Ստամբուլում ներկայացվել է «Գտնել Զաբել Եսայանին» փաստագրական ֆիլմը (տեսանյութ)

zabelԱյսօր երեկոյան Ստամբուլի Շիշլի թաղամասի պատկերասրահներից մեկում ցուցադրվել է 20-րդ դարի հայ ականավոր կին մտածողներից Զաբել Եսայանի կյանքի մասին պատմող «Գտնել Զաբել Եսայանին» փաստագրական ֆիլմը: Լարա Ահարոնյանի և Թալին Սուջյանի կողմից պատրաստված ֆիլմը ներկայացվել է «1908-1909 Սալոնիկից Ադանա հույսեր և անկումներ» ցուցահանդեսի շրջանակներում:

Ֆիլմում ներկայացված են Եսայանի կյանքի կարևոր դրվագները` Ստամբուլում անցկացրած մանկությունն ու պատանեկությունը, ուսանողական տարիները Փարիզում, ամուսնությունը, երեխաներին, նրա աշխատանքը 1909 թվականի Ադանայի կոտորածներն ուսումնասիրող խմբում, փախուստը 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից, Կովկասում և Միջին Արևելքում ցեղասպանությունից հետո հավաքված որբերի և վերապրածների հիշողությունների գրառումը, այնուհետև անցումը Խորհրդային Միություն, աքսորը ստալինյան ռեժիմի կողմից և անհայտ մահը:

Ֆիլմում օգտագործված են Եսայանի ընտանիքի անդամների հուշերը, նրա գրվածքները, գրաքննադատական մեկնաբանություններ, պետական արխիվային նյութեր, ինչպես նաև ձայնագրություններ և լուսանկարներ:

 

Անկախ

Ստամբուլում եգիպտական հեղաշրջման տարելիցին նվիրված բողոքի քայլերթ է տեղի ունեցել

rabiaՍտամբուլում բողոքի քայլերթ է տեղի ունեցել` նվիրված 2013 թվականի օգոստոսի 14-ին Եգիպտոսում ռազմական հեղաշրջման հակառակորդների նկատմամբ դաժան հաշվեհարդարի տարելիցին:

Ուղիղ մեկ տարի առաջ Կահիրեի «Ռաբիաթուլ Ադավիյա» և «Ան-Նահդա» հրապարակներում տեղի ունեցած ցույցերն արյունալի ավարտ ունեցան:

Այսօր Ստամբուլի կենտրոնական Բեյօղլու թաղամասից ցուցարարների խումբը երթով շարժվեց դեպի Գալաթասարայի հրապարակ: Ցույցի մասնակիցների շարքում քիչ չէին նաև եգիպտացիները, որոնք պարզել էին Թուրքիայի, Պաղեստինի, Եգիպտոսի և Սիրիայի դրոշները, ինչպես նաև անցած տարվա եգիպտոսյան դեպքերը պատկերող լուսանկարներ:

Ցուցարարների ձեռքում կարելի էր տեսնել նաև Թայիփ Էրդողանի և Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մուհամադ Մուրսիի նկարները:

 

Անկախ

«Metallica» ռոք խումբն անմոռանալի համերգ է ունեցել Ստամբուլում

metalicaԵրեկ երեկոյան Ստամբուլում մեծ տոն էր ռոք երաժշտության սիրահարների համար: Ինչպես Ստամբուլից հայտնում է Անկախ-ի թղթակից Տաթևիկ Սարգսյանը, լեգենդար «Metallica» ռոք խումբը տպավորիչ համերգով հանդես է եկել Ստամբուլի Տեխնիկական համալսարանի արենայում: «Metallica By Request» նախագծի մի մասը կազմող համերգին մասնակցելու համար Ստամբուլ են եկել ռոքի հազարավոր երկրպագուներ` քաղաքին տալով յուրատեսակ մետալ ոճ:

«Metallica»-ն մոտ 40 հազարանոց հանդիսատեսի համար կատարել է իր լավագույն և սիրված ստեղծագործությունները: Երաժիշտները նաև հիշել են երկու ամիս առաջ Սոմայում զոհված 301 հանքափորներին` նրանց նվիրելով «Sad But True» երգը:

Համերգի մասնակիցների խոսքով` իրենք երբեք չէին տեսել նման հզոր, անմոռանալի և էներգիայով լի համերգ:

 

Անկախ

Ստամբուլում տեղի կունենա «Metallica» ռոք խմբի համերգը

metallicaՌոք երաժիշնտերի լեգենդար «Metallica» խումբը հուլիսի 13-ին համերգով հանդես կգա Ստամբուլում: Այս համերգը հանդիսանում է խմբի «Metallica By Request» նախագծի մի մասը:  Համերգի տոմսերը վաճառվել են օնլայն համակարգով: Խմբի երկրպագուները, տոմս գնելու հետ մեկտեղ, կայքում ընտրել են իրենց ամենասիրելի կատարումները: Այն երգերը, որոնք հավաքել են ամենից շատ ձայներ, հնչելու են համերգի ժամանակ: Ընդհանուր առմամբ «Metallica» խումբը հանդես կգա 18 երգով, որոնցից 17-ը կլինեն երկրպագուների ընտրած ստեղծագործությունները: Համերգը կսկսվի խմբի ամենահայտնի երգերով` «One» և «Master of Puppets»:

Ի դեպ, ռոք երաժշտության մի շարք հայ սիրահարներ ևս պատրաստվում են մեկնել Ստամբուլ` մասնակցելու իրենց սիրելի խմբի համերգին:

Անկախ

Հուլիսի 25-ին կգործարկվի Ստամբուլ-Անկարա արագընթաց գնացքը

trenՀուլիսի 25-ին շահագործման կհանձնվի Ստամբուլ-Անկարա արագընթաց գնացքը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և հեռահաղորդակցության նախարար Լյութֆի Էլվանը: Վերջինիս խոսքով` ուշացման մասին խոսք չի կարող լինել:

Սկզբում հայտարարվել էր, որ Թուրքիայի երկու խոշոր քաղաքների միջև արագընթաց գնացքը կգործարկվի մայիսի կեսերին, սակայն գործընթացը հետածգվել էր սաբոտաժի փորձերի պատճառով:
Ստամբուլ-Անկարա երկաթգծի երկարությունը 533 կմ է: Այն միանալու է «Մարմարայ» թունելին, որը կապում է Թուրքիայի արևելյան և եվրոպական հատվածները: 2009 թվականին սկսված այս նախագծի համար ծախսվել է 4 միլիարդ դոլար:

 

Անկախ

 

Անկախ

Ստամբուլի Քընալը կղզում իր աշխատանքն է սկսել պոլսահայ դպրոցականների Կազդուրման կայանը

kinali kampՍտամբուլի Քընալը կղզում բացվել է հայ համայնքի դպրոցահասակ երեխաների համար նախատեսված Կազդուրման կայանը: Այս յուրատեսակ ամառային ճամբարը գործում է արդեն 49 տարի: Կայանի հիմնադիրներից Պոլսի նշանավոր պատրիարք Շնորհք Գալուստյանի 100-ամյակի առիթով այս տարի ճամբարում նրա հիշատակին նվիրված մի շարք միջոցառումներ են կազմակերպվելու:

Կազդուրման կայանի տնօրեն Թամար Ներգիսը «Ակօս»-ին պատմել է ճամբարում կատարված փոփոխությունների և նորամուծությունների մասին: Ներգիսը նշել է, որ այս տարի ճամբարը ընդունել է նաև Հրանտ Դինքի անվան դպրոցում սովորող 50 հայաստանցի աշակերտի: Ճամբարը աշխատում է երեխաների համար ապահովել ինչպես ֆիզիկական, այնպես էլ մտավոր կազդուրում: Տնօրեն Ներգիսը նկատում է, որ երեխաներ շրջանում մեծ տարածում են գտել թվային համակարգերը, ինչը լուրջ խնդիր է: Այդ պատճառով էլ ճամբարում հյուրընկալված դպրոցականները օրվա մեջ միայն երկու ժամ կարող են օգտվել իրենց հեռախոսներից: «Երբ սկսում եմ բաժանել հեռախոսները, ճամբարում հերթ է գոյանում: Այս խնդիրը հաղթահարելու համար սեղանի ֆուտբոլի, հոկեյի նման խաղեր ենք կազմակերպում: Հեռախոսի արգելքը նպաստում է, որ երեխաները ավելի շատ զրուցեն ու խաղան»,-ասել է Նարգիսը:

Ճամբարը ամեն տարի ընդունում է աշակերտներ համայնքային բոլոր դպրոցներից, այդ պատճառով էլ Կազդուրման կայանը իրենից ներկայացնում է ստամբուլահայ համայնքի մատաղ սերունդի մի յուրատեսակ խճանկար:

 Անկախ

Ստամբուլի հայկական դպրոցում տնօրենին հեռացնելու վիճելի որոշում է ընդունվել

dprocՍտամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Արամյան Ունջույան տարրական դպրոցի կառավարման խորհուրդը որոշում է ընդունել աշխատանքից հեռացնել դպրոցի տնօրենին և 6 ուսուցչի: Այս որոշումը մեծ դժգոհությամբ է ընդունվել ուսուցչական անձնակազմի կողմից, քանի որ տնօրեն Լերնա Քարաքյություքը և մյուս ուսուցիչները նախապես տեղեկացված չեն եղել հեռացման որոշման մասին: Դպրոցի նոր տնօրեն է նշանակվել Դպրեվանք վարժարանի բնագիտական առարկաների ուսուցչուհի Թալին Բերբերօղլուն: Արամյան դպրոցի հիմնադիր Սարվեն Սերթշիմշեքը նշելով, որ աշխատանքից ազատված ուսուցիչները չեն համապատասխանել ներկայացված պահանջներին, խուսափել է մանրամասներ հայտնել: «Հաշվի առնելով նրանց հետագա կարիերայի հարցը` չեմ ուզում մանրամասնություններին անդրադառնալ»,-նշել է դպրոցի հիմնադիրը:

«Ակօս»-ի հաղորդմամբ` դպրոցի հիմնադրամի տնօրեն Արման Բյուքյուջյույանը, հույս հայտնելով, որ հարցը կարել է լուծել երկխոսության միջոցով, նշել է, որ Սարվեն Սերթշիմշեքը գործողության մեջ է դրել ձայների մեծամասնությամբ կայացված որոշումը:

Անկախ

Ստամբուլում 36-ամյա ՀՀ քաղաքացի է սպանվել

spanutyun (1)    Ստամբուլի Ֆաթիհ վարչական շրջանում երեկ գիշերը 3 հոգու հետ բռնկված վեճի արդյունքում դանակահարվել է ՀՀ քաղաքացի 36-ամյա Համբարձում Հարությունյանը: Վերջինս ստացված վնասվածքների հետևանքով մահացել է: Դեպքին ականատես դարձած քաղաքացիները անմիջապես զանգահարել են շտապ օգնության ձառայություն և ոստիկանություն:

«CNN Türk»-ի հաղորդմամբ՝ Համբարձումյանի հետ է եղել նրա 11-ամյա որդին՝ Գառնիկը և ընկերը՝ 30-ամյա Մարտինը: Վերջիններս ևս տուժել են: Հանցագործների ինքնությունը առայժմ պարզված չէ, ոստիկանությունը նրանց հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ է տանում: Համբարձումյանի հարազատները, իմանալով տեղի ունեցած մասին, դեպքի վայր են շտապել: Նրանք ցնցված են և չեն կարողանում ուշքի գալ:

 

 Անկախ

Ստամբուլում կառուցվում է աշխարհի ամենամեծ օդանավակայաններից մեկը

"Limak-Kolin-Cengiz-MaPa-Kalyon" ընկերությունըՍտամբուլում սկսվել են նոր օդանավակայանի շինարարական աշխատանքները: Քաղաքի երրորդ օդանավակայանի կառուցման մասին պայմանագիրը ստորագրվել է դեռ 2013 թվականի մայիսին: Օդանավակայանի կառուցման համար “Limak-Kolin-Cengiz-MaPa-Kalyon” ընկերությունը կծաղսի 22,1 մլդ եվրո, այնինչ Թուրքիայի տրանսպորտի նախարարության օդային տրանսպորտի վարչությունը շինարարական աշխատանքների համար հաշվարկել էր 10 մլդ թուրքական լիրա:

Քաղաքի հյուսիսում գտնվող Թերքոս լճի մոտակայքում կառուցվող օդանավակայանը սկզբնական փուլում տարեկան կսպասարկի
90 հազար ուղևորի, այնուհետև այս ցուցանիշը կհասնի 150-ի: Սպասվում է, որ նոր օդանավակայանը կդառնա աշխարհում ամենամեծ տարանցիկ կենտրոններից մեկը:
Անկախ

 

Ստամբուլում վերաբացվել է Նիկողոս Բալյանի հեղինակած Օրթաքյոյի գեղեցիկ մզկիթը

 

Ortaköy camii  Ստամբուլում վերջապես վերաբացվել է 2011 թվականից վերականգման աշխատանքների մեջ գտնվող Օրթաքյոյի մզկիթը, որն անկասկած քաղաքի ամենագեղեցիկ կառույցներից մեկն է: Մզկիթի ճարտարապետը Օսմանյան կայսրության հայազգի նշանավոր ճարտարապետների՝ Բալյանների ընտանիքից Նիկողոս Բալյանն է (1826-1858): Չնայած իր կարճ կյանքին, նա Ստամբուլին հասցրել է թողնել մի շարք պալատներ, մզկիթներ, ամառանոցներ, զորանոցներ, դպրոցներ: 1853-1854 թվականներին սուլթան Աբդուլմեջիթի պատվերով կառուցել է Օրթաքյոյի հրաշալի մզկիթը: Ընդհանրապես Բալյանների ընտանիքը նոր շունչ բերեց օսմանյան ճարտարապետական արվեստի մեջ՝ համադրելով օսմանյան և արևմտյան ճարտարապետական ոճերը: Բալյան ընտանիքի ճարտարապետների մոտ չորս սերունդի ներկայացուցիչները համարվել է օսմանյան արքունի ճարտարապետներ: Նրանց ստեղծած նրբաճաշակ կառույցները այսօր զարդարում են Ստամբուլը՝ տալով քաղաքին եվրոպական տեսք:

Օրթաքյոյի մզկիթի վերաբացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել այսօր, որին մասնակցել է Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը: Իսկ այսօր վերջինս կատարել է առաջին ուրբաթօրյա նամազը նորաբաց մզկիթում:

 Անկախ

Ստամբուլի թաղամասերից մեկում քաղաքային ավտոբուս են այրել

avtobus   Ստամբուլի Ղազիօսմանփաշա   թաղամասում մի խումբ անհայտ անձինք մոլոտովի կոկտեյլի շշեր են նետել ընթացքի մեջ գտնվող քաղաքային ավտոբուսի վրա: Ցուցարարները ավտոբուսից իջեցրել են քաղաքացիներին, ապա կրակի տվել այն: Բռնկված հրդեհը հանգցնելու համար դեպքի վայր եկած հրշեջ մեքենան ևս ենթարկվել է հարձակման՝ արդյունքում նույնպես բոցավառվելով: Դրությանը միջամտել են անվտանգության ու ահաբեկչության դեմ պայքարի ուժերը:

 

Անկախ

Ստամբուլի Գեզի այգում տղամարդու դիակ է հայտնաբերվել

 Գեզի

Ստամբուլի ոստիկանությունը Թաքսիմի Գեզի այգում այսօր առավոտյան տղամարդու դիակ է հայտնաբերել: Այգու խոտածածկի վրա գտնված դիակը ծնունդով Ստամբուլից 27-ամյա Թուղրուլ Թուրնալըն է եղել: Ոստիկանությունը փակել է քաղաքացիների մուտքը տարածք: Հայտնի է դարձել, որ Թուրնալը էպիլեպսիկ հիվանդություն է ունեցել և հավանաբար նրա մահվան պատճառը դա է եղել: Սակայն հաշվի առնելով, որ օրերս այս տարածքում ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել, Թուրնալի մահվան հստակ պատճառը պարզ կդառնա միայն դատաբժշկական քննությունից հետո:

Ստամբուլում ցույցերով են հիշել Գեզի այգու իրադարձությունների տարելիցը

գեզի,ցույցերԵրեկ Ստամբուլում բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունեցել՝ կապված անցած տարի տեղի ունեցած Գեզի այգու ցույցերի տարելիցի հետ: Ինչպես նախապես հայտարարված էր նահանգապետ Հուսեյն Ավնի Մութլուի կողմից՝ Ստամբուլի ոստիկանությունը փակել էր մուտքի դեպի այգի, ինչպես նաև Թաքսիմի հրապարակ:  Քաղաքը վերահսկելու համար ոստիկանական ուժեր են ներգրավվել նաև հարևան քաղաքներից: Հավաքվածներին ցրելու փորձերի արդյունքում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են սկսվել, որոնց հետևանքվ մոտ 120 ցուցարար ձերբակալվել է, 4 ոստիկան՝ վիրավորվել: Բողոքի ցույցեր տեղի են ունեցել Ստամբուլի մի շարք թաղամասերում:

Թուրք նախարարը խոստացել է սափրել բեղերը, եթե Ստամբուլը ջրի խնդիր ունենա

naxarar Թուրքիայի ջրային ռեսուրսների և անտառային տնտեսության նախարար Վեյսել Էրօղլուն հայտարարել է, որ Ստամբուլի մերձակա ջրամբարը, որը ապահովում է քաղաքի ջրամատակարարումը, գրեթե դատարկ է: Նախարարի խոսքերով՝ ջրամբարը լցված է միայն 28 տոկոսով:

Դեռ փետրվար ամսին նախարար Էրօղլուն հայտարարել էր, որ քաղաքի ջրամատակարարման հետ ոչ մի խնդիր չի լինի՝ հակառակ դեպքում խոստանալով սափրել բեղերը: Հավանաբար թուրք նախարարը շուտով կմնա առանց բեղերի, քանի որ այսօր նա քաղաքացիներին խնդրել է ավելի խնայողաբար օգտագործել ջուրը: «Ամեն յոթ տարին մեկ Ստամբուլը կանգնում է նման խնդիրների առաջ: Քաղաքում օգտագործվող ջրի ծավալները անհամեմատ աճել են: Ամեն օր մոտ 2 մլն 650 մ3 ջուր է սպառվում: Այս տարի խիստ երաշտ է, տեղումների քանակը 27,5 տոկոսից պակաս է եղել: Սակայն մենք քաղաքացիների հետ միասին կհաղթահարենք այս դժվարությունը»,-նշել է Էրօղլուն:

Անկախ

Ստամբուլում ոստիկանության կողմից ցուցարար է սպանվել

stambulԹուրքական «Ռադիկալի» հաղորդմամբ՝ Ստամբուլի Օքմեյդան հրապարակում մոտ 20 հոգի հավաքվել է հիշատակման ցույց անցկացնելու ամիսներ առաջ մահացած 15-ամյա Բերքին Էլվանի և անցած շաբաթ զոհված հանքափորների համար: Ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են սկսվել: Ցուցարարները այրել են մի քանի ավտոմեքենա, այդ թվում՝ ոստիկանական: Ոստիկանները կրակ են բացել ցուցարարների վրա, ինչի արդյունքում գլխից վիրավորվել է մեկ քաղաքացի: Ծանր վիրավորված Ուղուր Քուրթը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել վերջինիս կյանքը: Տեղի ունեցած սպանության պատճառով կրքերը գնալով թեժանում են:

Անկախ

Ղրիմյան թաթարները բողոքի ցույց են անցկացրել Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանի դիմաց

ստամբուլ,ցույցՍտամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանի շենքի դիմաց ղրիմյան թաթարների արտաքսման 70-րդ տարելիցի առիթով սև ծաղկեպսակ է դրվել: Ստամբուլաբնակ թաթարները Ղրիմի թաթարների մշակույթի և օգնության միության առաջնորդների գլխավորությամբ հավաքվել են Իսթիքլալ պողոտայում: Ռուսաստանի հյուպատոսարանի դիմաց մեկ րոպե լռությամբ հարգվել է արտաքսման զոհ դարձածների, ինչպես նաև օրերս զոհված հանքափորների հիշատակը:

Վերոնշյալ միության նախագահ Ջելալ Իչթենը հայտարարել է, որ 1738 թվականին Ղրիմի նվաճումով սկսված ճնշման, ահաբեկման և ձուլման ռուսական քաղաքականությունը շարունակվում է նաև այսօր: Նա նշել է, որ թաթարների արտաքսումից հետո նրանց 46 տոկոսը մահացել է: Անդրադառնալով Ղրիմում տիրող այսօրվա իրավիճակին՝ Իչթենը ընդգծել է, որ անցկացված հանրաքվեն անօրինական է:

Անկախ

Մայիսի 1-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում պաշտոնապես արգելվել է ցույցեր անցկացնել

տաքսիմ Ստամբուլի քաղաքապետարանը վերջնական որոշում է կայացրել մայիսի 1-ին Թաքսիմ հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ: Քաղաքապետարանը հայտնել է, որ այդ օրը հնարավոր պրովոկացիաների մասին տեղեկություններ կան, այդ պատճառով Թաքսիմում քայլերթ անցկացնելը նպատակահարմար չէ:

Ավելի վաղ վարչապետ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կառավարությունը պետք է կանխի երկրում իրավիճակի սրացումը, որը կարող է ծագել մայիսի 1-ի երթի ժամանակ:   Ներքին գործերի նախարար Աֆղան Ալին իր հերթին հայտարարել էր. «Թաքսիմի հրապարակը որևէ ցույցի կամ հավաքի համար չէ, այդ պատճառով էլ մայիսմեկյան երթը այստեղ չի անցկացվելու»: Սակայն ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը հայտնել էր, որ չնայած արգելքին, այնուհանդերձ իրենք պատրաստվում են մայիսի 1-ին հավաքվել Թաքսիմի հրապարակում:

Անկախ

Ստամբուլում լույս է տեսել Հայոց ցեղասպանության միջազգայնացման շրջանի մասին պատմող «1965» վերնագրով գիրքը

girq    Ստամբուլում Հայ մշակույթի և զորակցության միության ջանքերով լույս է տեսել լրագրողներ Սերդար Քորուջուի և Արիս Նալչընի հեղինակած 2015 թվականից 50 տարի առաջ և 1915 թվականից 50 տարի հետո «1965» վերնագիրը կրող գիրքը: 1965 թվականին Հայոց ցեղասպանության հարցը մտավ միջազգային հարթություն, հենց այդ տարի աշխարհի մի շարք երկրներում անմեղ զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություններ անցկացվեցին, իսկ Երևանում բացվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը:

Ընթերցողների դատին հանձնված գրքում ներկայացվում են 1965 թվականին տեղի ունեցած իրադարձություններ և դրանց վերաբերյալ Անկարայի արձագանքը: Ներկայացված են նաև այն ուշագրավ հրապարակումները, որոնք տեղ են գտել այն ժամանակվա թուրքական մամուլում: Մասնավորապես ուսումնասիրվել են «Աքշամ», «Ջումհուրիյեթ», «Դունյա», «Հաբեր», «Հյուրիյեթ», «Միլիյեթ», «Ուլուս», «Թերջուման», «Յենի Իսթանբուլ», «Յենի գազեթե» թերթերում, «Աքբաբա» և «Յոն» հանդեսներում և հայալեզու «Ժամանակ» և «Մարմարա» օրաթերթերում հրապարակված հոդվածներն ու լուրերը: Գրքում կարելի է գտնել հարցի առնչությամբ այն ժամանակ արված մեկնաբանությունները, թուրքական պաշտոնական թեզերի ոգին ներկայացնող ծաղրանկարներ, ինչպես նաև փաստաթղթեր:

Անկախ

Ստամբուլում թուրքական սուրճին նվիրված թանգարան կբացվի

թուրքական սուրճԱյն բանից հետո, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն թուրքական սուրճը և դրա պատրաստման մշակույթը ներառեց համաշխարհային ոչ նյութական մշակույթային ժառանգության ցուցակում, թուրքերը որոշեցին Ստամբուլում թուրքական սուրճին նվիրված թանգարան բացել: Թուրքիայի մշակույթի նախարարությանը կից գիտական հետազոտությունների վարչության նախագահ Ահմեդ Արընը «Անադոլու» գործակալության հետ զրույցի ժամանակ նշել է, որ թուրքական սուրճի պատրաստման ավանդույթը համարվում է թուրքական մշակույթի կարևոր արժեքներից մեկը, այդ պատճառով էլ նախարարությունը լուրջ քայլեր է ձեռնարկել այն պաշտպանելու համար: Արընը նշել է նաև, որ թուրքական սուրճի մշակույթի տարածման նպատակով նմանօրինակ թանգարան կբացվի նաև արտասահմանյան երկրներից մեկում: Թանգարանում ցուցադրվելու է ոչ միայն սուրճի պատրաստման եղանակները, այլև կանցկացվեն խորհրդատվական, ուսուցողական դասընթացներ:

Անկախ

Փարիզը լավագույն այցելության վայրի տիտղոսը զիջել է Ստամբուլին

ՓարիզՓարիզը աշխարհում այցելության առաջին վայր լինելու դիրքը զիջել է Ստամբուլին:

Չնայած 2013թ-ին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ ընդունելու փաստին՝ Ֆրանսիայի մայրաքաղաքը իր դիրքերը զիջել է Թուրքիային՝ այս տարվա զբոսաշրջիկների նախըտրելի ուղղություն մրցանակաբաշխության ժամանակ զբաղեցնելով յոթերորդ տեղը:

ՍտամբուլՍտամբուլին ցանկում հաջորդում է Հռոմը՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը, որը անցած տարի զբաղեցնում էր չորրորդ տեղը:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Նյու Յորքը այս տարի դուրս է մնացել TripAdvisor-ի գլխավոր տասնյակից՝ զբաղեցնելով 12-րդ հորիզոնականը:

Լոնդոնը ինչպես անցած տարի, այս տարի ևս զբաղեցնում է երրորդ հորիզոնականը:

Այս տարի աշխարհի այցելության լավագույն վայրերի ցուցակում Չինաստանի մայրաքաղաք Պեկինը զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը, իսկ հինգերորդը Չեխիայի հանրապետության մայրաքաղաք Պրահան:

 Անկախ