Աշխարհի ամենահին տոնն այս կիրակի մեկ սեղանի շուրջ կմիավորի հայ ընտանիքներին

վարդավառ2014-ը այն բացառիկ տարիներից է, երբ ողջ հայությունը Վարդավառը կտոնի միևնույն օրը. այս տարի թե՛ ըստ եկեղեցական տոնացույցի, թե՛ ըստ Տավուշում և Լոռիում ընդունված ժողովրդական տոմարի` Վարդավառը նշվում է հուլիսի 27-ին` այս կիրակի օրը:
Վարդավառը հազարամյակների պատմություն ունեցող հնագույն տոն է, որն ունի տարբեր մեկնաբանություններ: Մի բան է միայն հստակ. սա հեթանոսական ժամանակներից եկած տոն է, որը քրիստոնեության շրջանում վերածվել է եկեղեցական տոնի:
Այժմ առանձին-առանձին հեթանոսական ու քրիստոնեական վարդավառի մասին:
Աշխարհի հնագույն տոնը, որ նշվում է Նոյի ժամանակներից
Նախ` բառի ծագումնաբանության մասին: Ընդունված մի քանի կարծիք կա: Վարկածներից մեկի համաձայն` վարդավառ բառը կազմված է հին պարսկերեն «վարդ»` ջուր և «վառ»` ցանել բառերից, ուստի, օրվա հիմնական խորհուրդը ջրցանությունն է: Ըստ մեկ այլ կարծիքի` վարդավառ նշանակում է «հրավառ» կամ «կրակավառ». հուլիսը տարվա ամենաշոգ եղանակն է, և մարդիկ, միմյանց վրա ջուր ցանելով, հեթանոս աստվածներից ջուր են խնդրել:
Հեթանոս ժամանակներում տոնը նվիրված է եղել սիրո աստվածուհի Աստղիկին: Նրան անվանել են նաև Ոսկեծղի, Ոսկեբազուկ, Վարդամատն: Աստղիկը, ըստ ավանդության, ծնվել է ծովի ճերմակաթույր փրփուրներից և երբ քայլում էր, նրա ոտնահետքերում վարդեր էին բուսնում:
Ավանդությունն ասում է, որ ստորգետնյա Աստվածը մարդկանցից գողանում է սիրո դիցուհուն` Աստղիկին: Սիրո փոխարեն մարդկանց հոգիներում ատելություն և չարություն է հաստատվում: Աստղիկի սիրեցյալը` վիշապաքաղ Վահագնը, ազատում է Աստղիկին: Նա էլ շրջում է աշխարհում ու բոլորին վարդեր բաժանում, օծում վարդաջրով, որ նորից սերը հաստատվի նրանց հոգիներում:
Իսկ վարդերը կարմիր են, քանի որ, ըստ ավանդության, երբ Աստղիկը լսում է, որ իր սիրեցյալը վիրավորվել է, ոտաբոբիկ վազում է նրա մոտ: Վազելիս նա տրորում է վարդենու փշերը, նրա արյունոտած ոտքերից վարդերը կարմրում են, և առաջանում է սիրո ծաղիկը` կարմիր վարդը: Հեթանոսական տոնի առաջացումը և խորհուրդն այսպես է բացատրվում:
Ըստ մեկ այլ ավանդության` Վարդավառին միմյանց վրա ջուր ցանելու ավանդույթը գալիս է Աստղիկ դիցուհու` Արածանիում լողալու սովորությունից: Ըստ ավանդության` ամեն գիշեր Աստղիկը լողում էր Արածանի գետում, և այդ ընթացքում հովիտը մշուշով էր պատում, որպեսզի շրջակա բնակավայրերի երիտասարդները, որոնք հավաքվում էին գաղտագողի Աստղիկին հետևելու, չկարողանան տեսնել իրեն: Այստեղից էլ դաշտը կոչվել է Մշո դաշտ:
Իսկ Վարդավառին աղավնիներ թռցնելու սովորությունն էլի Աստղիկի ու Վահագնի հետ է կապված. Աստղիկի կացարանի տանիքին բույն դրած ծիծեռնակները սուրհանդակներ էին` Աստղիկից լուր էին տանում նրա սիրեցյալ Վահագնին ու նրանից էլ լուր բերում:
Ըստ քրիստոնեական մեկնաբանության` Վարդավառի տոնը նշվում է Նոյ նահապետի ժամանակներից սկսած: Երբ Նոյյան տապանը հանգրվանում է Արարատ լեռան լանջերին, և Նոյն իր գերդաստանով իջնում է տապանից, ավանդում է իր որդիներին ամեն տարի միմյանց վրա ջուր ցանել` ի հիշատակ մեծ ջրհեղեղի: Աղավնիներ թռցնելը ևս Նոյից մնացած ավանդույթ է համարվում:
Ներկայումս Վարդավառը կամ Քրիստոսի պայծառակերպության (այլակերպության) տոնը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: Այն նշվում է Զատիկից 98 օր հետո` կիրակի օրը` հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում (իսկ ժողովրդական տոմարով Վարդավառը շարժական տոն չէ և մշտապես նշվում է հուլիսի վերջին կիրակի օրը): Տոնին հաջորդում է մեռելոցը:
Տոնը Թաբոր լեռան վրա Ս. Պետրոսի, Ս. Հովհաննեսի և Ս. Հակոբոսի առջև Քրիստոսի այլակերպության հիշատակն է: Քրիստոսն իր աշակերտների հետ լեռն է բարձրանում, որտեղ նրան երևում են Մովսեսն ու Եղիան: Մինչ նրանք խոսում էին, մի լուսավոր ամպ է նրանց վրա հովանի լինում, ու ձայն է գալիս. «Դա իմ սիրելի Որդին է, որին հավանեցի, դրան լսեցեք»: Աշակերտները, դա լսելով, վախեցած երեսնիվայր են ընկնում: Նրանց է մոտենում Քրիստոսը և ասում, որ չվախենան ու ոտքի ելնեն: Աշակերտները աչքերը բարձրացնում են և տեսնում, որ Հիսուսից բացի, ոչ ոք չկա:
Վարդավառյան օազիսներ` տոնի մոռացության ֆոնին
Հայաստանի ամեն մի բնակավայր Վարդավառի իր յուրօրինակ ավանդույթներն է ունեցել` երգեր, խաղեր, ճաշատեսակներ, տոնելու եղանակներ: Այսօր, սակայն, տոնի բուն խորհուրդը գրեթե մոռացության է մատնվել. և մնացել է միայն ջրցանությունը` որպես մանկական տոն: Բացառություն են Տավուշը, մասամբ Լոռին և Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանը, որտեղ Վարդավառը նշվում է մեծ շուքով` չզիջելով անգամ Նոր տարուն:
Մարտունու տարածաշրջանում Վարդավառը ընտանեկան տոն է, անկախ այն հանգամանքից, թե աշխարհի որ ծայրերում են ցրված ընտանիքի անդամները, այս օրը բոլորը հավաքվում են մեկ սեղանի շուրջ: Ինչպես են երեխաները սրտատրոփ Նոր տարվան սպասում Ձմեռ պապի ժամանելուն, այնպես էլ ամռան տապին անհամբեր սպասում են Վարդավառին, դեռ մեկ ամիս առաջ սկսում իրար «սպառնալ»` տես, Վարդավառին քեզ այնպես կջրեմ, որ…
Տոնական այս օրը Մարտունին աննախադեպ մարդաշատ է, Հայաստանի բոլոր ծայրերից մարդիկ` հեռու ու մոտիկ ազգականներ, գալիս ու գալիս են: Տոնի նախորդ օրը կանայք գաթա են թխում, տոնական պատրաստություն տեսնում, տղամարդիկ ուլ կամ գառ են մորթում, միսը պատրաստում հաջորդ օրվա համար, երեխաներն էլ բակերում մեծ տարաներ են շարում, լցնում ջրով, վրան վարդի թերթիկներ շաղ տալիս և ամեն մեկն իր անվանական «զենքը»` դույլն է ունենում:
Վարդավառի վաղ առավոտյան` արևի ծագելու հետ, սկսվում է ջրոցին: Սկզբում վաղ արթնացածներն ընտանիքի դեռ քնած անդամներին են ջրով ցողում անկողնում: Հետո ընտանիքի անդամներով են միմյանց մի լավ ջրում, հետո վերածվում է խաղի հարևանների միջև, այնուհետև, երբ արդեն բոլորը բոլորին ջրել են, հարևաններով միավորվում են ու սկսում են թաղամաս-թաղամաս միմյանց ջրել: Մարդիկ թաց, առանց ասֆալտի փողոցներից գուցե և ցեխոտված, լեռնային սառը օդից և ջրից երբեմն էլ դողալով, կարող են ժամերով դեսուդեն վազել, փողոցից փողոց անցնել` ջրոցիով տարված:
Ջրոցիից հետո հերթը կերուխումինն է. ամենուրեք կրակ են վառում, սկսում խորոված և խաշլամա եփել, անուշ բույրը տարածվում է ամենուր:
Կան ընտանիքներ, որոնք նախընտրում են բնության տոնը հենց բնության գրկում անցկացնել. ընտանիքով Սևանի ափ են գնում, կամ սար են բարձրանում, որևէ գետի կամ առվի ափին ծավալում իրենց խրախճանքը:
Եթե նախկինում Վարդավառի նախորդ գիշերն են մարդիկ խարույկ վառել ու սպասել տոնի գալուն, ապա հիմա մի փոքր հակառակն է: Խարույկով, ավելի ճիշտ` փռով ու երիտասարդական հավաքով է ամփոփվում տոնը: Տարբեր տեղերից հավաքված երիտասարդները բազմում են կրակի շուրջը, խաղում, երգում, զրուցում և վայելում փռում եփած կարտոֆիլը մինչև ուշ գիշեր: Ապա գնում են տները, որտեղից էլ վաղ առավոտյան ամեն մեկն իր ճանապարհը կբռնի ու կվերադառնա իր առօրյային` նորից սպասելով, որ մեկ տարին աննկատ կանցնի ու նորից նույն տեղում նույն կազմով կհավաքվեն:

 

 

Օրացույցի այս օրը

28– Այսօր Ծիծաղի օրն է: Որտեղից է ծագում այն` հստակ չէ: Մի վարկածի համաձայն, ի սկզբանե ապրիլի 1-ը նշվել է շատ երկրներում որպես գարնանային գիշերահավասարի ու Զատիկի օր, որն ուղեկցվել է հումորով ու կատակով: Այդ ավանդույթն ինչ որ տեղ կապվում  նաև  բնության հետ.մարդիկ բնության քմահաճույքներին աշխատել են հաճոյանալ կատակերով:

– Ապրիլի 1-ը նաև Թռչունների միջազգային օրն է: Այն հիմնադրվել է 1894-ին, ԱՄՆ-ում 3036ԶԼՄ-ների շնորհիվ շատ արագ մասսայական դարձավ, սկսեցին բոլոր նահանգներում նշել, ապա այն Եվրոպային փոխանցվեց:

Օրը պատահական չի ընտրվել.հենց այդ ժամանակ է, որ տաք երկրներից թռչունները վերադառնում են:

 

Պատմության այս օրը

1860Այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է, որը հռչակել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն, 1999-ի նոյեմբերի 17-ին ու 2000-ից նշվում է ամեն տարի` լեզվական ու մշակութային  բազմազանությանն ու բազմալեզվությանն աջակցելու նպատակով:

Այսօր Էքսկուրսավարների համաշխարհային օրն է: Դժվար է ասել, թե երբ է այդ մասնագիտությունն առաջացել, սակայն հստակ է, որ այն կապված է միջպետական հարաբերությունների զարգացման հետ:

Անկախ

Պատմության այս օրը

2558Այսօր Հայաստանում Գիրք նվիրելու օրն է: 2008-ից փետրվարի 19-ը Հայաստանում հռչակվել է Գիրք նվիրելու օր:

Այսօր նաև Ծովային կաթնասունների պաշտպանության համաշխարհային օրն է (Կետի օր):

Այն նշվում է 1986-ից սկսած, երբ ուժի մեջ մտավ կետորսի արգելքը, ինչը նշանակում է, որ ողջ աշխարհում կետի որսն ու կետամսի վաճառքն արգելված է:

Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է:

Այս օրն է ծնվել ձյուդոիստ, օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի Արսեն Գալստյանը:

Մահացել է Նոբելյան մրցանակակիր, նորվեգացի գրող Կնուտ Համսունը:

Անկախ

Անկախության հանրաքվե

անկախություն1991 թվականն ամենաբախտորոշ տարեթվերից էր հայ ժողովրդի պատմության մեջ: Հայաստանը վերագտավ իր անկախությունը:

1990 թ. Անկախության հռչակագրից հետո ՀՀ Գերագույն խորհրդի որոշումով 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացվեց հանրաքվե: Հայաստանի Հանրապետության բնակչությունը  պատասխանեց հետևյալ հարցին. «Համաձայն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն` ԽՍՀՄ կազմից դուրս»: Հայ ժողովուրդը միասնաբար, ավելի, քան 99% ձայների մեծամասնությամբ «այո» ասաց անկախությանը: Եվ սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագուն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:

Հայ ժողովրդի կյանքում նոր ուղի բացվեց` անկախության ուղին:

Գերագույն խորհրդի կողմից անկախության հռչակումից հետո տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը: Առաջինը Լիտվան է, որ ՀՀ-ն ճանաչել է դեռ մինչև  անկախության հռչակումը` 1991 թ. օգոստոսի14-ին: Ապա 1991 թ. ընթացքում ևս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը.

1.         Ռումինիա – 11.11.1991

2.         Ռուսաստան – 16.12.1991

3.         Թուրքիա – 16.12.1991

4.         Մոնղոլիա – 20.12.1991

5.         Ուկրաինա – 21.12.1991

6.         Շվեյցարիա – 23.12.1991

7.         Կոստա-Ռիկա – 23.12.1991

8.         Բուլղարիա – 23.12.1991

9.         Ղազախստան – 23.12.1991

10.       Աֆղանստան – 24.12.1991

11.       Մեքսիկա – 25.12.1991

12.       Իսրայել – 25.12.1991

13.       Կանադա – 25.12.1991

14.       Կուբա – 25.12.1991

15.       Իրան – 25.12.1991

16.       Թունիս – 25.12.1991

17.       Պերու – 26.12.1991

18.       Թաիլանդ – 26.12.1991

19.       ԿԺԴՀ – 26.12.1991

20.       Հնդկաստան – 26.12.1991

21.       Բրազիլիա – 26.12.1991

22.       Ավստրալիա – 26.12.1991

23.       ԱՄՆ – 27.12.1991

24.       Եգիպտոս – 27.12.1991

25.       Չինաստան – 27.12.1991

26.       Ուրուգվայ – 27.12.1991

27.       Ալժիր – 27.12.1991

28.       Սլովենիա – 27.12.1991

29.       Վիետնամ – 27.12.1991

30.       Լեհաստան – 27.12.1991

31.       Հորդանան – 28.12.1991

32.       Ինդոնեզիա – 28.12.1991

33.       Ճապոնիա – 28.12.1991

34.       Բանգլադեշ – 28.12.1991

35.       Օման – 28.12.1991

36.       Կամբոջա – 29.12.1991

37.       Ֆինլանդիա – 30.12.1991

38.       Հարավային Կորեա – 30.12.1991

39.       Լիբանան – 30.12.1991

40.       Բելգիա – 31.12.ա1991

41.       Արգենտինա – 31.12.1991

42.       Դանիա – 31.12.1991

43.       Նիդեռլանդներ – 31.12.1991

44.       Հարավսլավիա – 31.12.1991

45.       Մարոկկո – 31.12.1991

46.       Գերմանիա – 31.12.1991

47.       Մեծ Բրիտանիա – 31.12.1991

1992 թ. ճանաչման գործընթացը շարունակվեց, և էլի տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետության անկախությունն ու դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին նրա հետ:

 

 

 

Վարդավառն այս տարի կնշվի հուլիսի 7-ին

վարդավառԱյս տարի Վարդավառը կնշվի հուլիսի 7-ին. սա շարժական տոն է և նշվում է Զատիկից 98 օր անց` կիրակի օրը:

Վարդավառը կամ Քրիստոսի պայծառակերպությունը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: Տոնը  Թաբոր լեռան վրա Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի պայծառակերպության  հիշատակումն է:

Իսկ մինչքրիստոնեական ժամանակներում հայերը Վարդավառը նշել են որպես սիրո դիցուհի Աստղիկին նվիրված տոն: Ըստ ավանդության` Աստղիկը վարդաջուր է ցողել`  մարդկանց սեր պարգևելով:

Այսօր Ռուսաստանը նշում է պետական գլխավոր տոնը

i (4)Այսօր ռուսաստանցիները նշում են գլխավոր պետական տոնը` Ռուսաստանի օրը:1992-ին  ՌՍՖՍՀ ժողովրդական պատգամավորների առաջին համագումարում ընդունվեց պետական սուվերենության մասին հռչակագիրը:

Ավանդաբար շատ քաղաքներում այդ տոնը նշվում է երթերով,  համերգներով ու հանրահավաքներով:

Ռուսաստանի նախագահ Պուտինը Պետական մրցանակ կհանձնի  երկրի  2012-ի ականավոր դեմքերին: Հանդիսության ավարտին Կրեմլի հրապարակում հանդիսավոր ընդունելություն կկազմակերպվի, իսկ երեկոյան Կարմիր հրապարակում համերգ տեղի կունենա: