Երբ տղամարդը ցանկանում է, բայց ոչինչ չի ստացվում.Սեռական կարողության խանգարման պատճառները

problemՍեռական կարողության խանգարումը` իմպոտենցիան, ժամանակակից բժշկությունն անվանում է էրեկտիլ դիսֆունկցիա, այսինքն՝ գրգռվածության խանգարում: Ուրոլոգ Դավիթ Ներսիսյանը բժշկական փորձով գիտի, թե ինչ է իմպոտենցիան և ինչպես բուժել այն:

Ոչ այնքան հիվանդություն, որքան սինդրոմ

– Իմ պատկերացմամբ, իմպոտենցիան ավելի շատ ոչ թե հիվանդություն է, այլ սինդրոմ, որը պայմանավորված է մի շարք գործոններով: Պատճառները շատ են՝ հոգեբանականից մինչև օրգանական: Ապացուցված է, որ օրգանական գործոնը գերակայում է հոգեբանականին: Եթե հոգեբանական գործոնը կախված է որոշ հոգեբանական խնդիրներից, օրինակ՝ կնոջ և տղամարդու սեռական անհամատեղելիությունից, սթրեսային վիճակից, ապա օրգանական գործոնն ավելի լուրջ է, անոթների ախտահարման հետևանք է,- ասում է Դավիթ Ներսիսյանը:- Տղամարդու առնանդամի գրգռումը սեքսուալության առավել բնորոշ դրսևորումն է՝ որպես սեռական մերձեցման պայման: Սերմնաժայթքումն ապահովում է սեռական ակտիվության կենսաբանական նպատակը՝ սերմնահեղուկի արտազատումը: Սեռական կյանքի բնականոնությունը մեծապես կախված է հոգեկան աշխարհից, որով պայմանավորված է զուգընկերոջ ընտրությունը և սեռական ակտիվության աստիճանը:

Մեր այն հարցին, թե ում կարող է սպառնալ իմպոտենցիան, բժիշկը նշում է.
– Իմպոտենցիան կարող է սպառնալ ցանկացած տարիքի տղամարդու՝ 20-ից մինչև 70 տարեկան: Բայց առավել թիրախային խումբը 35-50 տարեկաններն են:

Անշուշտ, մեզ հետաքրքրում էին նաև իմպոտենցիայի առաջացման հիմնական պատճառները:
– Ասեմ, որ հիմնական պատճառներն են շաքարախտը, հիպերտոնիկ, սրտային հիվանդությունները, այսինքն՝ այն հիվանդությունները, որոնք ախտահարում են անոթները: Ախտահարված անոթները նվազեցնում են նաև փոքր կոնքի օրգանների սնուցումը՝ հետզհետե հանգեցնելով իմպոտենցիայի: Էրեկտիլ դիսֆունկցիայով մարդկանց սեռական կյանքը թերի է, քանի որ առնանդամը բավարար չի պնդանում, որպեսզի տեղի ունենա սեռական ակտ: Կարելի է սրանից խուսափել: Օրվա ընթացքում պետք է ավելի շատ ոտքի վրա լինել: Սպորտով զբաղվելն ուղղակի պարտադիր պայման է: Որքան մարդը շարժման մեջ է, այնքան արյունն ակտիվ է շրջանառվում, ու խնդիրներ չեն առաջանում: Իսկ ճարպային կուտակումները, օրինակ, հանգեցնում են հորմոնային հարաբերակցության խախտման. տղամարդու արյան մեջ սկսում են նվազել արական հորմոնները, և հակառակը՝ ավելանում են իգական հորմոնները:

Ուրոլոգն ասում է, որ տղամարդը պետք է հրաժարվի ծխախոտից, բայց չի բացառում խմիչքը, խրախուսում է միայն չափի մեջ խմիչքի օգտագործումը: Ներսիսյանը բժշկական փորձով գիտի, որ օրական մեկ-երկու բաժակ չոր գինին կամ կոնյակն օգտակար են:

Պարոն Ներսիսյանին խնդրեցինք նաև մի քանի խորհուրդ տալ, որոնք կօգնեն թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց:
– Գիտեք, սեռական հարաբերությունները պետք է բնականոն լինեն: Գերադասելի է շաբաթական ունենալ երկու-երեք հարաբերություն: Իսկ եթե ամեն օր է լինում, ապա ավելի լավ: Պետք է անկեղծ ասեմ՝ շատ բան որոշում է նաև զուգընկերուհին, քանի որ կինը կարող է առողջ տղամարդուն իմպոտենտ դարձնել և հակառակը՝ հանել այդ դրությունից: Պարզապես կինը պետք է շատ մտերիմ լինի տղամարդուն: Վստահեցնում եմ՝ նա կարող է բուժել ամուսնուն նույնիսկ առանց բժշկի միջամտության: Նման դեպքեր պատահել են:

Մեր այն հարցին էլ, թե արդյոք այս հիվանդությունն ազգային պատկանելություն ունի, պարոն Ներսիսյանը պատասխանեց.
– Այս հիվանդությունը ազգային հատուկ հակվածություն չունի. չկա վիճակագրություն, որ հստակեցներ՝ հայ տղամարդկանց էրեկցիայի խանգարման դեպքե՞րն են ավելի շատ, թե՞, ասենք, ռուսներինը: Սա զուտ կենսաբանական խնդիր է: Ազգային խառնվածքն աննշան ազդեցություն ունի. հայ տղամարդիկ տաքարյուն են, ինչը հիվանդության հակվածությունը կարող է փոքր-ինչ թուլացնել:

Բուժել եմ ինքնուրույն

Մեր զրուցակիցը` 29-ամյա Կարինե Դ.-ն (անունը փոխել ենք հերոսուհու խնդրանքով,- հեղ.), ասում է, որ համատեղ ամուսնական կյանքում դժվարություններ շատ է կրել: Ըստ Կարինե Դ.-ի՝ ամուսնության առաջին տարին դեռ չէր բոլորել, որ կանգնեց ֆիզիոլոգիական մի բարդ խնդրի առաջ: Հասկացավ, որ ամուսինը խուսափում է իրենից:
– Մենք շատ օրինակելի զույգ ենք: Մեր բոլոր ընկերները հենց մեզնից են օրինակ վերցրել, ավանդական, իսկական հայկական ընտանիք ենք,- ասում է Կարինեն:- Ես, ճիշտն ասած, չէի կարողանում հղիանալ, ու ինքս ինձ անընդհատ հարց էի տալիս՝ միգուցե Աստված ինձ այսպես է ստեղծել, իսկապես տառապանքի մեջ էի: Ընկերուհուս խորհրդով դիմեցի գինեկոլոգին: Նա ինձ ստուգեց ու ասաց՝ ամուսնուցդ է: Շատ երկար ժամանակ պահանջվեց, որ ուժ հավաքեմ ու ամուսնուս ասեմ այդ մասին:
Կարինեի հարցերն ամուսնուն ամենևին էլ անակնկալի չեն բերում, նա ասում է, որ ինքը պրոբլեմ ունի ու չի ցանկանում դրանով ծանրաբեռնել նաև կնոջը:
– Մենք շատ համերաշխ էինք ապրում, բայց ես մի բան հստակ հասկացա, եթե ամուսիններն անհամատեղելի են անկողնում, ամենաերջանիկ թվացող զույգն էլ վտանգի տակ է: Դիմեցի ամենամտերիմ ընկերուհուս: Եթե նա չլիներ, վստահ եմ՝ հիմա մեր ընտանիքը չէր լինի: Նա ինձ մի քանի խորհուրդներ տվեց, թե ինչպես կարելի է գերգրգռել տղամարդուն,- ասում է Կարինեն:

Եվ երբ ամուսինը գնացել է ուրոլոգի մոտ, բժիշկը զարմացել է: Նա լրիվ բուժվել է:
– Անցավ մի քանի ամիս, և ես հղիացա: Որ հիմա հիշում եմ, ուղղակի աներևակայելի հեքիաթ է թվում,- ասում է Կարինեն,- ես հիմա գիտեմ, թե որն է իսկական երջանկությունը: Մենք ճիշտ է՝ լավ ենք ապրել, բայց շատ ու շատ դժվարություններ էլ ենք ունեցել, անհաջող իրավիճակներ, որոնց կենտրոնում ամուսինս էր: Պատկերացրեք` իր այդ վիճակն իրեն այնքան էր անհանգստացնում, որ մի պահ զգացի՝ կամ նարկոման է դառնալու, կամ էլ՝ հարբեցող: Ամուսինս այն ժամանակ շատ նյարդային էր, պահի տակ կորցնում էր իրեն, բայց մենք միասին հաղթահարեցինք դա: Ընկերուհիներ ունեմ, որոնց արդեն ես եմ խորհուրդ տալիս, որովհետև լավ գիտեմ, թե ինչ է դա, երբ տղամարդը ցանկանում է քեզ, բայց ոչինչ չի ստացվում:

Կարինեն հիմա երկու երեխա ունի:

Հոգեբանի միջամտությունը կարևոր է
Հոգեբանական գիտությունների թեկնածու, բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ Արամ Մկրտչյանը տարիների ընթացքում ուսումնասիրել է այն հիվանդությունները, որոնք բժիշկների համար անհաղթահարելի են: Եվ այդ շարքի առաջին հորիզոնականներում է նաև էրեկտիլ դիսֆունկցիան:
– 2010 թ. Ֆրանսիայում մի հետաքրքիր գիտաժողովի էի մասնակցում, հոգեբաններն ասում էին, որ էրեկտիլ դիսֆունկցիան միմիայն բժշկությանն է վերաբերում, հոգեբաններն այստեղ տեղ չունեն: Բայց ես շատ պրոֆեսիոնալ բժիշկ-ուրոլոգների, սեքսապաթոլոգների հետ զրույցների ժամանակ հասկացա, որ այս թեման իսկապես գիտական որակավորման խնդիր ունի,- ասում է հոգեբանը:- Սկսեցի բավական լուրջ հետազոտություններ իրականացնել ու շատ կարճ ժամանակում հասկացա, որ շատերն են տառապում այս հիվանդությամբ: Այս հիվանդությունը չի կարող բուժել անգամ ամենապրոֆեսիոնալ բժիշկը, այն կարող է բուժել միմիայն լավ հոգեբանը կամ տղամարդու զուգընկերուհին:

Արամ Մկրտչյանը փորձով գիտի, որ խնդիրը զուտ հոգեբանական է, և զույգերը անգամ, առանց մասնագետների դիմելու, կարող են ինքնուրույն հաղթահարել:
– Դեպքեր են եղել, երբ տղամարդիկ եկել են, դժգոհել են, բայց վախեցել են իրենց կանանց ասել այդ մասին՝ մտածելով, որ նրանք գուցե չկարողանան ընկալել,- նշում է հոգեբանը,- բայց դեպքեր էլ են եղել, երբ զույգերը բաժանվել են, և այդպես էլ կինը չի իմացել բաժանման իրական պատճառը: Եթե ամուսինները ցանկանում են համերաշխ ու ներդաշնակ ապրել, պետք է շատ մտերիմ լինեն իրենց կանանց հետ: Շատ դեպքերում կողակից կինը կարող է հրաշքներ գործել, բայց կարող է անել նաև հակառակը:

Հոգեբան Արամ Մկրտչյանի դիտարկմամբ՝ ամուսնությունների երկարակեցության գաղտնիքը միմիայն ներդաշնակ կյանքն է:

 

 Անկախ

 

Վե՛րջ դրեք կաղամբների և թռչունների գաղափարախոսությանը. սեքսապաթոլոգ

վրեժ«Ընտանիքը նույնպես համակարգ է, և որքան էլ թվում է, թե հայկական ընտանիքը մատչելի ու տեսանելի է, բայց հայկական ընտանիքը փակ համակարգ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով ընտանիքի հոգեբանական և սեռական առողջության մասին, ասաց հոգեբան Խաչատուր Գասպարյանը` ընդգծելով, որ ընտանիքի հոգեկան առողջության մեջ շատ կարևոր է ընտանիքի անցյալը: Եթե ընտանիքի անդամներից մեկը որևէ հոգեկան, առողջական խնդիր է ունենում, դա ազդում է ընտանիքի բոլոր անդամների՝ հատկապես երեխաների վրա:

Նա նշեց, որ երեխան ընտանիքում առկա խնդիրը կարող է ներկայացնել հոգեկան կամ մարմնական հիվանդության միջոցով:

ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ, սեքսապաթոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանը համաձայն է , որ երեխայի ապագայի վրա մեծ ազդեցություն է թողնում նրա ընտանիքը և դաստիարակության ձևերը. «Հետազոտությունները ցույց են տալիս՝ հոգեբանական և սեռական որոշ խնդիրներ ունեցող երեխաների մեծ մասն այնպիսի երեխաներն են, որոնք դաստիարակվում են ոչ լիարժեք ընտանիքներում: Նման երեխաները կարող են ապագայում ունենալ բազմաթիվ բարդույթներ և դրանից առաջացած խնդիրներ»:

Վրեժ Շահրամանյանը կարևորում է նաև սեռական դաստիարակությունը:  ՛՛Սեռական դաստիարակությունը ընդհանուր դաստիարակության մի ճյուղն է: Սեռադաստիարակության բացթողումների հետևանքով երեխաների մոտ առաջանում են խնդիրներ. նա լինում է բարդույթավորված և սկսում է խուսափել շփումից, դա ազդում է նաև նրա հետագա անձնական կյանքի վրա: Պետք է վերջ դնել կաղամբների և թռչունների գաղափարախոսությանը,-ասաց նա, հավելելով,-կա մի սեռական խանգարում, որը կոչվում է վագինիզմ, այն ավելի շատ բնորոշ է հայերին: Վերլուծելով կանանց սեռական խանգարումները՝ պարզվում է, որ պատճառը սխալ սեռական դաստիարակությունն է: Ընտանիքի մթնոլորտից է կախված երեխայի ապագան»,- ասաց սեքսապաթոլոգը:

 

Սեքսով զբաղվողներն ավելի հաջողակ են

ամուսիններՈրքան հարուստ է մարդու սեռական կյանքը, այնքան նա շատ գումար է վաստակում:
Գերմանացի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ սեռական կանոնավոր կյանքն ու հաջողությունը սերտորեն փոխկապված են: Մասնագետներն այդ երևույթը բացատրում են նրանով, որ եթե օրգաններից մեկն ակտիվ է աշխատում, վերին կիսագունդը նույնպես ակտիվ է: Հետազոտությունը կատարվել է 26-50 տարեկան անձանց շրջանում, և պարզվել է, որ նրանք, ովքեր շաբաթը չորս անգամ սեռական հարաբերություն են ունենում` մոտ 5-15 տոկոսով ավելի շատ են վաստակում, քան նրանք, ովքեր սեռապես ակտիվ չեն: Իսկ սեռական կյանքի բացակայության մասին խոսք անգամ լինել չի կարող: Այդ անձինք մոտ 3-20 տոկոսով ավելի քիչ են վաստակում, քան սեռապես ակտիվները:
Պարզվում է՝ այդ մասին խոսվել է նաև մեկ դար առաջ, բայց կարծիքները հակասական են եղել: Առաջ պնդում էին, որ կարիերա ունեցող, հարուստ կանայք չեն կարող միաժամանակ հարուստ սեռական կյանք ունենալ, քանի որ նրանց կենսաէներգիան սահմանափակ է: Այսօր ևս կան մարդիկ, որոնք նույն կերպ են մտածում: Բայց ամերիկացի սեքսոլոգները պնդում են, որ դա ճիշտ չէ, գլխապտույտ հաջողությունը սերտ կապված է հարուստ սեռական կյանքի հետ:
Սոցիոլոգ Ա. Մասլոուի «Պահանջմունքների բրգի» համաձայն, մինչ հաջողության և ինքնակատարելագործման հասնելը, մարդը պետք է բավարարի առաջնային պահանջմունքները (սնունդ, ջուր, քուն, շնչառություն, արտաթորանք, սեռական հարաբերություն): Եթե դրանց հերթականությունը խախտվում է` մարդը դժվարությամբ է հասնում բարձունքի ու հաջողության: Այդ կարծիքին է նաև սեքսոլոգ Յուլյա Վառան, որի կարծիքով` սեռական ակտիվ կյանք ունեցողները հաջողության հասնելու, շատ գումար վաստակելու, փայլելու, մարդկանց դուր գալու և կապեր հաստատելու ավելի լայն հնարավորություններ ունեն: «Այնպես որ, գումար վաստակեք և ձեր սեռական կյանքը կվերադասավորվի», – եզրափակել է մասնագետը:
Գիտնականներն այդ փաստը բացատրում են նրանով, որ սեռական էներգիան ուղղվում է ստեղծագործական կողմ: Եվ եթե մարդիկ կարողանան լիբիդոն՝ սեռական էներգիան, ուղղել այլ կողմ՝ սուբլիմացնելով այն, կարող են ապրել և ստեղծագործել: Բայց և այնպես, կայուն սեռական կյանք ունեցողներն ավելի առողջ են, ինքնավստահ, ավելի քիչ են տառապում շաքարախտով, նևրոզներով, դեպրեսիայով և այլ հիվանդություններով:
Նապոլեոն Հիլլի «Մտածիր և հարստացիր» գրքում նշված է, որ սեռական ցանկությունը մարդու կյանքում ամենահզոր ուժն է: «Մղված այդ ցանկությունից` մարդու երևակայությունը հասնում է գագաթնակետի, նա դառնում է ավելի քաջ, համառ և ինքնավստահ: Սերն ու կիրքը մարդուն կարող են տանել անհավանական բարձունքի»: Մյուս կողմից` կան մշակույթներ, երկրներ, որտեղ սեքսի մասին խոսելն ամոթ է:
Լոնդոնի Քինգ քոլեջի մասնագետների հավաստիացմամբ, սեռական կյանքը կապված է նաև խելացիության հետ: Խելացի կանայք, որոնք նախանձելի կարիերա ունեն, կարող են պարծենալ սեռական հարուստ կյանքով, սակայն տարբեր զուգընկերների հետ: Հետազոտության հեղինակ Թիմ Սպեկտրը նշում է, որ խելացի կանայք նույնիսկ կրկնակի օրգազմ են ապրում և հաճախ են կարողանում զարմացնել իրենց զուգընկերներին: «Պատճառն այն է, որ էրոտիկ հարուստ պատկերացումներ ունեն», – նշել է մասնագետը:
Որքան էլ կյանքը լարված լինի, չպետք է մոռանալ սեռական կյանքի մասին, քանի որ դա մեր առողջության մի մասն է: Այնպես որ, մտածելու փոխարեն պետք է գործել և կանոնավոր սեռական հարաբերություն ունենալ:
Ելենա Չոբանյան

Ձախլիկները հինգ անգամ ավելի մեծ բավականություն են ստանում

ձախլիկՎերջերս կատարած հարցման համաձայն ձախլիկները անկողնում իրենց ավելի վստահ են զգում  քան աջլիկները: Մոտավորապես ձախլիկների  85% լիովին բավարարված են իրենց սեքսուալ կյանքից  և միայն մարդկանց 15% -ը, որոնց “հիմնական” ձեռքը աջն է, կարողացել էին ասել, որ սեքսի հետ խնդիր չունեն, հաղորդում է ,  Mirror-ը:

Հարցումը կատարել է սեքս խաղալիքներ արտադրող ընկերությունը, որի ներկայացուցիչները  պատրաստվում են իրենց նոր Dextrus արտադրանքը փորձարկել:Իսկ դա ինչ է, չի պարզաբանվում, ամենայն հավանականությամբ դրանից հարկավոր է օգտվել ձեռքերով: Ստացվում է, որ այնպիսի հայտնի ձախլիկներ, ինչպիսին են  Անջելինա Ջոլին, Մարկ Ուոլբերգը և Ջանետ Ստրիտ-Պորտերը ավելի մեծ բավականություն են ստանում ինտիմ մտերմությունից, քան իրենց աջլիկ գործընկերները:

Այդ պնդումը նաև հաստատում է  անցյալ տարվա մի հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ մոր արգանդում ձախլիկները  ստանում են տեստաստերոնի ավելի մեծ “լիցք” քան աջլիկները:Հնարավոր է, որ այդ պատճառով են ավելի ակտիվ անկողնում: Ըստ վիճակագրության երկրագնդի բնակչության  10-14% -ը ձախլիկ է, ընդ որում  նրանց մեջ տղամարդիկ երկու անգամ ավել են քան կանայք:

Անկախ

Սեքսը եկեղեցում, դատարանի դահլիճում, ոստիկանության մեքենայի կապոտին…

o_903295 (1)Վերջերս Մեծ Բրիտանիայում սկանդալ էր բորբոքվել.երիտասարդ զույգին  սեքսով զբաղվելուց բռնացրել էին մանկական ժամանցի կենտրոնում:  Mirror հրատարակությունը նման մի քանի դեպքեր է հավաքել: Պարզվել է, որ սուր զգացումների սիրահարները, պատրաստ են սեքսով զբաղվել անգամ եկեղեցում կամ էլ ոստիականության մեքենայի կապոտին, գրում է .vesti.ru:

Նյուքասլի քաղաքային պատը

Անցած ամռանը Նյուքասլից երիտասարդ զույգին բռնացրել են քաղաքային աշտարակի վրա սեքսի ժամանակ: Տեսահոլովակը` “դեպքի վայրից” տեղադրվել է նույնիսկ թվիթերում ու արագ վերածվել է ինտերնետ սենսացիայի: Զույգը ստիպված էր տուգանք վճարել հասարակական վայրում ցանկասիրությանը տրվելու համար:

Ճարտարապետական հուշարձաններ

2009-ի աշնանը մերկ զույգին նկատել են ժամացույցի 105-ամյա աշտարակի վրա` Սիդնեյի շրջաններից մեկում: Աշտարակի դիմաց հյուրանոց է տեղակայված, որի կենվորները կարողացել են հետևել մանրամասներին: Իսկ հրապարակային սեքսի պատահական վկաները լուսանկարներ են արել, ու հրապարակել աշխարհի տարբեր ԶԼՄ-ներում:

Եկեղեցի

Իտալական Չեզենա քաղաքում զույգը սեքսով  է զբաղվել առավոտյան պատարագի ժամանակ, խոստովանության խցում: Կանչով տեղ հասած ոստիկանությունը տուգանել է հարբած զույգին անպարկեշտ վարքի պատճառով:

Դատարանի դահլիճ

Ամերիկացի դատավոր Դոնաo_903290 (1)լդ Թոմփսոնը ձերբակալվել է այն ժամանակ, երբ նրան բռնացրել են ձեռնաշարժության պահին: Տղամարդը, որն ի դեպ, զբաղեցնում է գերագույն դատավորի պաշտոնը, չափազանց ձանձրալի դատալսման ժամանակ որոշել էր փոքր ինչ շեղվել “ցրվել”: 2006-ին նա հեռացվեց աշխատանքից 4 տարով ու զրկվեց իրավաբանի կոչումից:

Ոստիկանական ավտոմեքենայի կապոտ

Ոմանց համար սեքսով հասարակական վայրում զբաղվելը բավարար չափով վտանգավոր չի թվում: Նրանց պետք է, որ մոտակայքում ոստիկաններ լինեն: Ըստ երևույթին հենց այդպես էր մտածում զույգը` Նիդեռլանդներից, որը սիրով էր զբաղվում ոստիկանական ավտոմեքենայի կապոտի վրա: Իսկ մեքենան, ի դեպ, դատարկ չէր: Օրենքի պահապանները ցնցված էին  մեքենայի նման “շահագործումից”: Կարևորը` ոչ ոք չտուժեց: Ոստիկանները դուրս գալով մեքենայից, զույգին խնդրեց սիրո համար մեկ այլ վայր ընտրել:

Անկախ

Սերը դագաղի մեջ

tupma_475_280Դոմինիկյան հանրապետությունում տղամարդուն սիրային անսովոր խաղերի համար դատապարտել են 6 ամսվա բանտային կալանքի: Ոստիկանություն բողոք էին ներկայացրել հարևանները: Իրավապահները տեղում հատնաբերեցին տղամարդու զուգընկերուհուն` ծեծված դեմքով` դագաղի մեջ պառկած:

Կնոջ ցուցմունքի համաձայն, սիրեկանը ստիպել է սեքսով զբաղվել դագաղի մեջ: Դիմադրության դեպքում նա կնոջ նկատմամբ ֆիզիկական ուժ է գործադրել: Կնոջը հոսպիտալացրին: Դատարանը տղամարդուն մեղավոր ճանաչեց ու  Դոմինիկյան հանրապետության La Victoria բանտ ուղարկեց` վերադաստիարակման:

Ֆրանսիացի աշխարհագրագետներն ստեղծել են սեռական ակտիվության համաշխարհային քարտեզ

1Ֆրանսիացի աշխարհագրագետները ստեղծել են սեռական ակտիվության համաշխաՈ՞ր երկրի մարդիկ են ամենաանհավատարիմը: Որտե՞ղ է ավելի շատ տարածված երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունները: Ֆրանսիացի աշխարհագրագետները փորձել են պատասխանել այս և այլ հարցերին սեռական ակտիվության քարտեզի վրա:

«Սեռական ակտիվությունը գոյություն ունի ամեն տեղ` դրսում` պատերի տակ, էկրաններին, նորությունների ժամանակ և այլն»,-ասել է Ֆրանսիայի ազգային գիտահետազոտական կետրոնի տնօրեն Նադին Կատանը:
«Մենք ցանկանում էինք դա բացահայտել համաշխարհային համատեքստով»,-ասել է նա` հավելելով, որ հետազոտությունը տևել է 18 ամիս:
Քարտեզի տվյալներով ամենաանվատարիմ մարդիկ փարիզցիներն են:
Տեղեկատվության համաձայն` իրենց զուգընկերներին դավաճանող մարդկանց մեծամասնությունn ունեն բարձրագույն կրթություն, նրանցից 22 տոկոսը աշխատում է ֆինանսական, բանկային և ապահովագրության ոլորտում:
Եվրոպայում բրիտանացիները, նորվեգացիները և շվեդները հայտնի են` որպես սեքս խաղալիքների ակտիվ օգտագործողներ: Մարմնավաճառության, սեռական բռնության և խտրականության դեմ պայքարի համար Բրազիլիան, Եգիպտոսը, Ճապոնիան և Մեքսիկան կիրառում են այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են կանանց համար առանձին ավտոբուսներ օգտագործելը և այլն:

Սեքսը վերածվում է անցյալի մնացուկի

ol3001369040998Մեր ժամանակակիցներից շատերի համար սեքսը այնքան հոգնեցուցիչ ու անհետաքրքիր զբաղմունք է դարձել, որ երիտասարդների կեսը` 16-34 տարեկան, խոստովանում է, որ մեծ ուրախությամբ կզբաղվի էլեկտրոնային փոստի պարունակությամբ, փոխանակ տրվելու  մարմնական վայելքի:

Մեծ Բրիտանիայում անցկացված սոցիոլոգիական հարցման յուրաքանչյուր 10-րդ մասնակիցը խոստովանել է, որ ամեն օր անկողնում անցկացրած ժամանակն օգտագործում է նամակների ու հաղորդագրությունների վրա: Ընդ որում, սեքսից հրաժարումը ոչ մի կերպ կապված չէ աշխատավայրում հոգնելու հետ: Մասնակիցների 16-24 տարեկանների խմբի 87%-ը հայտարարել է, որ անկողնում պառկած համացանց մուտք գործելու տարբեր միջոցներ է գործի դնում:25-34 տարեկանների  68%-ը գերադասում է հեռախոսը երբեք չանջատել, որպեսզի միշտ կապի մեջ լինի:

Նա սեքսի ուսուցիչ է (լուսանկարներ)

2Թուրքական «Haberler»-ը պատմում է շատ արտասովոր մասնագիտություն ունեցող մի մարդու մասին: Ռուսական արմատներ ունեցող Ալեքս Մեյը սեքսի ուսուցիչ է: Վերջինիս 18 դասաժամից բաղկացած դասընթացներին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ վճարելով համապատասխան գումար: Ալեքսը հավաստիացնում է, որ իր գիտելիքները օգտակար են սեռական հարաբերություններում անվստահություն ունեցող մարդկանց համար: Ահա որոշ լուսանկարներ Ալեքսի անցկացրած պարապունքներից: