Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը Պորոշենկոյին ճանաչել է որպես Ուկրաինայի նախագահ

1015190537ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը  Պորոշենկոյին, չնայած բոլոր «նյուանսներին» ճանաչել է որպես Ուկրաինայի նոր նախագահ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նախարարի խոսքով, Մոսկվան հույս ունի, որ Պորոշենկոն վստահության մանդատը կօգտագործի պատերազմը դադարեցնելու համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Օբաման  Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ անձնական զրույցում նրան կոչ էր արել ճանաչել Պյոտր Պորոշենկոյին որպես Ուկրաինայի լեգիտիմ առաջնորդ:

Պորոշենկոն հաջորդ շաբաթ ցրելու է Գերագույն ռադան

загруженноеՈւկրաինա պետության ղեկավարի խորհրդական Օլեգ Մեդվեդևը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ  նախագահ Պորոշենկոն կստորագրի Գերագույն ռադան ցրելու վերաբերյալ հրամանը, հաղորում է  «Радио Свобода»-ն:

Մեդվեդևը պարզաբանել է, որ լրանում է նոր կոալիցիա ձևավորելու 30-օրյա ժամկետը և Ուկրաինայի նախագահը խորհրդարանը ցրելու ու Ռադայի վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու մասին հայտարարելու համար բոլոր օրինական հիմքերն ունի:

Պորոշենկոյի խորհրդականը հայտնել է նաև, որ սեպտեմբերին կհրապարկվելու է քաղաքական, տնտեսական ու սոցիալական խոշոր բարեփոխումների փաթեթը:

Բացի այդ, Մեդվեդևը հաստատել է, որ  վավերացվելու է Ուկրաինայի` ԵՄ-ն ասոցացվելու համաձայնագիրը, որը ստորագրվել է այս տարի, հունիսին:

Պուտինը կհանդիպի Պորոշենկոյի հետ օգոստոսի 26-ին, Մինսկում

811ՌԴ նախագահ Պուտինն ու ՄՄ պետությունների ղեկավարներն օգոստոսի 26-ին կհանդիպեն Մինսկում, Ուկրաինայի նախագահ Պ.Պորոշենկոյի հետ, ասվում է Կրեմլի կայքում:

Հանդիպմանը ներկա կլինի արտասահմանի գործերով ու քաղաքականության անվտանգության ԵՄ գերագույն ներկայացուցիչը Քեթրին Էշթոնը, ինչպես նաև առևտրի ու էներգետիկայի գծով եжրակոմիսարներ Կառել Դե Գյուհթն ու Գյունթեր Էթինգերը:

Կրեմլում նշել են, որ պետության ղեկավարը պետք է երկկողմանի  մի քանի հանդիպումներ ունենա:

Ուկրաինայում 4 զինվոր է զոհվել ապստամբների վրա հարձակումների ընթացքում

ukraine-troopsՉորեքշաբթի օրը ուկրաինական զորքերը շուրջ 100 հարձակում են իրականացրել ապստամբների դիրքերի վրա և ռուսամետ անջատողականներին դուրս մղել արևելյան 3 գյուղերից: Հարձակումների ընթացքում չորս զինվոր է զոհվել:

Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները չորեքշաբթի օրը ավելի ուշ կհանդիպեն Բեռլինում կոնֆլիկտի համար լուծում գտնելու նպատակով, որի հետևանքով ապրիլից ի վեր 400 մարդ է զոհվել:

Ուկրաինայում բախումների թիվն ավելացել է, մինչ երկուշաթի օրն այդքան խախտումներով 10-օրյա հրադադարի ժամկետը լրացել է: Նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել է, որ հետագա խախաղ բանակցությունների համար առաջարկված պայմանները չեն պահպանվել, քանի որ ապստամբները հրաժարվել են զենքերը վայր դնել կամ վերադարձնել գրավված սահմանային անցակետերը:

Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի խոսնակ Անդրեյ Լիսենկոն հայտնել է, որ կառավարական մեքենաների վրա ապստամբների հարձակման հետևանքով երեք զինվոր է զոհվել, իսկ 10-ը՝ վիրավորվել:

 

Անկախ

Ռուսաց լեզուն տարածաշրջանային կարգավիճակից զրկելը սխալ էր.Պորոշենկո

m_945686Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Le Figaro-ն տված հարցազրույցում հայտարարել է, որ ռուսաց լեզուն տարածաշրջանային կարգավիճակից զրկելու մասին  Գերագույն ռադայի փետրվարին ընդունած որոշումը սխալ էր; Նա նշել է, որ Կիևը ռուսաց լեզուն որպես պաշտոնական լեզու կիրառելու դեմ առարկություն չունի:

Իսկ երկրի հարավ-արևելքում հակամարտության մասին խոսելով, Պորոշենկոն ընդգծել է, որ այդ տարածքը ռազմական գործողություններով դժվար թե հնարավոր լինի վերադարձնել: Դրա համար, նա կարծում է, որ այնտեղ պետք է «մտքի ու սրտի համար» պայքար մղել:

Նա խոստացել է պետական ֆոնդից վերականգնել հակամարտության ժամանակ տուժած շենքերն ու սկսել տարածաշրջանի արդյունաբերություան մեջ ներդրումներ կատարել: Ընդ որում, ֆինանսավորումը կկատարվի ԵՄ ու Նահանգների հատկացրած միջոցներից, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Անկախ

Պորոշենկոն Եվրամիության հետ ասոցացման տնտեսական համաձայնագիր է ստորագրել

1344-390x290 (1)Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին ու Մոլդովայի կառավարության ղեկավար Յուրի Լյանկեն տնտեսական համաձայնագիր են կնքել ԵՄ-ի հետ ասոցացման  ու ազատ առևտրի վերաբերյալ, հաղորդում է РБК-ն:

Պորոշենկոյի կարծիքով, համաձայնագիրը «ոչ միայն տնտեսական հարց է, այլև հավատ» եվրոպական երազանքի հանդեպ, որի համար «մարդիկ կյանք ու առողջություն են զոհաբերել»:

«Երբ ինձ հարցրին, թե ինչպիսին է ձեր  նախագահական բարեփոխման մոդելը, ինձ համար շատ հեշտ էր պատասխանելը. ասոցացման համաձայնագիրը: Ամեն ինչ այնտեղ կա:Ու մենք սկսում ենք համաձայնագիրը կատարել անմիջապես: Անմիջապես ստորագրւմից հետո: Վերջին տեսակետը հատկապես կարևոր է այն համատեքստում, որ Ուկրաինան կանգնել է Եվրամիության հետ տնտեսական ինտեգրման ու քաղաքական ասոցացման նույն ուղու վրա: Այն հնարավորությունը, որ ունենք, անպայման կօգտագործենք: Բարեփոխումները հասունացել, գերհասունացել են :

Իր հերթին Եվրոպական խորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպեյը նշել է, որ ոչ վիզային ռեժիմը Եվրոպան ավելի կմոտեցնի Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդովային: «Այդ համաձայնագրերում ոչ մի այնպիսի բան չկա, որը վնասի Ռուսաստանին: Դրանք ուղղված են հետագա զարգացմանն ու ծաղկմանը»,-ասել է նա:

Ուկրաինայի ու ԵՄ համաձայնագրի քաղաքական մասը ստորագրվել է մարտի 21-ին, Բրյուսելում տեղի ունեցած Եվրամիության գագաթնաժողովում:

Պորոշենկոն հանձնարարել է երկրի հարավ- արևելքում խաղաղ բնակչության համար մարդասիրական միջանցք ստեղծել

5391f2eb-0b41-2b2a-0b41-2b25a3c3b832.photo.0Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն կարգադրել է խաղաղ բնակչության համար մարդասիրական միջանցք ստեղծել, որով կարող են երկրի հարավ-արևելքից (որտեղ հիմա ուժային օպերացիա է իրականացվում) մեկնել, հայտնել են պետության ղեկավարի մամլո ծառայությունից: Այդ հարցը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցների , ՆԳՆ-ի, Պաշտպանության նախարարության ու ԱԻ պետծառայությունների հետ:

Մամլո ծառայության հայտարարության մեջ ասվում է, որ պետության ղեկավարը հրամայել է «մեկնել ցանկացող խաղաղ բնակչության համար ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները», որպեսզի նոր զոհեր չլինեն:

Պորոշենկոն կառավարությանն է հանձնարարել մարկանց տեղափոխման կազմակերպումն ու բուժսպասարկումը, ինչպես նաև` խմելու ջրով , սննդով ու դեղամիջոներով ապահովելու համար  շարժական կետերի ստեղծումը:

Տեղի  պետադմինիստրացիաները տեղի ինքնակառավարման մարմինների հետ պետք է ապահովեն ուժային օպերացիայի շրջանից հեռացած մարդկանց տեղավորումը:

Անկախ

Պորոշենկոն երդվել է որպես Ուկրաինայի նախագահ

petro-poroshenkoՇաբաթ օրը տեղի ունեցավ Պյոտ Պորոշենկոյի երդմնակալության արարողությունը որպես Ուկրաինայի նախագահ:

Պորոշենկոն խոստացել է պաշտոնը զբաղեցնելուց անմիջապես հետո ամբողջական նախագիծ ներկայացնել երկրում տիրող թշնամական վիճակը վերջացնելու համար՝ ներառյալ ապստամբներին ներում շնորհելը, ինչպես նաև արտահերթ շրջանային ընտրությունների կազմակերպում արևելքում:

Պուտինը մերժել էր Կիևի և Արևմուտքի պնդումները, որ Ռուսաստանը ապստամբություններ է հրահրում Ուկրաինայի արևելյան շրջաններում և ուրբաթ օրը հայտնել է, որ Պորոշենկոն պետք է առանց միջնորդների բանակցի արևելքի ներկայացուցիչների հետ:

Պորոշենկոն հայտարարել է, որ ինքը հույս ունի, որ Ռուսաստանի խորհրդարանը չեղյալ կհամարի Ուկրաինայի տարածքում ռազմական ուժ կիրառելու վերաբերյալ Պուտինին տրված թույլտվությունը:

ԶԼՄ.Պորոշենկոն մտադիր է Ուկրաինայում ճգնաժամը կարգավորել 3 ամսում

Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն մտադիր է երկրում ստեղծված ճգնաժամը կարգավորել 3 ամսում, իսկ երդմնակալությունից հետո մտադիր է  հակամարտությունների կենտրոն` Դոնբաս այցելել` իրավիճակը շտկելու իր պլանը ներկայացնելու նպատակով: Դրա մասին այսօր գրել է  «Կոմերսանտ» թերթը` հղում անելով Պորոշենկոյին շրջապատող աղբյուրներին:

538f3ae4-4b94-4e72-4b94-4e7da69780f9.photo.0Պորոշենկոն մտադիր է ճգնաժամը կարգավորելու խաղաղ ծրագիր ներկայացնել ու հունիսի 7-ին նշանակված երդմնակալության ժամանակ մեծ համաներում առաջարկել: Նա հայտնել է, որ մտադիր է ապակենտրոնացում անցկացնել ու տեղեկացրել է, որ այդ պլանի մշակման շուրջ բանակցություններ է վարում ԵՄ-ի, Կանադայի ու ԱՄՆ-ի հետ:

ԱԳ նախարարի նախկին առաջին տեղակալ Ալեքսանդր Չալին թերթին պատմել է, որ  ճգնաժամի կարգավորման պլանում «3 ուղղություններ են ուրվագծվում». երկրի ներսում համաձայնության ձեռքբերման խաղաղ միջոց, ժնևյան կամ ավելի ներկայացուցչական ձևաչափում միջազգային երկխոսության օրակարգ, կոնկրետ քայլեր Ռուսաստանի հետ երկկողմ բանակցություններում: Միջազգային երկխոսության շրջանակներում Պորոշենկոն հույս ունի ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև  քաղաքական պլանում  ու Բրյուսելի ու Մոսկվայի միջև ` տնտեսական փոխզիջման հասնել:

« Միայն այս 3բաղկացուցիչները հաշվի առնելով կարելի է հասնել ապաէսկալացիայի, կարգավորել իրավիճակն Ուկրաինայի ներսում ու նրա շուրջ»,-պարզաբանել է նախկին դիվանագետը:

Անկախ

Օբաման Լեհաստանում կհանդիպի Պորոշենկոյի հետ

33310-390x290ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որն այցով գտնվում է Լեհաստանում,  այսօր  Վարշավայում հանդիպելու է Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ:

«Հիմնականում մենք կկենտրոնանանք Ուկրաինայի ժողովրդին ու կառավարությանը մեր աջակցության,  ՆԱՏՕ-ի մոդեռնիզացման ու ամրապնդման մեր ջանքերին, եվրոպական էներգետիկ անվտանգության դիվերսիֆիկացման ու  առևտրի և ներդրումների տրանսատլանտյան գործընկերային  համագործակցության բանակցությունների վրա»,-լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը:

Նախօրեին Օբաման, գտնվելով Վարշավայում, հայտարարեց, որ չնայած ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու պատրաստակամությանը, Վաշինգտոնը շահագրգռված է Մոսկվայի հետ լավ հարաբերությունուններ ունենսլու մեջ:

Անկախ

Տուրչինովը Պորոշենկոյին նախագահ, իսկ Կլիչկոյին` Կիևի քաղաքապետ է հայտարարել

o_929553Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է ընտրական հանձնաժողովների կազմած արձնագրությունները 100%-ով: Մայիսի 25-ին կայացած նախագահական ընտրություններում ձայների մեծամասնություն է ստացել Պյոտր Պորոշենկոն:

Իսկ Կիևի ընտրություններում հաղթանակ է տարել «Հարված» կուսակցության ու խորհրդարանական նույնանուն ֆրակցիայի առաջնորդ Վիտալի Կլիչկոն,` հավաքելով ընտրողների ձայների ավելի քան 56%-ը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Անկախ

Ընտրություններին հաջորդած իրադրությունը կանխատեսելի էր

Ուկրաինայում անցկացվեցին նախագահական ընտրություններ. արդյունքում «Շոկոլադի թագավոր», միլիարդատեր գործարար Պյոտր Պորոշենկոն ընտրվեց Ուկրաիայի նախագահ՝ ստանալով ընտրողների ձայների 57.31 %-ը։

pmge4fjq2

Գաղտնիք չէ, որ Արևմուտքը շահագրգռված էր ընտրությունների շուտափույթ անցկացման ու արդյունքների ճանաչման մեջ. այս մասին էին վկայում նաև հայ քաղաքագետները. մասնավորապես՝ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Ուկրաինայում ընտրությունների այս կամ այն կերպ անցկացումը արդեն հաջողություն էր համարում  առկա ճգնաժամի պայմաններում:   Պարզ էր նաև, որ Ուկրաինայի բոլոր հատվածներում ընտրությունների անցկացման համար չկային անգամ նվազագույն անհրաժեշտ պայմաններ, չէին անցկացվում ընտրարշավներ, շատ շրջաններ վերահսկվում էին զինյալների կողմից, և նման պարագայում բնականոն ընտրությունների մասին խոսելն ավելորդ է:

Արևմուտքը սպառնում էր Ռուսաստանին ավելացնել պատժամիջոցները, եթե Ռուսաստանը չճանաչեր  ընտրությունների արդյունքները, իսկ  Գերմանիայի արտաքին գործերի նախարարը շեշտում  էր Ուկրաինայի նախագահական ընտրությունների արդյունքների` բոլորի կողմից ընդունման կարևորությունը՝ նշելով, որ իր կարծիքով Ռուսաստանը չի ցանկանում միջազգայնորեն մեկուսացվել:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, սակայն,  հայտարարեց, որ «Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի հետ երկխոսության»՝ նշելով, որ Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Ուկրաինայում անցկացված նախագահական ընտրություններին՝ չնայած նրան, որ ընտրությունները ոչ բնականոն հունով են անցկացվել ու բոլոր թեկնածուների համար պայմանները հավասար չէին, եղել են թեկնածուներին վախեցնելու, բռնությունների դեպքեր։

Ռուսաստանի արտգործնախարարը հայտնեց, որ հաղթող Պորոշենկոն, հուսով է, չի նպաստի Կիևում արևելյան շրջանների նկատմամբ արմատական տրամադրությունների տարածմանը՝ ավելացնելով. «Գլխավորը, հավանաբար, ներկա իշխանությունները հարգանքով վերաբերեն իրենց քաղաքացիներին, նպաստեն կոմպրոմիսային համաձայնությունների ձեռքբերմանը, որը հաշվի կառնի բոլոր քաղաքական ուժերի, էթնիկ, կրոնական խմբերի շահերը»։   Նշենք նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, սակայն, ընտրություններից հետո արդյունքների վերաբերյալ հայտարարություն չի արել, սակայն մայիսի 23-ին նշել է, որ Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում «ուկրաինական ժողովրդի յուրաքանչյուր ընտրությանը» և կաշխատի նոր իշխանական կառույցների հետ։ Պուտինը նշեց նաև, որ խելամիտ կլիներ հանրաքվե անցկացնել, փոխել Ուկրաինայի Սահմանադրությունը և հետո միայն ձևավորել իշխանությունները, այդ թվում՝ ընտրել նոր խորհրդարան ու նախագահ։

Պարզ է մեկ բան` միանշանակ չենք կարող ընկալել Պուտինի հայտարարությունները և դրանք նորովի մեկնաբանվելու հնարավորություն ունեն։

Փոխարենը, ինչպես կանխատեսվում էր, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շտապել է շնորհավորել  Ուկրաինայի ժողովրդին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու առթիվ և հայտարարել է հաղթողների հետ աշխատելու պատրաստակամության մասին։

Որքանո՞վ սա կլուծի Ուկրաինայում առկա ճգնաժամը, ցույց կտա ժամանակը։  Ամեն դեպքում, ըստ քաղաքագետների՝  ընտրությունների անցկակցմամբ Ուկրաինայում իրավիճակը  չենք կարող լիովին համարել կարգավորված, սրան կհետևեն նոր իրադարձություններ, որոնք ցույց կտան անցկացված նախագահական ընտրությունների դերը Ուկրաինայում իրավիճակի հնարավոր հանգուցալուծման հարցում։

Արմինե Ավետիսյան

Պորոշենկոն ցանկանում է վերադարձնել Ղրիմը

5eab7077ee067289cfea7003a732b3d7-390x290«Մենք կունենանք միացյալ ունիտար, ոչ թե ֆեդերատիվ կայսրություն: Դա իմ նախագահական ծրագրի հենակետն է»,ասել է Ուկրաինայի նախագահական մրցավազքի առաջատար Պորոշենկոն:

Ապագա նախագահը մտադիր է  Ռուսաստանի դեմ հայցով դիմել միջազգային դատարաններ, այդ թվում` մարդու իրավունքների գծով:

Ուկրաինայում  ԿԸՀ-ի ` քվեաթերթիկների մեծ մասի մշակման տվյալներով, Պորոշենկոն հավաքել է ձայների 53%-ը:

Անկախ

Կլիչկո.Սահակաշվիլին կարող է Պորոշենկոյի խորհրդականը դառնալ

5382d766-e38e-c06e-e38e-c06170326880.photo.0Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ու Վրաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Կախա Դենդուկիձեն կարող է Պետր Պորոշենկոյի  թիմ մտնեն որպես նախագահի խորհրդականներ:

Դրա մասին երկուշաբթի տեղի հեռուստատեսությամբ հայտնել է ՀԱՐՎԱԾ կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն, որին բոլոր էքզիտ-պոլերը Կիևի քաղաքապետի հաղթող են համարում:

«Վրաստանը մեզ համար օրինակ է: Ես խոսել եմ այդ թեմայով շատերի հետ: Խոսել եմ Սահակաշվիլու հետ.նա իր ծառայություններն է առաջարկել, խոսել եմ Դենդուկիձեի հետ ու վստահ եմ, որ նրանցից յուրաքանչյուրը կարող է օգնել (Ուկրաինայի նորընտիր նախագահին), եթե դրա անհրաժեշտությունը լինի»,-ասել է Կլիչկոն: