Արգենտինայում 3 մարդ է կայծակնահարվել

i (1)Արգենտինյան Վիյա-Հեսել քաղաքի լողափին  կայծակնահարությունից 3 մարդ է մահացել, 22-ը վնասվածքներ են ստացել:

Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով, կայծակը փոթորկի հետևանք է եղել”օդի վեր բարձրացող հոսքի ուժեղ շարժմամբ և մեծաքանակ էլեկտրական ակտիվությամբ”:

Տուժածների մեջ 16 հասուն մարդիկ ու 6 երեխաներ են: 2 կանանց վիճակը գնահատվում է ծանր:

Ծննդյան տոներին հազարավոր ֆրանսիացիներ հոսանք չեն ունեցել

o_482355“Դիրկ” փոթորկի պատճառով հազարավոր ֆրանսիացիներ ստիպված Ծննդյան տոները մոմի լույսի ներքո են անցկացնում: Իշխանությունների տվյալներով, Բրետանում ու Նորմանդիայում ավելի քան 20 հազար տուն է հոսանքազրկվել:

Էլեկտրացանցերի օպերատոր ընկերությունը տեղեկացրել է, որ հոսանքի հետ կապված խնդիրներ ունեցել են 300 հազար բաժանորդ, սակայն հավատացնում են, որ արդեն 90%-ով  խնդիրը վերացրել են:

“Դիրկ” փոթորիկը Ծննդյան նախօրեին հարվածեց Ֆրանսիային, լուրջ  փչացնելով տոնական տրամադրությունը: Վնասվեցին հոսնաքալարերը Բուրգունդիայում, որտեղ երեքշաբթի 45 հազար տուն հոսանքազրկվեց:

Իսկ չորեքշաբթի փոթորկի տեղաշարժի պատճառով փակ էր Նիցայի օդանավակայանը: Սպասվում է, որ այսօր արդեն այնտեղ իրավիճակը կկարգավորվի: Քաղաքապետարանը դիմել է բնակիչներին ու զբոսաշրջիկներին Անգլիական առափնյա դուրս չգալ, որ ալիքը նրանց չքշի:

Սողանքավտանգ իրավիճակ է ստեղծվել Հարավային Ալպերում.դահուկորդներին ու սնոուբորդիստներին խորհուրդ է տրվել լինել ծայրահեղ զգույշ:

“Քսավյեր” փոթորիկը Եվրոպայում 9 մարդու մահվան պատճառ է դարձել

o_859584Եվրոպայում  “Քսավյեր” փոթորկի պատճառով արդեն 9 զոհ կա: Տարերքից մի քանի երկիր է տուժել.Գերմանիայում խախտվել է տրանսպորտային հաղորդակցությունը, Դանիայում ու Շվեդիայում քամու արագությունը հասնում է  130 կմ/ժամի: Տասնյակ տներ են ավերվել:

Մեծ Բրիտանիայում  հեղեղված տներից տարհանում են բնակիչներին ու փորձում մեկուսացնել աղետի հետևանքները:

ԱՄՆ-ում ձնամմրիկ է: Շատ ձյուն է տեղացել Տեխաս, Արքանզաս ու Լուիզիանա նահանգներում: Ճանապարհային վատ պայմանների պատճառով վթարների թիվն է ավելացել:

Իշխանությունները բնակչությանը հորդորում են առանց անհրաժեշտության փողոց դուրս չգալ ու ավտոտրանսպորտից չօգտվել:

Իտալիայի Սարդինա կղզու փոթորիկից տուժած հայեր չկան

փոթորիկ սարդինիայումԻտալիայի Հանրապետության Սարդինա ինքնավար մարզում «Կլեոպատրա» փոթորկից առաջացած ջրհեղեղի հետևանքով 16 մարդ զոհվել է, կան նաև անհետ կորածներ, տարհանվել են հարյուրավոր բնակիչներ:

Իրադրությունը ծանր է գնահատվում. հայտարարվել է վտանգավորության բարձրագույն աստիճան: Առավել տուժել է Օլբիա նավահանգիստ-քաղաքը, որի փողոցները վերածվել են գետերի:

Հեղեղումների պատճառը երկարատև և հորդառատ անձրևներն են, որոնց պատճառով ջրածածկ են Իտալիայի այլ շրջաններ:

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնից կապ է հաստատվել Իտալիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանության հետ և ճշտվել, որ զոհերի և տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան:

“Էյնո” փոթորիկը Ֆինլանդիայում հոսանքազրկման պատճառ է դարձել

i (3)Ֆինլանդիայում ավելի քան 20 հազար տուն մինչև հիմա հոսանքազրկված է երկրում մոլեգնած “Էյնո” փոթորկի պատճառով:

Կիրակի երկրին պատուհասած փոթորիկը երկաթուղային հաղորդակցության խաթարման ու  բազմաթիվ շենքերի հոսանքազրկման պատճառ է դարձել: Ամենից շատ տուժել են Սավո նահանգի ու Կենտրոնական Ֆինլանդիայի բնակիչները:

Փոթորկի պատճառած ընդհանուր վնասը տարբեր գնահատականներով տատանվում է 20-80 մլն եվրոյի սահմանում: Ներկայում հաջողվել է հոսանքամատակարարումը վերականգնել 40 հազար տներում: Փորձագետները  “Էյնոն” գնահատում են 2000-ից հետո ուժով ու լուրջ հետևանքներով  երկրին հարվածած երրորդ փոթորիկը:

Մեքսիկայի արևմտյան ափերին արևադարձային “Սոնիա” փոթորիկն է ձևավորվել

940371Մեքսիկայի արևմտյան ափերին, որոնք ողողվում են Խաղաղ օվկիանոսի ջրերով, արևադարձային “Սոնիա” փոթորիկն է ձևավորվել:Ինչպես  փոթորիկների ուսումնասիրման Մայամիի Ազգային կենտրոնի մասնագետներն են ասում, քամու արագությունը էպիկենտրոնում հասնում է 72 կմ/ժամի: Ներկայում այն գտնվում է  Մեքսիկայի հարավային ափերից 185 կմ հեռավորության վրա ու շարժվում է դեպի ափ` 22կմ/ժամ արագությամբ:

ԱՄՆ-ում մթնոլորտային այն երևույթը, որը փոթորիկ է դասակարգվում, ստանում է սեփական անունը, եթե քամու արագությունը էպիկենտրոնում հասնում է 63 կմ/ժամի: 119 կմ/ժամի դեպքում այն վերածվում է մրրիկի:

 

 

Բրիտանիան պատրաստվում է մոտալուտ փոթորկին դիմագրավելու

iՍպասվում է, որ  մոտակա ժամերին Բրիտանիային կհարվածի “Սբ Հուդան”: Ավելի վաղ տեղեկություն կար, որ փոթորկի պատճառով Հոլանդիայում հետաձգվել են  թռիչքները: Եվրոպայում ամենախոշորը համարվող “Հիտրոու” օդանավակայանի ղեկավարությունը հանդես է եկել օդանավակայանի աշխատանքում փոփոխություններ անելու հայտարարությամբ: Բացի այդ, Անգլիայի ու Ուելսի որոշ նավահանգստային քաղաքներ արդեն զրկվել են հոսանքամատակարարումից: Իշխանությունները պաշտպանական ամրություններ են ստեղծում ավազով ու ծառերն են հատում, որ դրանց տապալման հետևանքով վթարներից խուսափեն:

“Սբ.Հուդա “ փոթորիկը շարժվում է դեպի Եվրոպայի հյուսիս

iՄոտալուտ փոթորկի պատճառով հոլանդական ավիաուղիները հետաձգել են բոլոր չվերթերը: Հզոր փոթորիկը, որն անվանել են դժբախտների հովանավոր անունով, մոտենում է Եվրոպայի հյուսիսին: Դրա հետ կապված, հոլանդական KLM ավիաընկերությունը ստիպված հետաձգել է միջազգային 18 և ներպետական 25  թռիչք:

Կանխատեսումներ կան , որ հոկտեմբերի 28-ին սպսավող  “Սբ Հուդան” իր ուժով մոտ կլինի Մեծ փոթորկին, որը եղել է 1987-ին, ու խլել 22 մարդու կյանք:

Մեքսիկայում “Ռեյմոնդ” փոթորկի պատճառով տարհանում են մարդկանց

i (3)Հերերո ու Միչոական նահանգները պատրաստվում են  “Ռեյմոնդ” փոթորկի հարվածին:

Տարածաշրջանում դպրոցներում հետաձգել են պարապմունքները, փակվել են նավահանգիստները: Հերերոյում տեղաբնակների տարհանում է.ավելի քան 266 մարդու տեղավորել են ժամանակավոր ապաստարաններում:  Սան Վիսենտա գյուղի 600 ընտանիքին հարևան ավան են տեղափոխել: Իշխանությունները մտավախություն ունեն, որ փոթորկի պատճառով գյուղում սողանքներ կլինեն: Օդերևութաբանները հայտնում են, որ հիմա “Ռեյմոնդը” գտնվում է 170 կմ հեռավորության վրա` Սիուատանեհո քաղաքից դեպի հարավ-արևմուտք:  Էպիկենտրոնում քամու արագությունը հասնում է 195 կմ/ժամի, երբեմն` 240 կմ/ժամի: Կանխատեսումների համաձայն, փոթորիկը հնարավոր է փոխի ուղղությունն  ու սկսի հեռանալ Մեքսիկայի ափերից:

Մեքսիկայում տագնապ է հայտարարված

o_697266Մեքսիկայում տագնապ է հայտարարված ափերին մոտեցող “Ռեյմոնդ” փոթորկի պատճառով: Այն վտանգի   առաջին աստիճանի է հասել (միջազգային սանդղակով հինգ հնարավորից):

Փոթորկի պատճառով հորդառատ անձրևներ են ու քամի, որի արագությունը հասնում է 120 կմ/ժամի:”Ռեյմոնդը” ջրհեղեղի պատճառ կարող է դառնալ, դրա համար էլ բնակչության տարհանում է կատարվում երկրի այն շրջաններից, որոնք կհայտնվեն փոթորկի գոտում:  Հատուկ միջոցներ են ձեռք առնվում Հերերո նահանգում, որը դեռևս  սեպտեմբերին պատուհասած “Մանուել” փոթորկի հետևանքներից ուշքի չի եկել: “Ռեյմոնդի” էպիկենտրոնը գտնվում է  Մեքսիկայի արևմտյան ափին գտնվող Սիուանտանեխո քաղաքից 215 կմ հարավ:

“Դանաս” թայֆունը սպառնում է Ֆուկուսիմային

o_824847Ճապոնական Կահոսիմա (Կյուսյու կղզի) պրեֆեկտուրային երեկ պատուհասած “Դանաս” թայֆունի պատճառով (իր հետ հորդառատ անձրևներ է բերել), ջրհեղեղ է առաջացել,  8.5 հազար տուն է հոսանքազրկվել, 3 մարդ` վիրավորվել:

Երկրի հարավում Ճապոնիայի օդերևութաբանական ազգային վարչությունը փոթորկի նախազգուշացում է հայտարարել, հետաձգվել է 15 ավիաթռիչք: Ներկայում թայֆունի էպիկենտրոնում քամու արագությունը հասնում է 25 մետր/վրկ-ի, տեղ-տեղ` 35 մ/վրկ: “Դանասը” շարժվում է  հյուսիսարևելյան ուղղությամբ` դեպի Ճապոնական ծով, ու վաղը կարող է հասնել Ֆուկուսիմային: “Դանասը” (ֆիլիպինցի բնիկների լեզվով նշանակում է` “զգալ”) արդեն 24-րդ արևադարձային փոթորիկն է, որ այս սեզոնում գոյացել է Խաղաղ օվկիանոսում:

Էկոլոգներն առաջարկել են փոթորիկները քաղաքական գործիչների անուններով կոչել

iԱմերիկացի էկոլոգների խումբը Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությանն առաջարկել է փոթորիկները քաղաքական գործիչների անուններով կոչել: Առաջարկվում է մթնոլորտային երևույթներն այն  գործիչների անուններով կոչել, որոնք քամահրանքով են վերաբերվում  կլիմայի փոփոխությունների խնդրին:

Գիտնականների կարծիքով, գլոբալ տաքացումը կարող է ավելի հզոր փոթորիկների պատճառ դառնալ:

Չիկագոյում ուժեղ փոթորկի պատճառով 500 չվերթ է հետաձգվել

pic_034a4e79bcc7fb9c4b42d0b782073c0fԱվելի քան 500 չվերթ   է հետաձգվել Օ’Հարա ու Մինդուեյ օդանավակայաններում` եղանակային վատ պայմանների պատճառով: Շուրջ 30 000 տուն է հոսանքազրկվել: Նույնքան հոսանքանջատում է եղել հարևան Իլինոյսում ` պտտահողմի հետևանքով:

Կարկուտով ուղեկցվող փոթորիկը Չիկագոյում սկսվել է հունիսի 12-ին: Մի քանի ժամով դադարեցվել է նաև երկաթուղային հաղորդակցությունը քաղաքի մեջ:

Օկլահոմայում հերթական պտտահողմից զոհեր կան

m212488_90 (1)Նրանցից ոմանք ծանր վիճակում են գտնվում.մի մարդ զոհվել է: Երկու հոսանքահարման դեպք է եղել ,մեկը` մահվան ելքով.տղամարդը մահացել է, իսկ կինը դաստակի այրվածքով տեղափոխվել  հիվանդանոց:

Պոկված կտուրի պատճառով տուժել է մի կին: Կղմինդրը ջարդել է գլուխը: Հիմա նա հոսպիտալացվել է գանգուղեղային բաց վնասվածքով: Մի աղջիկ էլ լուրջ վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել:

“Իթակա” գիշերային ակումբում հաշմանդամի սայլակի վրա ճյուղ է ընկել, ինչի հետևանքով վնասվել է հաշմանդամի պարանոցի  ողնաշարային հատվածը:

Մեքսիկայում տեղի ունեցած փոթորկի արդյունքում զոհվել է երկու մարդ, 14-ը անհետ կորել են

m1Երեկ Բարբարա փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափը, զոհվել է երկու մարդ, փողոցները հեղեղվել են, իսկ ծառերը արմատախիլ եղել:

60 մղոն ժամ արագությամբ քամիների և ինտենսիվ անձրևների հետևանքով իշխանությունները ստիպված են եղել ապաստարաններ ստեղծել և փակել դպրոցները:

Լրատվամիջոցների տվյալներով՝ Օխակա նահանգում փոթորկի ժամանակ 14 ձկնորս են անհետացել, սակայն տեղի շտապ օգնության ծառայությունից չեն հաստատել այդ տեղեկությունը:

Ըստ NHC-ի տեղեկությունների՝ փոթորկի արագությունը այժմ հասնում է 9 մղոն ժամի և սպասվում է, որ գիշերվա ընթացքում այն կթուլանա:

Օխակա նահանգի նավահանգիստները դադարացրել են իրենց աշխատանքը, իսկ որոշ շրջանների բնակչությունը տեղահանվել է:

Տեղեկությունների համաձայն՝ դպրոցները փակ կմնան ամբողջ շաբաթվա ընթացքում: Փոթորկի ապաստարաններ տեղադրվել են 20 քաղաքներում և գյուղերում: Դրանք հիմնականում տեղադրվել են դպրոցների հարակից շրջաններում:

Արևադարձային “Բարբարա” փոթորիկը սպառնում է Մեքսիկային

o_704308“Բարբարան” ձևավորվել է  Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում, Մեքսիկայի ափերի մոտ: Դրա մասին հայտնել են փոթորիկների ուսումնասիրման ազգային կենտրոնից, որը գտնվում է Մայամիում (Ֆլորիդայի նահանգ):

Այն դեռևս  մեքսիկական Սալինա-Կրուս քաղաքից 233 կմ հարավ-արևելք է գտնվում : Քամու արագությունը էպիկենտրոնում հասնում է 64կմ/ժամի: Օդերևութաբանների տվյալներով, ցիկլոնը շարունակում է առաջանալ հյուսիսային ուղղությամբ ու կանխատեսումների համաձայն, օրվա ընթացքում կհասնի Մեքսիկայի առափնյա: Մի շարք շրջաններում արդեն նախազգուշացում է հայտարարվել:

Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում փոթորիկների սեզոն է համարվում մայիսի 15-30-ն ընկած հատվածը, որտեղ այդ ընթացքում ձևավորվում է մոտ 15 փոթորիկ: Դրանցից 4-ը` 5- բալանոց սանդղակով 3-րդ կարգի է լինում` 179 կմ /ժամ արագությամբ:

Մթնոլորտային երևույթը ԱՄՆ-ում դասակարգվում է փոթորիկ ու սեփական անունը ստանում, եթե քամու արագությունը հասնում է 63 կմ/ժամի: 119 կմ/ժամի պարագայում այն վերածվում է մրրիկի: