Տավուշի մարզի խաղողի այգիները «հիվանդացել են»

գյուղատնտեսությունՏավուշի մարզի խաղողի այգիներում տարածված է «օիդիում» կոչվող հիվանդությունը, որի պատճառը, մասնագետների խոսքով, շոգ եղանակն է, ոռոգման ջրի սակավությունը:

Հուլիսի վերջին կսկվի խաղողի ողկույզների պտղալիցքը: Հիվանդությունն արտահայտվում է նրանով, որ ողկույզը ճաքում է: Բերդի տարածաշրջանն ունի մոտ 700 հեկտար խաղողի այգի:

Տարածաշրջանի գլխավոր գյուղատնտես Սերյոժա Խաչատրյանն այգեգործներին հորդորում է ժամանակին կատարել սրսկումներ, իրականացնել ծերատում, կանաչների հատում, միջշարային տարածքների մաքրում, նաև ջրել այգիները:

Ի դեպ, խաղողը նախկին Շամշադինի տարածաշրջանում եկամտի գլխավոր աղբյուրն է: «Արարատ» գինու, կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը տարեկան մթերում է մոտ 4000 տոննա խաղող:

 

Անկախ

Լոլիկի և սմբուկի դաշտերում տարածված «Ճրագախոտ» պարազիտ մոլախոտը վնասակար չէ

timthumbՎերջին օրերին սխալ տեղեկատվություն է տարածվում այն մասին, որ Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքում լոլիկի և սմբուկի ցանքերում նկատվել է անհայտ հիվանդություն՝ նոր վիրուս, որը ոչ միայն

վնասում է նշված բույսերին, այլև դրանց պտուղները դարձնում թունավոր և մարդու առողջության համար վտանգավոր:

Այդ կապակցությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը միանշանակ

վերահաստատում է նախապես ներկայացված կարծիքը, որ Սարդարապատում լոլիկի և սմբուկի դաշտերում տարածում է

գտել «Ճրագախոտ» (Заразиха) պարազիտ մոլախոտը:

Տեղեկացնում ենք, որ ճրագախոտով վարակված ցանքերում գյուղատնտեսական 

մշակաբույսերի պտուղներում վնասակար նյութեր չեն կուտակվում և բերքը միանգամայն 

անվտանգ է սննդի նպատակով օգտագործելու համար:

 

Անկախ

Այրոցքի դեմ հաբերից մարմինը սկսել է հալվել

o_89938317-ամյա բրիտանուհի Լինն Հոուսը  այրոցքի դեմ մի քանի դեղահաբ ընդունելուց հետո, աշխատավայրում վատ է զգացել: Հաջորդ օրը նրա մարմինը սկսել է ծածկվել սարսափելի ջրաբշտերով, իսկ մաշկը պարզապես  վրայից դուրս է եկել: Պարզվել է, որ աղջիկը հազվադեպ մի հիվանդությամբ է  հիվանդացել:

Zantac  անունով դեղահաբն ընդունելու հաջորդ օրը նա չի կարողացել աշխատանքի գնալ: Սկզբում քոր էր գալիս ամբողջ մարմինը, իսկ հետո ծածկվեց թենիսի գնդակի չափերով  ջրաբշտերով:

“Կարծում էի, թե կմեռնեմ, չէի կարողանում շարժվել, իսկ աչքերս այնքան էին ուռել, որ չէի կարողանում բացել: Թվում էր, թե մարմինս լաց է լինում թանձր, դեղին թարախով”,-պատմում է աղջիկը:

Ջրաբշտեր էին առաջացել նաև նրա բերանի խոռոչում: Երբ բժիշկները սկսեցին քսուք օգտագործել, մաշկը նրանց ձեռքերում էր մնում: Մի քանի օրում աղջիկը կորցրեց մաշկի զգալի հատվածը:

Տևական հետազոտությունների արդյունքում նրա մոտ ախտորոշեցին Սթիվենս –Ջոնսի համախտանիշ, որի դեպքում  շանսերը կենդանի մնալու` խիստ նվազում են.նման ախտորոշմամբ հիվանդների 40%-ը մահանում է:

Բարեբախտաբար, նա կազդուրվեց: Մեկ ամիս հիվանդանոցում անցկացնելուց հետո` տուն գնաց: Դեղամիջոցն արտադրող GSK Pharmaceuticals ընկերության ներկայացուցիչները ցավակցություն հայտնեցին աղջկա ընտանիքին: Դատի կտա Հոուսը այդ ընկերությանը, թե ոչ` տեղեկություն չկա:

Անկախ

Ցավում է փո՞րը. իսկ ո՞ր մասը

փորացավՈ՞վ կյանքում փորացավ չի ունեցել: Չկա նման մեկը. որ գեթ մեկ անգամ կյանքում  փորացավ ունեցած չլինի: Երբեմն այն ուղեկցվում է սրտխառնոցով, փսխումով, փորլուծով: Սակայն դա միշտ չէ, որ պետք է ընդունել որպես տագնապի ազդանշան, քանի որ փորացավ կարող է առաջանալ նաև շատ ուտելու հետևանքով: Որոշ մթերքներ հարուստ են ճարպերով, որոնք հանգեցնում են գազառաջացման, կամ լակտոզայի նկատմամբ անընկալությունը կարող է կաթնամթերքի օգտագործման պարագայում փորացավ առաջացնել: Սակայն այդ ցավը ժամանակավոր է ու ժամեր անց լրիվ կանցնի: Բայց կան լուրջ հիվանդություններ, որոնք փորացավով են արտահայտվում: Որովայնում են կենսականորեն կարևոր նշանակություն ունեցող օրգանները: Երբեմն այնպիսի տպավորություն է առաջանում, ասես ցավը թափառում է. մեկ վերևում է ցավում, մեկ իջնում է:

– Պորտի շուրջ ցավը կարող է հուշել աղիքների խանգարման կամ կույրաղիքի բորբոքման մասին: Վերջինս էլ կարող է բորբոքվել, ասենք, փորկապության դեպքում: Եթե համապատասխան բուժում կամ միջամտություն  չլինի, ապա կույրաղիքը կարող է պայթել, դրա հետևանքով պերիտոնիտ  կսկսվի, որը վտանգավոր  է կյանքի համար: Պորտից քիչ վերև ցավի մեղավորը ստամոքսի խոցն է, բարձր թթվայնությունը: Այդ հատվածում կայուն ցավերը խոսում են հաստ աղիքի, ենթաստամոքսագեղձի ու լեղապարկի  խնդիրների մասին: Պորտից ներքև ցավը, որ տարածվում է աջ ու ձախ, սովորաբար ուղիղ աղիքում խանգարումների, իսկ կանանց դեպքում` նաև միզասեռական համակարգի վարակների մասին է խոսում: Փորի վերին հատվածի ցավը հաստ աղիքի, ստամոքսի ու ենթաստամոքսագեղձի խանգարումների մասին է վկայում: Վերին աջ կողմի ուժեղ ցավը լեղապարկի բորբոքում է նշանակում: Այլ պատճառներից կարող են լինել պանկրեատիտն ու 12-մատնյա աղիքի խանգարումը:

Ստորին ձախ հատվածի ցավը սովորաբար ուղիղ աղիքի աշխատանքի հետ է կապված: Տարբեր կոլիտներ (խոցային, Կրոնի հիվանդություն, սպաստիկ) ցավային դրսևորումներ են ունենում հենց այս կողմում:

Ենթաստամոքսագեղձի հիվանդությունների դեպքում ցավը տարածվում է թիակների տակ: Որովայնի շրջանում ցավ կարող է առաջանալ նաև սուր ալերգիաների, թոքերի ու սրտի հիվանդությունների դեպքում:

Ցավը սովորաբար կարճատև է լինում,  բայց եթե այն կայուն է, կրկնվող, որը, աստված մի արասցե, ուղեկցվում է շնչարգելությամբ, արյունահոսությամբ, փսխումով, ապա անհապաղ դիմեք համապատասխան մասնագետի:

Ինչո՞ւ չի կարելի քնել փորի վրա

Շատերը քնում են ոչ թե մեջքի, այլ փորի վրա: Ինչու՞: Գուցե այդպես ավելի հարմար է: Ինչ որ մեկը սիրում է կողքի վրա քնել, մյուսները` թիկունքի, սակայն նրանք այնքան շատ չեն, որքան փորի վրա քնել սիրողները: Զարմանալի չէ, որ բժիշկները ուսումնասիրել են նաև հանգստի այս կերպը:

Ուրեմն, ինչո՞ւ չի կարելի քնել փորի վրա: Պարզվում է` տղամարդկանց  ընդհանրապես չի կարելի այդ դիրքով քնել, պատճառաբանությունը պարզ է. մեծանում է իմպոտենցիայի ռիսկը: Դա կապված է այն պարզ տրամաբանության հետ, որ փորի վրա պառկած դիրքում շատ օրգաններ պարզապես ճզմվում են, այդ թվում` սեռական ու ներքին:

Կանայք նույնպես  տուժում են այդ դիրքով քնից, քանի որ ճնշվում է կուրծքը: Այլ տեսակետ էլ կա. ճզմվելու հետևանքով մեծանում է  կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու վտանգը:

Փորի վրա քնելու հետևանքով դեմքին կնճիռներ են առաջանում: Ի դեպ, ճապոնուհիները երբեք փորի վրա չեն քնում: Գուցե դրանից է, որ նրանք անգամ 45-50 տարեկանում էլ լավ տեսք են ունենում

Սակայն, երբեմն փորի վրա պառկել պարզապես անհրաժեշտ է. այդ դիրքը երբեմն նվազեցնում է փորացավը: Փոքրիկների փորիկի ցավը մեղմելու համար է, որ ծնողները քնեցնում են հենց այդ դիրքով:

4 փաստ կանանց փորի մասին

  1. Փորի վրա ծալքերը կարող են կանանց անվստահության  պատճառ դառնալ:
  2.  Օրական յուրաքանչյուր լրացուցիչ 1000 քայլը կարող է ժամանակի ընթացքում 6-17%-ով նվազեցնել գոտկատեղի շրջագիծը:
  3. Կանացի պորտն ու հարակից հատվածը ամենաէրոգենն են  իրանի վրա:
  4. Կնոջ համար փորն իրանի ամենախոցելի մասն է, դրա համար էլ վտանգի դեպքում նա բնազդաբար պաշտպանում է այն:
  5. Փորի կամ պորտապարն ամենասեքսուալ պարերի ցանկում է` տանգոյի, ֆլամենկոյի ու բաչատայի կողքին: Մյուս կողմից, այս պարի ժամանակ աշխատում են փորի, կոնքի, գոտկատեղի, թիկունքի, պարանոցի մկանները, դրա համար էլ, պորտապարով պարբերաբար զբաղվողների կեցվածքը հղկվում է, մկանները` մարզվում, ինչը շատ կարևոր հանգամանք է ծննդաբերության դեպքում: Պորտապարի  օգտակար գործողության գործակիցը այրված 300 կկալ/ժամ է:

 

Անկախ

Ախտորոշում լեզվի օգնությամբ

լեզուԲոլորին է ծանոթ այն պրոցեդուրան, երբ բժիշկը խնդրում է լեզուն դուրս հանել ու այբուբենի առաջին տառը հնչեցնել: Այդ պահին նա միայն ուսումնասիրում է կոկորդի վիճակը: Իրականում խոսքի օրգանը ախտորոշման գործում անփոխարինելի դեր ունի: Ախտորոշումը կարող է շատ օգտակար լինել անգամ նորմալ ինքնազգացողության պայմաններում: Oրինակ, եթե չկան ազդանշաններ, դա դեռևս չի նշանակում, որ օրգանիզմն առողջ է ու օգնության կարիք չունի: Իսկ  երբ առաջին նշաններն են ի հայտ գալիս, ասենք` երբեմն բողոքում ենք թիկունքի ցավից, բայց սրտի խնդիրներ ենք ձեռքբերում, բողոքում ենք ձախ կողքի ցավից, իսկ հետո հեռացնում են կույրաղիքը, մի փոքր արդեն ուշ է լինում: Նման աղավաղված , քողարկված հիվանդությունները շատ-շատ են: Գուշակություններ չանելու և ճիշտ ախտորոշումը չիմանալով  իզուր օրգանիզմը դեղորայքով չվնասելու, ինչպես նաև չծանրաբեռնելու նպատակով բժշկությունը կիրառում է բոլոր մեթոդները: Ժամանակակից բժշկության , և ոչ միայն, հիմնական խնդիրներից մեկն օրգանիզմի հիվանդությունների ախտորոշումն է: Դեռևս հին բուժակներն էին նկատել, որ ամեն հիվանդություն իր արտահայտությունն է գտնում մաշկի, եղունգների, բիբերի ու մազերի վրա: Սակայն, ամենահուսալին, հասարակն ու  հիվանդությունների մասին  տեղեկություններ հաղորդող դարերով փորձված միջոցը լեզուն է: Այն  հնում էլ հիշատակվել է, որպես մարդու առողջական վիճակի հայելի:

Ավելի քան 2000 տարի առաջ գրված տրակտատում ասվում է, որ լեզվի տարբեր հատվածները համապատասխանում են  տարբեր օրգաններին: Այսպես, լեզվի վրայի փառի առկայությունը խոսում է ստամոքսում, բարակ կամ հաստ աղիքում  տոքսինների մասին: Ընդ որում, եթե փառակալած է լեզվի հետին հատվածը, ապա թունավոր նյութեր կարելի է հայտնաբերել հաստ աղիքում, իսկ եթե լեզվի ծայրերին ասես ատամների հետքեր են, ապա դա խոսում է «ծույլ» աղիքների մասին, իսկ սպիտակավուն լեզուն խոսում է լորձի կուտակման մասին:

Չինաստանում ախտորոշման համակարգի անքակտելի մաս է կազմում նաև հիվանդի զննումն ու հարցուփորձը, լեզվի զննումը: Ընդ որում, ի տարբերություն հին հնդիկների, չինացիները կարծում են, որ լեզուն ոչ միայն օրգանիզմի հայելին է, այլև պատասխանատու է  էներգիայի հոսքի` էներգետիկ ալիքների  համար: Տեղի հեքիմները հավատացնում են, որ լեզվի ծայրով կարելի է դատել սրտի ու թոքերի միջօրեականների մասին, իսկ կենտրոնական հատվածը կպատմի  փայծաղի ու ստամոքսի մասին: Եզրերը մատնանշում են  լեղապարկի ու լյարդի, իսկ արմատը` երիկամների մասին: Այսպիսով, ստացվում է, որ լեզուն արտացոլում է 7 հիմնական օրգանների վիճակը: Արտաքին տեսքի  զննությամբ մասնագետները կարողանում են տարբերել ախտածին ախտանշանները, հիվանդության ընթացքն ու փուլը:

Հայտնի  ռուս  պրոֆեսոր Նեչաևը 1935-ին տպագրած «Հիվանդությունների ճանաչումը խոսքի օրգանի փոփոխություններով»  աշխատության մեջ գրում է, որ ուռուցիկ լեզուն որովայնային ջրգողության, իսկ սրածայր լեզուն` ջրազրկման հետևանք է:  Մասնագետները, ուսումնասիրելով փառը, հանգել են այն եզրակացության, որ այն դեղնավուն երանգ է ստանում լյարդի ու լեղապարկի հիվանդությունների սրացման ժամանակ: Իսկ թանձր, հաճախ տարբեր գույնի խիտ փառը խոսում է վարակիչ հիվանդությունների ու ստամոքսաղիքային տրակտի խանգարումների մասին:

Գունատ ու անարյուն լեզուն խոսում է սակավարյունության, օրգանիզմի հյուծման մասին: Իսկ եթե լեզուն կապտավուն երանգ ունի, ապա դա խոսում է սիրտ-անոթային համակարգի խնդիրների մասին: Լեզվի մակերեսի չորությունն ու ճաքերը շաքարախտի նշաններ են:

Եվ երբ նույնիսկ ցանկության դեպքում  էլ բժշկի մոտ վազել չի ստացվում, ուրեմն կարելի է ժամանակ առ ժամանակ ուսումնասիրել սեփական լեզուն բավարար լուսավորության պայմաններում, անմիջապես արթնանալուց հետո: Սակայն խուճապի չմատնվելու համար էլ հիշեք, որ կան մթերքներ, որոնք բնական գունանյութով են ներկում : Լեզվի գույնն  ու խոնավության մակարդակը  փոփոխվում են նաև սպորտային մարզումից հետո: Եթե քթաբորբ ունեք, բնականաբար, շնչում եք բերանով, ուրեմն, այդ դեպքում էլ չորությունը կապված է դրա հետ: Լեզվի գույնը կարող է փոփոխվել նաև ընդունած դեղորայքից:

 

Դոնի Ռոստովում երեխաները մահացել են չինական վարակի պատճառով

51beb8d2-d4c8-8d19-d4c8-8d1611998407.photo.0Պարզվել է Դոնի Ռոստովում  երկու երեխաների մահվան պատճառը.”Այն չինական ծագում ունի”,-հայտնել է ՌԴ փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը:

“ՌԴ տարածքում մենք նման վարակի հետ ենք բախվել Խաբարովսկի մարզում, բժիշկների այն բրիգադը, որը լավ ծանոթ է հիվանդության ընթացքին,  Խաբարովսկից բերվել է Ռոստովի մարզ”: Նա նշել է, որ Ռոստովի մարզի ողջ բուժանձնակազմը հատուկ պատրաստություն է անցել, իսկ ծնողներին զգուշացվել է, թե ինչպես կարող են այն տարբերել սովորական վարակից : Վարակի աղբյուրը դեռևս հայտնաբերված չէ, տեղեկացրել են , որ ներկայում կատարվում է ջրի ու մթերքի ստուգում:

Դոնի Ռոստովում էնթերովարակի բռնկման պատճառով մանկապարտեզի 100 երեխա է վարակվել: Քաղաքային հիվանդանոցում 75 երեխա է բուժվում, նրանցից 2-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:”Մենինգիտ” ախտորոշումը հաստատվել է 38 երեխաների մոտ: Տներում հետազոտվում է 87 երեխա:

Այս երեխան գիտությանն անհայտ հիվանդություն ունի

51b94c07-d7c2-c3b9-d7c2-c3b69e8da574.photo.0Ուելսցի 2 տարեկան Ալֆի Ջոնսն աշխարհում միակ մարդն է, որի մոտ բժիշկները հայտնաբերել են  այնքան բացառիկ հիվանդություն, որը նույնիսկ դեռևս անուն չի ստացել: Տղան լույս աշխարհ է եկել բազում խնդիրներով.բացվածք սրտի մեջ, խլություն, մասնակի կուրություն: Բացի այդ, երեխան չի կարողանում քայլել, գրում է Daily Mail-ը: Երեխայի հիվանդությունն առայժմ “Չհավասարակշռված քրոմոսոմների վերակառուցում” է կոչվում: Այս հիվանդությունն առաջին անգամ է ախտորոշվում:

Ամենայն հավանականությամբ, երեխան երբեք էլ չի քայլի ազդրի բնածին տեղաշարժի պատճառով: Սակայն փոքրիկ բրիտանացու 37-ամյա մայրը, որը ևս 6 երեխա ունի, չի հուահատվում. Նա իր որդուն “արևի շող “  է անվանում:

”Չնայած այն ամենին, ինչ պատահել է Ալֆիի հետ,  նա շատ երջանիկ է, քանի որ ով նրան հանդիպում է` սիրահարվում է այդ փոքրիկ մարդուկին: Մենք արդեն ընկալման այն աստիճանի վրա ենք, որ նրան նայում ու տեսնում ենք մեր որդուն:Ես այնքան շատ եմ սիրում նրան: Մեր ընտանիքում այնքան խնդիրներ կային մինչ նրա ծնունդը, սակայն նա մեզ ստիպեց կանգ առնել ու մտածել, թե իրականում որն է ավելի կարևոր: Նա այն սոսինձն է, որ մեր ընատնիքին պահում է”,խոտովանել է երեխայի մայրը:

Ալֆիի հայրը` 42-ամյա Քենթ Ջոնսը պատմել է, որ իրենք չգիտեն, թե որքան կապրի իրենց որդին:”Նման խնդիրների բժիշկները չեն բախվել: նրանք ասացին, որ երբևէ նման բան առաջներում չեն տեսել: Մենք իսկապես չգիտենք, թե ինչ կարելի է սպասել ապագայից”:

Հիմա նրանք փորձում են հավաքել 30 հազար դոլար երեխայի համար հատուկ սենսորային սենյակի սարքավորման ու կենսապահովման սարքերի ձեռքբերման համար: ”Ես հույս ունեմ, որ եթե կարողանանք հավաքել անհրաժեշտ գումարը, ապա Ալֆին կապրի երկար ու երջանիկ”,ասում է մայրը: