Հանրային խորհրդի ներկայացուցիչը Բուխարեստում հանդես է եկել կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ զեկույցով

20140626_093546ՀՀ Հանրային խորհրդի պատվիրակությունը ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի գխավորությամբ (պատվիրակության անդամներ՝ Հովիկ Մուսայելյան, Ռուբեն Սաֆրաստյան) հունիսի 25-28-ը Բուխարեստում մասնակցել է ՀԽ միջազգային կառույցի (Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիա) գլխավոր ասամբլեային, որի օրակարգի գլխավոր հարցը եղել է կոռուպցիայի դեմ պայքարում հանրային խորհուրդների դերը:

Հայաստանի Հանրային խորհրդի անունից թեմայի վերաբերյալ զեկույցով է հանդես եկել ՀԽ անդամ Հովիկ Մուսայելյանը: Վերջինս նախ անդրադարձել է Խորհրդային Միության հանրապետություններում տեղի ունեցած 3 տիպի հեղափոխություններին՝ անկախության համար պայքարին և անկախության ձեռքբերմանը, տոտալիտար կառավարման համակարգից դեպի ժողովրդավարական կառավարման համակարգի անցմանը, պատմության մեջ նախադեպը չունեցող ունեցվածքային հեղափոխությանը, երբ պետական սեփականության վրա հիմնված պլանային տնտեսությունից կարճ ժամանակում անցում պետք է կատարվեր դեպի մասնավոր սեփականության վրա հիմնված շուկայական տնտեսություն:

Մուսայելյանը նշել է, որ այս վերջին հեղափոխությունը պետք է իրականացնեին պետական, քաղաքական գործիչներն ու չինովնիկները, սակայն ոչ մի երկրում նրանք  չեն  կարողացել չգայթակղվել և չօգտագործել իրենց պաշտոնները սեփականություն ստեղծելու և բիզնես դնելու համար:

ՀԽ անդամը, խոսելով կոռուպցիայի 3 տեսակների մասին, մասնավորապես անդրադարձել է պետական պաշտոնյաների կողմից նոր ստեղծվող  բիզնեսներում իրենց մասնաբաժինը ունենալուն, երբ  գործարարը ստիպված է զիջել իր բիզնեսի մի մասը բարձրագույն չինովնիկին:

Նա տեղեկացրել է, որ ՀՀ Հանրային խորհուրդն արդեն իսկ արտահայտել է իր կարծիքը «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու և խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ՝ միաժամանակ կարծիք հայտնելով, որ ներկայացված փաստաթղթի նախագիծը կարիք ունի վերամշակման, մասնավորապես՝ չբավարարվել կոռուպցիայի ընդհանուր սահմանմամբ, այլ մանրամասնել այդ հասկացությունը, նշել բոլոր այն երևույթները, որոնց դեմ պետք է պայքարել, հստակեցնել ինչպես խորհրդի նպատակները, լիզորություններն ու պատասխանատվությունը, այնպես էլ քարտուղարությանը վերապահված համապատասխան իրավասությունները և ելնելով վերը նշված հստակեցումներից՝ համալրել խորհրդի կազմը:

Հովիկ Մուսայելյանը ներկայացրել է նաև Հանրային խորհրդի դիրքորոշումը, ըստ որի առաջին հերթին հենց կառավարությունը պետք է շահագրգռված լինի կոռուպցիոն դրսևորումների բացահայտմամբ, քանի որ հակառակ դեպքում հասարակությունը, գիտակցելով, որ երկրում կոռուպցիան լուրջ չարիք է, կորցնում է վստահությունը իշխանության նկատմամբ:

«Կոռուպցիայի դեմ պայքարում ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդիմությունը և ո՛չ էլ հասարակությունը հաջողության չեն հասնի, եթե չլինի համագործակցություն, ուստի ՀՀ Հանրային խորհրդի գործունության կարևորագույն խնդիրներից մեկն էլ այդ համագործակցության ճիշտ ձևաչափը գտնելն է»,-ամփոփել է ՀԽ ներկայացուցիչը՝ համոզմունք հայտնելով, որ նախևառաջ պետք է բացահայտել առաջնային մի քանի ռիսկային ոլորտներ և ուժերը կենտրոնացնել կոռուպցիոն երևույթներ ծնող պատճառների վրա:

 

Անկախ 

Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը բողոքել է Ադրբեջանում առկա կոռուպցիայից և ավտորիտար ռեժիմից

4 (1)Ադրբեջանի “Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի” տնօրեն, իրավապաշտպան Լեյլա Յունուսը Բաքվում կայացած ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի սեմինարի ընթացքում բողոքի ակցիա է կազմակերպել, տեղեկացնում է “Հագին” լրատվական կայքը։

Ընդմիջման պահին Յունուսը սեմինարի արտասահմանցի մասնակիցներին տեքստ է բաժանել, իսկ նրա կողմնակիցները պարզել են պաստառ՝ “Ազատություն խղճի բանտարկյալներին” գրությամբ։

“Ի՞նչ եվրաինտեգրման և կայունության մասին եք խոսում, երբ երկրում քաղաքական ճնշումների 130 զոհ կա: Նրանցից 40-ը խղճի բանտարկյալ է, 90-ը՝քաղբանտարկյալ, այդ թվում՝ 11 լրագրսղ և 4 իրավապաշտպան”,-դիմել է Յունուսը օտարերկրյա պատվիրակներին՝ նշելով, որ Ադրբեջանում առկա կոռուպցիայի և ավտորիտար ռեժիմի պայմաններում երկիրն ապագա չունի։

“Ամեն տարի բռնությունների հետևանքով 10 մարդ է մահանում Ադրբեջանում, իսկ այդ հանցագործությունների հետևանքով որևէ մեկը պատասխան չի տալիս։ Ադրբեջանի դատական համակարգը կոռումպացված է և գտնվում է գործադիր իշխանության վերահսկողության ներքո”,-ասել է նա։

Յունուսը նշել է, որ Ալիևի ռեժիմը ոչնչացնում է ժողովրդավարության գաղափարը՝ ներկաների լուռ համաձայնությամբ։

Անկախ

 

ԳԱԱ փորձաքննությունների բաժնի պետը ձերբակալվել է կաշառք ստանալու համար

ձերբակալությունԵրևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի (առևտրային կաշառք) 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում, անձի օգտին դրական եզրակացություն կայացնելու համար 500 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով, սույն թվականի մայիս 20-ին ձերբակալվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ՃՏՊ հանգամանքների տրանսպորտային հետքաբանական և տրանսպորտային միջոցների փորձաքննությունների բաժնի պետ Ցոլակ Գևորգյանը: Այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, դատավարական ղեկավարումը իրականացնում է Երևան քաղաքի դատախազությունը:

Հիշեցնենք, որ կոռուպցիոն հանցագործությունների դեմ տարվող պայքարի քաղաքականության խստացումը      ՀՀ դատախազության որդեգրած ռազմավարության առանցքային ուղենիշներից է: ՀՀ գլխավոր դատախազությունը, հորդորում է, ձեռնպահ մնալ հակաիրավական, ապօրինի գործողություններ կատարելուց, գործել օրենքի և օրինականության սահմաններում:

Կոռուպցիոներները ստիպված քաղաքին կվերադարձնեն 36 մլն դոլար

ol3001399029439Նախարարների կաբինետի անդամը և նախկին վարչապետի այրին խառն են արհեստականորեն բարձրածված գներով հրշեջ մեքենաների ու նավերի ձեռքբերման գործին ու հիմա ստիպված են մայրաքաղաքին 36 մլն ԱՄՆ դոլար վճարել:

Նման որոշում է կայացրել Թաիլանդի կենտրոնական վարչական դատարանը` նախկին փոխնախարար Պրաչի Մալենոնտայի ու նախկին վարչապետի այրի Սամակա Սանդավարեյի գործով, որոնցից յուրաքանչյուրը ստիպված կլինի Բանգկոկի օգտին 587 մլն բատ (18 մլն  ԱՄՆ  դոլար) վճարել կամ էլ քաղաքին պատճառած վնասի 30%-ը:

Փաստացի, նախին վարչապետի այրին չի մասնակցել այդ անօրինական գործարքին, սակայն նա է ժառանգել ամուսնու կարողությունը 2009-ին, նրա մահից հետո:

Մեղավորներին պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը կայացվել է  ավստրալական «Steyr-Daimler-Puch» ընկերությունից 315 հրշեջ ավտոմեքենա ու 30 հրշեջ նավ ձեռք բերելուց 10 տարի անց, որոնց ընդհանուր արժեքը 207 մլն ԱՄՆ դոլար է: .isra.com

Անկախ

Ադրբեջանի Վերահսկիչ պալատը արտգործնախարարությանը մեղադրել է կոռուպցիայի մեջ

4Ադրբեջանի Վերահսկիչ պալատը սենսացիոն զեկույցով է հանդես եկել, որում Ադրբեջանի արտգործնախարարությանը մեղադրել է կոռուպցիոն գործունեության մեջ, տեղեկացնում է ադրբեջանական “Հագին” լրատվական կայքը:

Ըստ զեկույցի՝ Վերահսկիչ պալատը լուրջ խախտումներ է հայտնաբերել արտգործնախարարության բյուջետային ծախսերում, մասնավորապես՝ ուշադրություն է հրավիրվում նախարարության ուռճացված աշխատակազմի, անօրինական գործուղումների վրա։

Ստուգումների ընթացքում պարզվել է, որ ծախսերի վերաբերյալ որոշ կանխատեսումներ կեղծված են, իսկ միջոցները ծառայել են ոչ նշանակությամբ։ Նաև պարզվել է, որ գերատեսչությունում անօրինական կադրային նշանակումներ են արվել, որոշ բաժիններ գործել են ավելի փոքր աշխատակազմով, քան նախատեսված է կառավարության որոշմամբ։

Վերահսկիչ պալատը պարզել է, որ արտգործնախարարության որոշ աշխատակիցներ ժամանակից շուտ քաղծառայողի կոչում են ստացել, իսկ աշխատակիցների մի մասի աշխատավարձն ավելին է եղել, քան նախատեսված է եղել օրենսդրությամբ։

Այս մասին տեղեկացվել է Ադրբեջանի խորհրդարանին:

“Ադրբեջանցիները կորցրել են խաղաղ իշխանափոխության իրենց իրավունքը”. ԱՄՆ պետդեպ

ԱՄՆ պետքարտուղարԱՄՆ պետդեպը հրապարակել է ավանդական ամենամյա զեկույցը՝ երկրներում մարդու իրավունքների և ժողովրդավարության վիճակի վերաբերյալ։ Ադրբեջանը կրկին ԱՄՆ պետդեպի խիստ քննադատության հիմնական թիրախն է եղել, գրում է ադրբեջանական “Հագին” լրատվական կայքը։

Զեկույցում քննադատվել են Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրությունները: Հիմնվելով ԵԱՀԿ-ի բնորոշման վրա՝ զեկույցում նշվում է, որ ընտրությունները չեն համապատասխանել ԵԱՀԿ որոշ սկզբունքներին։

Պետդեպն առանձնացնում է Ադրբեջանում մարդու իրավունքների հարցերով հետևյալ խնդրահարույց ոլորտները.

  • Անցյալ տարվա ընթացքում սահմանափակվել են խոսքի և հավաքների ազատությունները, իշխանությունները շարունակել են վախեցնել իրավապաշտպաններին և ակտիվիստներին՝ նրանց ձերբակալելով և ֆիզիկական բռնության ենթարկելով։
  • Մինչ նախագահական ընտրությունների պաշտոնական մեկնարկն  իշխանությունները միայն մի քանի բողոքի ակցիաներ են թույլատրել անցկացնել։ Սակայն ցույցի արտոնությունը տրվել է ընդդիմության համար անհարմար վայրում, իսկ չթույլատրված ակցիաները ցրվել են, ցուցարարները՝ ձերբակալվել։
  • Քաղաքացիները կորցրել են խաղաղ ճանապարհով կառավարությունը փոխելու իրենց իրավունքը։ Ընտրություններն անցել են ճնշումների մթնոլորտում, թեկնածուները քարոզարշավի համար հավասար հնարավորություններ չեն ստացել, իսկ նրանց բողոքարկումներն օբյեկտիվորեն չեն քննվել։

Զեկույցում մատնանշվում են նաև ադրբեջանական բանակում գոյություն ունեցող խնդիրները, մասնավորապես՝ անմարդկային վերաբերմունքը զինծառայողների հանդեպ, նրանց նկատմամբ խիստ պատիժները, բանակային ամենաթողության դեպքերը: Փաստաթղթում նշվում է, որ 69 ադրբեջանցի զինվոր զոհվել է ոչ մարտական իրադրությունում։

ԱՄՆ պետդեպի համոզմամբ՝ Ադրբեջանում դատարաններն անարդար են, անօրինական ձերբակալություններ, ինչպես նաև քաղաքական դրդապատճառներով ձերբակալություններ են իրականացնում, դատական համակարգը կախվածություն ունի իշխանությունից, իշխանությունները ոտնձգություններ են իրականացնում քաղաքացիների մասնավոր սեփականության նկատմամբ և այլն:

Զեկույցում նաև նշվում է, որ չնայած հակակոռուպցիոն ծառայության ստեղծմանը՝ Ադրբեջանի ողջ պետական ապարատը կոռումպացված է։

Անկախ

Թուրքիան շարունակվում է ցնցվել. Էրդողանին վարկաբեկող ևս մեկ ձայնագրություն է հրապարակվել

erdoganԹուրքիան չի կարողանում ուշքի գալ դեկտեմբեր ամսին երկիրը ցնցած կոռուպցիոն սկանդալից հետո: Ընդամենը մի քանի օրվա մեջ վարչապետ Թայիփ Էրդողանին վարկաբեկող արդեն երկրորդ հեռախոսային ձայնագրությունն է հայտնվում համացանցում: Երեկ քննարկվում էր Էրդողանի հեռախոսային զրույցը որդու՝ Բիլալի հետ միլոնավոր դոլարների հասնող գումարը տնից դուրս բերելու և հետքերը մաքրելու վերաբերյալ: Այսօր արդեն երկրորդ ձայնագրության համաձայն Էրդողանն  որդուն պատվիրում է գործարքի համար տրվելիք գումարը չվերցնել: «Հանկարծ չվերցնես, ինչ  մեզ խոստացել է, թող բերի: Եթե չբերի, ուրեմն պետք չէ»,-ձայնագրության մեջ Թայիփ Էրդողանը դիմում է որդուն:

Ինչպես և նախորդ ձայնագրության պարագայում, այս անգամ էլ վարչապետական գրասենյակը պնդում է, որ դրանք կեղծ են և մոնտաժի արդյունք: Սակայն ձայնագրությունների իսկությունը պարզելու համար քննությունը դեռ շարունակվում է:

Անկախ

Էրդողանն աշխատանքից ազատել է իր անվտանգության ծառայողներին

pahakԴեկտեմբերի 17-ին Թուրքիայում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալից հետո վարչապետ Թայիփ Էրդողանն սկսեց զանգվածային փոփոխություններ իրականացնել ոստիկանական համակարգում՝ աշխատանքից հեռացնելով հարյուրավոր ոստիկանների: Ահա թուրքական «NTV»-ի հաղորդմամբ՝ այսօր Էրդողանն աշխատանքից ազատել է վարչապետական անվտանգության համակարգում աշխատող 23 ոստիկանի: Հայտնի է, որ հեռացվածների շարքում են նաև Էրդողանի մերձավոր պահակախմբի անդամներ:

Անկախ

Երկրում տեղի ունեցած սկանդալի հետևում ներքին և արտաքին ուժեր են կանգնած. Թայիփ Էրդողան

Էրդողանը կայցելի Գազայի հատված`չնայած ԱՄՆ-ի կոչինՕրերս Թուրքիայում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալը հայտնվել է համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում: Ստամբուլում և Անկարայում իրականացված հատուկ օպերացիայի արդյունքում 52 անձ է ձերբակալվել, որոնց թվում մի շարք նախարարների որդիներ և հայտնի գործարարներ: Նրանք մեղադրվում են կաշառակերության, մաքսանենգության և թմրաբիզնեսով զբաղվելու մեջ:

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը տեղի ունեցածի մասին հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ երկրում կեղտոտ գործեր են արվում: Վարչապետի խոսքերով՝ Թուրքիայում վերջին երկու օրերին տեղի ունեցող օպերացիաների հետևում ներքին և արտաքին ուժեր են կանգնած: Նա նշել է, որ երկրի կառավարությունը մինչև վերջ հետաքննելու է ստեղծված իրավիճակը:

 Անկախ

 

Հուսամ, որ կոռուպցիոն գործը քննող դատախազների հետ ոչինչ չի պատահի. Քեմալ Քըլըչդարօղլու

Քեմալ ՔըլըչդարօղլուԹուրքիայում շարունակում է հետաքրքիր զարգացում ստանալ օրերս բացահայտված կոռուպցիոն խոշոր սկանդալը: Մի շարք նախարարների որդիների ձերբակալությունից հետո սպասվում է, որ նրանք կանգնելու են դատարանի առաջ: Տեղի ունեցածի մասին մեկնաբանություն է անել Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն: Վերջինս հայտարարել է, որ իրենք ամեն կերպ աջակցում են նրանց, ովքեր պայքարում են կաշառակերության, դրամաշորթության և մարդու իրավունքների ոտնահարման դեմ: «Մենք մեծ ուշադրությամբ հետևում ենք իրականացվող ամեն օպերացիայի և ամեն նորությանը: Այս պահին երկրում իրավիճակը բավական թեժ է: Ես հույս ունեմ, որ այս գործը քննող դատախազների հետ տեղի չի ունենա այն, ինչ պատահեց «Դենիզ Ֆեների» կազմակերպության գործով զբաղվող դատախազների հետ»,-նշել է Քըլըչդարօղլուն:

Նշենք, որ «Դենիզ Ֆեների» հումանիտար կազմակերպության կոռուպցիոն գործը քննող դատախազները մեղադրվել էին պաշտոնական դիրքի չարաշահման մեջ՝ հեռացվելով գործից: Ավելի ուշ նրանց դատել էին:

 Անկախ

Թուրքիայում կոռուպցիոն մեծ սկանդալ է. Ձերբակալվել են մի շարք նախարարների որդիներ

Թուրքիա, կոռուպցիա, սկանդալ , նախարարների որդիներՍտամբուլի ոստիկանության ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության անցկացրած հատուկ օպերացիայի արդյունքում Ստամբուլում և Անկարայում շուրջ 37 քաղաքացի է կալանավորվել, որոնք մեղադրվում են կաշառակերության մեջ: Այսօր թուրքական բոլոր լրատվամիջոցները անդրադարձել են այս կոռուպցիոն սկանդալին, քանի որ ձերբակալվածների թվում կան բավական հայտնի անձինք՝ մասնավորապես խոշոր գործարար Ալի Աղաօղլուն, Ստամբուլի Ֆաթիհ վարչական շրջանի ղեկավար Մուստաֆա Դեմիրը, ներքին գործերի նախարար Մուհամեդ Գյուլերի որդին՝ Բարըշ Գյուլերը, ինչպես նաև էկոնոմիկայի և բնապահպանության նախարարների որդիները և պետական Հալքբանկի ղեկավարը:
«Հաբերլերի» հաղորդմամբ՝ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը, խոսելով նախարարների որդիների ձերբակալության մասին, նշել է, որ ներկայումս անցկացվում է հետաքննություն: Վարչապետը չի հաստատել և չի հերքել վերոնշյալ անձանց կալանավորման մասին տեղեկությունը:

Անկախ

Այսօր աշխարհը նշում է Կոռուպցիայի դեմ պայքարի օրը

i (1)Դեկտեմբերի 9-ին աշխարհի շատ երկրներում Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված հանդիպումներ, համաժողովներ, սեմինարներ ու միջոցառումներ են անցկացվում:

Օրը ՄԱԿ-ի առաջարկով է հաստատվել 2004-ին: ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ այդ օրը նշվում է կոռուպցիայի խնդիրները խորությամբ  ըմբռնելու նպատակով:

Ադրբեջանի նախկին պատգամավորը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման

ահմեդովաԲաքվի ծանր հանցագործությունների դատարանը դեկտեմբերի 2-ին Ադրբեջանի նախկին պատգամավոր Գյուլար Ահմեդովային դատապարտել է 4 տարվա ազատազրկման:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը, Ահմեդովան դատարանի դահլիճից դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին`խնդրելով գթասրտություն ցուցաբերել, քանի որ ինքը փոքր երեխա, ընտանիքում հիվանդ  ազգական ունի, իր առողջական վիճակն էլ վատ է:

Նշենք, որ համացանցում նրա մասին վարկաբեկիչ տեսանյութ էր հայտնվել, որում պատգամավորն  Ադրբեջանի բուհերից մեկի նախկին ռեկտորից 1 մլն դոլար էր պահանջել` խորհրդարանում տեղ ստանալու համար:

Ահմեդովան հայտարարել է, որ տեսանյութը կեղծ է, ինչը ստեղծվել է նախկին պատգամավորին վարկաբեկելու  համար: