Օբամային առաջարկել են ավելացնել ռազմական համագործակցությունն Ադրբեջանի հետ

unnamedԱՄՆ-ի Կոնգրեսը   երկրորդ ընթերցմամբ ընդունել է “Ռուսական ագրեսիան կանխարգելելու մասին” օրինագիծը, համաձայն որի՝ Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը կստանան ԱՄՆ-ի դաշնակցի կարգավիճակ ՝ առանց ՆԱՏՕ մտնելու:

 

Կոնգրեսը նախագահին առաջարկում է ավելացնել ԱՄՆ-ի փոխգործակցությունը Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի, Բոսնիա և Հերցեգովինայի, Կոսովոյի, Մակեդոնիայի, Մոնտենեգրոյի և Սերբիայի Զինված ուժերի հետ, նաև ՆԱՏՕ-ի միջոցով ապահովել այդ երկրների անվտանգությունը:

Բացի դրանից, ԱՄՆ-ի պետքարտուղարին առաջարկվում է նախկին ԽՍՀՄ պետություններում զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, ազատ մամուլը, քաղաքական և ոչ կառավարական կազմակերպությունները և ակտիվացնել դրանց հետ մշակութային  ու կրթական փոխանակումները:

 

Անկախ

ՆԱՏՕ-ն պատրաստ է պաշտպանել Թուրքիային. Անդերս Ֆոգ Ռասմուսեն

Անդերս Ֆոգ Ռասմուսեն      ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, խոսելով իրաքյան ճգնաժամի մասին, հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում Հյուսիսատլանտյան դաշինքը առանց վարանելու միջոցներ կձեռնարկի հնարավոր վտանգից Թուրքիային պաշտպանելու համար: Ռասմուսենի խոսքերով՝ ՆԱՏՕ-ն մտահոգված է Իրաքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով: «Մենք պատրաստ ենք պաշտպանել մեր բոլոր դաշնակիցներին, այդ թվում նաև Թուրքիային»,-ընգծել է Ռասմուսենը՝ հիշեցնելով թուրք-սիրիական սահմանին «Patriot» զենիթա-հրթիռային համալիրների տեղակայման մասին:

 

Թևան Պողոսյանն ու Կորյուն Նահապետյանը բացառիկ աշխատանք են կատարել` արտահայտելով Հայաստանի դիրքորոշումը թշնամական միջավայրում. Ռ. Կիրակոսյան

Ռիչարդ ԿիրակոսյանՏարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (ՏՀԿ) տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում Բաքվում ընթացած ՆԱՏՕ-ի ԽՎ 86-րդ «Rose-Routh» սեմինարի և այնտեղի մթնոլորտի վերաբերյալ կարևոր գրառում է կատարել` նշելով, որ նա պատիվ է ունեցել ուղեկցելու հայ պատվիրակներին ՆԱՏՕ ԽՎ նիստին Բաքվում: «Թևան J. Պողոսյանը և Կորյուն Նահապետյանը բացառիկ և անխոնջ աշխատանք են կատարել` արտահայտելով Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը ակնհայտ կերպով և բաց թշնամական միջավայրում: Սակայն ես նույնպես կցանկանայի արտահայտել իմ երախտագիտությունը մեր ադրբեջանցի անվտանգության և նրանց արձանագրության թիմի պրոֆեսիոնալ մոտեցման և վարքագծի համար: Հաջորդ տարի Հայաստանը նույնպես կկարողանա ցույց տալ իր պրոֆեսիոնալ ​​մոտեցումը, երբ 2015 թվականի ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովն անցկացվի Երեւանում», – ընդգծել է քաղաքագետը:

Ադրբեջանը պահանջում է Հայաստանին հեռացրել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովից

2 (2)ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավար, Միլլի Մեջլիսի նախագահի առաջին տեղակալ Զիյաֆեթ Ասքերովը Բաքվում ընթացող “Rose-Roth” 86-րդ սեմինարի ժամանակ առաջարկել է հայկական պատվիրակությունը հեռացնել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովից, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը:

Վերջինս իր “պնդումը” հիմնավորել է նրանով, որ Հայաստանի “ահաբեկչական գործողությունները Ադրբեջանի նկատմամբ արդեն ապացուցված են, ուստի ահաբեկչական պետության համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ անթույլատրելի է”:

“ՆԱՏՕ-ն երկու տարով դադարեցրել է համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ զրկելով նրան քվեարկելու իրավունքից ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում:Ուստի ինչու, չնայած օկուպացիային, Հայաստանին չեն հեռացնում այս կառույցից: Մենք պահանջում ենք հստակեցնել այս հարցը”,- նման հայտարարությամբ հանդես է եկել Զիյաֆեթ Ասքերովը:

Նշենք, որ հայկական պատվիրակությունը՝ Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ, մասնակցում է Բաքվում անցկացվող սեմինարին։

Անկախ

ՆԱՏՕ-ն նոր ռազմավարության կարիք ունի. Ահմեդ Դավութօղլու

Ահմեդ ԴավութօղլուԹուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն վերափոխման կարիք ունի: Նա նշել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, Բալկանյան երկրների անդամագրումը ՆԱՏՕ-ին, Արաբական գարնանից հետո Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցած զարգացումները թույլ են տալիս պնդելու, որ ՆԱՏՕ-ն պետք է ռազմավարական նոր հայեցակարգ մշակի, որը Դաշինքին թույլ կտա աշխատելու ավելի արդյունավետ:

Անկախ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոն Ռասմուսենը կմեկնի Թուրքիա

Անդրես Ֆոն Ռասմուսեն  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոն Ռասմուսենը հունիսի 15-ին կժամանի Թուրքիա: Այցի շրջանակներում նա հանդիպումներ կունենա նախագահ Աբդուլահ Գյուլի, վարչապետ Թայիփ Էրդողանի, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի և պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի հետ: Հունիսի 16-ին տեղի կունենա Ռասմուսենի և Դավութօղլու համատեղ մամլո ասուլիսը: Հանդիպումների գլխավոր թեման կդառնա սեպտեմբերի 4-5-ը Ուելսում սպասվող ՆԱՏՕ-ի գագաթաժողովին նախապատրաստական աշխատանքները, որի ժամանակ կքննարկվեն իրաքյան Մոսուլում տեղի ունեցած վերջին իրադարձությունները:

 Անկախ

Թուրքիան Մոսուլի հարցով դիմել է ՆԱՏՕ-ին և ՄԱԿ-ին

natoԹուրքիան ՆԱՏՕ-ին է դիմել արտահերթ խորհդակցություն հրավիրելու համար Մոսուլում տիրող իրավիճակը քննարկելու նպատակով: Դիվանագիտական աղբյուրների հաղորդմամբ՝ ՆԱՏՕ-ն արձագանքել է այս դիմումին և նախատեսում է խորհրդակցություն անցկացնել արդեն մոտ ժամերին: Թուրքիան Մոսուլի իրադրության վրա հրավիրել է նաև ՄԱԿ-ի ուշադրությունը:

Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ «Իրաքի և Շամի իսլամական հանրապետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից առևանգված թուրքերի թիվը հասել է 80-ի, որոնց շարքում են նաև Թուրքիայի հյուպատոսն ու դիվանագիտական առաքելության աշխատակիցները:

Անկախ

Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Աֆղանստանում անվտանգության աջակցման զորախումբ տրամադրող երկրների պաշտպանության նախարարների նիստին

Սեյրան ՕհանյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հրավերով ս.թ. հունիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի կազմում զորախումբ տրամադրող երկրների պաշտպանության նախարարների նիստին:

Նիստի ընթացքում քննարկվել են 2014 թվականին ավարտվող ԱՅՍԱՖ առաքելությանը և 2015 թվականից նախատեսվող ՆԱՏՕ-ի  նոր նախաձեռնություններին, մասնավորապես «Վճռական աջակցություն» գործողությանն առնչվող հարցեր: Հայկական կողմը ևս մեկ անգամ հավաստել է, որ ունի կարողություններ և ցանկություն շարունակելու աջակցել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող նախաձեռնություններին:

 

ՆԱՏՕ-ն ընդհատում է համագործակցությունը Ռուսաստանի հետ

NATO Secretary General Anders Fogh RasmussenՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարները որոշել են ընդհատել քաղաքացիական և ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ կարգադրելով գեներալներին և ադմիրալներին արագ նոր եղանակներ մշակել Կրեմլի սպառնալիքի տակ գտնվող դաշինքի անդամներին ավելի լավ պաշտպանելու համար:

Այս կերպ 28 անդամ երկրներից բաղկացած դաշինքը պատասխանում է Ուկրաինայի Ղրիմի թերակղզին Ռուսաստանի կողմից աննեքսիայի ենթարկելու փաստին:

Պետքարտուղար Ջոն Քերիի և մյուս նախարարների հանդիպումը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի գրասենյակում՝ փակ դռների հետևում: Երեքշաբթի օրը նրանք համաձայնության են եկել մի շարք միջոցառումների շուրջ՝ ներառյալ ՆԱՏՕ-ի անդամ արևելյան երկրներում, ինչպիսին են Լեհաստանը և Բալթյան երկրները, ռազմական ռեսուրսների վերատեղակայումը:

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը

Էդվարդ ՆալբանդյանՄարտի 27-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական կոմիտեի պատվիրակությանը՝ քաղաքական կոմիտեի ղեկավար Ժոզե Լելոյի գլխավորությամբ։

 

Ողջունելով պատվիրակությանը` արտգործնախարարը դրական գնահատեց Հայաստան – ՆԱՏՕ փոխգործակցությունը՝ նշելով, որ դրանում իր կարևոր ներդրումն ունեն խորհրդարանական ձևաչափով շփումները։

 

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությանը, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին։

 

Արտգործնախարարը տարբեր երկրներ ներկայացնող խորհրդարանականներին տեղեկացրեց տարածաշրջանային խնդիրների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումների մասին։

 

Հյուրերի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի  խաղաղ կարգավորման ուղղությամբ  Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։

 

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին միջազգային և տարածաշրջանային խնդիրների, ուկրաինական ճգնաժամի և դրա հանգուցալուծման ուղիների շուրջ։

 

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ուշադրությունը հրավիրեց Սիրիայի Քեսաբ հայաբնակ շրջանի վրա հարձակումների հետևանքով ստեղծված ծանր հումանիտար իրավիճակի վրա և ընդգծեց, որ միջազգային հանրությունը չպետք է անտարբեր մնա մարդու իրավունքների նման կոպտագույն խախտումների նկատմամբ։

Անկախ

Նախագահն ընդունել է ՆԱՏՕ-ի ԽՎ քաղաքական հանձնաժողովի ՆԱՏՕ-ի գործընկերության գծով ենթահանձնաժողովի պատվիրակությանը

Նախագահն ընդունել է ՆԱՏՕ-ի ԽՎ քաղաքական հանձնաժողովի ՆԱՏՕ-ի գործընկերության գծով ենթահանձնաժողովի պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի ՆԱՏՕ-ի գործընկերության գծով ենթահանձնաժողովի պատվիրակությանը:

Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում, նշելով, որ նման այցելությունները լավ հնարավորություն են՝ ծանոթանալու Հայաստանի մարտահրավերներին և մտահոգություններին, ինչպես նաև քննարկելու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Սերժ Սարգսյանը կարևորել է ՆԱՏՕ-ի հետ խորհրդարանական մակարդակով համագործակցությունը, որը, Նախագահի խոսքով, հանդիսանում է Դաշինքի հետ Հայաստանի հարաբերությունների կարևոր մասը: Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունն ակտիվ մասնակցություն է ունենում տարբեր կոմիտեների աշխատանքներին, նաև այլ կարևոր միջոցառումների, ինչպիսին է օրինակ՝ «Ռոզ-Ռոթ» սեմինարների շարքը:

Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ ձևավորված արդյունավետ և կառուցողական համագործակցությունը գործընկերության բոլոր բնագավառներում: ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսությունը, ըստ Նախագահի, կրում է շարունակական բնույթ. Հայաստանն ակտիվորեն մասնակցում է Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած խաղաղության ապահովման առաքելություններին, զինված ուժերում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի նպատակով մեր երկիրը միացել է ՆԱՏՕ-ի «Բարեվարքության կառուցման» հայեցակարգին, աշխատանքներ են տարվում ստեղծելու ՆԱՏՕ-ի վստահության հիմնադրամ, որը կօգտագործվի ոչ պիտանի զինտեխնիկայի ոչնչացմանը և Հայաստանի ականազերծման կարողությունների զարգացմանն աջակցություն ցուցաբերելու նպատակով: Զրուցակիցների համոզմամբ, այս ամենը վկայում է այն խորը և ընդգրկուն օրակարգի մասին, որ ձևավորվել է Դաշինքի հետ Հայաստանի սերտ և բազմամյա համագործակցության արդյունքում, ինչն էապես օգնում է Հայաստանի պաշտպանության և անվտանգության համակարգի կատարելագործմանն ու արդիականացմանը:

Հայաստան-ՆԱՏՕ Գործընկերության զարգացման համատեքստում, Նախագահ Սերժ Սարգսյանը և ՆԱՏՕ-ի ԽՎ պատվիրակության անդամներն անդրադարձել են Անհատական Գործընկերության Գործողությունների ծրագրին:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին, հայ-թուրքական հարաբերություններին, ՀՀ-ԵՄ համագործակցությանը, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին վերաբերող հարցերի շուրջ:

 

Ուկրաինան և ՆԱՏՕ-ն համատեղ զորավարժանքներ են սկսել Բուլղարիայում

Bulgaria's Defence MinistryՈւկրաինան կմասնակցի երկու շաբաթ տևողությամբ ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր այլ 12 երկրների հետ համատեղ բազմազգ զորավարժանքներին:

Մարզումները սկսվել են ուրբաթ օրը Բուլղարիայի արևելյան հատվածում, որին մասնակցում են նաև Հայաստանի, Ադրբեջանի, Բելգիայի, Բուլղարիայի, Վրաստանի, Մոլդովայի, Լեհաստանի, Ռումինիայի, Սերբիայի, Թուրքիայի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների 700 զինվորներ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ:

Զորավարժանքները ծրագրվել էին նախքան Ղրիմի խնդրի առաջանալը և նպատակ ունեն բարձրացնել տարածաշրջանային ճկունությունը, պահպանել և ընդլայնել ՆԱՏՕ-ի փոխգործակցությունը, ինչպես նաև խթանել բազմազգ վարժանքները:

 Անկախ

Եռօրյա քննարկումներ` ՆԱՏՕ-ի պատվիրակության հետ

2ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) Պլանավորման և վերանայման գործընթացի (ՊՎԳ) շրջանակներում ՀՀ գործընկերության նպատակների նոր փաթեթի համաձայնեցման նպատակով ս.թ. մարտի 12-ից եռօրյա այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում ՆԱՏՕ-ի պատվիրակությունը` Հյուսիսատլանտյան Դաշինքի միջազգային քարտուղարության զորքերի պլանավորման դիրեկտորատի պետ Ֆրանկ Բոլանդի գլխավորությամբ:

Մարտի 12-ին ՆԱՏՕ-ի պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Ողջունելով հյուրերին` Դավիթ Տոնոյանը նշել է, որ առաջիկա 3 օրերին կայանալիք քննարկումները հնարավորություն կընձեռեն վերստուգել պաշտպանական բարեփոխումների իրականացման և դրանց սատարելու հարցում ՀՀ պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի կառույցների փոխադարձ հանձնառությունները, ինչպես նաև նախանշել համատեղ միջազգային խաղաղապահության շարունակման և դրա համատեքստում` փոխգործունակ կարողությունների ձևավորման ուղղությամբ կողմերի համագործակցության հեռանկարները:

ՆԱՏՕ-ի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Բոլանդը, կարևորելով ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ ու ՊՎԳ շրջանակներում իրականացվող համագործակցությունը, նշել է, որ փոխադարձ հանձնառությունների կատարումը նպաստում է ՀՀ-ՆԱՏՕ փոխվստահության ամրապնդմանն ու ՀՀ պաշտպանության ոլորտի առանձին բաղադրիչների և Հյուսիսատլանտյան Դաշինքի հետ փոխգործակցելիության մակարդակի բարձրացմանը:

ՆԱՏՕ-ի պատվիրակության հետ եռօրյա քննարկումներին մասնակցելու են ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ստորաբաժանումների, ինչպես նաև ՀՀ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Անկախ

Զավեշտալի դեպք` Իլհամ Ալիևի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպման ժամանակ

2 (5)Բրյուսելում հունվարի 15-ին` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հանդիպման ժամանակ, զավեշտալի դեպք է  տեղի ունեցել: Ռասմուսենը մոռացել է բարևել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին, հաղորդում է “Հագին” կայքը:

Այսպես՝ բարևելով ՆԱՏՕ-ի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների` Իլհամ Ալիևը և Անդերս Ֆոգ Ռասմուսնեը մոտեցել են իրենց համար նախապատրաստած սեղանին:

Նախքան սեղանի շուրջ նստելը Ալիևը դիմել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի, ասելով, որ սա մեր թիմն է՝ ցույց տալով Մամեդյարովին և իր աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովին:

Ռասմուսենը, հասկանալով, որ մոռացել է բարևել ադրբեջանական պատվիրակության անդամներին, պտտվում և անմիջապես բարևում է նրանց: Տեղի ունեցած զավեշտալի դեպքը ներկաների, նույնիսկ` Իլհամ Ալիևի ծիծաղն է առաջացնում:

Նշենք, որ հանդիպմանն ելույթ ունենալով`Իլհամ Ալիևն  անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին`ներկայացնելով Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ «կիրառվող ագրեսիան», «օկուպացիայի» ծանր հետևանքները, ինչպես նաև տեղեկացրել է բանակցությունների ներկայիս վիճակի և հեռանկարների մասին:

Անկախ

Ադրբեջանը ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակիցն է. դեսպան

natoԱդրբեջանում ՆԱՏՕ-ի համակարգող Դանիել Չիոբանուն, որը միևնույն ժամանակ երկրում Ռումինիայի դեսպանն է, լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը հանդիսանում է ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակիցը: «Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները ռազմավարական կարևորություն ունեն»,-հայտարարել է դեսպանը: Վերջինիս խոսքերով՝ ՆԱՏՕ-ն բարձր է գնահատում Ադրբեջանի ներդրումը Աֆղանստանում խաղաղարար առաքելության մեջ: Չիովանուն նաև բարձր է գնահատել ադրբեջանական բուհերում աֆղան մասնագետների կրթություն ստանալու փաստը:

Անկախ

Իլհամ Ալիևը ելույթ կունենա ՆԱՏՕ-ի խորհրդի նիստին

Իլհամ ԱլիևԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 15-ին կայցելի ՆԱՏՕ-ի շտաբ-գրասենյակը Բրյուսելում: Այս մասին հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը`հղում կատարելով Հյուսիսատլանտյան դաշինքի մամլո ծառայության տարածած հաղորդագրությանը:

Իլհամ Ալիևը հանդիպելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենի հետ և ելույթ է ունենալու ՆԱՏՕ-ի խորհրդի նիստին:

Անկախ 

Հայաստանի մասին հոդված ՆԱՏՕ-ի ամսագրում

Article_Page_1ՆԱՏՕ-ի ամսագրի (NATO staff centre magazine) 2013թ. դեկտեմբեր-2014թ. փետրվար համարում լույս է տեսել Հայաստանի մասին զբոսաշրջիկային-մշակութային հոդված:

Հոդվածը պատմում է Հայաստանի պատմա-մշակութային նշանակություն և զբոսաշրջային գրավչություն ունեցող հուշարձանների և վայրերի, հայկական ազգային խոհանոցի առանձնահատկությունների մասին:

Ամսագիրը հրատարակվել է 5.000 օրինակով: Ուկրաինայից հետո, սա ՆԱՏՕ-ի ամսագրում Գործընկեր երկրի վերաբերյալ տպվող երկրորդ հոդվածն է:

Անկախ

Բրյուսելում քննարկվել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի համագործակցության հեռանկարները

Բրյուսել,Ադրբեջան, ՆԱՏՕԲրյուսելում տեղակայված ՆԱՏՕ-ի գրասենյակում մեկնարկել են “Opinion Formers From Azerbaijan” երկօրյա սեմինարը: Միջոցառման հենց առաջին օրը Հարավային Կովկասի հարցերով զբաղվող Դեսպինա Աֆենտուլին, ՆԱՏՕ-ի եվրոատլանտյան ինտեգրացիայի և համագործակցության հարցերով զբաղվող դեպարտամենտի ղեկավար Ջեյմս Մաքեյը, տարածաշրջանային համագործակության և անվտանգույան հարցերի ներկայացուցիչ Ալեքսանդր Դեֆազիոն ինչպես նաև ադրբեջանի ներկայացուցիչները նիստի մասնակիցներին ծանոթացրեցին Ադրբեջանում ՆԱՏՕ-ի գործունեության հետ:

Թուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ՝ սեմինարին ելույթ ունեցածները նշել են, որ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հետ ամենակիտիվ կերոպով համագործակցող երկիրն է: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները նշեցին ,որ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի մյուս գործընկերների շարքում ամենաշատ միջացառումներն է կազմակերպում ՆԱՏՕ-ին նվիրված: Մասնավորապես ամեն տարի դրանց թիվը հասնում է 300-ի, այն դեպքում երբ մնացած երկրներում տարեկան 30 միջոցառում է կազմակերպվում: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները նաև անդրադարձան Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը:

Ադրբեջանցի զինծառայողները կմասնակցեն ՆԱՏՕ-ի միջոցառումներին

3 (7)Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները մասնակցելու են ՆԱՏՕ-ի կոմից կազմակերպված մի շարք միջոցառումների, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը` հղում անելով ՊՆ մամլո ծառայությանը:

Դեկտեմբերի 10-12-ը ադրբեջանցի զինծառայողները կմասնակցեն ՆԱՏՕ-ի թիկունքային զորամասերի կառավարման փորձագետների հիմնական խմբի և գործընկեր պետությունների աշխատանքային հանդիպմանը, ոը տեղի կունենա  Ֆինլանդիայում:

Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչները մասնակցելու են նաև դեկտեմբերի 10-13-ը Ստամբուլում կայանալիք ՆԱՏՕ-ի տարածաշրջանային կոլեկտիվ զորավարժությունների (REGEX-14) պլանավորման աշխատանքային հանդիպմանը:

Ըստ գործակալության` այս երկու հանդիպումների ժամանակ կքննարկվեն Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի համագորակցության հեռանկարները:

ՆԱՏՕ-ի հերթական շաբաթը Հայաստանում

ՆԱՏՕ, ՀայաստանումՆոյեմբերի 18-22-ը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում Հայաստանում անցկացվում է թվով 7-րդ «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումը:

ՆԱՏՕ շաբաթ միջոցառումների մեկնարկը տրվեց նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԳՆ շենքում կայանալիք «Միջազգային ճգնաժամերի կառավարում և խաղաղապահություն անվտանգության և պաշտպանության ոլորտների տարբեր կազմակերպությունների կարողություններն ու փորձառությունը» թեմայով կլոր սեղան քննարկմամբ:

Նոյեմբերի 19-ին, որպես ՆԱՏՕ-ի շաբաթվա հիմնական միջոցառում, ՀՀ ՊՆ-ում, տեղի կունենա «ՀՀ ԶՈՒ բարեվարքության ամրապնդման հայեցակարգի ներդրման գործընթացը և միջազգային փորձը» թեմայով սեմինարը, որին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների փորձագետները, Դաշինքի միջազգային անձնակազմի ներկայացուցիչները, ՀՀ ՊՆ և ԱԳ նախարարությունների ներկայացուցիչները, քաղաքագետներ, փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Նոյեմբերի 20-ին, ժ. 15:00-ին ՀՀ ԱԳՆ շենքում հեռուստակամուրջ կանցկացվի Կոսովոյում ծառայող հայ խաղաղապահների եւ նրանց ընտանիքների համար, ինչպես նաև «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառման մասնակիցները կայցելեն ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ:

        Նոյեմբերի 21-ին, Երևանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում տեղի կունենա տեսակոնֆերանս ՆԱՏՕ-ի Հանրային դիվանագիտության բաժանմունքի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

        Նոյեմբերի 22-ին, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ այցելությամբ կեզրափակվի նախատեսված միջոցառումների ցանկը:

«ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառման, ինչպես նաև սեմինարի լուսաբանումը բաց է լրատվության միջոցների ներկայացուցիչների համար: