Ադրբեջանում իրավապաշտպանները անհանգստացած են մարդու իրավունքների խախտման դեպքերի աճով

2 (2)Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը էլ ավելի է վատթարանում: Այս մասին հայտարարել են Ադրբեջանի իրավապաշտպան կազմակերպությունների մոնիտորինգային խմբի անդամները մամլո ասուլիսի ժամանակ, հաղորդում է “Կոնտակտ” կայքը:

Խումբը իր բողոքն է արտահայտել հասարակական, երիտասարդական ակտիվիստների, ընդդիմադիր կուսակցությունների անդամների, լրագրողների և բլոգերների ձերբակալության աճող տեմպերի դեմ: Մասնավորապես, նրանք քննադատել են կեղծ մեղադրանքներով Գյանջայում (Գանձակ) հայտնի մտավորական և ակտիվիստ Հաան Հուսեինլիի ձերբակալությունը:

Ըստ մոնիտորինգային խմբի տվյալների` ներկայումս Ադրբեջանում կա 29 քաղբանտարկյալ: Իրավապաշտպանները այս ցուցակը տրամադրել են նախագահի աշխատակազմին և գլխավո դատախազությանը:

Խումբը ընդգծել է, որ պոտենցիալ քաղբանտարկյալների թիվը աճում է: “2013թ.-ից ձերբակալությունները լայնածավալ բնույթ են ստացել և մայրաքաղաք Բաքվից տարածվել են մարզեր”,- ասել է Մարդու իրավունքների և օրինականության գծով բյուրոյի ղեկավար Ս. Հոջամանլըն:

Խմբի անդամները կարծիք են հայտնել, որ քաղաքական և հասարակական ակտիվիստներին ձերբակալում են կամ “թմրանյութեր”, կամ “խուլիգանություն” մեղադրանքով: Դատարանները որոշում են կայացնում քաղաքական պատվերի հիման վրա:

“Քանի դեռ դատարանները ծառայում են պաշտոնյաներին և կաշառակերներին, չենք կարող բարելավում ակնկալել”,- հայտարարել է մարդու իրավունքների միջազգային կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչության ղեկավար Սաադաթ Բանանյարլըն:

Անկախ

Ռաուֆ Միրկադիրովը առաջին անգամ ցուցմունքն է տվել և հերքել իրեն ներկայացված մեղադրանքները

3Պետական դավաճանության մեջ մեղադրվող ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովը հուլիսի 11-ին՝ ապրիլ 19-ի իր կալանավորումից տևական ժամանակ հետո, առաջին անգամ ցուցմունք է տվել, տեղեկացնում է ադրբեջանական “Կոնտակտ” լրատվական կայքը:

Ժամը 11.00-18.00-ն իր երկու փաստաբանների հետ նա ցուցմունք է տվել քննչական մարմնին և հերքել իրեն առաջադրված մեղադրանքները:

“Քննության գաղտնիության պատճառով Ռաուֆ Միրկադիրովի ցուցմունքը չենք կարող հրապարակել”,- հայտարարել է փաստաբան Էլմար Սուլեյմանովը:

Հիշեցնենք, որ ադրբեջանական “Զերկալո” ռուսալեզու թերթի Անկարայի թղթակից Ռաուֆ Միրկադիրովը ձերբակալվել է Բաքվում ապրիլի 19-ին` Թուրքիայից արտահանձնվելուց անմիջապես հետո: Միրկադիրովին մեղադրում են Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ,

 

Նորվեգիացիները Բաքվում կրկին բարձրացրել են քաղբանտարկյալների հարցը

1 (1)Ադրբեջանի ընտրությունների դիտարկման և ժողովրդավարության ուսուցման կենտրոնի ղեկավար Անար Մամեդլիի ձերբակալության վերաբերյալ հարցը կրկին բարձրացվել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ: Այս հարցը արծարծել է Նորվեգիայի պատվիրակությունը, հաղորդում է “Հագին” կայքը:

Նորվեգիացի խորհրդարանականը նշել է, որ Մամեդլին ապօրինաբար է ձերբակալվել և հետապնդվում է իր քաղաքական հայացքների համար:

Բացի այդ, նրանք կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել քաղբանտարկյալին:

Վերոնշյալ քրեական գործը հարուցվել էր դեռևս 2013թ. հոկտեմբերին: Մամեդլին դեկտեմբերի 17-ին կալանքի տակ էր վերցվել: Ձերբակալության իրական պատճառը Ադրբեջանում 2013թ. հոկտեմբերին կայացած նախագահական ընտրությունների ընթացքում կիրառված կեղծարարությունների մասին զեկույցն է: Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Մամեդլիին “խղճի բանտարկյալ” է ճանաչել:

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը մայիսի 26-ին Անար Մամեդլիին 5.5 տարվա ազատազրկման է դատապարտել:

Անկախ

Ադրբեջանում ևս մեկ իրավապաշտպան է ձերբակալվել

3Ադրբեջանում իրավապաշտպան, “Ադրբեջանը` առանց քաղբանտարկյալների” դաշինքի համակարգող Էլշան Հասանովը ձերնակալվել է, հաղորդում է “Հագին” կայքը` հղում կատարելով “Յենի Մուսավաթ”-ին:

Ադրբեջանցի իրավապաշտպանի կնոջ տեղեկացմամբ մոտ երկու ժամ առաջ “Քյորօղլու” մետրոյի կայարանի մոտ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել և անհայտ ուղղությամբ են տարել իր ամուսնուն:

Ինրավապաշտպան Հասանովին հաջողվել է զանգահարել կնոջը և տեղեկացնել ձերբակալության մասին: Կնոջ խոսքերով` իր ամուսինը ձերբակալվել է նկարահանում իրականացնելու ժամանակ:

Անկախ

Իլհամ Ալիևը ներման մասին հրամանագիր է ստորագրել

4 (1)Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն  Ադրբեջանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ մայիսի 26-ին ներման մասին հրամանագիր է ստորագրել:

Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” կայքը, ներման է արժանացել 157 մարդ: Նրանց թվում միայն մեկ քաղբանտարկյալ կա՝ Ֆարամազ Ալլահվերդիևը: Ներման են արժանացել նաև բլոգեր Դաշգըն Մելիքովը և իրավապաշտպան Բահթիյար Մամեդովը:

Ըստ կայքի՝ այդկերպ իշխանությունները հերթական անգամ անտեսել են իրավապաշտպանների և միջազգային կազմակերպությունների՝ քաղբանտարկյալներին և խղճի բանտարկյալներին ազատելու բազմաթիվ կոչերը:

Ըստ տարբեր տվյալների՝ նրանց թիվը մի քանի տասնյակից մինչև 130-ի է հասնում:

Ադրբեջանում “Facebook”-ի ակտիվիստը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

1Ապրիլի 3-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը սոցիալական ցանցերի ակտիվիստ 20-ամյա Էլսեվեր Մուրսալիին դատապարտել է 5 տարվա ազատազրկման: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել “առանձնակի խոշոր չափերի թմրանույթի  անօրինական վաճառքի մեջ”: Երիտասարդը հերքել է իրեն առաջադրված մեղադրանքները և իր նկատմամբ ընդունված դատավաճիռը համարում է քաղաքական պատվեր:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակ” լրատվական կայքը, Մուրսալին “Facebook” սոցիալական կայքում քննադատել է Ադրբեջանի իշխանություններին:

Բացի այդ՝ 2013թ. հոկտեմբերի 9-ի Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին նա ակտիվորեն մասնակցել է Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի կոմից ներկայացված ընդդիմադիր թեկնածու Ջամիլ Հասանլիի նախընտրական քարոզարաշավին երկրի հյուսիսային շրջաններում :

Մուրսալին ձերբակալվել է 2013թ. հոկտեմբերի 3-ին Խաչմազ քաղաքում, իսկ այնուհետ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից տեղափոխվել է Բաքու:

Սկզբնապես նրա ծնողներին խոստացել էին, որ երիտասարդին շուտով ազատ կարձակեն, ինչից ելնելով էլ նրանք գործը չեն հրապարակայանացրել:

 

ԵԽԽՎ պատգամավորներն Անար Մամեդլիի ձերբակալության առնչությամբ հռչակագրով են հանդես եկել՝ կոչ անելով ազատ արձակել նրան

մամեդլի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 30 երկիր ներկայացնող ավելի քան 60 պատգամավոր քաղաքացիական հասարակության հայտնի ակտիվիստ, Ադրբեջանի Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության ուսումնասիրության կենտրոնի նախագահ Անար Մամեդլիի ձերբակալության առնչությամբ հռչակագրով են հանդես եկել:

Ինչպես հաղորդում է “Թուրան” գործակալությունը, հռչակագրի տակ ստորագրել են ԵԽԽվ բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որը տարածվել է որպես ձմեռային նստաշրջանի մասնակիցների պաշտոնական փաստաթուղթ: Փաստաթղթում նշվում է, որ Մամեդլին քաղաքացիական հանրության հայտնի ակտիվիստ է, որը համագործակցել միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի հետ:

Մամեդլիի գլխավորած կազմակերպությունն իրականացրել է 2013թ. հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրությունների մոնիթորինգը, որի վերաբերյալ զեկույցը ընտրական գործըթնացի վերաբերյալ քննադատություն է պարունակել: Նրա գլխավորած կենտրոնը Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական հարթակի (EPDE) ադամ է, և Մամեդլին ընտրվել է հարթակի վարչության անդամ:

Հռչակագրի հեղինակները Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել ապահովել Մամեդլիի համար արդար և թափանցիկ իրավական գործընթաց՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջների լիակատար կիրառմամբ: Բացի այդ՝ ԵԽԽՎ-ի անդամները կոչ են արել Մամեդլիին ազատ արձակել նախքան դատավարությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ միջազգային “Human Rights Watch” իրավապաշտպան կազմակերպության Հարավային Կովկասի հարցերով ներկայացուցիչ Գորգի Գորիան հայտարարել էր, որ Ադրբեջանում ընտրությունների մոնիթորինգի ոլորտում ականավոր մասնագետի ձերբակալությունը վկայում է, որ իշխանությունները մտադիր են “փակել” նրանց բերանը, ովքեր հետաքննում են  ընտրակեղծիքները: Միջազգային “Amnesty International” իրավապաշտպան կազմակերպությունը Մամեդլիին ճանաչել է քաղբանտարկյալ:

Անար Մամեդլին ձերբակալվել է դեկտեմբերի 16-ին: Դեկտեմբերի 23-ին դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել եռամսյա կալանաքը: Նա զրկվել էր իր փաստաբանի հետ շփվելու հնարավորությունից, այնուհետև իշխանությունները փորձել են նրան պարտադրել օգտվել իրենց փաստաբանի ծառայություններից: Դեռ հոկտեմբերի վերջին դատախազությունը կենտրոնի նկատմամբ հետաքննություն է սկսել “հարկերից խուսափելու, անօրինական ձեռնարկատիրության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման” մեղադրանքների հոդվածներով:

Անկախ

Ադրբեջանական ընդդիմադիր “Մուսավաթ” կուսակցության նախագահի խորհրդականն ազատազրկման է դատապարտվել

4 (1)Ադրբեջանի Լենքորանի շրջանային դատարանը հունվարի 13-ին ընդդիմադիր “Մուսավաթ” կուսակցության նախագահի խորհրդական Յադիգյար Սադիգովին վեց տարվա ազատազրկման է դատապարտել: Վերջինս խուլիգանության մեջ է մեղադարվում:

Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” կայքը, խուլիգանություն կատարելու մեղադրանքով դատախազը միջնորդել էր դատապարտել Սադիգովին ազատազրկման` 7 տարի ժամկետով:

Սադիգովը ձերբակալվել էր 2013թ. հունիսի 27-ին՝ Լենքորանի բնակիչ Ռաշիդ Քերիմովի կողմից ներկայացված բողոքի հիման վրա: Վերջինս պնդում է, որ Սադիկովը հունիսի 25-ին իրեն ծեծել է:

Սադիգովը և նրա փաստաբանները իրենց ելույթում հայատարարել են, որ քրեական գործը քաղաքական դրդապատճառներ ունի, և պահանջել են արդարացման դատավճիռ կայացնել:

Հայցվոր Քերիմովը մեղադրյալին և փաստաբաններին սպառնացել է սպանությամբ: Դատարանի դահլիճում Սադիգովի կողմնակիցները, ի նշան Սադիգովի նկատմամբ ընդունված դատավճռի դեմ բողոքի, կատարել են Ադրբեջանի օրհներգը:

Սադիգովը Ադրբեջանի հարավային շրջանի ամենաակտիվ ընդդիմադիր գործիչներից մեկն է, այնտեղ նրա հեղինակությունը բավական բարձր է:

2013թ. հունվարին նա կազմակերպել էր կուսակցության ղեկավար Իսա Ղամբարի այցը Լենքորան, որը ձախողվել էր ոստիկանության և իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից:

 Անկախ