Իսպանիայում ֆերմերներն ի նշան բողոքի այրել են ԵՄ դրոշը

PR20140819151202Իսպանիայում Կատալոնիայի երիտասարդ ֆերմերների ասոցիացիայի ներկայացուցիչներն այրել են ԵՄ  մի քանի դրոշ` ի նշան  Արևմուտքի պատժամիջոցների դեմ Ռուսաստանի պատասխան միջոցառումներին հետևածԲրյուսելի գործողությունների դեմ բողոքի:

Ինչպես El Pais-ն է հայտնում, նրանք մի քանի տ նեկտարին ու դեղձ են թափել Լերիդա քաղաքի կառավարական շենքի առջև, ու այդ մրգաբլուրների վրա Եվրամիության դրոշներ տնկել, որոնք հետո այրել են:Նրանց խոսքով, իսպանական մրգի արտահանման խնդիրը լուծելու նպատակով  ԵՄ ընդունած որոշումներ նուղղված են  օգնելու արտադրողներին`շրջանցելով  հենց իրենց` ֆերմերներին: «Կարևոր չէ, թե որքան գումար է 1408448566_bufer-obmena01հատկացնում Բրյուսելը, 155 մլն եվրո, ե 1,5 հազար: Ինչպես և ճգնաժամի դեպքում էր…բոլոր հատկացված գումարները կառավարական օրգաններ, սոցապահովագրություն են գնում ու այն ընկերություններ, որոնք զբաղվում են մթերքի փաթեթավորմամբ ու տեղափոխմամբ, իսկ ֆերմերները ոչինչ չեն ստանում»,հայտնել է  ասոցիացիայի ներկայացուցիչներից մեկը:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ Եվրահանձնաժողովը 125 մլն եվրո է  հատկացնելու գյուղատնտական ապրանքարտադրողներին` Ռուսաստանի կողմից եվրոպական արտադրանքի մատակարարման սահմանափակումներից հետո: Իսպանացի շատ ֆերմերներ նման որոշումը նվազ արդյունավետ են համարում:

Իսպանիայի օդանավակայանում ձերբակալել են կոկայինով լցված կրծքի իմպլանտներ կրող կնոջ

Մադրիդի օդանավակայանում ձերբակալել են կրծքերի մեջ 120,000 դոլար արժողությամբ կոկային տեղափող կնոջ:

իմպլանտներ

 

43-ամյա վենեսուելացի կինը իր կրծքերի մեջ որպես իմպլանտներ երկու պլաստիկ պարկերով 1,7 կգ կոկային էր տեղադրել:

Օդանավակայանի անցակետում նկատել էին կնոջ նյարդային պահվածքը և ստուգել նրա իրերը, սակայն ոչինչ չէին հայտնաբերել:

Այնուհետև Կոլումբիայի Բոգոտա քաղաքից ժամանած կինը մարմնի խուզարկում էր անցել, և Մադրիդի օդանավակայանի աշխատակիցները նրա կրծքերի վրա ձևախեղումներ էին նկատել, որից հետո կինը խոստովանել էր, որ ինքը կոկայինով լցված իմպլանտներ է կրում:

Կնոջը տեղափոխել են հիվանդանոց և հեռացրել 1,7 կգ կոկայինով լցված իմպլանտները:

Իսպանիայի ոստիկանությունը կանոնավոր ստուգումներ է իրականացնում Մադրիդի Ադոլֆո Սուրաես միջազգային օդանավակայան Լատինական Ամերիկայից ժամանող ուղևորների նկատմամբ:

Մաքսային անցակետում հունվարի 1-ից մինչև հուլիսի 15-ը ընկած ժամանակահատվածում շուրջ 20 միլիոն ֆունտ արժողությամբ 493 կգ կոկային է առգրավվել:

 

Հարկ եղած դեպքում մենք կպաշտպանենք Թուրքիային. ՆԱՏՕ

nato ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, անդրադառնալով «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության վարած անընդունելի գործողություններին, նշել է. «Եթե մեր դաշնակիցներից որևէ մեկին և մասնավորապես Թուրքիային ԻՇԻՊ-ի կողմից վտանգ սպառնա, ապա մենք անհրաժեշտ քայլերի կդիմենք: Մենք մտահոգված ենք ԻՇԻՊ-ի գործողությունների պատճառով, որը ընդամենը մի ահաբեկչական խմբավորում է: Մեզ համար շատ կարևոր է կանգնեցնել նրանց առաջխաղացումը»,-նշել Ռասմուսենը:

Իսպանիայի ափերին 227 փախստական է ձերբակալվել

ispaniaԻսպանիայում ոոստիկանությունը կալանավորել է 227 անօրինական ներգաղթյալի, որոնք փորձել են 23 նավով մուտք գործել երկիր` անցնելով Ջիբրալթարի նեղույցը: Բոլոր ներգաղթյալները, որոնց թվում կան կանայք և երեխաներ, տեղափոխվել են միգրացիոն ծառայության վարչություն, որտեղ նրանք բժշկական քննություն են անցել: Վերջին օրերին Իսպանիայի հարավում ձերբակալված փախստականների թիվը հասել է 300–ի: Տեղական մարմինների հաղորդմամբ` Իսպանիա և Մարոկկոն բաժանող Ջիբրալթարի նեղույցով վաղուց այսքան փախստական չէր անցել:

Իսպանիան դադարեցրել է զենք արտահանել դեպի Իսրայել

զենք

Իսպանիայի կառավարւթյունը հյատարարել է, որ դադարեցնում է Իսրայելին զենքի մատակարարումը: Սրա մասին պաշտոնական հայտարարություն առայժմ չի հնչել, սակայն իսպանական լրատվամիջոցները, հղում կատարելով կառավարությանը մոտ կանգնած աղբուրների վրա, հաստատում են, որ ստեղծված իրավիճակում Իսրայելին այլև զենք չի մատակարարվելու: Այս որոշումը կայացվել է ռազմական արտահանման կառավարական հատուկ հանձնաժողովի կողմից, որի մեջ ընդգրկված են եղել ԱԳ նախարարության, առևտրի և պաշտանության նախարարությունների, ինչպես նաև հետախուզական ծառայության մասնագետներ:

Նշենք, որ անցած տարի Իսրայելը Իսպանիայից 4,9 մլն եվրոյի զենք է գնել: Ամենից շատ զենք արտահանվել է դեպի Պարսից ծոցի երկրներ: 2013 թվականին Իսպանիան այս պետություններին 1,24 մլդ դոլարի զենք է մատակարարել: Ավելի վաղ Իսպանիան դադարեց զենք արտահանել դեպի Եգիպտոս, Լիբիա և Վենեսուելա:

Իսպանիայում անցկացվել է ցլերի ավանդական վազք

Իսպանիա,ցլամարդԻսպանիայի Պամպլոնա քաղաքում Սան Ֆերմինի փառատոնի շրջանակներում անցկացվել է ավանդական դարձած ցլերի վազքը, որոնց ուղեկցել են քաղաքի ամենահամարձակները: «Էնսյերո» կոչվող այս գունեղ միջոցառումը այս տարի անցել է առանց դժբախտ պատահարների: Ցլերի կոտոշների հարվածից միայն մեկ մարդ է տուժել, երեք հոգի վնասվել են ընկնելու պատճառով: Ցլերից մեկը ևս վնասվածք է ստացել, սակայն նրան փոխարինել են 5 նորերը:

«Էնսյերոն» անցկացվում է հետևյալ կերպ. ցլերը և նրանց համարձակ ուղեկիցները վազել են 850 մետր երկարություն ունեցող ցանկապատված փողոցով 2 րոպե 25 վայրկյան ժամանակահատվածի ընթացքում: Մրցամարտի մասնակիցները կանոնների խախտման դեպքում տուգանվում են 200 եվրոյով, իսկ վազքին հետևել ցանկացողները վճարում են 3 եվրո: Երեկոյան այդ նույն ցլերը դուրս են եկել Իսպանիայի լավագույն տորեադորների դեմ: Սան Ֆերմինի փառատոնը կտևի 8 օր:

Անկախ

 

 

Իսպանիայի նոր թագավորը և թագուհին պապին հրավիրել են Իսպանիա

Իսպանիայի նոր թագավորը և թագուհինԵրկուշաբթի օրը Իսպանիայի նոր թագավորը և թագուհին իրենց առաջին օտարերկրյա ճամփորդության ժամանակ Վատիկանում հանդիպել են պապ Ֆրանցիսկոսի հետ:

Թագավոր Ֆելիպե VI-ը և թագուհի Լետիցիան Ֆրանցիսկոսի հետ հանդիպել են պապական գրադարանում: Նրանք առանձին զրուցել են 40 րոպե, իսկ մեկնելիս Ֆելիպեն Ֆրանցիսոսին հրավիրել է այցելել Իսպանիա և խոնարհվել նրա մատանին համբուրելու համար:

Վատիկանը հայտարարել է, որ սա միապետի առաջին օտարերկրյա ճամփորդությունն էր, իսկ պապի հետ զրույցը հիմնականում վերաբերվել է Իսպանիայում եկեղեցի-պետություն համագործակցությանը և չնշված գլոբալ կոնֆլիկտների:

Ֆրանցիսկոսը մի քանի առիթներով հանդիպել է Ֆելիպեի ծնողներին՝ թագավոր Խուան Կառլոսին և թագուհի Սոֆիային:

Խուան Կառլոսը գահից հրաժարվել է այս ամսվա սկզբին:

Թուրքական «Beko» ընկերությունը դարձել է իսպանական «Բարսելոնայի» պաշտոնական հովանավորը

Թուրքական «Beko» ընկերություն Իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը հովանավորության պայմանագիր է կնքել թուրքական «Beko» ընկերության հետ: «Koç Holding»-ին պատկանող ընկերությունը հուլիսի 1-ից 4 տարի ժամկետով կդառնա կատալոնական ակումբի հովանավորը: Այսպիսով, «Beko»-ն «Nike»-ից և «Katar Airways»-ից հետո «Բարսելոնայի» ամենախոշոր հովանավորը կլինի: Պայմանագրի համաձայն`«Beko» ապրանքանիշի տարբերանշանը պատկերված կլինի կատալոնական ակումբի ֆուտբոլիստների մարզաշապիկին: «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեն կնքված համաձայնության մասին նշել է, որ շատ ուրախ է համագործակցել համաշխարհային այս բրենդի հետ:

 Անկախ

 

 

Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի ինքնաթիռը կայծակնահարվել է

1304-390x290Իսպանիայի հավաքականի ինքնաթիռը, վերադառնալով աշխարհի առաջնությունից,  հայտնվել է կայծակի հզոր լիցքի տակ, հաղորդում է today.kz-ն:

Կայծակը հարվածել է ինքնաթիռին այն պահին, երբ օդաչուն պատրաստվում էր վայրէջք կատարել Մադրիդում: Ավիաընկերության մամլո ծառայության տվյալներով, ոչ ոք չի տուժել: Ինքնաթիռում կայծակնահարությունից անսարքություն նույնպես չի առաջացել:

Անկախ

Ֆելիպե VI` Իսպանիայի նոր թագավոր

king-felipe-spainՀինգշաբթի օրը Ֆելիպե VI-ը իր հոր՝ Խուան Կառլոսի գահից հրաժարվելուց հետո, իր ընտանիքի և Իսպանիայի խորհրդարանի առջև պաշտոնապես հայտարարվեց Իսպանիայի նոր թագավոր:

Նոր թագավորը իր կնոջ և երկու դուստրերի ներկայությամբ խորհրդարանի մարդաշատ դահլիճում նաև երդում տվեց:

Նոր թագավորն  իր ելույթում խոսել է խորհրդարանի և ազգի նկատմամբ իր հարգանքի, ինչպես նաև միապետ դառնալու իր զգացմունքների մասին:

Ֆելիպեն իր հարգանքն է արտահայտել իր հոր՝ շուրջ չորս տասնամյակ պահպանած ժառագության հանդեպ՝ ներառյալ 1975թ-ին բռնապետ Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահից հետո երկրի վերադարձը ժողովրդավարությանը:

Նա նաև շնորհակալություն է հայտնել իր մորը`  թագուհի Սոֆիային,  իր ամբողջ կյանքի ընթացքում Իսպանիայի ժողովրդին նվիրվելու և դժվարին աշխատանքի համար:

Հայտարարման արարողությունը ավելի զուսպ իրադարձություն է, քան թագադրումը՝ առանց օտարերկրյա պաշտոնյաների ներկայության և բարդ արարողությունների:

Իսպանիայի դեսպանատունը հեշտացնում է վիզաների դիմումների ընդունման կարգը

իսպանիա  Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի դեսպանատունը, որի նստավայրը գտնվում է Մոսկվայում, վիզաների վերաբերյալ դիմումների գործընթացը դյուրացնելու համար որոշում է կայացրել, որ Հայաստանի Հանրապետությունում Շենգեն տեսակի վիզայի համար ներկայացվող դիմումները (մինչև 90  օր մնալու համար), այսուհետ կարող են ներկայացվել արտերկրում ծառայություններ մատուցող գրասենյակ:

Այդ առթիվ Իսպանիայի դեսպանատունը և VFS Global-ը ուրախ են հայտարարելու, որ 2014 թվականի հունիսի 13-ին Երևանում տեղի կունենա Վիզայի վերաբերյալ դիմումների ներկայացման կենտրոնի բացումը: Կենտրոնը կգործարկի VFS Global-ը, որը հանդիսանում է աշխարհի տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին և կառավարություններին տեխնոլոգիական ծառայություններ մատուցող և դրանք պատվիրակող խոշորագույն մասնագիտական ընկերությունը:

VFS Global-ն արդեն իսկ համարվում է Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում, Բելառուսում և Ղազախստանում օտարերկրյա մի շարք դեսպանատներին և հյուպատոսական բաժիններին ծառայություններ մատուցող  վստահելի գործընկեր, որը վիզայի ստացման համար մեծապես արդյունավետ և պատշաճ ծառայություններ է մատուցում դիմորդներին, և այժմ ամեն ինչ պատրաստ է իրենց առաջին գրասենյակը Երևանում բացելու համար: VFS Global-ի կողմից գործարկվող կենտրոնի հիմնական առանձնահատկություններն են ավելի երկար աշխատաժամերը, դյուրին մուտք գործելու համար նախատեսված ինտերնետային կայքը, վիզայի և դրա տեսակների, գործող սակագների ու դիմումների կարգավիճակի մասին տեղեկատվությունը, վիզայի վերաբերյալ հարցումների հետ կապված հարցերի կարգավորման գծով մասնագիտացված և պատասխանատու անձնակազմի առկայությունը:

Մեծ կարևորություն է տրվել հարմարավետությանը և մատչելիությանը: Այդ իսկ պատճառով, ի նկատի առնելով բոլոր դիմորդների հարմարավետության գաղափարը, կենտրոնը նախագծվել է թեքահարթակներով և նմանատիպ այլ հարմարություններով, որպեսզի դյուրացնի նաև հաշմանդամություն ունեցող դիմորդների մուտքը: Ընկերությունը կունենա նաև հեռախոսազանգերի սպասարկման կենտրոն: Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող դիմորդներն այժմ կարող են դիմել VFS Global-ի՝ Վիզայի վերաբերյալ դիմումների ընդունման հարմարավետ կենտրոն և մշտապես ակնկալել ծառայությունների հմուտ և պատշաճ մատուցում:

Վիզայի վերաբերյալ դիմումների ընդունման կենտրոնը կտեղակայվի հետևյալ հասցեում.

0010 Երևան, Նալբանդյան փողոց 48/1, 2-րդ հարկ

Տեղեկատու` 060 74 05 06

Էլփոստ`                              [email protected]

Ինտերնետային հասցե`     www.vfsglobal.com/Spain/Armenia

Աշխատանքային ժամերը` երկուշաբթիից–ուրբաթ, ժամը 09:00-16:00

Վիզայի վերաբերյալ դիմումների ընդունման կենտրոն ներկայացված դիմումների վերաբերյալ միակ որոշումը կայացնողը նախկինի պես կլինի Մոսկվայում Իսպանիայի դեսպանատունը: Մոսկվայում Իսպանիայի, ինչպես նաև Երևանում Լիտվիայի դեսպանատները, նույնպես կշարունակեն ուղղակիորեն դիմումներ ընդունել այն հաճախորդներից, ովքեր նախընտրում են այդ տարբերակը (նախնական ժամադրության պարագայում): Վիզայի կենտրոնում դիմումներ ներկայացնելու համար կգանձվի ծառայության վճար:

Իրենց հյուպատոսական կանոնների համաձայն, Իսպանիայի ազգային վիզաների դիմումները (Դ տեսակի` 90 օրից ավելի, կամ աշխատանքային վիզայի դեպքում) պետք է նախկինի պես ներկայացվեն Մոսկվայի դեսպանատան հյուպատոսական բաժին` նախապես ժամադրություն վերցնելու միջոցով:

Իսպանիայի հավաքականի յուրաքանչյուր խաղացող 2014-ի աշխարհի առաջնությունում հաղթանակի դեպքում կստանա 720 հազար եվրո

1338920776_zerx.ru_velikolepno_ispolnennye_shtraf-390x290 (1)Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան  (RFEF) հայտարարել է 2014-ի աշխարհի առաջնությունում արդյունքի հասնելու դեպքում պարգևավճարների սահմանման մասին:

Հաղթանակի դեպքում յուրաքանչյուր խաղացող կստանա € 720 000: Դա € 120 000-ով ավելի է 4 տարվա վաղեմության հաղթանակի ժամանակ ստացածից: Քառորդ  եզրափակիչ դուրս գալու համար յուրաքանչյուրը կստանա € 72 000, իսկ եթե կիսաեզրափակիչ դուրս գան, ապա կկարողանան  վաստակել € 180 000: Աշխարհի առաջնության եզրափակիչ մրցույթում մասնակցության համար կստանան € 360 000:

Անկախ

Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսը կհրաժարվի գահից

Խուան ԿառլոսԵրկուշաբթի օրը Իսպանիայի վարչապետը հայտնել է, որ Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսը 40 տարի գահին լինելուց հետո կհեռանա պաշտոնից:

Նա չի նշել, թե երբ նա կհրաժարվի գահից, քանի որ կառավարությունը այժմ պետք է նոր օրենք մշակի այդ գործընթացի օրինական հիմքերն ապահովելու և նրա որդի 46-ամյա Ֆիլիպի գահ բարձրանալու համար:

76-ամյա Խուան Կառլոսը վերապրել է երկրի իշխանության անցումը բռնապետությունից ժողովրդավարության, սակայն նա վերջին տարիների ընթացքում հաճախակի առողջական խնդիրներ է ունենում:

Իսպանացիները իրենց թագավորին մեծ հարգանքով են վերաբերվում ազգին մատուցած իր ծառայությունների, ինչպես նաև 1975թ-ին բռնապետ Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահից հետո ժողովրդավարական ուղին ընտրելու համար:

Անկախ 

Իսպանիայի միապետը հրաժարվեց գահից

pic_fc43ee926768423da5e2398fb65c00a1Իսպանիայի միապետ 76-ամյա Խուան Կառլոսը հրաժարվեց գահից: Հաջորդ թագավոր է  դառնալու նրա որդին` Ֆելիպեն: Խուան Կառլոսը պետության ղեկավար է եղել 39 տարի, հաղորդում է  Agence France-Presse-ն:

Անկախ

Իսպանիայում 35 տարվա մեջ առաջին անգամ արգելվել է ցլամարտը

o_533787

 

Մադրիդում 35 տարվա մեջ առաջին անգամ է  արգելվել է ցլամարտը:  Որոշումը ընդունվել է նախորդ մրցելույթի ժամանակ միանգամից 3 մատադորի լուրջ վիրավորվելու պատճառով:

Ծանր վիրավորվել էր հայտնի ցլամարտիկ Դավիթ Մորան. Նրա ոտքը ցուլը կոտոշով ծակել էր: Հիմա էլ նրա վիճակը բժիշկները ծանր են գնահատում:

Չնայած ցլամարտի հակառակորդները հանդես են գալիս այդ «բարբարոսական սպորտի դեմ», այնուամենայնիվ, ամեն տարի շուրջ 2 հազար  ցլամարտ է տեղի ունենում: Այն մեծ թվով երկրպագուներ ունի, նրանցից է նաև գործող վարչապետ Մարիանո Ռահոյը: Ցլամարտը գնահատողներն այն համարում են արվեստի հնագույն տեսակ, որն ազգային պատմության մեջ խոր արմատներ ունի:

Անկախ

Միլիոնատերը գերության մեջ է պահել 9 ֆոտոմոդելի

o_946096Իսպանիայում ձերբակալել են բրիտանացի միլիոնատեր 56-ամյա Շոջա Շոջային, որը տարիներ շարունակ գերության մեջ է պահել լոնդոնյան մոդելների դպրոցի սովորող 9 աղջկա: Այդ ամբողջ ժամանակ տղամարդը բռնաբարել է իր գերյալներին: «Հարեմում» անցկացրած տարիներին, աղջիկները 7 երեխա են ունեցել: Իրանական ծագում ունեցող գործարարն իր զոհերի հետ ծանոթացել է Լոնդոնում,  նրանց ներկայանալով Բարաք Օբամայի կամ էլ Պուտինի մտերիմ ընկերը:

Նա աղջիկներին խոստացել է մոդելի կարիերա ապահովել ու նրանց իսպանական Կոստա դել-Սոլում գտնվող իր վիլլան է հրավիրել:

810635Նա աղջիկներին հավատացրել է, որ այնտեղ  նրանք ճանաչողական դասախոսություններ են լսելու: Հայտնի է միայն, որ աղջիկներն այլևս այնտեղից դուրս չեն եկել:

Ինչպես աղջիկներն են պատմում, Շոջան, որին նրանք պարզապես Սաշա են կոչել, ստիպել է իրենց ինտիմ հարաբերություններ ունենալ իր հետ, ինչի արդյունքում աղջիկներից մի քանիսը հղիացել են: Միլիոնատերն անազատության մեջ ծնված  7 երեխայի հայր է դարձել (հիմա նրանք 9 ամսաանից մինչև 7 տարեկան են): Աղջիկները պատմում են, որ Շոջան նրանց միշտ ահաբեկել է ու շանտաժի ենթարկել.նա  վստահեցրել է, որ մեկնումեկի փախուստի դեպքում` երեխաների հետ հաշվեհարդար կտեսնի:

Ձերբակալված գործարարը, որն արդեն 3-րդ օրն է ճաղերի ետևում, հերքում է իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները: Նա ասում է, որ աղջիկները սեփական կամքով են իր հետ ինտիմ հարաբերություն ունեցել: Բացի այդ, նա հայտարարել է, թե իբր, ձերբակալության ժամանակ իր տնից մի քանի մլն արժողությամբ ոսկերչական իրեր, պարսկական գորգեր, արվեստի ստեղծագործություններ  են անհետացել:

Բիզնեսմենի հարևաններն ասում են, որ իսկապես հաճախակի են նրա բակում  տեսել գեղեցիկ հագնված երիտասարդ կանանց, սակայն նրանք բոլորովին էլ գերյալների տեսք չունեին, որոնց  բռնի պահում են «ոսկե վանդակում»:

Ոստիկանությունը հետաքննում է այս սկանդալային պատմության մանրամասները:

Անկախ

Հոգևոր միջոցառում Իսպանիայի Կադիս քաղաքում

Հոգևոր միջոցառում Իսպանիայի Կադիս քաղաքում   Մայիսի 3-ին Իսպանիայի Կադիս քաղաքում Իսպանիայում և Պորտուգալիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ, տեր Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանի առաջնորդությամբ կազմակերպվեց համայնքային ուխտագնացություն դեպի Սանտա Մարիա դե Նազարենա եկեղեցի, որն այդ պատմական քաղաքում 17-րդ դարում կառուցել են այնտեղ բնակություն հաստատած  հայ վաճառականները:

Իսպանիայի տարբեր քաղաքներից և շրջաններից Կադիս էին ժամանել շուրջ 250 իսպանահայեր: Միջոցառմանը, որը հռչակված էր որպես Իսպանիայում կայանալիք` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների սկզբնական ձեռնարկ, մասնակցեցին նաև Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատարն ու հյուպատոսը: Միջնադարյա եկեղեցու սրահում, որի պատերին առկա են հայատառ գրառումներ, իսպանահայության հոգևոր առաջնորդ, տեր Սասուն վարդապետ Զմրուխտյանը և Մադրիդից ժամանած տեր Շնորհք աբեղա Սարգյանը կատարեցին սուրբ պատարագ և հոգեհանգստի պաշտոն՝ ի հիշատակ Մեծ Եղեռնի նահատակների:

Ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի օրհնության գիրը՝ ուղղված ուխտագնացներին:

Ելույթներով հանդես եկան Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը,  Կադիսի Առաջնորդարանի ավագ ներկայացուցիչ Սանտիագո Պոսադան և հոգևոր հայր Բալբինո Ռեգերան, որոնք հարգանքի տուրք մատուցեցին 17-րդ դարում Իսպանիայում հայ եկեղեցու և համայնքի հիմնադիրները հանդիսացած  բարերարներ  Դավիթ, Պողոս և Հակոբ Շաքարյան եղբայրներին:

Ուխտագնացության խորագրով անցկացված հոգևոր միջոցառմամբ սկիզբ են դրվում նաև Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:

 

 Անկախ

 

 

 

 

Իսպանիայում բատուտի վրա խաղալու ժամանակ 20 երեխա է տուժել

OLYMPUS DIGITAL CAMERA Իսպանական Ալիկանտե քաղաքում  բատուտի վրա խաղալու ժամանակ առնվազն 20 երեխա է տուժել.նրանցից 4-ը հոսպիտալացվել են ծանր վիճակով:

Քաղաքում անցկացվող հին մեքենաների ցուցադրության առիթով տեղադրված  փչովի բատուտներից 5-ում  ուժեղ քամու պատճառով ճեղքեր են գոյացել, ինչից բատուտները արագ թսկել են , իսկ երեխաները` գետնին իրար վրա լցվել:

 

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Իսպանիայում

Հայոց  ցեղասպանության 99-րդ տարելիցին  նվիրված միջոցառումներ ԻսպանիայումՀայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը Իսպանիայում մեկնարկեց ապրիլի 22-ին Մադրիդում:

«Կասա դե Կանտաբրիա» մշակութային համալիրի սրահում տեղի ունեցավ «Անլռելի զանգակատուն. Հայաստան 1915-1918» խորագրով Մեծ եղեռնը վավերագրած լուսանկարների ցուցահանդեսի բացումը և Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված արարողությունը, որին ներկա գտնվեցին բազմաթիվ պաշտոնյա անձիք, օտարերկրյա դիվանագետներ, հասարակական գործիչներ, համալսարանների դասախոսներ, հայ և ազգային այլ փոքրամասնությունները ներկայացնող  համայնքային կառույցների ներկայացուցիչներ, հոգևորականներ: Բանախոսեցին իսպանացի նշանավոր գրող, լրագրող, հրապարակախոս, հայազգի մեծ բարեկամ Խոսե Անտոնիո Գուռիարանը,  «Մադրիդի հայեր» ասոցիացիայի ղեկավար Կարեն Մարդանյանը,  Իսպանիայում ՀՀ   գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը, որն իր խոսքում վստահություն հայտնեց, որ հեռու չէ այն օրը, երբ Իսպանիան, ժողովրդավարության սկզբունքներին և համամարդկային արժեքներին հավատարիմ այլ երկրների շարքում, նույնպես կճանաչի Հայոց ցեղասպանությունը, կդատապարտի այն և կոչ կանի Թուրքիային չժխտել Օսմանյան կայսրության կողմից հայ ազգի և մարդկության դեմ գործած հանցանքը: Միջոցառման ավարտին ցուցադրվեց BBC գործակալության նկարահանած  «Հայոց Ցեղասպանություն» վավերագրական ֆիլմը՝ իսպաներեն լեզվով:

Ապրիլի 24-ին Մեծ եղեռնի 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ՝ հոգևոր արարողություններ, ծաղկեպսակների տեղադրում, մոմավառություն, երթեր և ցույցեր տեղի ունեցան Բարսելոնա, Վալենսիա և Ալիկանտե քաղաքներում:

 

Անկախ

Իսպանական քաղաքում անկախության հանրաքվե է անցկացվել

իսպանիաԷչարի-Արանաս կոչվող փոքրիկ իսպանական քաղաքում անց է կացվել ոչ պաշտոնական հանրաքվե, որի ժամանակ տեղի բնակիչների տրվել է հարց ` արդյոք նրանք ցանկանում են դուրս գալ Իսպանիայի կազմեց և միանալ Բասկերի երկրի անկախ պետությանը: Անգլիական RT-ի տվյալների համաձայն` հանրաքվեին մասնակցել է 2,5 հազար մարդ:

Նշենք, որ Բասկոնիայի ինքնավար համայնքի կազմի մեջ են մտնում երեք գավառներ. Ալավա, Բիսկայա, Գիպոսկոա: Ինչպես և Կատալոնիան, այս շրջանը երկար տարիներ պայքարում է անկախության համար: Երկու շրջաներն էլ ունեն սեփական լեզուն: Բասկոնիայի անկախությունը աջակցում են հատկապես հարևան Նավարայում: Էչարի-Արանասը գտնվում է Նավարայի կենտրոնում: Բնակչության մեծ մասը իրեն համարում է բասկ և խոսում է բասկերի լեզվով:

«Անկախության ձգտումը այսօր ակտուալ է ոչ միայն բասկերի , այլև կատալոնացիների համար և ընդհանրապես շատ այլ եվրոպական ազգերի համար, որոնք գտնվում ինքնորոշման ճանապարհին», – ասել է Աննա Արկը, ով «Եվրոպական համագործակցություն հանուն անկախության» կազմակերպության ներկայացուցիչն է:

 

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Իսպանիայի խորհրդարանը արգելել է անցկացնել հանրաքվե Կատալոնիայի անկախության մասին:

 Անկախ