Այսօր առավոտյան ադրբեջանական “Մուսավաթ” կուսակցության Գեյգելի շրջանային կազմակերպության նախագահ Սուբթայ Գուլուզադեն ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել է:

Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” լրատվական կայքը, նրան մեղադրում են նրանում, որ իր գոմի դուռը բացվում է դպրոցի ուղղությամբ: Շրջանի ոստիկանը պահանջել է զմռսել գոմի դուռը, մինչդեռ Գուլուզադեն հրաժարվել է կատարել այդ պահանջը՝ ընդգծելով, որ այդ իրավիճակը վաղուց այդպես է:
Ըստ “Մուսավաթ” կուսակցության փոխնախագահ Գյուլաղա Ասլանլըի՝ ձերբակալության իրական պատճառը Գուլուզադեի՝շրջանի ոստիկանության պետի հետ կոնֆլիկտն է եղել՝ չնշելով, թե ինչում է այն կայանում:
Համաձայն տեղի աղբյուրների՝ Գուլուզադեն հրաժարվել է ոստիկանապետին վաճառել էլիտար տարածքում գտնվող հողատարածքը, որը տեղակայված է արգելանոցում՝ օլիգարխների առանձնատան մոտ:
Իր հերթին Գեյգելի շրջանային ոստիկանությունում հրաժարվել են մատնանշել Սաբութայ Գուլուզադեին ձերբակալելու պատճառը:
Tag Archives: ձերբակալություն
Իսպանիայի ափերին 227 փախստական է ձերբակալվել
Իսպանիայում ոոստիկանությունը կալանավորել է 227 անօրինական ներգաղթյալի, որոնք փորձել են 23 նավով մուտք գործել երկիր` անցնելով Ջիբրալթարի նեղույցը: Բոլոր ներգաղթյալները, որոնց թվում կան կանայք և երեխաներ, տեղափոխվել են միգրացիոն ծառայության վարչություն, որտեղ նրանք բժշկական քննություն են անցել: Վերջին օրերին Իսպանիայի հարավում ձերբակալված փախստականների թիվը հասել է 300–ի: Տեղական մարմինների հաղորդմամբ` Իսպանիա և Մարոկկոն բաժանող Ջիբրալթարի նեղույցով վաղուց այսքան փախստական չէր անցել:
Ձերբակալված ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստն իրեն մեղավոր չի համարում
Ադրբեջանական ընդդիմադիր “Մուսավաթ” կուսակցության երիտասարդ ակտիվիստ Ֆարաջ Քերիմլին, ով ձերբակալվել է թմրանյութերի ապօրինի պահման և վաճքով զբաղվելու մեղադրանքով, իրեն անմեղ է համարում: Այս մասին նա ասել է Կտտանքների դեմ կոմիտեի ղեկավար Էլչին Բեհբուդովին, ով հուլիսի 26-ին այցելել էր Քերիմլիին:
Ինչպես հաղղորդում է “Կոնտակտ” կայքը, թեև Քերմլին չի բողոքում կալանավայրի պայմաններից և նշել է, որ իր վրա ճնշում չեն գործադրում, այնուամենայնիվ իր փաստաբանին թույլ չեն տալիս այցելել Քերիմլիին: Ըստ փաստաբանի` այն, որ իրեն թույլ չեն տալիս հանդիպել պաշտպանյալի հետ, իսկ վերջինիս էլ արգելում են կապ հաստատել իր հարազատների հետ և տեղեկացնել պատահարի մասին, օրենքի կոպիտ խախտում է:
Ֆարաջ Քերիմլին ձերբակալվել է հուլիսի 23-ին, և արդեն հուլիսի 24-ին Նարիմանովի դատարանը որպես խափանման միջոց 3 ամսվա կալանքի է դատապարտել: Նույն մեղադրանքով հուլիսի 17-ին ձերբակալվել էր ակտիվիստի եղբայրը` Սիրաջ Քերիմլին:
Ընդդիմադիր “Մուսավաթ” կուսակցությունում կարծում են, որ Քերիմլի եղբայրներին հետապնդում են իրենց ընդդիմադիր գործունեության և “Ֆեյսբուքում” ակտիվության համար:
Ռուսաստանում ձերբակալվել է Ադրբեջանի 11 քաղաքացի
Մերձմոսկովյան շրջանում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Ադրբեջանի 11 քաղաքացու: Նրանց կասկածում են Մոսկվայից մի գործարարի առևանգելու և 500.000 ԱՄՆ դոլար փրկագին պահանջելու համար, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի ՆԳՆ-ի հայտարարությունը:
Ըստ տեղեկության՝ Միտիշչինսկի շրջանում օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման արդյունքում ձերբակալված անձիք Ադրբեջանի քաղաքացիներ են՝ 28-47 տարեկան:
Բոլոր ձերբակալվածները ներկայում կալանավորված են:
“Մարդու առևանգում” հոդվածով քրեական գործ է հարուցվել:
«Եկել է մեր ժամանակը՝ Ձեզ սատարելու, թանկագի Լևոն Հայրապետյան». Վանք գյուղի բնակիչներ
ԼՂՀ Վանք գյուղի 1005 բնակիչներ բաց նամակ են հղել հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանին:
Ինչպես հաղորդում է «Արմեպրես»-ը, վկայակոչելով գործարարի ֆեյսբուքյան էջը, նամակում բնակիչները գրել են, որ Հայրապետյանի կալանավորումը խորապես ցնցել է Արցախի բնակչությանը:
«Ակնհայտ է, որ թշնամին փորձում է իրականացնել իր վաղեմի նպատակը. չխնայելով նավթադոլարները՝ փորձում է կոտրել Ձեզ:
Մենք կասկած չունենք, որ Ձեր ձերբակալությունը բացառապես քաղաքական ենթատեքստ ունի: Ձեր ձերբակալությունն ահազանգ է ողջ հայությանը: Կոչ ենք անում ողջ աշխարհի և հատկապես ՌԴ-ում ապրող հայությանը թե’ առանձին, թե’ համախմբված դիմել Ռուսաստանի իշխանություններին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Լևոն Հայրապետյանին: Այս հարցում կարևոր դեր պետք է ունենան Ռուսաստանում ապրող ազդեցիկ հայերը՝ Ռուբեն Վարդանյանը, Սամվել Կարապետյանը, Արա Աբրահամյանը, Դանիել Խաչատուրովը, Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովները և այլք: Եկել է մեր ժամանակը՝ Ձեզ սատարելու, թանկագի Լևոն Հայրապետյան, այնպես, ինչպես Դուք եք այս տարիների ընթացքում ամեն վայրկյան ամբողջ սրտով կիսել մեր փոքրիկ հայրենիքի ամեն մի հաջողություն և ձախողում: Չկորցնեք ոգու ամրությունը, թանկագին Լևոն Հայրապետյան: Ձեզ հետ են Աստված, Արցախը և Հայաստանը»,- ասված է նամակում, որն ստորագրել են գյուղի բոլոր բնակիչները:
Մոսկվայում ձերբակալել են հայ հայտնի գործարար Լևոն Հայրապետյանին.7or.am
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Մոսկվայում ձերբակալել են աշխարհում ամենահարուստ հայերից մեկին՝ Լևոն Հայրապետյանին։ Վկայակոչելով «Rosbalt.ru»–ին, հաղորդում է7or.am-ը:
Նրան ձերբակալել են «кингисеппской» հանցավոր խմբի գործունեության հետաքննության շրջանակներում։
Լևոն Հայրապետյանին ձերբակալել են 2014թ. հուլիսի 15–ին, «Դոմոդեդովո» օդանավակայանում, որտեղ նա ժամանել էր Մոնակոյից։Իրավապահները՝ ուժեղացված հսկողության ներքո, գործարարին տարել են հարցաքննության։ Առաջիկայում նրան կալանավորելու միջնորդություն կներկայացվի։
Հանցավոր խմբավորման հետ Հայրապետյանի հնարավոր կապի մասին քննիչներին հայտնել է ՌԴ Դումայի Վերին պալատի նախկին սենատոր Իգոր Իզմեստևը, որը այժմ ցմահ բանտարկություն է կրում։
Լևոն Հայրապետյանն աշխարհի ամենահարուստ հայերի ցանկում զբաղեցնում է 10–րդ տեղը։Շարունակությունը `սկզբնաղբյուր կայքում:
Ձերբակալվել են պաշտոնատար անձիք
Զորակոչիկներին հիվանդությունների կեղծ ախտորոշումներով պարտադիր ժամկետային զինծառայությունից ազատելու, ապօրինի տարկետումներ տրամադրելու նպատակով մի շարք պաշտոնատար անձանց կողմից ձեռնարկված հանցավոր գործողությունների փաստերով ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և քննչական ծառայության համատեղ միջոցառումների արդյունքում ձերբակալվել են Թալինի զինվորական կոմիսար, մայոր Տ. Հայրապետյանը, սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի առիթմիայի բաժնի վարիչ, կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ Ս. Գրիգորյանը, Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի բաժանմունքի վարիչ Ա. Հովաննիսյանը:
Վրաստանում ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ է ձերբակալվել
Վրաստանում ձերբակալվել է ադրբեջանական ընդդիմադիր շարժման ակտիվիստ Դաշգըն Աղալարովը։ Ինչպես հաղորդում են Վրաստանի դատախազությունից, ներկայումս քննարկվում է Աղալարովի արտահանձնման հարցը, և որոշումը կայացվելու է միջազգային համաձայնագրերով նախատեսված նորմերին համապատասխան։
Ինչպես տեղեկացնում է “Грузия online” կայքը, դատախազությունը չի հաղորդել Աղալարովի ձերբակալության պատճառների մասին։
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Աղալարովը մի քանի օր առաջ ձերբակալվել է Բաթումիում Ադրբեջանի գլխավոր դատախազության խնդրանքով։
Ադրբեջանի դատախազությունը նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարել 4 հազար եվրո հարկից խուսափելու պատճառաբանությամբ, սակայն, ըստ կայքի, ձերբակալության իրական պատճառն Աղալարովի ակտիվ ընդդիմադիր գործունեությունն է։
Մոսկվայում հեռակա ձերբակալել են ուկրաինացի օլիգարխ Կոլոմոյսկուն
Մոսկվայի Բասմանյան դատարանը հեռակա Իգոր Կոլոմոյսկուն ձերբակալելու վերաբերյալ վճիռ է ընդունել: Կոլոմոյսկին զբաղեցնում է Դնեպրոպետրովսկի մարզի նահանգապետի պաշտոնը, հաղորդում է Lenta.ru.-ն:
Կոլոմոյսկին մեղադրվում է ծանր հանցագործությունների`լրագրողների աշխատանքին խոչընդոտելու, Ուկրաինայի տարածքում մարդկանց առևանգման ու սպանության մեջ: Սակայն, նրա փաստաբան Ա.Ֆոմինը հայտարարել է դատարանի որոշումը բողոքարկելու մասին:
Ավելի վաղ ՌՔԿ-ն գործ էր հարուցել Կոլոմոյսկու ու Ուկրաինայի ՆԳ նախարարի պաշտոնակատար Արդեն Ավակովի դեմ, ապա նրանց նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարեց:
Արտաշը Ռազմիկին կողոպտել է
Հունիսի 6-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Մուշի բաժին էր դիմել 1937 թ. ծնված Ռազմիկ Դ.-ն և հայտնել, որ իր շենքի նկուղում անհայտ անձն իր գրպանից բացահայտ հափշտակել է 222.000 դրամ և դիմել փախուստի:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ հանցագործությունը կատարել է 1968 թ. ծնված Արտաշ Կ.-ն:
Գումարի մի մասն առգրավված է:
Արտաշ Կ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
Մորը սպանած որդին ձերբակալված է
Հունիսի 7-ին, ժամը 20.05-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց փողոցի 25/27 շենքի բնակարաններից մեկում մոտ 64 տարեկան կին կա` ուշագնաց վիճակում:
Մեկնած օպերատիվ խումբը բնակարանի լոգարանում` ջրով լի վաննայում, հագուստներով, հայտնաբերել է 1949 թ. ծնված Ալվինա Դարբինյանի դիակը` շրթունքի ձախակողմյան հատվածի վնասվածքով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Շենգավիթի բաժնի և Շենգավիթի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և կատարված քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 7-ին, ժամը 19.30-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում, 1969 թ. ծնված Սամվել Դարբինյանը, տանը, վիճաբանության ժամանակ բռունցքներով գլխին հարվածելով և հատակին գցելով, սպանել է մորը` Ա. Դարբինյանին, այնուհետև դին տեղավորել լոգարան, ջրով լցված վաննայի մեջ:
Հունիսի 7-ին, ժամը 20.40-ին, Ս. Դարբինյանը բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Սամվել Դարբինյանը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
Վիճաբանություն`մահվան ելքով
Մայիսի 25-ին, ժամը 20.50-ին, ոստիկանության Չարենցավանի բաժնում ահազանգ է ստացվել, որ 4-րդ թաղամասի 6 շենքի բնակարաններից մեկում վիճաբանում են:
Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները ժամը 21.30-ին հիշյալ բնակարանից բերման են ենթարկել նույն հասցեի բնակիչ, 1983 թ. ծնված Հարություն Ն.-ին, իսկ բնակարանի բնակչուհի, 1935 թ. ծնված Հասմիկ Նազարյանը պոլիտրավմա ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Ըստ հիվանդանոցից ստացված արձանագրության` Հարություն Ն.-ն եղել է ոչ սթափ վիճակում (0.73 մլգ):
Նույն օրը, ժամը 23.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Հասմիկ Նազարյանը ժամը 23.15-ին մահացել է:
Մայիսի 26-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդ 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Հարություն Ն.-ն ձերբակալված է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
Ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժնի նախկին պետը
Քաղաքացի Արսեն Պ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժնի նախկին պետ Կամիսար Պողոսյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, Արսեն Պ.-ի օգտին գործողություն կատարելուն նպաստելու՝ նրան ՀՀ ‹‹Ճանապարհային ոստիկանություն›› ծառայության տեսուչի պաշտոնին նշանակելու հարցում միջնորդելու, աջակցելու համար վերջինիցս պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով` 7000 ԱՄՆ դոլար կաշառք:
Կամիսար Պողոսյանը ձերբակալվել է:
Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Կամիսար Պողոսյանի գործողություններից հնարավոր է տուժած լինեն նաև այլ քաղաքացիներ, ովքեր կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն կամ զանգահարել 010 511-601 և 010 511-609 հեռախոսահամարներով:
ՀՔԾ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ նախաքննությունը շարունակվում է:
ԳԱԱ փորձաքննությունների բաժնի պետը ձերբակալվել է կաշառք ստանալու համար
Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի (առևտրային կաշառք) 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում, անձի օգտին դրական եզրակացություն կայացնելու համար 500 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով, սույն թվականի մայիս 20-ին ձերբակալվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ՃՏՊ հանգամանքների տրանսպորտային հետքաբանական և տրանսպորտային միջոցների փորձաքննությունների բաժնի պետ Ցոլակ Գևորգյանը: Այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, դատավարական ղեկավարումը իրականացնում է Երևան քաղաքի դատախազությունը:
Խանութից և փոստային բաժանմունքից կատարված գողությունների հետքերով
Մայիսի 10-ին ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում էր ստացվել մի խանութից և նույն շինությունում գտնվող «Հայփոստ» ՓԲԸ Ջրաշենի փոստային բաժանմունքից կատարված գողության մասին:
Մայիսի 16-ին, ժամը 13.45-ին, մեղայականով բաժին է ներկայացել 1991 թ. ծնված Հրայր Ղ.-ն և հայտնել, որ գողությունները կատարել է ինքը:
Գողոնն առգրավված է:
Հրայր Ղ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
Հետախուզվում էր դասալքության մեղադրանքով
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Հայկ Պ.-ն, որը 2004 թ. օգոստոսի 17-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 362 հոդվածի 1-ին մասի /դասալքությունը/ մեղադրանքով:ԱՄՆ-ն մտահոգված է Ռուաֆ Միրկադիրովի ձերբակալությամբ
ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին մտահոգություն է հայտնել ադրբեջանցի հայտնի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալության առնչությամբ, տեղեկացնում է “Կոնտակտ” կայքը:
“Մենք ուշադիր հետևում ենք Միրկադիրովի, Թուրքիայից նրա արտաքսման և Ադրբեջանում ձերբակալվելու մասին նորություններին: Մենք մտահոգված ենք Թուրքիայից Բաքու ժամանելուց հետո նրա անսպասելի ձերբակալությամբ”,- հայտարարել է Ջեն Պսակին:
“Մենք մտահոգված ենք նաև այն բանով, որ լրագրողի ձերբակալության պատճառ կարող է հանդիսանալ Ադրբեջանի կառավարության վերաբերյալ նրա քննադատական հրապարակումները, ազգային դիվանագիտության ծրագրում նրա մասնակցությունը, որն ուղղված է տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ու վստահության մթնոլորտի ձևավորմանը”,- ընդգծել է ամերիկացի պաշտոնյան:
Հիշեցնենք, որ Ադրբեջանցի հայտնի լրագրող, ադրբեջանական ռուսալեզու “Զերկալո” թերթի Անկարայի թղթակից Ռաուֆ Միրկադիրովը մեղադրվում է պետական դավաճանության մեջ (“լրտեսություն Հայաստանի օգտին”): Վերջինս ապրիլի 18-ին ձերբակալվել էր Անկարայում, այնուհետ արտաքսվել Ադրբեջան:
Հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
Ոստիկանները հետապնդել և բռնել են փախչող գողին
Փետրվարի 12-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 75 շենքի մոտակայքում շրջագայելիս նկատել են մի տղամարդու հետևից խուճապահար վազող մեկ այլ տղամարդու:
Ոստիկաններն անմիջապես հետապնդել են փախուստի դիմող քաղաքացուն, բռնել և բերման ենթարկել բաժին: Պարզվել է, որ նա` 1975 թ. ծնված Էդուարդ Ե.-ն, 1978 թ. ծնված Ազատ Հ.-ի խորդանոցի փականը կոտրելով`փորձել է գողություն կատարել:
Կատարվում է հետաքննություն:

