Հաքերները հարձակում են գործել Sony PlayStation ցանցի վրա

 PlayStation ցանցՀաքերների խումբը հարձակում է գործել վիդեոխաղերի ինտերնետային ցանցերի վրա, ինչպես նաև փոխել է Sony ընկերության գործադիր տնօրեններից մեկին տեղափոխող ինքնաթիռի ընթացքը:

Ոչ աշխատանքային օրերի ընթացքում Blizzard Entertainment-ը, CCP Games-ը, Riot Games-ըև Sony-ին աշխատանքներ էին իրականացնում իրենց ինտերնետային ցանցերը վերականգնելու համար:

Հաքերները Twitter կայքում ստանձնել են PlayStation-ի և այլ ցանցերի վրա հարձակում գործելու պատասխանատվությունը՝ այս կերպ թույլ չտալով միլիոնավոր խաղացողների խաղալ առցանց:

ՀԴԲ-ն հետաքննում է տեղի ունեցածը:

Կիրակի օրը Sony-ին հայտնել էր, որ իրենց ծառայությունները դեռևս վերականգնման փուլում են՝ հավաստիացնելով, որ օգտատերերի անձնական տվյալները պաշտպանված են:

Sony Online Entertainment-ի տնօրեն Ջոն Սմեդլին ևս թիրախ է դարձել: Հաքերները, իմանալով, որ Սմեդլին Դալլասից Սան Դիեգո է թռչում ինքնաթիռով, լուրեր են տարածել, որ ինքնաթիռում ռումբ կա:

Ինքնաթիռը փոխել է ընթացքը և արտակարգ վայրէջք կատարել:

Ավելի ուշ ՀԴԲ-ից տեղեկացրել են, որ ինքնաթիռը առանց միջադեպերի վայրէջք է կատարել, իսկ ուղևորները ապահով տարհանվել:

 

Հաքերները դատական հայց են ներկայացրել Գերմանիայի կառավարության դեմ

անգելա մերկելԵրկուշաբթի օրը Գերմանիայում համակարգչային հաքերների խմբավորումը և մարդու իրավունքների պաշտպանները դատական հայց են ներկայացրել երկրի կառավարության դեմ՝ օտարերկրյա լրտեսներին օժանդակելու վերաբերյալ օրենքը խախտելու համար:

Chaos Computer Club-ը և Մարդու իրավունքների միջազգային լիգան քրեական հայց են ներկայացրել դաշնային դատախազներին՝ բողոքելով, որ կանցլեր Անգելա Մերկելը, նրա կառավարությունը և անվտանգության մարմինները հանդուրժել և նույնիսկ օգնել են ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության անդամներին և Բրիտանիայի կառավարության կապի գրասնեյակներին Գերմանիայի քաղաքացիներին լրտեսելու համար:

Մինչ Գերմանիայի կառավարությունը մտահոգություն է հայտնել հրապարակված որոշ պնդումների վերաբերյալ և փորձում է Միացյալ Նահանգների հետ լրտեսության դեմ համաձայնագիր ստորագրել, ընդդիմադիր պատգամավորները մեղադրել են Մերկելի կառավարությանը՝ Վաշիգտոնի նկատմամբ համապատասխան ճնշում չգործադրելու համար՝ թույլ տալով չարաշահել դիվանագիտական կապերն ու հետախուզական համագործակցությունը:

Անկախ

Yahoo Mail-ը հաքերների հարձակման թիրախ է դարձել

yahoo-hackedՀինգշաբթի օրը Yahoo-ն հայտնել է, որ Yahoo Mail-ը վերջերս կիբերհարձակման թիրախ է դարձել:

Ընկերությունը բացահայտել է, որ հաքերները փորձել են գողացված մուտքաբառերի և գաղտնաբառերի միջոցով մուտք գործել բազմաթիվ էլեկտրոնային փոստեր: Yahoo-ի հայտարարության մեջ նշված չէ, թե քանի օգտատերերի էլեկտրոնային փոստեր են հարձակման ենթարկվել:

Ընկերությունը հետագա մանրամասներ չի հաղորդել, սակայն նշել է, որ հարձակման կապակցությամբ հետաքննություն վարելու համար իրենք համագործակցում են դաշնային իրավապաշտպան մարմինների հետ:

Yahoo-ն հայտնել է, որ իրենք վերագործարկել են հարձակման ենթարկված օգտատերերի գաղտնաբառերը: Ընկերությունը չորեքշաբթի օրը նրանց հաղորդագրություն էր ուղարկել՝ զգուշացնելով ցանցում տեղի ունեցող անսովոր գործողությունների մասին:

 

Անկախ

Հաքերները գողացել են Facebook, Gmail, Twitter և Odnoklassniki կայքերի 2 միլիոն օգտատերերի գաղտնաբառեր

facebook-passwordԱյս շաբաթ հրապարակված հայտարարության համաձայն՝ հաքերները գողացել են Facebook, Google, Twitter, Yahoo և այլ կայքերի գրեթե 2 միլիոն օգտատերերի մուտքաբառերն ու գաղտնաբառերը:

Trustwave կիբեր անվտանգության ընկերությունից տեղեկացրել են, որ հսկայական քանակությամբ իֆորմացիան գողացել են ամբողջ աշխարհում անհաշվելի թվով համակարգիչներում տեղադրված հատուկ ծրագրի միջոցով: Ծրագիրը անցած ամսվա ընթացքում որսացել է մուտքի գաղտնաբառերը և ուղարկել հաքերներին:

Trustwave-ի հետազոտողները կարողացել են գտնել Նիդեռլանդներում տեղադրված սերվերը, որտեղ հայտնաբերվել են ավելի քան 93,000 կայքեր մուտք գործելու լիազորություններ՝ ներառյալ Facebook, Gmail, Google+, YouTube, Yahoo, Twitter, Odnoklassniki, LinkedIn կայքերը:

Ընկերության տեղեկություններով՝ իրենք այդ ընկերություններին տեղեկացրել են իրենց կայքերի հաքերական հարձակման ենթարկվելու վերաբերյալ: Նրանք այս տեղեկությունները հրապարակել են հինգշբաթի օրը:

Ըստ տեղեկությունների հաքերները իրենց այս գործողությունը սկսել են հոկտեմբերի 21-ից: Այդ ծրագիրը համակարգչում հնարավոր չէ գտնել որոնողական ծրագրերի միջոցով, քանի որ վիրուսը թաքնված է գործում: Միակ բանը որ օգտատերը կարող են անել, դա համացանցային բրաուզերների, Adobe (ADBE) և Java ծրագրերի վերջին թարմացված տարբերակները ներբեռնելն է: