Ռուսաստանը Կուբային ներել է 32 մլրդ դոլարի պարտքը

o_507234Այսօր Դաշնային խորհուրդը վավերացրել է մի համաձայնագիր, որի համաձայն Մոսկվան   Կուբայի հանրապետությանը ներում է  նախկին ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանում տրամադրած վարկով  32 մլրդ դոլարի պարտքը:

Դեռևս 2013-ի հոկտեմբերի 25-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրի համաձայն, Կուբայի` ՌԴ-ին պարտքը կազմում է 35.2 մլրդ դոլար: Փաստաթղթով նախատեսվում է, որ պարտքի 90%-ը կներվի, իսկ մնացած 10%-ը պետք է մարվի 10 տարում, կիսամյա վճարումներով, հաստատված սեփական ժամանակացույցով: Առաջին վճարումը Կուբան  կատարելու է 2014-ի հոկտեմբերի 25-ին, իսկ վերջինը` 2024-ի ապրիլի 25-ին:

Սպասվում է, որ այդ վճարումները կծառայեն Կուբայի տարածքում ներդրումային ծրագրերի ֆինանսավորմանը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Անկախ

Կուբայում Էռնեստ Հեմինգուեյի մասին ֆիլմ կնկարահանվի

ernest_hemingway_in_cubaՀավանայում սկսվել են Էռնեստ Հեմինգուեյի մասին ֆիլմի նկարահանումները: Այս մասին գրում է Rolling Stone-ը` հղում անելով ֆիլմի ռեժիսորին` Բոբ Յարիին:

Ֆիլմը, որ կոչվում է «Հայրիկ» («Papa»), պատմում է լրագրող Դեն Բարթ Փեթիքլերի և Հեմինգուեյի ընկերության մասին և հիմնված է Փեթիքլերի ինքնակենսագրական գրքի վրա: Ֆիլմի ռեժիսորը Բոբ  Յարին է, իսկ հերոսներին մարմնավորել են  Ջիովաննի Ռիբիսին` որպես երիտասարդ Փեթիքլեր և Էդրիան Սփարքսը` որպես Հեմինգուեյ:

Սա առաջին հոլիվուդյան ֆիլմն է, որը նկարահանվում է Կուբայում 1959 թվականի հեղափոխությունից ի վեր: Նկարահանումների համար Յարին հատուկ թույլտվություն է ստացել ԱՄՆ ֆինանսների նախարարությունից. 1960 թվականից Կուբայում գործում են խտրական տնտեսական միջոցառումներ ԱՄՆ-ի կողմից:

«Մեզ համար կարևոր էր նկարահանել ֆիլմ հենց Կուբայում. այստեղ է գտնվում Հեմինգուեյի ֆերման, այստեղ է եղել նրա նավը, նրա բոլոր սիրած վայրերը ձկնորսության համար: Ամեն ինչ այստեղ է, այնպես որ դա մի այլ վայրում վերարտադրելու միտքն  այնքան էլ չէր ոգևորում մեզ »,- ռեժիսորը այսպես է մեկնաբանել իշխանությունների դրական որոշումը:

Հեմինգուեյի ժառանգությունը պահպանելը այն հազվադեպ գաղափարներից է, որի համար Միացյալ Նահանգները և Կուբան սերտորեն համագործակցում են երկար տարիների ընթացքում, և գուցե հենց այդ ընդհանուր սերն է հնարավոր դարձրել «Հայրիկի» նկարահանումները Հավանայում: «Հեմինգուեյն  ամենահայտնի ամերիկացին է, ով ապրել է Կուբայում, և այսօր, կարծում եմ, կուբացիները փայփայում են նրա հիշատակը, սիրում են նրան: Ես հույս ունեմ, որ այս ֆիլմը կդառնա հավելյալ բաղադրիչ երկու ժողովուրդների և մշակույթների միջև եղած  ճեղքը վերացնելու գործում»,-կարծում է ֆիլմի ռեժիսորը:

Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Կուբա

005. Armenian- Cuban talksՀունվարի 10-ին Կուբայի Ազգային հերոս Խոսե Մարտիի հուշարձանի մոտ ծաղկեպսակի զետեղմամբ մեկնարկեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Կուբա։

Հավանայում Հայաստանի արտգործնախարարին ընդունեց Կուբայի նախարարների խորհրդի փոխնախագահ Ռիկարդո Կաբրիսա Ռուիզը:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին Կուբայի նախարարների խորհրդի փոխնախագահը նշեց, որ Կուբայում ամենայն ջերմությամբ են վերաբերվում Հայաստանին և վստահություն հայտնեց, որ առավել, քան տաս տարվա ընդմիջումից հետո առաջին բարձրաստիճան այցելությունը նոր թափ կհաղորդի ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ բազմակողմ ձևաչափով համագործակցությանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ իր այցելությունը միտված է ամրապնդելու Կուբայի հետ հաստատված բարեկամական հարաբերությունները, բացահայտելու փոխգործակցության նոր ուղիներ։

Ռիկարդո Կաբրիսա Ռուիզը Էդվարդ Նալբանդյանին ներկայացրեց Կուբայի կառավարության կողմից երկրի տնտեսության արդիականացման նպատակով նախատեսվող բարեփոխումները։ Նա ընդգծեց, որ Կուբան պատրաստակամ է Հայաստանի հետ խորացնել փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական և հնարավոր այլ ուղղություններով։

Կուբայի նախարարների խորհրդի փոխնախագահը և Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից քննարկեցին առևտրատնտեսական, առողջապահությանս, գիտակրթական և մշակութային բնագավառներում համագործակցությունը ընդլայնելու նպատակով համատեղ ձեռնարկվելիք քայլերը։

Նույն օրը տեղի ունեցան Հայաստանի և Կուբայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Բրունո Ռորդիգես Պարիյայի բանակցությունները։

Ողջունելով հայաստանցի գործընկերոջ այցելությունը Կուբայի արտգործնախարարը խնդրեց Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոյի ողջույններն ու բարեմաղթանքները։

Նախարար Ռոդրիգեսը նշեց, որ իր երկրում բարձր են գնահատում երկրում մի քանի տասնամյակ աշխատած հայ մասնագետների ներդրումը, որոնք իրենց ուրույն ներդրումն ունեցել Կուբայի զարգացման գործում։

          Հանդիպման ընթացքում նախարարները վերահաստատեցին իրենց երկրների շահագրգռվածությունը հիմնվելով պատմականորեն ձևավորված փոխադարձ հարգանքի և համակրանքի վրա՝ գործուն քայլեր ձեռնարկել հարաբերությունների ամրապնդման, խորացման և ընդլայնման նպատակով։

Հայաստանի և Կուբայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, միջազգային կառույցներում համագործակցության սերտացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, գիտակրթական և մշակութային փոխանակումների խթանման նպատակով իրականացվելիք համատեղ քայլերը:

Տուրիզմի խթանման նպատակով զրույցի ընթացքում կարևորվեց Հայաստանի քաղաքացիների համար Կուբա մուտքի դյուրացումը։

Կուբայի արտգործնախարարը ներկայացրեց լատինամերիկյան տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները և դրանցում իր երկրի դերակատարությունն ու մոտեցումները։

Իր հերթին նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից իրականացվող ջանքերը։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանին և միջազգային օրակարգի մի շարք խնդիրների շուրջ։

Հայաստանի արտգործնախարարը Կուբացի գործընկերոջը հրավիրեց այցելել Երևան։

Նախարարական հանդիպումից հետո Կուբայի արտգործնախարարը պաշտոնական ընդունելություն տվեց Հայաստանի ԱԳ նախարարի պատվին, որին ներկա էին Կուբայի ԱԳՆ ղեկավարությունը, Հավանայում հավատարմագրված շուրջ հինգ տասնյակ դեսպաններ։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Կուբայի խորհրդարանի փոխնախագահ Աննա Մարիա Մարի Մաչադոյի հետ։

Կուբայի խորհրդարանի ղեկավարի տեղակալը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց խորհրդարանի կառուցվածքը և գործունեության հիմնական ուղղությունները՝ նշելով, որ Կուբայի օրենսդիր մարմինը ցանկանում է իր ներդրումն ունենալ Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդման գործում։

Այդ համատեքստում շեշտվեց երկու երկրների խորհրդարաններում ձևավորված հայ-կուբական բարեկամության խմբերի միջև շփումների ակտիվացման անհրաժեշտությունը, ինչը զրուցակիցների համոզմամբ լրջորեն կխթանի համագործակցության ընդլայնումը։

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Կուբայի արտաքին առևտրի և ներդրումների նախարար Ռոդրիգո Մալմիերկա Դիազի հետ հանդիպման ընթացքում  հանգամանալից քննարկվեցին երկու երկրների առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։

Նախարար Մալբիեկան՝ ընդգծելով կուբական կողմի շահագրգռվածությունը խորացնել Հայաստանի հետ տնտեսական փոխգործակցությունը, մանրամասն տեղեկություններ հաղորդեց Կուբայում ծրագրվող տնտեսական բարեփոխումների և ընձեռվող հնարավորությունների վերաբերյալ։ Այս համատեքստում արծարծվեց երկու երկրների Առևտրի պալատների միջև փոխգործակցության հաստատման հնարավորությունը։

Կուբայի արտաքին առևտրի նախարարը հրավիրեց Հայաստանին մասնակցելու այս տարվա աշնանը կայանալիք Հավանայի ամենամյա միջազգային ցուցահանդեսին՝ պատրաստակամություն հայտնելով անվարձահատույց տարածք տրամադրել հայկական տաղավարի համար։

Նախարարները կարևորեցին տնտեսական շրջանակային համաձայնագրերի նախախապատրաստումը՝ որպես այդ բնագավառում փոխգործակցության խթանման կարևոր քայլ։

Հավանյում Էդվարդ Նալբանդյանը այցելեց Կուբայի Բիոտեխնոլոգիայի և գենետիկ ինժեներիայի գիտահետազոտական կենտրոն, ուր հանդիպում ունեցավ կենտրոնի ղեկավարության և գիտաշխատողների հետ, որոնք Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեցին իրենց հետազոտությունների արդյունքում արձանագրված ձեռքբերումները։

Զրույցի ընթացքում արծարծվեցին Կուբայի Բիոտեխնոլոգիայի և գենետիկ ինժեներիայի կենտրոնի և Հայաստանի Գիտությունների Ազգային ակադեմիայի համապատասխան կառույցների միջև համագործակցության հաստատման հնարավորությունները։

005. Minister Nalbandian meets Cuban Deputy PM a

Հանդիպման տեսանյութը կարելի է ներբեռնել հետևյալ կայքէջից` http://www.mfa.am/video/video.html:

ԱԳ նախարար Նալբանդյանը կայցելի Լիմա, Պանամա և Կուբա

նալբանդյանՀունվարի 6-11-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելություններ կկատարի Պերու, Պանամա և Կուբա։

Նախատեսված են նախարար Նալբանդյանի հանդիպումները վերոհիշյալ երկրների օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

 

 

Անկախ

Կուբացիներին վերջապես թույլատրվել է նոր ավտոմեքենաներ գնել

o_864566Կուբայի բնակիչները հանգիստ կարող են նոր ավտոմեքենաներ գնել,հայտարարվել է Նախարարների խորհրդում:  Ավելի վաղ տրանսպորտային միջոց գնելու համար հարկավոր էր,այսպես կոչված`”հեղինակազորված նամակ” ստանալ: Դրանց թիվը սահմանափակ էր ու նման նամակներ ստանում էին միայն  դիվանագետները, պաշտոնյաներն ու օտարերկրացիները:

Այնպես որ, նույնիսկ նրանք, ովքեր իրենց կարող էին թույլ տալ նոր ավտոմեքենայի հաճույքը, ստիպված էին հին, 60-ականների նմուշի ամերիկյան կամ էլ սովետական ավտոմեքենաներ քշել: Իրենք` վարորդներն ասում են, որ “կենդանի դասականի” տեխնիկական վիճակը սովորաբար ահավոր է.”Նոր ավտոմեքենա գնելու լուրը գերազանց է, դա կօգնի մոդեռնացնելու ամբողջ համակարգը: Եթե անկեղծ լինեմ` մեր մեքենաները քանդվում են: Նույնիսկ տաքսիների վիճակն է ահավոր”,-ասել է  մի վարորդ:

Ռուսաստանը պատրաստ է Կուբայի պարտքի 90%-ը դուրս գրել

i (2)ՌԴ Պետդուման կդիտարկի խորհրդային ժամանակներից մնացած Կուբայի պարտքի 90%-ի վերաձևակերպման հնարավորությունը, որի հանրագումարը կազմում է 32 մլրդ դոլար:

Եթե Պետդուման հավանության արժանացնի այս համաձայնագիրը, ապա պարտքի մնացած մասը` 3,2 մլն դոլարը Կուբան պետք է վճարի Ռուսաստանին 10 տարվա ընթացքում:

“Համաձայնագիրը ճանաչում է  Կուբայի  պարտքի մի մասը ու դա կարևոր է Ռուսաստանի համար քաղաքական  տեսանկյունից: Բացի այդ դա  ճանապարհ կհարթի նոր վարկերի իմաստով, ինչը մեծ նշանակություն ունի Կուբայի համար”,-ասել է ռուս դիվանագետներից մեկը, ենթադրելով, որ պարտքերի դուրսգրումը ներդրումների համար ուղի կհարթի ու կաշխուժացնի առևտուրը երկու երկրների միջև:

Ավելի վաղ կուբայական պարտքի 70%-ի դուրսգրման վերաբերյալ որոշում էր կայացրել Մեքսիկան (500 մլն դոլար): Անցած տարի կղզուն հաջողվեց վերաձևակերպել Ճապոնիային իր պարտքի 80%-ը` 1,4 մլրդ դոլար, իսկ 2010-ին հարթեց պարտքային վեճերը Չինաստանի հետ` 6 մլրդ-ի շուրջ:

Մեթիլային ալկոհոլ խմելու հետևանքով Կուբայում 7 մարդ է մահացել

AlcoholԿուբայի պետական հեռուստաընկերության տեղեկություններով մեթիլային ալկոհոլի օգտագործումից հետո մահացել է յոթ մարդ, իսկ 41-ը հոսպիտալացվել է:

Առղոջապահության նախարարության զեկույցում նշվում է, որ երկուշաբթի բազմաթիվ մարդիկ են դիմել Հավանայի շտապօգնություն սուր թումավորման ախտանշաններով:

Պարզվել է, որ նրանք խմել են լաբորատորիաներում և հետազոտական կենտրոններում օգտագործվող մեթիլային ալկոհոլ, որը անվանվում է նաև մեթանոլ: Մեթանոլի օգտագործումը վնասակար է մարդու առողջության համար և կարող է հանգեցնել մահվան կամ այլ առողջական խնդիրների՝ ներառյալ կուրություն:

Առողջապահության նախարարությունից չորեքշաբթի տեղեկացրել են, որ տուժածները խմիչքը ձեռք են բերել սև շուկայի առևտրականներից, որոնք այն ստացել էին դեղագործական ոլորտի երկու աշխատակիցներից:

41 հոսպիտալացված տուժածներից ութի վիճակը ծանր է:

 

Կուբան տոնում է հեղափոխության 60-ամյակը

o_803655Կուբայում այսօր նշվում է ազգային ապստամբության 60-ամյակը ( որը համարվում է երկրում հեղափոխության սկիզբը): Հիմնական հանդիսություններն  անց են կացվելու Սանտյագո-դե-Կուբայում: Այս քաղաքում  1953-ին հայրենասերների բանակը Ֆիդել Կաստրոյի գլխավորությամբ մարտահրավեր նետեց բռնատիրությանն ու գրավեց Մոնկադայի զորանոցները:

Տոնի առթիվ երկրում հոբելյանական դրոշմանիշներ են թողարկվել: Իսկ Սանտյագոյում կրկին բացվել է “Ռեքս” հյուրանոցը, որտեղ 60 տարի առաջ   հեղափոխականներն էին հանգրվանել: Հանդիսություններին մասնակցելու են Վենեսուելայի, Ուրուգվայի ու Բոլիվիայի նախագահները:

Կուբայի արևմուտքում հորդառատ անձրևների պատճառով տագնապ է

0001-4e89328a-51afb9be-c108-00553036-188x118Կուբայի արևմուտքում գտնվող Պինար դել-Ռիո մարզում տագնապ է հայտարարվել տեղատարափ անձրևների պատճառով, որոնք տարածաշրջանում չեն դադարում արդեն մի քանի օր: Համապատասխան փաստաթուղթ է հունիսի 5-ին հրապարակել կղզի պետության քաղաքացիական պաշտպանության գլխավոր շտաբը:

Հավանայում, Արտեմիս և Մայաբեկե նահանգներում հայտարարվել է նախազգուշացում:

Բարեբախտաբար մարդկային զոհեր  ու նյութական մեծ վնասներ չկան, այնուամենայնիվ, Պինար-դել-Ռիոյի որոշ բնակավայրեր “մեծ երկրից” կտրվել են ջրամբարներում ու գետերում ջրի մակարդակի բարձրացման պատճառով:

ԱՄՆ իշխանությունները Ռաուլ Կաստրոյի դստերը վիզա չեն տրամադրել

i (3)ԱՄՆ պետդեպարտամենտը կուբացի առաջնորդի դստերը` Մարիել Կաստրոյին, որը Կուբայում  ԼԳՏԲ շարժման (լեսբուհիներ, գեյեր, տրանսգենդերներ,բիսեքսուալներ) ակտիվիստ է, վիզա չի տրամադրել:

Մարիել Կաստրոն  հրավիրվել էր Ֆիլադելֆիա` սեքսուալ փոքրամասնության պաշտպանության համար մրցանակ ստանալու, սակայն, ինչպես նշում են ամերիկյան գեյ-ընկերակցության անդամները, ԱՄՆ  իշխանությունները նրան թույլ չեն տվել մտնել երկրի տարածք:

Մարիել Կաստրոն Հավանայում գլխավորում է  սեքսուալ կրթության ազգային կենտրոնը: Բացի այդ, նա Սեքսուալ առողջության համաշխարհային ասոցիացիայի  իսկական անդամ է: