Տարերքի հետևանքով վնասված ճանապարհները պետք է հնարավորինս շուտ բացել

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Կառավարության նիստՆիստում վարչապետն անդրադարձել է հորդառատ անձրևի հետևանքով երեկ փակված Ստեփանծմինդա-Լարս (չհասած Վրաստանի սահմանային անցակետ) ավտոճանապարհի վերականգնման աշխատանքի ընթացքին: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի տեղեկացմամբ՝ Վերին Լարսում նաև սողանք է եղել: Ոչ միայն ճանապարհն է փակվել, այլև Հայաստան եկող գազի խողովակը: «Մեզ համար շատ կարևոր է ճանապարհի բացման ժամկետը ճշտել՝ գործարարներին հայտնելու համար», – ասել է վարչապետը: Նախարար Երիցյանը խոստացել է այսօր ճշտել այդ հարցը և զեկուցել: «Բոլորդ տեղյակ եք, որ այսօր Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է լինելու, և եթե մինչ այդ տեղեկություն ունենանք, խնդրենք, որպեսզի այնտեղ համապատասխան ուժեր ավելացնի, որ հնարավորինս սեղմ ժամկետում բացվի ճանապարհը: Մենք տնտեսական մասով անցած ամիս խնդիր ունեցանք, որովհետև ճանապարհն ահագին ժամանակ փակ էր, բեռների տեղափոխման և տնտեսական ակտիվության վրա բացասական ազդեցություն ունեցավ: Դրա համար հիմա մենք ամեն ինչ պետք է անենք, որ ճանապարհը հնարավորինս արագ բացվի», – հավելել է Հովիկ Աբրահամյանը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարը զեկուցել է նաև, որ չնայած քարաթափման հետևանքով երեկ մասամբ փակված Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհն այսօր ամբողջությամբ երթևեկելի է, բայց պահպանվում է քարաթափման վտանգը:
ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2014 թ. պետբյուջեում, փոփոխություններ՝ ավելի վաղ ընդունած իր որոշումներից մեկում, ինչը թույլ կտա մինչև 2014 թ. հոկտեմբերի 31-ն ավարտել Հ-37, Մ-4-Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ճանապարհի Վազաշեն-Պառավաքար հատվածի շրջանցիկ ճանապարհի շինարարությունը: Վարչապետը կարևոր այս ճանապարհի շինարարության ավարտը մինչև հոկտեմբերի վերջ հետաձգելու համար քննադատել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը: «Պետք է ձեր աշխատանքի ոճը փոխեք, – ասել է Հովիկ Աբրահամյանը: – Չի կարելի մարդկանց պարտադրել, որ այսքան գումարով պետք է ճանապարհ կառուցեք: Նախագիծ կա, նախագծողներ կան, որոնք գնահատում են. դրանով պետք է ֆինանսավորեք: Հիմա ո՞ւմ կարող եք համոզել, որ լրացուցիչ 55 մլն ՀՀ դրամն անհրաժեշտ է պայթեցումների հետևանքով ի հայտ եկած գրունտի տարբեր կատեգորիաների պատճառով»:

Ջրհեղեղ, խավար, սառցանձրև.տարերքը չի խնայում եվրոպացիներին

o_889308Եվրոպայում տարերքը  շարունակում է մոլեգնել Բալկաններում ու Դանուբի ավազանում: Կիրակի Ավստրիայի ու Սլովենիայի վրա սառցանձրև է տեղացել ու առատ ձյուն: Հարյուրավոր ճանապարհներ ու բնակավայրեր են ծածկվել ձյան բլուրներով: Հոսանքազրկվել է ավելի քան 100 հազար տուն:

Սերբիայի հարավում կոմունալ ծառայությունները չեն հասցնում մաքրել փողոցները. Ոստիկանությունն ու փրկարարները բառի բուն իմաստով,  քանդում, դուրս են բերում խցանումներից վարորդներին:

Իսպանիայի ու Պորտուգալիայի արևմտյան ծայրամասերն ուժգին քամուց ու մեծ ալիքներից են տուժում: Ատլանտյան օվկիանոսի ջրերը հեղեղել են քաղաքների փողոցները: Բասկոնիայի ու Աստուրիայի առափնյա շրջաններում հայտարարվել է փոթորկի նախազգուշացում:

Անկախ 

Փոթորկի պատճառով դադարեցվել է գնացքների տեղաշարժը Շոտլանդիայում

pic_b0c31a56fbf8c6665693c195bb833e29Շոտլանդիայում փոթորկի և ուժեղ քամու  պատճառով գնացքների տեղաշարժը դադարեցվել է: Գլազգոյի գլխավոր կայարանը տարհանվեց,երբ շենքի ապակյա տանիքը փշրվեց: Արդեն մեկ մարդ է զոհվել: Նա բեռնատարի վարորդ էր, որը շրջվել է ճանապարհի վրա: 2-ն էլ ծառերի անկման հետևանքով են տուժել: Հյուսիսային Իռլանդիայում հոսանքազրկվել է 25 հազար տուն: Իշխանությունները տեղաբնակներին հորդորում են առանց  անհրաժեշտության դուրս չգալ:

Ցիկլոնն առաջանում է դեպի Հյուսիսային ու Կենտրոնական Եվրոպա: Մեծ Բրիտանիայի ու Նիդեռլանդների իշխանությունները նախապատրաստվում են դիմակայելու  հնարավոր ջրհեղեղներին:

Մեքսիկայում աղետի պատճառած վնասը կազմում է 6 մլրդ դոլար

i (3)Հայտնի է դարձել Մեքսիկային “Ինգրիդ” ու “Մանուել” փոթորիկների պատճառած վնասի չափը: Մեքսիկական ապահովագրական ինստիտուտների  ասոցիացիայի գլխավոր տնօրեն Ռեկարեդո Արիասը հայտարարել է, որ տարերքի պատճառած վնասը կազմում է 75 մլրդ պեսո, ինչը մոտ 6 մլրդ դոլարին է հավասար: Ընդ որում, նա նշել է, որ ապահովագրված էր տուժած օբյեկտների միայն 20%-ը` 1,2 մլրդ դոլար համապատասխանաբար:

Մեքսիկային պատուհասած տարերքների հետևանքով զոհվեց 139 մարդ, 240 հազար բնակիչներ լուրջ վնաս են կրել:

Տարերքի զոհերի թիվը Մեքսիկայում հասել է 123-ի

i (2)Մեքսիկայում 123 մարդ է զոհվել ջրհեղեղների ու սողանքների հետևանքով, 33 մարդ էլ վիրավոր է,հայտարարել է երկրի ՆԳ նախարար Օսորիո Չոնգը:

Փրկարարները տարերքից տուժած շրջաններից տարհանել են 59 հազար մարդու: 39 հազարին տեղավորել են ժամանակավոր կացարաններում: Արտակարգ իրադրություն է հայտարարվել Մեքսիկայի 14 նահանգում:

Տարերքից ամենաշատը տուժել է Հերերո նահանգը: Բնակիչներին սննդամթերք են հասցրել ու 13 տ դեղորայք: Այդ նահանգի տարածքում աշխատում է 5,5 հազար զինծառայող:

Քամուց 2 մարդ է զոհվել

iՀորդառատ անձրևի և ուժգին քամու հետևանքով 2 մարդ է զոհվել, 70 հազարն էլ տուժել են Պարագվայում: Զոհվել է 86-ամյա մի կին, որի վրա քամու պատճառով քանդվել է սեփական տան կտուրը ու 37-ամյա մի տղամարդ մահացել է հոսանքահարումից:

Երկրի վարչական 5 տարածքներում վնասվել են հազարավոր տներ, շենքեր ու ավտոմեքենաներ, որոշ շրջաններում հոսանքամատակարարման համակարգն է վնասվել:  Պարագվայի խորհրդարանը պլանավորում է տարերքից ամենաշատը տուժած շրջաններում արտակարգ դրություն հայտարարել: Տուժածներին նյութական օգնություն կհատկացվի:

Մեքսիկայում արևադարձային փոթորկի ու մրրիկի հետևանքով 50 մարդ է զոհվել

iՄեքսիկայում “Ինգրիդ” փոթորկի ու արևադարձային “Մանուել” մրրիկի հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել:

Օդերևութաբանների տվյալներով, “Ինգրիդն” ու “Մանուելը” միաժամանակ երկու ` Ատլանտյան ու Խաղաղ օվկիանոսների կողմերից են հարվածել: Մասնագետները նշում են, որ նման զուգադիպություն եղել է ավելի քան կես դար առաջ:

Տարերքի հետևանքով խաղաղօվկիանոսյան  տարածքում գտնվող Հերերո նահանգում 30 մարդ է զոհվել: Վերկրուս նահանգում 12 մարդ սողանքի  զոհ է դարձել: 8-ը Հիդալգոյի, Օախակա և Պուեբլե նահանգներում են զոհվել: Անհետ կորել է  25 մարդ:

240 հազար մարդու  ունեցվածքն ու բնակարանն է ավերվել: Տեղի իշխանությունների տվյալներով,  ընդհանուր առմամբ տուժել է 1,2 մլն մարդ:

Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով ավելի քան 6500 մարդ է տուժել

130621180313_india_floods_304x171_afpՀնդկաստանի հյուսիսում ուժեղ ջրհեղեղներից 6 ու կես հազար մարդ է տուժել, հունիսի 23-ին հայտնել է “Ալ Ջազիրան”:

Ջրհեղեղները հորդառատ անձրևների հետևանք են, որոնք էլ իրենց հերթին հանգեցրել են սողանքների: Հեղեղված տարածքներից տարհանվել է 34 հազար մարդ , 50 հազարն առաջվա պես մնում է տուժած շրջանում: Իշխանությունները վախենում են, որ նրանց թիվը կավելանա:

Reuters նշել է, որ երկրի կառավարությունն արդեն հայտարարել է զոհերի ու տուժածների ընտանիքներին փոխհատուցում վճարելու մասին` զոհերի ընտանիքները կստանան 200  հազար ռուփի (3400 դոլար), իսկ տուժածներինը` 50 հազար ռուփի (840 դոլար):

Հունգարիայում բռնցքաչափ կարկուտ է տեղացել

53_mainՀունգարիայի տարածքում հզոր պտտահողմ է եղել: Բնության նման երևույթներն այս կողմերին հատուկ չեն:

Տարերքից ամենաշատը տուժել է երկրի հյուսիսարևելյան հատվածը, որը սահմանակից է Ռումինիային: Տարերքը վնասել է  տասնյակ տներ, տապալվել են ծառեր, վնասվել էլեկտրալարեր:

Վիրավորվել է 2 մարդ: ԱԻ փրկարարների խոսքով,  բարեբախտաբար տարերքը պատուհասել է  նոսր բնակեցված շրջանները, հակառակ դեպքում տուժածներ շատ կլինեին: Պտտահողմը ուղեկցվել է բնության բացառիկ երևույթով. որտեղով անցել է, այդ տեղերում բռնցքաչափ կարկուտ է տեղացել: