ինքնաթիռի վթարի վերաբերյալ ֆիլմերի 50 տարբերակների վրա են աշխատում:

Չնայած Հոլիվուդը արդեն սկսել է վթարի ադապտացված տարբերակների քննարկումը, սակայն աղետի մասին պատմող ֆիլմը շուտ չի հայտնվի էկրաններին:

Առաջատար կինոստուդիաներից հինգ տարի է պահանջվել 9/11-ի վերաբերյալ ֆիլմերի նկարահանման համար:

Այս դեպքում ցանկացած նախագծի համար խոչընդոտ է համարվում ինքնաթիռի անհետացման մանրամասների բացակայությունը:

Անկախ

Անհետացած մալազիական ինքնաթիռը միտումնավոր փոխել է ուղղությունը

119Ռազմական ռադարներն արձանագրել են, որ Malaysia Airlines-ին պատկանող ինքնաթիռը միտումնավոր չվուղին փոխել է ու ուղղություն վերցրել Անդամանյան կղզիների կողմը:

Քննիչների կարծիքով, անհայտ ինքնաթիռը, որն անցել է Մալակկայի թերակղզու վրայով դեպի Անդամանյան կղզիներ, կարող է կորած 370 չվերթի ինքնաթիռը լինել: Նրանց տվյալներով, ինքնաթիռը թռել է անցելով չվուղու` ֆիզիկական տարածության  մեջ օգտագործվող նավիգացիայի  կետերը: Դրանք օդաչուներին օգնում են հետևել առաջադրված օդային միջանցքներին: Այդ փաստի առնչությամբ հետաքննության համար որպես հիմնական վարկած դիտարկվում է ինքնաթիռի առևանգումը կամ էլ  զինված հարձակումը:

Անկախ

Չինաստանը “Բոինգի” անհետացման վայրում “կասկածելի” բեկորներ է հայտնաբերել

pic_42c7e5dca0c40b16c1640c8d1c87df92Չինական արբանյակը “լողացող կասկածելի օբյեկտներ” է հայտնաբերել Malaysia Airline ընկերությանը պատկանող անհետացած “Բոինգի” ենթադրվող անկման վայրում: Դրա մասին գրել է CNN-ը` հղում անելով չինական լրատվական “Սինհուա” գործակալությանը:

Կասկածելի օբյեկտների լուսանկարները տեղադրված են Չինաստանի Գիտության ազգային ադմինիստրացիայի , տեխնոլոգիայի ու պաշտպանության նախարարության արդյունաբերության կայքում: Դրանցում երևում են 13×18 մ, 14×19մ և 24×22մ չափսերով բեկորեներ:

Կայքում նշված են հատյնաբերված օբյեկտների կոորդինատները`105.63 աստիճան արևելյան երկարության ու 6,7 աստիճան հյուսիային լայնության, ինչը համապատասխանում է Վիետնամի հարավային վերջավորության ու Մալազիայի հյուսիս-արևելքի` Հարավ-Կորեական ծովի ու Սիամական ծոցի հետ հանդիպման վայրին: Այդ կետը գտնվում է մոտ 200 կմ հեռավորության վրա այն վայրից, որտեղ վերջին անգամ ինքնաթիռը կապի է դուրս եկել:

Ինչպես նշում է գործակալությունը, պատկերները ստացվել են մարտի 9-ին, արբանյակից: Իսկ թե ինչու են դրանք միայն մարտի 12-ին հայտնվել կայքում` տեղեկություն չկա:

Կուալա-Լումպուրուից Պեկին ուղղություն վերցրած մալազիական ընկերությանը պատկանող Boeing 777-200ER –ը ռադարներից անհետացավ մարտի 8-ին: Ինքնաթիռում 239 ուղևոր ու անձնակազմից 12 անդամ կար:

Անկախ

Շվեյցարիայի օդային տարածքում եթովպական ինքնաթիռ է առևանգվել

ethovp   Ժնևի օդանավակայանը հայտարարություն է տարածել, որ Եթովպիայից Հռոմ թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի մեջ է հայտնվել: Դրանից հետո լրատվականներում տեղեկություն է հայտնվել, թե Ethopian Airlines ընկերությանը պատկանող ինքնաթիռը Շվեյցարիայի օդային տարածքում հափշտակվել է ահաբեկիչների կողմից: Ինքնաթռի անձնակազմը հասցրել է հաղորդել, որ իրենք պատանդ են ընկել: Այնուհանդերձ ինքնաթռի առևանգման մասին ստույգ տեղեկություն առայժմ չկա:

Սաուդյան Արաբիայում ինքնաթիռից մարդու մարմնի մասեր են թափվել

Սաուդյան Արաբիա, ինքնաթիռՈստիկանության տվյալներով՝ Սաուդյան Արաբիայում ինքնաթիռից ընկած մարդու մարմնի մասերը հնարավոր է ինքնաթիռի շասսիում թաքնված ուղևորին պատկանեն:

Պաշտոնական տեղեկություններով դեպքը տեղի է ունեցել Կարմիր ծովի ափին գտնվող Ջեդդա քաղաքում:

Հայտարարությունը արվել է այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիային պատկանող ինքնաթիռը կիրակի օրը արտակարգ վայրէջք է կատարել Մեդինա քաղաքում, որի հետևանքով 29 մարդ վնասվածքներ է ստացել:

Saudi Arabian Airlines315 ուղևորներով ինքնաթիռը ժամանում էր Իրանի երկրորդ քաղաք Մեշհեդից:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր իշխանությունների ներկայացուցիչը հայտնել է, որ Ջեդդա քաղաքում տեղի ունեցած դեպքը կապ չի ունեցել ինքնաթիռի արտակարգ վայրէջքի հետ:

Որոշ մարդիկ սահմանը հատելու համար թաքնվում են վատ վերահսկվող ինքնաթիռների շասսիների մեջ:

Նրանց մեծ մասը սառչում է մեծ բարձրություններում, սակայն որոշ մարդկանց հաջողվում է ողջ մնալ: