Վերջին տվյալները Թուրքիայից՝ 284 զոհ, 363 փրկված

soma Թուրքիայի Սոմա շրջանում տեղի ունեցած ածխահանքի պայթյունից 4 օր անց ի վերջո հրապարակվել է պաշտոնական վիճակագրությունը: Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը և «Սոմա Հոլդինգը» միևնույն ժամանակ լրագրողներին ներկայացրել են զոհվածների և վիրավորների մասին վերջին տվյալները: Այսպես, պայթյունի պահին հանքում 787 հոգի էր գտնվում: Նրանցից 284-ը մահացել է, 363-ին հաջողվել է դուրս բերել, որոնցից 122-ը բուժում է ստանում  հիվանդանոցում: Առավելագույնը ևս 18 հանքափորներ  դեռևս գտնվում են հանքում, փրկարարները փորձում են օգտագործել վերջին ճանապարհները նրանց դուրս բերելու համար:

Թուրքական կառավարությունը թաքցնում է Սոմայի զոհերի իրական թիվը. ԺՀԿ

zoheԹուրքիայի կառավարությունը թաքցնում է Սոմայի ածխահանքում տեղի ունեցած խոշոր աղետի հետևանքով զոհվածների իրական թիվը: Այս մասին հայտարարել է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության Մանիսայից պատգամավոր ընտրված Հասան Օրենը: Վերջինս նշել է, որ զոհերի ստույգ թիվը հայտնի է միայն կառավարությանը: Նա նաև հայտարարել է, որ ԺՀԿ-ն զերծ է մնալու այս ողբերգությունը քաղաքական նպատակներով օգտագործելու փորձերից:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 284-ի: Փլատակներում շարունակում է մնալ  18 մարդ, իսկ որոշ տվյալներով՝ դեռ 90 հանքափոր: Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլմազը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ:

Նշենք, որ Թուրքիայի ողջ տարածքում գործում է 740 ածխահանք, որտեղ աշխատում է 48 հազար 706 հանքափոր:

Ստամբուլի հայկական եկեղեցիներում կիրակնօրյա պատարագ կմատուցվի զոհված հանքափորների հիշատակին

pataragՍտամբուլի Հայոց պատրիարքությունը մայիսի 18-ին՝ կիրակի օրը, Ստամբուլի բոլոր հայկական եկեղեցիներում ոգեկոչման պատարագներ կմատուցի օրերս Թուրքիայի Սոմայի շրջանում տեղի ունեցած ողբերգության զոհերի հոգու հանգստության համար: Պատրիարքության հղած ցավակցական ուղերձում մասնավորապես ասվում է. «Հավատում ենք, որ վիշտը կիսելիս այն թեթևանում է, մենք մեր սրտերում զգում ենք մեր հանքափոր եղբայրների և նրանց ընտանիքիների ապրած ցավը: Մեր զոհված հանքափոր եղբայրների  համար Աստծուց հոգու հանգստություն ենք խնդրում, վշտով ընտանիքներին և մտերիմներին Պատրիարքական աթոռի, Հոգևոր խորհրդի և մեր ողջ համայնքի անունից ցավակցություն ենք հայտնում, մաղթում շուտափույթ մխիթարություն: Մենք ամբողջ սրտով աղոթում ենք, որպեսզի գետնի տակ մնացած մեր եղբայրները րոպե առաջ միավորվեն իրենց ընտանիքներին՝ ողջ և առողջ»:

Իրանի խորհրդարանի ղեկավար Ալի Լարիջանին ցավակցել է թուրք գործընկերոջը

լարիջանիԻրանի խոհրդարանի ղեկավար Ալի Լարիջանին ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի իր գործընկեր Զեմիլ Չիչեկին` Մանիսա նահանգի ածխահանքում տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ, որի հետևանքով Թուրքիայի հարյուրավոր քաղաքացիներ են զոհվել:

Ալի Լարիջանին անկեղծ վշտակցություն է հայտնել Թուրքիայի ժողովրդին` սփոփանքի խոսքեր հղելով զոհվածների հարազատներին, վիրավորներին էլ մաղթելով շուտափույթ ապաքինում:

Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Թուրքիայի Մանիսա նահանգի  Սոմա շրջանի ածխահանքում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով զոհվել է 284 և վիրավորվել շուրջ 90 մարդ:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Հանքափոր հորը նվիրված թուրք երեխայի հուզիչ նկարը ցնցել է սոցիալական մեդիան

nkar    Այսօր թուրքական մամուլն ու սոցիալական մեդիան ողողված են Մանիսայում տեղի ունեցած ողբերգության մասին վերջին լուրերով, ցավակցական ու հուսադրող գրառումներով: Սոմայի վերաբերյալ «Twitter»-յան գրառումների թիվը հացել է 500 հազարի: Հատկապես բոլորին ցնցել է տարրական դասարանի մի աշակերտի հեղինակած նկարը, ում հայրը ևս աշխատում է հանքահորում: Երեխայի նկարը ռեկորդային տարածում է գտել սոցիալական ցանցերում:

Միևնույն ժամանակ ածխահանքից ողջ դուրս գալու բախտավորություն ունեցած հանքափորներից մեկը պատմել է ներսում տեղի ունեցածը, իսկ այն հարցին, թե արդյոք երբևէ նորից կիջնի ներքև, նա հուզիչ պատասխան է տվել. «Պետք է մտնեմ, բանկին պարտք ունեմ վճարելու»: Ողջ մնացած մեկ այլ հանքափոր էլ, նույնիսկ վիրավոր վիճակում բժիշկներին ասել է. «Կոշիկներս հանե՞մ, պատգարակը չկեղտոտվի»: Այժմ փլատակների տակ շարունակում են մնալ մոտ 400 հանքափոր: Չնայած նրանց ողջ մնալու հավանականությունը գնալով նվազում է, մարդիկ աշխատում են չկորցնել վերջին հույսը:

Անկախ

Թուրքիան լարված սպասման մեջ է, 400-ից ավել հանքափոր շարունակում են գտնվել գետնի տակ (տեսանյութ)

Երեկ երեկոյան Թուրքիայի Մանիսա քաղաքի Սոմա շրջանի ածխի հանքահորում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով վերջին տվյալների համաձայն 201 մարդ է զոհվել, 80 հոգի տարբեր տեսակի վնաստածքներ են ստացել: Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը վաղ առավոտյան եկել է դեպքի վայր: Նրա հայտարարության համաձայն՝ հանքահորում դեռևս մոտ 400-ից ավել աշխատող է մնացել և մտավախություն կա նրանց կյանքի համար:

Հանքահոր մտած առաջին փրկարարները հայտնել են, որ բոլոր աշխատողները ապահովագրված են, նրանք ունեն համապատասխան հանդերձանք և շնչելու համար դիմակներ, սակայն պարզ չէ, թե թթվածինը ինչքան ժամանակ դեռ կհերիքի: Ամենից վատ վիճակում գտնվում են հանքափորների հարազատները, որոնց մի մասը ողբում է զոհվածների համար, իսկ մյուսները տանջալի սպասման մեջ են՝ չիմանալով իրենց մտերիմների ճակատագրերը:

Թուրքական լրատվականների հաղորդմամբ՝ Ալպ Գյուրքանին պատկանող Սոմա Հոլդինգի հանքափորում տեղի ունեցած աղետը վերջին 10 տարում ամենախոշոր դեպքն է երկրում: Քաղաքացիները շտապել են մեղադրել ընկերությանը  նախազգուշական թերի միջոցառումներ իրականացնելու, հանքափորներին չափից շատ աշխատեցնելու մեջ: Հայտնի է, որ այսօր Մանիսա են գալու նաև Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլն ու վարչապետ Թայիփ Էրդողանը:

Անկախ

 

ԿԱՀ-ում ոսկու հանքավայրում 37 հանքափոր է զոհվել

i (2)Կենտրոնական Աֆրիկյան  Հանրապետությունում փլուզման հետևանքով 37 ոսկի որոնող է զոհվել: Փլուզումը կատարվել է հունիսի 23-ին: Նախնական տվյալներով, ողբերգության պատճառը տևական տեղումներն  են եղել: Չի բացառվում, որ զոհերի թիվն աճի, քանի որ տուժածներից մեծ մասի վիճակը ծանր է:

ՀԱՀ-ում աշխատանքից ազատել են հազարավոր գործադուլավոր հանքափորների

i (5)Հարավային Աֆրիկայում քրոմի հանքավայրի հազարավոր աշխատակիցներ հեռացվել են աշխատանքից` անցած շաբաթ կազմակերպած գործադուլի պատճառով:

Glencore Xstrata ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ Յոհանեսբուրգի մոտ  գտնվող հանքավայրերում  անցկացված գործադուլն անօրինական էր: Ինչպես նշում են մեկնաբանները, ՀԱՀ-ում գործադուլների անցկացման  պրոցեդուրայի կարգը գրանցված է երկրի օրենսդրության մեջ: Նրանք, ովքեր չեն հետևում այդ կարգին, կարող են կորցնել աշխատանքը: Սակայն,  գործատուները հետո նորից ընդունում են աշխատանքից հեռացվածներին:

Կառավարությունում նշում են, որ գործադուլների ալիքը  ՀԱՀ-ում  դանդաղեցրել է տնտեսության աճը: